Գլխավոր տեղեկություն
Համար
N 596-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.04/15(78) Հոդ.309
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2007
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807308

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 596-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանի 1.4 կետից հետո լրացնել նոր 1.5 կետ հետևյալ բովանդակությամբ`«Տարեսկզբի ազատ մնացորդը` համաձայն հավելված N 25-ի»:

2) Հրամանը լրացնել հավելված 25-ով` համաձայն սույն հրամանի հավելվածի:

3) Հրամանի հավելված 5-ի՝

ա. «Ընթացիկ ծախսեր» դասի «Աշխատանքի վարձատրություն» 410000 կատեգորիայի «Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ» 411000 խմբի «411300 Այլ վարձատրություններ, 411310 Այլ վարձատրություններ և 411311 Այլ վարձատրություններ» բառերը փոխարինել համապատասխանաբար «411500 Այլ վարձատրություններ, 411510 Այլ վարձատրություններ և 411511 Այլ վարձատրություններ» բառերով:

բ. «Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ» 411000 խմբում «411221 Դրամական խրախուսումներ» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ`

«411300 Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում

411310 Քաղաքացիական ծառայողների պարգևատրում

411311 Քաղաքացիական ծառայողների պարգևատրում

411320 Դատական ծառայողների պարգևատրում

411321 Դատական ծառայողների պարգևատրում

411330 Պետական այլ ծառայողների պարգևատրում

411331 Պետական այլ ծառայողների պարգևատրում

411400 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն

411410 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների պարգևատրում

411411 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների պարգևատրում

411420 ՀՀ հարկային մարմինների աշխատողների պարգևատրում

411421 ՀՀ հարկային մարմինների աշխատողների պարգևատրում

411430 ՀՀ մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում

411431 ՀՀ մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում»:

գ. «Ընթացիկ ծախսեր» դասի «Աշխատանքի վարձատրություն» 410000 կատեգորիայի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» սինթետիկ հաշվի «411117 Բարձր լեռնային շրջաններում աշխատանքների համար հավելավճար» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ` «411118 Վնասակար և ծանր պայմաններում աշխատանքի հավելավճարներ»:

դ. «Ընթացիկ ծախսեր» դասի «Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» 420000 կատեգորիայի «Կապի ծառայություններ» 421400 սինթետիկ հաշվի «421414 Բջջային կապի ծառայություններ» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ` «421415 Հատուկ կապ»:

ե. «Ընթացիկ ծախսեր» դասի «Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» 420000 կատեգորիայի «Շարունակական ծախսեր» 421000 խմբի «421600 Գույքի և սարքավորումների վարձակալություն» սինթետիկ հաշվի «421629 Արտադրական, մեքենայացված, ստացիոնար և չմեքենայացված սարքավորումների վարձակալություն» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ`

«421700 Արտագերատեսչական ծախսեր

421710 Արտագերատեսչական պահպանության ծախսեր

421711 Արտագերատեսչական պահպանության ծախսեր»:

զ. «Ընթացիկ ծախսեր» դասի «Դրամաշնորհներ» 460000 կատեգորիայի 463122 ենթաանալիտիկ հաշվի անվանումը` «Ընթացիկ դոտացիաներ համայնքներին» փոխարինել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ» բառերով և լրացնել նոր բառերով հետևյալ բովանդակությամբ` «463123 Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում»:

է. «Ընթացիկ ծախսեր» դասի «Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» 420000 կատեգորիայի «Պայմանագրային ծառայությունների ձեռքբերում» 423000 խմբի «Տեղեկատվական ծառայություններ» սինթետիկ հաշվի «423412 Ամսագրերի տպագրում» բառերը փոխարինել «423412 Ամսագրերի և թերթերի տպագրում» բառերով և լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ` «423414 Այլ նյութերի տպագրում»:

4) Հրամանի հավելված 16-ի

ա. «Ընթացիկ ծախսեր» դասի «Աշխատանքի վարձատրություն» 410000 կատեգորիայի «411000 խումբ - Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ» հատվածի նկարագրության մեջ «և հատուկ վճարները (411200)» բառերից հետո լրացնել «Քաղաքացիական, դատական և այլ պետական ծառայողների պարգևատրում (411300), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (411400)» բառերով: Նույն տեղում «և այլ վարձատրություններ աշխատողներին 411300» բառերը փոխարինել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «և այլ վարձատրություններ աշխատողներին 411500» բառերով:

բ. «Սինթետիկ հաշիվ 411300 -Այլ վարձատրություններ» հատվածի վերնագրի «Սինթետիկ հաշիվ 411300 -Այլ վարձատրություններ» բառերը փախարինել` «Սինթետիկ հաշիվ 411500 - Այլ վարձատրություններ» բառերով: Հաշվի նկարագրության մասում «և հատուկ վճարներ (411200)» բառերից հետո լրացնել «,քաղաքացիական, դատական, և պետական այլ ծառայողների պարգևատրում (411300), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (411400)» բառերը: «Ենթաանալիտիկ հաշիվ, նկարագրություն» մասում` «411311 Այլ վարձատրություններ» բառերը փոխարինել «411511 Այլ վարձատրություններ» բառերով:

գ. «Սինթետիկ հաշիվ 411200 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հաշվի նկարագրության մասում «411211 Դրամական խրախուսումներ» բառերից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`

«Սինթետիկ հաշիվ 411300 - Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում.

Այս հաշիվը ներառում է քաղաքացիական ծառայողների, դատական ծառայողների և պետական այլ ծառայողների պարգևատրումները, որոնք արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.

 

Ենթաանալիտիկ հաշիվ

Նկարագրություն


 

Քաղաքացիական ծառայողների պարգևատրում

411311

Քաղաքացիական ծառայողների պարգևատրում

Դատական ծառայողների պարգևատրում

411321

Դատական ծառայողների պարգևատրում

Պետական այլ ծառայողների պարգևատրում

411331

Պետական այլ ծառայողների պարգևատրում

 

Սինթետիկ հաշիվ 411400 - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.

Այս հաշիվը ներառում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների աշխատողների «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարգևատրումները: Դրանք արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.

Ենթաանալիտիկ հաշիվ

Նկարագրություն


 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների պարգևատրում

411411

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողների պարգևատրում

ՀՀ հարկային մարմինների աշխատողների պարգևատրում

411421

ՀՀ հարկային մարմինների աշխատողների պարգևատրում

ՀՀ մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում

411431

ՀՀ մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» բառերով:

դ. «Ընթացիկ ծախսեր» դասի սինթետիկ հաշվի 411100` «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» նկարագրության մասում «հիմնական աշխատավարձը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` զինծառայողների և փրկարար ծառայողների դրամական բավարարումը)» բառերը: «Ենթաանալիտիկ հաշիվ, նկարագրություն» մասում «Մշտական աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հատվածում «411117 Բարձր լեռնային շրջաններում աշխատանքների համար հավելավճարներ» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ` «411118 Վնասակար և ծանր պայմաններում աշխատանքի հավելավճարներ»:

ե. «Ընթացիկ ծախսեր» դասի «Շարունակական ծախեր» 421000 խմբի «ենթաանալիտիկ հաշիվ, նկարագրություն» մասի «Կապի ծառայություններ» հատվածի «421414 Բջջային կապի ծառայություններ» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ`«421415 Հատուկ կապ»:

զ. «Ընթացիկ ծախսեր» դասի «Շարունակական ծախսեր» 421000 խմբի նկարագրության առաջին պարբերության «գույքի և սարքավորումների վարձակալություն (421600)» բառերից հետո լրացնել «Արտագերատեսչական ծախսեր (421700):» բառերը: Միաժամանակ «ենթաանալիտիկ հաշիվ, նկարագրություն» մասում «421629 Արտադրական, մեքենայացված, ստացիոնար և չմեքենայացված սարքավորումների վարձակալություն» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ`

 

«Արտագերատեսչական ծախսեր

421711 Արտագերատեսչական պահպանության ծախեր»:

է. «Ընթացիկ ծախսեր» դասի «Դրամաշնորհներ» 460000 կատեգորիայի «Դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» 463000 խմբի նկարագրության երկրորդ մասում «Դոտացիաները համայնքներին ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դրամաշնորհներ են:» նախադասությունը հանել: «Ենթաանալիտիկ հաշիվ, նկարագրություն» մասում 463122 «Ընթացիկ դոտացիաներ համայնքներին» բառերը փոխարինել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ» բառերով և նույն տեղում լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ` «463123 Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում»:

ը. «Ընթացիկ ծախսեր» դասի «Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» 420000 կատեգորիայի «Պայմանագրային ծառայությունների ձեռքբերում» 423000 խմբի «Տեղեկատվական ծառայություններ» սինթետիկ հաշվի նկարագրության մասում «423412 Ամսագրերի տպագրում» բառերը փոխարինել «423412 Ամսագրերի և թերթերի տպագրում» բառերով և նույն տեղում լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ` «423414 Այլ նյութերի տպագրում»:

թ. «Ընթացիկ ծախսեր» դասի «Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ» 412000 խմբի նկարագրության մասում «աշխատողներին» բառից հետո լրացնել «, ծառայողներին» բառը:

ժ. «Ընթացիկ ծախսեր» դասի «Նյութեր» 426000 խմբի նկարագրության մասի երկրորդ պարբերությունում «կենցաղային և հանրային սննդի նյութեր» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ. «այդ թվում` պարենի փոխհատուցում»:

ի. «Ընթացիկ ծախսեր» դասի «Այլ ծախսեր» 480000 կատեգորիայի «Այլ ծախսեր» 486000 խմբի նկարագրության առաջին նախադասությունը փոխարինել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Այս խմբում գրանցվում են ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի ֆոնդերի ձևավորման ծախսերը, ՀՀ դեսպանությունների, ներկայացուցչությունների և ռազմական կցորդների պահպանման ծախսերը և բոլոր ընթացիկ այն ծախսերը, որոնք չեն գրանցվել նախորդ այլ հաշիվներում»:

5) Հրամանի հավելված 11-ի

ա. 1100 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» բաժնում 1110 խմբի և 1111 դասի անվանումներում «Գործադիր և օրենսդիր մարմիններ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» բառերով.

բ. 1100 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» բաժնի 1121 դասի անվանման «Տնտեսական օգնություն զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին» բառերը փոխարինել «Արտաքին տնտեսական աջակցություն» բառերով.

գ. 1300 բաժնի անվանման «Հասարակական կարգ և անվտանգություն» բառերը փոխարինել «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» բառերով, նույն բաժնի 1310 խմբի «Ոստիկանություն» բառը փոխարինել «Հասարակական կարգ և անվտանգություն» բառերով:

Նույն խմբում «1311 Ոստիկանություն» բառերից հետո լրացնել նոր բառերով հետևյալ բովանդակությամբ` «1312 Ազգային անվտանգություն» և «1313 Պետական պահպանություն».

դ. 1320 խմբի և 1321 դասի անվանումներում «Հրշեջ ծառայություն» բառերը փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով:

6) Հրամանի հավելված 22-ի

ա. 1100 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» բաժնում 1110 խմբի և 1111 դասի անվանումներում, ինչպես նաև 1111 դասի նկարագրության մեջ «Գործադիր և օրենսդիր մարմիններ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» բառերով.

բ. 1100 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» բաժնում 1121 դասի նկարագրությունների մասում «Տնտեսական օգնություն զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին» բառերը փոխարինել «Արտաքին տնտեսական աջակցություն» բառերով, իսկ նկարագրության առաջին մասում «զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների» բառերը փոխարինել «օտարերկրյա պետությունների» բառերով.

գ. «1300 Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնի անվանումը փոխարինել և լրացնել «1300 Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» բառերով, նույն բաժնի 1310 խմբի «Ոստիկանություն» բառը փոխարինել և լրացնել «Հասարակական կարգ և անվտանգություն» բառերով:

«1311 Ոստիկանություն» դասի նկարագրության մասում «Չի ներառում` ոստիկանության համար նախատեսված ուսուցման հետ միասին ընդհանուր կրթական ծրագրերով գործող ոստիկանական ուսումնարանները (1910), (1920), (1930) կամ (1940)» բառերից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`

«1312 Ազգային անվտանգություն

- ազգային անվտանգության բնագավառին վերաբերող հարաբերությունների և ծառայությունների կառավարում, ազգային անվտանգության բնագավառին վերաբերող քաղաքականության մշակում և իրականացում, արտակարգ ծրագրերի մշակում և կազմում, ազգային անվտանգության աշխատանքների վիճակագրության վարում, ինչպես նաև վերահսկողության իրականացում

- սահմանապահ զորքերի պահպանման ծախսերի ֆինանսավորում

-ազգային անվտանգության բնագավառին վերաբերող հատուկ լաբորատորիաների շահագործում, ուսուցողական ծրագրերի վարում, ֆինանսավորում

- այս դասին վերաբերող այլ ծրագրերի և ծախսերի ֆինանսավորում:

 

1313 Պետական պահպանություն

- պետական պահպանության բնագավառին վերաբերող հարաբերությունների և ծառայությունների կառավարում

- պետական պահպանության օբյեկտների անվտանգության և պահպանվող օբյեկտների պաշտպանության ապահովում

- պետական պահպանության բնագավառին վերաբերող քաղաքականության մշակում և կատարում

- սույն բնագավառին վերաբերող այլ ծրագրերի վարում:».

դ. «1300 Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնի «1320 Հրշեջ ծառայություն» խմբի անվան «Հրշեջ ծառայություն» բառերը փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով: Նույն բաժնի նկարագրության երկրորդ պարբերության «կամ ֆինանսավորում:» բառերից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ` «-արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում փրկարարական, վթարավերականգնողական, հրդեհաշիջման և սույն խմբին վերաբերող այլ աշխատանքների կարգավորման և համակարգման հետ կապված հարաբերությունների կառավարում:»:

7) Հրամանի հավելված 22-ի 1161 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» դասի ցուցումների առաջին պարբերության «օրինակ`» բառից հետո լրացնել «սեյսմիկ ծառայության, փորձաքննությունների կատարման» բառերը:

8) Հրամանի հավելված 22-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնի 1321 «Հրշեջ ծառայություն» դասի նկարագրության վերջին պարբերությունից հանել` «անտառային հրդեհների դեմ պայքարի հատուկ ջոկատները (1422)» բառերը:

9) Հրամանի հավելված 22-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնի 1331 դասի նկարագրության առաջին պարբերությունից հանել «քաղաքացիական և քրեական գործերի» բառերը:

Երրորդ պարբերությունը փոխարինել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ներառում է` ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատարանների, Դատական դեպարտամենտի, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման ծախսերը, ինչպես նաև դատարանների պահուստային ֆոնդերը»:

10) Հրամանի հավելված 22-ի «Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնի 1311 «Ոստիկանություն» դասի նախավերջին նախադասությունը` «Ներառում է պետավտոտեսչությունը:» հանել:

11) Հրամանի հավելված 11-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնում 1330 խմբի «Դատարաններ» բառը փոխարինել «Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն» բառերով և խումբը լրացնել նոր բառերով հետևյալ բովանդակությամբ` «1332 Իրավական պաշտպանություն»:

12) Հրամանի հավելված 11-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն բաժնում» «1340 Կալանավայրեր», «1341 Կալանավայրեր», «1350 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1351 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1360 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» և «1361 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերը փոխարինել` «1350 Կալանավայրեր», «1351 Կալանավայրեր», «1360 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1361 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1370 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)», «1371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերով:

13) Հրամանի հավելված 11-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնում «1331 Դատարաններ» բառերից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ` «1340 Դատախազություն» և «1341 Դատախազություն»:

14) Հրամանի հավելված 22-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն» բաժնում «1330 Դատարաններ» բառը փոխարինել «1330 Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն» բառերով: Դասի նկարագրության մասի «Չի ներառում` կալանավայրերի կառավարումը (1341):» նախադասությունից հետո լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`

 

«1332 Իրավական պաշտպանություն

 - Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետ կապված հարաբերությունների ֆինանսավորում և կառավարում,

- իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը ուղղված հարաբերությունների կառավարում, խորհրդատվությունների, ներառյալ` վստահորդին խորհրդատվություն տրամադրելը, նրանց իրավունքների և պարտավորությունների, դատական համակարգի վստահորդի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը, ներկայացուցչությունը, ներառյալ` դատական ներկայացուցչությունը, քրեական գործերով ներկայացուցչությունը:

Ներառում է`

- հանրային պաշտպանի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև իրավական պաշտպանության այլ տեսակներ:»:

15) Հրամանի հավելված 22-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն բաժնում» «1340 Կալանավայրեր», «1341 Կալանավայրեր», «1350 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1351 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1360 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» և «1361 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերը փոխարինել` «1350 Կալանավայրեր», «1351 Կալանավայրեր», «1360 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1361 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում», «1370 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)», «1371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերով:

16) Հրամանի հավելված 22-ի 1300 «Հասարակական կարգ և անվտանգություն բաժնում» լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`

«1340 ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

 

1341 Դատախազություն

- Քրեական հետապնդման, հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացման, դատարանում մեղադրանքի պաշտպանման, պետական շահերի պաշտպանության հարցերի դատարան հարուցման, դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկման, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված հարաբերություններ:

Ներառում է` ՀՀ դատախազության պահպանման ծախսերը, ինչպես նաև դատախազության պահուստային ֆոնդը:»:

17) Հրամանի հավելված 22-ի «1400 Տնտեսական հարաբերություններ» բաժնում 1412 «Աշխատանքի հետ կապված ընդհանուր բնույթի հարաբերություններ» դասի նկարագրության երկրորդ պարբերությունում «հետամնաց կամ աղքատ շրջաններում» բառերից հետո «աշխատազրկություն» բառը և նույն տեղում «բարձր» բառից հետո «աշխատազրկության» բառը փոխարինել համապատասխանաբար «գործազրկություն» և «գործազրկության» բառերով:

18) Հրամանի հավելված 11-ի 1700 «Առողջապահություն» բաժնում 1713 «Թերապևտիկ սարքեր և սարքավորումներ» դասի անվանման մեջ «Թերապևտիկ» բառը փոխարինել «Բժշկական» բառով, իսկ 1723 «Ատամնաբուժական ծառայություններ» դասի «Ատամնաբուժական» բառը` «Ստոմատոլոգիական» բառով:

19) Հավելված 22-ի 1700 «Առողջապահություն» բաժնում 1713 «Թերապևտիկ սարքեր և սարքավորումներ» դասի անվանման մեջ և նկարագրության տեքստում «Թերապևտիկ» բառը փոխարինել «Բժշկական» բառով, 1720 «Ոչ ստացիոնար ծառայություններ» խմբի նկարագրության առաջին պարբերության մեջ «ծառայությունները» բառից առաջ «Ատամնաբուժական» բառը փոխարինել «Ստոմատոլոգիական» բառով և 1723 «Ատամնաբուժական ծառայություններ» դասի անվանման և նկարագրության տեքստի երրորդ պարբերության մեջ «Ատամնաբուժական» բառը փոխարինել «Ստոմատոլոգիական» բառով:

20) Հավելված 22-ի 1700 «Առողջապահություն» բաժնում 1761 «Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)» դասի նկարագրության առաջին հատվածը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ` «-պաթանատոմիական, դատաբժշկական և գենետիկ ծառայություններ, հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցման ծառայություններ, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, առողջապահական այլ ծառայություններ, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրեր»:

21) Հրամանի հավելված 22-ի 1800 «Հանգիստ, մշակույթ և կրոն» բաժնում.

 ա. 1811 դասի նկարագրության երրորդ պարբերության սկզբում լրացնել «սպորտային միջոցառումների իրականացմամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսավորում» բառերը և չորրորդ պարբերության վերջում լրացնել «ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող սպորտային միջոցառումները» բառերը,

բ. 1821 դասի նկարագրության երկրորդ պարբերության առաջին փակագծի տեքստը «թատրոններ» բառից հետո լրացնել «համերգային կազմակերպություններ,» բառերով, իսկ երկրորդ փակագծի տեքստը «ֆիլմերի արտադրություն» բառերից հետո լրացնել «պահպանում և տարածում,» բառերով,

գ. 1831 դասի նկարագրության առաջին պարբերության սկզբում լրացնել «հեռարձակման և հրատարակչական ծառայությունների տրամադրում» բառերը, երրորդ պարբերության սկզբում լրացնել «հեռարձակման և հրատարակչական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրվող» բառերը, իսկ «նյութերի» բառը փոխարինել «ռադիո- և հեռուստատեսային հաղորդումների» բառերով,

դ. 1841 դասի նկարագրության երրորդ պարբերությունը «կրոնական ծեսերի կատարմանն» բառերից հետո լրացնել «, երիտասարդական միջոցառումների կազմակերպման ու իրականացման» բառերը:

22) Հրամանի հավելված 22-ի 1900 «Կրթություն» բաժնում 1960 «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» խմբի 1961 «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» դասի նկարագրության երկրորդ պարբերության «հիմնականում» բառից հետո լրացնել «սովորողների» բառով, իսկ «նման» բառը փոխարինել «այլ (տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում, ավարտական փաստաթղթերի ձեռքբերում, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում, դպրոցականների օլիմպիադաների անցկացում և այլն)» բառերով:

23) Հրամանի հավելված 22-ի 2041 «Ընտանիքի անդամներ և զավակներ» դասի նկարագրության առաջին հատվածը լրացնել նոր՝ հինգերորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`

«- միանվագ սոցիալական ապահովագրության վճարներ` ՀՀ պաշտպանության և փրկարարական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ու փրկարար ծառայողների ընտանիքներին, ինչպես նաև փոխհատուցում վարժական հավաքների, զինծառայության և փրկարարական ծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ու փրկարար ծառայողների ընտանիքներին` կապված նրանց հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հետ»:

24) Հրամանի հավելված 22-ի 2071 «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» դասի նկարագրությունները լրացնել նոր՝ հինգերորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`

«-դրամական վճարներ և փոխհատուցումներ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Բռնադատված քաղաքացիներ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ, «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացող հանդիսացող անձանց:»:

25) Հրամանի հավելված 22-ի 2091 «Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)» դասի նկարագրության առաջին հատվածը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`

«-սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման, տեղեկատվական բազայի վարման և շահագործման աշխատանքներ, մեթոդական ձեռնարկների մշակում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրեր:»:

26) Հրամանի հավելված 11-ի «2091 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)» տողից հետո լրացնել նոր բառեր հետևյալ բովանդակությամբ`

«2100 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

2110 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

2111 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2112 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ»:

27) Հրամանի հավելված 22-ի «2091 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) դասի նկարագրության վերջում լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ`

 

«2100 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության, ինչպես նաև համայնքների բյուջեներով նախատեսվող պահուստային ֆոնդեր

Ներառում է` Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերը

2110 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

2111 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2112 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ:»:

28) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության դատական համակարգ» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ՀՀ սահմանադրական դատարան

1

02

001

ՀՀ դատական դեպարտամենտ

1

02

002

ՀՀ վճռաբեկ դատարան

1

02

003

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

1

02

004

Վերաքննիչ քրեական դատարան

1

02

005

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան

1

02

006

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան

1

02

007

Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան

1

02

008

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան

1

02

009

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան

1

02

010

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան

1

02

011

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան

1

02

012

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան

1

02

013

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարան

1

02

014

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան

1

02

015

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան

1

02

016

Լոռու մարզի առաջին ատյանի դատարան

1

02

017

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան

1

02

018

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան

1

02

019

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան

1

02

020

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան

1

02

021

Վարչական դատարան

1

02

022

Երևանի քաղաքացիական դատարան

1

02

023

Հյուսիսային քաղաքացիական դատարան

1

02

024

Հարավային քաղաքացիական դատարան

1

02

025

Երևանի քրեական դատարան

1

02

026

Հյուսիսային քրեական դատարան

1

02

027

Հարավային քրեական դատարան

1

02

028

29) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման մեջ «Հայաստանի Հանրապետության դատախազություն» մասից հանել «գլխավոր» բառը:

30) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման մեջ «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» մասից հանել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի և փախստականների վարչություն» և «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Հայկական երկաթուղի դեպարտամենտ» բառերը և լրացնել «ՀՀ վերահսկիչ պալատ 105034», «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 105035» բառերով, իսկ «ՀՀ պետական արարողակարգի ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն» բառերով:

31) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման մեջ «Հայաստանի Հանրապետության նախարարություններ» մասի «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ՀՀ մշակույթի նախարարություն»:

32) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման մեջ «Հայաստանի Հանրապետության գերատեչություններ» մասից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե 1.05.021» բառերը և «Հայաստանի Հանրապետության նախարարություններ» մասում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերից հետո լրացնել նոր բառեր, հետևյալ բովանդակությամբ` «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 1.04.022»:

33) Հրամանի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «համայնքների» բառը և ենթակետի վերջում` «պահից» բառը փոխարինել «իսկ համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացը սկսելու պահից» բառերով:

34) Հրամանի 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «համայնքների» բառը և ենթակետի վերջում` «հունվարի 1-ից» բառից հետո լրացնել «, իսկ համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:» բառերով:

35) Հրամանի 3-րդ կետի «գ» ենթակետից հանել «համայնքների» բառը և ենթակետի վերջում` «պահից» բառը փոխարինել «իսկ համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացը սկսելու պահից» բառերով:

36) Հրամանի 3-րդ կետի «դ» ենթակետից հանել «համայնքների» բառը և ենթակետի վերջում` «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «իսկ համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:» բառերով:

37) Հրամանով հաստատված «Հավելված N 23»-ում կատարել հետևյալ փոփոխությունը` «Հավելված N 23» բառերը փոխարինել «Հավելված N 24» բառերով:

38) Հրամանով հաստատված «Հավելված N 24»-ում կատարել հետևյալ փոփոխությունը` «Հավելված N 24» բառերը փոխարինել «Հավելված N 23» բառերով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

Նախարար

Վ. Խաչատրյան


 

Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2007 թ. հուլիսի 23-ի
N 596-Ն հրամանի


«ՀԱՎԵԼՎԱԾ N 25
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2007 թվականի
հունվարի 9-ի
N 5-Ն հրամանի

ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

930000

Տարեսկզբի ազատ մնացորդ

931000

Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ

932000

Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ

933000

Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ

934000

Սոցիալական ապահովագրության բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ

Տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է: Բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը տվյալ տարվա համապատասխան բյուջեների մուտք է:»: