ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունվարի 2004 թվականի N 63-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ղեվոնդ երեց» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Ղևոնդ Երեց» ՍՊԸ 2001 թվականի հուլիսի 20-ին տրված պատրաստի դեղերի մեծածախ առևտուր թիվ Հ-XX 001704 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը՝ համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով:
2.2. «Ղևոնդ երեց» ՍՊԸ լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|