«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հոկտեմբերի 2005 թ. |
թիվ ՔՀ-60-Ն |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Սահմանել Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը (հավելված 1) կցվում է։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրը:
Դ. Հարությունյան
Հավելված 1 | |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Կադրերի ռեզերվը «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մաuի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողների հանրույթ է:
3. Կադրերի ռեզերվում գրանցումը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:
Գրանցման թերթիկը պահվում է ծառայողի անձնական գործում:
Գրանցման թերթիկները հաշվառվում են այդ նպատակով պահվող և վարվող մատյանում:
Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի (անձի) ցանկությամբ կարող է լրացվել և
տրվել գրանցման թերթիկի օրինակ:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետի սկիզբ է համարվում Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող օրը:
5. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մաuի
3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան հրամանի արձակման օրվանից հնգօրյա ժամկետում:
6. Կադրերի ռեզերվից հանելը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:
7. Քրեակատարողական ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է, երբ առկա է ներքոհիշյալ հիմքերից որևէ մեկը`
1) օրենքով սահմանված կարգով ծառայությունից ազատվելը,
2) քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելը,
3) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը,
4) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալը:
8. Սույն կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում անձը համարվում է քրեակատարողական ծառայությունից ազատված:
9. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում քրեակատարողական ծառայության ֆինանսական հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը տրվում է կադրերի ռեզերվից հանելու թերթիկի օրինակ:
Հավելված 1/1 |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ____
1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________
2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________________
3. Անձնագիրը ________________________________________________
(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)
4. Քրեակատարողական ծառայության զբաղեցրած վերջին պաշտոնը _______________
5. Քրեակատարողական ծառայության կոչումը ____________________________
ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ
Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը _________________________________
Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանի սկիզբը` ___ __________ ___թ.,
ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչության պետ՝ ____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կնիքի տեղը |
___ _________ __թ. |
ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆՈՒՄ
Կադրերի ռեզերվից հանելու հիմքը _____________________________________
Կադրերի ռեզերվից հանվել է _________________________________________
ՀՀ արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչության պետ՝ ____________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կնիքի տեղը |
___ _________ __թ. |