«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605426
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հոկտեմբերի 2005 թ. |
N 184-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՎԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթները՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ստեղծել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության լիցենզավորման հանձնաժողով, հետևյալ կազմով՝
Ռուխկյան Լևոն |
Հայաստան Հանրապետության գյուղատնտեսության նախարարի |
Բաղիյան Գրիշա |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության |
Աղաջանյան Անուշավան |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության |
Գրիգորյան Կարինե |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության |
Հակոբյան Հովհաննես |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության |
Հովհաննիսյան Հովհաննես |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության |
Վարդանյան Արմեն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության |
3. Աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ Գ. Բաղիյանին՝«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն՝ յոթնօրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար` |
Դ. Լոքյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՎԱՍՏՈՒԿՆԵՐԻ,
ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների, ախտորոշիչ միջոցների (այսուհետ` անասնաբուժական դեղամիջոցներ) արտադրության լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզավորման գործընթացը:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդրին համապատասխան` իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) տալիս է եզրակացություն անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզիա տրամադրելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին,
բ) քննարկում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզավորման հայտերը, ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը,
գ) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզիայի տրամադրումը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ կայացնում է համապատասխան որոշում` միջնորդելով պատասխանատվության միջոցների կիրառման համար, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին,
դ) ներկայացնում է առաջարկություններ անասնաբուժական դեղամիջոցների արտադրության լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:
6. Հանձնաժողովի իրավասության հարցերը քննարկվում են նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի (այսուհետ` հրավիրված անձ):
9. Քննարկմանը հրավիրված անձը քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին պատշաճ ձևով տեղեկացվում է քննարկման օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:
Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հայտի մասին տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցով (այսուհետ` նախարարություն) նիստի օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:
10. Հանձնաժողովի նիստը նախագահողը նիստի ժամանակ հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը: Հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:
11. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չէ հայտը չքննարկելու կամ հայտը մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով կամ քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
12. Հրավիրված անձը իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկվում են դռնբաց:
Դռնփակ են քննարկվում այն հարցերը, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ և պաշտոնատար այլ անձինք:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո, առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում գտնվում են հանձնաժողովի անդամները:
15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որում նշվում է`
ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը,
բ) հանձնաժողովի կազմը,
գ) քննարկվող հարցի բովանդակությունը,
դ) քննարկմանը մասնակցող անձանց մասին տեղեկությունները,
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները,
է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը,
ը) ընդունված որոշման կամ եզրակացության հրապարակման մասին տեղեկությունները:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
17. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը,
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
բ) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ,
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
դ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,
ե) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,
զ) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, եզրակացությունները և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հրավիրված անձին:
19. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին,
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:
21. Հանձնաժողովի անդամները նշանակվում են և նրանց լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:
22. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2011, N 52-Ն | 14.05.2011, N 184-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|