Գլխավոր տեղեկություն
Համար
N 1171-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.442
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.11.2007
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 11007428

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 նոյեմբերի 2007 թ.
Երևան

N 1171-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 629-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնները հաստատելու մասին» N 629-Ն հրամանով հաստատված կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1. Կանոնների 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

1) Դասավանդվող հիմնական առարկաների գծով օտար լեզվին տիրապետող համապատասխան մասնագետների առկայություն.

2) Բուհերում դասախոսական անձնակազմի օտար լեզուներով վերապատրաստման կուրսերի պարտադիր կազմակերպում.

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորության վկայական ստացած կամ միջազգայնորեն ընդունված համապատասխան փաստաթուղթ (անգլերենով ուսուցման դեպքում՝ TOEFL-ի պարտադիր առկայություն /55 միավոր /բնագիտություն/, 61 միավոր /հասարակագիտություն/, 80 միավոր /բանասիրություն//), բուհերում համապատասխան վերապատրաստում անցած դասախոսական կազմի առկայություն: Ատեստավորված դասախոսների հերթական ատեստավորումը պետք է կատարվի երեք տարին մեկ»:

2. Կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետում «կառավարության կողմից» բառերից հետո լրացնել «ազգությամբ հայ օտարերկրացիներին» բառերը, իսկ «հիման վրա» բառերից հետո լրացնել «ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշմամբ» բառերը:

3. Կանոնների 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ներկայացուցչություն» բառերը:

4. Կանոնների 6-րդ կետում «Այն երկրներում, որտեղ չեն գործում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ կամ ներկայացուցչություններ» բառերը փոխարինել «Օտարերկրացիները, տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության բացակայության դեպքում» բառերով, իսկ «անձամբ կամ» բառերից հետո լրացնել «իրենց» բառը:

5. Կանոնների 9-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհերը պարտադիր պետք է ունենան նախապատրաստական կուրսեր՝ առաջին կիսամյակում իրականացնելով լեզվի ուսուցում ընդհանուր գիտելիքների խորացման նպատակով, երկրորդ կիսամյակում հիմնական /բազային/ մասնագիտական առարկաների ուսուցում` օտար լեզվով: Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհը պետք է ապահովված լինի օտարալեզու համապատասխան մասնագիտական գրականությամբ, ուսումնամեթոդական պարագաներով, այդ թվում՝ մասնագիտական առարկայական ծրագրեր, օտար լեզվով թարգմանված դասավանդվող նյութեր, դասախոսություններ»:

6. Կանոնների 10-րդ կետից հանել «/բացի ասպիրանտներից և հայցորդներից/» բառերը:

7. Կանոնները լրացնել նոր 14-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. «Բուհերում ըստ մասնագիտությունների պետք է ձևավորվեն ակադեմիական խմբեր` բաղկացած առնվազն 10 հոգուց»:

 

Նախարար՝

Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան