Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.15/28(205)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.10.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 հոկտեմբերի 2005 թվականի N 972-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

 «ԷՎԵՐԱ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 016 հանձնարարականը, N ԱԱ 016 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 20.10.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Էվերա» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) առևտրի սրահում բացակայում էին վաճառասեղանը, ջերմաչափը,

բ) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցանկը, դեղատների հեռախոսահամարների փակցված տեղեկատուն,

գ) գրասենյակում բացակայում էր անձնական և աշխատանքային առանձնացված պահարան, ազգային դեղամատյանը, դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը,

դ) հայտում որպես մասնագետ ներկայացված էր դեղագործ Լուսինե Մելիքսեթյանը, սակայն փաստացի աշխատում էր Նարինե Դավթյանը,

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Էվերա» ՍՊԸ-ի 2002 թվականի սեպտեմբերի 5-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000031 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
 

Նախարար` 

  Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան