Basic information
Number
N 576-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.05.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.05.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.05.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.05.2007
Effective date
24.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 576-Ա

 

«ԷԼԻՍ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներին, 37-րդ հոդվածի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել «ԷԼԻՍ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Պարոնյան 21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 594-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 21
Երևան