Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հոդ.291
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007277

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

11 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 98-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 61-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ հոդվածով


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանով հաստատված հավելվածի ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Գլխավոր վարչության պետ`

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի
«Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական
 կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանի


ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION AT THE GOVERNMENT OF THE
R E P U B L I C  O F  A R M E N I A
Ս Ե Ր Տ Ի Ֆ Ի Կ Ա Տ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
MAINTENANCE ORGANIZATION'S
C E R T I F I C A T E
N

Սույն սերտիֆիկատը տրված է`

This Certificate issued to:


_____________________________________________________
(կազմակերպության անվանումը և տեղը)


Հավաստվում է, որ սույն սերտիֆիկատ ունեցող կազմակերպությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգ»-ի պահանջներին և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից որպես տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություն, սույն սերտիֆիկատի անբաժանելի մաս համարվող կից ցանկում առանձնացված գործունեությունների և աերոնավտիկական արտադրատեսակների մասով:
It is hereby certified, that the holder of this certificate meets the requirements of the եOrder of aircraft maintenance organizations certification in the Republic of Armenia” approved by order 61-N dated on 27 April 2006 of Director General of General Department of Civil Aviation at The Government of The Republic of Armenia and as an Aircraft Maintenance Organization is approved by the General Department of Civil Aviation at Government of the Republic of Armenia with regard to activities and types of aeronautical products specified in the attached List which is an integral part of the Certificate.

Տրման ամսաթիվը/Issue Date ____________
Ուժի մեջ է մինչև/Expiry Date ____________
Ստորագրություն/Signature ____________

 

Պաշտոնը/ Title

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Կ.Տ./SEAL