Basic information
Number
N 512-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.11.15/28(205)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
25.10.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
27.10.2005
Effective date
25.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 հոկտեմբերի 2005 թ.

N 512-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 441/13 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Մխիթար Ասլանյանի 2005 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը՝ ք. Երևան, Կասյան 5 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 441/13) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 441/13 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

 Տ. Սարգսյան


2005 թ. հոկտեմբերի 27
  Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation