ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 993-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Խարիսխ» ՍՊԸ-ի լիցենզիան կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 029 հանձնարարականը, N ԱԱ 029 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 20.10.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Խարիսխ» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցանկը, դեղատների հեռախոսահամարների փակցված տեղեկատուն,
բ) դեղատնային սանհանգույցը խանութի հետ համատեղ է:
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Խարիսխ» ՍՊԸ-ի 2002 թվականի օգոստոսի 26-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000015 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|