Basic information
Number
N 461
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (04.03.1999-05.08.1999)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.08.10/18(51)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.07.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.07.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
24.07.1998
Effective date
20.08.1998

040.0461.24.07.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

24 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1998 թվականի N 461
քաղ. Երևան

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել`

ա) ավտոտրանսպորտային միջոցների (անկախ սեփականության ձևից) սև հիմնագույնի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 31-ը.

բ) ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը.

գ) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ «АД» սերիայի համարանիշերի` մինչև 1999 թվականի մայիսի 31-ը:

(1-ին կետը լրաց. 28.12.98 N 842)

2. Սահմանել, որ արգելվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներում պետական համարանիշերը չփոխանակած ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետ սահմանել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ Երևան քաղաքում` մինչև օգոստոսի 31-ը:

(3-րդ կետը լրաց. 17.02.99 N 74)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան