Գլխավոր տեղեկություն
Համար
N 528-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.15/16(164)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.06.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հունիսի 2005 թվականի N 528-Ա

ք. Երևան

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԶՆԻ-1 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ ԵՎ «ԱՐԶՆԻ ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՍՊԸ-Ի լիցենզիաՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Արզնի-1» առողջարան» ՍՊԸ-ին 2003 թվականի մարտի 31-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Կ-XX-000087 լիցենզիան և «Արզնի կուրորտային պոլիկլինիկա» ՍՊԸ-ին 2003 թվականի մայիսի 19-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Կ-XX-000099 լիցենզիան:

2. ՀՀ ան լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին: 

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան