Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.05.15/16(290)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.04.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 ապրիլի 2007 թվականի N 658-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Զարե Դենտ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Զարե Դենտ» ՍՊԸ-ին 2006 թվականի մարտի 9-ին տրված թիվ Կ-XX-000752 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Զարե Դենտ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

Ն. Դավիդյան