Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.16/18(60)
Ընդունող մարմին
Արտոնագրային վարչություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2000
Ստորագրող մարմին
Արտոնագրային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

22 օգոստոսի 2000 թվականի N 46

 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏԱԾ ԱԿՆՀԱՅՏ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ սխալների ուղղման կարգը» կցվում է:

 

Վարչության պետ

Ս. Ղանթարջյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԵՏԻ 2000 Թ.
օգոստոսի 22-Ի N 46 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏԱԾ ԱԿՆՀԱՅՏ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի, «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության Կանոնադրության (հաստատված է ՀՀ վարչապետի 1998թ. մարտի 12-ի N 148 որոշմամբ) 3-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա և նախատեսված է կանոնակարգելու պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ սխալների ուղղման կարգը:

2. Պահպանական փաստաթղթի սեփականատերն իրավունք ունի դիմել ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն (այսուհետ` Հայարտոնագիր)` պահպանական փաստաթղթում կամ այդ մասին Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում հրապարակված տեղեկատվության մեջ տեղ գտած տեխնիկական կամ ակնհայտ այլ սխալներն ուղղելու խնդրանքով:

Եթե սխալը թույլ է տրված հայտատուի կողմից, սխալն ուղղելու մասին դիմումին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

(2-րդ կետը լրաց. 13.02.01 N 8)

3. Հայարտոնագրի պետի կամ նրա տեղակալի հանձնարարությամբ համապատասխան բաժինները ուղղում են սխալը և այդ մասին տեղեկություն են տրամադրում Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագիրը նախապատրաստող խմբին` հրապարակման համար:

4. Եթե սխալը թույլ է տրված Հայարտոնագրի աշխատակցի կողմից, ապա համապատասխան բաժնի վարիչը այդ մասին զեկուցագիր է ներկայացնում վարչության պետին կամ նրա տեղակալին` կցելով ուղղումը:

Հայարտոնագրի պետի կամ նրա տեղակալի հանձնարարությամբ Հայարտոնագրի համապատասխան բաժինները ուղղում են կատարում համապատասխան փաստաթղթերում և այդ մասին տեղեկություն են տրամադրում Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագիրը նախապատրաստող խմբին` հրապարակման համար:

Իմաստային նշանակություն չունեցող սխալների (վրիպակների) ուղղման վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

22 նոյեմբերի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 301000138

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.02.2001, N 8 20.10.2001, N 46
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան