Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-339-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.28/34(274) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
14.12.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

14 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 07-339-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 14.12.2007թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ՝

 

1. Անհատ ձեռնարկատեր Անդոկ Խուդավերդյանի կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, անհատ ձեռնարկատեր Անդոկ Խուդավերդյանի «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0022 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. «Գագիկ-Կարեն» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների և պայմանների խախտումով:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Գագիկ-Կարեն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0420 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ «Ֆեբուս Սերվիս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0260 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Գյումրուն Ամուր Հիմք» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0586 և «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0587 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0034 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 30.10.07թ. N 07-266-Լ հրամանով, համարել վերացված:

6. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա) «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «Կա էն Ֆորեվեր Ռիելթի» ՍՊ ընկերությանը, «Դեֆո կապիտալ» ՍՊ ընկերությանը, «Սարյակ» ՍՊ ընկերությանը, «Տուկասա» ՍՊ ընկերությանը, «Ակունք Ավիատուն» ՍՊ ընկերությանը և «Գրիգա-Մագս» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:

7. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(14.12.2007 թ. հր. N 07-339-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ (անուն. ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործանեության իրականացման վայրը) Բնակու-
թյան վայրը, Գտնվելու վայրը
Լիցեն-
զիայի համարը
Լիցեն-
զիան տալու ամսա-
թիվը
Հարկ վճարողի հաշվառ-
ման համարը /ՀՎՀՀ/
Գրանցման համարը Գործու-
նեության տեսակը
Գործու-
նեության իրակա-
նացման վայրը
Գործո-
ղության ժամ-
կետը
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերածևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղե-
կություն-
ներ
1. «Գյումրուն Ամուր Հիմք» ՍՊԸ Ք. Գյումրի, Հ. Հակոբյան 140 ԱԳN0586 08.02.06 05532732 586 ԱԳ Հնահատում ՀՀ Անժ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
2. «Գյումրուն Ամուր Հիմք» ՍՊԸ Ք. Գյումրի, Հ. Հակոբյան 140 ԱԳN0587 08.02.06 05532732 587 Ոիելթորական գործունեություն ՀՀ Անժ. Դադարեցվել Է դիմումի համաձայն  
3. «Ֆեբուս Սերվիս» ՍՊԸ Ք. Երևան. Դավիթաշեն 1-ին թ. 32 շ. բն. 47 ԱԳN0260 13.12.02 01227741 260 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով  
4. Անդոկ Խուդավերդյան(ԱՁ) Ք. Սիսիան Սիսական 19. բն 17 ԱԳN0022 13.12.02 79804551 022 ԱԳ Գնահատում ՀՀ Անժ. Կասեցվել է խախտումների պատճառով  
5. «Գագիկ-Կարեն» ԱՊԸ Ք. Սևան. Նաիրյան 168 ԱԳN0420 24.07.03 08607069 420 ԱԳ Գնահատում ՀՀ Անժ. Կասեցվել Է խախտումների պատճառով  
6. «էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ Ք. Երևան. Ավան-Առինջ 2/6. բն. 23 ԱԳN0034 14.12.07 00850275 034 ԱԳ Գնահատում ՀՀ Անժ.   30.10.07 թ. N 07-266-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
7. «Վի Վի Փի Քոնսալթինգ» ՍՊ Ալեք Մանուկյան 17, բն. 11 ԱԳN0728 14.12.07 01541315 724 ԱԳ Գնահատում ՀՀ Անժ.   Լիցենզիայի տրամադրում
8. «Կա էն Ֆորեվեր Ռիելթի» ՍՊ Օրբելի փ. 4 շ. 26 բն. ԱԳN0729 14.12.07 00253843 725 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժ.   Լիցենզիայի տրամադրում
9. «Դեֆո կապիտալ» ՍՊ Ք. Երևան. Սունդուկյան փ. 3ա N 1 ԱԳN0730 14.12.07 00253481 726 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժ.   Լիցենզիայի տրամադրում
10. «Սարյակ» ՍՊ Ք. Երևան. Կոմիտաս11. բն. 3 ԱԳN0731 14.12.07 00090477 727 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժ.   Լիցենզիայի տրամադրում
11. «Տուկասա» ՍՊ Վրացական 6 շ. կից ԱԳN0732 14.12.07 00096689 728 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժ.   Լիցենզիայի տրամադրում
12. «Ակունք Ավիատուն» ՍՊ Ք. Մասիս. 3-րդ թ. 8 շ. բն. 43 ԱԳN0733 14.12.07 03809627 729 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժ.   Լիցենզիայի տրամադրում
13. «Գրիգա-Մագս» ՍՊԸ Ք. Երևան. Դավիթաշեն Բեկի 82 ԱԳN0734 14.12.07 00447694 730 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժ.   Լիցենզիայի տրամադրում