«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005435
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հոկտեմբերի 2005 թ. |
N 983-Ն |
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-2.2.5 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների կազմակերպմանը, տեղակայմանը, շահագործմանը, կահավորմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին, աշխատողների անձնական հիգիենային ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների պետերին.
սահմանել հսկողություն «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
26 հոկտեմբերի 2005 թ.
N 983-Ն հրամանով
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻՆ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ՈՒ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ ԵՎ նորմեր
N 2-III-2.2.5
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Սանիտարական կանոններ) սահմանում են ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների, ատամնատեխնիկական լաբորատորիաների և դրանց սենքերի կազմակերպմանը, տեղակայմանը, սարքավորմանը, շահագործմանը, սանիտարահամաճարակային ռեժիմին, աշխատողների անձնական և աշխատանքային հիգիենային ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2 Սանիտարական կանոնների պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության բոլոր ստոմատոլոգիական պոլիկինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների համար, անկախ սեփականության ձևից:
1.3 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների տեղակայումը, սենքերի ցանկը և դրանց մակերեսները սահմանվում են սույն կանոնների և «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) համաձայն:
1.4 Կլինիկական վիրաբուժության ստոմատոլոգիայի սենքերի ցանկը և մակերեսները սահմանվում են «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) համաձայն:
1.5 Առանձին շինությունում, բնակելի և հասարակական շենքերում տեղակայված ստոմատոլոգիական կաբինետները պետք է ապահովված լինեն առանձին մուտքով, սպասասրահով, իր հանդերձարանով (1,2 մ2 -1 աշխատատեղի հաշվարկով, բայց 6 մ2-ից ոչ պակաս), հանգստի սենյակով և սան. հանգույցով:
1.6 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում, կաբինետներում 1-4 աշխատատեղով շահագործման դեպքում մանրէազերծման աշխատանքները կարող է կազմակերպվել 10մ2 մակերեսով սենքում: 4-ից ավելի աշխատատեղով ստոմատոլոգիական կաբինետների համար այն կազմակերպվում է «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերի և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկի (բաժին 4) պահանջների համաձայն:
1.7 Ռենտգեն ստոմատոլոգիական կաբինետների սենքերի կազմը, մակերեսները, ինչպես նաև բուժական հիմնարկների և բնակելի շենքերի տարածքներում դրանց տեղակայման պայմանները սահմանվում են «Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները» սանիտարական կանոնների և նորմերի պահանջների համաձայն:
1.8 Բուժաշխատող անձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն ՀՀ կառավարության «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» 27.03.03 թ. թիվ 347-Ն որոշման:
2. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերին, սարքավորումներին, ջրամատակարարմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը ԵՎ լուսավորությանը ներկայացվող պահանջներ
