«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
4 մայիսի 2007 թ. |
N 107-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
գործողության մեջ դնել համատեղ հայ-ֆրանսիական թողարկմանը նվիրված «ՖՐԱՆՍԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ Ժպտացող հրեշտակը» և «ՀԱՅԱՍՏԱՆ - ՖՐԱՆՍԻԱ Մանրանկար, XV դ., Ծնունդ» երկու նամականիշը` սահմանելով անվանագինը 70 և 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 100000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի |
Ա. Մանուկյան |