Գլխավոր տեղեկություն
Համար
N 970-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.15/28(205)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.10.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 հոկտեմբերի 2005 թվականի N 970-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍՅՈՒՆԻՔ-1» ԱԿ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի Ս 17 հանձնարարականը, Ս 17 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 20.10.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Սյունիք-1» ԱԿ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) դեղատնային կրպակում չի աշխատում սառնարանը, խախտվել է առանձին դեղերի պահպանության ջերմային ռեժիմը,

բ) հայտում որպես մասնագետ ներկայացված էր դեղագործ Գուրգեն Ասատրյանը, սակայն փաստացի աշխատում էր Կամո Ասատրյանը,

Հրամայում եմ`

1. Կասեցնել «Սյունիք-1» ԱԿ-ի 2003 թվականի մայիսի 19-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000221 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
 

Նախարար` 

  Ն. Դավիդյան