Basic information
Number
N 89-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (09.05.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.06.01/15(255)
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
08.05.2007
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
08.05.2007
Effective date
09.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 89-Ա

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Սամվել ԳԵՎորգյանին 17.07.2002 թ. տրված թիվ 01Ա N 00154 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 08.05.2007թ. եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. 2007 թվականի մայիսի 8-ից ուժը կորցրած ճանաչել Սամվել Գևորգյանին 17.07.2002թ. տրված թիվ 01Ա N 00154 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Դ. Հարությունյան