Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 598-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2023
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
30.12.2022
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2022 թվական թիվ 243

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 դեկտեմբերի 2022 թվական թիվ 598

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1030-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 86-րդ հոդվածը, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, և

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիս 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 314-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 793-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1030-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված 1) և Հավելված 2-ում (այսուհետ` Հավելված 2) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 

1) Հավելված 1-ում և Հավելված 2-ում.

ա. բոլոր «վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «իրական արժեքով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,

բ. բոլոր «Վաճառքի համար մատչելի» բառերը փոխարինել «Իրական արժեքով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող» բառերով,

գ. բոլոր «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով,

դ. բոլոր «Մինչև մարման ժամկետը պահվող» բառերը փոխարինել «Ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով։

2) Հավելված 1-ում՝ «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան» աղյուսակի.

 

ա. 102-րդ կետից 119-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

102

Ապագա ժամանակաշրջանի ծախսեր

1020

Ապահովագրության պայմանագրերի ձեռքբերման ծախսեր միջնորդավճարների գծով

1021

Ապահովագրության պայմանագրերի ձեռքբերման այլ ծախսեր

1022

Կարգավորման ծախսեր

1029

Ապագա ժամանակաշրջանի այլ ծախսեր

103

Ապահովագրության գծով կանխավճարային և այլ գումարներ

1030

Հատուցումների գծով կանխավճարային գումարներ

1039

Այլ կանխավճարներ ապահովագրության գծով

104

Ուղղակի ապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ

1040

Ստացվելիք ապահովագրավճարներ ֆիզիկական անձանցից և անհատ ձեռնարկատերերից

1041

Ստացվելիք ապահովագրավճարներ առևտրային կազմակերպություններից

1042

Ստացվելիք ապահովագրավճարներ ոչ առևտրային կազմակերպություններից

1043

Ապահովագրական ակտիվներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի գծով

1044

Ապահովագրական ակտիվներ առևտրային կազմակերպությունների գծով

1045

Ապահովագրական ակտիվներ ոչ առևտրային կազմակերպությունների գծով

1046

Պայմանագրերի կատարման գծով ստացվելիք այլ գումարներ

105

Համաապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ

1050

Ստացվելիք ապահովագրավճարներ ֆիզիկական անձանցից և անհատ ձեռնարկատերերից

1051

Ստացվելիք ապահովագրավճարներ առևտրային կազմակերպություններից

1052

Ստացվելիք ապահովագրավճարներ ոչ առևտրային կազմակերպություններից

1053

Ստացվելիք ապահովագրավճարներ hամաապահովագրողներից

1054

Ապահովագրական ակտիվներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի գծով

1055

Ապահովագրական ակտիվներ առևտրային կազմակերպությունների գծով

1056

Ապահովագրական ակտիվներ ոչ առևտրային կազմակերպությունների գծով

1059

Պայմանագրի կատարման գծով ստացվելիք այլ գումարներ

106

Վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ակտիվներ

1060

Ստացվելիք վերաապահովագրավճարներ ապահովագրողներից

1061

Վերաապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ

1069

Պայմանագրի կատարման գծով ստացվելիք այլ գումարներ

108

Պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ

1080

 Վերաապահովագրողի մասնաբաժինը չվաստակած ապահովագրավճարների պահուստում հաշվարկված ապահովագրավճարների բաշխման մեթոդով

1081

Գնահատված հատուցումների գծով գումարներ

1082

Ստացվելիք պարգևավճարներ վերաապահովագրողներից

1083

Կանխավճարներ վերաապահովագրողներին

1084

Դադարեցված պայմանագրերի գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարներ

1085

Վերաապահովագրության պայմանագրային ծառայությունների մարժա

1085

Վերաապահովագրողի մասնաբաժինը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստում

1087

Վերաապահովագրողի մասնաբաժինը տեղի ունեցած, սակայն դեռևս չներկայացված պահանջների պահուստում

1088

Հատուցումների գծով պահանջներ վերաապահովագրողների նկատմամբ

1089

Պայմանագրի կատարման գծով ստացվելիք այլ գումարներ

110

Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ

1100

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով ստացվելիք գումարներ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրներից

1101

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով ստացվելիք գումարներ առևտրային կազմակերպություն ապահովադիրներից

1102

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով ստացվելիք գումարներ ոչ առևտրային կազմակերպություն ապահովադիրներից

1103

Վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով ստացվելիք գումարներ ապահովագրողներից

111

Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր և վերաապահովագրության, Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

1110

Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր

1111

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

1112

Ուղղակի մասնակցության հատկանիշներով վերաապահովագրության պայմանագրեր

1113

Վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

1114

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքների և ոչ ապահովագրական ծառայությունների գծով ստացվելիք գումարներ

1115

Վերապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքների և ոչ ապահովագրական ծառայությունների գծով ստացվելիք գումարներ

119

Հնարավոր կորուստների պահուստներ

1190

Ուղղակի ապահովագրության և համաապահովագրության գծով ակտիվների հնարավոր կորուստների պահուստ

1191

Վերաապահովագրության գծով ակտիվների հնարավոր կորուստների պահուստ

1192

Բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների պահուստ

»,

 

բ. 30-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

30

Ապահովագրության գծով պարտավորություններ

 

300

Ուղղակի ապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ

 

3000

 Չվաստակած ապահովագրավճարների պահուստ ապահովագրավճարների մեթոդով հաշվարկված

 

3001

Գնահատված հատուցումների գծով պարտավորություն

 

3002

Գնահատված կարգավորման ծախսեր

 

3003

Ապահովագրության պայմանագրերի գծով ձեռքբերման ծախսեր

 

3004

Ապահովադիրներին հետ վերադարձվող ապահովագրավճարներ

 

3005

Պայմանագրերի կատարման գծով այլ դրամական հոսքեր

 

3006

Պայմանագրային ծառայությունների մարժա

 

3007

Ռիսկի ճշգրտում

 

301

Համաապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ

 

3010

 Չվաստակած ապահովագրավճարների պահուստ ապահովագրավճարների բաշխման մեթոդով հաշվարկված

 

3011

Գնահատված հատուցումների գծով պարտավորություն

 

3012

Գնահատված կարգավորման ծախսեր

 

3013

Համաապահովագրության պայմանագրերի գծով ձեռքբերման ծախսեր

 

3014

Փոխանցվելիք ապահովագրավճարներ hամաապահովագրողներին

 

3015

Համաապահովագրական պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարներ ապահովադիրներին

 

3016

Պայմանագրերի կատարման գծով այլ դրամական հոսքեր

 

3017

Պայմանագրային ծառայությունների մարժա

 

3018

Ռիսկի ճշգրտում

 

302

Վերաապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ

 

3020

 Չվաստակած ապահովագրավճարների պահուստ ապահովագրավճարների մեթոդով հաշվարկված

 

3021

Գնահատված հատուցումների գծով պարտավորություն

 

3022

Վճարվելիք պարգևավճարներ ապահովագրողներին

 

3023

Գնահատված կարգավորման ծախսեր

 

3024

Վերաապահովագրության պայմանագրերի գծով ձեռքբերման ծախսեր

 

3025

Ապահովագրողներին հետ վերադարձվող ապահովագրավճարներ

 

3026

Ստացված կանխավճարներ ապահովագրողներից

 

3027

Պայմանագրերի կատարման գծով այլ դրամական հոսքեր

 

3028

Պայմանագրային ծառայությունների մարժա

 

3029

Ռիսկի ճշգրտում

 

303

Պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով պարտավորություններ

 

3030

Վերաապահովագրության պայմանագրերի գծով պարտավորություններ հաշվարկված ապահովագրավճարների բաշխման մեթոդով

 

3031

Փոխանցվելիք վերաապահովագրավճարներ վերաապահովագրողներին

 

3032

Վճարվելիք միջնորդավճարներ միջնորդներին

 

3033

Պայմանագրային ծառայությունների մարժա

 

3039

Պայմանագրերի կատարման գծով վճարվելիք և փոխանցվելիք այլ գումարներ

 

305

Կրած պահանջներ ուղղակի ապահովագրության գծով

 

3050

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ

 

3051

Տեղի ունեցած, սակայն դեռևս չներկայացված պահանջների պահուստ

 

3052

Վճարվելիք հատուցումներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին

 

3053

Վճարվելիք հատուցումներ առևտրային կազմակերպություններին

 

3054

Վճարվելիք հատուցումներ ոչ առևտրային կազմակերպություններին

 

3055

Հատուցումների գծով կանխավճարային գումարներ

 

3056

Սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջներ

 

3059

Վճարվելիք այլ գումարներ կրած պահանջների գծով

 

306

Կրած պահանջներ ուղիղ հատուցումների գծով

 

3060

Վճարվելիք գումարներ ապահովագրական ընկերություններին ուղիղ հատուցումների գծով

 

3061

Վճարվելիք գումարներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղիղ հատուցումների գծով

 

3062

Վճարվելիք գումարներ առևտրային կազմակերպություններին ուղիղ հատուցումների գծով

 

3063

Վճարվելիք գումարներ ոչ առևտրային կազմակերպություններին ուղիղ հատուցումների գծով

 

3064

Ստացվելիք գումարներ ապահովագրական ընկերություններից ուղիղ հատուցումների գծով

 

307

 Կրած պահանջներ համաապահովագրության գծով

 

3070

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ

 

3071

Տեղի ունեցած, սակայն դեռևս չներկայացված պահանջների պահուստ

 

3072

Համաապահովագրական պայմանագրերի գծով վճարվելիք հատուցումներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին

 

3073

Համաապահովագրական պայմանագրերի գծով վճարվելիք հատուցումներ առևտրային կազմակերպություններին

 

3074

Համաապահովագրական պայմանագրերի գծով վճարվելիք հատուցումներ ոչ առևտրային կազմակերպություններին

 

3075

Հատուցումների գծով կանխավճարային գումարներ

 

3076

Վճարվելիք և փոխանցվելիք այլ գումարներ կրած պահանջների գծով

 

3077

Հատուցումների գծով վճարվելիք գումարներ համաապահովագրողներին

 

3078

Հատուցումների գծով պահանջներ համաապահովագրողների նկատմամբ

 

308

Կրած պահանջներ վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով

 

3080

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ

 

3081

Տեղի ունեցած, սակայն դեռևս չներկայացված պահանջների պահուստ

 

3082

Վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով վճարվելիք հատուցումներ կրած պահանջների գծով

 

3083

Հատուցումների գծով կանխավճարային գումարներ

 

3084

Վճարվելիք այլ գումարներ կրած պահանջների գծով

 

309

Այլ պահուստներ

 

3090

Այլ պահուստներ

»,

 

գ․ լրացնել «Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ» վերնագրով 31-րդ բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ"

 

«

31

Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ

 

310

Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ

 

3100

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով վճարվելիք գումարներ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրներին

 

3101

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով վճարվելիք գումարներ առևտրային կազմակերպություն ապահովադիրներին

 

3102

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով վճարվելիք գումարներ ոչ առևտրային կազմակերպություն ապահովադիրներին

 

3103

Վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով վճարվելիք գումարներ ապահովագրողներին

 

311

Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր, Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

 

3110

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրների հետ կնքված ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր

 

3111

Առևտրային կազմակերպություն ապահովադիրների հետ կնքված ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր

 

3112

Ոչ առևտրային կազմակերպություն ապահովադիրների հետ կնքված ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր

 

3113

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրների հետ կնքված ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

 

3114

Առևտրային կազմակերպություն ապահովադիրների հետ կնքված ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

 

3115

Ոչ առևտրային կազմակերպություն ապահովադիրների հետ կնքված ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

 

3116

 Ուղղակի մասնակցության հատկանիշներով վերաապահովագրության պայմանագրեր

 

3117

Վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ

 

3118

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքներ և ոչ ապահովագրական ծառայություններ

 

3119

Վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքներ և ոչ ապահովագրական ծառայություններ

 

312

Հայեցողական մասնակցության հատկանիշներով ներդրումային պայմանագրեր

 

3120

Հայեցողական մասնակցության հատկանիշներով ներդրումային պայմանագրերի գծով պարտավորություններ

»,

դ. 36 «Տեխնիկական պահուստներ» բաժինը ուժը կորցրած ճանաչել,

ե․ 540 «Այլ համապարփակ եկամուտ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5407 ենթակետով․

 

«
 

5407

Ապահովագրության, համաապահովագրության, վերաապահովագրության պայմանագրերի ժամանակային արժեքի և ֆինանսական ռիսկի ճշգրտման գծով օգուտներ և վնասներ

»,

 

զ. 60 «Եկամուտներ ապահովագրական գործունեության գծով» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

60

Եկամուտներ ապահովագրական գործունեության գծով

 

600

Եկամուտներ ուղղակի ապահովագրության գծով

 

6000

Ուղղակի ապահովագրության պայմանագրերի գծով եկամուտներ

 

601

Եկամուտներ համաապահովագրության գծով

 

6010

Համաապահովագրության պայմանագրերի գծով եկամուտներ

 

6011

Համաապահովագրողներից ստացվելիք ապահովագրավճարների գծով եկամուտներ

 

602

Եկամուտներ վերաապահովագրության գծով

 

6020

Վերաապահովագրության պայմանագրերի գծով եկամուտներ

 

6021

Վերաապահովագրողներից ստացվելիք պարգևավճարների գծով եկամուտներ

 

6022

Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումների գծով եկամուտներ

 

603

Եկամուտներ սուբրոգացիայի գծով առաջացած պահանջների գծով

 

6030

Սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջներից եկամուտներ

 

604

Եկամուտներ ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով

 

6040

Ապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի դրական վերագնահատումից եկամուտներ

 

6041

Վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի դրական վերագնահատումից եկամուտներ

 

605

Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների գծով եկամուտներ

 

6050

Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրերի վերագնահատումից եկամուտներ

 

6051

Ապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքի դրական վերագնահատումից եկամուտներ

 

6052

Ուղղակի մասնակցության հատկանիշներով վերաապահովագրության պայմանագրերի վերագնահատումից եկամուտներ

 

6053

Վերաապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքի դրական վերագնահատումից եկամուտներ

 

6054

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքների և ոչ ապահովագրական ծառայությունների գծով եկամուտներ

 

6055

Վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքների և ոչ ապահովագրական ծառայությունների գծով եկամուտներ

 

606

Վերաապահովագրական ակտիվների ձևավորման գծով եկամուտներ

 

6060

Չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի ձևավորման գծով եկամուտներ

 

6061

Ներկայացված, սակայն դեռ չկարգավորված պահանջների պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի ձևավորման գծով եկամուտներ

 

6062

Տեղի ունեցած, սակայն դեռ չներկայացված պահանջների պահուստից վերաապահովագրողի մասնաբաժնի ձևավորման գծով եկամուտներ

 

6069

Այլ տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի ձևավորման գծով եկամուտներ

 

607

Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ

 

6070

Եկամուտներ ապահովագրության գծով

 

6071

Եկամուտներ վերաապահովագրության գծով

 

6079

Այլ եկամուտներ

 

608

Ապահովագրության ծառայությունների գծով եկամուտներ, Անբարենպաստ պայմանագրերի հակադարձումից եկամուտներ, Ապահովագրության և վերաապահովագրության գծով ֆինանսական եկամուտներ

 

6080

Ապահովագրության ծառայությունների գծով եկամուտներ

 

6081

Ապահովագրության գծով ֆինանսական եկամուտներ

 

6082

Անբարենպաստ պայմանագրերի հակադարձումից եկամուտներ

 

6083

Վերաապահովագրության գծով ֆինանսական եկամուտներ

 

6084

Ապահովագրության ծառայությունների գծով այլ եկամուտներ

 

609

Այլ եկամուտներ ապահովագրական գործունեության գծով

 

6090

Այլ եկամուտներ

 

6091

Եկամուտներ ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում

»,

 

է. 64 «Եկամուտներ տեխնիկական պահուստների գծով» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

64

Եկամուտներ ապահովագրական պարտավորությունների հակադարձումից

 

640

Եկամուտներ ապահովագրական պարտավորությունների հակադարձումից

 

6400

Եկամուտներ չվաստակած ապահովագրավճարների պահուստի հակադարձումից

 

6401

Եկամուտներ ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի հակադարձումից

 

6402

Եկամուտներ տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չներկայացված պահանջների պահուստի հակադարձումից

 

6409

Եկամուտներ տեխնիկական այլ պահուստների հակադարձումից

»,

 

ը. 703-708-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

703

Պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով վճարվելիք և փոխանցվելիք գումարների գծով ծախսեր

7030

Վերաապահովագրության ձեռքբերումից զուտ կորուստներ

7031

Վերաապահովագրողներին փոխանցվելիք վերաապահովագրավճարների գծով ծախսեր

7032

Վերաապահովագրության փոխանցած ռիսկերի գծով միջնորդներին վճարվելիք միջնորդավճարների գծով ծախսեր

7039

Վճարվելիք և փոխանցվելիք այլ գումարների գծով ծախսեր

704

Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի, նրանց բաղադրիչների գծով կորուստներ

7040

Ապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով կորուստներ

7041

Վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով կորուստներ

705

Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների գծով կորուստներ

7050

Ապահովագրական պայմանագրերի գծով կորուստներ

7051

Վերաապահովագրական պայմանագրերի գծով կորուստներ

7052

Ապահովագրական պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքների գծով կորուստներ

7053

Վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքների գծով կորուստներ

706

Վերաապահովագրական ակտիվների նվազեցման գծով ծախսեր

7060

Չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի նվազեցման գծով ծախսեր

7061

Պայմանագրի կատարման գծով դրամական հոսքերի նվազեցման գծով ծախսեր

7062

Պայմանագրային ծառայությունների մարժայի նվազեցման գծով ծախսեր

7063

Ներկայացված, սակայն դեռ չկարգավորված պահանջների պահուստում վերաապահովագրողի նվազեցման հակադարձման գծով ծախսեր

7064

Տեղի ունեցած, սակայն դեռ չներկայացված պահանջների պահուստից վերաապահովագրողի մասնաբաժնի նվազեցման գծով ծախսեր

7065

Այլ տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի նվազեցման գծով ծախսեր

707

Ապագա ժամանակաշրջանի ծախսեր

7070

Ապագա ժամանակաշրջանի ծախսեր

708

Ապահովագրության ծառայությունների գծով ծախսեր, անբարենպաստ պայմանագրերի գծով կորուստներ, Ապահովագրության և վերաապահովագրության գծով ֆինանսական ծախսեր

7080

Ապահովագրության ծառայությունների գծով ծախսեր

7081

Ապահովագրության գծով ֆինանսական ծախսեր

7082

Անբարենպաստ պայմանագրերի գծով կորուստներ

7083

Վերաապահովագրության գծով ֆինանսական ծախսեր

7084

Ապահովագրության ծառայությունների գծով այլ ծախսեր

»,

 

թ. 71 «Տեխնիկական պահուստների ձևավորման հետ կապված ծախսեր» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«

71

Ապահովագրական պարտավորությունների ձևավորման հետ կապված ծախսեր

 

710

Ապահովագրական պարտավորությունների ձևավորման հետ կապված ծախսեր

 

7100

Չվաստակած ապահովագրավճարների պահուստի ձևավորման ծախսեր

 

7101

Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի ձևավորման ծախսեր

 

7102

Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չներկայացված պահանջների պահուստի ձևավորման ծախսեր

 

7109

Այլ տեխնիկական պահուստների ձևավորման ծախսեր

»,

 

3) Հավելված 2-ի՝

ա. Բաժին 10-11-ի նկարագրության վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Բաժնում պարունակվող հաշիվների հաշվապահական հաշվառումը կատարվում է ստորև ներկայացված սկզբունքների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտ այսուհետ` (ՖՀՄՍ) 17 և ՖՀՄՍ 9 ստանդարտներով:»,

բ. բոլոր «ՀՀՄՍ 39» բառերը փոխարինել «ՖՀՄՍ 9» բառով,

գ. 102-111-րդ ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Ենթաբաժին 102

«Ապագա ժամանակաշրջանի ծախսեր»

 

Այս ենթաբաժինը օգտագործվում է ապահովագրական պայմանագրերի գծով կատարված ծախսերի հետաձգման համար:

 

1020 «Ապահովագրության պայմանագրերի ձեռքբերման ծախսեր միջնորդավճարների գծով» - այս հաշվում կուտակվում և արտացոլվում են միջնորդներին վճարվող գումարները, որոնք ծախսվում են ապահովագրական պայմանագրի ստեղծման համար մինչև ապահովագրության պայմանագրերի խմբի ճանաչվելը:

Հաշիվը դեբետագրվում է կատարված ծախսի չափով`

Դտ- 1020,

Կտ- Դրամական միջոց:

Հաշիվը կրեդիտագրվում է, երբ ապահովագրական պայմանագրերի խումբը ճանաչվում է որպես պարտավորություն,կատարված ծախսի չափով`

Դտ- 3000/3001/ 3011/ 3021

Կտ- 1020

Երբ պայմանագրերի խումբը ճանաչվում է որպես ակտիվ, ապա տրվում են հետևյալ ձևակերպումները․

Դտ- 1043/1044/1045

Կտ – 1020։

 

1022 «Կարգավորման ծախսեր» - այս հաշվում արտացոլվում են կարգավորման ծախսերի գծով կանխավճարները, մինչև ապահովագրության պայմանագրերի խմբի ճանաչումը։

Հաշիվը դեբետագրվում է կատարված ծախսի չափով՝

Դտ- 1022

Կտ- Դրամական միջոցներ։

Հաշիվը կրեդիտագրվում է ապահովագրության պայմանագրերի խմբի ճանաչման պահին

Դտ- 3002/3012/3023

 Կտ- 1022։

 

Ենթաբաժին 103

«Ապահովագրության գծով կանխավճարային և այլ գումարներ»

 

1030 «Հատուցումների գծով կանխավճարային գումարներ» - այս հաշվում արտացոլվում են ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցման (ներառյալ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման) համար վճարված գումարները (կանխավճարային գումարներ) այն դեպքում, երբ տվյալ ապահովագրական պայմանագրերի խումբը դեռ չի ճանաչվել։

Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ 1020 հաշիվը։

 

Ենթաբաժին 104

«Ուղղակի ապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղղակի ապահովագրական գործունեության գծով ակտիվների/ստացվելիք գումարների հաշվառման համար:

1040 «Ստացվելիք ապահովագրավճարներ ֆիզիկական անձանցից և անհատ ձեռնարկատերերից» հաշիվը հաշվառվում է ՖՀՄՍ 17-ով սահմանված ընդհանուր չափման մոդելի (հիմնական մոտեցման) կիրառման ժամանակ ստացվելիք ապահովագրավճարների չափով թղթակցելով 300 բաժնի համապատասխան հաշիվների հետ։ Հաշիվը կրեդիտագրվում է թղթակցելով Դրամական միջոցների հետ։

1041,1042 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ 1040 հաշիվը։

1043 «Ապահովագրական ակտիվներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի գծով» - հաշիվը օգտագործվում է ՖՀՄՍ 17-ով նկարագրված ապահովագրավճարների բաշխման մեթոդով հաշվառում իրականացնելիս։ Հաշիվը դեբետագրվում է ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրներից վաստակած ապահովագրավճարների գումարով և կրեդիտագրվում է դրանց վճարման դեպքում:

Վաստակած ապահովագրավճարների գումարով`

Դտ-1043

Կտ- համապատասխան եկամտային հաշիվ:

Ապահովագրավճարների ստացման դեպքում`

Դտ-Դրամական միջոցներ,

Կտ- 1043:

1044,1045 հաշիվները լրացվում են նույն սկզբունքով, ինչ 1043 հաշիվը։

 

Ենթաբաժին 105

«Համաապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են համաապահովագրության գծով ակտիվների և ստացվելիք այլ գումարների հաշվառման համար։ Սույն ենթաբաժնում ներառվող հաշիվների հաշվառվում տարվում է նույն սկզբունքով, ինչ 104 ենթաբաժնի հաշիվներինը։

 

Ենթաբաժին 106

«Վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ակտիվներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ակտիվների հաշվառման համար։ Հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ 104 ենթաբաժնի հաշիվները։

 

Ենթաբաժին 108

«Պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով ակտիվներ»

 

1080 «Վերաապահովագրողի մասնաբաժինը չվաստակած ապահովագրավճարների պահուստում հաշվարկված ապահովագրավճարների բաշխման մեթոդով» - այս հաշիվը նախատեսված է չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի արտացոլման համար ՖՀՄՍ 17-ով նկարագրված ապահովագրավճարների բաշխման մեթոդով հաշվառում իրականացնելիս։ Հաշիվը դեբետագրվում է վճարված վերաապահովագրավճարի չափով՝ թղթակցելով դրամական միջոցների հետ։ Հաշիվը կրեդիտագրվում է ճանաչված ծախսի չափով՝ թղթակցելով ծախսային հաշվի հետ։

1081 «Գնահատված հատուցումների գծով գումարներ» հաշվում հաշվառվում են վերաապահովագրության պայմանագրերի կատարման գծով դրամական հոսքերը ՖՀՄՍ 17-ով սահմանված ձևով հաշվարկված։ Հաշիվը օգտագործվում է ՖՀՄՍ 17-ով նկարագրված ընդհանուր չափման մեթոդով հաշվառումը (հիմնական մոտեցում) կիրառելիս։ Հաշիվները դեբետագրվում են դրամական հոսքերի գնահատված գումարի չափով՝ թղթակցելով դրամական միջոցների հետ դրանց վճարման դեպքում կամ 303 ենթաբաժնի համապատասխան հաշիվների հետ։ Հաշիվը կրեդիտագրվում է ներկայացված, սակայն չկարգավորված պահուստի չափով՝ թղթակցելով 1086 «Վերաապահովագրողի մասնաբաժինը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստում» հաշվի հետ, վերադարձվող ապահովագրավճարների չափով՝ թղթակցելով 1084 «Դադարեցված պայմանագրերի գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարներ» հաշվի հետ։

1082 «Ստացվելիք պարգևավճարներ վերաապահովագրողներից»- հաշվում դեբետագրվում են վերաապահովագրողներից ստացվելիք պարգևավճարները` կրեդիտագրելով համապատասխան եկամտային հաշվին, եթե պայմանագրերի խմբի գծով առկա չէ պարտավորություն վերաապահովագրավճարների գծով:

1083 «Կանխավճարներ վերաապահովագրողներին» - հաշվում դեբետագրվում են վերաապահովագրողներին տրված կանխավճարները` կրեդիտագրելով դրամական միջոցների հաշիվները:

1084 «Դադարեցված պայմանագրերի գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարներ» - հաշիվը դեբետագրվում է դադարեցված պայմանագրերի գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարների չափով` կրեդիտագրելով համապատասխանաբար 1080 «Վերաապահովագրողի մասնաբաժինը չվաստակած ապահովագրավճարների պահուստում հաշվարկված ապահովագրավճարների բաշխման մեթոդով», 1081 «Գնահատված հատուցումների գծով գումարներ», 1085 «Վերաապահովագրության պայմանագրային ծառայությունների մարժա» և 1089 «Պայմանագրի կատարման գծով ստացվելիք այլ գումարներ» հաշիվների հետ:

 1085 «Վերաապահովագրության պայմանագրային ծառայությունների մարժա» հաշիվը օգտագործվում է ՖՀՄՍ 17-ով նկարագրված հիմնական մոտեցման կիրառման դեպքում։ Նախատեսված է վերաապահովագրության պայմանագրերի գծով չճանաչված ծախսը արտացոլելու համար։ Հաշիվը կրեդիտագրվում է ճանաչված ծախսի չափով՝ թղթակցելով համապատասխան ծախսային հաշվի հետ և վերադարձվող ապահովագրավճարների չափով՝ թղթակցելով 1084 «Դադարեցված պայմանագրերի գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարներ» հաշվի հետ։ Հաշիվը դեբետագրվում է պայմանագրերով նախատեսված վերաապահովագրավճարների և պայմանագրերի կատարման գծով դրամական հոսքերի տարբերության չափով։

1088 «Հատուցումների գծով պահանջներ վերաապահովագրողների նկատմամբ» - հաշիվը դեբետագրվում է վերաապահովագրողների նկատմամբ հատուցումների գծով պահանջի չափով` կրեդիտագրելով 1086 «Վերաապահովագրողի մասնաբաժինը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստում» հաշվի հետ ճշգրտումները համապատասխան եկամտային կամ ծախսային հաշիվների հետ:

 

Ենթաբաժին 110

«Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրության պայմանագրերում պարունակվող ՖՀՄՍ 17-ի համաձայն առանձնացված ներդրումային բաղադրիչների հաշվառման համար: Ընդ որում, ներդրումային բաղադրիչի հաշվառումը տարվում է ՖՀՄՍ 9-ի համաձայն:

1100 «Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով ստացվելիք գումարներ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրներից» - այս հաշվում արտացոլվում է ՖՀՄՍ 17-ի համաձայն ապահովագրական պայմանագրերից առանձնացված ներդրումային բաղադրիչը` հետևյալ ձևակերպումներով.

Դտ- 1100

Կտ- Դրամական միջոցներ:

Ներդրումային բաղադրիչի հետագա չափումը կատարվում է ամորտիզացված արժեքով`

Դտ- 1100

Կտ- համապատասխան եկամտային հաշիվ,

կամ

Դտ- համապատասխան ծախսային հաշիվ,

Կտ- 1100`

Էֆեկտիվ տոկոսադրույքով հաշվարկված եկամտի չափով` համապատասխանաբար դրական կամ բացասական մեծության դեպքում:

1101 հաշվի հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 1100 հաշվի հաշվառումը:

 

Ենթաբաժին 111

«Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրեր, ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղղակի մասնակցության հատկանիշներով պայմանագրերի և պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների հաշվառման համար` համաձայն ՖՀՄՍ 17-ի:

1110 «Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր» - այս հաշիվը նախատեսված է այն ապահովագրության պայմանագրերի համար, որոնք պարունակում են ուղղակի մասնակցության հատկանիշներ` համաձայն ՖՀՄՍ 17-ի:

Ապահովագրության պայմանագրերի վերագնահատման դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները.

Դտ- 1110

Կտ- համապատասխան եկամտային հաշիվ,

կամ

Դտ- համապատասխան ծախսային հաշիվ

Կտ- 1110`

համապատասխանաբար դրական կամ բացասական վերագնահատման դեպքում:

1111 «Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ» - այս հաշիվը նախատեսված է ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքների առանձնացված հաշվառման համար` համաձայն ՖՀՄՍ 17-ի:

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքի մեծության վերագնահատման դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները.

Դտ- 1111

Կտ- համապատասխան եկամտային հաշիվ,

կամ

Դտ- համապատասխան ծախսային հաշիվ

Կտ- 1111`

համապատասխանաբար դրական կամ բացասական վերագնահատման դեպքում:

1112 հաշվի հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 1110 հաշվի հաշվառումը:

1114 «Ապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքների և ոչ ապահովագրական ծառայությունների գծով ստացվելիք գումարներ» հաշիվը նախատեսված է ապահովագրական պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքների և ոչ ապահովագրական ծառայությունների գծով ստացվելիք գումարների արտացոլման համար՝ համաձայն ՖՀՄՍ 17-ի: Հաշիվների հաշվառումը տարվում է ՖՀՄՍ 15-ի 7-րդ պարագրաֆի համաձայն։»։

 

դ. 30-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

ԲԱԺԻՆ 30

«Ապահովագրության գծով պարտավորություններ»

 

Այս բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները. 300 «Ուղղակի ապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ», 301 «Համաապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ», 302 «Վերաապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ», 303 «Պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով պարտավորություններ», 305 «Կրած պահանջներ ուղղակի ապահովագրության գծով, 306 «Կրած պահանջներ ուղիղ հատուցումների գծով», 307 «Կրած պահանջներ համաապահովագրության գծով», 308 «Կրած պահանջներ վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով», 309 «Այլ պահուստներ»:

 

 Ենթաբաժին 300

«Ուղղակի ապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղղակի ապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորությունները հաշվառելու համար:

3000 «Չվաստակած ապահովագրավճարների պահուստ ապահովագրավճարների մեթոդով հաշվարկված» հաշիվը օգտագործվում է ՖՀՄՍ 17-ով նկարագրված ապահովագրավճարների բաշխման մեթոդով հաշվառում իրականացնելիս։ Հաշիվը կրեդիտագրվում է ստացված ապահովագրավճարի չափով՝ թղթակցելով դրամական միջոցների հետ․

Դտ- դրամական միջոցներ

Կտ- 300 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

3000 հաշիվը դեբետագրվում է կատարված ձեռքբերման ծախսի չափով թղթակցելով 1020 կամ 1021 հաշիվների հետ։

Ձեռքբերման ծախսերի ամորտիզացիայի համար հաշիվը կրեդիտագրվում է թղթակցելով 7080 ծախսային հաշվի հետ։

3000 հաշիվը դեբետագրվում է նաև վաստակած եկամտի չափով՝ թղթակցելով համապատասխան եկամտային հաշվի հետ։

 

3001-3004 հաշիվները հանդիսանում են ՖՀՄՍ 17-ով սահմանված պայմանագրերի կատարման գծով դրամական հոսքեր։ Փողի ժամանակային արժեքի և ֆինանսական ռիսկի ազդեցությունը արտացոլելու համար հաշիվները դեբետագրվում և կրեդիտագրվում են թղթակցելով ապահովագրության գծով ֆինանսական եկամուտների և ծախսերի՝ 6081 և 7081 հաշիվների հետ։

3001-3004 հաշիվները դեբետագրվում և կրեդիտագրվում են նաև անբարենպաստ պայմանագրերի դեպքում պայմանագրերի կատարման գծով դրամական արտահոսքերի և ներհոսքերի տարբերության չափով:

3001 «Գնահատված հատուցումների գծով պարտավորություն» հաշիվը նախատեսված է ապահովագրական պայմանագրերի խմբի հատուցումների գծով գնահատված դրամական արտահոսքերը հաշվառելու համար։ Հաշիվը կրեդիտագրվում է պայմանագրերի ճանաչման ժամանակ գնահատված գումարի մեծությամբ՝ թղթակցելով դրամական միջոցների կամ 104 բաժնի ստացվելիք ապահովագրավճարների համապատասխան հաշվի հետ։ Հաշիվը դեբետագրվում է ներկայացված, սակայն չկարգավորված պահուստի չափով՝ թղթակցելով 3050 «Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ» հաշվի հետ, պայմանագրերի դադարեցման դեպքում պարտավորության նվազման չափով՝ թղթակցելով 3004 «Ապահովադիրներին հետ վերադարձվող ապահովագրավճարներ» հաշվի հետ։

3002 «Գնահատված կարգավորման ծախսեր» հաշիվը նախատեսված է ապահովագրության պայմանագրերի խմբի գծով գնահատված կարգավորման ծախսերի հաշվառման համար: Հաշիվը կրեդիտագրվում է թղթակցելով դրամական միջոցների կամ 104 բաժնի ստացվելիք ապահովագրավճարների համապատասխան հաշվի հետ և դեբետագրվում 1022 հաշվի հետ՝ մինչև ապահովագրության պայմանագրերի ճանաչումը կատարված կարգավորման ծախսի չափով։ Հաշիվը դեբետագրվում է նաև ներկայացված, սակայն չկարգավորված պահուստի չափով՝ թղթակցելով 3050 «Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ» հաշվի հետ, պայմանագրերի դադարեցման դեպքում պարտավորության նվազման չափով՝ թղթակցելով 3004 «Ապահովադիրներին հետ վերադարձվող ապահովագրավճարներ» հաշվի հետ։

3003 «Ապահովագրության պայմանագրերի գծով ձեռքբերման ծախսեր» հաշիվը նախատեսված է ապահովագրության պայմանագրերի խմբի գծով ձեռքբերման ծախսերի հաշվառման համար: Հաշիվը կրեդիտագրվում է թղթակցելով դրամական միջոցների կամ 104 բաժնի ստացվելիք ապահովագրավճարների համապատասխան հաշվի հետ և դեբետագրվում 1020 կամ 1021 հաշվի հետ՝ մինչև ապահովագրության պայմանագրերի ճանաչումը կատարված ձեռքբերման ծախսի չափով։ Հաշիվը դեբետագրվում է թղթակցելով դրամական միջոցներ հաշվի հետ ձեռքբերման ծախսերի վճարման դեպքում կամ համապատասխան պարտավորությունների հաշիվների հետ։

3004 «Ապահովադիրներին հետ վերադարձվող ապահովագրավճարներ» հաշվում արտացոլվում են դադարեցված պայմանագրերի գծով ապահովադիրների վերադարձման ենթակա գումարները։ Հաշիվը կրեդիտագրվում է թղթակցելով 3000 «Չվաստակած ապահովագրավճարների պահուստ ապահովագրավճարների բաշխման մեթոդով հաշվարկված» կամ 3001, 3002, 3003, 3005, 3006, 3007 հաշիվների հետ և դեբետագրվում է թղթակցելով դրամական միջոցների հաշիվների հետ։

 

3005 «Պայմանագրի կատարման գծով այլ դրամական հոսքեր» հաշվում հաշվառվում են ՖՀՄՍ 17-ի Բ65 պարագրաֆում թվարկված այն դրամական հոսքերի գնահատված մեծությունները, որոնք չեն արտացոլվել 3001-3003 հաշիվներում։

 

3006 «Պայմանագրային ծառայությունների մարժա» հաշիվը օգտագործվում է ՖՀՄՍ 17-ով նկարագրված հիմնական մոտեցման կիրառման դեպքում։ Նախատեսված է ապահովագրության պայմանագրերի գծով չվաստակած եկամուտը արտացոլելու համար։ Հաշիվը դեբետագրվում է վաստակած եկամտի չափով՝ թղթակցելով համապատասխան եկամտային հաշվի հետ և վերադարձվող ապահովագրավճարների չափով՝ թղթակցելով 3004 «Ապահովադիրներին հետ վերադարձվող ապահովագրավճարներ» հաշվի հետ։ Հաշիվը կրեդիտագրվում է պայմանագրերով նախատեսված ապահովագրավճարների և պայմանագրերի կատարման գծով դրամական հոսքերի տարբերության չափով։

3007 «Ռիսկի ճշգրտում» հաշիվը օգտագործվում է ՖՀՄՍ 17-ով նկարագրված հիմնական մոտեցման կիրառման դեպքում։ Նախատեսված է ճշգրտելու ապագա դրամական հոսքերի ներկա արժեքի գնահատումը՝ արտացոլելու փոխհատուցումը, որը ընկերությունը պահանջում է ոչ ֆինանսական ռիսկի հետևանքով առաջացած՝ դրամական հոսքերի գումարի և ժամկետի վերաբերյալ անորոշությունը կրելու համար։ Հաշիվը դեբետագրվում և կրեդիտագրվում է թղթակցելով համապատասխանաբար 6080 և 7080 հաշիվների հետ։

 

Ենթաբաժին 301

«Համաապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են համաապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորությունների հաշվառման համար: Հաշիվների հաշվառումը տարվում է նույն կերպ, ինչ 300 ենթաբաժնի հաշիվներինը։

 

Ենթաբաժին 302

«Վերաապահովագրության մնացորդային ծածկույթի գծով պարտավորություններ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են վերաապահովագրող ընկերությունների կողմից վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով պարտավորությունների հաշվառման համար:

Այս ենթաբաժնի հաշիվների հաշվառումը տարվում է նույն կերպ, ինչ 300 ենթաբաժնի հաշիվներինը։

 

Ենթաբաժին 303

«Պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով պարտավորություններ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են վերաապահովագրության փոխանցած ռիսկերի գծով վերաապահովագրական պարտավորությունների հաշվառման համար։

3030 «Վերաապահովագրության պայմանագրերի գծով պարտավորություններ հաշվարկված ապահովագրավճարների բաշխման մեթոդով» հաշվում հաշվառումը տարվում է նույն կերպ ինչ 1043-1045 հաշիվները հակառակ թղթակցումներով։

3031 «Փոխանցվելիք վերաապահովագրավճարներ վերաապահովագրողներին» հաշվում արտացոլվում է վերաապահովագրողին փոխանցվելիք վերաապահովագրավճարի մեծությունը նվազեցված վերաապահովագրողների ստացվելիք պարգևավճարների մեծությամբ` հետևյալ ձևակերպումներով.

Դտ - 108 ենթաբաժնի համապատասխան հաշիվներ,

Կտ – 3031։

 

Ենթաբաժին 305

«Կրած պահանջներ ուղղակի ապահովագրության գծով»

 

Այս ենթաբաժնում արտացոլվում են կրած պահանջների գծով պարտավորությունները։ Հաշիվները պասիվային են, կրեդիտում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պարտավորության/պահուստի մեծությունը, իսկ դեբետում` դրա հակադարձումը, հատուցումների վճարումը:

 

3050 «Ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ» և 3051 «Տեղի ունեցած, սակայն դեռևս չներկայացված պահանջների պահուստ» կրեդիտագրվում է թղթակցելով 300 ենթաբաժնի համապատասխան հաշիվների կամ համապատասխան ծախսային հաշիվների հետ:

Հաշիվները դեբետագրվում են թղթակցելով 1030 հաշվի հետ։

Պահուստ հակադարձելիս, հատուցումների վճարման նպատակով պահուստից նվազեցում կատարելիս ձևակերպվում է.

Դտ- 3050 կամ 3051 (ճշգրտման չափով)

Կտ- 300 ենթաբաժնի համապատասխան հաշիվը (ճշգրտման չափով) կամ վճարվելիք հատուցումներ:

 

3052-3054 հաշիվները նախատեսված են վճարվելիք հատուցումները արտացոլելու համար։ Հաշիվները պասիվային են, կրեդիտագրվում են՝ թղթակցելով համապատասխան պահուստի հաշիվների հետ, իսկ դեբետագրվում են թղթակցելով դրամական միջոցների հաշիվների հետ։

 

3055 «Հատուցումների գծով կանխավճարային գումարներ» հաշվում արտացոլվում են ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցման (ներառյալ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցման) համար վճարված գումարները (կանխավճարային գումարներ) այն դեպքում, երբ տվյալ ապահովագրական պատահարի հետ կապված հատուցումը բավարարելու կամ մերժելու որոշումը չի կայացվել։ Հաշիվը պասիվային կարգավորող է։

Հաշիվը դեբետագրվում է թղթակցելով դրամական միջոցների հետ և կրեդիտագրվում է թղթակցելով 3050 կամ 3052-3054 համապատասխան հաշիվների հետ։

 

3056 «Սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջներ». Այս հաշիվը նախատեսված է վնասի պահանջի իրավունքի ստացման (սուբրոգացիայի) դեպքում ապահովագրական ընկերության կողմից այլ անձանց նկատմամբ ձեռք բերված պահանջների հաշվառման համար: Հաշիվը պասիվային կարգավորող է։

Պահանջների գծով ստացվելիք գումարով ձևակերպվում է.

Դտ- 3056

Կտ- համապատասխան եկամտային հաշիվ:

Պահանջների գծով ստացված գումարների գծով ձևակերպվում է.

Դտ-Դրամական միջոցներ

Կտ- 3056:

 

Ենթաբաժին 306

«Կրած պահանջներ ուղիղ հատուցումների գծով»

 

3060 «Վճարվելիք գումարներ ապահովագրական ընկերություններին ուղիղ հատուցումների գծով» - հաշիվը կրեդիտագրվում է այլ ապահովագրական ընկերության կողմից տվյալ ապահովագրական ընկերության հատուցումների և կարգավորման ծախսերի գծով վճարում կատարելիս և դեբետագրվում է գումարների վերադարձման դեպքում, ինչպես նաև ճշգրտվում է վերջնահաշվարկի արդյունքում:

Ուղիղ հատուցումների գծով վճարած գումարով՝

Դտ-305 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-3060

Կարգավորման ծախսերի գծով վճարած գումարով՝

Դտ- համապատասխան ծախսային հաշիվ

Կտ-3060

Վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտման գումարով՝

Դտ-3060

Կտ-6091

Կամ

Դտ-7091

Կտ-3060

Դրամական միջոցների վերադարձման դեպքում`

Դտ- 3060

Կտ-Դրամական միջոցներ:

 

3061,3062,3063 հաշիվները նախատեսված են ուղիղ հատուցումների գծով ապահովադիրներին վճարվելիք գումարների հաշվառման համար։

Ուղիղ հատուցումների գծով վճարվելիք գումարների չափով ձևակերպվում է.

Դտ- 3064

Կտ- 3061(3062, 3063)

 Վճարելիս.

Դտ-3061(3062, 3063)

Կտ- Դրամական միջոցներ:

 

3064 «Ստացվելիք գումարներ ապահովագրական ընկերություններից ուղիղ հատուցումների գծով» պասիվային կարգավորող հաշիվ է, դեբետագրվում է ապահովադիրներին ուղիղ հատուցումների գծով վճարումների և կարգավորման ծախսեր իրականացման համար և կրեդիտագրվում է ապահովագրական ընկերություններից հետ ստացման դեպքում, ինչպես նաև ճշգրտվում է վերջնահաշվարկի արդյունքում:

Ուղիղ հատուցումների գծով վճարած գումարով և կարգավորման ծախսերի գծով՝

Դտ-3064

Կտ-3061(3062, 3063)

Վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտման գումարով՝

Դտ-3064

Կտ-6091

Կամ

Դտ-7091

Կտ-3064

Դրամական միջոցների հետ ստացման դեպքում`

Դտ-Դրամական միջոցներ,

Կտ- 3064

 

Ենթաբաժին 307

 «Կրած պահանջներ համաապահովագրության գծով»

 

Այս ենթաբաժնում արտացոլվում են համաապահովագրության գծով կրած պահանջները։

Հաշվառումը կատարվում է նույն սկզբունքով, ինչ ուղղակի ապահովագրության գծով կրած պահանջների՝ Ենթաբաժին 305-ի դեպքում։

 

Ենթաբաժին 308

«Կրած պահանջներ վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով»

 Այն ենթաբաժնում արտացոլվում են վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով կրած պահանջները։ Հաշիվների հաշվառումը կատարվում է նույն սկզբունքով, ինչ ուղղակի ապահովագրության գծով կրած պահանջների՝ Ենթաբաժին 305-ի դեպքում։

 

ե․ լրացնել «Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ» վերնագրով 31-րդ բաժնով հետևյալ բովանդակությամբ․

 

«ԲԱԺԻՆ 31

«Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ»

 

Այս բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները. 310 «Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ», 311 «Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր, ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ», 312 «Հայեցողական մասնակցության հատկանիշներով ներդրումային պայմանագրեր»։

 

Ենթաբաժին 310

«Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բաղադրիչներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ՖՀՄՍ 17-ի համաձայն առանձնացված ներդրումային բաղադրիչը հաշվառելու համար: Ընդ որում, ներդրումային բաղադրիչի հաշվառումը տարվում է ՖՀՄՍ 9-ի համաձայն:

3100 «Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով վճարվելիք գումարներ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրներին» - այս հաշվում արտացոլվում է ՖՀՄՍ 17-ի համաձայն ապահովագրական պայմանագրերից առանձնացված ներդրումային բաղադրիչը` հետևյալ ձևակերպումներով.

Դտ- Դրամական միջոցներ

Կտ- 3100:

 

Ներդրումային բաղադրիչի մեծության ճշգրտման նպատակով 3100 հաշվում փոփոխությունները իրականացվում են թղթակցելով դրամական միջոցների հետ` համապատասխանաբար ներդրումային բաղադրիչի գծով պարտավորության ավելացման կամ նվազման դեպքում.

Դտ- Դրամական միջոցներ

Կտ- 3100

կամ

Դտ- 3100

Կտ- Դրամական միջոցներ:

Եթե ներդրումային բաղադրիչի մեծության գծով պարտավորությունը նվազում է ավելի մեծ չափով, քան 3100 հաշվում առկա մնացորդը, ապա դեբետագրվում է 3100 հաշվում մնացած ողջ գումարը, և տարբերության չափով դեբետագրվում է 1100 հաշիվը.

Դտ- 3100 հաշվում առկա ողջ մնացորդի չափով

Դտ- 1100 նվազեցվող գումարի և 3100 հաշվի մնացորդի տարբերության չափով

Կտ- Դրամական միջոցներ:

Ապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի մեծության վերագնահատման դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները.

Դտ- համապատասխան ծախսային հաշիվ

Կտ- 3100,

կամ

Դտ- 3100

Կտ- համապատասխան եկամտային հաշիվ`

 համապատասխանաբար ներդրումային բաղադրիչի իրական արժեքի ավելացման կամ նվազման դեպքում:

3101-3103 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 3100 հաշվի հաշվառումը:

 

Ենթաբաժին 311

«Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր, ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի և ապահովագրության պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների հաշվառման համար` համաձայն ՖՀՄՍ 17-ի:

3110 «Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրների հետ կնքված ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության պայմանագրեր» - այս հաշիվը նախատեսված է այն ապահովագրական պայմանագրերի համար, որոնք պարունակում են ուղղակի մասնակցության հատկանիշներ` համաձայն ՖՀՄՍ 17-ի:

Ապահովագրական պայմանագրերի վերագնահատման դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները.

Դտ- համապատասխան ծախսային հաշիվ

Կտ- 3110,

կամ

Դտ- 3110

Կտ- համապատասխան եկամտային հաշիվ`

 համապատասխանաբար ապահովագրական պայմանագրի իրական արժեքի աճի կամ նվազման դեպքում:

3111, 3112, 3116 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 3110 հաշվի հաշվառումը:

3113 «Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր ապահովադիրների հետ կնքված ապահովագրության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքներ» - այս հաշիվը նախատեսված է ապահովագրական պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքների առանձնացված հաշվառման համար` համաձայն ՖՀՄՍ 17-ի։ Պարունակվող ածանցյալ գործիքները չափվում են համաձայն ՖՀՄՍ 9-ի:

3114, 3115, 3117 հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 3113 հաշվի հաշվառումը:

3118 «Ապահովագրության պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքներ և ոչ ապահովագրական ծառայություններ» հաշիվը նախատեսված է ապահովագրական պայմանագրերում պարունակվող առանձնացվելի ապրանքների և ոչ ապահովագրական ծառայությունների գծով վճարվելիք գումարների արտացոլման համար համաձայն ՖՀՄՍ 17-ի։ Հաշիվների հաշվառումը տարվում է ՖՀՄՍ 15-ի 7-րդ պարագրաֆի համաձայն։

3119 հաշվի հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 3118 հաշվի հաշվառումը:

 

Ենթաբաժին 312

«Հայեցողական մասնակցության հատկանիշներով ներդրումային պայմանագրեր»

Այս ենթաբաժնում հաշվառվում են հայեցողական մասնակցության հատկանիշներով ներդրումային պայմանագրերը։ Հաշիվների հաշվառումը տարվում է ՖՀՄՍ 17-ի համաձայն։

»։

 

զ. 36-րդ բաժինը ուժը կորցրած ճանաչել,

է. 5406 ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5407 ենթակետ․

«5407 «Ապահովագրության, համաապահովագրության, վերաապահովագրության պայմանագրերի ժամանակային արժեքի և ֆինանսական ռիսկի ճշգրտման գծով օգուտներ և վնասներ» հաշիվը նախատեսված է ՖՀՄՍ 17-ով սահմանված հիմնական մոտեցման կիրառման դեպքում պայմանագրերի կատարման գծով դրամական հոսքերի ժամանակային արժեքի և ֆինանսական ռիսկի ճշգրտման հաշվառման համար։»,

 

ը․ 60-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ԲԱԺԻՆ 60

«Եկամուտներ ապահովագրական գործունեության գծով»

Այս բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները. 600 «Եկամուտներ ուղղակի ապահովագրության գծով», 601 «Եկամուտներ համաապահովագրության գծով», 602 «Եկամուտներ պահվող վերաապահովագրության գծով», 603 «Եկամուտներ սուբրոգացիայի գծով առաջացած պահանջների գծով», 604 «Եկամուտներ ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով», 605 «Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների գծով եկամուտներ», 606 «Վերաապահովագրական ակտիվների ձևավորման գծով եկամուտներ», 607 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ», 608 «Ապահովագրության ծառայությունների գծով եկամուտներ, անբարենպաստ պայմանագրերի հակադարձումից եկամուտներ, ապահովագրության և վերաապահովագրության գծով ֆինանսական եկամուտներ», 609 «Այլ եկամուտներ ապահովագրական գործունեության գծով»:

 

Ենթաբաժին 600

«Եկամուտներ ուղղակի ապահովագրության գծով»

 

Այս ենթաբաժինը նախատեսված է ապահովագրողներից, համաապահովագրողներից վերաապահովագրողներից, ապահովագրական միջնորդներից ստացվելիք գումարների հաշվառման համար:

Հաշիվը կրեդիտագրվում է եկամուտների ավելացման դեպքում և դեբետագրվում է դրանց նվազման, ֆինանսական արդյունքներին վերագրման դեպքում:

6000 «Ուղղակի ապահովագրության պայմանագրերի գծով եկամուտներ» - այս հաշիվը նախատեսված է վաստակած ապահովագրավճարների հաշվառման համար:

Վաստակած ապահովագրավճարների գումարով ձևակերպվում է.

Դտ-104 ենթաբաժնի համապատասխան հաշիվ/ 300 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-6000

Հաշվետու ժամանակաշրջանի վերջում եկամուտները ֆինանսական արդյունքներին վերագրելիս.

Դտ-6000

Կտ-530 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

 

Ենթաբաժին 601

«Եկամուտներ համաապահովագրության գծով»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են համաապահովագրության գծով եկամուտների հաշվապահական հաշվառման համար:

Վաստակած ապահովագրավճարների գումարով ձևակերպվում է.

Դտ 105 ենթաբաժնի համապատասխան հաշիվ/ 301 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ 6010

Ֆինանսական արդյունքներին վերագրելիս ձևակերպվում է.

Դտ 6010

Կտ-530 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

 

Ստացվելիք հատուցումների գումարով ձևակերպվում է.

Դտ 105 ենթաբաժնի համապատասխան հաշիվ/ 301 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ 6011

Ֆինանսական արդյունքներին վերագրելիս ձևակերպվում է.

Դտ 6011

Կտ-530 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

 

Ենթաբաժին 602

«Եկամուտներ վերաապահովագրության գծով»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են վերաապահովագրությամբ ընդունած ռիսկերի գծով եկամուտների, պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք պարգևավճարների և հատուցումների գծով եկամուտների հաշվառման համար:

Ստացվելիք վերաապահովագրավճարների գումարով ձևակերպվում է.

Դտ- 106 ենթաբաժնի համապատասխան հաշիվ/302 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ- 6020

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ- 6020

Կտ- 530:

Ստացվելիք պարգևավճարների վաստակած գումարով ձևակերպվում է.

Դտ- 108 ենթաբաժնի համապատասխան հաշիվ/303 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ- 6021

Ֆինանսական արդյունքներին վերագրելիս ձևակերպվում է.

Դտ- 6021

Կտ- 530:

Ստացվելիք հատուցումների գումարով ձևակերպվում է.

Դտ 108 ենթաբաժնի համապատասխան հաշիվ/303 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ 6022

Ֆինանսական արդյունքներին վերագրելիս ձևակերպվում է.

Դտ 602

Կտ-530:

 

Ենթաբաժին 603

«Եկամուտներ սուբրոգացիայի գծով առաջացած պահանջների գծով»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են սուբրոգացիայի գծով առաջացած պահանջների գծով եկամուտների հաշվառման համար:

Սուբրոգացիայի գծով առաջացած պահանջների գումարով ձևակերպվում է.

Դտ-305 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-6030

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-6030

Կտ-530:

 

Ենթաբաժին 604

«Եկամուտներ ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի գծով»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրում պարունակվող ներդրումային բաղադրիչի դրական վերագնահատումից եկամուտների հաշվառման համար:

Դրական վերագնահատման գումարով ձևակերպվում է.

Դտ-111 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-604:

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-604

Կտ-530:

 

Ենթաբաժին 605

«Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների գծով եկամուտներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, նրանցում ներառված ածանցյալ գործիքների դրական վերագնահատումից եկամուտների հաշվառման համար:

Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, կամ նրանցում ներառված ածանցյալ գործիքների դրական վերագնահատման գումարով ձևակերպվում է.

Դտ-111 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-605:

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-605

Կտ-530:

 

Ենթաբաժին 606

«Վերաապահովագրական ակտիվների ձևավորման գծով եկամուտներ»

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են վերաապահովագրական ակտիվների ձևավորման գծով եկամուտների հաշվառման համար:

 

Արտացոլման ենթակա եկամտի գումարի չափով ձևակերպվում է.

Դտ- 108 ենթաբաժնի համապատասխան հաշիվ,

Կտ- 606 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ- 606 ենթաբաժնի համապատասխան հաշիվ,

Կտ- 530:

Ենթաբաժին 608

«Ապահովագրության ծառայությունների գծով եկամուտներ, անբարենպաստ պայմանագրերի հակադարձումից եկամուտներ, ապահովագրության և վերաապահովագրության գծով ֆինանսական եկամուտներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրության ծառայությունների գծով եկամուտները, անբարենպաստ պայմանագրերի հակադարձումից եկամուտները, ապահովագրության գծով ֆինանսական եկամուտները հաշվառելու համար։

Արտացոլման ենթակա գումարների չափով ձևակերպվում են

Դտ- 300-307/ 104-108 ենթաբաժինների համապատասխան հաշիվ,

Կտ- 608 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ- 608 ենթաբաժնի համապատասխան հաշիվ,

Կտ- 530:

Ենթաբաժին 609

«Այլ եկամուտներ ապահովագրական գործունեության գծով»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած եկամուտների, ինչպես նաև ապահովագրական գործունեության գծով այլ եկամուտների հաշվառման համար:

6091 «Եկամուտներ ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում» - այս հաշիվը նախատեսված է ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում եկամուտների հաշվարկման համար:

Վերջնահաշվարկի արդյունքների և ստացվելիք գումարների դրական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-3060

Կտ-6091

Վճարվելիք գումարների և վերջնահաշվարկի արդյունքների դրական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-3064

Կտ-6091:

 

Արտացոլման ենթակա եկամտի գումարի չափով ձևակերպվում է.

Դտ- համապատասխան պասիվային կարգավորող հաշիվ,

Կտ- 609 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-609 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-530:

թ. 64 «Եկամուտներ տեխնիկական պահուստների գծով» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ԲԱԺԻՆ 64

«Եկամուտներ ապահովագրական պարտավորությունների հակադարձումից»

 

Ենթաբաժին 640

«Եկամուտներ ապահովագրական պարտավորությունների հակադարձումից»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրական պարտավորությունների/տեխնիկական պահուստների հակադարձումից եկամուտների հաշվառման համար:

6400 «Եկամուտներ չվաստակած ապահովագրավճարների պահուստի հակադարձումից» - այս հաշվում հաշվառվում է չվաստակած ապահովագրավճարների պահուստի հակադարձման գումարը:

Մասնավորապես, չվաստակած ապահովագրավճարների պահուստը հակադարձելիս ձևակերպվում է.

Դտ-չվաստակած ապահովագրավճարների պահուստ

Կտ-6400:

 

6400 հաշվի մնացորդը եկամուտներին վերագրելիս ձևակերպվում է.

Դտ-6400

Կտ-530:

6401-6409 հաշիվների հաշվառման սկզբունքները նույնն են, ինչ որ 6400 հաշվինը:»։

ժ. 70-71-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ԲԱԺԻՆ 70

«Ապահովագրության հետ կապված ծախսեր»

 

Այս բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները. 700 «Ուղղակի ապահովագրության գծով ծախսեր», 701 «Համաապահովագրության գծով վճարվելիք գումարների գծով ծախսեր», 702 «Վերաապահովագրությամբ ընդունած ռիսկերի գծով վճարվելիք գումարների գծով ծախսեր», 703 «Պահվող վերաապահովագրության պայմանագրերի գծով վճարվելիք և փոխանցվելիք գումարների գծով ծախսեր», 704 «Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի, նրանց բաղադրիչների գծով կորուստներ», 705 «Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների գծով կորուստներ», 706 «Վերաապահովագրական ակտիվների նվազեցման գծով ծախսեր», 707 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր», 708 «Ապահովագրության ծառայությունների գծով ծախսեր, անբարենպաստ պայմանագրերի գծով կորուստներ, Ապահովագրության և վերաապահովագրության գծով ֆինանսական ծախսեր», 709 «Վճարվելիք և փոխանցվելիք այլ գումարների գծով ծախսեր»:

 

Ենթաբաժին 700

«Ուղղակի ապահովագրության գծով ծախսեր»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովադիրներին վճարվելիք հատուցումների, հետ վերադարձվող ապահովագրավճարների, ապահովագրական միջնորդներին վճարվելիք գումարների և ապահովագրության հետ կապված վճարվելիք այլ գումարների ծախսերի հաշվառման հետ:

Վճարվելիք կամ փոխանցվելիք գումարի չափով ձևակերպվում է.

Դտ- 700

Կտ- 305

Ծախսերը ֆինանսական արդյունքներին վերագրելիս ձևակերպվում է.

Դտ-530

Կտ-700:

Այս բաժնի 701-703 ենթաբաժինների հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 700 ենթաբաժնի հաշիվների դեպքում է:

 

Ենթաբաժին 704

«Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի, նրանց բաղադրիչների գծով կորուստներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի բացասական վերագնահատումից կորուստների հաշվառման համար:

Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի բացասական վերագնահատման գումարով ձևակերպվում է.

Դտ-704

Կտ-310:

Կորստի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-530

Կտ-704:

Ապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի, ածանցյալ գործիքի բացասական վերագնահատման գումարով ձևակերպվում է.

Դտ-704 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-310 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

Ծախսի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-530 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-704:

 

Ենթաբաժին 705

«Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, Ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերում ներառված ածանցյալ գործիքների գծով կորուստներ»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են Ուղղակի մասնակցության հատկանիշներով ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի, նրանցում ներառված ածանցյալ գործիքների բացասական վերագնահատումից կորուստների հաշվառման համար:

Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի բացասական վերագնահատման գումարով ձևակերպվում է.

Դտ-705

Կտ-311:

Կորստի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-530

Կտ-705:

Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերում պարունակվող ներդրումային բաղադրիչի, ածանցյալ գործիքի բացասական վերագնահատման գումարով ձևակերպվում է.

Դտ-705 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-311 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

Ծախսի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-530 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-705:

 

Ենթաբաժին 706

«Վերաապահովագրական ակտիվների նվազեցման գծով ծախսեր»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրական ընկերության վերաապահովագրական ակտիվների նվազեցման գծով ծախսերի հաշվառման համար:

Նվազեցվող գումարի չափով ձևակերպվում է.

Դտ- 706 ենթաբաժնի համապատասխան հաշիվ,

Կտ- 108 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

Ծախսի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ-530 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-706:

 

Ենթաբաժին 708

«Ապահովագրության ծառայությունների գծով ծախսեր, անբարենպաստ պայմանագրերի գծով կորուստներ, Ապահովագրության և վերաապահովագրության գծով ֆինանսական ծախսեր»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրության ծառայությունների գծով ծախսերը, անբարենպաստ պայմանագրերի գծով կորուստները, ապահովագրության գծով ֆինանսական ծախսերը հաշվառելու համար։

Արտացոլման ենթական գումարների չափով ձևակերպվում են

Դտ- 708 ենթաբաժնի համապատասխան հաշիվ,

Կտ-300-305 ենթաբաժինների համապատասխան հաշիվ/104-108 ենթաբաժնի հաշիվ:

Եկամտի վերագրումը ֆինանսական արդյունքներին.

Դտ- 530,

Կտ-708 ենթաբաժնի համապատասխան հաշիվ:

 

Ենթաբաժին 709

«Վճարվելիք և փոխանցվելիք այլ գումարների գծով ծախսեր»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած ծախսերի, ինչպես նաև ապահովագրական գործունեության գծով այլ ծախսերի հաշվառման համար:

7091 «Ծախսեր ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում» - այս հաշիվը նախատեսված է ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում ծախսերի հաշվարկման համար:

Վերջնահաշվարկի արդյունքների և ստացվելիք գումարների բացասական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-7091

Կտ-3064

Վճարվելիք գումարների և վերջնահաշվարկի արդյունքների բացասական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-7091

Կտ-3060:

 

ԲԱԺԻՆ 71

«Ապահովագրական պարտավորությունների ձևավորման հետ կապված ծախսեր»

 

Ենթաբաժին 710

«Ապահովագրական պարտավորությունների ձևավորման հետ կապված ծախսեր»

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ապահովագրական պարտավորությունների/տեխնիկական պահուստների ձևավորման հետ կապված ծախսերի հաշվառման համար: Հաշիվները դեբետագրվում են պարտավորությունների ձևավորման ժամանակ, կրեդիտագրվում են ֆինանսական արդյունքներին վերագրելիս:

Ձևավորվող պարտավորության գումարով ձևակերպվում է.

Դտ- 710

Կտ-300-305 ենթաբաժինների համապատասխան հաշիվ:

Պարտավորության ձևավորման ծախսերը ֆինանսական արդյունքին վերագրելիս.

Դտ- 530

Կտ-710:»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

   2022 թ. դեկտեմբերի 27

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար
`

Վ. Հովհաննիսյան

 

2022 թ. դեկտեմբերի 30

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական: