ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 փետրվարի 2004 թ. |
N 119-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 116 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 276 ՀՐԱՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 14, 29, 35, 40, 19, 26 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել բանկերի և վարկային կազմակերպությունների համար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» թիվ 116 և 2000 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու և որոշ ստանդարտներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 276 հրամաններով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման հետևյալ ստանդարտները.
ՀՀՀՀՍ 14 «Սեգմենտային հաշվետվություններ»,
ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում»,
ՀՀՀՀՍ 35 «Ընդհատվող գործառնությունները»,
ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»,
ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»,
ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ»,
ՀՀՀՀՍ 26 «Թոշակային հատուցումների հաշվառումը և հաշվետվությունը»:
Նախարար |
Վ. Խաչատրյան |