2.1 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերի պատերը, առաստաղը և հատակը պետք է լինեն հարթ, ամբողջական, ջրաանթափանց, մակերեսները ծածկող նյութերը հնարավորություն ընձեռեն որակյալ խոնավ մաքրման և ախտահանման համար:
2.2 Միևնույն աշխատասենյակում տեղակայված աշխատատեղերը պետք է միմյանցից բաժանվեն անթափանց միջնապատերով:
2.3 Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի աշխատասենյակները ամալգամի և պոլիմերային նյութերի հետ աշխատելու դեպքում ապահովվում են մեխանիկական ձգումով քարշիչ պահարաններով, որը պետք է ապահովի հետևյալ պահանջները՝
- պահարանի աշխատանքային 30x60 սմ բացվածք, օդի ավտոնոմ մեխանիկական արտաձգմամբ և օդի շարժման 0,7 մ/վրկ արագության ապահովմամբ,
- պահարանի բոլոր գոտիներից օդի հեռացում,
- պահարանի հարթ, ամբողջական, սնդիկաանթափանց ներքին մակերեսներ,
- պահարանի աշխատանքային մակերեսի 1 գծամետրի վրա 1-2 սմ թեքություն դեպի
ջրհորդան, ապահովված հատուկ անոթով՝ սնդիկի կաթիլների հավաքման համար,
- սնդիկորսիչ հարմարանք ունեցող լվացարան,
- փոքրիկ պահարան՝ ամալգամի, սնդիկի, ամալգամի պատրաստման ամանեղենի, ամալգամ խառնիչի և դեմերկուրիզացիոն միջոցների օրվա պաշարները պահելու համար:
2.4 Ամալգամով աշխատանքներ տարվող սենքերում կահույքը պետք է ապահովված լինի հատակից 20 սմ բարձրություն ունեցող ոտքերով, իսկ աշխատանքային սեղանների մակերեսները պատվում են սնդիկաանթափանց նյութով (վինիպլաստ, ռելին, լինոլեում), եզրերը` կողիկներով, սնդիկի կաթիլների հոսքը դեպի հատակ հոսքը խոչընդոտելու համար:
2.5 Ատամնատեխնիկի աշխատատեղը ապահովվում է՝
- 1,0 x 0,7 մ չափսեր ունեցող ատամնատեխնիկական հատուկ սեղանով,
- տեղային փոշեկլանիչով ապահովված էլեկտրական հղկող մեքենայով,
- գազատրման սարքով (թույլատրվում է նաև անվտանգ սպիրտայրոցներ կամ էլեկտրատաքացուցիչ սարքեր):
2.6 Ձուլման տեղամասի վառարանի, զոդման տեղամասի գազօջախի և պոլիմերիզացիոն տեղամասի աշխատասեղանների վրա տեղադրվում են քարշիչ զոնդեր:
2.7 Սնդիկի գոլորշիների և ծանր մետաղների փոշու հեռացման օդափոխիչ սարքավորումները ապահովվում են համապատասխան ֆիլտրերով:
2.8 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաները, կաբինետները ու ատամնատեխնիկական լաբորատորիաները ապահովվում են կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով: Օգտագործվող խմելու ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
2.9 Բուժական և ատամնատեխնիկական լաբորատորիայի սենքերում անձնակազմի ձեռքերի լվացման համար հատկացվում են մշտական կենտրոնացված սառը և տաք ջրով ապահովված արմնկային կամ ոտքային կառավարման ծորակներով առանձին լվացարաններ և հատուկ ավազաններ՝ այլ արտադրական նպատակների համար (գործիքների, գույքի սարքավորումների և այլնի լվացման համար): Սանհանգույցների լվացարանները ևս պետք է ապահովված լինեն արմնկային կամ ոտքային կառավարման ծորակներով:
2.10 Ստոմատոլոգիական կաբինետները և գործիքների մանրէազերծման բաժինները պետք է ապահովվեն մանրէասպան լամպերով:
2.11 Սնդիկ պարունակող կեղտաջրերի հեռացման համակարգը պետք է ապահովված լինի հատուկ սիֆոններով: Սիֆոնների մաքրումը սնդիկի մնացորներից կատարվում է 3-4 ամիսը մեկ անգամ: Գիպս պարունակող կեղտաջրերը նախքան ջրահեռացման համակարգ բաց թողելը մաքրվում են գիպսից:
2.12 Յուրաքանչյուր ստոմատոլոգիական աշխատասենյակում տեղադրվում է սեղան՝ մանրէազերծված նյութերի և գործիքների համար:
2.13 Սպասասրահներում և ընդունարաններում տեղադրվում է էմալապատ կամ ճենապակյա թքամաններ:
2.14 Բոլոր բաժանմունքներն ապահովվում են առաջին բուժօգնության դեղորայքի արկղիկներով:
2.16 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների ու ատամնատեխնիկական լաբորատորիաների միկրոկլիմայի չափորոշիչների նորմավորումը, ջեռուցման, օդափոխանակության, օդի լավորակման համակարգերի տեղադրումը և շահագործումը կատարվում է համաձայն սույն կանոնների և «Ջեռուցում, օդափոխանակում և օդի լավորակում» ՀՀՇՆ IV-12.01-2000-շինարարական նորմերի:
2.17 Բոլոր սենքերը պետք է ապահովված լինեն հեշտ բացվող օդանցքներով կամ վերնափեղկերով:
2.18 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և ատամնատեխնիկական լաբորատորիաների արտադրական սենքերի արհեստական լուսավորվածությունը սահմանվում է «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերում և դրան կից բուժական կազմակերպությունների նախագծման ձեռնարկում (բաժին 1) տրված նորմերին համապատասխան:
2.19 Լույսային գործակիցը (պատուհանների ապակեպատ մակերեսի և հատակի մակերեսի հարաբերությունը) հիմնական սենքերում պետք է լինի 1:4-1:5, իսկ օժանդակ սենքերում՝ 1:8 հարաբերությամբ:
2.20 Բնական լուսավորվածության գործակիցը (աշխատատեղում և բաց երկնքի տակ բնական լուսավորության տոկոսային հարաբերությունը) մշտական աշխատատեղերում պետք է լինի 1.5%-ից ոչ պակաս:
2.21 Լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ լուսամփոփներ:
2.22 Ստոմատոլոգիական և ատամնատեխնիկական աշխատատեղերը պետք է ապահովված լինեն նաև տեղային լուսավորությամբ:
3. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների, ատամնատեխնիկական լաբորատորիաների անձնակազմի անձնական եվ աշխատանքի հիգիենայի կանոնները
3.1 Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն հատուկ արտահագուստով, անձնական պաշտպանիչ միջոցներով և անհատական հիգիենայի պարագաներով (միանվագ օգտագործման կամ հեղուկ օճառ, անհատական սրբիչ կամ թղթե անձեռոցիկ, ձեռքերի լվացման խոզանակ և այլն):
3.2 Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աերոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են մարէազերծված թանզիֆից պատրաստված 4 շերտանի դիմակ, որը 4 ժամը մեկ փոխվում և վարակազերծվում է: Կարելի է նաև օգտագործել միանվագ օգտագործման շնչադիմակներ: Տեսողական օրգանները պետք է պաշտպանել հատուկ պաշտպանիչ ակնոցներով:
3.3 Ձեռքերը ախտահանում են հետևյալ մանրէասպան պատրաստուկներից որևէ մեկով, այդ թվում՝ 80%-անոց էթիլ սպիրտ, 0.5%-անոց քլորհեքսիդին բիգլյուկոնատի լուծույթ 70%-անոց էթիլ սպիրտում, քլորամինի 0.5%-անոց լուծույթ (1.125% քլորի ակտիվությամբ), որից հետո ձեռքերը լվանում են 400C ջրով:
3.4 Էթիլ սպիրտով կամ քլորհեքսիդինի պատրաստուկով ձեռքերի ախտահանման դեպքում, վերջիններս 5-8 մլ քանակությամբ քսում են ափային մակերեսներին և շփում 2 րոպեի ընթացքում:
3.5 Քլորամինի լուծույթով ախտահանման դեպքում, 3 լ քանակությամբ լուծույթը լցվում է թասի մեջ, որում ձեռքերը ընկղմվում են 2 րոպե տևողությամբ: Նշված լուծույթը պիտանի է ձեռքերի 10 մշակման համար: Բանվորական լուծույթներով տարողությունները տեղադրվում են աշխատասենյակներում:
3.6 Աշխատանքային օրվա վերջում ձեռքերի մաշկը քլորի ազդեցությունից պաշտպանելու նպատակով մշակում են 1%-անոց նատրիում հիպոսուլֆիդի լուծույթով թրջած վիրախծուծով:
3.7 Ամալգամի հետ աշխատելիս՝ սնդիկով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստորեն կատարել հետևյալ միջոցառումները.
- սնդիկի արծաթային ամալգամի պատրաստումն իրականացնել միայն քարշիչ պահարանի ներսում՝ միացված արտաձգման պայմաններում,
- պատրաստի ամալգամը պահել կափարիչով ամուր փակված ջրով լցված լայնաբերան ապակյա կամ ճենապակյա անոթների մեջ, քարշիչ պահարանում,
- ատամը պլոմբելու ժամանակ ավելցուկ ամալգամը պետք է հավաքել ջրով լցված
անոթի մեջ,
- սնդիկի հետքերից սպասքի մաքրումը կատարել քրոմային խառնուրդով մանրակրկիտ մշակմամբ, որից հետո ողողել ջրով, ապա լվանալ 2.5%-ոց յոդի լուծույթով, 30%-անոց կալիում յոդիտի լուծույթում,
- անզգուշորեն թափված սնդիկն անհապաղ հավաքել ռետինե տանձիկով, իսկ մանր կաթիլները՝ պղնձե մետաղալարից պատրաստված վրձնի միջոցով և տեղափոխել քարշիչ պահարանում դրված ջրով լցված անոթի մեջ: Սնդիկով աղտոտված մակերեսներն անմիջապես ենթարկել դեմերկուրիզացիայի 20%-անոց քլորային երկաթի կամ կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթի միջոցով (1լ 0.2%-անոց կալիումի պերմանգանատի լուծույթին ավելացնել 5 մլ կոնցենտրիկ աղաթթու),
- այն աշխատանքների ժամանակ, երբ ձեռքերը կարող են կեղտոտվել ամալգամով, թքով, խորխով, վերքի արտադրությամբ, կրել միանվագ օգտագործման ձեռնոցներ:
- ամալգամի հետ աշխատելիս կրել առանց գրպանների արտահագուստ,
- սնունդ չընդունել այն սենքերում, որտեղ կատարվում են աշխատանքներ սնդիկի հետ,
- ամալգամի հետ աշխատելիս օգտագործող արտահագուստը պահել առանձին մյուս արտահագուստներից և անձնական հագուստից,
- այն սենքերում, որտեղ աշխատում են ամալգամի հետ, 2 շաբաթը մեկ անգամ ինդիկատորային թղթերի օգնությամբ իրականացնել օդի որակական հետազոտություն՝ սնդիկի գոլորշիների առկայության նկատմամբ,
- կատարել դիմերկուրիզացիոն աշխատանքներ, եթե հայտնաբերվում են սնդիկի գոլորշիների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (0.01մգ մ3) գերազանցում: Դիմերկուրիզացիայի համար նախատեսված լուծույթների և ինդիկատորների պատրաստումը կատարվում է՝ համաձայն հավելված 1-ի:
4. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների, ատամնատեխնիկական լաբորատորիաների սանիտարահակահամաճարակային ռեժիմը
4.1 Բոլոր գործիքները, վիրակապական նյութերը, որոնք շփվում են վերքային մակերեսի, լորձաթաղանթների, արյան և ներարկիչ պատրաստուկների հետ, ենթարկում են նախամանրէազերծումային մշակման և մանրէազերծման՝ համաձայն սույն կանոններում տրված (հավելված 4) կամ սահմանված կարգով թույլատրված այլ մեթոդներից որևէ մեկի: Գործիքների նախամանրէազերծումային մշակման որակի հսկողությունը ևս կատարվում է սույն կանոններում տրված (հավելված 3) կամ սահմանված կարգով թույլատրված այլ մեթոդներից որևէ մեկի համաձայն:
4.2 Այն գործիքները, որոնք շփում չունեն լորձաթաղանթների, վերքային մակերեսի, արյան կամ ներարկման դեղորայքի հետ, գույքի և սարքավորումների մակերեսները պետք է ենթարկվեն ախտահանման՝ համաձայն սույն կանոններում տրված (հավելված 5) կամ սահմանված կարգով թույլատրված մեթոդներից որևէ մեկի, թույլատրված ախտահանիչ նյութերով, վերջիններիս կիռարման հրահանգին համապատասխան:
4.3 Թարախային վիրահատությունների և վարակիչ հիվանդություններով հիվանդների բուժման ժամանակ օգտագործված ստոմատոլոգիական գործիքները նախքան նախամանրէազերծումային մշակումը պետք է ախտահանվեն (5000C-ում 30 րոպե) 3%-անոց ջրածնի գերօքսիդով և լվացող նյութով պատրաստված հեղուկում կամ էլ 45 րոպե տևողությամբ եռակի լուծույթում:
4.4 Լվացող, ախտահանող և մանրէազերծող լուծույթների պատրաստումը կատարվում է համաձայն հավելված 2-ի:
4.5 Ամալգամի հետ աշխատանքներ տարվող սենքերում ամիսը մեկ անգամ կատարվում է հատուկ մաքրում, որի ժամանակ սենքի մակերեսները, կահույքը, սարքավորումները և ամանեղենը մշակվում են կալիումի պերմանգանատի թթվեցրած լուծույթով: Այդ նպատակով օգտագործվող մաքրող պարագաները առանձնացվում են և պահվում քարշիչ պահարանի ներքևի հատվածում առանձնացված տեղում: Մյուս մաքրող պարագաները ևս մակնշվում և պահվում են առանձին:
4.6 Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, կաբինետների և ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերի ամենօրյա մաքրումը կատարվում է խոնավ եղանակով թույլատրված ախտահանիչ լուծույթից որևէ մեկի օգտագործմամբ, օրը 2 անգամից ոչ պակաս հաճախականությամբ:
4.7 Ստոմատոլոգիական աշխատասենյակների, լաբորատոր սենքերի հիմնական մաքրումը կատարվում է շաբաթը մեկ անգամ ախտահանիչ նյութերի օգտագործմամբ (6%-անոց ջրածնի գերօքսիդի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդով): Ախտահանումից հետո սենքերը ենթակա են ճառագայթման մանրէազերծիչ լամպերի միջոցով` 1 խմ 1 վատտ հզորության հաշվարկով: Մյուս ստոմատոլոգիական աշխատասենյակների հիմնական մաքրումը կատարվում է ամիսը 1 անգամ:
Հավելված 1
I. Ինդիկատորային թղթի պատրաստումը
Ապակյա թասի մեջ (քարշիչ պահարանի ներքո) լցնում են 10%-անոց կալիում յոդիտի և պղնձարջասպի հավասար ծավալներ: 1 օր հետո առաջացած հեղուկ շերտը հեռացնում են, իսկ նստվածքը ֆիլտրում են: Ֆիլտրի վրա առաջացած նստվածքը բազմակի լվանում են թորած ջրով, իսկ հետո 1%-անոց նատրիում սուլֆիդի լուծույթով մինչև անգունացումը, որից հետո մի քանի անգամ լվանում են: Նստվածքը ֆիլտրից տեղափոխում են հերմետիկ փակվող մաքուր անոթի մեջ, ավելացնում են էթիլ սպիրտ մինչև ստացվի մածուկանման զանգված, որը թթվեցնում են 25%-անոց ազոտաթթվով, 50մլ զանգվածին 1 կաթիլ հաշվարկով և ապակյա ձողիկով քսում են 10մմ լայնությամբ ֆիլտրի թղթերի վրա և չորացնում են էքսիկատորում: Ստացված ինդիկատորային թղթերը պահվում են մուգ հերմետիկ փակվող տարայի մեջ: Ռեակտիվ թղթի ներկման և սնդիկի կոնցենտրացիաների միջև եղած կապը արտահայտվում է հետևյալով՝
Ներկման սկիզբը |
Սնդիկի գոլորշիների կոնցենտրացիա |
15 րոպե հետո |
0.7մգ/մ3 |
20 |
0.3 |
50 |
0.2 |
70 |
0.1 |
90 |
0.05 |
180 |
0.03 |
1140 (1օր) |
0.01 |
|
|
II. Դեմերկուրիզացնող լուծույթի պատրաստումը
1 լ 20%-անոց քլորերկաթային լուծույթի պատրաստման համար 200գր քլորային երկաթի փոշին սառը միջավայրում աստիճանաբար լուծում են 800մլ ջրի մեջ: Լուծումը կատարվում է ապակյա անոթի մեջ:
Հավելված 2
Լվացող, ախտահանող եվ մանրէազերծող լուծույթների պատրաստումը
Բաղադրամասերի անվանումը Բաղադրամասերի քանակը 1լ լուծույթում Կիրառումը Պերհիդրոլ (մլ) լվացող նյութ (գր) 20 Գործիքների լվացման համար Պերհիդրոլ (մլ) լվացող նյութ (գր) 100 գործիքների ախտահանման համար 30%-անոց պերհիդրոլ թորած ջուր 200 6%-անոց ջրածնի գերօքսիդի լուծույթը նախատեսվում է ստոմատոլոգիական գործիքների մանրէազերծման համար 31%-անոց պերհիդրոլ թորած ջուր 193 32%-անոց պերհիդրոլ թորած ջուր 187 33%-անոց պերհիդրոլ թորած ջուր 182
խմելու ջուր (մլ)
5
975
խմելու ջուր (մլ)
5
895
800
807
813
818
Հավելված 3
Գործիքների նախամանրէազերծումային մշակման որակի հսկողության փորձեր
Ազոպիրամային փորձ
Ազոպիրամ ստանալու համար խառնում են իրար ամիդոպիրինի փոշի, թորած ջուր և ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթ: Արյան հետքերի դեպքում առաջանում է մանուշակագույն երանգավորում, որը մի քանի վայրկյանի ընթացքում փոխվում է վարդայասամանի կամ գորշ գույնի:
Ֆենոլֆտալեինային փորձ
Լվացված գործիքին կաթեցվում է 3 կաթիլ ֆենոլֆտալեինի 1%-անոց սպիրտային լուծույթ: Լվացող նյութի մնացորդային քանակների առկայության դեպքում առաջանում է վարդագույն երանգավորում:
Հավելված 4
Մանրէազերծման եղանակներ Գոլորշու եղանակ
Օբյեկտների անվանումը |
Մանրէազերծման ռեժիմը |
Օգտագործվող սարքավորումները |
Մանրէազերծման պայմանները | |
գոլորշու ճնշումը կգ/քառ.սմ |
պահման ժամանակա-հատվածը րոպեներով | |||
2.0±0.1 1.1±0.1 |
20±2
45±3 45±3 | |||
վիրակապական նյութեր, հակակոռոզիոն մետաղից պատրաստված գործիքներ, սարքավորումների և ապարատների մասեր, ներարկիչներ 2000C գրառումով: Ապակյա սպասք |
գոլորշային մանրէազերծիչ |
մանրէազերծման արկղներում կամ երկշերտ քաթանե փափուկ փաթեթավորում կամ Ա և Բ մակնիշների մագաղաթաթղթու | ||
Ռետինե իրեր |
գոլորշային մանրէազերծիչ |
|
Օդային եղանակ
Օբյեկտների անվանումը |
Մանրէազերծման ռեժիմը |
Օգտագործվող սարքավորումները |
Մանրէազերծման պայմանները | |
ջերմաստիճանը (0C) |
պահման ժամանակա-հատվածը րոպեներով | |||
180±11
|
60±5
| |||
հակակոռոզիոն մետաղներից պատրաստված վիրաբուժական և ստոմատոլոգիական գործիքներ, սարքավորումների և ապարատների մասեր |
օդային մանրէազերծիչ մինչև 25 դմ3 խցիկի ծավալով |
չոր իրեր փաթեթավորված կամ բաց տարողությունում | ||
Ներարկիչներ 200 0C գրառումով, ապակյա սպասք |
-//-//-500 դմ3 բարձր |
-//-//- |
Քիմիական եղանակ (քիմիական պատրաստուկների լուծույթներով)
Օբյեկտների անվանումը |
Մանրէազերծման գործոնը |
Մանրէազերծման ռեժիմը
|
Օգտագործվող սարքերը |
Մանրէազերծման | |
ջերմաստիճանը (0C) |
պահման ժամանակահատվածը րոպեներով | ||||
Հակակոռոզիոն մետաղներից գործիքներ |
Փակ անոթում ջրածնի գերօքսիդի 6%-անոց լուծույթ, պիտանի է մինչև 7 օր |
ոչ պակաս 18 |
360±15 |
ապակյա կամ չվնասված էմալե փակ տարողություններ |
Լրիվ ընկղմում են լուծույթում ամբողջ պահպանման ժամանակամիջոցի ընթացքում, որից հետո լվանում են մանրէազերծված ջրով |
Հավելված 5
Տարբեր օբյեկտների ախտահանման ռեժիմները
Օբյեկտների անվանումը |
Ախտահանող ռեագենտը |
Ախտահանման ռեժիմը |
Օգտագործվող սարքը |
Մշակման եղանակը | |
լուծույթի խտ. տոկոսներով |
ժամանակահատվածը | ||||
Զննման համար օգտագործվող մետաղյա և ապակյա ստոմատոլոգիական գործիքներ |
ա) եռման ջերմաստիճան |
- |
30 | ախտահանիչ եռացուցիչ | ջրում |
բ) եռակի լուծույթ |
02% ֆորմալին. 3% ֆենոլ 1.5% երկածխա-թթվային սոդա |
45 |
ապակե և պլաստմասսե փակ տարողություններ կամ անոթներ չվնասված էմալից |
լրիվ ընկղմվում է լուծույթի մեջ | |
գ) չոր տաք օդ 120 ±40 C |
- |
45 |
օդային մանրէազերծիչ |
մանրէազերծիչում | |
Բոր մեքենաների և տուրբինների համար կիրառվող ստոմատոլոգիական ծայրադիրներ |
ա) քլորամին Բ |
1 |
30 |
|
ախտահանիչ լուծույթների մեջ թրջած մանրէազերծված վիրախծուծով ամեն 15 րոպեն մեկ 2 անգամ մաքրվում են ծայրադիրների մակերեսները և բորի անցքերը |
Ստոմատոլոգիական հայելիներ |
ա) ջրածնի գերօքսիդ |
3 |
80 |
ապակե տարողություն լուծույթով |
ընկղմվում է լուծույթի մեջ, ապա լվացվում ջրով |
Մետաղական մածկիչներ |
եռման ջերմաստիճան |
- |
15 |
ախտահանիչ եռացուցիչ |
ջրի մեջ |
Բժշկական ջերմաչափեր |
ա) քլորամին Բ |
0.5 |
30 |
ապակե տարողություն լուծույթով |
լրիվ ընկղմվում է լուծույթի մեջ, ապա լվացվում ջրով |
Ռետինե և պլաստմասսե գործիքներ և իրեր (թաղանթներ, մոմլաթներ և այլն) |
ա) քլորամին Բ |
0.5 |
30 |
չվնասված էմալապատ տարողություն | |
բ) քլորամինի Բ-ի և 0.5% լվացող նյութերի լուծույթ |
0.5 |
15 |
-//-//- |
լրիվ ընկղմվում է լուծույթի մեջ, ապա լվացվում ջրով | |
գ) ջրածնի գերօքսիդ |
3 |
80 |
-//-//- | ||
դ) ջրածնի գերօքսիդի և 0.5 %-անոց լվացող նյութի լուծույթ |
3 |
30 |
-//-//- | ||
Լաքապատված, գալվանապատված կամ պոլիմերային ծածկույթ ունեցող բժշկական սարքեր, ապարատներ և գործիքներ |
ա) քլորամին Բ |
1 |
|
|
շփում 2 անգամ |
բ) քլորամին Բ-ի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդ |
0.75 | ||||
գ) ջրածնի գերօքսիդ ի և 0.5%-անոց լվացող նյութի խառնուրդ |
3 | ||||
Մաքրման պարագաներ |
ա) քլորամին Բ |
1 |
60 |
չվնասված էմալապատ տարողություններ |
ընկղմվում են լուծույթի մեջ, հետո լվացվում և չորացվում են |
Սանիտարատեխնիկական սարքեր (լվացարաններ, դռան բռնակներ, ջրի փականներ և այլն) |
ա) լվացող ախտահանող նյութեր՝ |
0.5 գ 1002սմ մակերեսի վրա
3 |
5 |
|
շփում 2 անգամ |
Սենքեր, կահավորման իրեր |
ա) քլորամին Բ |
1
3 |
|
|
շփում 2 անգամ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.12.2011, N 25-Ն | 28.01.2012, N 983-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|