Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.10.03/24(201) Հոդ.346
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.09.2005
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

26 սեպտեմբերի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան
 N 158-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1122, 1125 ԵՎ 1126 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂՈՒՄ ԳԱՆՁՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի N 238 հոդվածով, «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 14-ի N 533-Ա որոշմամբ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1122, 1125 և 1126 հոդվածներով նախատեսված խախտումների համար տեղում գանձում կատարելու նպատակով հատուկ համարակալված անդորրագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ Գ. Բաղիյանին`

ա) յոթնօրյա ժամկետում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման.

բ) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված անդորրագրի ձևի հաշվառման և կիրառման նկատմամբ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին:

 

Նախարար`

Դ. Լոքյան

 

 

 Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թ. սեպտեմբերի 16-ի
N 158-Ն հրամանի

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական
տեսչություն


ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N 000000

 

___ ________ 200  թ.

 

Գանձվել է _______________________

 

_________________________ կողմից

(անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը)

 

Գանձելու հիմքը _____________________

(նշել կազմված արձանագրության հերթական N-ը)

 

Գանձված գումարի չափը ___________ դրամ

(թվերով և տառերով)            

 

Վճարող __________ Գանձող ___________

              (ստորագրություն)             (ստորագրություն)

կ
տ
ր
մ
ա
ն

գ
ի
ծ
ը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական
տեսչություն


ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ N 000000

 

___ ________ 200  թ.

 

Գանձվել է _______________________

 

_________________________ կողմից

(անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը)

 

Գանձելու հիմքը ____________________

(նշել կազմված արձանագրության հերթական N-ը)

 

Գանձված գումարի չափը ___________դրամ

(թվերով և տառերով)            

 

Վճարող __________ Գանձող _________

             (ստորագրություն)             (ստորագրություն)

(հավելվածը լրաց. 23.05.07 N 106-Ն)