Գլխավոր տեղեկություն
Համար
N 918-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2008-12.06.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.02.01/4(278) Հոդ.48
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2011

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունվարի 2008թ.

Պետական գրանցման թիվ 11808017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 918-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 73 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի զ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել.

1) «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի,

2) «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված 2-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 73 հրամանը:

3. Սույն հրամանը պետական հիմնարկների համար ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը, իսկ համայնքային հիմնարկների համար` 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Նախարար՝

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1

«Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»

 

«Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ  Ե Մ՝»             

                                                                                             

 

Օրինակելի ձև N 1
Հաստատվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի N 918-Ն հրամանով

 

նախահաշիվը՝                                                                                          

արտաբյուջետային միջոցների աղբյուրների գծով՝_______________________________________________

(ընդամենը գումարը թվերով և տառերով)

___________________________________________________________________հազար դրամ

և ծախսերի գծով՝__________________________________________________________________

(ընդամենը գումարը թվերով և տառերով)

______________________________________________________________հազար դրամ գումարով:

______________________________________________________________________________

(ՀՀ պետական կառավարման մարմնի ղեկավարի (համայնքի ղեկավարի) ստորագրությունը և Ա.Հ.Ա.) 

Կ. Տ.

___ ____________________ 200_ թ.

 

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման ԵՎ տնօրինման

__  _______  200_ թ. --  __ ________  200_ թ. ժամանակահատվածի համար

                   

1. Հիմնարկի անվանումը_____________________________

 8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

2. Փոստային հասցեն _________________________________

   

ծածկագիր

     
     

3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային

               

դասակարգման

   
 

9. Ծրագրի անվանումը_____________

 

4. ՀՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմնի

________________________

 

անվանումը_________________________________________

 

10. Ծրագրի կոդը

          

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը____________________

             

6. Հիմնարկի՝ ՏԳԲ-ում բացված արտաբյուջետային

 

11. ՀՀ պետական կառավարման (ՏԻ)

     

միջոցների գանձապետական հաշվի համարը

 
 

մարմնի կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական

7. Արտաբյուջետային հաշվի բացման իրավական հիմքը՝

     դասակարգման

                

 ՀՀ կառավարության _ _____ ____թ. N __ որոշումը կամ ___ ՀՀ օրենքը

12. Չափի միավորը՝ հազար դրամ

     

 

Տողե-րի NN

Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների և դրանց հաշվին իրականացվող ծախսերի (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի)

Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող

Սույն նախահաշվով հաստատվող ցուցանիշները

այդ թվում՝ ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական

անվանումները

NN

նախա-հաշվի ցուցա-նիշները

նախահաշվում կատարված փոփոխությունները (ավելացումը՝ Շ(+), պակասեցումը՝ (-))

I

II

III

IV

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

 

I. ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

 

               
2100000

Ա. ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ

 

               
2200000

Բ. ԴԻՏԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
ԸՆԴԱՄԵՆԸ,

 

այդ թվում՝

x

             

2211000

 1. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

x

             

2212000

 2. ՏՈՒՐՔԵՐ

x

             

2221000

3. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ,
որից՝

x

             

2221100

3.1. Արտաքին պաշտոնական դրամաշնորհներ

x

             

2221200

3.2. Ներքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված կառավարման այլ մակարդակներից

x

             

2231000

 4. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ,
որից`

x

             

2231100

 4.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից

x

             

2231200

 4.2. Նվիրատվության իրավունքով պետությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ կամ գույքի իրացումից մուտքեր

x

             

2231300

4.3. Մուտքեր տույժերից ու տուգանքներից

x

             

2231400

 4.4. Եկամուտներ ապրանքների մատակարարումից և/կամ ծառայությունների մատուցումից ընդամենը, այդ թվում՝

x

             

2231401

- Մաքսավճարներից

x

             

2231402

 - Ծառայությունների մատուցումից

x

             

2231403

 - Ապրանքների մատակարարումից

x

             

2231404

 - Այլ եկամուտներ

x

             

2300000

 Գ. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր, որից`

x

             

2311000

Բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից

x

             

2312000

 Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից

x

             

2313000

 Ոչ ֆինանսական ակտիվների վաճառքից մուտքեր

x

             

2000000

ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000 + տող 2200000 + տող 2300000)

 

II. Արտաբյուջետային միջոցների
ելքեր

               

1100000

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ,

x

             

1110000

1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում՝

x

             

1110000

1.1 Աշխատանքի վարձատրություն

x

             

1111000

 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

 411100

             

1112000

 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ

 411200

             

1113000

 -Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում

411300

             

1114000

 -ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում

411400

             

1115000

 -Այլ վարձատրություններ

411500

             

1116000

 -Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ

412100

             

1117000

 -Վճարներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին

413100

             

1120000

2. Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում

x

             

1121000

2.1 Շարունակական ծախսեր

               

1121100

 -Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր

421100

             

1121200

 -Էներգետիկ ծառայություններ

421200

             

1121300

 -Կոմունալ ծառայություններ

421300

             

1121400

 -Կապի ծառայություններ

421400

             

1121500

 -Ապահովագրական ծախսեր

421500

             

1121600

 -Գույքի և սարքավորումների վարձակալություն

421600

             

1121700

 -Արտագերատեսչական ծախսեր

421700

             

1122000

2.2 Գործուղումների և շրջագայության ծախսեր

x

             

1122100

 -Ներքին գործուղումներ

422100

             

1122200

 -Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր

422200

             

1122300

 -Այլ տրանսպորտային ծախսեր

422900

             

1123000

2.3 Պայմանագրային այլ ծառայություն-
ների ձեռքբերում

x

             

1123100

 -Վարչական ծառայություններ

423100

             

1123200

 -Համակարգչային ծառայություններ

423200

             

1123300

 -Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ

423300

             

1123400

 -Տեղեկատվական ծառայություններ

423400

             

1123500

 -Կառավարչական ծառայություններ

423500

             

1123600

 - Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ

423600

             

1123700

 -Ներկայացուցչական ծախսեր

423700

             

1123800

 -Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

423900

             

1124000

2.4 Այլ մասնագիտական ծառայություն-
ների ձեռքբերում

x

             

1124100

 -Մասնագիտական ծառայություններ

424100

             

1125000

2.5 Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր)

x

             

1125100

 -Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

425100

             

1125200

 -Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

425200

             

1126000

2.6 Նյութեր

x

             

1126100

 -Գրասենյակային նյութեր և հագուստ

426100

             

1126200

 -Գյուղատնտեսական ապրանքներ

426200

             

1126300

 -Վերապատրաստման և ուսուցման նյութեր

426300

             

1126400

 -Տրանսպորտային նյութեր

426400

             

1126500

 -Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր

426500

             

1126600

 -Առողջապահական և լաբորատոր նյութեր

426600

             

1126700

 -Կենցաղային և հանրային սննդի նյութեր

426700

             

1126800

 -Հատուկ նպատակային այլ նյութեր

426900

             

1130000

3. Տոկոսավճարներ

x

             

1130100

 -Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ

441100

             

1130200

 -Ներքին վարկերի տոկոսավճարներ

441200

             

1130300

 -Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ

442100

             

1130400

 -Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ

442200

             

1131000

Փոխառությունների հետ կապված վճարներ

x

             

1131200

 -Տույժեր

443200

             

1131300

 -Փոխառությունների գծով տուրքեր

443300

             

1140000

4. Սուբսիդիաներ

x

             

1141000

 -Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին

451100

             

1142000

 -Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին

451200

             

1143000

 -Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին

452100

             

1144000

 -Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին

452200

             

1150000

5. Դրամաշնորհներ

x

             

1151000

Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

x

             

1151100

 -Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

461100

             

1151200

 -Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

461200

             

1152000

Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

x

             

1152100

 -Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կառավարություններին

462100

             

1152200

 -Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

462200

             

1153000

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

x

             

1153100

 -Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին

463100

             

1153200

 -Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին

463200

             

1153300

 -Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ

463300

             

1153400

 -Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում

463400

             

1153500

 -Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին

463500

             

1153600

 -Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

463700

             

1153700

 -Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին

463800

             

1153800

 -Այլ ընթացիկ դրամաշնորհներ

463900

             

1154000

Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

x

             

1154100

 -Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին

465100

             

1154200

 -Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

465200

             

1154300

 -Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին

465300

             

1154400

 -Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

465500

             

1154500

 -Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին

465600

             

1154600

 -Այլ կապիտալ դրամաշնորհներ

465700

             

1160000

6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ

x

             

1162000

6.1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)

x

             

1162100

 -Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից

472100

             

1162200

 -Մայրության նպաստներ բյուջեից

472200

             

1162300

 -Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

472300

             

1162400

 -Գործազրկության նպաստներ բյուջեից

472400

             

1162500

 -Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից

472500

             

1162600

 -Հուղարկավորության նպաստներ բյուջեից

472600

             

1162700

 -Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից

472700

             

1162800

 -Բնակարանային նպաստներ բյուջեից

472800

             

1162900

 -Այլ նպաստներ բյուջեից

472900

             

1170000

7. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

x

             

1171000

7.1 ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ (ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

x

             

1171100

 -Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ

481100

             

1171200

 -Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին

481900

             

1172000

7.2 ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

x

             

1172100

 -Աշխատավարձի ֆոնդ

482100

             

1172200

 -Այլ հարկեր

482200

             

1172300

 -Պարտադիր վճարներ

482300

             

1172400

 -Պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր

482400

             

1173000

7.3 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

x

             

1173100

 -Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ

483100

             

1174000

7.4 ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

x

             

1174100

 -Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

484100

             

1174200

 -Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում

484200

             

1175000

7.5 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

x

             

1175100

 -Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

485100

             

1176000

7.6 ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

x

             

1176100

 -Այլ ծախսեր

486100

             

1177000

7.7 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

x

             

1177100

 -Պահուստային միջոցներ

489100

             

1200000

Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

x

             

1210000

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

x

             

1211000

 -Շենքերի և շինությունների ձեռքբերում

511100

             

1212000

 -Շենքերի և շինությունների կառուցում

511200

             

1213000

 -Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

511300

             

1214000

 -Տրանսպորտային սարքավորումներ

512100

             

1215000

 -Վարչական սարքավորումներ

512200

             

1216000

 -Այլ մեքենաներ և սարքավորումներ

512900

             

1217000

 -Աճեցվող ակտիվներ

513100

             

1218100

 -Ոչ նյութական հիմնական միջոցներ

513200

             

1218200

 -Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր

513300

             

1218300

 -Նախագծահետազոտական ծախսեր

513400

             

1220000

2. ՊԱՇԱՐՆԵՐ

x

             

1221000

 -Ռազմավարական պաշարներ

521100

             

1222000

 -Նյութեր և պարագաներ

522100

             

1223000

 -Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ

523100

             

1224000

 -Սպառման նպատակով պահվող պաշարներ

524100

             

1230000

3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ

x

             

1231000

 -Բարձրարժեք ակտիվներ

531100

             

1240000

4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ

x

             

1241000

 -Հող

541100

             

1242000

 -Ընդերքային ակտիվներ

542100

             

1243000

 -Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ

543100

             

1244000

 -Ոչ նյութական չարտադրված ակտիվներ

544100

             

1000000

Արտաբյուջետային միջոցների ելքեր (տող1100000+տող1200000)

x

             

3000000

Արտաբյուջետային միջոցների դիտարկվող ժամանակահատվածի վերջի մնացորդը (տող2000000-տող1000000)

               

3100000

այդ թվում` ենթակա է փոխանցման համապատասխան բյուջե

               

3200000

Արտաբյուջետային միջոցների` դիտարկվող ժամանակահատվածի վերջի ազատ մնացորդը (3000000-3100000)

               

                   

__ ________________ 200_ թ.

               
                   

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ՝ 

Կ.Տ.

_______________
(ստորագրություն)

________________
(Ա.Հ.Ա.)

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝
(ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ)  
 

  _______________
(ստորագրություն)

________________
(Ա.Հ.Ա.)  

 

                 
                 

 

 

Հավելված N 2

«Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը»

 

 

Հաստատվել է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 918-Ն հրամանով

 

ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԻ»

 

Հավելված N 1-ով հաստատված` «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը» (այսուհետ՝ N 1 օրինակելի ձև) լրացվում է հետևյալ կերպ.

N 1 օրինակելի ձևը նախատեսված է պետական կամ համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների` արտաբյուջետային միջոցների հաշվին պահպանման ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ՝ նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: Ձևը նախատեսվում է նաև բյուջետային հիմնարկ չհանդիսացող պետական հիմնարկի համար: N 1 օրինակելի ձևի աղյուսակի յուրաքանչյուր տողին համապատասխանող՝ «Ա» սյունակում ամրագրված համարը փոփոխման ենթակա չէ:

1. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 4-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները չեն լրացնում:

2. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 11-րդ կետը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանած կոդը, համաձայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանի (այսուհետ` հրաման) հավելված N 23-ի:

3. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի վերևի տողը՝ անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվում, լրացվում է N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված N 1000000 («Արտաբյուջետային միջոցների ելքեր») տողի և N 2000000 («Արտաբյուջետային միջոցների աղբյուրներ») տողի 3-րդ սյունակում բերված ցուցանիշները գումարով (թվերով և տառերով):

4. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 7-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ:

5. N 1 օրինակելի ձևի տիտղոսային մասի 8-րդ կետը լրացվում է հրամանով հաստատված` Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 11 հավելվածի տարրերին համապատասխան` բաժին (2 նիշ), խումբ(1 նիշ) և դաս (1 նիշ):

6. N 1 օրինակելի ձևի N 3100000 տողը լրացվում է դիտարկվող ժամանակահատվածի վերջի դրությամբ հարկերը և այլ պարտադիր վճարները համապատասխան բյուջե վճարելուց հետո հիմնարկի արտաբյուջետային հաշվում միջոցների մնացորդը համապատասխան բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության (համայնքային ենթակայության հիմնարկի համար`տեղական ինքնակառավարման մարմնի) որոշման առկայության դեպքում:

7. Հիմնարկը, նախահաշիվը լրացնելու ժամանակ, կարող է հանել N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա», «Բ» և «Գ» սյունակների տարրերը, եթե համապատասխան միջոցներ նախատեսված չեն:

8. N 1 օրինակելի ձևի «Բ» և «Գ» սյունակում նշվող տնտեսագիտական դասակարգման տարրերը լրացվում են հրամանով հաստատված N 5, 6, 8 և 9 հավելվածների տնտեսագիատական ծածկագրերին և դասակարգման տարրերի անվանումներին համապատասխան (մինչև սինթետիկ հաշիվ), իսկ դրանց գումարային մասը` 1-ից 7-րդ սյունակներում:

9. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինիս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին՝

1) առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված՝ գործող նախահաշիվ (այսուհետ՝ նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի`

ա. 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում,

բ. 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի, եռամսյակի, կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,

2) առկա է նախկին նախահաշիվ և վերջինում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի՝

ա. 1-ին սյունակում ներկայացվում են սույն օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները,

բ. 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը,

գ. 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:

10. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումը ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների) աճողական, կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես՝

1) տարեկան նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա (տարեկան) ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ բյուջետային տարվա առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները աճողական,

2) ինն ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

3) որևէ կիսամյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում,

4) որևէ եռամսյակի նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում՝ համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

5) որևէ ամսվա նոր նախահաշվի՝ 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշները, իսկ 4-ից 7-րդ սյունակները չեն լրացվում:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան