Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2006-12.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.26/32(209) Հոդ.437
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2005
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2023

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605467

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 238-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետի պահանջին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Սահմանել գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները՝ համաձայն հավելվածի:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

 

Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 5-ի
N 238-Ն հրամանի

 

Ա Ռ Ա Վ Ե Լ Ա Գ ՈՒ Յ Ն  Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ
 

Մշակաբույսը

Սերմերի զանգվածը (կգ)

1. Ցորեն

300

2. Գարի

200

3. Տարեկան (աշորա)

200

4. Տրիտիկալե

250

5. Հաճար

200

6. Եգիպտացորեն

35

7. Լոբի

100

8. Սիսեռ

200

9. Ոլոռ

180

10. Ոսպ

120

11 Սոյա

100

12. Ծխախոտ

0.07

13. Կտավատ

40

14. Գետնանուշ

50

15. Սորգո

10

16. Կարտոֆիլ

4000

17. Կաղամբ

0.3

18. Ծաղկակաղամբ

0.2

19. Լոլիկ

0.2

20. Վարունգ

1.0

21. Տաքդեղ

0.2

22. Սմբուկ

0.3

23. Ճակնդեղ

2.0

24. Գազար

1.0

25. Սոխ

2.0

26. Սխտոր

800

27. Բողկ

1.5

28. Ամսական բողկ

0.6

29. Սպանախ

30

30. Մաղադանոս

5

31. Սամիթ

10

32. Ձմերուկ

4.0

33. Սեխ

4.0

34. Դդում

4.0

35. Դդմիկ

4.0

36. Առվույտ

20

37. Կորնգան

80

38. Վիկ

120

39. Արևածաղիկ

15

40. Երեքնուկ միամյա (Շաբդար)

25

41. Ոզնախոտ հավաքովի

15

42. Ժիտնյակ

15

43. Մարգագետնային սիզախոտ

12