Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.16/20(106) Հոդ.282
Ընդունող մարմին
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ստորագրման ամսաթիվ
24.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407258

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 24 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 5-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:


ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ`
Ֆ. Ցոլակյան

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ

2007 թ. հունիսի 18-ի
N  513-Ա

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
2007 թ. մայիսի 24-ի
N 5-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետում՝

ա) «ա» ենթակետից հանել «(այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը գերազանցելու դեպքում)» բառերը.

բ) «ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժա» և «ժբ» ենթակետերը`

«ժա) գովազդակիրները՝ արտաքին գովազդի ծառայությունների մասով.

ժբ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողները կամ լիցենզիա ունեցողները, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը:».

գ) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն կետի «ժա» ենթակետի դրույթները տարածվում են գովազդակիրների (հարկ վճարողներ, որոնք, տրամադրելով համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում են այլ անձանց գովազդը) վրա, եթե նրանք հայտարարագրի ներկայացման տարում այլ անձանց մատուցում են արտաքին գովազդի ծառայությունները և (կամ) այդ ծառայությունները մատուցելու համար ունեն (կամ օրենքով նախատեսված է ունենալ) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը: Սույն կետի «ա» ենթակետում նշված գործունեություն իրականացնող անձինք կարող են պարզեցված հարկ վճարող դառնալ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնշված գործունեության տեսակների մասով, իսկ սույն կետի «բ»-ից «ժբ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարող համարվելու իրավունքի բացառումը վերաբերում է ամբողջ գործունեությանը:»:

2. Հրահանգի 1.7 կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» և «թ» ենթակետերով`

«ը) իրականացնում է գովազդակիրների գործունեություն՝ արտաքին գովազդի ծառայությունների մասով: Սույն ենթակետի կիրառման առումով հիմք են ընդունվում սույն հրահանգի 1.5 կետում արտաքին գովազդին վերաբերող դրույթները.

թ) իրականացնում է լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ ստացել է լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը:»:

3. Հրահանգի 2.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի պետական գրանցման օրը: Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի, շինությունների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:»:

4. Հրահանգի 1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հավելված 1
«Պարզեցված հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

Հայտարարագիր
(պարզեցված հարկ վճարող
համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը                
2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի
անունը, ազգանունը
3. Առևտրային կազմակերպության
անվանումը
4. Գտնվելու վայրը (բնակության վայրը) 5.Հեռախոսի համարը

Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող

Սույնով հայտարարում եմ, որ.
ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ տարում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի գերազանցել 50,0 մլն դրամը
բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորությունները (այդ թվում՝ տույժերը և տուգանքները) կազմում են 100,0 հազ. դրամից պակաս գումար
գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին) չիրացված՝ մաքսային արժեքով հաշվարկված մնացորդը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ չի գերազանցում 1,0 մլն դրամը
դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն՝ հաստատագրված վճարով) հարկվող ապրանքներ արտադրող
ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակից, արտարժույթի առուվաճառքի, արտարժույթի դիլերային առուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպիչ
զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ իրականացնում իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն, հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարութան իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության գործունեություն
է) չեմ հանդիսանում գովազդակիր՝ արտաքին գովազդի ծառայությունների մասով
ը) չեմ իրականացնում լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ ստացել եմ լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը
ը) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող
թ) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ
ժ) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությանը
ժա) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը
ժբ) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ անձի, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)
ժգ) չեմ հանդիսանում պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժնի (բաժնետոմսի, բաժնեմասի) սեփականատեր:
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ՀՀ օրենքով սահմանված պատասխանատվությանը:

Հարկ վճարողի (պատասխանատու անձի)
ստորագրությունը

Հարկ վճարողի
կնիքը

Հարկային (տարածքային) տեսչության պետ`

Տեսուչ`

Հայտարարագրի ներկայացման ժամկետը

___ _____________ 200__թ.

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո, մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

 

Հայտարարագրի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը

[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը

[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրը)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը»: