Գլխավոր տեղեկություն
Համար
N 119-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.20/18(258) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.06.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 հունիսի 2007 թ.
ք. Երևան

N 119-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

Անվճարունակության գործերով կառավարիչ Գագիկ Հակոբյանի անվամբ 22.02.2002 թ. ձԵՎակերպված թիվ 01Ա N 00073 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 05.06.2007թ. եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2007 թվականի հունիսի 5-ից ուժը կորցրած համարել Գագիկ Հակոբյանի անվամբ 22.02.2002թ. ձևակերպված թիվ 01Ա N 00073 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

 

Դ. Հարությունյան