ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հոկտեմբերի 2005 թվականի N 971-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՆԻՍ-ՖԱՐՄ ԻՆԴՈՒՍՏՐԻԱ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 020 հանձնարարականը, N ԱԱ 020 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 20.10.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Անիս Ֆարմ ինդուստրիա» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) առևտրի սրահում բացակայում էին վաճառասեղանները,
բ) սպասասրահում առկա էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը, սակայն փակցված չէր, բացակայում էր դեղատների հեռախոսահամարների փակցված տեղեկատուն,
գ) գրասենյակ, հանգստի սենյակը օգտագործվում էր որպես հարդեղագործական արտադրանքի վաճառքի սրահ,
դ) դեղատնային կրպակում առկա էր չգրանցված դեղ,
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Անիս Ֆարմ ինդուստրիա» ՍՊԸ-ի 2005 թվականի հունիսի 9-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000687 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|