ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2005 թ. N 922-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Գայանե Վալադյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 33 հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ`
1. Ա/Ձ Գայանե Վալադյանի (2005 թվականի հունիսի 9-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000256 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Նոր Նորք համայնք, 1 մ/շ, շ. 4 (Գայի պող., շ. 89) հասցեն տեղափոխել ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Մ. Ավետիսյան 4 փող., շ. 10, բն. 2 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|