Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2007-25.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/25(265) Հոդ.336
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.08.2007
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 սեպտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 10607335

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2007 թ.

ք. Երևան

N 191-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին համապատասխան.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը` համաձայն հավելվածի:

 

Նախարար`

Դ. Լոքյան

 

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության

նախարարի 2007 թվականի

օգոստոսի 23-ի N 191-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Ծածկագիրը

Ա ն վ ա ն ու մ ը

1

2

0601

1. Գյուղատնտեսական, անտառային և դեկորատիվ մշակաբույսերի սերմեր և տնկանյութ, սոխուկներ, պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ, սածիլներ

0602

ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, դեկորատիվ և այլն)

0602

տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ, ճյուղեր, բեղիկներ և ընձյուղներ

0602

սնկամարմիններ (միցելիաներ) սուբստրատում

0603

թարմ կտրած ծաղիկներ և կոկոններ

0604

տերևներ, ճյուղեր և բույսի այլ մասեր տերևներով

0604

ծառերի թփերի կտրտված ճյուղեր` տերևներով, ծաղիկներով և կոկոններով

0604

բնական եղևնիներ (սղոցած)

0701 10 000

սերմացու կարտոֆիլ

0703 10 110

սերմացու գլուխ սոխ

1005 10

սերմացու եգիպտացորեն

0713 10 100

սերմացու ոլոռ

0713 20 000

սերմացու սիսեռ

0713 33 100

սերմացու լոբի

0713 40 000

սերմացու ոսպ

0713 50 000

սերմացու կերային լոբի և այլ ընդեղեն

1001 90 910

սերմացու ցորեն

1003 00100

սերմացու գարի

1004 00 000

սերմացու վարսակ

1006 10 100

սերմացու բրինձ

1007 00 100

սերմացու սորգո

1201 00 100

սերմացու սոյա

1204 00 100

սերմացու վուշ

1205 10 100

սերմացու կանճրակ (հլածուկ)

1206 00 100

սերմացու արևածաղիկ

1207

սերմեր և պտուղներ այլ յուղատու մշակաբույսերի

1209

այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի, շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի, ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի, բանջարանոցային մշակաբույսերի)

 

2. Թարմ պտուղներ ու բանջարեղեն

0701

կարտոֆիլ

0702 00 000

լոլիկ

0703 10

գլուխ սոխ, սոխ-շալոտ

0703 20 000

սխտոր

0703 90 000

այլ սոխանման բանջարեղեն

0704 90 100

գլուխ կաղամբ, կոլրաբի և այլն

0704 10 000

ծաղկակաղամբ

0705 11 000

սալաթ, կաթնուկ

0705 21 000

 ճարճատուկ

0706 10 000

գազար, շաղգամ, բողկ

0706 90 900

սեղանի ճակնդեղ և այլ արմատապտուղներ

0706 90 100

նեխուր

0707 00 050

վարունգ

0707 00 900

 կորնիշոն

0708

ընդավոր բանջարեղեն

0709

այլ թարմ բանջարեղեն (ծնեբեկ, սմբուկ, տաքդեղ, քաղցր եգիպտացորեն` կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ, խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և այլն)

1206 00

արևածաղկի զամբյուղ (բատատ)

0803 00

բանաններ

0804

խուրմա, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա, մանգո

0805

ցիտրուսային պտուղներ

0806

խաղող

0807

սեխ, ձմերուկ, պապայա

0808

խնձոր, տանձ և սերկևիլ

0809

ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր

0810

այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի)

0810 20

մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և այլն

1212 91

շաքարի ճակնդեղ

1212 99 200

 շաքարեղեգ

 

3. Պարենային, ֆուրաժային և տեխնիկական հացահատիկ, դեղագործական և բուսական հումք ու բուսական ծագում ունեցող այլ մթերք

1001

ցորեն

1002 00 000

տարեկան (աշորա)

1003 00

գարի

1004 00 000

վարսակ

1005

եգիպտացորեն

1006

բրինձ

1007 00

հատիկային սորգո

1008

հնդկացորեն և այլ հացահատիկներ

120100

սոյա

1203 00 000

քուսպ ստացված յուղատու մշակաբույերի սերմերից և պտուղներից

1210
1211

գայլուկի կոներ, թարմ բույսեր, դրանց առանձին մասեր, ներառյալ սերմեր և պտուղներ, որոնք օգտագործվում են պարֆումերիայում դեղագործական, ինսեկտիցիդ, ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու ծառի ունդեր)

1214

խոտ, առվույտ, երեքնուկ, կորնգան, կերային ճակնդեղ, լյուպին, վիկ, գոնգեղ և այլ համանման կերային բույսեր

2302

թեփ

 

4. Հարուցիչներ հանդիսացող կենդանի սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, նեմատոդներ և կենսաբանական ակտիվ նյութեր

3002

բուսական ծագում ունեցող վիրուսներ, կենսաբանական ակտիվ նյութեր

0106

կենդանի միջատներ

 

5. Փայտանյութ և փայտե արտադրանք

4401

վառելափայտ՝ գերանների, քոթուկների, ոստերի, չրփիների խրձերի կամ այլ նմանատիպ ձևերով, փայտե տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ թափոններ և կտորտանք, շեղջաքարացված (ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների, բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ այլ նմանատիպ ձևով

4403

չմշակված անտառանյութ՝ արմատներով կամ առանց արմատների, սևացած կամ չսևացած չորսուներ

4404

տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ, փայտե հենացցեր կամ ցցեր՝ սրված, բայց երկայնակի չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով չմշակված՝ ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների, բռնակների և այլ նմանատիպ սարքերի պատրաստման համար. կեղևահանված կամ այլ նմանատիպ բնափայտ

4406

երկաթուղային և տրամվայի գծերի փայտակոճեր

4407

անտառանյութ՝ երկայնակի սղոցված կամ կոտրատված, ռանդած կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ առանց միացման՝ 6 միլիմետրից հաստ

4409

սղոցանյութեր (ներառյալ մանրահատակի պատրաստման համար չհավաքած ծոփորները և շերտաձողերը)՝ ձևավորված (սանդերքաձև, փոսիկներով, ագուցված, հարթեցված եզրերով, կիսաշրջանաձև միացված նախշառանդվածքի տեսքով, ձևավոր, կլորացված և նմանաձև)՝ ցանկացած եզրով կամ հարթությամբ, ռանդած կամ չռանդած, հարթեցված կամ չհարթեցված, սեպային միացումներով կամ առանց միացման

4415

փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորված զամբյուղներ, թմբուկներ և համանման ապրանքափաթեթներ. փայտե թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր և այլ փայտե բեռնաբարձման վահանակներ, փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի կրկնատախտակի ձևավորման համար

4416 00 000

տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և այլ տակառագործական արտադրանք և դրանց առանձին փայտե մասեր, ներառյալ փայտե երեսվածք

940600200

փայտե կիսապատրաստ տնակներ