Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.16/20(260) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.06.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունիսի 2007 թվականի N 1032-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Արթիկի հիվանդանոց» ՓԲԸ-ի, «Արթիկի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի եվ «Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիաները դադարեցնելու եվ «Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին լիցենզիայի նոր ձեվաթուղթ տրամադրելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն որոշումը, ՀՀ Շիրակի մազպետի 30.03.2007 թ. N 164 որոշումները և «Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 12.06.2007 թ. N 5720 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Դադարեցնել «Արթիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-00418, «Արթիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000233 և «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-001004 լիցենզիաները:

2. «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Արթիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Արթիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000418, N Կ-XX-000233, N Կ-XX-001004 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

3. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

3.1. ապահովել լիցենզիաների դադարեցման և լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

3.2. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան