Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/7
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.08.2004-25.05.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.03.15/3(25)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
27.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2011

310.0001.21.01.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

27 հունվարի 1999 թ.

N 01/7

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 62 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ, ՕՐԵՆՔԻ 67 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 62 և 67 հոդվածների

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ս. Այվազյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 
 27 ՀՈՒՆՎԱՐԻ 1999 թ.
թիվ 01/7 ՀՐԱՄԱՆով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձԵՎի ԵՎ նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձԵՎի, օրենքի 67 հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձԵՎի վերաբերյալ»

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 62 և 67 հոդվածները, ՀՀ հարկային տեսչությունը հայտնում է.

1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում ՀՀ հարկային տեսչության կողմից մշակված և հաստատված տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (հայտարարագրի ձևը և լրացման կարգը կցվում են), ինչպես նաև հաշվետվություն իր գործունեության մասին:

2. Հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում հարկատուին տրվում է հարկային տեսչության կողմից հաստատված ձևով վճարման ծանուցագիր` հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ (ծանուցագրի ձևը և լրացման կարգը կցվում են):

3. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային տեսչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին (տեղեկանքի ձևը և լրացման կարգը կցվում են):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
1999 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի
N 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՀԱՇՎԵՏՈՒ
ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՊՐԻԼԻ
15-ԻՑ ՈՉ ՈՒՇ
 


 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին

Փաստաթղթի համարը
______________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հայաստանյան աղբյուրներից եկամուտ
ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը
2. Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի)
երկիրը
3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման
(ինկորպորացիայի) երկրում
4. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն
Հայաստանի Հանրապետությունում
5. ՀՎՀՀ

cccccccc

6. Հեռախոսի համարը
7. Հաշվետու տարի cccc 8. Ներկայացման ամսաթիվը

 

(հազ. դրամ)

Ցուցանիշները

Տողը

Գումարը

1. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները

 

 

1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները

 

 

ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները

0101

 
բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները

0102

 
գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները

0103

 
դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները

0104

 
ե) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից
ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում

0105

 
զ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 տարիներում
պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)

0106

 
- այդ թվում`

ստուգմամբ հայտնաբերված

0106Ա

 
է) ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ
(վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները

0107

 
ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները

0108

 
Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները
(0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումարը)

0110

 
1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները

 

 

ա) պասիվ եկամուտները

 

 

- շահաբաժինները

0111

 
- տոկոսները

0112

 
- ռոյալթիները

0113

 
- Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված
եկամուտները (վարձավճարները)

0114

 
- Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված
գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը

0115

 
- այլ պասիվ եկամուտները

0116

 
Ընդամենը պասիվ եկամուտները
(0111-ից 0116 տողերի հանրագումարը)

0120

 
բ) այլ եկամուտները

 

 

- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները

0121

 
- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին
տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները

0122

 
- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները

0123

 
- ապահովագրական հատուցումները

0124

 
- ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները

0125

 
- վերաապահովագրական վճարները

0126

 
- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից
ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ստացված եկամուտները

0127

 
- հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները

0128

 
Ընդամենը այլ եկամուտները
(0121-ից 0128 տողերի հանրագումարը)

0130

 
գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

 

 
Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

0140

 
Ընդամենը հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները`
եկամուտների հանրագումարը (տող 0110 + տող 0120 + տող 0130 + տող 0140)

0100

 
- այդ թվում`

հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով

0100Ա

 
2. Համախառն եկամտից նվազեցումները

 

 
2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը

 

 
ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը

0201

(      )

բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը

0202

(      )

գ) իրացված ծառայությունների (այդ թվում` միջնորդական գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը

0203

(      )

դ) այլ ուղղակի ծախսեր

0204

(      )

Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը
(0201-ից 0204 տողերի հանրագումարը)

0205

(      )

ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը

0206

(      )

բ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների,
ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը

0207

(      )

գ) ոչ արտադրական այլ ծախսերը

0208

(      )

դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը

0209

(      )

Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի
ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը)

0210

(      )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը
(տող 0205 + տող 0210)
0220

(      )

2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները    
ա) պատահական կորուստները

0221

(      )

բ) բնական կորուստները

0222

(      )

գ) փաստացի այլ կորուստները

0223

(      )

դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող 
կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս)

0224

(      )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման կորուստները
(0221-ից 0224 տողերի հանրագումարը)

0225

(      )

2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները  
ա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 տարիներում
ավելի (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը)

0226

(      )

- այդ թվում`

ստուգմամբ հայտնաբերված

0226Ա

(      )

բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք,
23-րդ հոդված, «ա» կետ)

0227

(      )

գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված
աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը

0228

(      )

դ) այլ նվազեցումները

0229

(      )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման
այլ նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը)

0230

(      )

Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման նվազեցումները
(տող 0220 + տող 0225 + տող 0230)

0240

(      )

2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար`  
ա) կատարված ծախսերը (բաշխված ծախսեր)

0241

(      )

բ) կրած կորուստները (բաշխված կորուստներ)

0242

(      )

Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար
բաշխված ծախսերը և կորուստները (տող 0241 + տող 0242)

0245

(      )

Ընդամենը ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացված
եկամուտներից նվազեցումները (տող 0240 + տող 0245)

0200

(      )

- այդ թվում` 

հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով

0200Ա

(      )

3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)  
ա) առանց ստուգման արդյունքների 
((տող 0100 - տող 0100Ա - տող 0106Ա) + (տող 0200 - տող 0200Ա - 0226Ա))

0301

(      )

բ) ստուգման արդյունքները (տող 0106Ա + տող 0226Ա)

0302

(      )

գ) ներառյալ ստուգման արդյունքները (տող 0301 + տող 0302)

0300

(      )

4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները  
ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

0401

(      )

բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները

0402

(      )

Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները
(տող 0401 + տող 0402)

0400

(      )

5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման
արտոնությունները (տող 0300 + տող 0400)

0500

(      )

 

_____________________________________________________________

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ,

ՈՐ ՍՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
ՃՇԳՐԻՏ ԵՆ

 

Կ.Տ.

__________________
(ստորագրություն)

 

 

___ ____________ 200_թ.

 

_____________________________________________________________

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

 

 

Կ.Տ.

__________________
(ստորագրություն)

 

 

___ ____________ 200_թ.

 

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ԿՈԴ

ԳՈՒՄԱՐ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ

0610

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏՈՒՄ)

0620

 

ՀԱՇՎԱՐԿՎԱԾ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՀԱՇՎԵՏՈՒ
ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

0630

 

ՍՏՈՒԳՄԱՄԲ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ

0640

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ

0650

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ
(ԳԱՆՁՎՈՂ) ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ

0660

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՎՃԱՐՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610-ՏՈՂ 0620-ՏՈՂ 0640-(ՏՈՂ 0630-ՏՈՂ 0650)
- ՏՈՂ 0660) > 0

0660Ա

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ՊԱԿԱՍԵՑՄԱՆ
ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610-ՏՈՂ 0620-ՏՈՂ 0640-
(ՏՈՂ 0630-ՏՈՂ 0650)-ՏՈՂ 0660) < 0

0660Բ

 

 

(Հայտարարագիրը խմբ. 21.06.04 N 1-05/9-Ն)

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման (հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով, իսկ հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)

 

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրում (այսուհետ` Հայտարարագիր) նշվում են.

- «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,

- «Հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,

- «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել),

- «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում,

- «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Հայաստանի Հանրապետությունում,

- «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հարկ վճարողի հաշվառման համարը,

- «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը,

- «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հայտարարությունը,

- «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հայտարարագիր ներկայացնելու ամսաթիվը:

Հայտարարագրի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից և կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով:

1. Հայտարարագրի 1-ին բաժնում («Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:

1.1. Հայտարարագրի 1.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը):

0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում:

0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավելի ցույց տված նվազեցումները:

0106Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավելի ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես եկամուտ կամ ծախս ճանաչումից):

0107 տող` ՀՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները:

0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները:

0110 տող` ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումար:

1.2. Հայտարարագրի 1.2 ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ):

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները:

0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները:

0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները:

0114 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները:

0115 տող` Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը:

0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները:

0120 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:

0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:

0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0124 տող` ապահովագրական հատուցումները:

0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները:

0126 տող` վերաապահովագրական վճարները:

0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Հայաստանում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները:

0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:

0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:

0100 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում ստացվող եկամուտները:

0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

2. Հայտարարագրի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 56-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):

2.1. Հայտարարագրի 2.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված` հայաստանյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 32-րդ, 42-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացման համապատասխան):

0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան):

0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացման համապատասխան):

0204 տող` այլ ուղղակի ծախսեր:

0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:

0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը:

0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը:

0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը:

0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը:

0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:

0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:

2.2. Հայտարարագրի 2.2 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0221 տող` գույքի պատահական կորուստները:

0222 տող` գույքի բնական կորուստները (ՀՀ կառավարության 29.04.1999 թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները` համաձայնեցնելով ՀՀ ԿԱ ՀՊԾ հետ):

0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը):

0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում):

0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:

2.3. Հայտարարագրի 2.3 ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-29-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավելի ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները:

0226Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվանը նախորդող 3 տարիներում ավելի ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես ծախս կամ եկամուտ ճանաչումից):

0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում):

0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն:

0229 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները:

0230 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ` 0226Ա տողի) հանրագումար:

0240 տող` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:

2.4. Հայտարարագրի 2.4 ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան:

0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը:

0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված կորուստները:

0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերի և կորուստների ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:

0200 տող` հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240 և 0245 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները: Այդ տողում չեն ներառվում «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված` պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված ծախսերը:

0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները:

3. Հայտարարագրի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») ցույց է տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը):

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0301 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (առանց ստուգման արդյունքների)` որպես 0100 և (0100Ա, 0106Ա) տողերի տարբերության ու 0200 և (0200Ա, 0226Ա) տողերի տարբերության հանրագումար:

0302 տող` ստուգման արդյունքները` որպես 0106Ա և 0226Ա տողերի հանրագումար:

0300 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (ներառյալ` ստուգման արդյունքները)` որպես 0301 և 0302 տողերի հանրագումար:

4. Հայտարարագրի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը: 0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401-ից 0402 տողերի հանրագումար:

5. Հայտարարագրի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:

6. Հարկային մարմնի կողմից հայտարարագրում լրացվում են.

0610 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառման արդյունքում առաջացած շահութահարկի գումարները):

0620 տող` հաշվետու տարվա շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները:

0630 տող` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների հանրագումարը:

0640 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը:

0650 տող` հաշվետու տարում շահութահարկի կանխավճարների վճարված գումարների հանրագումարը:

0660 տող` հաշվետու տարում հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկի գումարների հանրագումարը:

0600Ա տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի դրական տարբերություն:

0600Բ տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջեից հաշվանցման կամ վերադարձման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի բացասական տարբերություն: 

(Ցուցումները խմբ. 21.06.04 N 1-05/9-Ն)                        


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
1999 թ. հունվարի 27-ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N _________
199 ___ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏ
ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

 
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԸ (ՀՎՀՀ)
               

 

ԳՐԱՆՑՄԱՆ (ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ) ԵՐԿԻՐԸ
 


ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ

 

ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ 199 .... Թ ՀԱՄԱՐ

 

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ

 

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
 

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

__________________
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

_________________
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

___ _____________ 199  թ.

 

Կ. Տ.

-------------------------------------------------------------------------------%----------------------------------

ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N ______
199 ____ Թ. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏ
ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

 
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԸ (ՀՎՀՀ)
               

 

ԳՐԱՆՑՄԱՆ (ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ) ԵՐԿԻՐԸ
 

 

ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ 199 .... Թ ՀԱՄԱՐ

 

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ

 

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

 

ԵՆԹԱԿԱ Է ՎՃԱՐՄԱՆ ՄԻՆՉԵՎ ___ ______________ 199 թ.

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ» ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վճարման ծանուցագրի առաջին մասը (կտրման գծից վերև գտնվող) նախատեսված է տարածքային հարկային տեսչության համար, իսկ երկրորդ մասը (կտրման գծից ներքև գտնվող) տրվում է հարկատուին (ոչ ռեզիդենտին):

Վճարման ծանուցագիրը լրացվում է տարածքային հարկային տեսչության կողմից:

Վճարման ծանուցագիրը ոչ ռեզիդենտին է ներկայացվում հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում:

 

ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

 

Վճարման ծանուցագրի վերևի վանդակում լրացվում է այն տարածքային հարկային տեսչությունը, որում ոչ ռեզիդենտը հաշվառման է կանգնված և որին հայտարարագիրը ներկայացվել էր:

Վճարման ծանուցագրի վերնագրում լրացվում են փաստաթղթի հերթական համարը և այն տարեթիվը, որի համար հաշվարկված է շահութահարկի վերջնական գումարը:

Վճարման ծանուցագրի վերնագրի տակ գտնվող 3 վանդակներում համապատասխանաբար լրացվում են հետևյալ տեղեկությունները:

- հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,

- հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

- այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել (ինկորպորացվել):

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ

 

Համապատասխանորեն են լրացվում.

1-ին վանդակ` շահութահարկի գումարը հաշվետու տարվա համար:

2-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը (2-րդ վանդակի լրացման դեպքում 3-րդ վանդակը չի լրացվում):

3-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով պակասեցման կամ բյուջեից հետ վերադարձման ենթակա գումարը (3-րդ վանդակի լրացման դեպքում 2-րդ վանդակը չի լրացվում):

Վճարման ծանուցագրի վերևի մասը ամրագրվում է համապատասխան տարածքային հարկային տեսչության պետի ստորագրությամբ` նշելով լրացման ամսաթիվը, և կնիքով: Ընդ որում կնիքը պետք է դրված լինի այնպես, որպեսզի կնիքի մի մասը լինի նաև վճարման ծանուցագրի ներքևի` հարկատուին տրվող, մասի վրա:

 

ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

Վճարման ծանուցագրի երկրորդ մասում լրացվում են նույն այն տեղեկությունները, ինչ որ վճարման ծանուցագրի առաջին մասում: Վճարման ծանուցագրի երկրորդ մասում նշվում է նաև բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի վճարման ամսաթիվը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
1999 թ. հունվարի 27-ի N 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ
ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ


 ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐ
 N
_____________

I. ՏԵՂԵԿԱՆՔԸ ՏՐՎՈՒՄ Է

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏ
ՍՏԱՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

 
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԸ (ՀՎՀՀ)
               

 

ԳՐԱՆՑՄԱՆ (ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ) ԵՐԿԻՐԸ
 


II. ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է, ՈՐ 199 .. Թ. ՀԱՄԱՐ

 

ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԿԱԶՄԵԼ Է

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉԻ ՎՃԱՐՎԵԼ

 

 

ՈՐԻՑ

ա) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ

ԵԿԱՄՈՒՏ


 

 

բ) ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ

ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏ

 

 

գ) ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՈՒՄ

(ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 40 ՀՈԴՎԱԾՈՒՄ

ՆՇՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ)

 

 

դ) ԱՌԱՆՁԻՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

 

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԵԼ Է

 

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

__________________
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ

_________________
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

___ _____________ 199  թ.

 

Կ. Տ.

 

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տեղեկանքի վերևի վանդակում նշվում է այն տարածքային հարկային տեսչության անվանումը, որում ոչ ռեզիդենտը հաշվառման է կանգնված:

«Փաստաթղթի հերթական համարը» վանդակը լրացվում է տարածքային հարկային տեսչության կողմից:

 

Առաջին բաժնի 3 վանդակներում համապատասխանորեն լրացվում են հետևյալ տեղեկությունները`

- հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,

- ոչ ռեզիդենտի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

- այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել (ինկորպորացվել) է:

 

Երկրորդ բաժնում նշվում է այն հաշվետու տարին, որի համար տեղեկանքը ներկայացվում է: Այնուհետև`

1-ին վանդակում-հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը,

2-րդ վանդակում-արտոնություններից օգտվելու հետևանքով ՀՀ պետական բյուջե չվճարված շահութահարկի գումարը (ա-դ կետերում նշելով կոնկրետ արտոնությունից օգտվելու հետևանքով չվճարված գումարը),

3-րդ վանդակում-ոչ ռեզիդենտի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը (սույն գումարում չեն ներառվում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից աղբյուրի մոտ պահված (գանձված) շահութահարկի գումարները:

 

Տեղեկանքը ամրագրվում է տարածքային հարկային տեսչության պետի ստորագրությամբ և կնիքով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
4 փետրվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 43990019

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.04.2011, N 729-Ն 11.07.2011, N 01/7
10.04.2008, N 05-Ն 25.05.2008, N 01/7
21.06.2004, N 1-05/9-Ն 26.08.2004, N 01/7
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան