Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2007-09.01.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.01.16/3(212) Հոդ.345
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 սեպտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 12407341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

7 սեպտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 11-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

ա) խանութների, կրպակների (տաղավարների) առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի,

գ) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 251-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով սահմանված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին հայտարարության ձևն ու լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

դ) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով սահմանված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին հայտարարության ձևը` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել հրամանի «30 մ2 ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ» հայտարարության ձևը,» պարբերությունը,

բ) ուժը կորցրած ճանաչել հրամանի «30 մ2 ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) հաստատագրված վճարների հաշվարկման ցուցանիշների սահմանային չափերի վերաբերյալ» հայտարարության ձևը,» պարբերությունը,

գ) հրամանի վերջին պարբերությունում «30 մ2» բառը փոխարինել «Առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում 7 մ2 , այլ վայրերում 10 մ2  մակերեսից» բառերով:

 

ՀՀ ԿԱ հարկային պետական

ծառայության պետ`

Վ. Բարսեղյան 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

2007 թ. սեպտեմբերի 7-ի

N 11-Ն հրամանի

 

 

Ձև

 

____________________________________ հարկային

տեսչության պետ՝ _______________________________

 

ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Հարկ վճարողի անվանումը ____________________________________

2. Գտնվելու վայրը __________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________

 

4. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                

 

5. Ելակետային տվյալներ

Խանութ

Կրպակ (տաղավար), այլ վաճառատեղ

Բնակելի տարածք

5.1. Առևտրական տարածքը (մ2)    

X

5.2. Ապրանքների զբաղեցրած ցուցադրման մակերեսը

X

X

 
6. Ուղղիչ գործակից
6.1. Գտնվելու վայրի հետ կապված      
7. Լրացուցիչ ուղղիչ գործակիցներ
7.1. Աղետի գոտում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գտնվող գյուղերի համար      
7.2. Բացառապես նկուղային հարկերում տեղադրված լինելու հետ կապված    

X

 

Ամիս Գործունեության իրականացման օրերը Ընդամենը
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15    
16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15    
16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15    
16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15    
16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15    
16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15    
16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

 

Հարկ վճարողի

(պաշտոնատար անձի)

ստորագրությունը

գրանցված է _______ ՀՏ կողմից

թիվ ____ ________ 200 թ.

Կ.Տ.

Կ.Տ.

_____ _________ 200 թ.

 

ԽԱՆՈՒԹՆԵՐԻ, ԿՐՊԱԿՆԵՐԻ (ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ) ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

Հայտարարությունը ներկայացվում է առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող հաստատագրված վճար վճարողների կողմից:

Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն:

1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,

3-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

4-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

5.1-րդ տողում լրացվում է խանութի կամ կրպակի (տաղավարի) կամ այլ վաճառատեղի առևտրական տարածքը (մ2): Ընդ որում, «Խանութ» սյունակը լրացվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանելու մասին» N 1017-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառված բնակավայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութի միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու դեպքում,

5.2-րդ տողում լրացվում է բնակելի տարածքից (պատուհանից և այլն) անմիջականորեն վաճառք իրականացնելու դեպքում «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն որոշվող մակերեսը (մ2),

6.1-րդ տողում լրացվում է կրպակի (տաղավարի), այլ վաճառատեղի կամ բնակելի տարածքի գտնվելու վայրի հետ կապված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,

7.1-րդ տողում լրացվում է աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գտնվող գյուղերի համար «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը (0,8),

7.2-րդ տողում լրացվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` բացառապես նկուղային հարկերում տեղադրված կրպակի (տաղավարի) համար, լրացուցիչ ուղղիչ գործակիցը (0,8):

«Գործունեության իրականացման օրերը» սյունակում գործունեության իրականացման օրերը պարտադիր կերպով նշվում են օղակով, իսկ հանգստյան օրերը՝ անկյունագծից անկյունագիծ խաչաձև ջնջելու միջոցով: Լրիվ ամիս (բոլոր օրերը) աշխատել նախատեսելու դեպքում օղակի ձևով նշումներ չեն կատարվում:

«Ընդամենը» սյունակում նշվում է համապատասխան ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի քանակը` թվով և տառերով:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

2007 թ. սեպտեմբերի 7-ի

N 11-Ն հրամանի

 

 

Ձև

 

____________________________________ հարկային

տեսչության պետ՝ _______________________________

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Հարկ վճարողի անվանումը ____________________________________

2. Գտնվելու վայրը __________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________

 

4. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                

 

5. Հայտարարությունը ներկայացվում է 200 թ. _________________________

__________________________________________ ամիսների համար

տառերով նշվում է ամիսը (ամիսները)

 

6. Ելակետային տվյալը

Տաղավար, կրպակ, այլ վաճառատեղ

6.1. Առևտրական տարածքը (մ2)  

  7. Ուղղիչ գործակիցը

7.1. Գտնվելու վայրի հետ կապված  

 

Հարկ վճարողի

(պաշտոնատար անձի)

ստորագրությունը

գրանցված է _______ ՀՏ կողմից

թիվ ____ ________ 200 թ.

Կ.Տ.

Կ.Տ.

_____ _________ 200 թ.

 

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

Հայտարարությունը ներկայացվում է առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող հաստատագրված վճար վճարողների կողմից:

Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն:

1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,

3-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

4-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

5-րդ տողում լրացվում է գործունեության իրականացման այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարությունը,

6.1-րդ տողում լրացվում է կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի առևտրական տարածքը (մ2),

7.1-րդ տողում լրացվում է կրպակի, տաղավարի, այլ վաճառատեղի գտնվելու վայրի հետ կապված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 254-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը:

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

2007 թ. սեպտեմբերի 7-ի

N 11-Ն հրամանի

 

 

Ձև

 

____________________________________ հարկային

տեսչության պետ՝ _______________________________

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏՈՎ ԵՎ 251 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Հարկ վճարողի անվանումը ____________________________________

2. Գտնվելու վայրը __________________________________________

3. Գործունեության տեսակը ____________________________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________

______________________________________________________

 

5. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

ooooooooooo

 

6. Հայտարարությունը ներկայացվում է 200 թ._______________ եռամսյակի համար

տառերով նշվում է եռամսյակը

 

 

Ցուցանիշը

Չափի միավոր

Թվային արտահայտությամբ

7. Սահմանային չափը

հազ. դրամ

 
8. Եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը

հազ. դրամ

 
9. Առևտրական տարածքը

 մ2

 
10 Ապրանքաշրջանառության ծավալը առևտրական տարածքի մեկ մ2 հաշվով (տող8 / տող9)

հազ. դրամ

 

 

Վճարողի

(պաշտոնատար անձի)

ստորագրությունը

գրանցված է _______ ՀՏ կողմից

թիվ ____ ________ 200 թ.

Կ.Տ.

Կ.Տ.

_____ _________ 200 թ.

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏՈՎ ԵՎ 251-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

Հայտարարությունը ներկայացվում է առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով և (կամ) առևտրի իրականացման վայրերում գտնվող` Երևան քաղաքում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող տաղավարների, կրպակների, այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող հաստատագրված վճար վճարողների կողմից:

Հայտարարությունը լրացվում և ներկայացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար` առանձին-առանձին:

Հայտարարությունը ներկայացվում է հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն:

1-ին տողում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

2-րդ տողում լրացվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,

3-րդ տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկման ենթակա գործունեության տեսակը` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» և «ա1 » ենթակետերին համապատասխան,

4-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի կողմից գործունեության իրականացման վայրը (հասցեն),

5-րդ տողում նշվում է ՀՀ հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

6-րդ տողում լրացվում է գործունեության իրականացման այն եռամսյակը, որի համար ներկայացվում է հայտարարությունը,

7-րդ տողում լրացվում է` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով կամ 251 -րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով սահմանված սահմանային չափը,

8-րդ տողում լրացվում է հաստատագրված վճար վճարողի Երևան քաղաքում 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող բոլոր կրպակների, տաղավարների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող առևտրական գործունեությունից ստացված շրջանառության ընդհանուր գումարը: Ընդ որում, շրջանառության ընդհանուր գումարը առևտրի իրականացման վայրում և առևտրի իրականացման վայրերից դուրս գործունեության մասով արտացոլվում են առանձին-առանձին,

9-րդ տողում լրացվում է խանութի, կրպակի, տաղավարի կամ այլ վաճառատեղի առևտրական տարածքը (մ2),

10-րդ տողում լրացվում է մեկ քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը` տող8/տող9:

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

2007 թ. սեպտեմբերի 7-ի

N 11-Ն հրամանի

 

 

Ձև

 

____________________________________ հարկային

տեսչության պետ՝ _______________________________

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Ա» ԵՎ «Բ» ԵՆԹԱԿԵՏԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

200 թ. ______________

(եռամսյակ)

 

_____________________________________________________

(հաստատագրված վճար վճարողի անվանումը)

 

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

oooooooo

 

Հ/հ

Ցուցանիշը

Չափի միավոր

Թվային արտահայտությամբ

1

Եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը.

այդ թվում՝

հազ. դրամ

 
1.1 ԱԱՀ-ից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը

հազ. դրամ

 

տես. կշիռը (տող1.1 / տող1 x 100)

1.2 առանց մաքսային մարմիններում ԱԱՀ վճարելու վճարողի կողմից ՀՀ ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթը

հազ. դրամ

 

տես. կշիռը (տող1.2/տող1 x 100)

2 Առևտրական տարածքը

մ2

 

 

Վճարողի

(պաշտոնատար անձի)

ստորագրությունը

գրանցված է _______ ՀՏ կողմից

թիվ ____ ________ 200 թ.

Կ.Տ.

Կ.Տ.

_____ _________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.2009, N 3660-Ն 09.01.2010, N 11-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան