Գլխավոր տեղեկություն
Համար
N 1170-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.08.01/21(261) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հուլիսի 2007 թվականի N 1170-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՖԱՐՄԱՑԻԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը.

 

Հրամայում եմ`

 

1. «Արֆարմացիա» ՓԲԸ-ի լիցենզիայի գործունեության (2004 թվականի օգոստոսի 2-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000519 լիցենզիա) իրականացման վայրը (ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., շ. 18, բն. 34) տեղափոխել ք. Երևան, Ե. Կողբացու փող., շ. 42, թիվ 110 հասցե:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Հ. Քուշկյան