Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.02.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 փետրվարի 2007 թվականի N 358-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Մեմիոր» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Մեմիոր» ՍՊԸ-ին 2003 թվականի օգոստոսի 19-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000280 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Մեմիոր» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան