Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2007-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.373
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
05.10.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 32207367

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

5 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 241-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ, ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների կողմից կայացված` անշարժ գույքի վրա կալանք դնելու, հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկության վարույթներով կայացված որոշումների և վճիռների հետ կապված` Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում գործավարության առանձնահատկությունները սահմանելու նպատակով, ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Անշարժ գույքի վրա կալանք դնելու, հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկության վերաբերյալ դիմումները վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումների կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռների հետ կապված գործավարության առանձնահատկությունների մասին» հրահանգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան 

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2007թ. հոկտեմբերի 5-ի

N 241-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ, ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հրահանգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետև` Կոմիտե) աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում` անշարժ գույքի վրա կալանք դնելու, հայցի ապահովման միջոցներ (գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը (բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերից բխող գույքի տնօրինման արգելադրմանը), որոշակի գործողություններ կատարելն արգելելը) կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց սնանկության վերաբերյալ դիմումը դատարանի վարույթ ընդունելու մասին որոշումների կամ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռների հետ կապված գործավարության առանձնահատկությունները:

2. Իրավասու մարմինների կողմից կայացված` անշարժ գույքի վրա կալանք դնելու, հայցի ապահովման միջոցներ (գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, որոշակի գործողություններ կատարելն արգելելը) կիրառելու մասին որոշումների (այսուհետև` որոշումներ) հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցումը իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով:

Տվյալ դեպքում սահմանափակման պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ միայն դրա լիազորությունը ունեցող մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կայացված որոշումը:

3. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը կամ դրա վերաբերյալ տեղեկացնող գրությունը, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա վերաբերյալ տեղեկացնող գրությունը ստանալու պահից տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթները իրականացվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով` պարտապանի գույքի տնօրինման համար նախատեսված սահմանափակումների և ընթացակարգերի պահպանմամբ:

4. Եթե որոշմամբ կալանքի կամ արգելանքի վերցվող անշարժ գույքի հասցեով առկա են տարբեր սուբյեկտներին պատկանող առանձին գույքային միավորներ, ապա`

ա) եթե որոշմամբ նշված է նաև այն սուբյեկտը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ (ում գույքի նկատմամբ պետք է սահմանափակում կիրառվի, ապա սահմանափակումը կիրառվում է նշված հասցեի` տվյալ սուբյեկտին պատկանող միավորի նկատմամբ,

բ) եթե որոշմամբ նշված չէ այն սուբյեկտը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ), ում գույքի նկատմամբ պետք է սահմանափակում կիրառվի, ապա տվյալ հասցեի բոլոր միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթները կասեցվում են, և որոշումը կայացրած մարմնին լրացուցիչ գրավոր հարցում է կատարվում արգելադրվող գույքի պատկանելության վերաբերյալ:

Որոշումը կայացրած մարմնի կողմից արգելադրվող գույքի սեփականատիրոջ վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ներկայացվելուց հետո տվյալ հասցեով վերջինիս չպատկանող անշարժ գույքի մյուս միավորների նկատմամբ գործառույթների կասեցումը վերացվում է:

5. Այն դեպքում, եթե որոշումը վերաբերում է որոշակի հասցեի անշարժ գույքին, սակայն այն անձը, որի գույքի նկատմամբ ըստ որոշման պետք է կիրառվի սահմանափակումը, չի հանդիսանում որոշմամբ նշված հասցեի անշարժ գույքի սեփականատեր, ապա տվյալ հասցեի անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում չի կիրառվում, որի մասին գրավոր հայտնվում է որոշումը կայացրած մարմնին:

Սույն կետով նախատեսված դեպքերում սահմանափակման վերաբերյալ որոշումը կարվում է տվյալ հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում, որից հետո, եթե որոշմամբ նշված անձը տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերում, ապա անշարժ գույքի նկատմամբ կիրառվում է սահմանափակում, որի մասին գրավոր հայտնվում է որոշումը կայացրած մարմնին:

6. Սեփականատիրոջ դիմումի հիման վրա կամ գույքի բաժանման կամ միավորման պայմանագրերի հիման վրա անշարժ գույքի բաժանման կամ միավորման պետական գրանցում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, չի կարող իրականացվել, եթե որոշմամբ գույքի սեփականատիրոջը (կամ միավորվող գույքային միավորներից որևէ մեկի սեփականատիրոջը) արգելված է գույքը տնօրինելը (գույքի վրա կալանք կամ արգելանք է դրված և այլն):

7. Եթե որոշմամբ գույքի սեփականատիրոջը միայն արգելված է գույքը օտարելը, ապա տվյալ սահմանափակման առկայությամբ կարող են կատարվել գույքի միավորման կամ բաժանման պետական գրանցումներ:

Սույն կետով նշված դեպքերում, գույքի բաժանման կամ միավորման պետական գրանցումն իրականացնելուց հետո որոշմամբ սահմանված գույքի օտարման արգելքի սահմանափակումը գրանցվում է բաժանման կամ միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքի նոր միավորի կամ միավորների, իսկ եթե միավորման արդյունքում անշարժ գույքը վերացվել է ընդհանուր սեփականության, ապա սահմանափակումը կիրառվում է որոշմամբ նշված սուբյեկտի համապատասխան բաժնեմասի նկատմամբ, անկախ հասցեի կամ հասցեների փոփոխությունից:

8. Այն դեպքում, եթե որոշումը վերաբերում է որոշակի սուբյեկտին (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) պատկանող որոշակի հասցեի անշարժ գույքին, սակայն մինչև որոշումը տարածքային ստորաբաժանում մուտքագրվելը այդ հասցեի անշարժ գույքը բաժանվել կամ միավորվել է այլ գույքային միավորի հետ, ապա սահմանափակումը կիրառվում է որոշմամբ նշված հասցեի անշարժ գույքի բաժանման արդյունքում առաջացած բոլոր այն գույքային միավորների նկատմամբ, որոնց սեփականատեր կամ համասեփականատեր է հանդիսանում որոշմամբ նշված անձը, իսկ եթե միավորման արդյունքում միավորված անշարժ գույքը վերացվել է ընդհանուր սեփականության, ապա սահմանափակումը կիրառվում է որոշմամբ նշված սուբյեկտի համապատասխան բաժնեմասի նկատմամբ:

9. Անշարժ գույքի սահմանների միավորման կամ բաժանման գործառույթների իրականացման հետ չկապված` անշարժ գույքի հասցեի փոփոխության (վերահասցեավորման) այլ դեպքերում որոշմամբ նշված անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումը կիրառվում է անկախ այդ անշարժ գույքի հասցեի փոփոխությունից, այդ թվում` եթե որոշմամբ նշված է անշարժ գույքի նախկին հասցեն:

10. Ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքի սեփականատերերից մեկի գույքի վրա կալանք կամ արգելանք դնելու դեպքում իրավունքի սահմանափակումը գրանցվում է ընդհանուր գույքում տվյալ սեփականատիրոջը պատկանող բաժնեմասի նկատմամբ:

11. Այն դեպքում, երբ որոշմամբ սահմանափակվում է որևէ ֆիզիկական անձի` գույքի տնօրինման իրավունքը, առանց նշելու սահմանափակման առարկա հանդիսացող անշարժ գույքի հասցեն կամ հասցեները և որոշման պահանջների կատարման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ստուգել տվյալ ֆիզիկական անձի (այսուհետև` որոնվող անձ) անվամբ գրանցված գույքային իրավունքների առկայությունը, ապա գույքային իրավունքների առկայության ստուգման ընթացքում որոնվող անձի և գրանցված գույքային իրավունք ունեցող անձանց (այսուհետև` գրանցված իրավունքի սուբյեկտեր) նույնականացումն իրականացվում է սույն հրահանգի հավելվածով սահմանված կանոններին համապատասխան` ֆիզիկական անձանց նույնականացման համար հետևյալ տվյալների հիման վրա`

ա) ֆիզիկական անձի անուն և ազգանուն.

բ) ֆիզիկական անձի անուն, ազգանուն և հայրանուն.

գ) ՀՀ կառավարության 22.12.1999թ. N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող փաստաթղի անվանում, սերիա և համար.

դ) ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ (այսուհետ` ծննդյան ամսաթիվ).

ե) ֆիզիկական անձի մշտական կամ ժամանակավոր բնակության (հաշվառման) վայրի հասցե:

12. Սույն հրահանգի 11-րդ կետով նախատեսված որոշումների կատարման նպատակով կադաստրային տվյալների ստուգման և անձանց նույնականացման արդյունքում եթե`

ա) գրանցված իրավունքի սուբյեկտը և որոնվող անձը համարվում են նույնականացված (հավելվածի 1 կետով և 3-րդ կետի 3.17-3.22 ենթակետերով սահմանված դեպքերում), ապա գրանցված իրավունքի սուբյեկտին պատկանող գույքի նկատմամբ կիրառվում է սահմանափակում սույն հրահանգի 2-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան.

բ) որոնվող անձի նույնականացման առկա տվյալների հետ համընկնող տվյալներով` գրանցված իրավունքի սուբյեկտներին և որոնվող անձին հնարավոր չէ նույնականացնել որոնվող անձի վերաբերյալ նույնականացման բոլոր կամ բավարար քանակությամբ տվյալների բացակայության պատճառով (հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքեր), ապա որոնվող անձի տվյալների հետ համընկնող նույնականացման տվյալներ ունեցող` գրանցված իրավունքի սուբյեկտներին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացումը կասեցվում է և որոշումը կայացրած մարմնին գրավոր հարցում է կատարվում որոնվող անձի նույնականացման համար անհրաժեշտ մյուս տվյալների (հայրանուն, անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում նաև՝ նախկինում ունեցած փաստաթղթեր), բնակության վայրի հասցե) տրամադրման վերաբերյալ` միաժամանակ նշելով պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների կասեցման, ինչպես նաև այն մասին, որ հարցումն ուղարկելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում սույն ենթակետի համաձայն պահանջվող նույնականացման տվյալները տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում որոշման հիման վրա` որոշմամբ նշված սուբյեկտի նույնականացման անհնարինության պատճառով առկա նույնականացման տվյալների հետ համընկնող տվյալներ ունեցող գրանցված գույքային իրավունքների սուբյեկտներին պատկանող գույքի նկատմամբ սահմանափակում չի կարող կիրառվել:

13. Սույն հրահանգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հարցման փոստային առաքման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում որոշումը կայացրած մարմնի կողմից որոնվող անձի վերաբերյալ լրացուցիչ նույնականացման համար անհրաժեշտ տվյալները (կամ տվյալը) չներկայացվելու դեպքում գույքի նկատմամբ գործառույթների կասեցումը համարվում է վերացված և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթները իրականացվում են սահմանված կարգով` մինչև որոշումը կայացրած մարմնի կողմից որոշմամբ նշված անձի նույնականացման համար լրացուցիչ տվյալների տրամադրումը:

14. Որոշումը կայացրած մարմնի կողմից որոշմամբ նշված անձի վերաբերյալ սույն հրահանգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հարցման հիման վրա լրացուցիչ նույնականացման համար անհրաժեշտ տվյալները (կամ տվյալը) ներկայացվելուց հետո որոնվող անձի և գրանցված իրավունքների սուբյեկտների հետագա նույնականացումը իրականացվում է սույն հրահանգի հավելվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված կանոններին համապատասխան, ընդ որում`

ա) հավելվածի 1-ին կետով և 3-րդ կետի 3.17-3.22 ենթակետերով սահմանված դեպքերում որոնվող անձը և գրանցված իրավունք ունեցող անձը համարվում են նույնականացված, և գրանցված իրավունք ունեցող անձին պատկանող գույքի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում է սահմանափակում,

բ) հավելվածի 3-րդ կետի 3.1-3.16 ենթակետերով սահմանված դեպքերում որոնվող անձը և գրանցված իրավունք ունեցող անձը չեն համարվում նույնականացված, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործառույթների կասեցումը համարվում է վերացված և գրանցված իրավունքի սուբյեկտին պատկանող գույքի նկատմամբ սահմանափակում չի կիրառվում:

15. Սույն հրահանգի 11-14-րդ կետերով սահմանված` ֆիզիկական անձանց նույնականացման, գույքի նկատմամբ գործառույթների կասեցման և դրա վերացման դրույթները տարածվում են նաև ֆիզիկական անձանց (այդ թվում նաև՝ անհատ ձեռնարկատերերին) սնանկության վերաբերյալ դիմումները վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումների կամ ֆիզիկական անձանց (այդ թվում նաև՝ անհատ ձեռնարկատերերին) սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռների հետ կապված գործավարության առանձնահատկությունների վրա:

16. Սույն հրահանգի 2-րդ կետով նախատեսված որոշումների հիման վրա գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները կարող են վերացվել միայն օրենքով սահմանված կարգով` դրա լիազորությունը ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման հիման վրա, եթե կիրառված սահմանափակման վերացման այլ կարգ նախատեսված չէ օրենքով:

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2007թ. հոկտեմբերի 5-ի

N 241-Ն հրամանով

հաստատված հրահանգի

 

Հավելվածում օգտագործվող հիմնական հասկացությունները`

անձը հաստատող փաստաթուղթ` ՀՀ կառավարության 22.12.1999թ. N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի անվանում, սերիա և համար.

բնակության վայրի հասցե` ֆիզիկական անձի մշտական կամ ժամանակավոր բնակության (հաշվառման) վայրի հասցեն

որոնվող անձ` ֆիզիկական անձ, որի գույքի նկատմամբ պետք է սահմանափակում կիրառվի

գրանցված իրավունքի սուբյեկտ` անշարժ գույքի սեփականատեր, օգտագործող կամ գույքի նկատմամբ գրանցված այլ իրավունք ունեցող ֆիզիկական անձ

 

1

Անկախ որոնվող անձի մասին այլ տվյալների առկայությունից, եթե որոնվող անձի և գրանցված իրավունքի սուբյեկտի տվյալներից միաժամանակ համընկնում են

1.1

անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթուղթ

որոնվող անձը և  գրանցված իրավունքի սուբյեկտը համարվում են նույնականացված, անկախ մյուս տվյալների առկայությունից կամ դրանց համընկնելու փաստից:

1.2

անուն, ազգանուն, հայրանուն և անձը հաստատող փաստաթուղթ

 

1.3

անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան ամսաթիվ

 

1.4

անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և բնակության վայրի հասցե

 

1.6

անուն, ազգանուն, հայրանուն և  բնակության վայրի հասցե

 

1.5

անուն, ազգանուն և  բնակության վայրի հասցե

որոնվող անձը և  գրանցված իրավունքի սուբյեկտը  համարվում են նույնականացված, բացառությամբ սույն հավելվածի 3-րդ կետի 3.13 ենթակետով սահմանված դեպքի:

 

 

 

2

Մինչև որոշումը կայացրած մարմնին որոնվող անձի տվյալների մասին հարցում կատարելը, որոնվող անձի մասին այլ տվյալների բացակայության դեպքում համընկնում են միայն որոնվող անձի և գրանցված իրավունքի սուբյեկտի

2.1

անուն, ազգանունը

Համընկնող տվյալներով անձինք չեն համարվում նույնականացված և անհրաժեշտ է որոնվող անձի մասին լրաուցիչ տվյալների ճշտում:

2.2

անուն, ազգանուն, հայրանունը

Լրացուցիչ տվյալների ճշգրտումը, դրա հետ կապված գործառույթների կասեցումը և(կամ դրա վերացումը, ինչպես նաև լրացուցիչ տվյալների ճշգրտումը կատարվում է հրահանգի 12-րդ կետի «բ» ենթակետով և 13-րդ կետով  սահմանված դրույթներին համապատասխան:

2.3

անուն, ազգանուն և ծննդյան ամսաթիվ

 

 

 

 

 

3

Որոշումը կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից որոնվող անձի մասին  լրացուցիչ տվյալներ ներկայացվելուց հետո` այլ տվյալների բացակայության դեպքում որոնվող անձի և գրանցված իրավունքի սուբյեկտի տվյալներից

 

համընկնում է միայն

չի համընկնում

 

3.1

անուն, ազգանուն

ծննդյան ամսաթիվ

որոնվող անձը և գրանցված իրավունքի սուբյեկտը չեն համարվում նույնականացված

3.2

անուն, ազգանուն

անձը հաստատող փաստաթուղթ

3.3

անուն, ազգանուն

ծննդյան ամսաթիվ և  անձը հաստատող փաստաթուղթ

3.4

անուն, ազգանուն

բնակության վայրի հասցե

3.5

անուն, ազգանուն

ծննդյան ամսաթիվ և  բնակության վայրի հասցեն

3.6

անուն, ազգանուն

անձը հաստատող փաստաթուղթ  և  բնակության վայրի հասցեն

3.7

անուն, ազգանուն, հայրանուն

անձը հաստատող փաստաթուղթ

3.8

անուն, ազգանուն, հայրանուն

ծննդյան ամսաթիվ

3.9

անուն, ազգանուն, հայրանուն

ծննդյան ամսաթիվ և  անձը հաստատող փաստաթուղթ

3.10

անուն, ազգանուն, հայրանուն

բնակության վայրի հասցե

3.11

անուն, ազգանուն, հայրանուն

ծննդյան ամսաթիվ և  բնակության վայրի հասցեն

3.12

անուն, ազգանուն, հայրանուն

անձը հաստատող փաստաթուղթ  և  բնակության վայրի հասցեն

3.13

անուն, ազգանուն և բնակության վայրի հասցեն

ծննդյան ամսաթիվ և անձը հաստատող փաստաթուղթ

3.14

անուն, ազգանուն և ծննդյան ամսաթիվ

անձը հաստատող փաստաթուղթ

3.15

անուն, ազգանուն և ծննդյան ամսաթիվ

բնակության վայրի հասցեն

3.16

անուն ազգանուն և ծննդյան ամսաթիվ

անձը հաստատող փաստաթուղթ և բնակության վայրի հասցեն

3.17

անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան ամսաթիվ

անձը հաստատող փաստաթուղթ

որոնվող անձը և գրանցված իրավունքի սուբյեկտը համարվում են նույնականացված

3.18

անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան ամսաթիվ

բնակության վայրի հասցեն

3.19

անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան ամսաթիվ

անձը հաստատող փաստաթուղթ և բնակության վայրի հասցեն

3.20

անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթուղթ

ծննդյան ամսաթիվ

3.21

անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթուղթ

բնակության վայրի հասցեն

3.22

անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթուղթ

ծննդյան ամսաթիվ և բնակության վայրի հասցեն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.2011, N 272-Ն 01.01.2012, N 241-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան