Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255)
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.05.2007
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 104-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն


«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, «Ա ԵՎ Թ ԹՐԵՅԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ, ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՌՈՒԴԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1902-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի 2007 թվականի ապրիլի 13-ի N 2 եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը, «Ա և Թ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Արամայիս Հակոբյան անհատ ձեռնարկատիրոջը տալ բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի գործունեություն իրականացնելու լիցենզիա:

2. «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը և Ռուդիկ Մելքոնյան անհատ ձեռնարկատիրոջը մերժել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի գործունեություն իրականացնելու լիցենզիա տալը:

3. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին՝

ա) ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված ընկերություններին լիցենզիաների տրամադրումը,

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ հրապարակման:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին:

 

Նախարար

Դ. Լոքյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան