Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.15/5(279) Հոդ.65
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.01.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808033

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հունվարի 2008 թ.
ք. Երևան

  N 41-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 597-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) մասով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության «Բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի», «Հիմնարկի կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների» նախահաշիվների օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 49 և 2001 թվականի փետրվարի 7-ի թիվ 34 հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «Բ» սյունակի.

ա. 1.1 Աշխատանքի վարձատրություն մասի «-Վճարներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «-Սոցիալական ապահովության վճարներ» բառերով:

բ. 2.3 Պայմանագրային ծառայությունների ձեռքբերում մասի վերնագրի «Պայմանագրային ծառայությունների» բառերը փոխարինել «Պայմանագրային այլ ծառայությունների» բառերով:

գ. 6. Սոցիալական նպաստներ հատվածի վերնագրի «Սոցիալական նպաստներ» բառերը փոխարինել «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» բառերով:

դ. 6.1 Սոցիալական ապահովության նպաստներ (պարտադիր սոցիալական ապահովագրության կազմակերպություններ) մասի վերնագրի`«Սոցիալական ապահովության նպաստներ (պարտադիր սոցիալական ապահովագրության կազմակերպություններ)» բառերը փոխարինել «Սոցիալական ապահովության նպաստներ» բառերով:

ե. 6.1 Սոցիալական ապահովության նպաստներ (պարտադիր սոցիալական ապահովագրության կազմակերպություններ) մասի «-Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովագրության վճարներ» տողի «ապահովագրության վճարներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ» բառերով:

2) Հրամանի հավելված N 1-ի «Բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշվի ձև»-ի «6. Սոցիալական նպաստներ» հատվածի 1162900 տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ`

 

«
1163000 6.3 Կենսաթոշակներ  X              
1163100 - Կենսաթոշակներ 474100              
»:

 

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար

Վ. Խաչատրյան