«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10307337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 սեպտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 196-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 599-Ն որոշման 1-ին կետը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատելու մասին» N 166-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1. Հրամանի հավելվածների վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության որակի տեսչություն» և «ՀՀ որակի տեսչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «որակի տեսչություն» և «որակի տեսչությանը» բառերով:
1.2. Հանձնարարել որակի տեսչության պետի պաշտոնակատար Գ. Գյոզալյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով 3-օրյա ժամկետում ներկայացնել պետական գրանցման:
Ներսես Երիցյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|