ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 hոկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 374-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐՋԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 3-ի N 5 եզրակացությունը.
«ԵՐՋԱՆ ԵՎ ԱՐՏԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր N 00001-ից մինչև N 00004-ը ներառյալ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |