«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11805470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
19 օգոստոսի 2005 թ. |
թիվ 877-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել.
ա) «Ոչ ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 1-ի,
բ) «Ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 2-ի,
գ) «Պարտավորությունների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 3-ի,
դ) «Սեփական կապիտալի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 4-ի,
դ) «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 5-ի,
ե) «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 6-ի,
զ) «Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 7-ի,
է) «Ընթացիկ եկամուտների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 8-ի,
ը) «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 9-ի,
թ) «Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 10-ի,
ժ) «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 11-ի:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 000000)
Ոչ ֆինանսական ակտիվներ են հանդիսանում ֆինանսական ակտիվների շարքին չդասվող բոլոր տնտեսական ակտիվները: Ոչ ֆինանսական ակտիվները հանդիսանում են արժեքի կուտակումներ և հիմնականում օգուտներ են բերում կամ ապրանքների և ծառայությունների արտադրության մեջ իրենց օգտագործմամբ կամ գույքային եկամուտների տեսքով:
Ոչ ֆինանսական ակտիվները կարող են լինել արտադրական ծագում ունեցող (օր.` արտադրական գործընթացի արդյունք) կամ բնական ծագում ունեցող ակտիվներ: Արտադրական ծագում ունեցող ակտիվները դասակարգվում են հիմնական միջոցների, պաշարների կամ բարձրարժեք առարկաների.
● Հիմնական միջոցներն այն արտադրական ծագում ունեցող ակտիվներն են, որոնք արտադրության մեջ պարբերաբար կամ շարունակական ձևով օգտագործվում են մեկից ավելի տարիների ընթացքում:
● Պաշարներն այն ապրանքներն են, որոնք պահվում են արտադրողների մոտ վաճառքի, արտադրության մեջ օգտագործելու կամ սպառման նպատակով:
● Բարձրարժեք առարկաները զգալի արժեք ունեցող արտադրված ապրանքներն են, որոնք ձեռք են բերվում կամ պահվում հիմնականում որպես արժեքների կուտակումներ և հիմնականում չեն օգտագործվում արտադրության կամ սպառման նպատակով:
Ոչ ֆինանսական ակտիվներ կարող են լինել նաև ոչ արտադրական ակտիվները: Եվ բնական ծագում ունեցող ակտիվները, և ոչ նյութական ոչ արտադրական ակտիվները դասվում են ոչ արտադրական ակտիվներին: Բնական ծագում ունեցող ակտիվներն իրենց մեջ ներառում են հողը, հանքանյութերը և էլեկտրամագնիսական սպեկտրը, եթե դրանց նկատմամբ առկա է սեփականության իրավունք: Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվները ներառում են արտոնագրերը և վարձակալությունները:
Գոյություն ունեն ոչ ֆինանսական գործառնությունները արտացոլող և միմյանց հետ սերտորեն փոխկապակցված երեք դասեր.
Դաս 000000 - Ոչ ֆինանսական ակտիվներ
Դաս 500000 - Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր
Դաս 800000 - Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր
Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներում (ՀՀՀՀՄՍ) և ԿՖՎ-ում ոչ ֆինանսական ակտիվների համար ընտրված արժեքի որոշման հիմքերում կարող են լինել տարբերություններ: Ինչպես ՀՀՀՀՄՍ-ները, այնպես էլ ԿՖՎ 2001 ձեռնարկը առաջարկում են ակտիվների վերագնահատման հետևյալ տարբերակները:
ՀՀՀՀՄՍ 17-ը «Հիմնական միջոցներ»` թույլ է տալիս կամ կիրառել ակտիվների ձեռք բերման արժեքը` ամորտիզացիոն ծախսերի դուրս գրմամբ, որը ոչ ֆինանսական ակտիվների գնահատման բավականին ավանդական մոտեցում է, կամ կիրառել վերագնահատման այլընտրանքային տարբերակ:
ԿՖՎ 2001 ձեռնարկ` առաջարկում է այլընտրանքային մոտեցում, որն է` սկզբում գրանցել ոչ ֆինանսական ակտիվները ձեռք բերման արժեքով, սակայն դրանք հետագայում պարբերաբար պետք է վերագնահատվեն ըստ հաշվետու օրվա դրությամբ իրենց շուկայական արժեքի` այդ գումարից հանելով «սպառումը»:
Ոչ ֆինանսական ակտիվների (000000) համար կարող է կիրառվել նշված մեթոդներից որևէ մեկը կամ երկուսն էլ: Ակտիվների յուրաքանչյուր դասի արժեքի ճշգրտման համար նախատեսված է համապատասխան հոդված (օր.` բնակելի շենքերի և բնակարանների արժեքի ճշգրտում (011119) և վարչական նշանակության սարքավորումների արժեքի ճշգրտում (012129) և այլն): Եթե ակտիվի ձեռք բերման արժեքը կիրառվում է որպես հաշվառման հիմք, ապա արժեքի ճշգրտման հաշիվը օգտագործվում է ակտիվի վերագնահատված շուկայական արժեքի և ձեռքբերման արժեքի տարբերության գրանցման համար: ՀՀՀՀՄՍ-ների պահանջներին համապատասխանող հաշվետվությունների ներկայացման համար արժեքի ճշգրտման հաշիվները կհանվեն հաշվետվություններից, սակայն կներառվեն ԿՖՎ-ի պահանջների համաձայն կազմված հաշվետվություններում: Այն դեպքերում, երբ կիրառվում է միայն ձեռքբերման արժեքի սկզբունքը կամ միայն վերագնահատման մեթոդը, արժեքի ճշգրտման հաշիվները չեն կիրառվում:
Ոչ ֆինանսական ակտիվների վերագնահատման գծով միջոցները չեն համարվում ծախսեր կամ եկամուտներ: Փոխարենը այս տարբերությունները գրանցվում են հաշվեկշռում որպես սեփական կապիտալ, ոչ ֆինանսական ակտիվների վերագնահատում (321123): Ամորտիզացիան կամ սպառումը գրանցվում են հիմնական միջոցների սպառում (430000) հաշվում:
Առանձնացվում են ոչ ֆինանսական ակտիվների 4 խմբեր: Առաջին երեք խմբերն արտադրված ակտիվներն են` հիմնական միջոցներ (010000), պաշարներ (020000) և բարձրարժեք ակտիվներ (030000): Չորրորդ խումբը ներառում է բոլոր ոչ արտադրական ակտիվները (040000):
ԿԱՏԵԳՈՐԻԱ 010000 - ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հիմնական միջոցները, համաձայն ՀՀՀՀՄՍ 17-ի` «Հիմնական միջոցներ», սահմանմանը պետք է դասակարգվեն որպես ակտիվ, եթե.
«Ակնկալվում է, որ ակտիվի հետ կապված ապագա տնտեսական օգուտները կամ օգտակար պոտենցիալը կծառայեն կազմակերպությանը, կամ
Ակտիվի գինը կամ արժեքը կարող են վստահելիորեն գնահատվել»:
Հիմնական միջոցը պետք է կապիտալացվի և արտացոլվի հաշվեկշռում, եթե ակտիվի օգտակար գործողության ժամկետը մեկ տարուց ավելի է, իսկ ակտիվի արժեքը, կամ դրա բաղկացուցիչ մասերի արժեքը ձեռք բերման պահին գերազանցում է XXX1 դրամը: Բացառություն է կազմում աճեցվող ակտիվներ (013110) խումբը: Աճեցվող ակտիվները (013110) չունեն նվազագույն գումարային սահման և պետք է արտացոլվեն հաշվեկշռում այն դեպքում, երբ ակտիվի օգտակար գործողության ժամկետը մեկ տարուց ավելի է:
Որպեսզի որոշել, թե արդյո՞ք հիմնական միջոցի արժեքը գերազանցում է նշված դրամային սահմանը թե ոչ, հիմնական միջոցը պետք է սահմանվի կամ որպես առանձին ճանաչվող միավոր կամ որպես մի քանի բաղկացուցիչ մասերից բաղկացած միավոր: Օրինակ, համակարգչային աշխատանքային կայանը բաղկացած է մի քանի բաղկացուցիչ մասերից` մոնիտոր, պրոցեսոր և ստեղնաշար: Առանձին վերցրած այս բաղկացուցիչ մասերի արժեքը չի կարող գերազանցել սահմանված գումարային սահմանը, սակայն, քանի որ այդ մասերը անկախ միմյանցից չեն կարող կիրառվել, դրանք համարվում են մեկ հիմնական միջոց և բաղկացուցիչ մասերի արժեքի հանրագումարի հիման վրա որոշվում է ակտիվի արժեքը:
Որոշ ապրանքներ, օրինակ որպես վառելիք օգտագործվող քարածուխը, կարող է ֆիզիկապես երկարակյաց լինել, բայց չի կարող համարվել հիմնական միջոց, որովհետև այն օգտագործվում է միայն մեկ անգամ: Այս ծախսերը արտացոլվում են ապրանքների և ծառայությունների ձեռք բերում (420000) հաշվում:
Որոշ հիմնական միջոցների կառուցումը, հիմնականում շենքերի և շինությունների, կարող է ներառել երկու կամ ավելի հաշվետու ժամանակաշրջան: Անավարտ շինությունները, որոնք ձեռք են բերվել առուվաճառքի պայմանագրով պահանջվող միջանկյալ վճարումներով` գնորդի հաշվապահական հաշվեկշռում դասակարգվում են որպես հիմնական միջոցներ, այլ ոչ թե որպես միջանկյալ վճարումներով պայմանավորված ֆինանսական ակտիվներ: Նմանապես, կառուցվող հիմնական միջոցները դիտարկվում են որպես հիմնական միջոցներ, ոչ թե անավարտ արտադրության պաշարներ:
Ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերված հիմնական միջոցները` հիմնականում սարքեր և սարքավորումները, դիտարկվում են որպես օգտագործողի կամ վարձակալի ձեռք բերած սեփականություն, այլ ոչ սեփականատիրոջ (վարձատուի) սեփականություն: Ձեռք բերումը դիտարկվում է որպես ֆինանսական պահանջի հաշվին իրականացված ֆինանսավորում և ձևակերպվում է որպես փոխառություն: Օրինակ, եթե բանկը գնում է երկաթուղային վագոն և այն վարձակալությամբ տալիս է ազգային երկաթուղուն, ապա երկաթուղային վագոնը գրանցվում է որպես երկաթուղու ակտիվ և փոխառությունը ձևակերպվում է որպես երկաթուղու պարտավորություն և բանկի ակտիվ:
Զինամթերքը (օրինակ` հրթիռները և ռումբերը) չեն դիտարկվում որպես հիմնական միջոցներ, որովհետև դրանք միանգամյա օգտագործման ապրանքներ են` այլ ոչ թե արտադրության մեջ բազմակի և անընդհատ օգտագործվող: Այս մոտեցումը տարածվում է նաև տրանսպորտային միջոցների, այլ սարքերի և կառույցների վրա, որոնց ֆունկցիան նշված զինամթերքի գործարկումն է (օրինակ` ռազմանավեր, սուզանավեր, ռազմական ինքնաթիռներ, տանկեր, հրթիռակիրներ և ամբարներ), որոնք նույնպես չեն դիտարկվում որպես հիմնական միջոցներ: Մյուս կողմից զինվորականներին պատկանող այն կառույցները և սարքավորումները, որոնք օգտագործվում են հիմնականում նույն կերպ, ինչպես որ նմանատիպ ապրանքներն օգտագործվում են քաղաքացիական արտադրողների կողմից, ինչպիսիք են` զինվորական ավիավազքուղին, նավահանգիստները, քոլեջները, հիվանդանոցները, գրասենյակային սարքավորումները, դրանք բոլորը դիտարկվում են որպես հիմնական միջոցներ: Ոչ ռազմական կազմակերպությունների կողմից օգտագործվող ներքին անվտանգության և ոստիկանական գործունեության մեջ ներառված թեթև զենքերը և զրահապատ մեքենաները դասակարգվում են որպես հիմնական միջոցներ, անկախ այն փաստից, որ դրանք զինված ուժերին պատկանելու դեպքում ակտիվներ չեն համարվում: Հիմնական միջոցների կապիտալ վերանորոգումը նույնպես արտացոլվում է հիմնական միջոցներում:
Հիմնական միջոցների կապիտալ վերանորոգումը տարբերակվում է հետևյալ առանձնահատկություններով.
(ա) հիմնական միջոցների վերանորոգման, վերակառուցման կամ ընդլայնման վերաբերյալ որոշումը մտածված ներդրումային որոշում է, որը թելադրված չէ ակտիվի վիճակից, և
(բ) վերանորոգումները և ընդլայնումներն ավելացնում են հիմնական միջոցի արտադրողականությունը կամ հզորությունը կամ զգալիորեն երկարացնում նրա օգտակար գործողության ժամկետը:
Հիմնական միջոցները ստորև դասակարգված են շենքեր և շինություններ (011000), մեքենաներ և սարքավորումներ (012000) և այլ հիմնական միջոցներ (013000) խմբերում:
Խումբ 011000 - ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շենքեր և շինությունները բաժանվում են բնակելի շենքերի և բնակարանների (011110), գրասենյակային շենքերի և այլ շինությունների (011120), տրանսպորտային օբյեկտների (011130), ջրային ենթակառուցվածքների (011140) և այլ շինությունների (011190):
Շենքեր և շինությունների արժեքն իր մեջ ներառում է շինհրապարակի մաքրման և նախապատրաստման արժեքը, ինչպես նաև շինությունների անբաժանելի մաս հանդիսացող բոլոր հարմարանքների, սարքերի և սարքավորումների արժեքը:
Որոշ կառույցներ հանդիսանում են հողի զգալի բարեկարգումներն, օրինակ` ջրահավաքներ և ջրհեղեղից պաշտպանման համար կառուցված պատնեշներ: Այս ակտիվները նախատեսված են հողի որակի բարելավման և ընդլայնման համար և անմիջականորեն չեն օգտագործվում այլ ապրանքներ կամ ծառայություններ արտադրելու համար: Դրանց արժեքը ներառվում է հողի արժեքի մեջ:
Պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերը և շինությունները նույնպես ընդգրկված են շենքեր և շինությունների դասակարգման մեջ: Պատմամշակութային հուշարձանները հատուկ հնագիտական, պատմական կամ մշակութային նշանակության կառույցներ ու տեղանքներ են: Դրանք սովորաբար մատչելի են հանրության համար և այցելուներից հաճախ գումար է գանձվում դրանց կամ հարակից տարածքների այցելության համար: Պետական միավորները սովորաբար օգտագործում են պատմամշակութային հուշարձանները մշակութային կամ ժամանցային ծառայությունների տրամադրման համար:
Ռազմական նպատակներով ձեռք բերված կառույցները նույնպես ներառվում են, եթե դրանք օգտագործվում են նույն ձևով, ինչ քաղաքացիական անձանց կողմից ձեռք բերվածները:
________
1Այս գումարային սահմանը կսահմանվի օրենսդրությամբ` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների և քաղաքականության ընդունման միջոցով:
Անալիտիկ հաշիվ 011110 - Բնակելի շենքեր և բնակարաններ
Բնակելի շենքերը և բնակարանները այն շինություններն են, որոնք հիմնականում կամ ամբողջովին օգտագործվում են որպես բնակատեղիներ, ներառյալ ավտոտնակները և բնակարանների հետ կապված այլ կառույցները: Շարժական տները և ավտոկցորդները, որոնք օգտագործվում են որպես հիմնական բնակատեղ, նույնպես ներառվում են այս հաշվում: Զինծառայողների համար ձեռք բերված բնակարանները նույնպես ներառվում են, քանի որ դրանք օգտագործվում են նույն նպատակով, ինչպես որ քաղաքացիական անձանց կողմից ձեռք բերվածները:
Բնակելի շինությունները և բնակարանները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Բնակելի շենքեր և բնակարաններ | |
011111 011112 011113 011118 011119 |
Բնակելի շենքեր պետական ծառայողների համար Բնակելի շենքեր սոցիալական խմբերի համար Բնակելի շենքեր փախստականների համար Այլ բնակելի շենքեր Բնակելի շենքերի և բնակարանների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 011120 - Գրասենյակային շենքեր և այլ շինություններ
Ոչ բնակելի շինությունները բնակելի շինություններ շարքին չդասվող բոլոր այլ շինություններն են: Այսպիսի շինություններ են օրինակ` գրասենյակային շինությունները, դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, հանրային զվարճությունների շինությունները, առևտրային շինությունները, հյուրանոցները և ռեստորանները: Ռազմական նպատակներով գնված շինությունները և կառույցները այնքանով են ընդգրկվում այս խմբի մեջ, որքանով դրանք նման են նմանատիպ քաղաքացիական շինություններին և կարող են օգտագործվել այդ նպատակների համար:
Գրասենյակային շենքերը և այլ շինությունները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Գրասենյակային շենքեր և այլ շինություններ | |
011121 | Գրասենյակային շենքեր և տարածքներ |
011122 | Հիվանդանոցներ, առաջնային բուժօգնության հիմնարկներ և ինտերնատներ |
011123 011124 011125 011126 011127 011128 011129 |
Կրթական հաստատություններ և մանկապարտեզներ Ռեստորաններ և հանգստյան տներ Պահեստներ, ամբարներ, գարաժներ և այլն Սահմանային կետեր Արտադրական տարածքներ Այլ ոչ բնակելի շինություններ Արտադրական տարածքների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 011130 - Տրանսպորտային օբյեկտներ
Այս անալիտիկ հաշիվում արտացոլվում են բոլոր տրանսպորտային օբյեկտները, բացի շենքերից (օրինակ` մայրուղիները, փողոցները, ճանապարհները, կամուրջները, բարձրացված մայրուղիները, թունելները, երկաթուղիները, ստորգետնյա ճանապարհները և վազքուղիները): Տրանսպորտային օբյեկտները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում:
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Տրանսպորտային օբյեկտներ | |
011131 011132 011133 011134 011139 |
Ավտոմայրուղիներ, կամուրջներ, էստակադաներ և թունելներ Երկաթգծեր Թռիչքավայրէջքային գոտիներ Այլ տրանսպորտային օբյեկտներ Տրանսպորտային օբյեկտների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 011140 - Ջրային ենթակառուցվածքներ
Այս անալիտիկ հաշիվում արտացոլվում են բոլոր ջրային ենթակառուցվածքները, որոնք ներառում են կոյուղիները, ջրուղիները և ամբարտակները: Ջրային ենթակառուցվածքները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ջրային ենթակառուցվածքներ | |
011141 011142 011143 011144 011149 |
Ջրամատակարարման ենթակառուցվածքներ Ջրահեռացում Ամբարտակներ Այլ ջրային ենթակառուցվածքներ Ջրային ենթակառուցվածքների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 011190 - Այլ շինություններ
Այս անալիտիկ հաշիվում արտացոլվում են բոլոր այլ շինությունները, որոնք չեն ներառվում վերոհիշյալ խմբերից որևէ մեկում: Այն ներառում է գազատարները, հաղորդակցության գծերը, էլեկտրագծերը և խողովակաշարերը, բացօթյա սպորտային և հանգստի կառույցները: Այլ շինությունները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ շինություններ | |
011191 011192 011193 011194 011195 011196 011199 |
Գազատարներ Կոմունիկացիոն և էլեկտրական լարեր Սպորտային և առողջարանային օբյեկտներ Մշակութային հիմնարկներ Կալանավայրեր Այլ կառույցներ Այլ շինությունների արժեքի ճշգրտում |
Խումբ 012000 - ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Մեքենաները և սարքավորումները ներառում են տրանսպորտային սարքավորումները (012110), վարչական նշանակության սարքավորումները (012120) և այլ մեքենաներն ու սարքավորումները (012190): Շենքերի կամ այլ կառույցների անբաժան մասը հանդիսացող մեքենաները և սարքավորումները ներառվում են շենքեր և շինությունների արժեքի մեջ, և չեն արտացոլվում մեքենաների և սարքավորումների խմբում: Փոքրարժեք գործիքները, որոնք ձեռք են բերվում պարբերաբար և հաստատուն քանակով, ինչպիսիք են ձեռքի գործիքները, չեն համարվում հիմնական միջոցներ:
Անալիտիկ հաշիվ 012110 - Տրանսպորտային սարքավորումներ
Տրանսպորտային սարքավորումները կազմված են մարդկանց և առարկաներ տեղափոխող սարքավորումներից, ներառյալ ավտոմեքենաներ, տրեյլերներ և կիսատրեյլերներ, նավեր, երկաթուղու լոկոմոտիվներ և շարժակազմեր, օդանավեր, մոտոցիկլետներ և հեծանիվներ: Տրանսպորտային սարքավորումները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Տրանսպորտային սարքավորումներ | |
012111 012112 012113 012114 012119 |
Ստորգետնյա տրանսպորտային նշանակության սարքավորումներ Նավեր Օդային տրանսպորտի սարքավորումներ Այլ տրանսպորտային սարքավորումներ Տրանսպորտային սարքավորումների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 012120 - Վարչական նշանակության սարքավորումներ
Վարչական նշանակության սարքավորումները բաղկացած են գրասենյակում կիրառվող սարքավորումներից, ներառյալ համակարգչային սարքավորումները, կոմունիկացիոն (կապի) սարքավորումները, էլեկտրոնային և լուսանկարչական սարքավորումները, կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ: Վարչական նշանակության սարքավորումները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վարչական նշանակության սարքավորումներ | |
012121 012122 012123 012124 012125 012126 012129 |
Գրասենյակային նշանակության սարքավորումներ Համակարգչային սարքավորումներ Կոմունիկացիոն (կապի) սարքավորումներ Էլեկտրոնային և լուսանկարչական սարքավորումներ Կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ Այլ վարչական նշանակության սարքավորումներ Վարչական նշանակության սարքավորումների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 012190 - Այլ մեքենաներ և սարքավորումներ
Այլ մեքենաները և սարքավորումները ներառում են բոլոր մեքենաները և սարքավորումները, բացի վարչական նշանակության և տրանսպորտային սարքավորումներից: Այստեղ ներառվում են ընդհանուր և հատուկ նշանակության մեքենաները, էլեկտրական մեքենաներ` ռադիո, հեռուստատեսային և հաղորդակցման այլ սարքավորումներ, բժշկական սարքեր, ճշգրիտ և օպտիկական սարքեր, կահույք, ժամացույցներ, երաժշտական գործիքներ և սպորտային ապրանքներ:
Բացի նշվածից այս դասում ներառվում են նաև գեղանկարները, արձանները, արվեստի և հինավուրց այլ առարկաները, արժեք ներկայացնող այլ առարկաներ, որոնք պատկանում են պետությանը և ցուցադրվում են թանգարաններում կամ նմանատիպ վայրերում` հասարակությանը ծառայություններ մատուցման նպատակով: Այս բնույթի ապրանքները, որոնք նախատեսված չեն օգտագործելու համար դասակարգվում են որպես բարձրարժեք ակտիվներ (030000):
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ մեքենաներ և սարքավորումներ | |
012191 |
Արտադրական նշանակության սարքավորումներ Շարժիչային սարքավորումներ Ստացիոնար սարքավորումներ Ոչ շարժիչային սարքավորումներ Այլ մեքենաներ և սարքավորումներ Այլ մեքենաներ և սարքավորումներ արժեքի ճշգրտում |
Խումբ 013000 - ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Այլ հիմնական միջոցները բաղկացած են աճեցվող ակտիվներից (013110) և հիմնական միջոցներում ոչ-նյութական ներդրումներից (013120):
Անալիտիկ հաշիվ 013110 - Աճեցվող ակտիվներ
Աճեցվող ակտիվներին են դասվում կենդանիները և բույսերը, որոնք ապրանքներ և ծառայություններ արտադրելու նպատակով օգտագործվում են պարբերաբար կամ շարունակական ձևով մեկից ավելի տարի: Այս դասակարգման մեջ ընդգրկված կենդանիներն են բուծվող կենդանիները (ներառյալ ձուկը և հավը), կաթնատու անասնագլուխը, ոչխարները և այլ կենդանիները, որոնք օգտագործվում են բրդի արտադրության համար և տրանսպորտային, մարզական և զվարճության նպատակներով օգտագործվող կենդանիները: Այս դասակարգման բույսերի մեջ են մտնում ծառերը, խաղողի վազերը և թփերը, որոնք մշակվում են մրգեր, ընկույզներ, փայտանյութ, կեղև կամ տերևներ ստանալու համար: Մեկանգամյա օգտագործման կենդանիները և բույսերը, ինչպիսիք են սպանդի համար բուծված կենդանիները և փայտանյութի համար աճեցված ծառերը, դասակարգվում են որպես պաշարներ (020000):
Աճեցվող ակտիվներ կամ պաշարներ են հանդիսանում միայն այն կենդանիները և բույսերը, որոնք աճեցվում են պետական հատվածի միավորի անմիջական հսկողության, պատասխանատվության և կառավարման ներքո:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Աճեցվող ակտիվներ | |
013111 013112 013113 013119 |
Հիմնական անասնագլխաքանակ Բազմամյա տնկարկներ Այլ աճեցվող ակտիվներ Աճեցվող ակտիվների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 013120 - Ոչ նյութական ներդրումներ հիմնական միջոցներում
Ոչ նյութական ակտիվները ներառում են օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքները, համակարգիչների ծրագրային ապահովումները, գրական և արվեստի իսկական ստեղծագործությունները և այլ հիմնական ոչ նյութական ակտիվները: Որպես հիմնական միջոց ակտիվը ճանաչելու համար ապրանքը պետք է մեկ տարուց ավելի օգտագործվի արտադրության մեջ և դրա օգտագործումը պետք է սահմանափակվի այն միավորներով, որոնք սեփականության իրավունք ունեն դրա հանդեպ կամ այն միավորներով, որոնք սեփականատիրոջ կողմից լիազորված են: Հետազոտության և զարգացման աշխատանքները, աշխատակազմի վերապատրաստումը, շուկայի հետազոտությունը և նմանատիպ այլ գործունեությունները դիտարկվում են որպես ոչ նյութական ակտիվներ, չնայած նրան, որ դրանցից ոմանք ապագայում կարող են օգուտ բերել: Այս գործունեությունները դիտարկվում են որպես ծախսեր:
Հանքային հետազոտությունները ձեռնարկվում են նավթի, բնական գազի և այլ հանածոների ակտիվների նոր պաշարների հայտնաբերման համար, որոնք կարող են շահագործվել առևտրային նպատակներով: Հետազոտությունից ձեռք բերված տեղեկատվությունը կարող է ազդեցություն ունենալ այդ տեղեկատվությունը ստացած կողմի արտադրական գործունեության վրա:
Արդյունքում ստացվող ակտիվի արժեքը չափվում է հետազոտության համար տրամադրված միջոցների արժեքով, քանի որ հնարավոր չէ չափել ձեռք բերված տեղեկատվության արժեքը: Ի լրումն փաստացի փորձարարական շաղափմանը և հորատմանը, «հանքային հետազոտությունը» ներառում է լիցենզավորման, ձեռքբերման, գնահատման, օդային և այլ հետազոտությունների, տրանսպորտային և այլ արժեքների հետազոտության բոլոր արժեքները:
Համակարգիչների ծրագրային ապահովումը ներառում է ծրագրային փաթեթների նկարագրությունը և համակարգերի և սարքավորումների ծրագրային ապահովմանն օժանդակող նյութերը, որոնք ակնկալվում են օգտագործել մեկից ավելի տարի ժամանակահատվածում: Փաթեթը կարող է ձեռքբերվել այլ միավորներից կամ մշակվել սեփական միջոցներով: Այս դասին են պատկանում նաև համակարգչային տվյալների շտեմարանի ձեռքբերման, մշակման և ընդլայնման զգալի ծախսերը, որոնք արտադրության մեջ ակնկալվում է օգտագործել մեկից ավելի տարի: Համակարգչային փաթեթի արժեքը պետք է հիմնված լինի փաթեթի համար վճարված գումարի վրա, եթե այն ձեռք է բերվել այլ միավորներից կամ արտադրության ինքնարժեքի վրա, եթե այն արտադրվել է սեփական միջոցներով:
Գրականության և արվեստի առանձնահատուկ ստեղծագործություններին են պատկանում ֆիլմերի, ձայնագրությունների, ձեռագրերի, ժապավենների բնօրինակները և այն մոդելները, որոնցում ձայնագրված են դրամատիկ ներկայացումները, ռադիո և հեռուստատեսային հաղորդումները, երաժշտական կատարումները, մարզական ելույթները և գրական և գեղարվեստական գործերը:
Այլ ոչ նյութական ակտիվները կազմված են այլ դասերում չընդգրկված նոր տեղեկություններից և հատուկ գիտելիքից, որոնց օգտագործումը սահմանափակված է դրանց սեփականատեր մարմինների կողմից, որոնք նշված տեղեկատվության նկատմամբ ունեն սեփականության իրավունք:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ոչ նյութական ներդրումներ հիմնական միջոցներում | |
013121 011322 011328 011329 |
Համակարգչային ծրագրեր Գրական և գեղարվեստական արտադրանք Այլ ոչ նյութական հիմնական միջոցներ Այլ հիմնական միջոցների արժեքի ճշգրտում |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 020000 - ՊԱՇԱՐՆԵՐ
Պաշարներն այն ապրանքներն ու ծառայություններն են, որոնք արտադրողը պահում է վաճառքի, արտադրության մեջ օգտագործելու կամ ավելի ուշ օգտագործելու համար: Պաշարները դասակարգվում են ռազմավարական պաշարների (021000) և այլ պաշարների (022100):
Խումբ 021000 - ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
Ռազմավարական պաշարները ներառում են ռազմավարական և արտակարգ իրավիճակների համար պահվող ապրանքները, շուկայի կարգավորիչ մարմնի կողմից պահվող ապրանքները և պետության համար հատուկ նշանակության ապրանքները, ինչպիսիք են ցորենը և վառելիքը: Ռազմավարական պաշարները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ռազմավարական պաշարներ | |
021111 021119 |
Ռազմավարական պաշարներ Ռազմավարական պաշարների արժեքի ճշգրտում |
Խումբ 022000 - ԱՅԼ ՊԱՇԱՐՆԵՐ
Այլ պաշարները բաղկացած են արտադրական նշանակության նյութերից և պաշարներից (022100), վերավաճառքի համար նախատեսված ապրանքներից (022200) և սպառման նպատակով պահվող պաշարներից (022300):
Սինթետիկ հաշիվ 022100 - Արտադրական նշանակության նյութեր և պաշարներ
Արտադրական նշանակության նյութերը և պաշարները բաղկացած են արտադրական գործընթացում ներգրավված նյութերից և պաշարներից, այն պահից սկսած, երբ բաղկացուցիչ մասերը ստացվում են որպես ներդրում արտադրական գործընթացին` մինչև դրանց վաճառքը որպես պատրաստի արտադրանք: Արտադրական նշանակության նյութերը և պաշարները ներառում են. նյութերը և հումքը (022110), անավարտ արտադրությունը (022120) և պատրաստի արտադրանքը (022130): Պետական միավորները կարող են արտադրության նշանակության նյութեր և պաշարներ ունենալ միայն, եթե վերջիններս արտադրում են ապրանք վաճառքի կամ այլ միավորներին փոխանցելու նպատակով:
Անալիտիկ հաշիվ 022110 - Նյութեր և հումք
Հումքը և նյութերն այն ապրանքներն են, որոնք պահվում են արտադրության մեջ որպես ռեսուրսներ օգտագործվելու համար: Պետական միավորները որպես հումք և նյութեր կարող են ունենալ բազմաթիվ ապրանքներ, այդ թվում` գրասենյակային ապրանքներ, վառելիք և սնունդ, որոնք պահվում են աշխատանքային միջավայրում օգտագործման և սպառման նպատակով և որոնք պետք է գրանցվեն որպես սպառման նպատակով պահվող պաշարներ (022300):
Արտադրական գործընթացում կիրառելու նպատակով պահվող նյութերի և պաշարների գրանցման համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Նյութեր և հումք | |
022111 022119 |
Արտադրական նշանակության նյութեր և պաշարներ Արտադրական նշանակության նյութերի և պաշարների արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 022120 - Անավարտ արտադրություն
Անավարտ արտադրությունը կազմված է այն ապրանքներից, որոնք մասնակիորեն մշակվել, արտադրվել կամ հավաքվել են արտադրողի կողմից, բայց որպես կանոն չեն վաճառվում, չեն առաքվում կամ չեն տրվում այլ կողմերի առանց հետագա մշակման, և որոնց նկատմամբ արտադրությունը նույն արտադրողի կողմից պետք է շարունակվի հաջորդական գործընթացով: Անավարտ արտադրությունը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Անավարտ արտադրություն | |
022121 022129 |
Անավարտ արտադրություն Անավարտ արտադրության արժեքի ճշգրտում |
Անալիտիկ հաշիվ 022130 - Պատրաստի արտադրանք
Պատրաստի արտադրանքը բաղկացած է այն ապրանքներից, որոնք արտադրական գործընթացի արդյունք են և որոնք դեռևս գտնվում են դրանք արտադրողի մոտ, և չի ակնկալվում, որ այդ ապրանքները նախքան այլ միավորներին փոխանցելը կամ վաճառելը կլրամշակվեն արտադրողի կողմից:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պատրաստի արտադրանք | |
022131 022139 |
Պատրաստի արտադրանք Պատրաստի արտադրանքի արժեքի ճշգրտում |
Սինթետիկ հաշիվ 022200 - Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ
Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներն այն ապրանքներն են, որոնք ձեռք են բերվել այլ միավորներին վերավաճառելու կամ փոխանցելու նպատակով` առանց հետագա մշակման: Վերավաճառքի համար ապրանքները կարող են փոխադրվել, պահեստավորվել, աստիճանավորվել, որակվել, լվացվել կամ փաթեթավորվել իրենց սեփականատերերի կողմից` վերավաճառքի ներկայացվելու պահին գնորդի համար առավել գրավիչ տեսք ունենալու համար, սակայն ապրանքների այլ փոխակերպումներ չեն իրականացվում: Այս խումբը ներառում է նաև այն ապրանքները, որոնք գնվել են պետական հատվածի միավորների կողմից անվճար տրամադրելու կամ տնտեսապես ոչ շահավետ գներով վաճառելու նպատակով: Վերավաճառքի համար նախատեսված ապրանքները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ | |
022211 022219 |
Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ Վերավաճառքի համար նախատեսված ապրանքների արժեքի ճշգրտում |
Սինթետիկ հաշիվ 022300 - Սպառման նպատակով պահվող պաշարներ
Այս սինթետիկ հաշվում գրանցվում են պետական միավորների մոտ որպես հումք և նյութեր պահվող այն ապրանքները, այդ թվում` գրասենյակային ապրանքներ, վառելիք և սնունդ, որոնք սպառվում կամ օգտագործվում են աշխատանքային միջավայրում: Այս հումքերն ու նյութերը պետք է գրանցվեն այս սպառման նպատակով պահվող պաշարներ (022300) սինթետիկ հաշվում:
Հումքը և բաղկացուցիչ մասերը, որոնք պահվում են արտադրական գործընթացում որպես ներդրում օգտագործելու նպատակով պետք է գրանցվեն որպես արտադրական նշանակության նյութեր և պաշարներ (022100): Սպառման և աշխատանքային միջավայրում կիրառման նպատակով պահվող պաշարները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Սպառման ենթակա պաշարներ շենքերի և այլ շինությունների վերանորոգման և պահպանման համար | |
022311 | Շենքեր |
022312 | Այլ կառույցներ |
022319 | Շենքերի և այլ շինությունների վերանորոգման և պահպանման համար սպառման ենթակա պաշարների արժեքի ճշգրտում |
Մեքենաների և սարքավորումների վերանորոգման և պահպանման համար պաշարներ | |
022321 022322 022323 022329 |
Տրանսպորտային սարքավորումներ Գրասենյակային սարքավորումներ Այլ մեքենաներ և սարքավորումներ Մեքենաների և սարքավորումների վերանորոգման և պահպանման համար պաշարների արժեքի ճշգրտում |
Այլ պաշարներ | |
022331 022339 |
Այլ փոքրածավալ պաշարներ Այլ փոքրածավալ պաշարների արժեքի ճշգրտում |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 030000 – ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ
Բարձրարժեք առարկաները բարձր արժեքով արտադրված ապրանքներն են, որոնք ձեռք են բերված և պահվում են որպես կուտակման միջոց և որպես կանոն չեն օգտագործվում արտադրության և սպառման համար: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում դրանց արժեքը կավելանա, կամ առնվազն չի արժեզրկվի, իսկ դրանց որակը ժամանակի ընթացքում չի վատանա: Բարձրարժեք ակտիվները բաղկացած են`
● Թանկարժեք քարերից և մետաղներից, ինչպիսիք են` ադամանդը, ոչ դրամական ոսկին, պլատինը և արծաթը, որոնք նախատեսված չեն որպես արտադրության գործընթացի միջանկյալ ներդրումներ օգտագործվելու համար:
● Նկարները, քանդակները, որպես արվեստի և հնության գործ կամ հնաոճ իր ճանաչված գործերը:
● Թանկարժեք քարերից և մետաղներից ձևավորված զգալի արժեք ունեցող ոսկերչական իրերը, հավաքածուները և այլ խառը արժեքավոր ապրանքները:
Պետական միավորների տնօրինության տակ գտնվող և բարձրարժեք ակտիվների սահմանմանը համապատասխանող ապրանքները պետք է դասակարգվեն որպես այլ մեքենաներ և սարքավորումներ (012190), եթե դրանք հիմնականում օգտագործվում են թանգարաններում` հանրային ծառայություններ կատարելու, այլ ոչ թե պահվում են որպես արժեքի կրողներ:
Բարձրարժեք ակտիվները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բարձրարժեք ակտիվներ | |
031111 031119 |
Բարձրարժեք ակտիվներ Բարձրարժեք ակտիվների արժեքի ճշգրտում |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 040000 - ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Ոչ արտադրական ակտիվներին են դասվում բնական ծագում ունեցող այն նյութական ակտիվները, որոնց նկատմամբ առկա է սեփականության իրավունք, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները: Բնական ծագում ունեցող ակտիվները ներառում են հողը (041100), ընդերքային ակտիվները (041200) և այլ բնական ակտիվները (041300):
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների շարքին են դասվում պատենտները, վարձակալությունները և այլ պայմանագրերը և իրավական կամ հաշվապահական գործողություններով վկայագրված գնված գուդվիլը, որոնք գրանցվում են ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ (041400) խմբում:
Սինթետիկ հաշիվ 041100 - Հող
Հողը դա երկրի մակերևույթն է` ներառյալ հողային ծածկույթը, դրա հետ կապված մակերևութային ջրերը և հիմնական բարեկարգումները, որոնք հողից ֆիզիկապես հնարավոր չէ առանձնացնել, բացառությամբ հետևյալից`
● Վերգետնյա կամ ստորգետնյա շենքեր և կառույցներ, օրինակ` ճանապարհներ, վարչական շենքեր և թունելներ:
● Խաղողի մշակովի այգիներ, մրգատու այգիներ և ծառեր, անասունների և մշակաբույսերի աճեցման այլ տարածքներ:
● Ընդերքի պաշարներ:
● Չմշակվող կենսաբանական ռեսուրսներ:
● Ստորգետնյա ջրային ռեսուրսներ:
Վերգետնյա ջրերը ներառում են ջրամբարները, լճերը, գետերը և այլն, որոնց նկատմամբ կարելի է կիրառել սեփականատիրական իրավունքը, և որոնք, հետևաբար, կարող են լինել միավորների միջև կատարվող գործառնությունների առարկա:
Էական բարելավումների արժեքը, որը հնարավոր չէ ֆիզիկապես առանձնացնել հողից, ներառվում է հողի արժեքի մեջ: Նման բարելավումների արդյունքում բարելավվում են հողի քանակական և որակական հատկանիշները, աճում է բերրիության աստիճանը, կամ կանխվում է հողի վատթարացումը: Էական բարելավումների օրինակներ են` օգտագործման նպատակով անտառների հատումը, ճահիճների չորացումը, ջրհեղեղների կանխարգելման համար կառուցված պատնեշները, ամբարտակները կամ արգելապատերը:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հող | |
041111 041112 041113 041119 |
Գյուղատնտեսական նշանակության հողեր Շինարարական նշանակության հողեր Այլ նշանակության հողեր Հողի արժեքի ճշգրտում |
Սինթետիկ հաշիվ 041200 - Ընդերքային ակտիվներ
Ընդերքային ակտիվները ներառում են նավթի, բնական գազի, ածխի (այդ թվում` անտրացիտի, բիտումի և դարչնագույն ածխի), մետաղական հանքային պաշարները (այդ թվում` գունավոր, ոչ գունավոր և թանկարժեք մետաղների հանքային պաշարները), ոչ մետաղական հանքային պաշարները (այդ թվում` քարի, կավի և ավազի հանքերը, քիմիական նյութերի և ապարարտանյութային հանածոների հանքային պաշարները, աղի, կվարցի, գիպսի, բնական թարկարժեք քարերի, ասֆալտի, բիտումի և տորֆի) ապացուցված պաշարները: Պաշարները կարող են տեղակայված լինել երկրի մակերեսից ցածր կամ բարձր, սակայն պետք է լինեն տնտեսապես կիրառելի:
Հանքավայրերը, հանքափոսերը և արդյունահանման ստորգետնյա այլ կառույցները հանդիսանում են հիմնական միջոցներ (010000):
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընդերքային ակտիվներ | |
041211 041212 041219 |
Հանքեր Այլ ընդերքային ակտիվներ Այլ ընդերքային ակտիվների արժեքի ճշգրտում |
Սինթետիկ հաշիվ 041300 - Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ
Այլ բնական ծագում ունեցող ակտիվները ներառում են չմշակվող կենսաբանական ռեսուրսները, ջրային ռեսուրսները և էլեկտրամագնիսական սպեկտրը: Չմշակվող կենսաբանական ռեսուրսների դասին են պատկանում այն կենդանիները և բույսերը, որոնց նկատմամբ կիրարկվում է սեփականատիրական իրավունքը, սակայն որոնց բնական աճը և վերարտադրությունը դուրս են որևէ միավորի ուղղակի հսկողության, պատասխանատվության և կառավարման շրջանակներից, օրինակ` առևտրային առումով շահագործելի կուսական անտառները և ձկնարանները:
Ջրային պաշարները ներառում են ջրավազանները և այլ ստորգետնյա ջրային ռեսուրսները, որոնք բավական փոքր են սեփականատիրական կամ օգտագործման իրավունքի կիրարկումը երաշխավորելու համար, շահագործելի են կամ մոտ ապագայում կարող են շահագործվել տնտեսական նպատակների համար և ունեն տնտեսական արժեք, որը չի ներառված այն հողի արժեքում, որտեղ նրանք գտնվում են:
Էլեկտրամագնիսական սպեկտրը կազմված է ձայնային ալիքների, տվյալների հեռարձակման և հեռուստատեսության մեջ օգտագործվող ռադիոհաճախականություններից:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ | |
041311 041319 |
Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ Այլ բնական ծագում ունեցող ակտիվների արժեքի ճշգրտում |
Սինթետիկ հաշիվ 041400 - Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվները ոչ դրամական ոչ նյութական ակտիվներն են, որոնց հետ կապված իրականացվում են իրավական կամ հաշվապահական հաշվառման գործողություններ: Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներին են դասվում արտոնագրերը, վարձակալության և այլ պայմանագրերը և գնված գուդվիլը:
Արտոնագրերն ապահովում են գյուտերի պաշտպանությունն օրենսդրորեն կամ դատական որոշման միջոցով: Պաշտպանվող գյուտերի օրինակները ներառում են գործընթացները, մեխանիզմները, էլեկտրական և էլեկտրոնային սարքերը, դեղագործական բաղադրատոմսերը և արհեստական եղանակով ստացված կենդանի էակների նոր տեսակները:
Վարձակալության և այլ պայմանագրերը, որ կարող են դասակարգվել որպես տնտեսագիտական ակտիվներ, ներառում են հողը, շենքերը և այլ կառույցները, հանքային պաշարների կամ էլեկտրամագնիսական սպեկտրի շահագործման արտոնությունները կամ բացառիկ իրավունքները, մարզիկների և հեղինակների հետ կնքվող պայմանագրերը, դեռևս չարտադրված նյութական ակտիվների գնման տարբերակները:
Գնված գուդվիլը այն տարբերությունն է, որ ստացվում է անընդհատության սկզբունքով գործող ձեռնարկության դիմաց վճարված գումարից` հանած նրա ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջև տարբերությունը: Հետևաբար, գուդվիլի արժեքը ներառում է գործունեության ցանկացած երկարաժամկետ օգուտը, որն առանձին չի ճանաչվում որպես ակտիվ, ինչպես նաև այն փաստի արժեքը, որ մի խումբ ակտիվներ օգտագործվում են միասին և այն առանձնացվելի ակտիվների հավաքածու չէ:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ | |
041411 041419 |
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների արժեքի ճշգրտում |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 100000)
Ֆինանսական ակտիվները կազմված են ֆինանսական պահանջներից, դրամական ոսկուց և Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից հատկացված Փոխառության Հատուկ Իրավունքներից: Ֆինանսական պահանջներն այն ակտիվներն են, որոնք իրավունք են վերապահում միավորներից մեկին` ակտիվների սեփականատիրոջը (օրինակ` վարկատու), երկրորդ միավորից (վարկառուից), մեկ կամ ավելի վճարումներ ստանալ համաձայն երկու միավորների միջև կնքված պայմանագրի պայմանների: Ֆինանսական պահանջը ակտիվ է, որովհետև այն օգուտներ է տրամադրում վարկատուին` գործելով որպես արժեքի կուտակում: Վարկատուն կարող է լրացուցիչ օգուտներ ստանալ տոկոսավճարի կամ սեփականությունից ստացվող այլ եկամտի վճարման և/կամ պահելուց ստացված օգուտների տեսքով: Ֆինանսական պահանջների հիմնական տեսակներն են` կանխիկը, ավանդը, փոխառությունը, պարտատոմսերը, ֆինանսական ածանցյալները և դեբիտորական պարտքերը:
Ֆինանսական պահանջն ընդգծող հիմնական պայմանագրերը, որոնք անվանում են նաև գործիքներ կամ ֆինանսական գործիքներ, ձևավորվում են այն դեպքում, երբ միավորներից մեկը միջոցներ է տրամադրում երկրորդ միավորին, իսկ երկրորդ միավորը համաձայնվում է հետ վճարել միջոցները ապագայում: Շատ դեպքերում ֆինանսական պահանջները հստակ կերպով սահմանվում են ֆորմալ փաստաթղթերով` արտահայտելով վարկառու-վարկատու հարաբերությունները: Որոշ դեպքերում, սակայն, ֆինանսական պահանջը վարկատուից վարկառու ձևավորվում է ֆինանսական միջոցների ամբողջական փոխանցմամբ: Օրինակ` պետական մեկ միավոր կարող է պահանջ ներկայացնել մեկ այլ միավորի, եթե վերջինս վճարումներ չի կատարում պարտավորությունների ձևավորման պահին, ինչպիսիք են վաճառքի գծով հարկերի փոխանցումը` վաճառքից անմիջապես հետո: Այլ դեպքերում Կառավարության Ֆինանսների Վիճակագրության համակարգում պահանջները ձևավորում են գործարքի տնտեսական իրականություն դիտարկելու համար, օրինակ` վարկի առաջացումը այն դեպքում, երբ ակտիվը ձեռք է բերվում ֆինանսական (լիզինգի) միջոցով: Անկախ նրանից, թե ինչպես է ձևավորվել ֆինանսական պահանջը, այն մարվում է, երբ վարկառուն վճարում է պայմանագրով նախատեսված գումարը:
Ֆինանսական ակտիվների դասակարգումը գլխավորապես հիմնվում է գործարքի հիմքում ընկած պարտատեր-պարտապան հարաբերությունները նկարագրող գործիքների իրացվելիության և իրավական բնութագրի վրա: Ֆինանսական գործիքի իրացվելիությանը բնորոշ են շրջանառելիությունը, փոխանցվելիությունը, փոխարկվելիությունը և վաճառվելիությունը:
Ի լրումն, ըստ ֆինանսական գործիքի կատարվող դասակարգման, ֆինանսական ակտիվները և պարտավորությունները կարող են դասակարգվել նաև ըստ տվյալ գործիքով կատարվող գործարքի մասնակիցների ռեզիդենտության: Ինստիտուցիոնալ միավորը երկրի ռեզիդենտ է, եթե այդ երկրի տնտեսական տարածքում տնտեսական շահի կենտրոն ունի: Համապատասխանաբար, ինստիտուցիոնալ միավորը համարվում է ոչ ռեզիդենտ, եթե նրա տնտեսական շահի կենտրոնը գտնվում է տվյալ երկրի տնտեսական տարածքից դուրս:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 110000 - ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Երկարաժամկետ ֆինանսական ակտիվներն այն ֆինանսական ակտիվներն են, որոնք հաշվետու ժամանակահատվածի ավարտի պահով պլանավորվում է պահպանել մեկ տարուց ավելի: Երկարաժամկետ ֆինանսական ակտիվները բաժանվում են երկարաժամկետ ներքին ֆինանսական ակտիվների (111000) և երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվների (112000): Երկարաժամկետ ներքին ֆինանսական ակտիվները տարբերվում են երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվներից միայն ձեռքբերման աղբյուրով. երկարաժամկետ ներքին ֆինանսական ակտիվները ձեռք են բերվում ռեզիդենտ կազմակերպություններից, իսկ երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվները` ոչ ռեզիդենտ աղբյուրներից:
Խումբ 111000 - ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Երկարաժամկետ ներքին ֆինանսական ակտիվներն այն ֆինանսական ակտիվներն են, որոնք հաշվետու ժամանակահատվածի ավարտին պլանավորվում է պահպանել մեկ տարուց ավելի, և որոնք ձեռք են բերվել ռեզիդենտ աղբյուրներից: Երկարաժամկետ ներքին ֆինանսական ակտիվները գրանցվում են հետևյալ հաշիվներում. երկարաժամկետ ներքին արժեթղթեր, բացի բաժնետոմսերից (111100), երկարաժամկետ ներքին վարկեր (111200) և տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (111300):
Սինթետիկ հաշիվ 111100 - Երկարաժամկետ ներքին արժեթղթեր, բացի բաժնետոմսերից
Երկարաժամկետ ներքին արժեթղթերը, բացի բաժնետոմսերից, որոնք պլանավորվում է պահպանել մեկ տարուց ավելի և որոնք գնվել են ներքին (տեղական) աղբյուրներից` շրջանառելի ֆինանսական գործիքներ են, որոնք ծառայում են որպես ապացույց այն մասին, որ միավորներն ունեն պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն դրամական միջոցների, որևէ ֆինանսական գործիքի կամ տնտեսական արժեք ունեցող այլ ակտիվի տրամադրման միջոցով: Արժեթուղթը սովորաբար ունի տոկոսների վճարման և մայր գումարի մարման ժամանակացույց: Երկարաժամկետ ներքին արժեթղթերի, բացի բաժնետոմսերից օրինակներ են.
● Պարտատոմսերը և պարտավորագրերը, ներառյալ բաժնետոմսերի փոխարկվող պարտատոմսերը,
● Իրացվելի ավանդային ստացականները,
● Վարկերի վերաձևակերպման և մուրհակների վերաթողարկման միջոցով թողարկված մուրհակները,
● Անշարժ գույքով ապահովագրված վարկերը և վարկային քարտերի գծով ստացվելիք գումարները,
● Փաստացի իրացվելի դարձած վարկերը,
● Արտոնյալ բաժնետոմսերը, որոնց գծով ստացվում է հաստատագրված եկամուտ, սակայն որոնց սեփականատերերը
իրավունք չունեն կազմակերպության լուծարման դեպքում մասնակցել կազմակերպության մնացորդային արժեքի բաշխմանը:
Պարտատոմսերը և պարտավորագրերը երկարաժամկետ արժեթղթեր են, որոնք սեփականատիրոջն անվերապահորեն իրավունք են տալիս ստանալ հաստատագրված դրամական եկամուտ կամ պայմանագրով սահմանվող փոփոխական դրամական եկամուտներ, որոնք սովորաբար համարվում են տոկոսներ: Պարտատոմսերի և պարտավորագրերի մեծ մասը սեփականատերերին նաև անվերապահորեն իրավունք են տալիս ստանալ հաստատագրված գումար կամ գումարներ` որոշակի ժամկետում կամ ժամկետներում կատարվող հիմնական գումարի մարման տեսքով: Անժամկետ պարտատոմսերը չունեն մարման ժամկետ:
Զրոյական արժեկտրոնով պարտատոմսերը երկարաժամկետ արժեթղթեր են, որոնց գործողության ժամկետի ընթացքում չեն կատարվում պարբերական վճարումներ: Կարճաժամկետ արժեթղթերի նման այս պարտատոմսերը ևս վաճառվում են զեղչով, իսկ մարման ժամկետի լրանալու ամսաթվին կատարվում է միանվագ վճարում, որը ներառում է նաև կուտակված տոկոսները: Մեծ զեղչադրույքներ ունեցող պարտատոմսերը երկարաժամկետ արժեթղթեր են, որոնց գործողության ժամկետի ընթացքում կատարվում են պարբերական վճարումներ, սակայն գումարը էապես ցածր է շուկայական տոկոսադրույքներից:
Երկարաժամկետ ներքին արժեթղթերը, բացի բաժնետոմսերից գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Երկարաժամկետ ներքին արժեթղթեր, բացի բաժնետոմսերից | |
111111 111191 |
Երկարաժամկետ ներքին արժեթղթեր, բացի բաժնետոմսերից Երկարաժամկետ ներքին արժեթղթերի, բացի բաժնետոմսերից, արժեքի ճշգրտում |
Սինթետիկ հաշիվ 111200 - Երկարաժամկետ ներքին վարկեր
Այս սինթետիկ հաշիվը ներառում է ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրվող բոլոր երկարաժամկետ ներքին վարկերը: Վարկը ֆինանսական գործիք է, որն առաջանում է այն դեպքում, երբ պարտատերն ուղղակիորեն դրամական միջոցներ է փոխառության տալիս պարտապանին և ստանում է ակտիվի գոյությունը հավաստող ոչ-շրջանառելի փաստաթուղթ: Այս դասում ներառվում են հիպոթեքային վարկերը, մայր գումարի և տոկոսների հավասարաչափ մարում նախատեսող վարկերը, վարձման-գնման վարկերը, առևտրային վարկերը և փոխատվությունները ֆինանսավորելու նպատակով տրամադրված փոխատու միջոցները, հետգնման համաձայնագրերը, ֆինանսական լիզինգի արդյունքում առաջացած ֆինանսական ակտիվները և պարտավորությունները, և Արժույթի Միջազգային Հիմնադրամի նկատմամբ վարկերի տեսքով արտահայտված պահանջները կամ պարտավորությունները: Սովորական առևտրային վարկերը և համանման դեբիտորական/կրեդիտորական պարտքերը վարկեր չեն:
Համարվում է, որ ֆինանսական լիզինգի շրջանակներում ապրանքների գնման դեպքում տեղի է ունենում սեփականատիրական իրավունքի փոխանցում վարձատուից վարձակալը, նույնիսկ, եթե իրավաբանորեն ապրանքները շարունակում են հանդիսանալ վարձատուի սեփականությունը, քանի որ սեփականության հետ կապված բոլոր ռիսկերը և օգուտները փաստացի փոխանցվում են վարձակալողին: Համարվում է, որ սեփականության իրավունքի նման փոփոխությունը ֆինանսավորվում է վարկի միջոցով, որը վարձատուի համար ակտիվ է, իսկ վարձակալի համար` պարտավորություն:
Արժեթղթերի հետգնման համաձայնագիրը (ռեպո) նախատեսում է սահմանված գնով արժեթղթերի վաճառք դրամական միջոցների դիմաց այն պայմանով, որ միևնույն կամ համանման արժեթղթերը սահմանված ամսաթվին հետ կգնվեն որոշակի գնով (հաճախ մեկ կամ մի քանի օրվա ընթացքում) կամ առանց մարման կոնկրետ ժամկետի: Իր տնտեսագիտական բնույթով գործարքը գրավով ապահովագրված վարկ է, որովհետև արժեթղթերի տիրելուց բխող ռիսկերի և օգուտների համար պատասխանատու է առաջին սեփականատերը: Այսպիսով, գնորդի կողմից վաճառողին վճարված գումարը ճանաչվում է որպես վարկ, իսկ գործարքի առարկա արժեթղթերը շարունակում են մնալ փոխառուի հաշվեկշռում` չնայած նրան, որ սեփականատիրական իրավունքը փոխվում է:
Արժեթղթերի փոխատվությունն այն գործարքն է, որի դեպքում արժեթղթերի սեփականատերը փոխանցում է արժեթղթերը փոխառուին այն պայմանով, որ միևնույն կամ համանման արժեթղթերը կվերադարձվեն սահմանված ամսաթվին կամ ըստ սեփականատիրոջ պահանջի: Ինչպես և արժեթղթերի հետգնման համաձայնագրի դեպքում, այստեղ նույնպես արժեթղթերի տիրելուց բխող ռիսկերի և օգուտների համար պատասխանատու է առաջին սեփականատերը: Եթե փոխառուն որպես գրավ է տրամադրում կանխիկ միջոցներ, ապա գործարքի ճանաչումը կատարվում է այնպես, ինչպես ռեպո համաձայնագրերի դեպքում: Եթե գրավն արտահայտված է ոչ դրամական միջոցների տեսքով, ապա ոչ մի գործառնություն չի գրանցվում: Երկու դեպքում էլ գործարքի առարկա արժեթղթերը մնում են սկզբնական սեփականատիրոջ հաշվեկշռում:
Երկարաժամկետ ներքին վարկերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Երկարաժամկետ ներքին վարկեր պետական հատվածի այլ մակարդակներին | |
111211 | Երկարաժամկետ ներքին վարկեր պետական կառավարման հատվածին |
111212 | Երկարաժամկետ ներքին վարկեր համայնքներին |
111213 | Երկարաժամկետ ներքին վարկեր սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
111214 | Երկարաժամկետ ներքին վարկեր ոչ առևտրային կազմակերպություններին |
Այլ երկարաժամկետ ներքին վարկեր | |
111221 | Այլ երկարաժամկետ ներքին վարկեր |
Երկարաժամկետ ներքին վարկերի արժեքի ճշգրտում | |
111291 | Պետական կառավարման հատվածին տրամադրվող երկարաժամկետ ներքին վարկերի արժեքի ճշգրտում |
111292 | Համայնքներին տրամադրվող երկարաժամկետ ներքին վարկերի արժեքի ճշգրտում |
111293 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրվող երկարաժամկետ ներքին վարկերի արժեքի ճշգրտում |
111294 | Ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրվող երկարաժամկետ ներքին վարկերի արժեքի ճշգրտում |
111299 | Այլ երկարաժամկետ ներքին վարկերի արժեքի ճշգրտում |
Սինթետիկ հաշիվ 111300 - Երկարաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ
Տեղական բաժնետոմսերը և այլ մասնաբաժինները ներառում են բոլոր գործիքները և գրանցումները, որոնք արտացոլում են պարտատերերի բոլոր պահանջների բավարարումից հետո ռեզիդենտ կազմակերպության մնացորդային արժեքի նկատմամբ առկա պահանջները: Բաժնեմասային արժեթղթերի մեծ մասը իրավունք չեն տալիս կազմակերպության լուծարման դեպքում ստանալ նախապես սահմանված եկամուտ կամ հաստատագրված գումար: Բաժնեմասային արժեթղթերի նկատմամբ սեփականատիրական իրավունքը սովորաբար դրսևորվում է բաժնետոմսերին, բաժնեմասերին, մասնակցություններին կամ համանման փաստաթղթերին տիրելու տեսքով: Բաժնետոմսերը և բաժնեմասային այլ արժեթղթերը չեն կարող լինել պարտավորություն ընդհանուր պետական միավորների համար, սակայն որպես ակտիվ կարող են պատկանել վերջիններիս:
Ի լրումն կազմակերպությունների սովորական բաժնետոմսերի, բաժնետոմս և բաժնեմասային արժեթուղթ են համարվում նաև հետևյալ արժեթղթերը.
● Քվազի-կազմակերպությունում պետական միավորի ունեցած բաժնեմասնակցության արժեքը:
● Բաժնեմասնակցությունները և սահմանափակ բաժնեմասնակցությունները:
● Արտոնյալ բաժնետոմսերը, որոնք իրավունք են տալիս մասնակցել մնացորդային արժեքի բաշխմանը կազմակերպության լուծարման դեպքում:
● Համատեղ հիմնադրամների բաժնետոմսերը:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Տեղական ընկերությունների և հաստատությունների սեփական կապիտալում մասնակցություն | |
111311 | ՀՀ Կենտրոնական բանկի սեփական կապիտալում մասնակցություն |
111312 | Այլ տեղական ֆինանսական հաստատությունների սեփական կապիտալում մասնակցություն |
Բաժնետոմսերի և այլ կապիտալում մասնակցության արժեքի ճշգրտում | |
111391 | ՀՀ Կենտրոնական բանկի սեփական կապիտալում մասնակցության արժեքի ճշգրտում |
111392 | Այլ հաստատությունների սեփական կապիտալում մասնակցության արժեքի ճշգրտում |
Խումբ 112000 - ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվները այն ֆինանսական ակտիվներն են, որոնք հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ պլանավորվում է պահպանել մեկ տարուց ավելի, և որոնք ձեռք են բերվել ոչ ռեզիդենտ աղբյուրներից: Երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվները գրանցվում են հետևյալ հաշիվներում. արտաքին երկարաժամկետ արժեթղթեր, բացի բաժնետոմսերից (112100), երկարաժամկետ արտաքին վարկեր (112200) և երկարաժամկետ արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (112300):
Դասակարգումների այս խումբը տարբերվում է երկարաժամկետ ներքին ֆինանսական ակտիվներ (111000) խմբից միայն ակտիվի ձեռքբերման աղբյուրներով: Ակտիվների տեսակները նույնն են: Ֆինանսական ակտիվների մանրամասն քննարկման համար տես հետևյալ դասակարգումները. երկարաժամկետ ներքին արժեթղթեր, բացի բաժնետոմսերից (111100), երկարաժամկետ ներքին վարկեր (111200), երկարաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (111300):
Երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ արժեթղթեր, բացի բաժնետոմսերից | |
112111 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթեր, բացի բաժնետոմսերից |
112191 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) արժեքի ճշգրտում |
Երկարաժամկետ արտաքին վարկեր | |
112211 | Երկարաժամկետ արտաքին վարկեր |
112291 | Երկարաժամկետ արտաքին վարկերի արժեքի ճշգրտում |
Արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ | |
112311 | Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների սեփական կապիտալում մասնակցություն |
112391 | Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների սեփական կապիտալում մասնակցության արժեքի ճշգրտում |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 120000 - ՄՈՆԵՏԱՐ ՈՍԿԻ ԵՎ Փոխառության Հատուկ Իրավունքներ
Մոնետար ոսկին ներառում է ոսկյա մետաղադրամները և առնվազն 995/1000 հարգ ունեցող ոսկյա ձուլակտորները և ձուլվածքները, որոնք.
● Պատկանում են Կենտրոնական բանկին:
● Ներառվում են երկրի պաշտոնական ռեզերվներում:
Ոսկին, որը չի համապատասխանում մոնետար ոսկու սահմանմանը, ճանաչվում է որպես ոչ ֆինանսական ակտիվ և կարող է գրանցվել կամ որպես պահուստներ (020000), բարձրարժեք ակտիվներ (030000) կամ որպես ընթացիկ ակտիվներ (130000): Ոսկով արտահայտված ավանդները, վարկերը և արժեթղթերը ճանաչվում են որպես ավանդներ, վարկեր և արժեթղթեր, այլ ոչ մոնետար ոսկի:
Փոխառության Հատուկ Իրավունքներն արտացոլում են Արժույթի Միջազգային Հիմնադրամի այլ անդամ երկրներից արտարժույթ կամ այլ պահուստային ակտիվներ ձեռք բերելու անվերապահ իրավունք: Փոխառության Հատուկ Իրավունքները կարող են վաճառվել, տրվել որպես փոխառություն կամ օգտագործվել ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով:
Մոնետար ոսկին և Փոխառության Հատուկ Իրավունքները, որոնք համապատասխանում են չափանիշներին գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ տնտեսագիտական հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Մոնետար ոսկի և Փոխառության Հատուկ Իրավունքներ | |
121111 | Մոնետար ոսկի |
121112 | Փոխառության Հատուկ Իրավունքներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 130000 - ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
Ընթացիկ ակտիվները բոլոր այն ֆինանսական ակտիվներն են, որոնք պետական միավորը ծրագրում է մարել հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում: Ընթացիկ ակտիվները բաղկացած են հետևյալ խմբերից. դրամական ակտիվներ և դեպոզիտներ (131000), կարճաժամկետ դեբիտորական պարտքեր (132000), վճարված կանխավճարներ, դեպոզիտներ, արժեթղթային վճարումներ և նախավճարներ (133000) և կարճաժամկետ ներդրումներ (34000):
Խումբ 131000 - ԴՐԱՄԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ ԵՎ ԴԵՊՈԶԻՏՆԵՐ
Դրամական ակտիվներն ու դեպոզիտները գրանցվում են հետևյալ հաշիվներում. ներքին դրամական հաշիվներ (131100), նպատակային դրամական ակտիվներ և ակրեդիտիվներ (131200), արտարժութային հաշիվներ (131300), արտարժութային ակրեդիտիվներ (131400), թանկարժեք մետաղներ (131500), այլ ֆինանսական ակտիվներ և դեպոզիտներ (131600):
Դրամական ակտիվները բաղկացած են շրջանառվող թղթադրամներից և մետաղադրամներից, որոնք օգտագործվում են վճարումներ կատարելու համար: Նրանք թողարկվում են կենտրոնական բանկի կամ պետական միավորների կողմից և համարվում են պարտավորություն թողարկող միավորների համար: Ցանկացած արժույթ, որը միևնույն միավորի կամ հատվածի համար և ակտիվ է, և պարտավորություն, հաշվետվության նպատակով պետք է հաշվանցվի Պետական միավորի կողմից պահվող շրջանառության մեջ չգտնվող արժույթը չի ճանաչվում որպես ակտիվ: Ոսկյա մետաղադրամները և հուշադրամները, որոնք շրջանառության մեջ չեն գործածվում որպես օրինական վճարման միջոց, դասակարգվում են որպես ոչ ֆինանսական ակտիվներ (000000):
Արտարժույթով արտահայտված տարադրամի արժեքը փոխարկվում է տեղական արժույթի` հաշվեկշռի կազմման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով: Տեղական արժույթով և արտարժույթով արտահայտված տարադրամները գրանցվում են տարբեր հոդվածներում: Ավանդները նույնպես ֆինանսական ակտիվներ են, որոնք ունեն հաստատուն անվանական արժեք և օգտագործվում են վճարումներ կատարելու համար: Ավանդները արժեքի կուտակումներ են, և կախված նրանց տեսակներից, կարող են ծառայել որպես փոխանակման ուղղակի միջոց: Ավանդատերը կարող է տոկոսներ ստանալ կամ իրավունք ունենալ օգտվել որոշակի ծառայություններից: Տեղական ավանդների արժեքը նրա անվանական արժեքն է, որն արտացոլում է այն գումարը, որ պայմանագրի համաձայն պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը ավանդի վերադարձման պահին:
Պետական միավորների մեծ մասը սովորաբար որպես ակտիվ տիրում է զանազան ավանդների, ներառյալ արտարժույթով արտահայտված ավանդները: Ավանդները լինում են փոխանցելի և ոչ-փոխանցելի: Փոխանցելի ավանդները ներառում են բոլոր այն ավանդները, որոնք (ա) կարող են փոխանակվել իրենց անվանական արժեքով ըստ ներկայացվող պահանջի` առանց տուգանքի կամ սահմանափակման, և (բ) ուղղակիորեն կարող են օգտագործվել երրորդ կողմին չեկով, վճարագրով, անկանխիկ վճարումների (ժիրո) հաշվով, ուղղակի դեբետ/կրեդիտով կամ ուղղակի վճարման այլ միջոցով վճարում կատարելու համար: Այստեղ ներառվում են դրամական շուկայի համատեղ հիմնադրամների բաժնետոմսերը, որոնք առաջարկում են չեկերի գրման անսահմանափակ առավելություններ:
Որոշ տեսակների ավանդային հաշիվների փոխանցվելիությունը սահմանափակ է: Օրինակ` որոշ ավանդների դեպքում յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար երրորդ կողմին կատարվող վճարումների թիվը և/կամ նման վճարումների նվազագույն չափը կարող են սահմանափակ լինել:
Ոչ փոխանցելի ավանդները ներառում են ավանդի առկայությամբ պայմանավորված բոլոր այլ ֆինանսական պահանջները, ներառյալ.
● Անժամկետ ավանդները, որոնք թույլ են տալիս կատարել կանխիկի դուրսգրում, սակայն ոչ` ուղղակի փոխանցում երրորդ կողմին:
● Խնայողական և ժամկետային ավանդները, ներառյալ ոչ շրջանառելի ավանդային հավաստագրերը: Շրջանառելի ավանդային հավաստագրերը դասակարգվում են որպես արժեթղթեր, բացառությամբ բաժնետոմսերի:
● Բաժնետոմսերի կամ առկա համանման ավանդի տեսքով արտահայտված ֆինանսական կազմակերպության պարտավորությունները, որոնք իրավաբանորեն կամ գործնականում կարող են անմիջապես կամ համեմատաբար կարճ ժամանակում մարվել:
● Դրամական շուկայի համատեղ հիմնադրամների բաժնետոմսերը, որոնց սահմանափակ փոխանցվելիությունը, օրինակ` յուրաքանչյուր ժամանակաշրջանում դուրս գրվող չեկերի սահմանափակ թիվը, կամ յուրաքանչյուր չեկի համար սահմանված նվազագույն գումարը, թույլ չի տալիս դասակարգել նման բաժնետոմսերը որպես փոխանցելի ավանդներ:
● Հետգնման համաձայնագրերը, որոնք ներառված են «լայն փողի» ազգային չափանիշներում:
● Ներկրումից առաջ ներկրողներից պահանջվող ավանդները:
● Փոխանցելի ավանդները, որոնք գրանցվել են ավանդատուների հաշիվներում, սակայն չեն կարող դուրս հանվել այնքան ժամանակ, քանի դեռ ավանդադրված միջոցները, օրինակ` չեկերը կամ վճարագրերը, չեն հավաքագրվել շահառու ավանդային կորպորացիաների կողմից:
● Խնայողական պարտադիր ավանդները, որոնց դեպքում պաշտոնապես պահանջվում է, որ ծառայողի եկամտի որոշակի մասը դրվի ավանդային հաշվին, որից հնարավոր է օգտվել միայն սահմանված ժամկետի լրանալուց հետո կամ որից գումարներ հնարավոր է դուրս գրել միայն որոշակի նպատակներով:
● Արտարժույթով արտահայտված ավանդները, որոնք սառեցվում են արտարժույթի գծով վարվող ազգային քաղաքականության շրջանակներում:
● Ֆինանսական այն կազմակերպություններում ներդրված ավանդները, որոնք փակվել են լուծարման կամ վերակազմավորման արդյունքում:
● Միջազգային պահուստների բաղադրիչ հանդիսացող պահանջները ԱՄՀ-ի նկատմամբ, որոնք կապված չեն վարկերի հետ:
Ոչ փոխանցելի կամ սահմանափակված դեպոզիտները պետք է գրանցվեն կարճաժամկետ դեպոզիտներ (133320), կարճաժամկետ արժեթղթային վճարներ (133330) հաշիվներում պարտավորությունը հաշվանցելու հետ մեկտեղ, դեպոզիտներ (246200):
12 ամիսների ընթացքում վաճառվելիք թանկարժեք մետաղները պետք է գրանցվեն դրամական ակտիվների և դեպոզիտների հետ մեկտեղ: Դրամական ակտիվների և դեպոզիտների համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին դրամական հաշիվներ | |
131111 | Գանձապետական միասնական հաշիվ |
131112 | Դրամարկղ |
131113 | Գումար ճանապարհին |
131114 | Այլ դրամական հաշիվներ |
131121 | Արտարժութային հաշիվներ ՀՀ Կենտրոնական բանկում |
131122 | Արտարժութային հաշիվներ տեղական բանկերում |
Նպատակային դրամական ակտիվներ և ակրեդիտիվներ | |
131211 | Նպատակային դրամական ակտիվներ և ակրեդիտիվներ |
Արտարժութային հաշիվներ | |
131311 | Արտարժութային հաշիվներ արտասահմանյան բանկերում |
Արտարժութային ակրեդիտիվներ | |
131411 | Արտարժութային ակրեդիտիվներ |
Թանկարժեք մետաղներ | |
131511 | Ոսկի |
131512 | Արծաթ |
131513 | Զարդեղեն թանկարժեք մետաղներից |
Այլ ֆինանսական ակտիվներ և դեպոզիտներ | |
131611 | Այլ ներքին ֆինանսական ակտիվներ և դեպոզիտներ |
131612 | Այլ արտաքին ֆինանսական ակտիվներ և դեպոզիտներ |
Խումբ 132000 - ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
Կարճաժամկետ դեբիտորական պարտքերը բաղկացած են դեբիտորական պարտքերից և այլ մանր պարտքերից, որոնք պետք է ստացվեն հաշվեկշռի օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Բոլոր նման կարճաժամկետ դեբիտորական պարտքերը պետք է արժեքավորվեն այն գումարի չափով, որքան պարտատերը ըստ պայմանագրի պարտավոր է վճարել պետական միավորին, որպեսզի մարի պարտավորությունը:
Դեբիտորական պարտքերը ներառում են ապրանքների և ծառայությունների գնորդներին ուղղակիորեն տրամադրվող առևտրային վարկերը: Նման վարկերն առաջանում են ինչպես վճարումների ստացման սովորական ուշացումների, այնպես էլ վաճառքը ֆինանսավորելու նպատակով մատակարարների վարկերի նպատակաուղղված տրամադրման արդյունքում: Առևտրային վարկերը չեն ներառում փոխառությունները, բաժնետոմսերից բացի այլ արժեթղթերը կամ առևտուրը ֆինանսավորելու նպատակով թողարկված այլ պարտավորությունները: Եթե պետական միավորը թողարկում է մուրհակ կամ այլ արժեթուղթ մի քանի առևտրային վարկերի գծով վճարվելիք համախմբված մարումը իրականացնելու նպատակով, ապա մուրհակը կամ արժեթուղթը դասակարգվում է որպես բաժնետոմսերից բացի այլ արժեթուղթ:
Զանազան այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերը ներառում են ներդրումների տոկոսների կամ շահաբաժինների, աշխատողներից կամ այլ պետական միավորներից ստացվելիք գումարների, գերվճարված հարկերի գծով դեբիտորական պարտքերը: Դրանք գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին հաճախորդներ | |
132111 | Դեբիտորական պարտքեր հաճախորդներից |
132112 | Կոնոսամենտով և կոմիսիոն վճարով ապրանքների վաճառքի գծով դեբիտորական պարտքեր |
132113 | Հաճախորդների չմարված դեբիտորական պարտքեր |
132119 | Դեբիտորական պարտքերի արժեքի ճշգրտում |
Հաճախորդներ արտերկրում | |
132121 | Դեբիտորական պարտքեր հաճախորդներից |
132122 | Չմարված դեբիտորական պարտքեր |
132129 | Արժեքի ճշգրտում |
Ներքին տոկոսների և շահաբաժինների գծով դեբիտորական պարտքեր | |
132131 | Պայմանագրային տոկոսավճարների գծով դեբիտորական պարտքեր |
132132 | Տույժ ու տուգանքի գծով դեբիտորական պարտքեր |
132133 | Շահաբաժինների գծով պահանջներ |
132139 | Շահաբաժինների գծով դեբիտորական պարտքերի արժեքի ճշգրտում |
Արտաքին տոկոսների և շահաբաժինների գծով դեբիտորական պարտքեր | |
132141 | Պայմանագրային տոկոսավճարների գծով դեբիտորական պարտքեր |
132142 | Տույժ ու տուգանքի գծով դեբիտորական պարտքեր |
132143 | Շահաբաժինների գծով դեբիտորական պարտքեր |
132149 | Շահաբաժինների գծով պահանջների արժեքի ճշգրտում |
Դեբիտորական պարտքեր աշխատողներից | |
132151 | Դեբիտորական պարտքեր աշխատողներից |
132159 | Արժեքի ճշգրտում |
Դեբիտորական պարտքեր այլ պետական մարմինների և կազմակերպությունների կողմից | |
132161 | Դեբիտորական պարտքեր պետական կառավարման հատվածին |
132162 | Դեբիտորական պարտքեր համայնքներից |
132163 | Դեբիտորական պարտքեր սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից |
132164 | Դեբիտորական պարտքեր ոչ- առևտրային կազմակերպություններից |
Դեբիտորական պարտքեր պետական այլ միավորներից | |
132169 | Պետական այլ միավորներից դեբիտորական պարտքերի արժեքի ճշգրտում |
Հարկային և այլ գերավճարների գծով դեբիտորական պարտքերի | |
132171 | Հարկային և այլ գերավճարների գծով դեբիտորական պարտքերի |
132179 | Արժեքի ճշգրտում |
Այլ դեբիտորական պարտքեր | |
132191 | Այլ դեբիտորական պարտքեր |
132199 | Այլ դեբիտորական պարտքերի արժեքի ճշգրտում |
Խումբ 133000 - ՎՃԱՐՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ, ՆԱԽԱՎՃԱՐՆԵՐ, ԴԵՊՈԶԻՏՆԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Այս խումբը ներառում է նախավճարներն ու կանխավճարները: Նախավճարը գրանցվում է, երբ վճարումը կատարվում է մինչև տվյալ վճարման վերջնաժամկետը: Օրինակ, եթե վճարման վերջնաժամկետը 2006 թ. հունվարի 1-ն է, սակայն վճարումը կատարվել է 2005 թ. դեկտեմբերի 15-ին, ապա 2005 թ. դեկտեմբերի 31-ին այդ վճարումը կգրանցվի որպես նախավճար: Կանխավճարը գրանցվում է այն դեպքում, երբ գումարը վճարվում է այն վաստակելուց առաջ: Օրինակ, եթե մատակարարը մինչև ապրանքների մատակարարումը իրականացնելը պահանջում է վճարի 50%-ը, այդ գումարը վճարվում է 2005 թ. դեկտեմբերի 15-ին, սակայն ապրանքները չեն ստացվելու մինչև 2006 թ. հունվարի 15-ը, ապա 2005 թ. դեկտեմբերի 31-ին վճարված գումարը գրանցվում է որպես կանխավճար:
Պետական միավորների մեծ մասը կարող են ունենալ տարբեր տեսակի դեպոզիտներ և ապահովության վճարներ: Ինչպես նկարագրված է դրամական ակտիվներ և դեպոզիտներ (131000) հաշվում, դեպոզիտները կարող են լինել փոխանցելի (չսահմանափակված) և ոչ փոխանցելի (սահմանափակված): Ոչ փոխանցելի դեպոզիտները պետք է գրանցվեն այս խմբում: Բացի այդ, դատական կամ հարկային մարմինը կարող է պահել ապահովության ավանդ` մինչև վիճելի հարցի վերաբերյալ որոշման կայացումը: Ոչ փոխանցելի դեպոզիտները պետք է գրանցվեն կարճաժամկետ դեպոզիտներ (133320) կամ կարճաժամկետ արժեթղթային վճարներ (133330) հաշիվներում, պարտավորությունը հաշվանցելու հետ մեկտեղ, դեպոզիտներ (246200): Փոխանցելի դեպոզիտները պետք է գրանցվեն դրամական ակտիվներ և դեպոզիտներ (131000) հաշվում:
Նախավճարները, կանխավճարները և արժեթղթային վճարները արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վճարված կանխավճարներ, դեպոզիտներ, արժեթղթային վճարումներ և նախավճարներ | |
133211 | Կանխավճարներ և նախավճարներ |
133321 | Կարճաժամկետ դեպոզիտներ |
133331 | Կարճաժամկետ արժեթղթային վճարներ |
133391 | Արժեքի ճշգրտում |
Խումբ 134000 - ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Կարճաժամկետ ներդրումները այն ֆինանսական ակտիվներն են, որոնք պետք է վաճառվեն կամ մարվեն մեկ տարվա ընթացքում: Կարճաժամկետ ներդրումները գրանցվում են հետևյալ հաշիվներում. կարճաժամկետ ներքին արժեթղթեր` բացի բաժնետոմսերից (134100), կարճաժամկետ ներքին վարկեր և փոխառություններ (134200), կարճաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134300), արտաքին կարճաժամկետ արժեթղթեր, բացի բաժնետոմսերից (134400), կարճաժամկետ արտաքին վարկեր (134500), կարճաժամկետ արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134600):
Դասակարգումների այս խումբը տարբերվում է երկարաժամկետ ֆինանսական ակտիվներ (110000) խմբից միայն ներդրման մարման ժամանակահատվածի երկարությամբ: Ներդրումների տեսակները, բացառությամբ ստորև նշվածներից, և աղբյուրները նույնն են: Ֆինանսական ակտիվների մանրամասն ներկայացումը բերված է հետևյալ հոդվածներում. երկարաժամկետ ներքին արժեթղթեր, բացի բաժնետոմսերից (111100), երկարաժամկետ ներքին վարկեր (111200) և տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (111300):
Կարճաժամկետ արժեթղթեր` բացի բաժնետոմսերից (134100 և 134400) շրջանառելի ֆինանսական գործիքներ են, որոնք ծառայում են որպես ապացույց այն մասին, որ միավորներն ունեն պարտավորություններ, որոնք պետք է կատարել դրամական միջոցների, որևէ ֆինանսական գործիքի կամ տնտեսական արժեք ունեցող այլ ակտիվի տրամադրման միջոցով: Բացի երկարաժամկետ արժեթղթերի` բացի բաժնետոմսերի մեջ թվարկվածներից, մուրհակները, շրջանառելի ավանդային հավաստագրերը, բանկային ակցեպտները և առևտրային մուրհակները կարճաժամկետ արժեթղթեր են, որ սեփականատիրոջը անվերապահորեն իրավունք են տալիս որոշակի ամսաթվին հաստատագրված գումար ստանալ: Նրանք թողարկվում են և առքուվաճառքի ենթարկվում հաստատագրված գումարի համեմատ զեղչված գներով, որոնք կախված են տոկոսադրույքից և մարման ժամկետից:
Կարճաժամկետ ներդրումները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Կարճաժամկետ ներքին արժեթղթեր` բացի բաժնետոմսերից | |
134111 | Կարճաժամկետ ներքին արժեթղթեր` բացի բաժնետոմսերից |
123191 | Արժեքի ճշգրտում |
Կարճաժամկետ ներքին վարկեր կառավարության այլ մակարդակներին | |
134211 | Կարճաժամկետ ներքին վարկեր պետական կառավարման հատվածին |
134212 | Կարճաժամկետ ներքին վարկեր համայնքներին |
134213 | Կարճաժամկետ ներքին վարկեր սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
134214 | Կարճաժամկետ ներքին վարկեր ոչ-առևտրային կազմակերպություններին |
Կարճաժամկետ ներքին փոխառություններ կառավարության այլ մակարդակներին | |
134221 | Կարճաժամկետ ներքին փոխառություններ պետական կառավարման հատվածին |
134222 | Կարճաժամկետ ներքին փոխառություններ համայնքներին |
134223 | Կարճաժամկետ ներքին փոխառություններ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
134224 | Կարճաժամկետ ներքին փոխառություններ ոչ-առևտրային կազմակերպություններին |
Այլ կարճաժամկետ ներքին վարկեր | |
134231 | Այլ կարճաժամկետ ներքին վարկեր |
Կարճաժամկետ ներքին վարկերի և փոխառությունների արժեքի ճշգրտում | |
134291 | Կարճաժամկետ ներքին վարկերի և փոխառությունների արժեքի ճշգրտում |
Կարճաժամկետ ներքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ | |
134311 | Ներքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ |
134391 | Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների արժեքի ճշգրտում |
134411 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթեր, բացի բաժնետոմսերից |
134492 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) արժեքի ճշգրտում |
Կարճաժամկետ արտերկյա վարկեր | |
134511 | Կարճաժամկետ արտաքին վարկեր |
134591 | Կարճաժամկետ արտաքին վարկերի արժեքի ճշգրտում |
Կարճաժամկետ արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ | |
134611 | Օտարերկրյա կազմակերպությունների սեփական կապիտալում մասնակցություն |
134691 | Օտարերկրյա բաժնետոմսերի և այլ կապիտալի արժեքի ճշգրտում |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԴԱՍ 200000)
Երբ ձևավորվում է ֆինանսական պահանջ, միաժամանակ պարտապանի մոտ առաջանում է համարժեք պարտավորություն, որպես ֆինանսական ակտիվի հակադարձ արտացոլում: Այսինքն` վճարումը կամ վճարումները, որ վարկատուն պայմանագրով իրավունք ունի ստանալու, միաժամանակ հանդիսանում են վճարում կամ վճարումներ, որ վարկառուն պարտավոր է կատարել պայմանագրի շրջանակներում: Այսպիսով` պարտավորությունները դրանք համապատասխան ֆինանսական պահանջներ ունեցող միավորներին տնտեսական օգուտներ բերող պարտականութուններն են:
Առանձնացվում են պարտավորությունների 2 տեսակներ` երկարաժամկետ պարտավորություններ (210000) և կարճաժամկետ պարտավորություններ (220000): Երկարաժամկետ պարտավորությունները գրանցվում են, երբ պարտավորության մարման պահը նախատեսվում է հաշվետու ժամանակահատվածի ավարտից մեկ տարի կամ ավելի երկար ժամանակահատվածից հետո: Համապատասխանաբար, կարճաժամկետ պարտավորությունները գրանցվում են, երբ պարտավորության մարման պահը նախատեսվում է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:
Ինչպես և ֆինանսական ակտիվները (100000), պարտավորությունները նույնպես դասակարգվում են ըստ ֆինանսական գործիքի հակառակ կողմի ռեզիդենտության: Ինստիտուցիոնալ միավորը երկրի ռեզիդենտ է, եթե այդ երկրի տնտեսական տարածքում տնտեսական շահի կենտրոն ունի: Համապատասխանաբար` ինստիտուցիոնալ միավորը համարվում է ոչ ռեզիդենտ, եթե նրա տնտեսական շահի կենտրոնը գտնվում է տվյալ երկրի տնտեսական տարածքից դուրս:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 210000 - ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկարաժամկետ պարտավորությունները այն պարտավորություններն են, որոնք նախատեսվում է որ կպահպանվեն հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո մեկ տարվա կամ ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում: Երկարաժամկետ պարտավորությունները բաժանվում են երկարաժամկետ ներքին պարտավորությունների (211000) և երկարաժամկետ արտաքին պարտավորությունների (212000): Երկարաժամկետ ներքին պարտավորությունների և երկարաժամկետ արտաքին պարտավորությունների միակ տարբերությունը ֆինանսական պարտավորության աղբյուրն է: Ներքին պարտավորությունները Հայաստանի ռեզիդենտ աղբյուրների նկատմամբ պարտավորություններն են, իսկ արտաքին պարտավորությունները` ոչ ռեզիդենտ աղբյուրների նկատմամբ:
Խումբ 211000 - ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկարաժամկետ ներքին պարտավորությունները ռեզիդենտ աղբյուրների նկատմամբ ունեցած պարտավորություններն են: Երկարաժամկետ ներքին ֆինանսական պարտավորությունները գրանցվում են հետևյալ հաշիվներում. թողարկված երկարաժամկետ ներքին արժեթղթերի գծով պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (211100) և երկարաժամկետ ներքին վարկերի գծով պարտավորություններ (211200):
Արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) և վարկերի վերաբերյալ մանրամասն տվյալները ներկայացվում են հետևյալ հոդվածների ներքո. երկարաժամկետ ներքին պարտատոմսեր, բացի բաժնետոմսերից (111100) և երկարաժամկետ ներքին վարկեր (111200):
Երկարաժամկետ ներքին պարտավորությունները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Թողարկված երկարաժամկետ ներքին արժեթղթերի գծով պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) | |
211111 | Թողարկված երկարաժամկետ ներքին արժեթղթերի գծով պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) |
Երկարաժամկետ ներքին վարկերի գծով պարտավորություններ | |
211211 | Պետական կառավարման հատվածից ստացված երկարաժամկետ վարկերի գծով պարտավորություններ |
211212 | Ոչ առևտրային կազմակերպություններից ստացված երկարաժամկետ վարկերի գծով պարտավորություններ |
211221 | Այլ երկարաժամկետ վարկերի գծով պարտավորություններ: |
Խումբ 212000 - ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկարաժամկետ արտաքին ֆինանսական պարտավորությունները այն ֆինանսական պարտավորություններն են, որոնք հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ պլանավորվում է պահպանել մեկ տարուց ավելի, և որոնք պետք է վճարվեն ոչ ռեզիդենտ աղբյուրներին: Երկարաժամկետ արտաքին պարտավորությունները գրանցվում են հետևյալ հաշիվներում. թողարկված երկարաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (212100) և արտաքին երկարաժամկետ վարկերի գծով պարտավորություններ (212200):
Դասակարգումների այս խումբը երկարաժամկետ ներքին պարտավորություններ (211000) խմբից տարբերվում է միայն պարտավորության վճարման աղբյուրներով:
Երկարաժամկետ արտաքին պարտավորությունները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ ծածկագրերի ներքո.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Թողարկված երկարաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) | |
212111 | Թողարկված երկարաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) |
Արտաքին երկարաժամկետ վարկերի գծով պարտավորություններ | |
212211 | Այլ արտաքին պետությունների նկատմամբ երկարաժամկետ վարկերի գծով պարտավորություններ |
212212 | Երկարաժամկետ վարկային պարտավորություններ Համաշխարհային բանկի նկատմամբ |
212213 | Այլ միջազգային ֆինանսական հաստատությունների նկատմամբ երկարաժամկետ վարկային պարտավորություններ |
212214 | Օտարերկրյա առևտրային բանկերի նկատմամբ երկարաժամկետ վարկային պարտավորություններ |
212215 | Այլ արտաքին վարկատուների նկատմամբ երկարաժամկետ վարկերի գծով պարտավորություններ: |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 220000 - ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կարճաժամկետ պարտավորությունները այն ֆինանսական պարտավորություններն են, որոնք պետք է մարվեն հաշվետու ժամանակահատվածի ավարտից առաջ ընկած մեկ տարվա կամ ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Կարճաժամկետ պարտավորությունները բաժանվում են ներքին կարճաժամկետ պարտավորությունների (221000) և արտաքին կարճաժամկետ պարտավորությունների (222000): Կարճաժամկետ ներքին պարտավորությունների և կարճաժամկետ արտաքին պարտավորությունների միակ տարբերությունը ֆինանսական պարտավորության աղբյուրն է: Ներքին պարտավորությունները Հայաստանի ռեզիդենտ աղբյուրների նկատմամբ պարտավորություններն են, իսկ արտաքին պարտավորությունները` ոչ ռեզիդենտ աղբյուրների նկատմամբ:
Խումբ 221000 - ՆԵՐՔԻՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներքին կարճաժամկետ պարտավորությունները ռեզիդենտ աղբյուրների նկատմամբ ունեցած կարճաժամկետ ֆինանսական պարտավորություններն են: Կարճաժամկետ ներքին ֆինանսական պարտավորությունները գրանցվում են հետևյալ հաշիվներում. Ներքին կարճաժամկետ պարտավորություններ թողարկված արժեթղթերի գծով (բացի բաժնետոմսերից) (211100) և Կարճաժամկետ ներքին վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններ (211200).
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին կարճաժամկետ պարտավորություններ թողարկված արժեթղթերի գծով (բացի բաժնետոմսերից) | |
221111 | Ներքին կարճաժամկետ պարտավորություններ թողարկված արժեթղթերի գծով (բացի բաժնետոմսերից) |
Կարճաժամկետ ներքին վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններ | |
221211 | Պետական կառավարման հատվածից ստացված կարճաժամկետ վարկեր |
221212 | Ոչ առևտրային կազմակերպություններից ստացված կարճաժամկետ վարկեր |
221221 | Պետական կառավարման հատվածից ստացված կարճաժամկետ փոխառություններ |
221222 | Ոչ-առևտրային կազմակերպություններից ստացված կարճաժամկետ փոխառություններ |
221231 | Այլ կարճաժամկետ վարկեր: |
Խումբ 222000 - ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կարճաժամկետ արտաքին պարտավորությունները այն ֆինանսական պարտավորություններն են, որոնք հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ պլանավորվում է պահպանել մեկ տարուց պակաս, և որոնք պետք է վճարվեն ոչ ռեզիդենտ աղբյուրներին: Կարճաժամկետ արտաքին պարտավորությունները գրանցվում են հետևյալ հաշիվներում. Թողարկված կարճաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (222100) և կարճաժամկետ վարկերի գծով պարտավորություններ (222200):
Երկարաժամկետ արտաքին պարտավորությունները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Թողարկված կարճաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) | |
222111 | Թողարկված կարճաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) |
Կարճաժամկետ վարկերի գծով պարտավորություններ | |
222211 | Այլ պետությունների նկատմամբ կարճաժամկետ վարկերի գծով պարտավորություններ |
222212 | Կարճաժամկետ վարկային պարտավորություններ Համաշխարհային բանկի նկատմամբ |
222213 | Միջազգային ֆինանսական հաստատությունների նկատմամբ կարճաժամկետ վարկային պարտավորություններ |
222214 | Օտարերկրյա առևտրային բանկերի նկատմամբ կարճաժամկետ վարկային պարտավորություններ |
222215 | Այլ արտաքին վարկատուների նկատմամբ կարճաժամկետ վարկային պարտավորություններ: |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 230000 - ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աշխատողների փոխհատուցումը դա դրամային կամ բնեղեն արտահայտությամբ աշխատավարձն է, որը պետք է վճարվի կառավարման հատվածի աշխատողներին հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների դիմաց: Աշխատողների փոխհատուցման գծով պարտավորություններ կատեգորիան ներառում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին աշխատողների փոխհատուցման գծով բոլոր չվճարված գումարները: Այս կատեգորիան ուղղակիորեն թղթակցում է աշխատողների վարձատրություն (410000) կատեգորիայի ծախսերի հաշիվների հետ: Աշխատողների վարձատրություն (410000) կատեգորիայում դասակարգված ծախսերի գծով պարտավորությունները գրանցվում են հաշվեկշռի սույն կատեգորիայում:
Աշխատողների փոխհատուցման գծով պարտավորությունները գրանցվում են հետևյալ խմբերում. դրամով վճարվող աշխատավարձի և հավելավճարների գծով պարտավորություններ (231000), բնեղեն վճարվող աշխատավարձի և հավելավճարների գծով պարտավորություններ (232000), աշխատավարձից և հավելավճարներից եկամտահարկի և այլ հատկացումների գծով պարտավորություններ (233000), գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովագրության հատկացումներ (234000):
Այս կատեգորիայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը բերված է աշխատողների վարձատրություն (410000) կատեգորիայի նկարագրության մեջ:
Խումբ 231000 - ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դրամական արտահայտությամբ վճարվող աշխատավարձերը և հավելավճարները աշխատողներին` կատարած աշխատանքի դիմաց դրամով կատարվող վճարներն են: Այս խումբը ներառում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին դրամով վճարվող աշխատավարձերի գծով բոլոր չվճարված գումարները: Այս խումբն ուղղակիորեն թղթակցում է դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ (411000) խմբի ծախսային հաշիվների հետ: Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ (411000) խմբում դասակարգված ծախսերի գծով պարտավորությունները գրանցվում են հաշվեկշռի սույն խմբում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Դրամով վճարվող աշխատավարձի և հավելավճարների գծով պարտավորություններ | |
231111 | Աշխատավարձ և հավելավճարներ |
231112 | Պարգևատրումներ և այլ հատուկ վճարներ |
231113 | Այլ փոխհատուցումներ աշխատողներին |
Խումբ 232000 - ԲՆԵՂԵՆ ՎՃԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բնեղեն վճարվող աշխատավարձերը և հավելավճարները կատարած աշխատանքի դիմաց աշխատողներին` բնաիրային արտահայտությամբ կատարվող վճարներն են: Այս խումբը ներառում է հաշվետու ժամանակահատվածի ավարտին բնաիրային արտահայտությամբ վճարվող աշխատավարձերի գծով բոլոր չվճարված գումարները: Այս խումբն ուղղակիորեն թղթակցում է բնեղեն վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ (412000) խմբի ծախսային հաշվի հետ: Բնեղեն վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ (412000) խմբում դասակարգված ծախսերի գծով պարտավորությունները գրանցվում են հաշվեկշռի սույն խմբում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բնեղեն վճարվող աշխատավարձի և հավելավճարների գծով պարտավորություններ | |
232111 | Բնեղեն վճարվող աշխատավարձի և հավելավճարների գծով պարտավորություններ |
Խումբ 233000- ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս հաշիվը ներառում է եկամտահարկի, ինչպես նաև աշխատողների կողմից սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին և արհմիություններին հատկացումների գծով պարտավորությունները: Աշխատավարձից վճարվող եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունները այն գումարներն են, որոնք պահվել են մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը, սակայն դեռ չեն վճարվել համապատասխան պետական մարմիններին: Այս պարտավորությունները գրանցվում են, երբ գրանցվում են աշխատավարձերի գծով համապատասխան ծախսերը, նույնիսկ եթե աշխատավարձը դեռ չի վճարվել:
Աշխատավարձից վճարվող եկամտահարկը դա աշխատողի համախառն աշխատավարձից պահվող եկամտահարկի բաժինն է: Աշխատողների կողմից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին և արհմիություններին կատարվող հատկացումները դա համախառն աշխատավարձից պահվող հատկացումներն են:
Գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովագրության վճարները գրանցվում են գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովագրության հատկացումներ (234000) խմբում: Այս խումբը ներառում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Աշխատավարձից և հավելավճարներից եկամտահարկի և այլ հատկացումների գծով պարտավորություններ | |
233111 | Աշխատավարձից և հավելավճարներից եկամտահարկի գծով պարտավորություններ |
233211 | Աշխատավարձից և հավելավճարներից սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացումների գծով պարտավորություններ |
233311 | Աշխատողների կողմից արհմիություններին հատկացումների գծով պարտավորություններ |
233411 | Աշխատողների կողմից այլ հատկացումների և պահումների գծով պարտավորություններ: |
Խումբ 234000 - ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ
Սոցիալական ապահովագրության հատկացումներն այն գումարներն են, որոնք գործատուն սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է վճարում աշխատողների անունից: Այս խումբը ներառում է սոցիալական ապահովագրության հատկացումների գծով բոլոր այն գումարները, որոնք պետք է վճարվեն մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը, և որոնք սակայն չեն վճարվել: Այս խումբը ուղղակիորեն թղթակցում է փաստացի սոցիալական ապահովագրության հատկացումներ (գործատուի կողմից) (413000) խմբի ծախսային հաշիվների հետ: Փաստացի սոցիալական ապահովագրության հատկացումներ (գործատուի կողմից) (413000) դասակարգման ծախսերի գծով պարտավորությունները ևս գրանցվում են այս խմբում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
234111 | Գործատուի կողմից սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացումների գծով պարտավորություններ: |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 240000 - ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ, ՀԵՏԱՁԳՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածի վերջում բոլոր այլ պարտավորությունները գրանցվում են որպես կրեդիտորական պարտքեր, տարկետված եկամուտներ կամ այլ պարտավորություններ: Այս կատեգորիան ներառում է հետևյալ հաշիվները. տոկոսավճարների գծով պարտավորություններ (241000), սուբսիդիաների գծով պարտավորություններ (242000), դրամաշնորհների գծով պարտավորություններ (243000), սոցիալական օգնության գծով պարտավորություններ (244000), այլ ծախսերի գծով պարտավորություններ (245000), տարկետված եկամուտներ և դեպոզիտներ(246000), պարտավորություններ մատակարարների նկատմամբ (247000), այլ պարտավորություններ (248000):
Խումբ 241000 - ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տոկոսավճարների և փոխառությունների գծով ծախսերը այն ծախսերն են, որոնք կառավարությունը հոգում է վարկերը կամ այլ արժեթղթերը երկարաձգելու համար: Այս խումբը ներառում է տոկոսավճարների և փոխառությունների գծով բոլոր ծախսերը, որոնք պետք է վճարվեն, սակայն հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռ չեն վճարվել: Տոկոսավճարների և փոխառությունների գծով ծախսերը պետք է հաշվեգրվեն և գրանցվեն, նույնիսկ երբ դրանց մարման ժամկետը հաշվետու ժամանակահատվածից հետո է:
Այս խումբը ուղղակիորեն թղթակցում է տոկոսավճարներ (440000) ծախսային հաշվի հետ: Տոկոսավճարներ (440000) հաշվում դասակարգված ծախսերի գծով պարտավորությունները գրանցվում են այս խմբում: Այս ծախսերը նույնպես դասակարգվում են ըստ պարտավորության ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ աղբյուրների.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին տոկոսավճարների գծով պարտավորություններ | |
241111 | Ներքին տոկոսավճարների գծով պարտավորություններ |
Արտաքին պարտավորությունների տոկոսավճարների գծով պարտավորություններ | |
241211 | Արտաքին պարտավորությունների տոկոսավճարների գծով պարտավորություններ |
Փոխառու միջոցների ներգրավման հետ կապված վճարների գծով պարտավորություններ | |
241311 | Ներքին փոխառու միջոցների ներգրավման հետ կապված վճարների գծով պարտավորություններ |
241312 | Արտաքին փոխառու միջոցների ներգրավման հետ կապված վճարների գծով պարտավորություններ: |
Խումբ 242000- ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սուբսիդիաները անհատույց վճարներն են, որոնք պետական կառավարման հատվածի միավորները կատարում են կազմակերպություններին` հիմնվելով կազմակերպությունների կողմից իրականացվող արտադրական գործունեության մակարդակի կամ կազմակերպությունների կողմից մատուցվող, արտադրվող, արտահանվող կամ ներկրվող ապրանքների և ծառայությունների արժեքի վրա:
Այս խումբը ներառում է բոլոր այն սուբսիդիաները, որոնք պետք է վճարվեն, սակայն հաշվետու ժամանակահատվածի վերջում դեռևս չեն վճարվել: Այս խումբը ուղղակիորեն թղթակցում է սուբսիդիաներ (450000) խմբի ծախսային հաշվի հետ: Սուբսիդիաներ (450000) դասում գրանցված ծախսերի գծով պարտավորությունները դասակարգվում են այս խմբում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Սուբսիդիաների գծով պարտավորություններ | |
242111 | Պետական կազմակերպություններին սուբսիդիաների գծով պարտավորություններ |
242211 | Մասնավոր ընկերություններին տրվող սուբսիդիաների գծով պարտավորություններ: |
Խումբ 243000- ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դրամաշնորհները կառավարության միավորի կողմից օտարերկրյա կառավարություններին, միջազգային կազմակերպությանը կամ պետական հատվածի միավորներին կատարվող ոչ պարտադիր ընթացիկ կամ կապիտալ հատկացումներն են: Այս խումբը ներառում է բոլոր դրամաշնորհային գումարները, որոնք պետք է վճարվեն, սակայն հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռևս չեն վճարվել: Այս խումբն ուղղակիորեն թղթակցում է դրամաշնորհներ (460000) խմբի ծախսային հաշվի հետ: Դրամաշնորհներ (460000) դասում գրանցված ծախսերի գծով պարտավորությունները դասակարգվում են այս խմբում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Օտարերկրյա պետություններին դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ | |
243111 | Օտարերկրյա պետություններին դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ |
Միջազգային կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ | |
243211 | Միջազգային կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ |
Պետական հատվածի այլ մակարդակներին դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ | |
243311 | Պետական կառավարման հատվածին դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ |
243312 | Համայնքներին դոտացիաների տրամադրման գծով պարտավորություններ |
243313 | Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գծով պարտավորություններ |
243314 | Համայնքներին այլ դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ |
243315 | Ոչ առևտրային կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման գծով պարտավորություններ |
243316 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին դրամաշնորհներ տրամադրելու գծով պարտավորություններ: |
Խումբ 244000- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սոցիալական նպաստները դրամական կամ բնաիրային արտահայտությամբ այն վճարներն են, որոնք պաշտպանում են բնակչությանը կամ նրա առանձին խավերին որոշակի սոցիալական ռիսկերից: Այս խմբում գրանցվում են բոլոր սոցիալական նպաստների գծով գումարները, որոնք չեն վճարվել հաշվետու ժամանակահատվածի ավարտին: Այս խումբն ուղղակիորեն թղթակցում է սոցիալական նպաստներ (470000) խմբի ծախսային հաշվի հետ: Սոցիալական նպաստներ (470000) դասում գրանցված ծախսերի գծով պարտավորությունները դասակարգվում են այս խմբում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Սոցիալական օգնության գծով պարտավորություններ | |
244111 | Պարտադիր սոցիալական ապահովագրության մարմինների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գծով պարտավորություններ |
244211 | Բյուջեից վճարվող սոցիալական օգնության նպաստների գծով պարտավորություններ: |
Խումբ 245000 - ԱՅԼ ԾԱԽՍԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ ծախսերը ներառում են տարբեր նպատակների ծառայող ծախսերի մի շարք տեսակներ, ինչպես նաև դասակարգման այլ խմբերում տեղ չգտած ծախսային գործառնությունները: Դրանք ներառում են հարկերը, տույժերը, տուգանքները, պետական հատվածի միավորների գործունեության պատճառով ստացված վնասվածքների գծով փոխհատուցումները: Այս խումբը ներառում է այլ ծախսերը, որոնք պետք է վճարվեն, սակայն հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռևս չեն վճարվել: Այս խումբն ուղղակիորեն թղթակցում է այլ ծախսեր (480000) խմբի ծախսային հաշվի հետ: Այլ ծախսեր (480000) դասում գրանցված ծախսերի գծով պարտավորությունները դասակարգվում են այս խմբում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հասարակական կազմակերպություններին նվիրատվությունների գծով պարտավորություններ | |
245111 | Հասարակական կազմակերպություններին նվիրատվությունների գծով պարտավորություններ |
Այլ հարկերի գծով պարտավորություններ | |
245211 | Այլ հարկերի գծով պարտավորություններ |
Պարտադիր վճարների գծով պարտավորություններ | |
245221 | Պետական կառավարման հատվածի կողմից պարտադիր վճարներ |
245222 | Համայնքների կողմից պարտադիր վճարներ |
245223 | Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պարտադիր վճարներ |
245224 | Դատական պարտադիր վճարներ |
Պետական հատվածի մի մակարդակի կողմից մյուսի նկատմամբ կիրառվող տույժեր | |
245231 | Պետական կառավարման հատվածի կողմից վճարվող տույժեր |
245232 | Համայնքների կողմից վճարվող տույժեր |
245233 | Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից վճարվող տույժեր |
Դատարանների կողմից սահմանված տույժեր և տուգանքներ | |
245311 | Դատարանների կողմից սահմանված տույժեր և տուգանքներ |
Բնական աղետներից կամ այլ բնական երևույթներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնման գծով պարտավորություններ | |
245411 | Բնական աղետներից կամ այլ բնական երևույթներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնման գծով պարտավորություններ |
245421 | Սպորտային մրցումների ընթացքում ստացած վնասվածքների գծով պարտավորություններ |
245511 | Պետական հատվածի միավորների գործունեության պատճառով ստացված վնասվածքների կամ կրած կորուստների վերականգնման գծով պարտավորություններ |
Այլ ծախսերի փոխհատուցման գծով պարտավորություններ | |
245611 | Այլ ծախսերի փոխհատուցման գծով պարտավորություններ: |
Խումբ 246000 - ՏԱՐԿԵՏՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԴԵՊՈԶԻՏՆԵՐ
Այս խումբը ներառում է տարկետված եկամուտները և դեպոզիտները: Տարկետված եկամուտները այն դրամային մուտքերն են, որոնք արդեն ստացվել են, սակայն վաստակած չեն, քանի որ նախատեսված են հաջորդ հաշվետու ժամանակահատվածի համար: Օրինակ, եթե 2006 թվականի համար հարկային վճարումը ստացվել է 2005 թ. դեկտեմբերին, ապա այդ եկամուտը գրանցվում է 2005 թ. հաշվեկշռում` որպես տարկետված եկամուտ:
Պետությունը հաճախ ունի չվճարված դեպոզիտներ և արժեթղթային վճարներ, որոնք մարվում են որոշակի պայմաններ կատարելուց հետո: Այդ դեպոզիտները երբեք չեն համարվում եկամուտներ, քանի որ օրենսդրորեն չեն պատկանում պետությանը: Չփոխանցվող կամ սահմանափակ դեպոզիտները գրանցվում են կանխավճարներ, նախավճարներ, դեպոզիտներ և արժեթղթային վճարումներ (133000) հաշվում: Հաշվանցվող պարտավորությունը գրանցվում է այս խմբում: Դեպոզիտների նկարագրությունը բերված է կանխավճարներ, նախավճարներ, դեպոզիտներ և արժեթղթային վճարումներ (133000) հաշվում:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Տարկետված եկամուտներ | |
246111 | Տարկետված եկամուտներ |
Ստացված դեպոզիտներ | |
246211 | Ստացված դեպոզիտներ |
246212 | Ստացված դատական դեպոզիտներ |
246213 | Այլ ստացված դեպոզիտներ: |
Խումբ 247000 - ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մատակարարների նկատմամբ պարտավորությունները ներառում են ապրանքների և ծառայությունների գծով վճարները: Այս խումբը ներառում է մատակարարներին վճարվելիք բոլոր վճարները, որոնք չեն վճարվել հաշվետու ժամանակահատվածի վերջին: Այս խումբն ուղղակիորեն թղթակցում է ծառայությունների և ապրանքների ձեռք բերում (420000), ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000) հաշիվների հետ: Նշված երկու ծախսերի գծով պարտավորությունները գրանցվում են այս խմբում: Մատակարարների նկատմամբ պարտավորությունները դասակարգվում են ըստ տեղական` ռեզիդենտ, և օտարերկրյա` ոչ ռեզիդենտ մատակարարների.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պարտավորություններ մատակարարների նկատմամբ | |
247111 | Ներքին մատակարարներ |
247211 | Արտաքին մատակարարներ: |
Խումբ 248000 - ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե պետական կառավարման հատվածի միավորը հավաքագրում է հարկեր, վճարներ և այլ եկամտատեսակներ պետական կառավարման մեկ այլ միավորի անունից, ապա ստացված մուտքերը, որոնք սակայն դեռ չեն փոխանցվել այլ միավորներին հաշվետու ժամանակահատվածի ավարտին գրանցվում են որպես բյուջեի և բյուջեի շահառուների միջև փոխհարաբերությունների գծով պարտավորություններ: Բոլոր պարտավորությունները, որոնք չեն կարող դասակարգվել այլ խմբերում, գրանցվում են որպես այլ պարտավորություններ.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բյուջեի և բյուջեի շահառուների միջև փոխհարաբերությունների գծով պարտավորություններ | |
248111 | Պարտավորություններ բյուջեի նկատմամբ |
248112 | Պարտավորություններ բյուջեի այլ շահառուների նկատմամբ |
Այլ պարտավորություններ | |
248911 | Այլ պարտավորություններ: |
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ (ԴԱՍ 300000)
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (ՀՀՀՀՄՍ) սահմանում են սեփական կապիտալը որպես «միավորի մնացորդային ակտիվները` վերջինիս պարտավորությունները հանելուց հետո»: Սեփական կապիտալը բաղկացած է երեք մասերից. վճարված կապիտալ (310000), կուտակված հավելուրդ/պակասուրդ (320000) և պահուստային միջոցներ (330000):
ԿԱՏԵԳՈՐԻԱ 310000 - ՎՃԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ
ՀՀՀՀՄՍ-ները սահմանում են վճարված կապիտալը որպես.
«Ապագա տնտեսական օգուտները կամ օգտակար պոտենցիալը, որը տրամադրվել է միավորին արտաքին մասնակիցների կողմից (բացառությամբ նրանց, որոնք պարտավորություններ ունեն միավորի նկատմամբ), որոնք ֆինանսական մասնակցություն են ձեռք բերում միավորի սեփական կապիտալում, որը.
ա) տրամադրում է և' ապագա տնտեսական օգուտների կամ օգտակար պոտենցիալի բաշխման իրավունք, որը կկատարվի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցիչների հայեցողությամբ, և' պարտավորությունները գերազանցող ակտիվների բաշխման իրավունք` միավորի լուծարման դեպքում, և/կամ
բ) կարող է վաճառվել, փոխանակվել, փոխանցվել կամ ետ գնվել»:
Այս տիպի գործարքները հազվադեպ են իրականացվում պետական միավորների կողմից: Այնուամենայնիվ, վճարված կապիտալի օրինակ է, երբ պետական կամ ոչ պետական հատվածի ներկայացուցիչը որևէ շինություն նվիրատվության կարգով հանձնում է մեկ այլ պետական միավորի: Այս դեպքում գործարքը կդեբետագրվի ոչ ֆինանսական ակտիվներ (000000) հաշվում, և կկրեդիտագրվի վճարված կապիտալ հաշվում:
Վճարված կապիտալի գծով գործարքները պետք է արտացոլվեն հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վճարված կապիտալ | |
311111 | Վճարված կապիտալ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 310000 - ԿՈՒՏԱԿՎԱԾ ՀԱՎԵԼՈՒՐԴ/ՊԱԿԱՍՈՒՐԴ
Այս կատեգորիան ներառում է նախորդ տարիների ընթացքում կուտակված, ինչպես նաև ընթացիկ տարվա հավելուրդը և պակասուրդը:
Երկակի գրանցման հաշվապահական հաշվառման դեպքում կուտակված հավելուրդի/պակասուրդի հաշվեկշռի մնացորդը պետք է միշտ հավասար լինի ակտիվների և պարտավորությունների միջև տարբերությանը հաշվեկշռում:
Բացի այդ, ընթացիկ տարվա հավելուրդը միշտ պետք է հավասար լինի եկամուտների և ծախսերի տարբերությանը: Ընթացիկ տարվա հավելուրդը/դեֆիցիտը բաժանվում է ըստ սովորական և արտասովոր գործողությունների, ինչպես պահանջում են ՀՀՀՀՄՍ-ները: Արտասովոր գործողությունները դա այն եկամուտներն ու ծախսերն են, որոնք ծագում են կառավարության սովորական գործողություններից էականորեն տարբերվող գործարքներից և երևույթներից, որոնք հաճախակի և պարբերական չեն և դուրս են կառավարության վերահսկողությունից և ազդեցությունից:
Կուտակված հավելուրդը/դեֆիցիտը արտացոլվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
321111 | Սկզբնական հաշվեկշիռ |
321112 | Ընթացիկ տարվա հավելուրդ/պակասուրդ սովորական գործողությունների գծով |
321113 | Ընթացիկ տարվա հավելուրդ/պակասուրդ արտասովոր գործողությունների գծով |
321114 | Հաշվեկշռի մնացորդ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 320000 - ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Պահուստային միջոցները ներառում են այն գործարքները, որոնք ազդեցություն չունեն կուտակված հավելուրդի/պակասուրդի վրա, սակայն փոխարենը բացահայտում են այն միջոցները, որոնք իրավական հիմքերով առանձնացվել են հետագայում որոշակի ուղղությամբ ծախսելու նպատակով, կամ այն միջոցները, որոնք չեն կարող հատկացվել ապագա ժամանակահատվածների ընթացքում: Պահուստային միջոցների գծով գործարքները ներառում են` չվճարված պարտավորությունները, ոչ ֆինանսական ակտիվների վերագնահատումը, ֆինանսական ակտիվների վերագնահատումը, արժույթի վերահաշվարկը և այլ պահուստային միջոցները:
Հաշվետու ժամանակահատվածի ավարտի դրությամբ չվճարված պարտավորությունները ներկայացնում են այն ծախսերի գնահատված քանակը, որոնք կծագեն, երբ ընթացքում գտնվող` չկատարված պայմանագրերը ավարտին հասցվեն: Այս գումարը կախված է չվճարված գնման պատվերներից կամ պայմանագրերից: Պարտավորությունները չեն ներառում ընթացիկ տարվա ծախսերը կամ պարտավորությունները: Դրանք զուտ բյուջետային հաշվեկշիռներ են:
Ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների վերագնահատման հաշիվները ներառում են այն կուտակված ճշգրտումները, որոնք կատարվում են այդ ակտիվների արժեքը շուկայական արժեքին համապատասխանեցնելու համար:
ՀՀՀՀՄՍ 4-ը` Արտարժույթի տատանումների արդյունքները, ներկայացնում է այն չափանիշները, որոնց համաձայն արժույթի վերահաշվարկը պետք է ներկայացվի որպես պահուստային միջոցներ:
Պահուստային միջոցների գործարքները արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Պահուստային միջոցներ | |
331111 | Չիրականացված պարտավորություններ (գնման պարտավորություններ) |
331112 | Ոչ-ֆինանսական ակտիվների վերագնահատում |
331113 | Ֆինանսական ակտիվների վերագնահատում |
331114 | Արժույթի վերահաշվարկ |
331115 | Այլ պահուստային միջոցներ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 5 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 400000)
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները սահմանում են ծախսերը, որպես.
«Հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցող տնտեսական օգուտների կամ օգտակար ծառայության ներուժի նվազումներն են` ակտիվների արտահոսքի, սպառման, կամ պարտավորությունների առաջացման ձևով, որոնք հանգեցնում են զուտ ակտիվների կամ պարտավորությունների նվազման»:
Պետական հատվածի միավորը կարող է ինքնուրույն արտադրել կամ այլ անձից ձեռք բերել ապրանքներ ու ծառայություններ և բաշխել դրանք, կամ ազգաբնակչությանը տրամադրել դրամական միջոցներ, որպեսզի նրանք կարողանան ուղղակիորեն ձեռք բերել ապրանքներ ու ծառայություններ: Ծախսերի տնտեսագիտական դասակարգումն անդրադառնում է այդ գործարքների համար կատարվող ծախսերի տեսակներին: Աշխատանքի վարձատրությունը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը, և հիմնական միջոցների սպառումը, դրանք բոլորը վերաբերում են պետության կողմից իրականացվող արտադրության ծախսերին: Սուբսիդիաները, շնորհները, սոցիալական նպաստները և այլ ծախսերը վերաբերվում են դրամական կամ բնաիրային տրանսֆերտներին, ինչպես նաև այլ միավորներին բաշխելու նպատակով երրորդ անձանցից ապրանքների ու ծառայությունների ձեռքբերմանը:
Ծախսերի շարքին են դասվում նաև հետևյալ երկու տիպի գործարքները, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ գործարքները պետք է դասակարգվեն այլ կերպ:
1. Դրամի հետ վերադարձը, գերավճարներ կամ ոչ ճիշտ վճարների վերականգնումը և նմանատիպ այլ գործարքները, որոնք դիտվում են որպես «բացասական» ծախսեր: Օրինակ, եթե 10 դրամ գումար պարունակող ապրանքագրի դիմաց սխալմամբ վճարվել է 100 դրամ, ապա 90 դրամի վերադարձի գործարքը արտացոլվում է որպես ծախս, այլ ոչ եկամուտ:
2. Ապրանքների և ծառայությունների արտադրության համար կատարված ծախսերը նույնպես դիտվում են որպես ծախս, չնայած որ այդ ապրանքներն ու ծառայությունները կարող են իրացվել ինքնարժեքից բարձր գնով: Օրինակ, պաշարներին դասվող վերջնական ապրանքը արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը և դրա գծով վարձատրությունը և հավելավճարները արտացոլվում են ծախսերում:
Կառավարության միավորների միջև կատարվող գործարքների մեծ մասը, որը ներառում է ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի ոլորտը, համախմբված տեղեկատվություն ներկայացնելիս վերացվում է: Այնուամենայնիվ, Կառավարության Ֆինանսների Վիճակագրություն 2001 ձեռնարկում սրա վերաբերյալ բացառություն կա: Կառավարության միավորների կողմից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին կատարվող սոցիալական վճարները, թե աշխատողների և թե գործատուի կողմից, համարվում են վերաուղղված վճարներ: Այս վճարները դիտվում են որպես վճարներ աշխատողներին, այնուհետև` Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին: Արդյունքում, նման վճարները չեն վերացվում համախմբված հաշվետվություններ պատրաստելիս: Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներում այս մասին չի խոսվում:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 410000 - ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի վարձատրությունը դա պետական հատվածի աշխատողներին` հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքի դիմաց տրամադրվող ողջ վարձատրությունն է` դրամական կամ բնաիրային ձևով: Այս կատեգորիան ընդգրկում է դրամով վճարվող աշխատավարձը և հավելավճարները (411000), բնեղեն աշխատավարձերը և հավելավճարները (412000) և փաստացի սոցիալական ապահովագրության հատկացումները (գործատուի կողմից) (413000):
Աշխատողի վարձատրությունը չափվում է համապատասխան ժամանակահատվածում աշխատողի կողմից կատարված աշխատանքի դիմաց գործատուից ստացման ենթակա դրամական կամ բնաիրային վարձատրության չափով անկախ նրանից, թե այդ վարձատրությունը տրամադրվում է կանխավճարի տեսքով, աշխատանքի կատարման ընթացքում, թե աշխատանքն ավարտելուց հետո:
Բացառություն են կազմում կապալառուներին, անհատ ձեռներեցներին և պետական միավորների աշխատակիցներ չհանդիսացող այլ աշխատողներին վճարվելիք գումարները: Այդպիսի ծախսերն արտացոլվում են ապրանքների և ծառայությունների ձեռք բերում (420000) հոդվածում:
Աշխատավարձը չի ներառում աշխատողների կողմից կատարած այնպիսի ծախսերի հատուցումը, որոնք վերջիններս կատարում են աշխատանք ստանալու կամ իրենց աշխատանքային պարտականությունների իրականացման համար: Օրինակ, աշխատողների կողմից կատարված ճանապարհածախսի կամ նմանատիպ այլ ծախսերի հատուցումը արտացոլվում է ապրանքների և ծառայությունների ձեռքբերում (420000) հոդվածում այլ ոչ որպես վարձատրություն հետևյալ դեպքերում. երբ դրանք իրականացվել են աշխատողի կողմից նոր աշխատանքի անցնելու կամ գործատուի նախաձեռնությամբ աշխատողի` նոր բնակավայր տեղափոխվելու կապակցությամբ, կամ երբ աշխատողը մեկնում է գործուղման:
Հետևաբար, աշխատողների վարձատրությունը, որը կատարվում է թե աշխատողին ուղղակի դրամական փոխանցումների միջոցով, թե վճարումով երրորդ կողմին, որը հետագայում ապրանքներ կամ ծառայություններ է մատուցում աշխատողին, արտացոլվում է այս կատեգորիայում: Այսպիսով, բոլոր աշխատողներին կամ աշխատողների որոշակի խմբին տանից դեպի աշխատավայր կամ հակառակը ուղևորությունների համար կատարվող վճարները համարվում են աշխատանքի վարձատրություն: Նմանապես, երրորդ կողմ հանդիսացող տրանսպորտային կազմակերպությանը կատարված վճարները կամ աշխատողներին տրամադրվող կտրոնները նույնպես գրանցվում են որպես վարձատրություն:
Աշխատավարձը չի ներառում նաև բացառապես կամ հիմնականում իրենց աշխատանքային պարտավորությունների իրականացման համար աշխատողների կողմից կատարված այն ծախսերի հատուցումը, որոնք ուղղվել են գործիքների, սարքավորումների, հատուկ համազգեստի կամ այլ իրերի ձեռքբերմանը: Այդ նպատակով հատուցված գումարներն արտացոլվում են ապրանքների և ծառայությունների ձեռքբերում (420000) հոդվածում:
Այս կատեգորիան ներառում է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին աշխատողների կողմից կատարվող վճարները: Սակայն, այն չի ներառում գործատուների կողմից վճարվող սոցիալական նպաստները, ինչպիսիք են օրինակ` երեխաների, ամուսինների, ընտանեկան, կրթության կամ աշխատողների ընտանիքի անդամների հետ կապված այլ նպաստները, ինչպես նաև հիվանդության, արտակարգ իրավիճակների, ծննդաբերության կապակցությամբ արձակուրդի (ֆիզ. արձակուրդի) պատճառով աշխատանքից բացակայած աշխատողներին լրիվ կամ ցածր դրույքաչափով կատարվող վճարումները: Այն չի ներառում նաև հաստիքների կրճատման, անաշխատունակության կամ դժբախտ պատահարների արդյունքում մահվան հետ կապված աշխատողներին կամ նրանց ժառանգներին կատարվող վճարումները: Փոխարենը այս նպաստները արտացոլվում են սոցիալական նպաստներ (470000) հաշվում:
Խումբ 411000 - ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ
Այս խումբը ներառում է աշխատողներին` կատարված աշխատանքի դիմաց դրամով տրվող վճարումները` նախքան հարկերի և Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ աշխատողի կողմից կատարվող վճարումների նվազեցումը: Այն ներառում է աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները (411100), պարգևատրումները, դրամական խրախուսումները և հատուկ վճարները (411200) և այլ վարձատրություններ աշխատողներին (411300):
Սինթետիկ հաշիվ 411100 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
Աշխատավարձը ներառում է հիմնական և ժամանակավոր աշխատողներին վճարվող հիմնական աշխատավարձը, արտաժամյա, գիշերային ժամերին և հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց հավելավճարները, տարեկան հավելյալ վճարները, ինչպես նաև տնից աշխատանքի և աշխատանքից տուն տրանսպորտային ծախսերի հատուցման գումարները, պաշտոնական տոների կամ տարեկան արձակուրդի վճարները, ինչպես նաև բնակարանային ծախսերի փոխհատուցման վճարները: Դատարանի որոշումների հիման վրա վճարվող աշխատավարձերը և Ազգային Ժողովի պատգամավորների հավելավճարները նույնպես գրանցվում են այս հաշվում: Այս հաշվի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Մշտական աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | |
411111 | Բազային աշխատավարձեր և հավելավճարներ |
411112 | Արտաժամյա աշխատանքի հավելավճար |
411113 | Պետական տոներին աշխատանքի հավելավճար |
411114 | Գիշերային ժամերին աշխատանքի հավելավճար |
411115 | Աշխատանքային ստաժի համար հավելավճար |
411116 | Հավելավճար դաշտային աշխատանքների համար |
411117 | Բարձր լեռնային շրջաններում աշխատանքների համար հավելավճար |
411119 | Բազային աշխատավարձից բացի այլ հավելավճարներ |
Ժամանակավոր աշխատողներին վճարվող աշխատավարձ | |
411121 | Ժամանակավոր աշխատողներին վճարվող աշխատավարձ |
Դատարանի որոշումների հիման վրա վճարվող աշխատավարձ | |
411131 | Դատարանի որոշումների հիման վրա վճարվող աշխատավարձ |
Ազգային Ժողովի պատգամավորների հավելավճարներ | |
411141 | Ազգային Ժողովի պատգամավորների հավելավճարներ |
Հատուկ աշխատանքներում կամ ծրագրերում մասնակցության դիմաց վճարվող այլ վարձատրություն | |
411191 | Հատուկ աշխատանքներում կամ ծրագրերում մասնակցության դիմաց վճարվող այլ վարձատրություն |
Սինթետիկ հաշիվ 411200 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ
Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ սինթետիկ հաշիվը ներառում է պարգևատրումները և դրամական խրախուսումները: Դրանք արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պարգևատրումներ | |
411211 | Աշխատանքում առանձնահատուկ նվաճումների համար պարգևատրում |
Դրամական խրախուսումներ | |
411221 | Դրամական խրախուսումներ |
Սինթետիկ հաշիվ 411300 - Այլ վարձատրություններ
Այլ վարձատրությունները ներառում են բոլոր այլ դրամային վճարումները մշտական և ժամանակավոր աշխատողներին, ԱԺ պատգամավորներին, հանձնաժողովների և խորհուրդների` պետական աշխատողներ չհամարվող անդամներին, որոնք չեն կարող դասակարգվել մշտական աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ (411100) կամ պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ (411200) հաշիվներում: Խորհուրդների և հանձնաժողովների պետական աշխատողներ չհամարվող անդամների վարձատրությունը պետք է արտացոլվի խորհուրդների և հանձնաժողովների` պետական աշխատողներ չհամարվող անդամների վարձատրություն (423591) հաշվում:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ վարձատրություններ | |
411311 | Այլ վարձատրություններ |
Խումբ 412000 - ԲՆԵՂԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ
Այս խումբը ներառում է կատարած աշխատանքի դիմաց աշխատողներին բնաիրային ձևով կատարած վճարումները: Օրինակ, սնունդը և խմիչքը, բնակարանային ծառայությունները, որոնցից կարող են օգտվել աշխատողի ընտանիքի բոլոր անդամները, աշխատողի կողմից հաճախակի օգտագործվող արտահագուստը կամ այն հատուկ հագուստը, որն աշխատողի կողմից օգտագործվում է ինչպես աշխատանքից դուրս, այնպես էլ աշխատանքի ընթացքում, աշխատողների անձնական նպատակների համար օգտագործած տրանսպորտային միջոցների կամ նմանատիպ ծառայությունները, գործատուի կողմից տրամադրած ապրանքները և ծառայությունները, ինպիսիք են` պետության հաշվին ինքնաթիռներով անվճար ճանապարհորդությունը, ինչպես նաև աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար սպորտի և հանգստի հարմարությունների ապահովումը, աշխատանքի և աշխատանքից տուն տրանսպորտի ապահովումը, ավտոմեքենաների համար կայանատեղերի ապահովումը, աշխատողների երեխաներին օրվա ընթացքում խնամքի ապահովումը: Այս խմբում ներառվում են նաև աշխատողին նվազեցված կամ զրոյական դրույքաչափերով տրամադրված վարկի պայմաններում չվճարված տոկոսավճարները: Եթե աշխատողներին ապրանքները և ծառայությունները տրամադրվում են նվազեցված գներով, ապա այս խմբում գրանցում է միայն գործատուի զուտ ծախսերը:
Բնեղեն աշխատավարձը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Սնունդ | |
412111 | Սնունդ |
Աշխատողներին բնակարանի հատկացում | |
412121 | Աշխատողներին բնակարանի հատկացում |
Երկարատև ծառայության ժամկետ ունեցող ակտիվներ | |
412131 | Անձնական և պաշտոնական օգտագործման ավտոմեքենաներ |
412139 | Երկարատև ծառայության ժամկետով այլ ակտիվներ |
Այլ ապրանքներ և ծառայություններ | |
412141 | Արձակուրդ, սպորտային միջոցառումներ և հանգիստ կազմակերպելու հարմարություններ և ծառայություններ |
412142 | Նվերներ աշխատողների երեխաներին |
412143 | Աշխատանքի հասնելու և տուն վերադառնալու համար տրանսպորտ |
412144 | Մեքենաների կանգառատեղ |
412145 | Մանկապարտեզ |
412149 | Այլ ապրանքներ և ծառայություններ |
Խումբ 413000 - ՓԱՍՏԱՑԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ (ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ)
Այս խումբը ներառում է աշխատողի անունից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` գործատուի կողմից կատարված վճարները: Ինչպես արդեն նշվել է, այս ծախսերը չեն վերացվում համախմբված հաշվետվություններ ներկայացնելիս, որոնցում ընդգրկված է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը: Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին կատարած վճարները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վճարներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին | |
413111 | Վճարներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 420000 - ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Այս կատեգորիան ներառում է պետական մարմինների ընթացիկ գործունեության ընթացքում սպառվող ապրանքները և ծառայությունները: Պետական հատվածի միավորները կարող են իրականացնել ապրանքների և ծառայություների հետ կապված մի շարք գործարքներ, որոնք սակայն չեն համարվում ապրանքների և ծառայությունների ձեռքբերում: Մասնավորապես.
■ Այն ապրանքները, որոնք ձեռք են բերվել որպես հիմնական միջոցներ, բարձրարժեք առարկաներ կամ բաղկացուցիչ մասեր հիմնական միջոցների կառուցման ընթացքում` դիտարկվում են որպես հիմնական միջոցների կամ բարձրարժեք առարկաների ձեռքբերում: Եթե ակտիվը բավարարում է հիմնական միջոցներ (010000) դասում ներկայացված հիմնական միջոցի սահմանմանը, ապա հիմնական միջոցների ձեռքբերման ծախսերն արտացոլվում է 5-րդ դասում` որպես ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000):
■ Բոլոր այլ ապրանքների գնումը, օր. գործիքներ, գրիչներ, թուղթ, դիտարկվում է որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերում (420000):
■ Ռազմավարական նշանակության պաշարների կամ հումքերի և նյութերի պաշարների ավելացմանն ուղղված ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը դիտարկվում է որպես պաշարների փոփոխություն, որը ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման տարատեսակ է: Այս ծախսերն արտացոլվում են 5-րդ դասում` որպես ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000):
■ Աշխատողներին կատարված աշխատանքի դիմաց բնեղեն ձևով վարձատրության համար օգտագործված ապրանքները և ծառայությունները դիտարկվում են որպես աշխատանքի վարձատրություն (410000).
■ Ձեռք բերված և առանց պետական հատվածի միավորի կողմից արտադրական ցիկլում օգտագործելու բնաիրային ձևով որպես տրանսֆերտներ տրամադրված ապրանքներն ու ծառայությունները դասակարգվում են որպես տրանսֆերտային վճարներ, ինչպիսիք են` սուբսիդիաները (450000), դրամաշնորհները (460000), սոցիալական նպաստները (470000) կամ այլ ծախսերը (480000)` կախված տրանսֆերտի նպատակից:
■ Պետական միավորի կողմից սոցիալական աջակցության շրջանակներում ազգաբնակչությանը` նրանց կողմից գնված ապրանքների և ծառայությունների դիմաց կատարած փոխհատուցումները դասակարգվում են որպես սոցիալական նպաստներ (470000):
■ Պետական միավորի կողմից ապրանքների և ծառայությունների դիմաց հավաքագրված վճարներն ու գանձումները, ինչպիսիք են օրինակ որոշակի տեսակի սոցիալական նպաստների կամ շնորհների համար հավաքագրված վճարներն ու գանձումները, դիտարկվում են որպես եկամուտներ և չեն նվազեցվում ծախսից: Օրինակ, եթե կառավարությունը դեղամիջոցներ է բաժանում, և դրանց համար չնչին գումար է գանձվում, ապա հավաքագրված գումարները կարտացոլվեն ընթացիկ եկամուտներում:
Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերը գրանցվում են վճարումը կատարելուց հետո: Հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում ապրանքների և ծառայությունների արժեքը ճանաչվում է այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների վճարման կամ ստացման ժամկետից: Վերավաճառքի համար ձեռք բերված ապրանքների և ծառայությունների արժեքը որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերում գրանցվում է դրանց իրացման պահին: Ռազմավարական նպատակներով ձեռք բերված պաշարների իրացումը գրանցվում է որպես ոչ ֆինանսական ակտիվների օտարում, այլ ոչ թե եկամուտներ իրացումից: Այդ իսկ պատճառով ապրանքների և ծառայությունների ձեռքբերման վրա տվյալ գործարքը որևէ ազդեցություն չունի:
Հիմնական միջոցների պահպանման և ընթացիկ վերանորոգման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն արտացոլվում է ապրանքների և ծառայությունների ձեռքբերում (420000) կատեգորիայում: Հիմնական միջոցների հիմնանորոգումը, վերակառուցումը, կամ ընդլայնումը դիտարկվում է որպես ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000): Հիմնական միջոցների պահպանումը և ընթացիկ վերանորոգումը տարբերակվում են հետևյալ երկու հատկանիշներով.
ա) հիմնական միջոցների պահպանումը և ընթացիկ վերանորոգումը գործողություններ են, որոնք հիմնական միջոցների սեփականատերերը կամ օգտագործողները պարտավոր են պարբերաբար իրականացնել, որպեսզի կարողանան նախատեսված ծառայության ժամկետում օգտագործել այդ ակտիվները`
բ) հիմնական միջոցների պահպանումը և ընթացիկ վերանորոգումը չեն փոփոխում հիմնական միջոցները, այլ պահպանում են դրանց պիտանիությունը կամ էլ շարքից դուս գալու դեպքում վերադարձնում են դրանք աշխատանքային վիճակի:
Հետազոտությունների և զարգացման, անձնակազմի վերապատրաստման, շուկայի ուսումնասիրության և նմանատիպ այլ գործունեության համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծախսերը դիտարկվում են որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերում, այլ ոչ թե ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, չնայած նրան, որ դրանցից որոշները կարող են ունենալ մեկ տարուց ավելի ծառայության ժամկետ:
Մետաղադրամների և թղթադրամների թողարկման համար ձեռք բերած նյութերը կամ էլ դրանց թողարկման համար կապալառուներին վճարվելիք գումարները դիտարկվում են որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերում: Մետաղադրամների և թղթադրամների թողարկումը ֆինանսական գործարք է և չի արտացոլվում եկամտային կամ ծախսային մասում:
Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն ընդգրկում է ռազմամթերքի (օրինակ, հրթիռներ և համապատասխան մարտագլխիկներ), այդ ռազմամթերքի օգտագործման համար նախատեսված սարքավորումների (օրինակ, հրթիռային կայաններ, ռազմանավեր, սուզանավեր և տանկեր) ձեռքբերման ծախսերը: Այնպիսի սարքավորումների ձեռքբերումը, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական նպատակներով, այնպես էլ ռազմական նպատակներով, ինչպիսիք են` ռազմական օդակայաններն ու նավահանգիստները, քոլեջները, հիվանդանոցները և գրասենյակային սարքերը, դիտվում են որպես հիմնական միջոցների ձեռքբերում: Ոստիկանության և ներքին անվտանգության ծառայությունների կողմից ձեռբ բերված ռազմամթերքը և տեխնիկան դիտվում են որպես հիմնական միջոցների ձեռքբերում, թեև նմանատիպ ապրանքների ռազմական նպատակների համար ձեռքբերումը դիտվում է որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերում:
Կախված նպատակից, պետական միավորների կողմից ձեռք բերված և աշխատողների կողմից օգտագործված ապրանքների ու ծառայությունների ծախսերը կարող են դիտվել որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսեր կամ աշխատանքի վարձատրություն` բնաիրային ձևով: Ընդհանրապես, երբ ապրանքներն ու ծառայությունները ձեռք են բերվում աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների իրականացման նպատակով, ապա այդ ծախսերը դիտարկվում են որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսեր: Մյուս կողմից, եթե աշխատողներն իրենց պահանջները բավարարելու նպատակով ապրանքներ ու ծառայություններ են ձեռք բերում ըստ իրենց հայեցողության և ցանկության, ապա այդպիսի ծախսերը դիտվում են որպես աշխատանքի վարձատրության ծախսեր:
Ապրանքների և ծառայությունների ձեռքբերում են համարվում նաև աշխատողներին տրամադրված հետևյալ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
(ա) գործիքներ ու սարքավորումներ, որոնք բացառապես կամ հիմնականում օգտագործվում են աշխատանքում,
(բ) համազգեստ ու կոշիկներ, որոնք բացառապես կամ հիմնականում օգտագործվում են աշխատանքում,
(գ) աշխատանքի վայրում աշխատողին տրամադրվող կացարաններ, որոնք չեն կարող օգտագործվել աշխատողի ընտանիքի մյուս անդամների կողմից, ինչպիսիք են` ժամանակավոր տնակները, կացարանները և վրանները,
(դ) հատուկ սնունդ, որը տրվում է բացառիկ աշխատանքային պայմաններում աշխատողներին կամ ծառայության մեջ գտնվող աշխատողներին,
(ե) գործուղման ընթացքում աշխատողին տրամադրած տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունները,
(զ) հանդերձարաններ, լվացարաններ ու ցնցուղներ, որոնք անհրաժեշտ են` ելնելով աշխատանքի բնույթից,
(է) առաջին օգնության միջոցներ, բժշկական կամ այլ զննումներ, որոնք անհրաժեշտ են` ելնելով աշխատանքի բնույթից:
Աշխատողները երբեմն պարտավոր են իրենք ձեռք բերել վերը նշված ապրանքներն ու ծառայությունները` հետագայում գործատուից ստանալով փոխհատուցում: Այդպիսի փոխհատուցումները դիտվում են որպես ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսեր, այլ ոչ թե աշխատավարձ:
Այլ պետություններին կամ միջազգային կազմակերպություններին ապրանքների և ծառայությունների բոլոր տրանսֆերտները, բացառությամբ դոնոր պետական միավորի կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների, դիտվում են որպես դրամաշնորհներ (460000): Այդպիսի շնորհները կարող են ներառել պետության սեփականությունը հանդիսացող հիմնական միջոցների տրանսֆերտը, պաշարներում գտնվող ապրանքների տրանսֆերտը, հիմնական միջոցների շինարարությունը, կամ հիմնական միջոցների կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը և դրանց տրանսֆերտը ընթացիկ սպառման համար: Օրինակ` բնական աղետներից հետո սննդի, հագուստի, սավանների և դեղորայքի տրանսֆերտը, մեքենաների և այլ սարքավորումների տրանսֆերտը, շենքերի և այլ շինությունների կառուցման համար ուղղակի հատկացումները և բոլոր տեսակի ռազմական սարքավորումների տրանսֆերտները: Այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ շուկայական ապրանքների և ծառայությունների արտադրության համար ծախսված ապրանքներն ու ծառայությունները ներառված են ապրանքների և ծառայությունների ձեռքբերման կատեգորիայում (օրինակ` ապրանքներ և ծառայություններ, որոնք ձեռք են բերվել, որպեսզի պետական միավորի աշխատողները բարեգործական աշխատանքներ կարողանան իրականացնել բնական աղետներից տուժած այլ երկրներում):
Ապրանքների և ծառայությունների ձեռք բերումը ներառում է բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ձեռք են բերվել պետական հատվածի միավորի կողմից` ոչ շուկայական այնպիսի ապրանքների և ծառայությունների արտադրության համար, որոնք բաշխվել են կամ որպես սոցիալական նպաստներ բնաիրային ձևով կամ էլ որոշակի հանգամանքներում բաշխվել են ազգաբնակչությանը (օրինակ բնական աղետների դեպքում): Այդպիսի սոցիալական նպաստները կարող են տեղաբաշխվել սոցիալական ապահովագրության համակարգի, պետական աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար գործող սոցիալական ապահովագրության կամ սոցիալական աջակցության համակարգի միջոցով: Պետական հատվածի միավորների կողմից ապահովվող և բնաիրային ձևով վերաբաշխվող ամենատարածված սոցիալական նպաստները կապված են առողջապահության ոլորտի հետ, ինչպիսիք են` բժշկական կամ ատամնաբուժական միջամտությունները, վիրահատությունը, հիվանդանոցային պայմանների ապահովումը, ամբուլատոր և նմանատիպ ծառայությունները: Պետական աշխատողների և նրանց ընտանիքի անդամների նպաստները հիմնականում ներառում են ընդհանուր բժշկական ծառայությունները, որոնք կապված չեն աշխատողի աշխատանքի հետ. պրոֆիլակտորիաներն ու ծերանոցները, կրթական ծառայությունները, հանգստի անցկացման այլ ծառայություններ:
Այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք չեն արտադրվել դոնոր պետության միավորի կողմից, սակայն տեղաբաշխվել են որպես սոցիալական նպաստներ բնաիրային ձևով կամ էլ առանձնակի հանգամանքներում տեղաբաշխվել են ազգաբնակչությանը, դասակարգվում են որպես սոցիալական նպաստներ (470000), այլ ոչ թե ապրանքների և ծառայությունների ձեռքբերում: Այդպիսի տեղաբաշխումները ներառում են պաշարներում հաշվառվող ապրանքների և ծառայությունների տրանսֆերտները, շուկայական արտադրողներից ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը և միաժամանակյա տրանսֆերտը, և ազգաբնակչության կողմից որոշակի ապրանքների և ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցումը, ինչպիսիք են` դեղորայքի, բժշկական կամ ատամնաբուժական միջամտության ծախսերը:
Ապրանքներն ու ծառայությունների ձեռքբերման ծախսերը գրանցվում են հետևյալ խմբերում. շարունակական ծախսեր (421000), գործուղումների ծախսեր (422000), պայմանագրային ծառայությունների ձեռքբերում (423000), այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում (424000), ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) (425000), նյութեր (426000):
Խումբ 421000 - ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Շարունակական ծախսերը հիմնականում ընթացիկ և ամսական պարբերականությամբ կատարվող վճարներն են կամ կառավարության գործունեության ապահովման համար կատարվող շարունակական ծախսերը: Դրանք արտացոլվում են հետևյալ սինթետիկ հաշիվներում. գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր (421100), էներգետիկ ծառայություններ (421200), կոմունալ ծառայություններ (421300), կապի ծառայություններ (421400), ապահովագրական ծախսեր (421500), գույքի և սարքավորումների վարձակալություն (421600):
Գույքի և սարքավորումների վարձակալությունը (421600) ներառում է միայն արտադրված ակտիվների, մասնավորապես շենքերի և շինությունների, տրանսպորտային միջոցների և մեքենաների և սարքավորումների վարձակալության համար վճարները: Չարտադրված բնական ծագում ունեցող ակտիվների, օր.` հողի վարձակալության համար վճարներն արտացոլվում են այլ ծախսեր (480000) կատեգորիայում:
Այս ծախսերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր | |
421111 | Գործառնական ծառայությունների ծախսեր |
421121 | Բանկային ծառայություններ |
Էներգետիկ ծառայություններ | |
421211 | Էներգետիկ ծառայություններ |
421221 | Բնական գազ |
421222 | Ածուխ |
421223 | Վառելափայտ |
421224 | Ջեռուցման մազութ |
421225 | Կենտրոնական ջեռուցում |
Կոմունալ ծառայություններ | |
421311 | Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ |
421321 | Դեռատիզացիա |
421322 | Գույքի պահպանման ծառայություններ |
421323 | Աղբահանություն |
421324 | Մաքրման աշխատանքներ |
421391 | Այլ կոմունալ ծառայություններ |
Կապի ծառայություններ | |
421411 | Հեռախոս, տելեքս և ֆաքս |
421412 | Ինտերնետ և այլն |
421413 | Տեղեկատվական բաժանորդագրություն |
421414 | Բջջային կապի ծառայություններ |
421421 | Փոստ |
421422 | Սուրհանդակային ծառայություն |
Ապահովագրական ծախսեր | |
421511 | Շենքերի ապահովագրություն |
421512 | Ավտոմեքենաների ապահովագրություն |
421519 | Երկարաժամկետ այլ ակտիվների ապահովագրություն |
421521 | Աշխատանքի վայրում դժբախտ պատահարի դեպքում աշխատողի ապահովագրություն |
421522 | Աշխատողների առողջության ապահովագրություն |
421523 | Երրորդ կողմի պարտավորությունների գծով ապահովագրություն |
Գույքի և սարքավորումների վարձակալություն | |
421611 | Բնակտարածքի վարձակալություն |
421612 | Ոչ բնակելի տարածքի վարձակալություն |
421619 | Այլ տարածքի վարձակալություն |
421621 | Տրանսպորտային միջոցների վարձակալություն |
421622 | Վարչական սարքավորումների վարձակալություն |
421629 | Արտադրական, մեքենայացված, ստացիոնար և չմեքենայացված սարքավորումների վարձակալություն |
Խումբ 422000 - ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
Գործուղումների և շրջագայությունների ծախսերը ներառում են գործուղումների գծով ծախսերը: Մասնավոր ուղևորությունները, ինչպիսիք են աշխատանքից տուն և հետադարձ ճանապարհը կամ մասնավոր մեքենաների ավտոկանգառի վարձը, որը փոխհատուցվում է կամ վճարվում է պետության կողմից, գրանցվում են բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ (412000) հաշվում: Գործուղման ծախսերը բաղկացած են հետևյալ հաշիվներից. ներքին գործուղումներ (422100), արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր (422200): Այս ծախսերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին գործուղումներ | |
422111 | Ներքին գործուղումների օրավարձ |
422121 | Ներքին գործուղումների գծով հյուրանոցային ծախսեր |
422131 | Ներքին գործուղումների տրանսպորտային ծախսեր (օդանավ, ավտոբուս, գնացք և այլն) |
422132 | Փոխհատուցում քաղաքում պաշտոնական փոխադրումների համար |
422133 | Անձնական փոխադրամիջոցի օգտագործման դիմաց փոխհատուցում |
422139 | Ներքին գործուղումների գծով այլ ծախսեր |
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր | |
422211 | Արտասահմանյան գործուղումների օրապահիկ |
422221 | Արտասահմանյան գործուղումների գծով հյուրանոցային ծախսեր |
422231 | Գործուղումների տրանսպորտային ծախսեր (օդանավ, ավտոբուս, գնացք, տաքսի և այլն) |
422232 | Անձնական փոխադրամիջոցի օգտագործման դիմաց փոխհատուցում |
422239 | Արտասահմանյան գործուղումների գծով այլ ծախսեր |
Այլ տրանսպորտային ծախսեր | |
422911 | Անձնական իրերի և ունեցվածքի տեղափոխման ու տրանսպորտային ծախսեր |
Խումբ 423000 - ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պայմանագրային ծառայությունները ներառում են բոլոր գնված ծառայությունները, բացի ընթացիկ վերանորոգումների և պահպանման, շենքի կամ սարքավորումների կապիտալ վերանորոգման կամ շինարարության գծով ձեռքբերված ծառայություններից, որոնցից են` ճարտարապետական կամ շինարարական ծառայությունները կամ այլ մասնագիտացված ծառայությունները: Ընթացիկ վերանորոգումների և պահպանման գծով ձեռք բերված ծառայություններն արտացոլվում են ընթացիկ նորոգում և պահպանում (425000) հաշվում: Կապիտալ վերանորոգման կամ շինարարության գծով ձեռքբերված ծառայություններն արտացոլվում են ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000) հաշվում: Այլ մասնագիտացված ծառայություններն արտացոլվում են այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում (424000) հաշվում:
Պայմանագրային ծառայություններն արտացոլվում են հետևյալ հաշիվներում. վարչական ծառայություններ (423100), համակարգչային ծառայություններ (423200), աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ (423300), տեղեկատվական ծառայություններ (423400), կառավարչական ծառայություններ (423500), կենցաղային և հանրային սննդի ծառայություններ (423600), ներկայացուցչական ծախսեր (423700), ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (423900): Այս ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վարչական ծառայություններ | |
423111 | Թարգմանչական ծառայություններ |
423121 | Գործավարական ծառայություններ |
423191 | Այլ վարչական ծառայություններ |
Համակարգչային ծառայություններ | |
423211 | Ծրագրերի մշակման ծախսեր |
423221 | Համակարգիչների ծրագրային ծառայություններ |
Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ | |
423311 | Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ |
423321 | Սեմինարների մասնակցության վճարներ |
423322 | Փորձագետների կոնֆերանսներին մասնակցության վճարներ |
423323 | Ցուցահանդեսներին մասնակցության վճարներ |
423391 | Աշխատողների անդամակցություն մասնագիտական կազմակերպություններում (ներքին) |
423392 | Մասնագիտական քննության վճարներ |
423399 | Աշխատակազմի կրթական այլ վճարներ |
Տեղեկատվական ծառայություններ | |
423411 | Տեղեկագրերի տպագրում |
423412 | Ամսագրերի տպագրում |
423413 | Հրապարակումների տպագրում |
423421 | Հանրային տեղեկատվություն |
423422 | Հանրության հետ կապերի գծով ծառայություններ |
423431 | Գովազդ |
423432 | Մրցութային և տեղեկատվական գովազդների հրապարակում |
423441 | ԶԼՄ ծառայություններ` ռադիո և հեռուստատեսություն |
Կառավարչական ծառայություններ | |
423511 | Աուդիտորական ծառայություններ |
423521 | Իրավաբանական ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության դատարաններում |
423522 | Իրավաբանական ներկայացուցչություն արտասահմանյան դատարաններում |
423531 | Փորձագիտական ծառայություններ |
423541 | Խորհրդատվական ծառայություններ |
423591 | Այլ փորձագիտական կառավարչական ծառայություններ |
Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ | |
423611 | Լվացքատների ծառայություններ |
423612 | Քիմիական չոր մաքրման ծառայություններ |
423613 | Այլ կենցաղային ծառայություններ |
423621 | Հանրային սննդի ծառայություններ |
Ներկայացուցչական ծախսեր | |
423711 | Ներկայացուցչական ծախսեր |
423712 | Նվերներ |
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ | |
423911 | Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
Խումբ 424000 - ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Այս խմբում արտացոլվում են այնպիսի մասնագիտական ծառայությունների ձեռքբերման ծախսերը, որոնք ընդգրկված չեն պայմանագրային ծառայություններ (423000), ընթացիկ նորոգում և պահպանում (425000), կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000) հաշիվներում: Մասնագիտական ծառայությունները կարող են ներառել անասնաբուժական ծառայությունները, հետազոտումները և պատվաստումները, գեոդեզիական ծառայությունները, հանրային առողջապահական հետազոտումները, գիտական ծառայությունները, ընդերքի հետազոտությունները: Բոլոր մասնագիտական ծառայությունները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշվում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Մասնագիտական ծառայություններ | |
424111 | Մասնագիտական ծառայություններ |
Խումբ 425000 – ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ)
Հիմնական միջոցների պահպանման և ընթացիկ վերանորոգման համար օգտագործվող ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծախսերը համարվում են ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսեր: Պահպանումը և ընթացիկ վերանորոգումը տարբերակվում են երկու հատկանիշներով. (ա) դրանք գործողություններ են, որոնք հիմնական միջոցների սեփականատերերը կամ օգտագործողները պարտավոր են պարբերաբար իրականացնել որպեսզի կարողանան նախատեսված օգտակար ծառայության ժամկետի ընթացքում օգտագործել այդ ակտիվները` (բ) դրանք չեն փոխում հիմնական միջոցները, այլ պահպանում են դրանց աշխատունակությունը կամ էլ շարքից դուրս գալու դեպքում վերադարձնում են դրանք աշխատունակ վիճակի:
Հիմնական միջոցների հիմնանորոգումը, վերակառուցումը, կամ ընդլայնումը ճանաչվում է որպես հիմնական միջոցների ձեռքբերում և գրանցվում է որպես ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000):
Հիմնական միջոցների պահպանման և ընթացիկ վերանորոգման ծախսերն արտացոլվում են հետևյալ հաշիվներում. շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում (425100), մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում (425200): Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում | |
425111 | Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում |
425191 | Այլ կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում |
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում | |
425211 | Տրանսպորտային սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում |
425221 | Գրասենյակային սարքերի և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում |
425291 | Այլ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում |
Խումբ 426000 - ՆՅՈՒԹԵՐ
Նյութերը գործունեության ընթացքում ձեռք բերվող և սպառվող ապրանքներն են: Բոլոր այն նյութերը, որոնք չեն համապատասխանում ոչ ֆինանսական ակտիվի սահմանմանը արտացոլվում են այս խմբում: Ոչ ֆինանսական ակտիվի սահմանումը բերված է 0 դասում` ոչ ֆինանսական ակտիվներ: Ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերը պետք է արտացոլվեն 5-րդ դասում` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր:
Այս խումբը բաղկացած է հետևյալ հաշիվներից. գրասենյակային նյութեր և հագուստ (426100), գյուղատնտեսական ապրանքներ (426200), վերապատրաստման և ուսուցման նյութեր (աշխատողների զարգացման) (426300), տրանսպորտային նյութեր (426400), շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր (426500), առողջապահական և լաբորատոր նյութեր (426600), կենցաղային և հանրային սննդի նյութեր (426700), հատուկ նպատակային այլ նյութեր (426900): Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Գրասենյակային նյութեր | |
426111 | Գրասենյակային պիտույքներ |
426121 | Աշխատանքային զգեստ (հագուստ և կոշիկ) |
426122 | Պաշտոնական հագուստ |
426123 | Համազգեստ |
426124 | Պաշտպանիչ հագուստ |
426131 | Ծաղիկներ և բույսեր |
Գյուղատնտեսական ապրանքներ | |
426211 | Անասնակեր |
426221 | Անասնագլխաքանակ փորձարկումների համար |
426231 | Գոմաղբ, պարարտանյութեր և այլն |
426241 | Սերմեր |
426251 | Բույսեր |
Վերապատրաստման և ուսուցման նյութեր (աշխատողների զարգացման) | |
426311 | Աշխատակազմի առօրյա կարիքներից բխող գիտական հրապարակումներ |
426312 | Աշխատակազմի զարգացման համար նախատեսված գիտական հրապարակումներ |
426321 | Կրթական նյութեր |
Տրանսպորտային նյութեր | |
426411 | Բենզին |
426412 | Դիզելային վառելիք |
426413 | Յուղեր |
426491 | Այլ նյութեր տրանսպորտային միջոցների համար |
Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր | |
426511 | Օդերևութաբանական չափման ապրանքներ |
426521 | Գիտահետազոտական և զարգացման նյութեր |
426531 | Օդի ստուգումների նյութեր |
426541 | Ջրի ստուգումների նյութեր |
426551 | Հողի ստուգումների նյութեր |
Առողջապահական և լաբորատոր նյութեր | |
426611 | Բժշկական քննությունների նյութեր |
426621 | Լաբորատոր քննության նյութեր |
426631 | Պատվաստանյութեր |
426641 | Իմունիզացիայի նյութեր |
426651 | Դեղորայք դեղատոմսով |
426661 | Օրթոպեդիկ նյութեր |
Կենցաղային և հանրային սննդի նյութեր | |
426711 | Մաքրիչ նյութեր |
426712 | Հիգիենիկ նյութեր |
426721 | Սնունդ և ըմպելիքներ |
426722 | Սննդի պատրաստման նյութեր |
Հատուկ նպատակային այլ նյութեր | |
426911 | Հատուկ նպատակային այլ նյութեր |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 430000 - ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄ
Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում հիմնական միջոցների սպառում (430000) հաշիվը չի կիրառվում, քանի որ այն ոչ դրամարկղային կատեգորիա է:
Հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում կարող է օգտագործվել կամ ամորտիզացիայի հաշվարկման մեթոդը (հիմնվելով ակտիվի սկզբնական արժեքի վրա), կամ ծախսերի հաշվարկման մեթոդը (հիմնվելով ակտիվի վերագնահատված շուկայական գնի վրա): Կառավարության ֆինանսական վիճակագրության 2001 թ. ձեռնարկը պահանջում է ծախսերի հաշվարկման մեթոդը, այն դեպքում, երբ Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտները թույլ են տալիս երկու մեթոդների կիրառումը` կախված նրանից, թե ինչպես է արժեքավորվում ակտիվը:
Հիմնական միջոցների սպառումը հաշվետու ժամանակաշրջանում պետական հատվածի միավորի սեփական կամ նրա կողմից օգտագործվող հիմնական միջոցների արժեքի նվազումն է, որը ֆիզիկական մաշվածության, բարոյական մաշվածության, կամ նորմալ պատահական վնասվածքի արդյունք է: Այն գնահատվում է տվյալ ժամանակաշրջանի միջին շուկայական գներով: Հիմնական միջոցների սպառումը կարող է զգալիորեն տարբերվել մաշվածությունից, ուր հաշվարկի հիմքում ընկած է հիմնական միջոցների սկզբնական արժեքը: Ակտիվների շուկայական արժեքի փոփոխությունը չի արտացոլվում հիմնական միջոցների սպառման հաշիվներում: Փոխարենը, գների փոփոխությունը գրանցվում է որպես պահպանումից ստացվող օգուտներ ոչ ֆինանսական ակտիվներ (000000) դասի արժեքի ճշգրտման հաշիվներում:
Կախված ընտրված մեթոդից` թե ամորտիզացիան և թե սպառումը գնահատվում է բոլոր նյութական և ոչ նյութական հիմնական միջոցներով, ներառյալ ինֆրակառուցվածքային ակտիվները, հողի որակի բարելավումով, և սեփականության փոխանցման արժեքով, որը տեղի է ունենում բարձրարժեք ակտիվների և ոչ արտադրված ակտիվների ձեռք բերման ժամանակ: Թեև որոշ հիմնական միջոցներ, ինչպիսիք են ճանապարհներն ու երկաթուղային գնացքները, լավ պահպանման դեպքում կարող են ունենալ անորոշ ծառայության ժամկետ, դրանց արժեքը այնուամենայնիվ նվազում է` կապված նրանց ծառայությունների պահանջարկի նվազման հետ, որն արդյունք է տեխնիկական առաջընթացի և փոխարինողների ի հայտ գալուն: Շատ հիմնական միջոցներ վերածվում են ջարդոնի կամ քանդվում են` կապված դրանց բարոյական մաշվածության հետ: Հետևաբար հիմնական միջոցների սպառումը պետք է ընդգրկի սպասվելիք բարոյական մաշվածության համար հատկացումները:
Հիմնական միջոցների սպառումը չի ներառում նաև հիմնական միջոցի արժեքի կորուստը, որը կարող է տեղի ունենալ պատերազմի, բնական աղետների, և այլ արտակարգ իրավիճակների արդյունքում: Նմանապես այն չի ներառում նաև կորուստները, որոնք տեղի են ունենում անսպասելի տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում, որը կարող է հանգեցնել հիմնական միջոցի ծառայության ժամկետի զգալի կրճատման, ինչպես նաև ոչ արտադրական ակտիվների` հողի և ընդերքի դեգրադացման և որակի նվազման: Այս իրադարձությունները դիտարկվում են որպես այլ տնտեսական հոսքեր, և շուկայական փոփոխությունների նման գրանցվում են ոչ ֆինանսական ակտիվներ (000000) դասի արժեքի ճշգրտման հաշիվներում:
Մաշվածությունը կամ սպառումն արտացոլվում են հետևյալ հաշիվներում. շենքեր և շինություններ (431100), մեքենաներ և սարքավորումներ (431200), այլ հիմնական միջոցներ (431300), բարձրարժեք ակտիվներ (431400), հող (431500), հանածոներ (431600), այլ բնական ծագում ունեցող ակտիվներ (431700):
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հիմնական միջոցների սպառում | |
431111 | Շենքեր և շինություններ |
431211 | Մեքենաներ և սարքավորումներ |
431311 | Այլ հիմնական միջոցներ |
431411 | Բարձրարժեք ակտիվներ |
431511 | Հող |
431611 | Հանածոներ |
431711 | Այլ բնական ակտիվներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 440000 - ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ
Տոկոսավճարները վճարվում են այն միավորների կողմից, որոնք ունեն որոշ տիպի պարտավորություններ, մասնավորապես` ավանդներ, արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի), վարկեր և կրեդիտորական պարտքեր: Այս պարտավորություններն առաջանում են այն ժամանակ, երբ պետական հատվածի մեկ միավորը միջոցների փոխառություն է վերցնում մեկ այլ պետական կամ ոչ պետական հատվածի միավորից: Տոկոսավճարը դա ծախս է, որի վճարը կատարվում է պետական միավորի (պարտապանի) կողմից` տրամադրված մայր գումարը օգտագործելու համար:
Տոկոսավճարի գծով ծախսերը շարունակաբար կուտակվում են պարտավորության գոյության ընթացքում: Տոկոսավճարի մեծությունը կարող է սահմանվել որպես որոշակի ժամանակահատվածի համար մայր գումարի որոշակի տոկոս, նախապես սահմանված գումար, տարբեր ցուցանիշներից կախված փոփոխական գումար, կամ էլ այս մեթոդների որոշակի համակցություն: Տոկոսավճարը սովորաբար չի կատարվում, մինչև որ ծախս տեղի չի ունենում: Այսինքն, եթե վարկի տոկոսավճարը պետք է վճարվի ամսական պարբերականությամբ, ապա վճարվող գումարը սովորաբար նախորդ ամսվա ընթացքում կատարված ծախսերն են: Մինչև վճարման իրականացումը պարտատիրոջ նկատմամբ պարտապանի ընդհանուր պարտավորությունը մեծանում է հաշվարկված, բայց չվճարած տոկոսավճարի ծախսի գումարի չափով: Հետևաբար, այն ինչ համարվում է որպես տոկոսի վճարում, դա պարտապանի առկա այն պարտավորությունների կրճատումն է, որի մի մասն առաջացել է արդեն իսկ տոկոսավճարի հաշվեգրման ձևով:
Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում տոկոսավճարները գրանցվում են վճարման պահին: Հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում չվճարված, սակայն վճարման ենթակա տոկոսավճարները կգրանցվեն այս կատեգորիայում և միաժամանակ կգրանցվեն որպես կրեդիտորական պարտքեր 2-րդ դասում, պարտավորություններ (200000):
Հաճախ տոկոսադրույքը որոշվում է պայմանագրի ստորագրման և փոխառության ձևակերպման ստացման ժամանակ: Եթե հաշվետու ժամանակաշրջանի ավարտը չի համընկնում պարբերական վճարումների ժամկետի հետ, ապա հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ընդհանուր պարտավորությունները ներառում են նաև հաշվեգրված, սակայն չվճարված տոկոսավճարի գումարները:
Որոշ ֆինանսական գործիքների դեպքում, ինչպիսիք են օրինակ պարտատոմսերը և զրոյական արժեկտրոններով պարտատոմսերը, մինչ արժեթղթի մարման ժամկետի լրանալը պարտապանը պարտատիրոջը որևէ վճարում կատարելու պարտավորություն չունի: Արդյունքում որևէ տոկոսավճար ենթակա չի վճարման մինչև արժեթղթի մարման ժամկետի լրանալը: Մարման ժամկետը լրանալուց հետո պարտապանի պարտավորությունը մարվում է մեկ վճարումով, որը ներառում է և' սկզբում փոխառությամբ վերցրած մայր գումարը, և' փոխառության ամբողջ ժամանակաշրջանում կուտակված տոկոսավճարը: Այս տիպի գործիքները համարվում են զեղչված, քանի որ փոխառության սկզբնական գումարը ավելի քիչ է, քան վճարվելիք գումարը:
Զեղչված գործիքների համար, որոնք մինչև մարման ժամկետը չեն պահանջում վճարներ պայմանագրի ժամկետի վերջում մարվող գումարի և սկզբում փոխառության վերցված գումարի տարբերությունը դա տոկոսավճարն է, որը պետք է բաշխվի պայմանագրով նշված հաշվետու ժամանակաշրջանի վրա: Այսպիսով, հաշվետու յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար գրանցվում է տոկոսավճարի գծով ծախս և պարտավորությունների ավելացում: Մեկից ավելի հաշվետու ժամանակաշրջանի առկայության դեպքում տոկոսավճարի գումարը ամբողջ ժամանակաշրջանի վրա տեղաբաշխելու մի շարք տարբերակներ կան: Ամենատարածված և ամենադյուրին տարբերակը ենթադրելն է, որ պայմանագրի ամբողջ տևողության ընթացքում տոկոսադրույքը հաստատուն է:
Քիչ ավելի բարդ է զեղչված գործիքի դեպքում, որը նույնպես պարբերական վճարումներ է ենթադրում: Այսպիսի դեպքերում տոկոսավճարի ծախսը դա պարբերաբար վճարման ենթակա եկամտի գումարն է, գումարած յուրաքանչյուր ժամանակաշրջանում կուտակված տոկոսավճարի գումարը, որը վերագրվում է թողարկման և մարման գների տարբերությանը: Կրկին, ամենատարածված ենթադրությունն այն է, որ պայմանագրի ողջ տևողության ընթացքում տոկոսադրույքը անփոփոխ է: Այս տոկոսադրույքն ապագա բոլոր վճարումների գումարը հավասարեցնում է սկզբում վերցրած փոխառության գումարին, երբ ապագա վճարումները զեղչվում են տոկոսադրույքով:
Որոշ դեպքերում արժեթղթերը (բացի բաժնետոմսերից) թողարկվում են հավելավճարով, այլ ոչ թե զեղչով: Տոկոսավճարի ծախսի որոշման մեթոդիկան նույնն է, ինչ որ զեղչված գործիքներինը, տարբերությամբ, որ հավելավճարը (մարման և թողարկման գների տարբերությունը) դիտվում է որպես բացասական տոկոսավճար:
Վարկերը հաճախ ենթադրում են պարբերական վճարներ, որոնք ներառում են ինչպես տոկոսավճար, այնպես էլ մայր գումարի մարում: Կուտակված տոկոսավճարին գերազանցող պարբերական վճարումները նվազեցնում են սկզբնական մայր գումարը: Ժամանակի ընթացքում կուտակված տոկոսավճարների մասնաբաժինը նվազում է, և մայր գումարի մարման վճարների մասնաբաժինը` ավելանում:
Պետական միավորները վարկերի և այլ տոկոսային վճարումներ ենթադրող պարտավորությունների դիմաց կարող են տոկոսավճարներ վճարել երրորդ կողմին, այն միավորների համար, որոնց համար հանդես են եկել որպես երաշխավոր: Երաշխավորված պարտքային պարտավորությունը չի արտացոլվում մինչև մյուս միավորի կողմից պարտավորությունների խախտման պահը: Այդ պահից հետո գրանցվում են պարտավորությունները, ինչպես նաև պարտքային պարտավորության հետ կապված տոկոսավճարները: Եթե պարտավորությունը չկատարող միավորի վերաբերյալ կառավարությունը ունի ֆինանսական պահանջ ներկայացնելու իրավունք, օրինակ` ակտիվները վերցնելու իրավունք, ապա այդ իրավունքը նույնպես պետք է արտացոլվի որպես ֆինանսական ակտիվների ձեռք բերում:
Ուշացած հարկային վճարումներով կամ հարկային օրենսդրության այլ խախտումներով գնահատված տոկոսավճարը դասակարգվում են որպես հարկային վճար հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կիրառվում են կառավարման տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ (482000) հաշվում:
Խումբ 441000 - ՆԵՐՔԻՆ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ
Բոլոր տոկոսավճարները, որոնք վճարվել են կամ հաշվեգրվել են ներքին աղբյուրներին, արտացոլվում են այս խմբում: Այս խումբը բաղկացած է հետևյալ հաշիվներից. ներքին արժեթղթերի տոկոսավճարներ (441100), ներքին վարկերի տոկոսավճարներ (441200): Տոկոսավճարներն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ | |
441111 | Կարճաժամկետ ներքին արժեթղթերի տոկոսավճարներ |
441121 | Երկարաժամկետ ներքին արժեթղթերի տոկոսավճարներ |
Ներքին վարկերի տոկոսավճարներ | |
441211 | Ներքին վարկերի տոկոսավճարներ պետական կառավարման հատվածին |
441212 | Ներքին վարկերի տոկոսավճարներ ոչ առևտրային կազմակերպություններին |
441221 | Ներքին վարկերի տոկոսավճարներ այլ կազմակերպություններին |
Խումբ 442000 - ԱՐՏԱՔԻՆ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ
Բոլոր տոկոսավճարները, որոնք վճարվել են կամ հաշվեգրվել են արտաքին աղբյուրներին արտացոլվում են այս խմբում: Այս խումբը բաղկացած է հետևյալ հաշիվներից. արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ (442100), արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ (442200): Արտաքին տոկոսավճարներն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ | |
442111 | Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ |
Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ | |
442211 | Տոկոսավճարներ օտարերկրյա կառավարություններին |
442212 | Տոկոսավճարներ Համաշխարհային բանկին |
442213 | Տոկոսավճարներ այլ միջազգային կազմակերպություններին |
442214 | Տոկոսավճարներ օտարերկրյա առևտրային բանկերին |
442215 | Տոկոսավճարներ այլ օտարերկրյա վարկատուներին |
Խումբ 443000 - ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ
Այս խմբում գրանցվում են ներքին և արտաքին փոխառությունների հետ կապված բոլոր վճարները. փոխանակման կուրսերի բացասական տարբերություն (443100), տույժեր (443200), փոխառությունների գծով տուրքեր (443300): Տույժերը ներառում են բոլոր այն վճարները, որոնք առաջացել են վճարումը ուշացնելու հետևանքով: Փոխառությունների գծով տուրքերը այն տուրքերն են, որոնք վճարվում են պարտքային պարտավորության ստեղծման պահին: Դրանք կարող են ներառել պարտքային պարտավորության իրավական գրանցման հետ կապված տուրքերը, կամ պարտքային պարտավորության վաճառքի գործընթացում աջակցող երրորդ կողմին վճարվող տուրքերը: Այս ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Փոխառությունների հետ կապված վճարներ | |
443111 | Փոխանակման կուրսերի բացասական տարբերություն |
443211 | Տույժեր |
443311 | Փոխառությունների գծով տուրքեր: |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 450000 - ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ
Սուբսիդիաները դրանք պետական միավորների կողմից կազմակերպություններին տրամադրված ընթացիկ անհատույց վճարներն են, որոնք տրամադրվում են հիմք ընդունելով վերջիններիս արտադրական գործունեության մակարդակը, արտադրվող, վաճառվող, արտահանվող և ներկրվող ապրանքների և ծառայությունների արժեքն ու քանակը: Սուբսիդիաները կարող են տրվել արտադրության մակարդակի, վաճառքի գնի վրա ազդելու համար կամ էլ կազմակերպությունների ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Սուբսիդիաները տրվում են միայն արտադրողներին, այլ ոչ վերջնական սպառողներին և դրանք միայն ընթացիկ տրանսֆերտներ են, այլ ոչ թե կապիտալ տրանսֆերտներ: Պետական միավորների կողմից ազգաբնակչությանը որպես սպառողներ կատարած տրանսֆերտները և ազգաբնակչությանը սպասարկող շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրված տրանսֆերտների մեծ մասը, կախված վճարի նպատակից, դիտվում են կամ որպես սոցիալական նպաստներ (470000) կամ նվիրատվություններ ոչ կառավարչական կազմակերպություններին (481000): Պետական միավորներին տրամադրված տրանսֆերտների մեծ մասը դիտվում են որպես դրամաշնորհներ (460000):
Սուբսիդիաները կարող են վճարվել որոշակի ապրանքների կամ արտադրության համար ընդհանրապես: Ապրանքի համար տրամադրվող սուբսիդիան դա այն սուբսիդիան է, որը վճարվում է ապրանքի կամ ծառայության յուրաքանչյուր միավորի հաշվարկով: Սուբսիդիան կարող է հաշվարկվել որպես ապրանքների և ծառայությունների քանակի յուրաքանչյուր միավորի համար սահմանված գումար, կամ էլ կարող է հաշվարկվել որպես յուրաքանչյուր միավորի գնի որոշակի տոկոս: Ապրանքի համար սուբսիդիան սովորաբար ենթակա է վճարման այն ժամանակ, երբ ապրանքը կամ ծառայությունը արտադրվել, վաճառվել, արտահանվել կամ ներկրվել է: Սակայն այն կարող է վճարման ենթակա լինել, ելնելով նաև այլ հանգամանքներից, երբ ապրանքը փոխանցվել, լիզինգով տրամադրվել, մատակարարվել կամ էլ օգտագործվել է սեփական սպառման կամ սեփական կապիտալի ձևավորման համար:
Արտադրության համար տրամադրվող սուբսիդիաները բաղկացած են այն սուբսիդիաներից, որոնք կազմակերպությունները ստանում են արտադրության համար, բայց կապված չեն որոշակի արտադրանքի հետ: Դրանց մեջ են ներառվում աշխատուժի և հաստիքացուցակի սուբսիդիաները, որոնք ենթակա են վճարման ընդհանուր աշխատավարձի գումարից կամ աշխատուժի ընդհանուր քանակից ելնելով, ինչպես նաև այն սուբսիդիաները, որոնք տրվում են շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցման նպատակով, և կազմակերպությունների անունից կատարվող տոկոսավճարները: Օրինակ, կառավարությունը կարող է հաշմանդամների համար աշխատատեղեր ստեղծելու քաղաքականություն վարել, և կազմակերպություններին խրախուսելու նպատակով առաջարկել սուբսիդավորել հաշմանդամներին վճարվող աշխատավարձի 50%-ը: Մեկ այլ օրինակ կարող է ծառայել գործարանների արդիականացմանն ուղղված կապիտալ ներդրումների խթանումը սուբսիդավորման միջոցով: Կառավարությունը կարող է առաջարկել սուբսիդավորել նոր գնված և տեղադրված սարքավորումների արժեքի 20%-ը:
Սուբսիդիաները ներառում են նաև պետական կազմակերպություններին և քվազիկորպորացիաներին տրված տրանսֆերտները տնտեսական գործունեության արդյունքում արձանագրած այնպիսի վնասի փոխհատուցման համար, որը կարող է լինել գների փոփոխության արդյունք, այնպես, որ գներն ավելի ցածր լինեն, քան նրանց միջին ինքնարժեքն է` կապված պետության կողմից իրականացրած նպատակային տնտեսական և սոցիալական քաղաքականության հետ:
Որոշ դեպքերում պետական միավորներին և ազգաբնակչությանը սպասարկող շահույթ չհետապնդող կազմակերպություններին կատարած վճարները կարող են դասակարգվել որպես սուբսիդիաներ: Այս դեպքում վճարը պետք է կախված լինի բոլոր արտադրողների վրա տարածվող ընդհանուր կանոնակարգերից, անկախ կառավարության հետ նրանց հարաբերություններից: Օրինակ, պետությունը կարող է սուբսիդիաներ տրամադրել բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն սահմանված մասնագիտություն ունեցողներին կամ սահմանված անաշխատունակությամբ մարդկանց:
Խումբ 451000 - ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այս խումբը ներառում է պետական կազմակերպություններին տրամադրվող բոլոր սուբսիդիաները: Այս խմբում ներառվում են սուբսիդիաները ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին և սուբսիդիաները ֆինանսական պետական կազմակերպություններին: Ոչ ֆինանսական կազմակերպությունները այն կազմակերպություններն են, որոնք ստեղծվել են ապրանքների արտադրության և վաճառքի, ինչպես նաև ոչ-ֆինանսական ծառայությունների մատուցման նպատակով: Ֆինանսական կազմակերպություններն այն կազմակերպություններն են, որոնք տրամադրում և մատուցում են ֆինանսական ծառայություններ: Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին | |
451111 | Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին |
451211 | Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին |
Խումբ 452000 - ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այս խումբը ներառում է ոչ պետական կազմակերպություններին տրամադրվող բոլոր սուբսիդիաները: Այս խմբում ներառվում են սուբսիդիաները ոչ պետական ոչ-ֆինանսական կազմակերպություններին և սուբսիդիաները ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին: Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Սուբսիդիաներ ոչ պետական կազմակերպություններին | |
452111 | Սուբսիդիաներ ոչ պետական ոչ-ֆինանսական կազմակերպություններին |
452211 | Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին: |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 460000 - ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Դրամաշնորհները դրանք պետական մեկ միավորից մեկ այլ միավորին կամ այլ պետությանը, կամ էլ միջազգային կազմակերպություններին տրամադրվող ոչ պարտադիր ընթացիկ կամ կապիտալ տրանսֆերտներ են: Դրամաշնորհները դասակարգվում են նախ և առաջ հաշվի առնելով այն ստացող միավորի տեսակը, ապա շնորհի ընթացիկ կամ կապիտալ լինելու հանգամանքով:
Դասակարգվում է դրամաշնորհներ ստացողների երեք տեսակ. դրամաշնորհներ օտարերկրյա պետություններին (461000), դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին (462000), և դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (463000):
Ընթացիկ դրամաշնորհները տրվում են ընթացիկ ծախսերի և պաշարների ձեռք բերման ֆինանսավորման համար: Կապիտալ դրամաշնորհները ֆինանսավորում են ոչ ֆինանսական ակտիվների (000000) ձեռքբերումը (բացառությամբ պաշարներից), երկարաժամկետ ֆինանսական ակտիվների (100000) ձեռքբերումը, կամ երկարաժամկեր պարտավորությունների (200000) կրճատումը: Կապիտալ դրամաշնորհները կարող են բաղկացած լինել հետևյալից.
■ Դրամական փոխանցումներից, որոնց արդյունքում ստացողը կարող է ձեռք բերել ակտիվը կամ ակտիվները, որոնք կարող են ներառել ենթակառուցվածքների կառուցումը, օրինակ` ճանապարհները,
■ Ակտիվի փոխանցումը, օրինակ սարքավորումների փոխանցումը տիրոջը,
■ Երկարաժամկետ պարտավորության չեղյալ համարումը երկու կողմերի համաձայնությամբ, օրինակ, կառավարության միավորից ստացած երկարաժամկետ ներքին պարտավորության ներումը,
■ Այլ միավորի պարտքի հանձնառությունը:
Եթե դրամաշնորհի տեսակը կասկած է հարուցում, այն պետք է դասակարգվի որպես ընթացիկ:
Բնեղեն շնորհները պետք է գնահատվեն ընթացիկ շուկայական գներով: Շուկայական գների վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում շնորհի արժեք է համարվում ռեսուրսների տրամադրման համար կատարած ծախսի մեծությունը կամ էլ այն գումարի մեծությունը, որը կստացվեր, եթե ռեսուրսը վաճառվեր:
Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում դրամաշնորհների գծով ծախսերը գրանցվում են ստացողներին վճարում կատարելու պահին Հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում դրամաշնորհները գրանցվում են այն ժամանակ, երբ դրանց ստացման համար անհրաժեշտ բոլոր պահանջներն ու պայմանները բավարարվել են և դոնոր միավորն ունի ոչ պայմանական պարտավորություն: Այդ պահի որոշումը բարդ է, քանզի գոյություն ունեն համապատասխանության բազմաթիվ պայմաններ` տարբեր իրավական ուժով: Որոշ դեպքերում դրամաշնորհի հնարավոր ստացողն իրավական պահանջ է ձեռք բերում այն ժամանակ, երբ նա բավարարում է որոշակի պայմանների, ինչպես օրինակ որոշակի նպատակների համար նախնական ծախսերի կատարումը կամ օրենսդրության ընդունումը: Շատ դեպքերում դրամաշնորհ ստացողը դոնորի նկատմամբ պահանջներ չի ներկայացնում և դրամաշնորհը պետք է գրանցվի այն պահին, երբ վճարումն իրականացվում է:
Խումբ 461000 - ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այս խումբը ներառում է օտարերկրյա կառավարություններին տրամադրվող բոլոր ընթացիկ և կապիտալ դրամաշնորհները: Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին | |
461111 | Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին |
461211 | Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին |
Խումբ 462000 - ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այս խումբը ներառում է միջազգային կազմակերպություններին տրամադրվող բոլոր ընթացիկ և կապիտալ դրամաշնորհները: Միջազգային կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհներն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին | |
462111 | Ընթացիկ դրամաշնորհներ «Կարմիր խաչ» ընկերությանը |
462121 | Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններում անդամավճարների գծով |
462191 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին |
462211 | Կապիտալ դրամաշնորհներ «Կարմիր խաչ» ընկերությանը |
462291 | Այլ կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին |
Խումբ 463000 - ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՆ
Կառավարման այլ մակարդակներին դրամաշնորհները ներառում են ընթացիկ (463100) և կապիտալ (463200) դրամաշնորհները պետական կառավարման հատվածին, համայնքներին, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին և պետական ու համայնքային ոչ-առևտրային կազմակերպություններին:
Համայնքներին տրամադրված դրամաշնորհները ներառում են սուբվենցիաները, դոտացիաները և այլ դրամաշնորհները: Սուբվենցիաները այն նպատակային դրամաշնորհներն են, որոնք տրամադրվում են կոնկրետ ծախսը կամ ծրագիրն իրականացնելու համար: Դոտացիաները` համայնքներին ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դրամաշնորհներն են:
Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | |
463119 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին |
463121 | Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին |
463122 | Ընթացիկ դոտացիաներ համայնքներին |
463129 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին |
463139 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
463149 | Այլ ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին |
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին | |
463219 | Այլ կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին |
463221 | Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին |
463229 | Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին |
463239 | Այլ կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
463249 | Այլ կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 470000 - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ
Սոցիալական նպաստները դրանք ողջ բնակչությանը կամ նրա առանձին խմբերին որոշակի սոցիալական ռիսկերից պաշտպանելու նպատակով դրամական կամ բնեղեն ձևով կատարվող վճարումներն են: Սոցիալական ռիսկը դա իրադարձություն կամ հանգամանք է, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազգաբնակչության բարեկեցության վրա, կամ ծախսեր կատարելու համար լրացուցիչ պահանջարկ առաջացնել կամ նվազեցնել նրանց եկամուտները:
Սոցիալական նպաստը վճարում է, որը տրամադրվում է կոլեկտիվ մեխանիզմի շրջանակներում: Նպաստները հատկացնելիս դրանց ստացողներից չի պահանջվում դրանց դիմաց որևէ համարժեք փոխհատուցում կատարել: Այսպիսիով, աշխատակիցներին որպես աշխատանքի վարձատրություն տրամադրվող հատկացումները, օրինակ, ապրելավարձը կամ ուտելիքի համար վճարվող գումարները, կամ գործատուի կողմից աշխատողներին տրամադրվող վարկերը սոցիալական նպաստներ չեն համարվում: Դրանք արտացոլվում են աշխատողների վարձատրություն (410000) հաշվում:
Սոցիալական ռիսկերից պաշտպանությունը կարող է նաև անուղղակիորեն տրամադրվել, օրինակ` հարկային արտոնություններ սահմանելու միջոցով: Այդ տեսքով տրամադրվող նպաստները, այնուամենայնիվ, սոցիալական նպաստներ չեն համարվում:
Սոցիալական նպաստները կարող են վճարվել դրամային կամ բնաիրային ձևով: Սոցիալական ապահովագրության այն նպաստները, որոնք վճարվում են բնաիրային տեսքով, ներառում են ազգաբնակչության օգտին շուկայական արտադրողից գնված ապրանքներն ու ծառայությունները կամ ազգաբնակչության կողմից ծրագրի կանոններին համապատասխան ձեռքբերված միջոցների փոխհատուցումը: Այս նպաստները հիմնականում բաղկացած են բժշկական կամ ատամնաբուժական միջամտության, վիրահատության, հիվանդանոցային պայմանների ապահովման, ակնոցների կամ կոնտակտային լինզաների, դեղորայքի, ամբուլատոր ծառայությունների և նմանատիպ ապրանքների և ծառայությունների նպաստներից:
Սոցիալական նպաստներն արտացոլվում են 2 խմբերում: Սոցիալական ապահովության նպաստներ (պարտադիր սոցիալական ապահովագրության կազմակերպություններ) (471000) հաշիվը ներառում է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից վճարվող նպաստները: Այս խումբն օգտագործվում է միայն Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից վճարվող նպաստները գրանցելու համար: Սոցիալական ապահովության նպաստներ դրամական արտահայտությամբ (բյուջեից) (472000) հաշվում գրանցվում են նպաստները, որոնք ուղղակիորեն վճարվել են անհատներին կամ տնային տնտեսություններին բյուջեի միջոցներից:
Խումբ 471000 - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ (ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Այս խումբն օգտագործվում է միայն Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից` սոցիալական նպաստների վճարները գրանցելու համար: Այս նպաստները կարող են վճարվել տնային տնտեսություններին դրամական կամ բնաիրային արտահայտությամբ: Խումբը բաժանվում է երկու սինթետիկ հաշիվների. տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովագրության վճարներ (471100), սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին (471200):
Սինթետիկ հաշիվ 471100 - Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովագրության վճարներ
Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովագրության վճարներ (471100) հաշիվը ներառում է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից դրամով կատարված վճարները, որոնք տրամադրվում են որպես ապահովագրված անձանց փոխհատուցում ժամանակավոր անաշխատունակության, կենսաթոշակի անցնելու, ֆիզիկական վնասի, գործազրկության դեպքում, ինչպես նաև ուղղակի տնային տնտեսություններին կամ անհատներին վճարվող այլ սոցիալական ապահովագրության նպաստները: Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ժամանակավոր անաշխատունակության համար ապահովագրված անձանց աշխատավարձի փոխհատուցում | |
471111 | Աշխատանքի վայրում տեղի ունեցած վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակության համար ապահովագրված անձանց աշխատավարձի փոխհատուցում |
471112 | Հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակության համար ապահովագրված անձանց աշխատավարձի փոխհատուցում |
471113 | Կարանտինի կամ խնամակալության պատճառով ժամանակավոր անաշխատունակության համար ապահովագրված անձանց աշխատավարձի փոխհատուցում |
471114 | Օրենքով նախատեսված` երեխաների երկարատև խնամքի փոխհատուցում |
Կենսաթոշակի անցնելու հետ կապված նպաստ | |
471121 | Բազային կենսաթոշակային նպաստ |
471122 | Արտերկրյա թոշակներ Հայաստանից դուրս բնակվող քաղաքացիներին |
471123 | Կենսաթոշակառուներին օգնություն և խնամք |
471124 | Կենսաթոշակառուներին ֆիզիկական վնասի գծով նպաստ |
471129 | Օրենքով սահմանված այլ թոշակներ և նպաստներ |
Հաշմանդամության ապահովագրության հիման վրա վճարվող փոխհատուցումներ | |
471131 | Փոխհատուցում ոչ-լրիվ դրույքով աշխատող հաշմանդամներին, II կարգ |
471132 | Փոխհատուցում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին |
471133 | Երկրորդ կարգի հաշմանդամներին միանվագ փոխհատուցում |
471134 | Աշխատավարձի ժամանակավոր փոխհատուցում հաշմանդամության օրերի համար` մինչև այլ համապատասխան աշխատանքի անցնելը |
471135 | Հաշմանդամներին ֆիզիկական վնասվածքների համար նպաստ |
471136 | Փոխհատուցումներ երրորդ կարգի հաշմանդամներին |
471137 | Ապահովագրված շահառուներին օգնություն և խնամք |
471139 | Այլ համապատասխան աշխատանքի համար փոխհատուցում/ Հաշմանդամության ապահովագրության այլ նպաստ |
Գործազրկության նպաստներ | |
471141 | Գործազրկության նպաստներ |
471142 | Վերապատրաստման վճարներ |
471143 | Գործազրկության այլ նպաստներ |
Տնային տնտեսություններին ուղղակի վճարվող այլ նպաստներ | |
471191 | Ներպետական ճանապարհային ծախսեր և օրապահիկներ |
471192 | Արտասահմանյան ճանապարհային ծախսեր և օրապահիկներ |
471193 | Հուղարկավորության նպաստ |
471194 | Բնակարանային նպաստներ |
471195 | Հանգստի ու առողջարանային ծառայություններ |
471199 | Տնային տնտեսություններին ուղղակի վճարվող այլ սոցիալական ապահովագրության նպաստներ |
Սինթետիկ հաշիվ 471200 - Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին
Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին (471200) հաշիվը ներառում է Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տնային տնտեսությունների և անհատների օգտին երրորդ անձանց կողմից բնեղեն տեսքով կատարված վճարումները: Այս վճարները ներառում են առողջապահական ծառայությունները, թոշակառուների և հաշմանդամների խնամքը, վերապատրաստման ծառայությունները և այլ վճարները, որոնցից են շտապ օգնության և վերականգնման ծառայությունները: Այս ծախսերի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին առողջապահական ծառայությունների դիմաց ուղղակի ծառայություն մատուցողներին վճարվող միջոցներ | |
471211 | Կլինիկաների, պոլիկլինիկաների և դիսպանսերների ծառայություններ |
471212 | Դիալիզի ծառայություններ |
471213 | Դեղագործական ծառայություններ և նյութեր |
471214 | Ատամնաբուժական ծառայություններ |
471215 | Հիվանդանոցային ստացիոնար ծառայություններ |
471216 | Օգնություն և սարքեր |
471217 | Սոցիալական ապահովագրության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններ |
471219 | Այլ ներքին առողջապահական ծառայություններ |
Արտերկրում առողջապահական ծառայությունների դիմաց ուղղակի ծառայություն մատուցողներին վճարվող միջոցներ | |
471221 | Առողջապահական ծառայությունների մատուցում ըստ միջազգային պայմանագրերի |
471222 | Երկկողմանի պայմանագրերի հիման վրա մատուցվող առողջապահական ծառայություններ |
471223 | Արտերկրում բնակվող ապահովագրված անձանց մատուցվող առողջապահական ծառայություններ |
471224 | Արտերկիր բուժման ուղարկվող ապահովագրված անձանց ծախսեր |
471229 | Արտերկրում այլ առողջապահական ծառայություններ |
Թոշակառուների խնամք | |
471231 | Օրավարձ, տնային օգնություն ծերանոցներում |
471232 | Օրավարձ, տնային օգնություն հատուկ հիմնարկներում |
Հաշմանդամների խնամք | |
471241 | Հաշմանդամների ապրելավարձ |
471242 | Հաշմանդամների կրթական ծախսեր |
471243 | Հաշմանդամների համար կազմակերպված միջոցառումների ծախսեր |
Վերապատրաստման ծառայություններ | |
471251 | Ընդհանուր ուսուցման ծառայություններ |
471252 | Վերապատրաստման ծառայություններ |
471253 | Մասնագիտական վերապատրաստման ծառայություններ |
Այլ սոցիալական ապահովագրության նպաստներ կամ միջոցներ, որոնք ուղղակի վճարվում են ծառայություններ մատուցողներին | |
471291 | Շտապ օգնության ծառայություններ |
471292 | Վերականգնման ու հանգստի ծառայություններ |
471299 | Այլ սոցիալական ապահովագրության նպաստներ կամ միջոցներ, որոնք ուղղակի վճարվում են ծառայություններ մատուցողներին |
Խումբ 472000 - Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)
Այս խումբը ներառում է տնային տնտեսություններին դրամով կատարված վճարները, որոնք ծառայում են նույն նպատակին, որին ծառայում են Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տրամադրվող նպաստները, տարբերությամբ, որ այս նպաստները վճարվում են ուղղակիորեն բյուջետային միջոցներից:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից | |
472111 | Հիվանդության նպաստներ |
472121 | Հաշմանդամության նպաստներ |
472131 | Պատերազմի հաշմանդամներին տրամադրվող նպաստներ |
472132 | Քաղաքացիական պատերազմի հաշմանդամներին տրամադրվող նպաստներ |
Մայրության նպաստներ բյուջեից | |
472211 | Մայրության նպաստներ |
Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից | |
472311 | Երեխաների կամ ընտանեկան նպաստներ |
Գործազրկության նպաստներ բյուջեից | |
472411 | Գործազրկության նպաստներ |
Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից | |
472511 | Աշխատանքային թոշակներ |
472521 | Տարիքային թոշակներ |
Հուղարկավորության նպաստներ բյուջեից | |
472611 | Հուղարկավորության նպաստներ |
Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից | |
472711 | Ակադեմիական պարգևներ |
472712 | Ուսանողական պարգևներ |
472713 | Աշակերտների պարգևներ |
472714 | Ուսանողների կրթաթոշակներ |
472715 | Սնունդ և բնակարան ուսանողների համար |
472721 | Մշակութային նպաստներ |
472731 | Սպորտային պարգևներ |
472732 | Սպորտային կրթաթոշակներ |
472741 | Գիտական նպաստներ |
472742 | Կրթական նպաստներ գիտնականների և հետազոտողների համար |
Բնակարանային նպաստներ բյուջեից | |
472811 | Բնակարանային նպաստներ |
Այլ նպաստներ բյուջեից | |
472911 | Այլ նպաստներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 480000 - ԱՅԼ ԾԱԽՍԵՐ
Այլ ծախսերի շարքին են դասվում մի շարք տրանսֆերտներ, որոնք ծառայում են տարբեր նպատակների համար, և այլ ծախսային գործարքներ, որոնք չեն ներառվում որևէ այլ հոդվածում: Այլ ծախսերն արտացոլվում են հետևյալ խմբերում. նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին (481000), հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կիրառվում են կառավարման տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ (482000), դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ (483000), բնական աղետներից կամ այլ բնական երևույթներից առաջացած վնասների կամ վնասվածքների վերականգնում (484000), կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասների կամ վնասվածքների վերականգնում (485000):
Այլ ծախսերում են արտացոլվում նաև պահուստային միջոցները (489000): Պահուստային միջոցների կատեգորիան կիրառվում է միայն բյուջետավորման նպատակներով և չի օգտագործվում ծախսերը գրանցելու համար:
Խումբ 481000 - ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ (ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հասարակական կազմակերպություններին նվիրատվությունները սովորաբար բաղկացած են անդամավճարների տեսքով, բաժանորդագրությունների, պարբերական կամ ոչ պարբերական ձևով կատարվող կամավոր նվիրատվությունների տեսքով տրամադրվող դրամական հատկացումներից: Այս տրանսֆերտները նպատակ ունեն ծածկելու ազգաբնակչությանը սպասարկող շահույթ չհետապնդող հաստատությունների արտադրական ծախսերը կամ տրամադրել այնպիսի միջոցներ, որոնց հաշվին ազգաբնակչությանը սոցիալական աջակցության նպաստների տեսքով կարող են կատարվել ընթացիկ տրանսֆերտներ: Այս դասին պատկանում են նաև բնեղեն տրանսֆերտները` սննդի, հագուստի, ծածկոցների և դեղորայքի տեսքով, որոնք ազգաբնակչությանը բաշխելու նպատակով տրվում են բարեգործական կազմակերպություններին: Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ | |
481111 | Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ |
481121 | Տնային տնտեսություններին բնեղեն արտահայտությամբ ծառայություններ մատուցող շահույթ չհետապնդող կազմակերպություններին նվիրատվություններ |
Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին | |
481911 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
Խումբ 482000 - ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Կառավարության տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող հարկերը, պարտադիր վճարները և տույժերը գրանցվում են այս խմբում:
Այս խումբը բաղկացած է հետևյալ հաշիվներից. աշխատավարձի ֆոնդ (482100), այլ հարկեր (482200), պարտադիր վճարներ (482300), պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր (482400):
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Աշխատավարձի ֆոնդ | |
482111 | Աշխատավարձի ֆոնդ |
Այլ հարկեր | |
482211 | Գույքահարկ |
482212 | Ֆինանսական գործառնություններից հարկեր |
482221 | Ապրանքների գծով հարկեր |
482222 | Ծառայությունների գծով հարկեր |
482231 | Փոխադրամիջոցների գրանցում |
482241 | Մաքսատուրք |
482291 | Այլ հարկեր |
Պարտադիր վճարներ | |
482311 | Պետական տուրքեր |
482321 | Համայնքային տուրքեր |
482331 | Ոչ առևտրային կազմակերպությունների տուրքեր |
482341 | Դատական տուրքեր |
Կառավարման տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր | |
482411 | Հանրապետական տուգանքներ |
482421 | Ոչ առևտրային կազմակերպությունների տույժեր |
482431 | Համայնքային տույժեր |
Խումբ 483000 - ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Դատարանների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները գրանցվում են այս խմբում` հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ |
Նկարագրություն |
Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ | |
483111 | Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ |
Խումբ 484000 - ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Այս խմբում գրանցվում են բնական աղետների կամ այլ բնական երևույթների հետևանքով առաջացած վնասվածքների գծով փոխհատուցումները:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բնական աղետներից կամ այլ բնական պատճառներով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում | |
484111 | Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում |
484211 | Վայրի կենդանիների կողմից ստացած վնասվածքների վերականգնում |
484212 | Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում |
Խումբ 485000 - ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Այս խումբը ներառում է պետական միավորների կողմից ազգաբնակչությանը կամ գույքին պատճառած վնասների փոխհատուցման վճարները: Այս վճարները կարող են լինել դատարանի կողմից պարտադրված կամ պայմանավորվածության արդյունք:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
485111 | Կառավարման մարմինների գործունեության կամ անգործության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում |
Խումբ 486000 - ԱՅԼ ԾԱԽՍԵՐ
Այս խմբում գրանցվում են բոլոր ընթացիկ այն ծախսերը, որոնք չեն կարող գրանցվել նախորդ այլ հաշիվներում: Երբ ոչ ֆինանսական ակտիվի վաճառքի գինը պակաս է հաշվեկշռում գրանցված արժեքից, ապա այդ կորուստները արտացոլվում են այս հաշվում: Այլ ծախսերը արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ ծախսեր | |
486111 | Այլ ընթացիկ ծախսեր |
486112 | Այլ կապիտալ ծախսեր |
486113 | Ոչ ֆինանսական ակտիվների վաճառքից կորուստներ |
Խումբ 489000 - ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ՖՈՆԴ)
Պահուստային միջոցներից ֆինանսավորվում են այն ծախսերը, որոնք նախատեսված չեն եղել պետական բյուջեում: Դրանց միջոցով ապահովվում են նաև բյուջետային երաշխիքները:
Այս խմբում գրանցվում են միայն բյուջետային հատկացումները: Ծախսերը այստեղ չեն գրանցվում: Հաստատված բյուջետային հատկացումը պետք է գրանցվի` պակասեցնելով պահուստային միջոցները և ավելացնելով համապատասխան ծախսային տնտեսագիտական հոդվածը, որտեղից կատարվելու է ծախսը: Կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ ծածկագրերը բյուջետային տրանսֆերտները գրանցելու համար.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պահուստային միջոցներ | |
489111 | Պահուստային միջոցներ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 6 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 500000)
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը գրանցվում են 500000 դասում: Ոչ ֆինանսական ակտիվներ են հանդիսանում ֆինանսական ակտիվների շարքին չդասվող բոլոր տնտեսական ակտիվները: Գոյություն ունեն ոչ ֆինանսական գործառնությունները արտացոլող և միմյանց հետ սերտորեն փոխկապակցված երեք դասեր.
Դաս 000000 - Ոչ ֆինանսական ակտիվներ
Դաս 500000 - Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր
Դաս 800000 - Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը արտացոլվում են չորս կատեգորիներում: Այս կատեգորիաները նույնն են նշված բոլոր երեք դասերի համար: Առաջին երեք կատեգորիաներն են արտադրված ակտիվները. հիմնական միջոցները (510000), պաշարները (520000) և բարձրարժեք ակտիվները (530000): Չորրորդ կատեգորիան բաղկացած է բոլոր ոչ արտադրական ակտիվներից (540000):
Ոչ ֆինանսական ակտիվները կարող են լինել արտադրական ծագում ունեցող (օր.` արտադրական գործընթացի արդյունք) կամ բնական ծագում ունեցող ակտիվներ: Արտադրական ծագում ունեցող ակտիվները դասակարգվում են հիմնական միջոցների, պաշարների կամ բարձրարժեք առարկաների.
● Հիմնական միջոցները նյութական ակտիվներ են, որոնք առկա են արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման, վարձակալության տալու կամ վարչական նպատակներով օգտագործելու համար և որոնք օգտագործվում են ավելի քան մեկ տարի ժամկետով:
● Պաշարներն այն ապրանքներն են, որոնք պահվում են արտադրողների մոտ վաճառքի, արտադրության մեջ օգտագործելու կամ սպառման նպատակով:
● Բարձրարժեք առարկաները զգալի արժեք ունեցող արտադրված ապրանքներն են, որոնք ձեռք են բերվում կամ պահվում հիմնականում որպես արժեքների կուտակումներ և հիմնականում չեն օգտագործվում արտադրության կամ սպառման նպատակով:
Ոչ ֆինանսական ակտիվները կարող են լինել նաև ոչ արտադրական ակտիվներ: Եվ բնական ծագում ունեցող ակտիվները, և ոչ նյութական ոչ արտադրական ակտիվները դասվում են ոչ արտադրական ակտիվներին: Բնական ծագում ունեցող ակտիվներն իրենց մեջ ներառում են հողը, հանքանյութերը և էլեկտրամագնիսական սպեկտրը, եթե դրանց նկատմամբ առկա է ակնհայտ սեփականության իրավունք: Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվները ներառում են արտոնագրերը և վարձակալությունները:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր դասում գրանցվում են ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման, կառուցման, պահպանման և վերանորոգման հետ կապված բոլոր դրամական ելքերը: Բոլոր այլ դրամական ելքերը, բացառությամբ հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման (600000) հետ կապված ծախսերից, գրանցվում են ընթացիկ ծախսեր (400000) դասում:
Եթե կառավարությունը որոշում է վերագնահատել ակտիվները, հիմնվելով դրանց շուկայական արժեքի վրա, ապա այդ մուտքերը գրանցվում են միայն հաշվեկշռի ոչ ֆինանսական ակտիվներ (000000) դասում: Նմանապես ամորտիզացիան կամ ծախսերը գրանցվում են հիմնական կապիտալի սպառում (430000) հաշվում, քանի որ դա ոչ դրամական երևույթ է և համարվում է գործառնության արժեք:
Դրամարկղային հիմունքով բյուջետավորման դեպքում ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման կամ դրանց հետ կապված այլ ծախսերը գրանցվում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000) դասում: Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում ոչ ֆինանսական ակտիվների գծով փաստացի ծախսերը նույնպես գրանցվում են 500000 դասում:
Երբ բյուջետավորումն իրականացվում է դրամարկղային հիմունքով, իսկ հաշվապահական հաշվառումը` հաշվեգրման հիմունքով, ապա ամբողջ տարվա ընթացքում ոչ ֆինանսական ակտիվների հետ կապված ծախսերը թե' բյուջետավորման և թե' հաշվապահական հաշվառման մասով պետք է արտացոլվեն այս դասում: Տարվա վերջում հաշվեկշռի ոչ ֆինանսական ակտիվներ (000000) դասում գրանցված ակտիվների համար կատարվում են հաշվանցող մուտքագրումներ հաշվանցումներ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (590000) հաշվում: Այս մոտեցումը թույլ է տալիս իրականացնել շարունակական բյուջետային վերահսկում, ծախսերի ավելի կատարելագործված հաշվառում և հաշվետվությունների ներկայացում թե' դրամարկղային, թե' հաշվեգրման մեթոդներով:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 510000 - ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հիմնական միջոցները դրանք արտադրված ակտիվներ են, որոնք համապատասխանում են հիմնական միջոցներ (010000) դասում ներկայացված սահմանմանը: Հիմնական միջոցները արտացոլվում են հետևյալ հաշիվներում. շենքեր և շինություններ (511000), մեքենաներ և սարքավորումներ (512000) և այլ հիմնական միջոցներ (513000):
Այս կատեգորիայում արտացոլվող ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի օրինակներից են.
ա) Հիմնական միջոցներ (010000) դասին պատկանող հիմնական միջոցի կապիտալ վերանորոգումը կամ բարելավումը,
բ) Պատմական հուշարձանները կամ արվեստի գործերը, որոնք հանդիսանում են պետության սեփականությունը և ցուցադրվում են հասարակությանը ծառայություն մատուցելու նպատակով,
գ) Զինվորական կիրառման նպատակով ձեռք բերված կառույցները, որոնք օգտագործվում են հիմնականում նույն կերպ, ինչպես որ նմանատիպ կառույցները` քաղաքացիական ոլորտում,
դ) Ոչ ռազմական կազմակերպությունների կողմից օգտագործվող ներքին անվտանգության և ոստիկանական գործունեության մեջ ներառված թեթև զենքերը և զրահապատ մեքենաները,
ե) Հիմնական միջոց համարվող ապրանքի բաղկացուցիչ մասերը, չնայած այն փաստին, որ առանձին բաղկացուցիչ մասը կարող է չհամապատասխանել հիմնական միջոցի սահմանման մեջ ներկայացված գումարային սահմանին:
Այլ ծախսերը, որոնք առաջին հայացքից կարող են դասակարգվել, որպես հիմնական միջոցների գծով ծախսեր, փոխարենը արտացոլվում են ընթացիկ ծախսեր (400000) հաշվում:
ա) Որոշ ապրանքներ, ինչպիսիք են օրինակ քարածուխը, կարող են երկար ծառայության ժամկետ ունենալ, բայց չեն համարվում հիմնական միջոց, որովհետև մեկանգամյա օգտագործում ունեն:
բ) Ռազմամթերքը չի դիտարկվում որպես հիմնական միջոց, որովհետև դրանք միանգամյա օգտագործման ապրանքներ են` այլ ոչ թե արտադրության մեջ բազմակի և անընդհատ օգտագործվող: Այս մոտեցումը տարածվում է նաև տրանսպորտային միջոցների, այլ սարքերի և կառույցների վրա, որոնց ֆունկցիան նշված ռազմամթերքի գործարկումն է (օրինակ` ռազմանավեր, սուզանավեր, ռազմական ինքնաթիռներ, տանկեր, ուժային մեքենաներ, հրթիռակիրներ և ամբարներ), որոնք նույնպես չեն դիտարկվում որպես հիմնական միջոցներ:
Խումբ 511000 - ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շենքերի և շինությունների գծով ծախսերը տարանջատվում են հետևյալ հաշիվների` շենքերի և շինությունների ձեռք բերում (511100), շենքերի և շինությունների կառուցում (511200) և շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (511300):
Շենքերի և շինությունների գծով ծախսերը ներառում են շինհրապարակի մաքրման և նախապատրաստման արժեքը, ինչպես նաև շինությունների անբաժանելի մաս հանդիսացող բոլոր հարմարանքների, սարքերի և սարքավորումների արժեքը:
Որոշ կառույցներ հանդիսանում են հողի զգալի բարեկարգումներ, օրինակ` ջրահավաքներ և ջրհեղեղից պաշտպանման համար կառուցված պատնեշներ կամ հողի բարեկարգում: Այս ակտիվները նախատեսված են հողի որակի բարելավման և ընդլայնման համար և անմիջականորեն չեն օգտագործվում այլ ապրանքներ կամ ծառայություններ արտադրելու համար: Դրանց արժեքը ներառվում է հողի արժեքի մեջ:
Ռազմական նպատակներով ձեռք բերված կառույցների արժեքը նույնպես ներառվում է հողի արժեքի մեջ, եթե դրանք օգտագործվում են նույն նպատակով կամ ձևով, ինչպես քաղաքացիական նպատակով ձեռք բերվածները:
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումների, վերակառուցումների կամ ընդլայնումների գծով ծախսերն արտացոլվում են շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (511300) հաշվում: Սակայն շենքերի և շինությունների շարունակական (ընթացիկ) պահպանման և վերանորոգման ծախսերն արտացոլվում են ծառայությունների և ապրանքների ձեռք բերում (420000) հոդվածում` որպես ընթացիկ ծախսեր:
Սինթետիկ հաշիվ 511100 - Շենքերի և շինությունների ձեռք բերում
Շենքերի և շինությունների ձեռք բերումն ընդգրկում է հետևյալ հաշիվները. բնակելի շենքերի և բնակարանների ձեռք բերում (511110), ոչ բնակելի շենքերի ձեռք բերում (511120) և այլ շինությունների ձեռք բերում (511190):
Այս սինթետիկ հաշիվը ներառում է շենքերի և շինությունների ձեռք բերման ծախսերը անկախ նրանից, թե այդ շենքերի ու շինությունների արժեքը մարվում է ժամանակի ընթացքում, թե ֆինանսավորվում է երրորդ աղբյուրից (օր. վարկի միջոցով): Եթե դրանք ֆինանսավորվում են վարկի միջոցով, ապա գրանցվում են երկու առանձին դրամական գործառնություններ: Առաջինը գրանցում է վարկից ստացված դրամական միջոցները, իսկ երկրորդը` կառույցը գնելու նպատակով կատարված ծախսը: Եթե շենքը կամ շինությունը կառուցվում է պետական միավորի կողմից, ապա դրա հետ կապված նախագծման և շինարարության ծախսերը գրանցվում են շենքերի և շինությունների կառուցում (511200) հաշվում:
Բնակելի շենքեր և բնակարանների ձեռք բերում (511110) հաշիվը ներառում է բոլոր ծախսերը այն շինությունների ձեռքբերման գծով, որոնք հիմնականում կամ ամբողջովին օգտագործվում են որպես կացարաններ, ներառյալ ավտոտնակները և բնակարանների հետ կապված այլ կառույցները: Շարժական տները և ավտոկցորդները, որոնք օգտագործվում են որպես հիմնական բնակատեղ, նույնպես ներառվում են այս հաշվում: Զինծառայողների համար ձեռք բերված բնակարանները նույնպես ներառվում են, քանի որ դրանք օգտագործվում են նույն նպատակով, ինչպես որ քաղաքացիական անձանց կողմից ձեռք բերվածները:
Ոչ բնակելի շենքերի ձեռքբերում (511120) հաշիվը ներառում է բնակելի շինությունների դասին չդասվող բոլոր այլ շինությունների ձեռքբերման գծով ծախսերը: Այսպիսի շինություններն են, օրինակ` գրասենյակային շինությունները, դպրոցները, հիվանդանոցները, հանրային զվարճությունների շինությունները, առևտրային շինությունները, հյուրանոցները և ռեստորանները: Ռազմական նպատակներով գնված շինությունները և կառույցները այնքանով են ընդգրկվում այս խմբի մեջ, որքանով դրանք նման են նմանատիպ քաղաքացիական շինություններին և կարող են օգտագործվել այդ նպատակների համար:
Այլ շինությունների ձեռք բերում (511190) հաշիվը ներառում է բոլոր այլ կառույցների ձեռքբերման գծով ծախսերը, ներառյալ սպորտային կառույցները և հանգստյան վայրերը, մշակութային հաստատությունները և կալանավայրերը:
Շենքերի և շինությունների ձեռք բերման ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բնակելի շենքերի և բնակարանների ձեռք բերում | |
511111 | Բնակելի շենքեր պետական ծառայողների համար |
511112 | Բնակելի շենքեր սոցիալական խմբերի համար |
511113 | Բնակելի շենքեր փախստականների համար |
511119 | Այլ բնակելի շենքեր |
Գրասենյակային շենքերի և այլ շինությունների ձեռք բերում | |
511121 | Գրասենյակային շենքեր և ոչ բնակելի տարածքներ |
511122 | Հիվանդանոցներ, առաջնային բուժօգնության հիմնարկներ և ինտերնատներ |
511123 | Կրթական հաստատություններ և մանկապարտեզներ |
511124 | Ռեստորաններ և հանգստյան տներ |
511125 | Պահեստներ, ամբարներ և տեխնիկական սպասարկման կայարաններ |
511126 | Սահմանային կետեր |
511127 | Արտադրական տարածքներ |
511129 | Այլ ոչ բնակելի շենքեր |
Այլ շինությունների ձեռք բերում | |
511191 | Սպորտային և առողջարանային կառույցներ |
511192 | Մշակութային հաստատություններ |
511193 | Կալանավայրեր |
511199 | Այլ շինություններ |
Սինթետիկ հաշիվ 511200 - Շենքերի և շինությունների կառուցում
Շենքերի և շինությունների կառուցումը ընդգրկում է հետևյալ հաշիվները. բնակելի շենքերի և բնակարանների կառուցում (511210), ոչ բնակելի շենքերի կառուցում (511220), տրանսպորտային շինությունների կառուցում (511230), ջրային տնտեսության ենթակառույցների շինարարություն (511240) և այլ կառույցների շինարարություն (511290):
Եթե շենքը կամ շինությունը կառուցվում է պետական միավորի կողմից, ապա այս սինթետիկ հաշիվը ներառում է դրանց նախագծման և կառուցման հետ կապված բոլոր ծախսերը: Այս ծախսերը ներառում են նախագծման, շինանյութերի ձեռք բերման, ճարտարապետական ծառայությունների, ծախսերի պլանավորման, աշխատուժի վարձման կամ պայմանագրերի կնքման հետ կապված բոլոր ծախսերը: Եթե շենքը կամ շինությունը գնվում է պետական միավորի կողմից, ապա դրա արդյունքում առաջացած ծախսերը գրանցվում են բնակելի շենքեր և բնակարանների ձեռք բերում (511100) հաշվում:
Բնակելի շենքերի և շինությունների և ոչ բնակելի շենքերի սահմանումը համընկնում է շենքերի և շինությունների ձեռք բերում (511100) հաշվի սահմանմանը: Տրանսպորտային օբյեկտների կառուցում (511230) հաշիվը ներառում է մայրուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների, թունելների, երկաթուղիների, ստորգետնյա ճանապարհների և վազքուղիների կառուցման գծով բոլոր ծախսերը: Ջրային ենթակառուցվածքների շինարարություն (511240) հաշիվը ընդգրկում է կոյուղիների, ջրուղիների և ջրամբարների կառուցման գծով բոլոր ծախսերը: Այլ կառույցների շինարարություն (511290) հաշիվը ներառում է բոլոր այլ կառույցները. գազատարները, հաղորդակցության գծերը, էլեկտրագծերը և խողովակաշարերը, բացօթյա սպորտային և առողջարանային կառույցները, կալանավայրերը:
Շենքերի և շինությունների կառուցման ծախսերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բնակելի շենքերի և բնակարանների կառուցում | |
511211 | Բնակելի շենքեր պետական ծառայողների համար |
511212 | Բնակելի շենքեր սոցիալական խմբերի համար |
511213 | Բնակելի շենքեր փախստականների համար |
511219 | Այլ բնակելի շենքեր |
Ոչ բնակելի շենքերի կառուցում | |
511221 | Գրասենյակային շենքեր և ոչ բնակելի տարածքներ |
511222 | Հիվանդանոցներ, առաջնային բուժօգնության հիմնարկներ և ինտերնատներ |
511223 | Կրթական հաստատություններ և մանկապարտեզներ |
511224 | Ռեստորաններ և հանգստյան տներ |
511225 | Պահեստներ, ամբարներ, գարաժներ և այլն |
511226 | Սահմանային կետեր |
511227 | Արտադրական տարածքներ |
511229 | Այլ ոչ բնակելի շենքեր |
Տրանսպորտային շինությունների կառուցում | |
511231 | Մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, էստակադաներ և թունելներ |
511232 | Երկաթգիծ |
511233 | Օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղիներ |
511239 | Այլ տրանսպորտային շինություններ |
Ջրային տնտեսության ենթակառույցների շինարարություն | |
511241 | Ջրամատակարարման համակարգեր |
511242 | Ջրահեռացման համակարգեր |
511243 | Ամբարտակներ |
511249 | Ջրային տնտեսության այլ ենթակառույցներ |
Այլ կառույցների շինարարություն | |
511291 | Գազատարներ |
511292 | Կոմունիկացիոն և էլեկտրական լարեր |
511293 | Սպորտային և առողջարանային կառույցներ |
511294 | Մշակութային հիմնարկներ |
511295 | Կալանավայրեր |
511299 | Այլ կառույցներ |
Սինթետիկ հաշիվ 511300 - Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումը ընդգրկում է հետևյալ հաշիվները. շենքերի և բնակարանների կապիտալ վերանորոգում (511310), ոչ բնակելի շենքերի կապիտալ վերանորոգում (511320), տրանսպորտային շինությունների կապիտալ վերանորոգում (511330), ջրային տնտեսության ենթակառույցների կապիտալ վերանորոգում (511340), այլ կառույցների կապիտալ վերանորոգում (511390):
Այս սինթետիկ տնտեսագիտական հաշիվը ընդգրկում է շենքերի և շինությունների կապիտալ շահագործման գծով ծախսերը: Հիմնական միջոցների կապիտալ վերանորոգումը կամ խոշոր նորոգումները տարբերակվում են ընթացիկ բարելավումից և վերանորոգումից հետևյալ առանձնահատկություններով. (ա) հիմնական միջոցների վերակառուցման, վերակառուցման կամ ընդլայնման վերաբերյալ որոշումը ներդրումային քաղաքականության արդյունք է, որը կարող է իրագործվել ցանկացած ժամանակ, և որը սակայն թելադրված չէ ակտիվի վիճակից և (բ) վերակառուցումները և ընդլայնումներն ավելացնում են առկա հիմնական միջոցի արտադրողականությունը կամ հզորությունը կամ զգալիորեն երկարացնում նրա օգտակար ծառայության ժամկետը:
Հիմնական միջոցների պահպանման և ընթացիկ վերանորոգման համար օգտագործված ապրանքներն ու ծառայությունները համարվում են ընթացիկ ծախսեր և գրանցվում են ծառայությունների և ապրանքների ձեռք բերում (420000) հաշվում: Հիմնական միջոցների պահպանումը և վերանորոգումը տարբերակվում են կապիտալ վերանորոգումից հետևյալ առանձնահատկություններով.
ա) դրանք գործողություններ են, որոնք հիմնական միջոցների սեփականատերերը կամ օգտագործողները պարտավոր են պարբերաբար իրականացնել, որպեսզի կարողանան օգտագործել այդ ակտիվները` դրանց ծառայության համար նախատեսված ժամկետի ընթացքում.
բ) դրանք չեն փոխում հիմնական միջոցները կամ դրանց կիրառությունը, այլ պահպանում են դրանք սարքին վիճակում կամ էլ շարքից դուրս գալու դեպքում վերականգնում են դրանց նախկին աշխատանքային վիճակը:
Բնակելի շենքերի և շինությունների, ոչ բնակելի շենքների, տրանսպորտային օբյեկտների, ջրային ենթակառուցվածքների և այլ կառույցների սահմանումը համընկնում է շենքերի և շինությունների կառուցում (511200) հաշվի սահմանման հետ:
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումն արտացոլվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Շենքերի և բնակարանների կապիտալ վերանորոգում | |
511311 | Բնակելի շենքեր պետական ծառայողների համար |
511312 | Բնակելի շենքեր սոցիալական խմբերի համար |
511313 | Բնակելի շենքեր փախստականների համար |
511319 | Այլ բնակելի շենքեր |
Ոչ բնակելի շենքերի կապիտալ վերանորոգում | |
511321 | Գրասենյակային շենքեր և ոչ բնակելի տարածքներ |
511322 | Հիվանդանոցներ, առաջնային բուժօգնության հիմնարկներ և ինտերնատներ |
511323 | Կրթական հաստատություններ և մանկապարտեզներ |
511324 | Ռեստորաններ և հանգստյան տներ |
511325 | Պահեստներ, ամբարներ, գարաժներ և այլն |
511326 | Սահմանային կետեր |
511327 | Արտադրական տարածքներ |
511328 | Այլ ոչ բնակելի շենքեր |
Տրանսպորտային շինությունների կապիտալ վերանորոգում | |
511331 | Մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, էստակադաներ և թունելներ |
511332 | Երկաթգիծ |
511333 | Օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղիներ |
511339 | Այլ տրանսպորտային շինություններ |
Ջրային տնտեսության ենթակառույցների կապիտալ վերանորոգում | |
511341 | Ջրամատակարարման համակարգեր |
511342 | Ջրահեռացման համակարգեր |
511343 | Ամբարտակներ |
511349 | Ջրային տնտեսության այլ ենթակառույցներ |
Այլ կառույցների կապիտալ շահագործում | |
511391 | Գազատարներ |
511392 | Կոմունիկացիոն և էլեկտրական լարեր |
511393 | Սպորտային և առողջարանային կառույցներ |
511394 | Մշակութային հիմնարկներ |
511395 | Կալանավայրեր |
511399 | Այլ կառույցներ |
Խումբ 512000 - ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Մեքենաները և սարքավորումները ներառում են տրանսպորտային սարքավորումները (512110) և վարչական նշանակության սարքավորումները (512200): Շենքերի կամ այլ կառույցների անբաժան մասը հանդիսացող մեքենաները և սարքավորումները ներառվում են շենքեր և շինությունների արժեքի մեջ, և չեն արտացոլվում շենքեր և շինություններ (511000) դասին պատկանող սարքավորումների խմբում: Փոքրարժեք գործիքները, որոնք չեն համապատասխանում հիմնական միջոցի սահմանմանը և որոնք ձեռք են բերվում պարբերաբար և հաստատուն քանակով, ինչպիսիք են` ձեռքի գործիքները, չեն համարվում հիմնական միջոցներ և պետք է արտացոլվեն ապրանքների և ծառայությունների ձեռք բերում (420000) հաշվում:
Մեքենաների և սարքավորումների հիմնանորոգման ու պահպանման ծախսերն արտացոլվում են ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսերում, երբ վերանորոգումը զգալիորեն բարելավում է ակտիվի հզորությունը կամ աշխատունակությունը, կամ զգալիորեն երկարացնում է վերջինիս ծառայության ժամկետը:
Սինթետիկ հաշիվ 512100 - Տրանսպորտային սարքավորումներ
Տրանսպորտային սարքավորումներ հաշիվը ներառում է մարդկանց և առարկաներ տեղափոխող սարքավորումների գծով ծախսերը, ներառյալ ավտոմեքենաներ, տրեյլերներ և կիսատրեյլերներ, նավեր, երկաթուղու լոկոմոտիվներ և շարժակազմեր, օդանավեր, մոտոցիկլներ և հեծանիվներ:
Տրանսպորտային սարքավորումների ձեռք բերման, պահպանման և հիմնանորոգման հետ կապված ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վերգետնյա տրանսպորտային սարքավորումներ | |
512111 | Ավտոմեքենաներ |
512112 | Տրակտորներ |
512113 | Միկրոավտոբուսներ |
512114 | Բեռնատար մեքենաներ |
512115 | Քառանիվ շարժման մեքենաներ |
512116 | Մոտոցիկլներ |
512117 | Հեծանիվներ |
512119 | Այլ վերգետնյա տրանսպորտային սարքավորումներ |
Նավեր | |
512121 | Նավեր և նավակներ |
512122 | Լաստանավեր |
512129 | Այլ նավեր |
Օդային տրանսպորտի սարքավորումներ | |
512131 | Ուղղաթիռներ |
512132 | Օդանավեր |
512139 | Օդային տրանսպորտի այլ սարքավորումներ |
Այլ տրանսպորտային սարքավորումներ | |
512141 | Այլ տրանսպորտային սարքավորումներ |
Տրանսպորտային միջոցների պահպանում և հիմնանորոգում | |
512191 | Վերգետնյա տրանսպորտային մեքենաներ |
512192 | Նավեր |
512193 | Օդային տրանսպորտային միջոցներ |
512199 | Այլ տրանսպորտային սարքավորումներ |
Սինթետիկ հաշիվ 512200 - Վարչական սարքավորումներ
Վարչական նշանակության սարքավորումները բաղկացած են գրասենյակում կիրառվող սարքավորումներից, ներառյալ համակարգչային սարքավորումները, կոմունիկացիոն (կապի) սարքավորումները, էլեկտրոնային և լուսանկարչական սարքավորումները, կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ:
Վարչական նշանակության սարքավորումների ձեռք բերման, պահպանման և հիմնանորոգման հետ կապված ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Գրասենյակային սարքավորումներ | |
512211 | Կահույք |
512219 | Այլ գրասենյակային սարքավորումներ |
Համակարգչային սարքավորումներ | |
512221 | Համակարգչային սարքավորումներ |
512222 | Տպիչներ |
512223 | Ցանց |
512229 | Այլ համակարգչային սարքավորումներ |
Կապի սարքավորումներ | |
512231 | Հեռախոսային կայաններ համապատասխան սարքերով ու սարքավորումներով |
512232 | Հեռախոսներ |
512233 | Բջջային հեռախոսներ |
512239 | Այլ կապի սարքավորումներ |
Էլեկտրոնային և լուսանկարչական սարքավորումներ | |
512241 | Էլեկտրոնային սարքավորումներ |
512242 | Լուսանկարչական սարքավորումներ |
512249 | Այլ էլեկտրոնային և լուսանկարչական սարքավորումներ |
Կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ | |
512251 | Կենցաղային սարքավորումներ |
512252 | Հասարակական սննդի սարքավորումներ |
512259 | Այլ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ |
Այլ վարչական սարքավորումներ | |
512261 | Այլ վարչական սարքավորումներ |
Վարչական սարքավորումների պահպանում և հիմնանորոգում | |
512291 | Վարչական սարքավորումների պահպանում և հիմնանորոգում |
Անալիտիկ հաշիվ 512900 - Այլ մեքենաներ և սարքավորումներ
Այլ մեքենաները և սարքավորումները ներառում են բոլոր մեքենաների և սարքավորումների գծով ծախսերը, բացի վարչական նշանակության և տրանսպորտային սարքավորումների գծով ծախսերից: Այստեղ ներառվում են ընդհանուր և հատուկ նշանակության մեքենաները, էլեկտրական մեքենաներ` ռադիո, հեռուստատեսային և հաղորդակցման այլ սարքավորումներ, բժշկական սարքեր, ճշգրիտ և օպտիկական սարքեր, կահույք, ժամացույցներ, երաժշտական գործիքներ և սպորտային ապրանքներ: Բացի նշվածից այս դասում ներառվում են նաև գեղանկարները, արձանները, արվեստի և հինավուրց այլ առարկաները, արժեք ներկայացնող այլ առարկաներ, որոնք պատկանում են պետությանը և ցուցադրվում են թանգարաններում կամ նմանատիպ վայրերում հասարակությանը ծառայությունների մատուցման նպատակով: Այս բնույթի ապրանքները, որոնք նախատեսված չեն օգտագործելու համար դասակարգվում են որպես բարձրարժեք ակտիվներ (030000):
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտադրական սարքեր ու սարքավորումներ | |
512911 | Արտադրական սարքեր ու սարքավորումներ |
Մեքենայացված սարքեր ու սարքավորումներ | |
512921 | Մեքենայացված սարքեր ու սարքավորումներ |
Ստացիոնար սարքեր ու սարքավորումներ | |
512931 | Ներկառուցված սարքեր ու սարքավորումներ |
512932 | Մոնտաժված սարքավորումներ |
512933 | Մեխանիկական սարքեր և սարքավորումներ |
Չմեքենայացված գործիքներ | |
512941 | Չմեքենայացված գործիքներ |
Այլ մեքենաներ և սարքավորումներ | |
512981 | Այլ մեքենաներ և սարքավորումներ |
Այլ մեքենաների և սարքավորումների պահպանում և հիմնանորոգում | |
512991 | Այլ մեքենաների և սարքավորումների պահպանում և հիմնանորոգում |
Խումբ 513000 - ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Այլ հիմնական միջոցները բաղկացած են աճեցվող ակտիվների գծով ծախսերից (513100) և հիմնական միջոցներում ոչ-նյութական ներդրումներից (513200):
Սինթետիկ հաշիվ 513100 - Մշակված ակտիվներ
Աճեցվող ակտիվներին են դասվում կենդանիները և բույսերը, որոնք ապրանքներ և ծառայություններ արտադրելու նպատակով օգտագործվում են պարբերաբար կամ շարունակական ձևով մեկից ավելի տարի: Այս դասակարգման մեջ ընդգրկված կենդանիներն են բուծվող կենդանիները (ներառյալ ձուկը և հավը), կաթնատու անասնագլուխը, ոչխարները և այլ կենդանիները, որոնք օգտագործվում են բրդի արտադրության համար և տրանսպորտային, մարզական և զվարճության նպատակներով օգտագործվող կենդանիները: Այս դասակարգման բույսերի մեջ են մտնում ծառերը, խաղողի վազերը և թփերը, որոնք մշակվում են մրգեր, ընկույզներ, փայտանյութ, կեղև կամ տերևներ ստանալու համար: Մեկանգամյա օգտագործման կենդանիները և բույսերը, ինչպիսիք են` սպանդի համար բուծված կենդանիները և փայտանյութի համար աճեցված ծառերը, դասակարգվում են որպես պաշարներ:
Աճեցվող ակտիվներ կամ պաշարներ են հանդիսանում միայն այն կենդանիները և բույսերը, որոնք աճեցվում են պետական հատվածի միավորի անմիջական հսկողության, պատասխանատվության և կառավարման ներքո:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Աճեցվող ակտիվներ | |
513111 | Անասնագլխաքանակ |
513112 | Խոշոր եղջերավոր անասուններ |
513113 | Ձիեր |
513114 | Ավանակներ և ջորիներ |
513115 | Խոզեր |
513116 | Ոչխարներ և այծեր |
513117 | Թռչուն |
513118 | Ձուկ |
513119 | Մեղվանոցներ |
Այլ անասուններ | |
513121 | Բազմամյա տնկարկներ |
Բազմամյա տնկարկներ | |
513131 | Այլ մշակված ակտիվներ |
Սինթետիկ հաշիվ 513200 - Ոչ նյութական հիմնական միջոցներ
Ոչ նյութական ակտիվները ներառում են օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքները, համակարգիչների ծրագրային ապահովումները, գրական և արվեստի իսկական ստեղծագործությունները և այլ հիմնական ոչ նյութական ակտիվները: Որպես հիմնական միջոց ակտիվը ճանաչելու համար ապրանքը պետք է մեկ տարուց ավելի օգտագործվի արտադրության մեջ և դրա օգտագործումը պետք է սահմանափակվի այն միավորներով, որոնք սեփականության իրավունք ունեն դրա հանդեպ կամ այն միավորներով, որոնք սեփականատիրոջ կողմից լիազորված են: Հետազոտության և զարգացման աշխատանքները, աշխատակազմի վերապատրաստումը, շուկայի հետազոտությունը և նմանատիպ այլ գործունեությունները դիտարկվում են որպես ոչ նյութական ակտիվներ, չնայած նրան, որ դրանցից ոմանք ապագայում կարող են օգուտ բերել: Այս գործունեությունները դիտարկվում են որպես ծախսեր և գրանցվում են 4-րդ դասում:
Հանքային հետազոտությունները ձեռնարկվում են նավթի, բնական գազի և այլ հանածոների ակտիվների նոր պաշարների հայտնաբերման համար, որոնք կարող են շահագործվել առևտրային նպատակներով: Հետազոտությունից ձեռք բերված տեղեկատվությունը կարող է ազդեցություն ունենալ այդ տեղեկատվությունը ստացած կողմի արտադրական գործունեության վրա:
Արդյունքում ստացվող ակտիվի արժեքը չափվում է հետազոտության համար տրամադրված միջոցների արժեքով, քանի որ հնարավոր չէ չափել ձեռք բերված տեղեկատվության արժեքը: Ի լրումն փաստացի փորձարարական շաղափմանը և հորատմանը, «հանքային հետազոտությունը» ներառում է նախնական լիցենզավորման, լիցենզավորման, ձեռքբերման, գնահատման, օդային և այլ հետազոտությունների, տրանսպորտային և այլ արժեքների հետազոտության բոլոր արժեքները:
Համակարգիչների ծրագրային ապահովումը ներառում է ծրագրային փաթեթների նկարագրությունը և համակարգերի և սարքավորումների ծրագրային ապահովմանն օժանդակող նյութերը, որոնք ակնկալվում են օգտագործել մեկից ավելի տարի ժամանակահատվածում: Փաթեթը կարող է ձեռք բերվել այլ միավորներից կամ մշակվել սեփական միջոցներով: Այս դասին են պատկանում նաև համակարգչային տվյալների շտեմարանի ձեռքբերման, մշակման և ընդլայնման զգալի ծախսերը, որոնք արտադրության մեջ ակնկալվում է օգտագործել մեկից ավելի տարի:
Գրականության և արվեստի առանձնահատուկ ստեղծագործություններին են պատկանում ֆիլմերի, ձայնագրությունների, ձեռագրերի, ժապավենների բնօրինակները և այն մոդելները, որոնցում ձայնագրված են դրամատիկ ներկայացումները, ռադիո և հեռուստատեսային հաղորդումները, երաժշտական կատարումները, մարզական ելույթները և գրական ու գեղարվեստական գործերը:
Այլ ոչ նյութական ակտիվները կազմված են այլ դասերում չընդգրկված նոր տեղեկություններից և հատուկ գիտելիքից, որոնց օգտագործումը սահմանափակված է դրանց սեփականատեր մարմինների կողմից, որոնք նշված տեղեկատվության նկատմամբ ունեն սեփականության իրավունք:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Համակարգչային ծրագրեր | |
513211 | Համակարգչային ծրագրեր |
Գրական և գեղարվեստական արտադրանք | |
513221 | Գրքեր գրադարանում |
513222 | Թանգարանային ցուցանմուշներ և մշակութային արժեքներ |
513223 | Գեղարվեստ |
513224 | Քանդակ |
513225 | Արխիվային նյութեր |
513226 | Հազվագյուտ բնական առարկաներ և օբյեկտներ |
513229 | Այլ առարկաներ |
Այլ ոչ նյութական հիմնական միջոցներ | |
513291 | Պատենտներ և տեխնոլոգիաներ, տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթեր |
513292 | Լիցենզիաներ |
513293 | Կոնցեսիաներ |
513294 | Ապրանքանիշեր, արդյունաբերական պաշտպանության իրավունքներ, առևտրական և նման իրավունքներ |
513295 | Այլ պաշտպանական իրավունքներ (համակարգչային ծրագրեր, հեղինակային իրավունքներ և այլն) |
513296 | Այլ կողմի սեփականություն հանդիսացող ակտիվ օգտագործելու իրավունք |
513297 | Հեռախոսային կապ |
513299 | Այլ ոչ նյութական ակտիվներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 520000 - ՊԱՇԱՐՆԵՐ
Պաշարներն այն ապրանքներն ու ծառայություններն են, որոնք արտադրողը պահում է վաճառքի, արտադրության մեջ օգտագործելու կամ ավելի ուշ օգտագործելու համար: Պաշարները դասակարգվում են ռազմավարական պաշարների (522000), վերավաճառքի համար նախատեսված ապրանքների (523000) և սպառման համար նախատեսված պաշարների (524000):
Խումբ 521000 - ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
Ռազմավարական պաշարները ներառում են ռազմավարական և արտակարգ իրավիճակների համար պահվող ապրանքները, շուկայի կարգավորիչ մարմնի կողմից պահվող ապրանքները և պետության համար հատուկ նշանակության ապրանքները, ինչպիսիք են ցորենը և վառելիքը: Ռազմավարական պաշարների գծով ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշվում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ռազմավարական պաշարներ | |
521111 | Ռազմավարական պաշարներ |
Խումբ 522000 - ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ
Արտադրական նշանակության պաշարները բաղկացած են հումքի և պաշարների ձեռքբերման ծախսերից և բաղկացուցիչ մասերից, որոնք ձեռք են բերվել որպես ներդրում արտադրական գործընթացին: Պետական հատվածի միավորները կարող են արտադրության նշանակության նյութեր և պաշարներ ունենալ միայն եթե վերջիններս արտադրում են ապրանք` վաճառքի կամ այլ միավորներին փոխանցելու նպատակով:
Պետական միավորները որպես հումք և նյութեր կարող են ունենալ բազմաթիվ ապրանքներ, ընդ որում գրասենյակային ապրանքներ, վառելիք և սնունդ, որոնք կկիրառվեն աշխատանքային միջավայրում և կգրանցվեն որպես սպառման ենթակա պահուստներ (524000):
Արտադրական նշանակության պաշարների գծով ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշվում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Նյութեր և պարագաներ | |
522111 | Նյութեր և պարագաներ |
Խումբ 523000 - ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներն այն ապրանքներն են, որոնք ձեռք են բերվել այլ միավորներին վերավաճառելու կամ փոխանցելու նպատակով` առանց հետագա մշակման: Վերավաճառքի համար ապրանքները կարող են փոխադրվել, պահեստավորվել, դասակարգվել, որակվել, լվացվել կամ փաթեթավորվել իրենց սեփականատերերի կողմից` վերավաճառքի ներկայացվելու պահին գնորդի համար առավել գրավիչ տեսք ունենալու համար, սակայն ապրանքների այլ փոխակերպումներ չեն իրականացվում: Այս խումբը ներառում է նաև այն ապրանքները, որոնք գնվել են պետական հատվածի միավորների կողմից անվճար տրամադրելու կամ տնտեսապես ոչ շահավետ գներով վաճառելու նպատակով: Վերավաճառքի համար նախատեսված ապրանքների գծով ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ | |
523111 | Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ |
Խումբ 524000 - ՍՊԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՀՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐ
Այս սինթետիկ հաշվում գրանցվում են պետական միավորների մոտ որպես հումք և նյութեր պահվող այն ապրանքները, այդ թվում` գրասենյակային ապրանքներ, վառելիք և սնունդ, որոնք սպառվում կամ օգտագործվում են աշխատանքային միջավայրում: Այս հումքերն ու նյութերը պետք է գրանցվեն այս սինթետիկ հաշվում: Հումքը և բաղկացուցիչ մասերը, որոնք պահվում են արտադրական գործընթացում որպես ներդրում օգտագործելու նպատակով պետք է գրանցվեն որպես արտադրական նշանակության նյութեր և պաշարներ (522000): Սպառման նպատակով պահվող պաշարների գծով ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Շենքերի և այլ շինությունների վերանորոգման և պահպանման համար պաշարներ | |
524111 | Շենքեր |
524112 | Այլ շինություններ |
Մեքենաների և սարքավորումների վերանորոգման և պահպանման համար պաշարներ | |
524121 | Տրանսպորտային սարքավորումներ |
524122 | Գրասենյակային սարքավորումներ |
524123 | Այլ մեքենաներ և սարքավորումներ |
Այլ նյութեր | |
524131 | Այլ նյութերի պաշարներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 530000 - ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ
Բարձրարժեք ակտիվները բարձր արժեքով արտադրված ապրանքներն են, որոնք ձեռք են բերված և պահվում են որպես կուտակման միջոց և որպես կանոն չեն օգտագործվում արտադրության և սպառման համար: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում դրանց արժեքը կավելանա, կամ առնվազն չի արժեզրկվի, իսկ դրանց որակը ժամանակի ընթացքում չի վատանա: Բարձրարժեք ակտիվները բաղկացած են`
● Թանկարժեք քարերից և մետաղներից, ինչպիսիք են` ադամանդը, ոչ դրամական ոսկին, պլատինը և արծաթը, որոնք նախատեսված չեն որպես արտադրության գործընթացի միջանկյալ ներդրումներ օգտագործվելու համար:
● Նկարները, քանդակները, որպես արվեստի և հնության գործ կամ հնաոճ իր ճանաչված գործերը:
● Թանկարժեք քարերից և մետաղներից ձևավորված զգալի արժեք ունեցող ոսկերչական իրերը, հավաքածուները և այլ խառը արժեքավոր ապրանքները:
Պետական միավորների տնօրինության տակ գտնվող և բարձրարժեք ակտիվների սահմանմանը համապատասխանող ապրանքները պետք է դասակարգվեն որպես այլ մեքենաներ և սարքավորումներ (512900), եթե դրանք հիմնականում օգտագործվում են թանգարաններում` հանրային ծառայություններ կատարելու, այլ ոչ թե պահվում են որպես արժեքի կրողներ:
Բարձրարժեք ակտիվների գծով ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշվում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բարձրարժեք ակտիվներ | |
531111 | Բարձրարժեք ակտիվներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 540000 - ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Ոչ արտադրական ակտիվներին են դասվում բնական ծագում ունեցող այն նյութական ակտիվների գծով ծախսերը, որոնց նկատմամբ առկա է սեփականության իրավունք: Բնական ծագում ունեցող ակտիվները ընդգրկում են հետևյալ ակտիվների ձեռքբերմանը. հող (541100), ընդերքային ակտիվներ (542000) և այլ բնական ակտիվներ (543000):
Խումբ 541000 - ՀՈՂ
Հողը դա երկրի մակերևույթն է` ներառյալ հողային ծածկույթը, դրա հետ կապված մակերևութային ջրերը և հիմնական բարեկարգումները, որոնք հողից ֆիզիկապես հնարավոր չէ առանձնացնել, բացառությամբ հետևյալից`
● Վերգետնյա կամ ստորգետնյա շենքեր և կառույցներ, օրինակ` ճանապարհներ, վարչական շենքեր և թունելներ:
● Խաղողի մշակովի այգիներ, մրգատու այգիներ և ծառերի, անասունների և մշակաբույսերի աճեցման այլ տարածքներ:
● Ընդերքի պաշարներ:
● Չմշակվող կենսաբանական ռեսուրսներ:
● Ստորգետնյա ջրային ռեսուրսներ:
Վերգետնյա ջրերը ներառում են ջրամբարները, լճերը, գետերը և այլն, որոնց նկատմամբ կարելի է կիրառել սեփականատիրական իրավունքը, և որոնք, հետևաբար, կարող են լինել միավորների միջև կատարվող գործառնությունների առարկա:
Հողի էական բարելավումների գծով ծախսերը, որոնք հնարավոր չէ ֆիզիկապես առանձնացնել հողից, ներառվում են այս խմբում: Նման բարելավումների արդյունքում բարելավվում են հողի քանակական և որակական հատկանիշները, աճում է բերրիության աստիճանը կամ կանխվում է հողի վատթարացումը: Էական բարելավումների օրինակներ են օգտագործման նպատակով անտառների հատումը, ճահիճների չորացումը, ջրհեղեղների կանխարգելման համար կառուցված պատնեշները, ամբարտակները կամ արգելապատերը:
Հողի գծով ծախսերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հող | |
541111 | Գյուղատնտեսական նշանակության հողեր |
541112 | Քաղաքաշինական նշանակության հողեր |
541119 | Այլ հողեր |
Խումբ 542000 - ԸՆԴԵՐՔԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Ընդերքային ակտիվները ներառում են նավթի, բնական գազի, ածխի (այդ թվում` անտրացիտի, բիտումի և դարչնագույն ածխի), մետաղական հանքային պաշարները (այդ թվում` գունավոր, ոչ գունավոր և թանկարժեք մետաղների հանքային պաշարները), ոչ մետաղական հանքային պաշարները (այդ թվում` քարի, կավի և ավազի հանքերը, քիմիական նյութերի և պարարտանյութային հանածոների հանքային պաշարները, աղի, կվարցի, գիպսի, բնական թանկարժեք քարերի, ասֆալտի, բիտումի և տորֆի) ապացուցված պաշարների գծով ծախսերը, որոնք արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում:
Պաշարները կարող են տեղակայված լինել երկրի մակերեսից ցածր կամ բարձր, սակայն պետք է լինեն տնտեսապես կիրառելի:
Հանքավայրերի, հանքափոսերի և արդյունահանման ստորգետնյա այլ կառույցների գծով ծախսերը համարվում են հիմնական միջոցներ (510000), այլ ոչ ընդերքային ակտիվներ:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընդերքային ակտիվներ | |
542111 | Հանքեր |
542119 | Այլ ընդերքային ակտիվներ |
Խումբ 543000 - ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՏԻՎՆԵՐ
Այլ բնական ակտիվների գծով ծախսերը ներառում են չմշակվող կենսաբանական ռեսուրսները, ջրային ռեսուրսները և էլեկտրամագնիսական սպեկտրը: Չմշակվող կենսաբանական ռեսուրսների դասին են պատկանում այն կենդանիները և բույսերը, որոնց նկատմամբ կիրարկվում է սեփականատիրական իրավունքը, սակայն որոնց բնական աճը և վերարտադրությունը դուրս են որևէ միավորի ուղղակի հսկողության, պատասխանատվության և կառավարման շրջանակներից, օրինակ` առևտրային առումով շահագործելի անտառները և ձկնարանները:
Ջրային պաշարները ներառում են ջրավազանները և այլ ջրային ռեսուրսները, որոնք թվով բավական փոքր են սեփականատիրական կամ օգտագործման իրավունքի կիրարկումը երաշխավորելու համար, շահագործելի են կամ մոտ ապագայում կարող են շահագործվել տնտեսական նպատակների համար և ունեն տնտեսական արժեք, որը չի ներառված այն հողի արժեքում, որտեղ նրանք գտնվում են:
Էլեկտրամագնիսական սպեկտրը կազմված է ձայնային ալիքների, տվյալների հեռարձակման և հեռուստատեսության մեջ օգտագործվող ռադիոհաճախականություններից:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ | |
543111 | Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ |
Խումբ 544000 - ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների գծով ծախսերը արտացոլվում են այս խմբում: Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվները դրանք ոչ դրամական ակտիվներն են, որոնք վկայագրված են իրավական կամ հաշվապահական փաստաթղթերով:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ | |
544111 | Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 590000 - ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ ՈՉ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ
Երկակի մուտքագրման հաշվապահական հաշվառման և հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում անհրաժեշտ է հիմնական միջոցները տարվա վերջում գրանցել հաշվեկշռում կամ ոչ-ֆինանսական ակտիվներ (000000) դասում: Այս գործողությունը իրականացնելու համար կատարվում է գրանցում, որը նվազեցնում է ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (500000) դասում գրանցված գումարները և դրանք գրանցում հաշվեկշռում:
Ոչ-ֆինանսական ակտիվների գծով հաշիվներում բացասական մուտքագրում կատարելու փոխարեն, կատարվում է մուտքագրում ոչ-ֆինանսական ակտիվների գծով հաշվանցումների հաշիվներում:
Օրինակ, ենթադրենք տարվա ընթացքում պետական միավորը գնել է պատճենահանող սարք, որի արժեքն է 3 000 000 դրամ, և համակարգիչ, որի արժեքն է 1 250 000 դրամ: Այս ծախսերը տարվա ընթացքում գրանցվել են այլ գրասենյակային սարքավորումներ (512212) և համակարգչային սարքավորումներ (512221) հաշիվներում: Տարվա վերջում այս ակտիվները հաշվեկշռում գրանցելու համար կկատարվի հետևյալ գրանցումը.
Դեբետ | Կրեդիտ | |
Գրասենյակային սարքավորումներ (012121) | 3,000,000 | |
Համակարգչային սարքավորումներ (012122) | 1,250,000 | |
Ոչ ֆինանսական ակտիվների հաշվանցումներ | 4,250,000 |
Ոչ ֆինանսական ակտիվների գծով հաշվանցումներն արտացոլվում են հետևյալ հաշվում
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
599999 | Հաշվանցումներ` ոչ-ֆինանսական ակտիվների գծով ծախսեր |
ՀԱՎԵԼՎԱԾ N 7 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ
ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 600000)
Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերը գրանցվում են 600000 դասում: Այս դասում ներառված հոդվածները սերտորեն կապված են ֆինանսական ակտիվների և պարտավորությունների, երկարաժամկետ և կարճաժամկետ ներդրումների հաշիվների հետ: Միմյանց հետ սերտ փոխկապված 4 դասերը, որոնք արտացոլում են ֆինանսական ակտիվների գծով գործառնությունները հետևյալն են.
Դաս 100000 - Ֆինանսական ակտիվներ
Դաս 200000 - Պարտավորություններ
Դաս 600000 - Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսեր
Դաս 900000 - Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր
600000 դասում գրանցվում են միայն դրամային արտահայտությամբ ծախսերը: Հիմնական գումարի մարման (610000) ծախսային հաշիվները օգտագործվում են, երբ վճարվում են հետևյալ հաշիվներում գրանցված երկարաժամկետ կամ կարճաժամկետ պարտավորությունները. երկարաժամկետ պարտավորություններ (210000), ներքին կարճաժամկետ պարտավորություններ (221000) և արտաքին կարճաժամկետ պարտավորություններ (222000): Ֆինանսական ակտիվների ձեռք բերման (620000) ծախսային հաշիվները օգտագործվում են, երբ ձեռք են բերվում երկարաժամկետ կամ կարճաժամկետ ֆինանսական ակտիվներ, որոնք արտացոլվում են հետևյալ հաշիվներում. երկարաժամկետ ֆինանսական ակտիվներ (110000) և կարճաժամկետ ներդրումներ (134000):
Ինչպես և ֆինանսական ակտիվները (100000), հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերը (600000) դասակարգվում են ըստ գործարքի երկրորդ կողմի մասնակցի ռեզիդենտության: Դրամական ելքերը դասակարգվում են որպես ներքին, երբ ինստիտուցիոնալ միավորը երկրի ռեզիդենտ է, և արտաքին, երբ ինստիտուցիոնալ միավորի տնտեսական շահի կենտրոնը գտնվում է տվյալ երկրի տնտեսական տարածքից դուրս: Համապատասխանաբար, ինստիտուցիոնալ միավորը համարվում է ոչ ռեզիդենտ, եթե նրա տնտեսական շահի կենտրոնը գտնվում է տվյալ երկրի տնտեսական տարածքից դուրս:
Դրամարկղային հիմունքով բյուջետավորման դեպքում հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով սպասվելիք ծախսերը գրանցվում են հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսեր (600000) դասում: Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում փաստացի ծախսերը նույնպես գրանցվում են 600000 դասում:
Երբ բյուջետավորումը (բյուջեի պլանավորումը) իրականացվում է դրամարկղային հիմունքով, իսկ հաշվապահական հաշվառումը` հաշվեգրման հիմունքով, ապա և' բյուջետային և' հաշվապահական մուտքագրումները պետք է գրանցվեն այս դասում ամբողջ տարվա ընթացքում` դրամարկղային հիմունքի պահանջներին համապատասխան: Տարվա վերջում կատարվում են հաշվանցող մուտքագրումներ հաշվանցումներ` հիմնական գումարների մարման և ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (690000) հաշվում` պակասեցնելով պարտավորությունները (200000) կամ գրանցելով ֆինանսական ակտիվները (100000) հաշվեկշռում:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 610000 - ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄ
Հիմնական գումարի մարումը ներառում է երկարաժամկետ պարտավորություններ (210000) և կարճաժամկետ պարտավորություններ (220000) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարմանն ուղղված ծախսերը:
Հիմնական գումարի մարումը բաժանվում է հետևյալ հաշիվների. ներքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարում (611000) և արտաքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարում (612000):
Խումբ 611000 - ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄ
Ներքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարումը ներառում է երկարաժամկետ ներքին պարտավորություններ (211000) և ներքին կարճաժամկետ պարտավորություններ (221000) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարմանն ուղղված ծախսերը: Ներքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարումը գրանցվում է հետևյալ հաշիվներում. ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում (611100), վարկերի և փոխառությունների հիմնական գումարի մարում (611200) և ներքին պետական պարտքի ճշգրտում (611900):
Սինթետիկ հաշիվ 611100 - Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում
Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարումը ներառում է թողարկված երկարաժամկետ ներքին արժեթղթերի գծով պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (211100) և ներքին կարճաժամկետ պարտավորություններ թողարկված արժեթղթերի գծով (բացի բաժնետոմսերից) (221100) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարմանն ուղղված ծախսերը: Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում | |
611111 | Ներքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում |
611112 | Ներքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) գծով զեղչեր |
Ներքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում | |
611121 | Ներքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում |
Սինթետիկ հաշիվ 611200 - Վարկերի և փոխառությունների հիմնական գումարի մարում
Վարկերի և փոխառությունների հիմնական գումարի մարումը ներառում է երկարաժամկետ ներքին վարկերի գծով պարտավորություններ (211200) և կարճաժամկետ ներքին վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններ (221200) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարմանն ուղղված ծախսերը: Վարկերի և փոխառությունների հիմնական գումարի մարումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում կառավարման այլ մակարդակներին | |
611211 | Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում պետական կառավարման հատվածին |
611212 | Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում ոչ առևտրային կազմակերպություններին |
Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում կառավարման այլ մակարդակներին | |
611221 | Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում պետական կառավարման հատվածին |
611222 | Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում ոչ առևտրային կազմակերպություններին |
Կարճաժամկետ փոխառությունների հիմնական գումարի մարում կառավարման այլ մակարդակներին | |
611231 | Կարճաժամկետ փոխառությունների հիմնական գումարի մարում պետական կառավարման հատվածին |
611232 | Կարճաժամկետ փոխառությունների հիմնական գումարի մարում ոչ առևտրային կազմակերպություններին |
Այլ ներքին երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում | |
611241 | Այլ ներքին երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում |
Այլ ներքին կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում | |
611251 | Այլ ներքին կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում |
Սինթետիկ հաշիվ 611900 - Ներքին պետական պարտքի ճշգրտում
Ներքին պետական պարտքի ճշգրտումը ներառում է բոլոր դրամական ճշգրտումները, որոնց անհրաժեշտությունը առաջացել է երկարաժամկետ ներքին պարտավորություններ (211000) և կարճաժամկետ ներքին պարտավորություններ (221000) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարման արդյունքում: Ներքին պետական պարտքի ճշգրտումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ֆիսկալ տարվա ընթացքում մարված ներքին պարտքի ճշգրտում | |
611911 | Ֆիսկալ տարվա ընթացքում ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) դիմաց մարված պարտքի ճշգրտում |
611912 | Ֆիսկալ տարվա ընթացքում ներքին վարկերի և փոխառությունների դիմաց մարված պարտքի ճշգրտում |
Խումբ 612000 - ԱՐՏԱՔԻՆ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄ
Արտաքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարումը ներառում է երկարաժամկետ արտաքին պարտավորություններ (212000) և արտաքին կարճաժամկետ պարտավորություններ (222000) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարմանն ուղղված ծախսերը: Արտաքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարումը գրանցվում է հետևյալ հաշիվներում. արտաքին արժեթղթերի, բացի բաժնետոմսերից, հիմնական գումարի մարում (612100), արտաքին վարկերի հիմնական գումարի մարում (612200) և արտաքին պետական պարտքի ճշգրտում (612900):
Սինթետիկ հաշիվ 612100 - Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում
Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարումը ներառում է թողարկված երկարաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (212100) և թողարկված կարճաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (222100) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարմանն ուղղված ծախսերը: Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում | |
612111 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում |
612112 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) գծով զեղչեր |
Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում | |
612121 | Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում |
Սինթետիկ հաշիվ 612200 - Արտաքին վարկերի հիմնական գումարի մարում
Արտաքին վարկերի հիմնական գումարի մարումը ներառում է երկարաժամկետ արտաքին վարկերի գծով պարտավորություններ (212200) և կարճաժամկետ ներքին վարկերի գծով պարտավորություններ (222200) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարմանն ուղղված ծախսերը: Վարկերի հիմնական գումարի մարումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում | |
612211 | Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում օտարերկրյա պետություններին |
612212 | Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում Համաշխարհային բանկին |
612213 | Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում այլ միջազգային կազմակերպություններին |
612214 | Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում օտարերկրյա առևտրային բանկերին |
612215 | Երկարաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում այլ արտաքին վարկատուներին |
Արտաքին կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում | |
612221 | Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում օտարերկրյա պետություններին |
612222 | Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում Համաշխարհային բանկին |
612223 | Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում այլ միջազգային կազմակերպություններին |
612224 | Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում օտարերկրյա առևտրային բանկերին |
612225 | Կարճաժամկետ վարկերի հիմնական գումարի մարում այլ արտաքին վարկատուներին |
Սինթետիկ հաշիվ 612900 - Արտաքին պետական պարտքի ճշգրտում
Արտաքին պետական պարտքի ճշգրտումը ներառում է բոլոր դրամական ճշգրտումները, որոնց անհրաժեշտությունը առաջացել է երկարաժամկետ արտաքին պարտավորություններ (211000) և կարճաժամկետ արտաքին պարտավորություններ (222000) հաշիվներում գրանցված և չվճարված պարտավորությունների մարման արդյունքում: Արտաքին պետական պարտքի ճշգրտման հաշիվը կարող է ընդգրկել օրինակ` մարման ընթացքում ծագած տարբերությունները, որոնք փոխարժեքի տատանումների արդյունք կարող են լինել: Արտաքին պետական պարտքի ճշգրտումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին պետական պարտքի ճշգրտում ֆիսկալ տարվա ընթացքում մարված միջոցների մասով | |
612911 | Ֆիսկալ տարվա ընթացքում արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) դիմաց մարված պարտքի ճշգրտում |
612912 | Ֆիսկալ տարվա ընթացքում արտաքին վարկերի և փոխառությունների դիմաց մարված պարտքի ճշգրտում |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 620000 - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
Ֆինանսական ակտիվների ձեռքբերումը ներառում է այնպիսի ֆինանսական գործիքների ձեռք բերմանն ուղղված ծախսերը, ինչպիսիք են պարտատոմսերը, մուրհակները, արժեթղթերը կամ վարկերը: Այս կատեգորիային վերաբերող ֆինանսական ակտիվները հետևյալն են. երկարաժամկետ ֆինանսական ակտիվները (110000) և կարճաժամկետ ներդրումները (134000):
Ֆինանսական ակտիվների ձեռք բերումը արտացոլվում է հետևյալ հաշիվներում. ներքին ֆինանսական ակտիվների ձեռք բերում (621000) և արտաքին ֆինանսական ակտիվներ (622000):
Խումբ 621000 - ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
Ներքին ֆինանսական ակտիվների ձեռքբերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ակտիվի ձեռք բերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ ֆինանսական ակտիվներ(111000), կարճաժամկետ ներքին արժեթղթեր` բացի բաժնետոմսերից (134100), կարճաժամկետ ներքին վարկեր և փոխառություններ (134200), տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134300): Ներքին ֆինանսական ակտիվի ձեռք բերումը գրանցվում է ներքին արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) (621100), ներքին վարկեր և փոխատվություններ (621200), ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռք բերում (621300) հաշիվներում:
Սինթետիկ 621100 - Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) ձեռք բերում
Ներքին արժեթղթերի ձեռք բերումը` բացի բաժնետոմսերից դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ֆինանսական գործիքների ձեռք բերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ ներքին պարտատոմսեր, բացի բաժնետոմսերից (111100) և կարճաժամկետ ներքին արժեթղթեր (բացի բաժնետոմսերից) (134100): Ներքին արժեթղթերի ձեռք բերումը (բացի բաժնետոմսերից) գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից) | |
621111 | Ներքին երկարաժամկետ արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից) |
Ներքին կարճաժամկետ արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից) | |
621121 | Ներքին կարճաժամկետ արժեթղթերի ձեռքբերում` բացի բաժնետոմսերից |
Սինթետիկ հաշիվ 621200 - Ներքին վարկեր և փոխատվություններ
Ներքին վարկերը և փոխատվությունները դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ֆինանսական գործիքների ձեռք բերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ ներքին վարկեր (111200) և կարճաժամկետ ներքին վարկեր և փոխառություններ (134200): Ներքին վարկերը և փոխատվությունները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ վարկեր պետական հատվածի այլ մակարդակներին | |
621211 | Ներքին երկարաժամկետ վարկեր պետական կառավարման հատվածին |
621212 | Ներքին երկարաժամկետ վարկեր համայնքներին |
621213 | Ներքին երկարաժամկետ վարկեր Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
621214 | Ներքին երկարաժամկետ վարկեր ոչ առևտրային կազմակերպություններին |
Ներքին կարճաժամկետ վարկեր պետական հատվածի այլ մակարդակներին | |
621221 | Ներքին կարճաժամկետ վարկեր պետական կառավարման հատվածին |
621222 | Ներքին կարճաժամկետ վարկեր համայնքներին |
621223 | Ներքին կարճաժամկետ վարկեր Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
621224 | Ներքին կարճաժամկետ վարկեր ոչ առևտրային կազմակերպություններին |
Ներքին կարճաժամկետ փոխատվություններ պետական հատվածի այլ մակարդակներին | |
621231 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ պետական կառավարման հատվածին |
621232 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ համայնքներին |
621233 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
621234 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ ոչ առևտրային կազմակերպություններին |
Այլ ներքին երկարաժամկետ վարկեր | |
621241 | Այլ ներքին երկարաժամկետ վարկեր |
Այլ ներքին կարճաժամկետ վարկեր | |
621251 | Այլ ներքին կարճաժամկետ վարկեր |
Սինթետիկ հաշիվ 621300 - Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում
Ներքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռք բերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ֆինանսական գործիքների ձեռք բերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (111300) և կարճաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134300). Ներքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռք բերումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում | |
621311 | ՀՀ Կենտրոնական Բանկի սեփական կապիտալում երկարաժամկետ մասնակցություն |
621312 | Այլ տեղական կազմակերպությունների սեփական կապիտալում երկարաժամկետ մասնակցություն և բաժնետոմսերի ձեռքբերում |
Ներքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռք բերում | |
621321 | Ներքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռք բերում |
Խումբ 622000 - ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
Արտաքին ֆինանսական ակտիվների ձեռք բերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ակտիվի ձեռք բերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվներ (112000), կարճաժամկետ արտաքին արժեթղթեր` բացի բաժնետոմսերից (134400), կարճաժամկետ արտաքին վարկեր (134500), արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134600): Արտաքին ֆինանսական ակտիվի ձեռքբերումը գրանցվում է արտաքին արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից) (622100), վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին (622200), արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում (622300) հաշիվներում:
Սինթետիկ հաշիվ 622100 - Արտաքին արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից)
Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) ձեռքբերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ֆինանսական գործիքների ձեռքբերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ արտաքին պարտատոմսեր (բացի բաժնետոմսերից) (112100) և կարճաժամկետ արտաքին արժեթղթեր (բացի բաժնետոմսերից) (134400). Արտաքին արժեթղթերի ձեռք բերումը` բացի բաժնետոմսերից գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) | |
622111 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) |
Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) | |
622121 | Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) |
621222 | Ներքին կարճաժամկետ վարկեր համայնքներին |
621223 | Ներքին կարճաժամկետ վարկեր Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
621224 | Ներքին կարճաժամկետ վարկեր ոչ առևտրային կազմակերպություններին |
Ներքին կարճաժամկետ փոխատվություններ պետական հատվածի այլ մակարդակներին | |
621231 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ պետական կառավարման հատվածին |
621232 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ համայնքներին |
621233 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին |
621234 | Ներքին կարճաժամկետ փոխատվություններ ոչ առևտրային կազմակերպություններին |
Այլ ներքին երկարաժամկետ վարկեր | |
621241 | Այլ ներքին երկարաժամկետ վարկեր |
Այլ ներքին կարճաժամկետ վարկեր | |
621251 | Այլ ներքին կարճաժամկետ վարկեր |
Սինթետիկ հաշիվ 621300 - Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում
Ներքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռք բերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ֆինանսական գործիքների ձեռք բերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (111300) և կարճաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134300). Ներքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռք բերումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում | |
621311 | ՀՀ Կենտրոնական Բանկի սեփական կապիտալում երկարաժամկետ մասնակցություն |
621312 | Այլ տեղական կազմակերպությունների սեփական կապիտալում երկարաժամկետ մասնակցություն և բաժնետոմսերի ձեռքբերում |
Ներքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռք բերում | |
621321 | Ներքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռք բերում |
Խումբ 622000 - ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ
Արտաքին ֆինանսական ակտիվների ձեռք բերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ակտիվի ձեռք բերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվներ (112000), կարճաժամկետ արտաքին արժեթղթեր` բացի բաժնետոմսերից (134400), կարճաժամկետ արտաքին վարկեր (134500), արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134600): Արտաքին ֆինանսական ակտիվի ձեռքբերումը գրանցվում է արտաքին արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից) (622100), վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին (622200), արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում (622300) հաշիվներում:
Սինթետիկ հաշիվ 622100 - Արտաքին արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից)
Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) ձեռքբերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ֆինանսական գործիքների ձեռքբերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ արտաքին պարտատոմսեր (բացի բաժնետոմսերից) (112100) և կարճաժամկետ արտաքին արժեթղթեր (բացի բաժնետոմսերից) (134400). Արտաքին արժեթղթերի ձեռք բերումը` բացի բաժնետոմսերից գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) | |
622111 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) |
Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) | |
622121 | Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի ձեռք բերում (բացի բաժնետոմսերից) |
Սինթետիկ հաշիվ 622200 - Վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին
Վարկերը այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող ֆինանսական գործիքների ձեռքբերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ արտաքին վարկեր (112200) և կարճաժամկետ արտաքին վարկեր (134500): Վարկերը այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Երկարաժամկետ վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին | |
622211 | Երկարաժամկետ վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին |
Կարճաժամկետ վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին | |
622221 | Կարճաժամկետ վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին |
Սինթետիկ հաշիվ 622300 - Արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում
Արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերումը դա հաշվեկշռի հետևյալ հաշիվներում գրանցվող արտերկրյա ֆինանսական գործիքների ձեռքբերման գծով դրամական ելքերն են. երկարաժամկետ արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (112300) և կարճաժամկետ արտաքին բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134600): Արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Օտարերկրյա կազմակերպությունների սեփական կապիտալում երկարաժամկետ մասնակցություն | |
622311 | Օտարերկրյա կազմակերպությունների սեփական կապիտալում երկարաժամկետ մասնակցություն |
Օտարերկրյա կազմակերպությունների սեփական կապիտալում կարճաժամկետ մասնակցություն | |
622321 | Օտարերկրյա կազմակերպությունների սեփական կապիտալում կարճաժամկետ մասնակցություն |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 690000 - ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ` ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ
Երկակի մուտքագրման և հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում տարվա վերջում անհրաժեշտ է բոլոր ֆինանսական ակտիվները և պարտավորությունները գրանցել հաշվեկշռի ֆինանսական ակտիվներ (100000) և պարտավորություններ (200000) դասերում: Այս գործողությունը իրականացնելու համար կատարվում է գրանցում, որը նվազեցնում է այն գումարները, որոնք գրանցվել են հիմնական գումարի և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսեր (600000) դասում, և գրանցում դրանք հաշվեկշռում: Ֆինանսական ակտիվների գծով հաշիվներում բացասական մուտքագրում կատարելու փոխարեն, կատարվում է մուտքագրում հիմնական գումարի և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսերի հաշվանցումների հաշիվներում:
Հետևյալ ենթահաշիվը կիրառվում է հիմնական գումարի և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի հաշվանցումները գրանցելու համար.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հաշվանցումներ` հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով ծախսեր | |
699999 | Հաշվանցումներ` հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսեր |
Որպես օրինակ, ենթադրենք տարվա ընթացքում պետությունը երկարաժամկետ վարկ է տրամադրել համայնքին 500 000 դրամի չափով: Այս ծախսը տարվա ընթացքում գրանցվել է ներքին վարկեր համայնքներին (621212) հաշվում: Տարվա վերջում այս ակտիվները հաշվեկշռում գրանցելու համար կկատարվի հետևյալ գրանցումը.
Դեբետ | Կրեդիտ | |
Երկարաժամկետ ներքին վարկեր համայնքներին (111212) | 500,000 | |
Հաշվանցումներ` ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (699999) | 500,000 |
ՀԱՎԵԼՎԱԾ N 8 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (ԴԱՍ 700000)
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (ՀՀՀՀՄՍ) դասակարգում են եկամուտները որպես.
«Տնտեսական օգուտների կամ օգտակար պոտենցիալի համախառն ներհոսք հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, երբ այդ ներհոսքի արդյունքում տեղի է ունենում զուտ ակտիվների կամ սեփական կապիտալի աճ»:
Պետական միավորների եկամուտների ձևավորման աղբյուրները չորսն են` հարկեր և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, սեփական ակտիվներից (այդ թվում` ապրանքների իրացումից կամ ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտներ, ինչպես նաև այլ սուբյեկտների կողմից տրամադրված դրամական կամ ապրանքային տեսքով շնորհներ:
Հարկերը (710000) եկամուտների հիմնական աղբյուրն են: Հարկը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքների բյուջե վճարվող համապարտադիր վճար է: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները ևս պարտադիր վճար են, սակայն չեն ընդգրկվում հարկային եկամուտների կազմում, այլ գրանցվում են սոցիալական ապահովագրության հատկացումներ (720000) հաշվում: Հարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքերը ևս հաշվառվում են որպես հարկային եկամուտներ: Օրենքով նախատեսված դեպքերում կամ ավելի վճարված հարկի գումարների գերավճարների ճշգրտումների արդյունքում հետ վերադարձվող գումարները հանդիսանում են բացասական հարկ և նույնպես գրանցվում են հարկեր (710000) հաշվում:
Մյուս եկամտատեսակները հաճախ միավորվում են մեկ` ոչ հարկային եկամուտների խմբում, սակայն ԿՖՎ 2001 Ձեռնարկում դրանք դիտարկվում են առանձին` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, պաշտոնական շնորհներ, սեփականությունից, ապրանքների իրացումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներ, այլ եկամուտներ:
Սոցիալական ապահովագրության հատկացումներ (720000) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն են, որոնք կատարվում են գործատուների, վարձու աշխատողների և օրենքով սահմանված այլ սուբյեկտների կողմից: Կատարված վճարումները վճարողներին կամ այն անձանց, որոնց համար կատարվում են այդ վճարումները իրավունք են տալիս ստանալու սոցիալական նպաստներ անաշխատունակության, հղիության և այլն և հիմք են հանդիսանում ապահովագրական կամ սոցիալական կենսաթոշակներ ստանալու համար: Վճարները կարող են կրել նաև կամավոր բնույթ, վճարված գործատուների և քաղաքացիների (պարտադիր չէ զբաղված) կողմից:
Պաշտոնական շնորհները (730000) կառավարման այլ մակարդակի միավորներից կամ միջազգային կազմակերպություններից ու պետություններից պետական միավորին տրամադրված կամավոր փոխանցումներն են: Պետական ֆինանսների վիճակագրության մեջ համախմբված ցուցանիշները կազմելիս կրկնահաշվարկը բացառելու նպատակով պետական մի միավորից մյուսին տրված շնորհները չեն հաշվառվում: Շնորհները դասակարգվում են որպես կապիտալ և ընթացիկ և կարող են ստացվել ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով:
Սեփականությունից ստացվող եկամուտները արտացոլվում են այլ եկամուտներ (740000) հաշվում: Այս եկամուտները գոյանում են պետական սեկտորի կողմից ակտիվները այլ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու արդյունքում: Այս եկամուտների խմբին են պատկանում տոկոսները, շահաբաժինները և վարձավճարները:
Պետական մարմինների կողմից ապրանքների իրացումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող գումարները նույնպես դասակարգվում են այլ եկամուտներ (740000) հաշվում` ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ (742000) հաշվում: Այդ գումարները ներառում են վարչական վճարները, պետական տուրքի որոշ տեսակները և այլն: Պետական տուրքի մի մասը հաշվառվում է հարկային եկամուտների կազմում, մնացածը` այլ եկամուտների կազմում: Այն դեպքում, երբ գանձվող գումարը էականորեն գերազանցում է ծառայության մատուցման գինը, համապատասխան պետական տուրքը հաշվառվում է հարկային եկամուտների կազմում (օրինակ` տարեկան պետական տուրքերը):
Ոչ հարկային եկամուտների կազմում հաշվառվում են նաև վարչական իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից գոյացած միջոցները` տույժերն ու տուգանքները, մասնավոր դրամաշնորհները (ֆիզիկական անձանցից կամ առանձին կազմակերպություններից), այլ եկամուտները: Հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձված տույժերն ու տուգանքները հաշվառվում են հարկային եկամուտների կազմում:
Եկամուտների ձևավորման նշված չորս աղբյուրներն իրենց հերթին գոյանում են տարաբնույթ եկամտատեսակներից, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հայտանիշների: Հարկերը և այլ պարտադիր վճարները դասակարգվել են ըստ հարկման օբյեկտի/բազայի, դրամաշնորհները` ըստ ստացման աղբյուրների (դոնորների), իսկ գույքից ստացվող եկամուտները դասակարգվում են ըստ գույքի տեսակների:
Կարևոր է հարկերի (մասնավորապես` եկամտահարկի) և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տարբերակումը, չնայած այն փաստին, որ երկու վճարատեսակն էլ հանդիսանում են պարտադիր գանձույթներ: Տարբերությունը, այնուամենայնիվ, այն է, որ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները նպատակային են, դրանց հաշվին ֆինանսավորվում են սոցիալական ծրագրեր (օրինակ` անաշխատունակության նպաստ) և հիմք են հանդիսանում ապահովագրական և/կամ սոցիալական կենսաթոշակների համար: Այսինքն պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները ներառում են այն բոլոր պարտադիր վճարները, որ ապահովագրված անձինք կամ նրանց գործատուները կատարում են սոցիալական ապահովագրության նպաստներ տրամադրող պետական միավորին` նման նպաստներից օգտվելու իրենց իրավունքն ապահովելու նպատակով: Սոցիալական նպաստներից օգտվելու իրավունք կարելի է ստանալ նաև կամավոր վճարների միջոցով: Կարևորը ոչ թե վճարի հաշվին կատարվող ծախսերի բնույթն է (անհրաժեշտության` օրինակ, միջոցների անբավարարության դեպքում, գուցեև եկամտահարկի հաշվին ֆինանսավորվի սոցիալական ծախսերի իրականացումը), այլ այն հանգամանքը, թե կատարած վճարը հանդիսանում է սոցիալական նպաստ և/կամ կենսաթոշակ ստանալու հիմք, թե` ոչ: Սա էլ հենց հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տարբերակման հիմնական հայտանիշն է:
Ընդհանրապես, սույն դասակարգման մեջ, ելնելով ՀՀ բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատման սկզբունքից, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերի առանձին հաշվառմանը: Դասակարգման ամենացածր (ենթաանալիտիկ ծածկագրեր) մակարդակում բյուջեների եկամուտները հստակորեն տարանջատված են, քանի որ այս խնդիրը կարևոր է համախմբված բյուջեի ցուցանիշները հաշվարկելիս:
Առանձին դեպքերում, երբ եկամուտները դասակարգվել են ըստ գործունեության տեսակների, հիմք է ընդունվել ՀՀ-ում վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը (այսուհետ` ՏԳՏԴ):
Պետական միավորների միջև տեղի ունեցող գործարքների մեծ մասը, ներառյալ ակտիվներին, պարտավորություններին, եկամուտներին և ծախսերին վերաբերող գործարքները, պետք է հանվեն համախմբված տեղեկատվություն ներկայացնելիս: Այնուամենայնիվ, ԿՖՎ 2001 Ձեռնարկում կան բացառություններ այս կապակցությամբ: Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին վճարվող սոցիալական հատկացումները, և' աշխատողի, և' գործատուի կողմից, համարվում են «վերաուղղված»: Այս վճարները դիտվում են որպես վճարում աշխատողին, իսկ այնուհետև` Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին: Արդյունքում, այս գործարքները չեն հանվում համախմբված հաշվետվություններ ներկայացնելիս:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 710000 - ՀԱՐԿԵՐ
Այս կատեգորիայում արտացոլված եկամուտները դասակարգված են ըստ հարկվող օբյեկտի հիման վրա կատարված հարկերի դասակարգման: Հարկերը խմբավորված են հինգ հիմնական խմբերում.
հարկեր եկամտից և շահույթից (711000),
գույքային հարկեր (713000),
հարկեր ապրանքներից և ծառայություններից (714000),
հարկեր արտաքին առևտրից (715000), և
այլ հարկեր (716000):
Քանի որ այս խմբերը ոչ միշտ է հնարավոր հստակ սահմանազատել, ուստի տրամադրվում են լրացուցիչ մեկնաբանություններ:
Եկամուտների այս կատեգորիայում հաշվառվող պարտադիր վճարների նպատակային օգտագործման ուղղելը չի ազդում նրանց դասակարգման վրա: Բացառություն են կազմում պարտադիր սոցիալական ապահովագրման վճարները: Ինչպես արդեն նշվել է, պարտադիր վճարը` հարկը կհաշվառվի պարտադիր սոցիալական ապահովագրման վճարների կազմում, եթե այն սոցիալական նպաստ և/կամ կենսաթոշակ ստանալու երաշխիք է:
Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում հարկերը գրանցվում են, երբ ստացվում են: Հարկերի հաշվառումը դրամարկղային եղանակով իրականացնելու դեպքում հարկերը հաշվառվում են եկամտի փաստացի ստացման կամ վճարումներն իրականացնելու պահին: Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառում իրականացնելու դեպքում հարկերը և այլ պարտադիր վճարները պետք է հաշվառվեն, ելնելով հարկային պարտավորություններ առաջացնող աշխատանքները, գործարքները, գործառնությունները, այլ իրադարձությունները կամ փաստերը (օրինակ` սեփականության իրավունքի առաջացումը) ճանաչելու պահից, որը կարող է և չհամընկնել դրանց փաստացի իրականացման պահի հետ:
Ընդհանուր առմամբ, հարկերի հետ վերադարձերը, որոնք առաջանում են օրենքով նախատեսված դեպքերում կամ հանդիսանում են ավելի վճարված գումարների գերավճարներ (ճշգրտումներ), դիտվում են որպես բացասական հարկեր: Օրենքով նախատեսված դեպքերը վերաբերվում են ավելացված արժեքի հարկի և նմանօրինակ այլ անուղղակի հարկերին, երբ հարկատուները (բացառությամբ վերջնական սպառողների) կարող են հաշվանցել գնումների գծով իրենցից գանձված հարկերը: Եթե հաշվանցված հարկի գումարը գերազանցում է հարկատուի կողմից վճարված հարկերի գումարը, ապա զուտ վերադարձը ևս դիտվում է որպես բացասական հարկ:
Հարկային վարկերը իրենցից ներկայացնում են այն գումարները, որոնք պետք է նվազեցվեն վճարման ենթակա հարկի գումարից: Հարկային վարկերի հետևանքը առանձին դեպքերում կարող է առաջանալ զուտ վճար, որը պետք է վճարի պետական միավորը հարկ վճարողին: Այսպիսի զուտ վճարները պետք է տարբերել բացասական հարկերից: Դրանք հաշվառվում են որպես ընթացիկ ծախսեր (400000) և ոչ թե` եկամուտ:
Որոշ դեպքերում պետական մեկ միավորը հավաքագրում է հարկերը և դրանք փոխանցում պետական մեկ այլ միավորի: Պետական երկրորդ միավորին փոխանցված հարկերը կարող են վերահաշվառվել որպես երկրորդ միավորի հարկային եկամուտ կամ հաշվառվել որպես հարկերը հավաքագրող առաջին միավորի հարկային եկամուտներ և նրա կողմից դրամաշնորհի տրամադրում պետական երկրորդ միավորին: Եկամուտների համախմբված ցուցանիշների հաշվարկներում, կրկնահաշվարկից խուսափելու նպատակով, երկրորդ պետական միավորի ստացած տրանսֆերտը եկամուտների ընդհանուր գումարում չի ներառվի:
Ընդհանուր առմամբ հարկն ամրակցված է պետական այն միավորին, որը (ա) օժտված է տվյալ հարկը սահմանելու իրավասությամբ (հանդես գալով կա'մ որպես գլխավոր մարմին, կա'մ որպես գլխավոր մարմնի կողմից լիազորված մարմին), (բ) հանդիսանում է հարկի դրույքաչափի սահմանման կամ դրա փոփոխման որոշում կայացնող վերջին ատյանը, և (գ) հանդիսանում է միջոցների օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող վերջին ատյանը:
ՀՀ-ում պարտադիր վճարները, այդ թվում` հարկերը կարող են սահմանվել միայն օրենքով: Պետական միավորներից և ոչ մեկը (բացառությամբ ԱԺ-ի) չի կարող ինքնուրույն սահմանել հարկատեսակ, փոխել դրույքաչափը: Հարկը կհանդիսանա այն պետական միավորի եկամուտը, (ա) որի բյուջե կվճարվի այն, (բ) որը կհանդիսանա միջոցների օգտագործման վերաբերյալ որոշում կայացնող վերջին ատյանը, (գ) որին վերապահված է այդ միջոցներն օգտագործելու իրավասությունը: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է շահութահարկից մասհանում կատարել համայնքների բյուջե: Շահութահարկը կհաշվառվի պետական բյուջեի, իսկ նրանից կատարված մասհանումը` համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների կազմում: Համախմբված ցուցանիշների հաշվարկներում տրանսֆերտի գումարը ընդհանուր եկամուտների գումարի մեջ չի ներառվի:
ՀՀ օրենսդրության համաձայն հարկերը հանդիսանում են պետական բյուջեի կամ համայնքի բյուջեի եկամուտ: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է բյուջեների եկամուտների աղբյուրները: Համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի և հողի համար գանձվող համապատասխանաբար գույքահարկը և հողի հարկն ամբողջությամբ հանդիսանում են համայնքի, իսկ մնացած բոլոր հարկերը` պետական բյուջեի եկամուտ: Սույն դասակարգումը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված` բյուջեների եկամուտների աղբյուրների վերը նշված տարանջատումից:
Եթե սահմանված է մի քանի հարկատեսակների փոխարինող հարկ, ապա այն հաշվառվում է այն հարկի կազմում, որի հաշվարկային գումարը հարկի ընդհանուր գումարում ամենամեծն է: Մասնավորապես, ծխախոտի ներմուծման համար վճարվող հաստատագրված վճարը կհաշվառվի ակցիզային հարկի կազմում, քանի որ ակցիզային հարկին, ավելացված արժեքի հարկին և մաքսատուրքին փոխարինող այս հարկում նշված հարկերի հաշվարկային գումարները կազմում են համապատասխանաբար 76.5%, 15% և 8.5%:
Յուրաքանչյուր հարկատեսակի համար նախատեսված հաշվում հաշվառվում են տվյալ հարկի գծով մուտքերը և հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված նորմերը խախտելու համար նախատեսված` այդ հարկատեսակի գծով վճարման ենթակա տույժերն ու տուգանքները: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն վճարվող տույժերի և տուգանքների այն գումարները, որոնք սահմանված են կարգապահական ընդհանուր, ոչ առանձին հարկատեսականերին վերաբերող նորմերը (օրինակ` հաշվապահական հաշվառման, պետական գրանցման և այլն) խախտելու համար, հաշվառվում են այլ հարկային եկամուտներ 716000 հաշվում: Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով կամ այլ օրենքով (որը չի հանդիսանում հարկային հարաբերությունները կարգավորող, օրինակ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը) սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման արդյունքում գանձվող վճարները չեն հանդիսանում հարկային եկամուտներ և հաշվառվում են ոչ հարկային եկամուտների կազմում` եկամուտներ տույժերից, տուգանքներից 743000:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 711000 - ՀԱՐԿԵՐ ԵԿԱՄՏԻՑ ԵՎ ՇԱՀՈՒՅԹԻՑ
Եկամտի և շահույթի գծով հարկերը դասակարգվում են կամ որպես ֆիզիկական անձանց կողմից վճարվող եկամտահարկ (711100), կամ կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկ (711200):
Սինթետիկ հաշիվ 711100 - Եկամտահարկ
Եկամտահարկից մուտքերն անալիտիկ հաշիվներում դասակարգվել են ըստ ֆիզիկական անձի կողմից դրանց ստացման աղբյուրի: Եկամտահարկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվարկվում, վճարվում է կամ անմիջապես եկամուտ ստացողի, կամ հարկային գործակալի կողմից:
Աշխատավարձից և ՀՀ օրենսդրությամբ դրան հավասարեցված վճարներից գանձվող եկամտահարկը (711110) հաշվարկում և գանձում է հարկային գործակալը` ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս (հատկացնելիս, տրամադրելիս): Հարկի գանձված գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում փոխանցվում է պետական բյուջե:
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամտից վճարվող եկամտահարկը (711120 ) վճարվում է անմիջապես եկամուտ ստացողի` անհատ ձեռնարկատիրոջ կողմից: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատերը տվյալ տարվա ընթացքում կատարում է կանխավճարներ: Ըստ տարեկան գործունեության արդյունքներով կատարված վերջնահաշվարկի, տվյալ տարվա հաջորդ տարում հարկ վճարողը կատարում է կանխավճարների ճշտում: Այս հաշվում հաշվառվում են ֆիզիկական անձանցից գանձվող այն հարկերը, որոնք փոխարինում են եկամտահարկին կամ մի քանի հարկերի, սակայն նրանցում եկամտահարկի հաշվարկային գումարն ամենամեծն է: Մասնավորապես, բենզինի և դիզվառելիքի, ինչպես նաև վիճակախաղերի կազմակերպման համար ֆիզիկական անձանցից գանձվող հաստատագրված վճարներն ըստ էության փոխարինում են եկամտահարկին:
Բաժնեմասերից, ավանդներից, սեփականությունից եկամուտները (711130) ներառում են` (ա) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող շահաբաժինները (բաժնեմաս, բաժնետոմս, փայաբաժին), բաժնետոմսերի կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերի օտարումից, փոխանակումից կամ համանման այլ գործարքներից ստացված եկամուտները, (բ) փոխատվության դիմաց ստացվող տոկոսները (այդ թվում` գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից` տոկոսի կամ մարելիս` զեղչի ձևով, փոխանակելիս կամ համանման այլ գործարքներից ստացված եկամուտները), (գ) վարձավճարները, (դ) գույքի օտարումից ստացված եկամուտները (հարկային գործակալ չհանդիսացող ֆիզիկական անձի` իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի իրացումից ստացված գումարները չեն հարկվում` բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացված գումարների), (ե) ռոյալթիները, (զ) սեփականության այլ աղբյուրներից ստացված եկամուտները: Այս խումբ եկամուտները եկամտահարկով հարկվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Եկամտի այս աղբյուրից ստացված եկամուտները ևս հաշվարկվում, գանձվում և պետական բյուջե են փոխանցվում հարկային գործակալի կողմից:
Խաղատներում, շահումով խաղերում, վիճակախաղերում, մրցույթներում և մրցություններում իրային և դրամական շահումներից/մրցանակներից (711140) ստացվող եկամուտներից եկամտահարկը պետական բյուջե է վճարվում անմիջապես եկամուտ ստացողի կողմից, բացառությամբ վիճակախաղերում, մրցույթներում և մրցություններում ստացված դրամական շահումներից/մրցանակներից, երբ հարկը հաշվարկվում, գանձվում և պետական բյուջե են փոխանցվում հարկային գործակալի կողմից:
Նվիրատվության, օգնության և ժառանգության կարգով ստացված գույքից և դրամական միջոցներից, ապահովագրական հատուցումներից (711150) ստացվող եկամուտը հարկվում է եկամտահարկով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում (օրինակ` ֆիզիկական անձից ժառանգության և նվիրատվության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները չեն հարկվում):
Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացվող եկամտից և այլ եկամուտներից (711160) եկամտահարկը վճարում է հարկային գործակալը, եթե սահմանված կարգով չի կնքում քաղաքացիաիրավական պայմանագիր (օրինակ` գյուղատնտեսական շուկայում առանց հիմնավորող փաստաթղթերի կատարում է գնում), հակառակ դեպքում նա հանդես է գալիս որպես հարկային գործակալ (բացառությամբ ՀՀ անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների) ԾԻԳ (կողմից կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքի, երբ Ծիգ-ը կարող է որպես հարկային գործակալ հանդես չգալ):
ՀՀ օրենսդրության համաձայն հայաստանյան աղբյուրներից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (711170), ինչպես նաև ոչ ռեզիդենտի (711180) ստացած եկամուտները եկամտահարկով հարկվում են օրենքով նախատեսված դեպքերում: Ընդ որում, 1-ին դեպքում հարկումը հիմնականում կատարվում է աղբյուրի մոտ` հարկային գործակալի կողմից, իսկ 2-րդում` կիրառվում է հարկման ընդհանուր կարգը (ռեզիդենտի համար սահմանված):
Այլ եկամուտներից գանձվող եկամտահարկի (711190) կազմում հաշվառվում են նախորդ կետերում չնշված հարկ վճարողների կողմից և/կամ եկամտի աղբյուրներից ստացված եկամուտների համար վճարվող եկամտահարկը:
Ֆիզիկական անձանցից գանձվող եկամտահարկը հաշվառվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից | |
711111 | Աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից |
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամտից | |
711121 | Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամտից (անհատ ձեռնարկատերերից) |
711122 | Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամտից (անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) |
711123 | Ներմուծված բենզինի իրացումից |
711124 | Ներմուծված դիզվառելիքի իրացումից |
711125 | Հաստատագրված վճարի տեսքով վիճակախաղեր կազմակերպելու համար |
711126 | Ձեռնարկատիրական այլ գործունեությունից ստացված եկամտից |
Բաժնեմասերից, ավանդներից, սեփականությունից | |
711131 | Փոխառության դիմաց ստացվող տոկոսից և այլ հատուցումից |
711132 | Շահաբաժիններից |
711133 | Վարձակալության դիմաց ստացվող վճարից և այլ հատուցումից |
711134 | Գույքն օտարելուց ստացված եկամուտներից |
711135 | Ռոյալթիներից |
711139 | Սեփականության այլ աղբյուրներից |
Խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտներից, մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային և դրամական շահումներից | |
711141 | Խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտներից |
711142 | Մրցույթների և մրցությունների իրային շահումներից |
711143 | Վիճակախաղերի իրային շահումներից |
711144 | Մրցույթների և մրցությունների դրամական շահումներից |
711145 | Վիճակախաղերի դրամական շահումներից |
Նվիրատվության, օգնության և ժառանգության կարգով ստացված գույքից և դրամական միջոցներից, ապահովագրական հատուցումներից | |
711151 | Նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքից և դրամական միջոցներից |
711152 | Ժառանգության կարգով ստացված գույքից և դրամական միջոցներից |
711153 | Ապահովագրական հատուցումներից |
Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացվող եկամտից և այլ եկամուտներից | |
711161 | Սահմանված կարգով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր չկնքելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (3%) |
711162 | Սահմանված կարգով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր չկնքելու դեպքերում` այլ կազմակերպություններից (15%) |
711163 | Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամտից |
711164 | Կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար կատարված ապահովագրավճարներից (բացառությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների) |
711165 | ՀՀ անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն պահված եկամտահարկ |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկումից | |
711171 | Ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից |
711172 | Ռոյալթիներ, տոկոսներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներից (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից) |
711179 | Հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներից |
Ոչ ռեզիդենտի հարկումից | |
711181 | ՀՀ-ում աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից |
711182 | ՀՀ-ում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից |
711183 | ՀՀ տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացված եկամուտներից |
711184 | Շահաբաժիններից և տոկոսներից |
711185 | Ռոյալթիներից |
711186 | Հայաստանում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամտից |
711187 | Հայաստանում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճից |
711188 | Փոխադրման ծառայությունների (ֆրախտ) դիմաց ստացված եկամուտներից |
711189 | Հայաստանյան աղբյուրներից ստացված այլ եկամուտներից |
Այլ եկամուտներից | |
711191 | Այլ եկամուտներից |
Սինթետիկ հաշիվ 711200 - Շահութահարկ
Կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկն անալիտիկ հաշիվներում դասակարգվել է ըստ հարկ վճարողների տեսակների: ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմակերպությունները տվյալ տարվա ընթացքում կատարում են կանխավճարներ: Ըստ տարեկան գործունեության արդյունքներով կատարված վերջնահաշվարկի, տվյալ տարվա հաջորդ տարում հարկ վճարողը կատարում է կանխավճարների ճշտում:
Պետական կամ համայնքային կազմակերպություններից շահութահարկի (711210) կազմում ներառված են` (ա) կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ, (բ) մինչև 50 տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ, (գ) պետական կամ համայնքային բյուջետային հիմնարկների, (դ) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից վճարվող գումարները: Եթե նշված կազմակերպությունները միաժամանակ հանդիսանում են 1% դրույքաչափով շահութահարկ կամ շահութահարկին և այլ հարկերին փոխարինող հաստատագրված վճար վճարող, ապա նրանց կողմից վճարված գումարները հաշվառվում են ոչ այս, այլ` համապատասխան սինթետիկ հաշվում:
Այս սինթետիկ հաշվում հաշվառվող մուտքերը 8 ենթաանալիտիկ հաշիվներում դասակարգվել են առանձին` պետական և համայնքային կազմակերպությունների` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ այդ թվում` հիմնադրամներ, հիմնարկներ:
Այլ կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկը (711220) ներառում է այն ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններից վճարվող գումարները, որոնք չեն ընդգրկված նախորդ կետում նշված կազմակերպությունների կազմում, չեն հանդիսանում օտարերկրյա ներդրումներով կամ ֆինանսավարկային կազմակերպություններ, չեն վճարում 1% դրույքաչափով շահութահարկ և չեն վճարում շահութահարկին և այլ հարկերին փոխարինող հաստատագրված վճար: Այս դեպքում ենթաանալիտիկ հաշիվները դասակարգված են` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ:
Օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկը (711230) ենթաանալիտիկ հաշիվներում դասակարգվել է ըստ նրանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնության չափի. օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները տրոհվել են 2 խմբի` շահութահարկի գումարից 50% նվազեցում կատարելու իրավունք ունեցող և շահութահարկի գումարն ամբողջությամբ վճարողների: Եթե նշված կազմակերպությունները միաժամանակ հանդիսանում են 1% դրույքաչափով շահութահարկ վճարող, ապա նրանց կողմից վճարված գումարները հաշվառվում են ոչ այս, այլ` համապատասխան սինթետիկ հաշվում:
Ֆինանսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկի (711240) կազմում ներառվում են բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, լիզինգային, գրավատնային, ներդրումային, ֆինանսական միջնորդության և ապահովագրության բնագավառներում օժանդակ գործունեություն իրականացնող և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարվող գումարները: Ինչպես և նախորդ դեպքում, եթե նշված կազմակերպությունները միաժամանակ հանդիսանում են 1% դրույքաչափով շահութահարկ վճարող, ապա նրանց կողմից վճարված գումարները հաշվառվում են ոչ այս, այլ` համապատասխան սինթետիկ հաշվում: Եթե կազմակերպությունն իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն, ապա, նրա կողմից վճարվող շահութահարկը հաշվառվում է հիմնական կամ այն գործունեության տեսակի գծով, որից հասույթը գերակշռում է ընդհանուր հասույթում: Հարկ է նշել, որ ֆինանսական միջնորդության և ապահովագրության բնագավառներում օժանդակ գործունեություն իրականացնող կազմակերպությունների թվին ըստ ՏԳՏԴ դասվում են ֆինանսական շուկաների, բորսաների, դրամափոխման գրասենյակների, ապահովագրական-բրոքերային գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
1% դրույքաչափով շահութահարկի (711250) մեջ ընդգրկված են նախորդ կետերում նշված բոլոր այն կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գումարները, որոնք հաշվարկվել են 1% դրույքաչափով:
Հաստատագրված վճարների տեսքով գանձվող շահութահարկը (711290) ներառում է այն հաստատագրված վճարների գծով մուտքերը, որոնք փոխարինում են շահութահարկին կամ մի քանի հարկերի, սակայն նրանցում շահութահարկի հաշվարկային գումարն ամենամեծն է: Մասնավորապես, բենզինի և դիզվառելիքի ներմուծման և իրացման համար, ինչպես նաև վիճակախաղերի կազմակերպման համար իրավաբանական անձանցից գանձվող հաստատագրված վճարներն ըստ էության փոխարինում են շահութահարկին:
Այլ կազմակերպություններից գանձվող շահութահարկի (71190) կազմում ներառված են նախորդ բոլոր կետերում չնշված կազմակերպությունների կողմից և դեպքերում վճարված գումարները:
Կազմակերպությունների կողմից վճարվող շահութահարկը հաշվառվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական կամ համայնքային կազմակերպություններից | |
711211 | 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711212 | Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711213 | Պետական ոչ առևտրային կազմակերպություններից |
711214 | Բյուջետային (պետական) հիմնարկներից |
711215 | 50 և ավելի տոկոս համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711216 | Մինչև 50 տոկոս համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711217 | Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից |
711218 | Բյուջետային (համայնքային) հիմնարկներից |
Շահութահարկ այլ կազմակերպություններից | |
711221 | Առևտրային կազմակերպություններից |
711222 | Ոչ առևտրային կազմակերպություններից |
711223 | Հիմնարկներից |
Շահութահարկ օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններից | |
711231 | Օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններից |
711232 | Օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններից, որոնց շահութահարկը նվազեցվում է 50%-ով: |
Շահութահարկ ֆինանսական գործունեություն իրականացնող կազմակերպություններից | |
711241 | Բանկային գործունեություն իրականացնող կազմակերպություններից |
711242 | Վարկային կազմակերպություններից |
711243 | Ֆինանսական վարձակալություն (լիզինգ) իրականացնող կազմակերպություններից |
711244 | Ներդրումային գործունեություն իրականացնող կազմակերպություններից |
711245 | Գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններից |
711246 | Ապահովագրական կազմակերպություններից |
711247 | Ֆինանսական միջնորդության և ապահովագրության բնագավառներում օժանդակ գործունեություն իրականացնող կազմակերպություններից |
711248 | Ֆինանսական այլ կազմակերպություններից |
Շահութահարկ մեկ տոկոս դրույքաչափով | |
711251 | 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711252 | Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711253 | Պետական ոչ առևտրային կազմակերպություններից |
711254 | Բյուջետային (պետական) հիմնարկներից |
711255 | 50 և ավելի տոկոս համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711256 | Մինչև 50 տոկոս համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից |
711257 | Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից |
711258 | Բյուջետային (համայնքային) հիմնարկներից |
711259 | Առևտրային կազմակերպություններից |
711260 | Ոչ առևտրային կազմակերպություններից |
711261 | Հիմնարկներից |
711262 | Օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններից |
711263 | Օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններից, որոնց շահութահարկը նվազեցվում է 50%-ով |
711264 | Բանկային և վարկային գործունեություն իրականացնող կազմակերպություններից |
711265 | Ֆինանսական վարձակալություն (լիզինգ), ներդրումային, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններից |
711266 | Ապահովագրական կազմակերպություններից |
711267 | Ֆինանսական միջնորդության և ապահովագրության բնագավառներում օժանդակ գործունեություն իրականացնող կազմակերպություններից |
711268 | Ֆինանսական այլ կազմակերպություններից |
711269 | Այլ կազմակերպություններից |
Շահութահարկ ոչ ռեզիդենտից | |
711271 | ոչ ռեզիդենտից` աղբյուրի մոտ չհարկվող |
711272 | ոչ ռեզիդենտից` աղբյուրի մոտ հարկվող |
Շահութահարկ` հաստատագրված վճարների տեսքով | |
711281 | Բենզինի ներմուծումից |
711282 | Դիզվառելիքի ներմուծումից |
711283 | Ներմուծված բենզինի իրացումից |
711284 | Ներմուծված դիզվառելիքի իրացումից |
711285 | Վիճակախաղեր կազմակերպելու համար |
711286 | Այլ գործունեություն կազմակերպելու համար |
Շահութահարկ այլ կազմակերպություններից | |
711291 | այլ կազմակերպություններից |
Խումբ 713000 - ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐԿԵՐ
Տնտեսագիտական դասակարգումների այս խմբում ներառվում են գույքի օգտագործման, սեփականության կամ գույքի օտարման գծով հարկերը: Դրանք կարող են գանձվել որոշակի ժամանակաշրջանի համար, միանվագ, կամ սեփականության իրավունքի փոփոխման դեպքում:
Գույքի որոշ տեսակների սեփականության կամ օգտագործման համար նախատեսված հարկերը հաճախ հիմնվում են որոշակի պահի դրությամբ գույքի արժեքի վրա, սակայն շարունակաբար հաշվեգրվում են ամբողջ տարվա կամ գույքի տնօրինման տվյալ ժամանակահատվածի համար:
Գույքի օտարման գծով հարկերը գրանցվում են դրա փոխանցման պահի դրությամբ, իսկ գույքի սեփականության կամ օտարման գծով որոշ հարկեր գրանցվում են որոշակի պահի դրությամբ, ինչպիսին է զուտ գույքի գծով միանվագ գանձվող հարկը:
Ստորև բերվող հարկերը նման են գույքահարկին, սակայն դասվում են այլ հաշիվներում.
● Որպես բնակելի տարածք գույքի օգտագործման գծով հարկերը ճանաչվում են որպես հարկեր եկամտից և շահույթից (711000): Դրանց դեպքում հարկը ենթակա է վճարման գույքի սեփականատիրոջ կամ վարձակալի կողմից, իսկ վճարման ենթակա հարկի չափը որոշվում է գույքն օգտագործողի առանձնահատկություններից, ինչպիսիք են օրինակ վարձակալական վճարը կամ բնակիչների թիվը:
● Բոլոր տեսակի կամ որոշակի արժեքային կամ օգտագործման խտության ուղենիշային շեմը գերազանցող շենքերի կառուցման, ընդարձակման կամ ձևափոխման գծով հարկերը ներառվում են ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման համար թույլտվության գծով հարկեր (714500) հաշվում:
● Հատուկ առևտրային նպատակներով, օրինակ` ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, մսամթերքի իրացումը, սեփական գույքի օգտագործման գծով հարկերը գրանցվում են ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման համար թույլտվության գծով հարկեր (714500) հաշվում):
● Պետական միավորին, որպես հողի և ընդերքի պաշարների սեփականատիրոջ, կատարվող վճարումները գրանցվում են գույքի վարձակալությունից եկամուտներ (741500) հաշվում:
● Հողի և ընդերքի պաշարների օգտագործման թույլտվության արտոնագրերի համար վճարները դասակարգվում են որպես ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության այլ հարկեր (714500):
● Գույքի իրացման արդյունքում առաջացող կապիտալից ստացված շահույթի գծով հարկերը պատկանում են հարկեր եկամտից և շահույթից հաշվին (711000):
Գույքային հարկերը բաժանված են երկու սինթետիկ տնտեսագիտական ծածկագրերի միջև. ընթացիկ գույքային հարկեր անշարժ գույքից (713100) և գույքային այլ ընթացիկ հարկեր (713600):
Սինթետիկ հաշիվ 713100 - Ընթացիկ գույքային հարկեր անշարժ գույքից
Այս հոդվածը ներառում է անշարժ գույքի օգտագործման կամ սեփականության համար գանձվող հարկերը: Նշված անշարժ գույքին են պատկանում հողը, շենքերը և այլ շինությունները: Հարկերը կարող են գանձվել անշարժ գույքի սեփականատերերից կամ վարձակալից: Հարկերը սովորաբար գանձվում են որպես գույքի գնահատված արժեքի տոկոսային հարաբերություն, որը կախված է գույքի վարձակալությունից ստացվելիք հնարավոր եկամտից, իրացման գնից, կապիտալիզացված եկամտից և այլ առանձնահատկություններից, ինչպես օրինակ` չափերը և գտնվելու վայրը: Գույքի գծով ստանձնված պարտավորությունները սովորաբար հաշվի չեն առնվում նման հարկերի գնահատման ժամանակ:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Գույքահարկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շենքերի և շինությունների (այդ թվում` բնակելի նշանակության շինությունների) համար | |
713111 | մինչև 3 մլն դրամը ներառյալ |
713112 | 3 մլն դրամից մինչև 10 մլն դրամը ներառյալ |
713113 | 10 մլն դրամից մինչև 20 մլն դրամը ներառյալ |
713114 | 20 մլն դրամից մինչև 30 մլն դրամը ներառյալ |
713115 | 30 մլն դրամից մինչև 40 մլն դրամը ներառյալ |
713116 | 40 մլն դրամից ավելի |
713117 | Գույքահարկ կենտրոնացված կարգով հարկ վճարողներից |
Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող գույքի` շենքերի և շինությունների (այդ թվում` բնակելի նշանակության շինությունների) համար | |
713121 | մինչև 3 մլն դրամը ներառյալ |
713122 | 3 մլն դրամից մինչև 10 մլն դրամը ներառյալ |
713123 | 10 մլն դրամից մինչև 20 մլն դրամը ներառյալ |
713124 | 20 մլն դրամից մինչև 30 մլն դրամը ներառյալ |
713125 | 30 մլն դրամից մինչև 40 մլն դրամը ներառյալ |
713126 | 40 մլն դրամից ավելի |
713127 | Գույքահարկ կենտրոնացված կարգով հարկ վճարողներից |
Հողի հարկ | |
713131 | Հողի հարկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող հողի համար |
713132 | Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար |
713133 | Հողի հարկ կենտրոնացված կարգով հարկ վճարողներից |
Սինթետիկ հաշիվ 713600 - Գույքային այլ ընթացիկ հարկեր
Այս սինթետիկ հաշիվը ներառում է գույքային ընթացիկ հարկերը, որոնք ներառված չեն ընթացիկ գույքային հարկեր անշարժ գույքից (713100) հաշվում: Տրանսպորտային միջոցների համար գույքահարկը (713610) գրանցվում է այս սինթետիկ հաշվում: Այս սինթետիկ հաշվի համար օգտագործվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Գույքահարկ տրանսպորտային միջոցների համար | |
713611 | Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենայի համար (1-ից 120 ձիաուժ) |
713612 | Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենայի համար (121-ից 250 ձիաուժ) |
713613 | Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենայի համար (251 և ավելի ձիաուժ) |
713614 | 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենայի համար (1-ից 200 ձիաուժ) |
713615 | 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենայի համար (201 և ավելի ձիաուժ) |
713616 | Բեռնատար ավտոմեքենաների համար (1-ից 200 ձիաուժ) |
713617 | Բեռնատար ավտոմեքենաների համար (201 և ավելի ձիաուժ) |
713618 | Մոտոցիկլետների համար |
713619 | Ջրային փոխադրամիջոցների համար |
713620 | Գույքահարկ տրանսպորտային այլ միջոցների համար (կիլովատ) |
Խումբ 714000 - ՀԱՐԿԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Այս խմբին են պատկանում ապրանքների արտադրության, արդյունահանման, իրացման, փոխանցման, վարձակալության կամ առաքման, ինչպես նաև ծառայությունների մատուցման գծով գանձվող բոլոր հարկերը: Այս դասում են ներառվում նաև ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ աշխատանքների իրականացման թույլտվության գծով հարկերը: Ապրանքների և ծառայությունների գծով հարկերը ներառում են հետևյալը.
● Ավելացված արժեքի հարկը
● Արտադրողի/արտադրության, մեծածախ կամ մանրածախ մակարդակներում իրացման գծով գանձվող ընդհանուր հարկերը
● Միափուլ և բազմափուլ կուտակային հարկերը, որտեղ «փուլը» վերաբերում է արտադրությանը կամ բաշխմանը
● Ակցիզային հարկը
● Ավտոմեքենաների կամ այլ ապրանքների օգտագործման համար գանձվող հարկերը
● Ապրանքների օգտագործման կամ որոշակի աշխատանքների իրականացման թույլտվության համար գանձվող հարկերը
● Բնական հանածոների և այլ ապրանքների արդյունահանման, մշակման կամ արտադրության գծով հարկերը:
Այս խմբին չեն դասվում արտաքին առևտրից հարկերը (715000), մինչդեռ ներառվում են այն հարկերը, որոնք գանձվում են ապրանքների ներմուծման պահին կամ սահմանի վրա այն դեպքում, երբ պարտավորությունը չի առաջացել լոկ այն փաստի արդյունքում, որ ապրանքները հատել են սահմանը: Հարկը կիրառելի է նաև տեղական ապրանքների կամ գործառնությունների վրա: Ապրանքների և գործառնությունների գծով հարկերը բաժանվում են հետևյալ սինթետիկ տնտեսագիտական կատեգորիաների. ապրանքներից և ծառայություններից ընդհանուր հարկեր (714100), ակցիզային հարկեր (714200) և ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության այլ հարկեր (714500):
Սինթետիկ հաշիվ 714100 - Ապրանքներից և ծառայություններից ընդհանուր հարկեր
Այս հաշվում ներառվում են բոլոր հարկերը, բացառությամբ մաքսային վճարներ ներմուծումից (715100) և մաքսային վճարներ արտահանումից (715200) հաշիվներից: Այս խմբին պատկանող հարկերը գանձվում են զանազան ապրանքների արտադրության, վարձակալության, առաքման, իրացման, ձեռքբերման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման այլ ձևերի, ինչպես նաև բազմատեսակ ծառայությունների մատուցման գծով: Նման հարկերը կարող են գանձվել անկախ նրանից, թե ապրանքները կամ ծառայությունները տեղական են, թե ներմուծվում են, և կարող են սահմանվել արտադրության կամ բաշխման ցանկացած փուլում: Այս հաշվում են դասվում նաև ապրանքները սահմանը հատելու պահին այս հարկերի գծով կատարված ճշգրտումներից ստացվող մուտքերը: Եվ ընդհակառակը, ապրանքների արտահանման դեպքում այդ հարկերի գծով կատարվող վերադարձումները ճանաչվում են որպես բացասական հարկ: Երբ հարկերը գանձվում են սահմանափակ և ոչ թե լայն տեսակների ապրանքների գծով, ապա դրանք ներառվում են ակցիզային հարկի (714200) հաշվում: Վիճելի դեպքերում հարկումը որոշվում է` հաշվի առնելով հարկի գերակայող բնույթը:
Ապրանքների և ծառայությունների ընդհանուր հարկերի հետ է գրանցվում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ապրանքների կամ ծառայությունների գծով հարկ է, որը ձեռնարկություններից հավաքագրվում է փուլերով, սակայն միանվագ կերպով գանձվում է վերջնական գնորդից: Այն համարվում է հաշվանցվող հարկ, որովհետև արտադրողներից սովորաբար չի պահանջվում պետությանը վճարել հարկի այն ամբողջ գումարը, որ նրանք գանձում են իրենց հաճախորդներից: Նրանք իրավունք ունեն հաշվանցել միջանկյալ սպառման կամ հիմնական կապիտալի ստեղծման նպատակով ձեռքբերված ապրանքների և ծառայությունների գծով վճարված հարկը: ԱԱՀ-ը սովորաբար հաշվարկվում է ապրանքի կամ ծառայության գնի վրա, որտեղ ներառված են ապրանքի գծով ցանկացած այլ հարկերը: Ի լրումն ներմուծման տուրքի կամ ներմուծման գծով այլ հարկերի, ապրանքների կամ ծառայությունների ներմուծման դիմաց կարող է գանձվել նաև ԱԱՀ:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ավելացված արժեքի հարկ (ՀՀ մաքսային մարմինների կողմից հարկման ընդհանուր կարգով գանձվող) | |
714111 | Կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք |
714112 | Բուսական ծագման արտադրանք |
714113 | Կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր |
714114 | Պատրաստի սննդի արտադրանք |
714115 | Հանքահումքային արտադրանք |
714116 | Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք |
714117 | Պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրեր |
714118 | Կաշվե հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր |
714119 | Փայտ և փայտյա իրեր |
714120 | Թուղթ և թղթից իրեր |
714121 | Մանածագործական իրեր |
714122 | Կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ |
714123 | Իրեր քարից, գիպսից, ցեմենտից |
714124 | Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր |
714125 | Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր |
714126 | Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ |
714127 | Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ |
714128 | Սարքեր և ապարատներ |
714129 | Տարբեր արդյունաբերական ապրանքներ |
714130 | Արվեստի գործեր և հնություններ |
Ավելացված արժեքի հարկ (ՀՀ հարկային մարմինների կողմից հարկման ընդհանուր կարգով գանձվող) | |
714141 | Ավելացված արժեքի հարկ (ՀՀ հարկային մարմինների կողմից հարկման ընդհանուր կարգով գանձվող) |
Հաստատագրված վճարներ` գործունեության առանձին տեսակների համար | |
714151 | Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն իրականացնելու համար |
714152 | Առևտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպման գործունեություն իրականացնելու համար |
714153 | Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար |
714154 | Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար |
714155 | Խաղատների գործունեություն կազմակերպելու համար |
714156 | Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար |
714157 | Համակարգչային խաղեր կազմակերպելու համար |
714158 | Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար |
714159 | Լուսանկարչական լաբորատորիաների գործունեություն իրականացնելու համար |
714161 | Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն իրականացնելու համար |
714162 | Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար |
714163 | Ավտոկանգառների գործունեություն իրականացնելու համար |
714164 | Արդյունագործական ձկնորսության գործունեություն իրականացնելու համար |
714165 | Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն իրականացնելու համար |
714166 | Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն (գազալիցքավորման) կազմակերպելու համար |
714167 | Բաղնիքներ և ցնցուղարաններ կազմակերպելու համար |
714168 | Բիլիարդ խաղ կազմակերպելու համար |
714169 | Այլ գործունեություն իրականացնելու համար |
Պարզեցված հարկ | |
714171 | Խանութների, կրպակների միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար |
714172 | Նոտարական գործունեություն իրականացնելու համար |
714173 | Վարձակալության գործարքներ իրականացնելու համար |
714174 | Փոխառության գործարքներ իրականացնելու համար |
714175 | Այլ գործունեություն իրականացնելու համար |
Սինթետիկ հաշիվ 714200 - Ակցիզային հարկ
Ակցիզային հարկը կիրառվում է այն որոշակի ապրանքների նկատմամբ, որոնք չեն ենթարկվում հարկման ըստ ապրանքներից և ծառայություններից ընդհանուր հարկեր (714100) և մաքսային վճարներ ներմուծումից (715100) կամ մաքսային վճարներ արտահանումից (715200) դասերի: Ակցիզային հարկը կարող է սահմանվել արտադրության կամ բաշխման ցանկացած փուլում: Դրանց որոշման համար սովորաբար հաշվի են առնվում արտադրանքի արժեքը, քաշը, ամրությունը կամ քանակը:
Եթե միևնույն օրենքի շրջանակներում գլխավորապես ներմուծվող ապրանքների գծով հավաքագրվող հարկ է կիրառվում, կամ կարող է կիրառվել համադրելի տեղական ապրանքների նկատմամբ, ապա նման կերպ առաջացած եկամուտը դասակարգվում է որպես ակցիզային հարկերից, այլ ոչ` ներմուծման տուրքերից ստացված եկամուտ: Այս սկզբունքը կիրառվում է նույնիսկ այն դեպքում, երբ առկա չեն համադրելի տեղական ապրանքներ կամ որևէ հավանականություն չկա, որ դրանք հետագայում կարտադրվեն:
Ակցիզային հարկերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ակցիզային հարկ ՀՀ-ում արտադրվող ապրանքներից | |
714211 | Արտադրվող գարեջուր |
714212 | Արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշներ |
714213 | Արտադրվող ալկոհոլային խմիչքի համար ակցիզային դրոշմանիշներ |
714214 | Արտադրվող խաղողի և այլ գինիներ |
714215 | Արտադրվող փրփրուն գինիներ, գինենյութ |
714216 | Արտադրվող վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրատներ |
714217 | Արտադրվող խմորման ենթարկվող այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) |
714218 | Արտադրվող էթիլենային սպիրտ |
714219 | Արտադրվող սպիրտային խմիչքներ |
714221 | Արտադրվող խաղողի գինու թորումից ստացվող թրմեր |
714222 | Արտադրվող կոնյակ |
714223 | Արտադրվող օղի |
714224 | Արտադրվող լիկյորներ, մրգօղիներ |
714225 | Արտադրվող ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
714226 | Արտադրվող հում նավթ և նավթամթերքներ |
714227 | Արտադրվող նավթային գազեր և գազանման ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) |
714228 | Արտադրվող շամպայն |
714229 | Արտադրվող այլ ապրանքներ |
Ակցիզային հարկ ՀՀ-ում ներմուծվող ապրանքներից | |
714231 | Ներմուծվող գարեջուր |
714232 | Ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշներ |
714233 | Ներմուծվող ալկոհոլային խմիչքի համար ակցիզային դրոշմանիշներ |
714234 | Ներմուծվող խաղողի և այլ գինիներ |
714235 | Ներմուծվող փրփրուն գինիներ, գինենյութ |
714236 | Ներմուծվող վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրատներ |
714237 | Ներմուծվող խմորման ենթարկվող այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք |
714238 | Ներմուծվող էթիլենային սպիրտ |
714239 | Ներմուծվող սպիրտային խմիչքներ |
714241 | Ներմուծվող խաղողի գինու թորումից ստացվող թրմեր |
714242 | Ներմուծվող կոնյակ |
714243 | Ներմուծվող օղի |
714244 | Ներմուծվող լիկյորներ, մրգօղիներ |
714245 | Ներմուծվող ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
714246 | Ներմուծվող հում նավթ և նավթամթերքներ |
714247 | Ներմուծվող նավթային գազեր և գազանման ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) |
714248 | Ներմուծվող շամպայն |
714249 | Ներմուծվող այլ ապրանքներ |
Հաստատագրված վճարներ` ներմուծվող կամ արտադրվող առանձին ապրանքների համար | |
714251 | Հաստատագրված վճար ներմուծվող ծխախոտի համար |
714252 | Հաստատագրված վճար ներմուծվող բենզինի համար |
714253 | Հաստատագրված վճար ներմուծվող դիզվառելիքի համար |
714254 | Հաստատագրված վճար արտադրվող ծխախոտի համար |
Սինթետիկ հաշիվ 714500 - Ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության այլ հարկեր
Պետության կանոնակարգող գործառույթներից մեկը որոշակի ապրանքների սեփականության կամ օգտագործման կամ գործունեության որոշ տեսակների իրականացման արգելումն է այն դեպքում, երբ բացակայում է համապատասխան լիցենզիան կամ թույլատվության որևէ այլ վկայագիրը, որի գծով գանձվում է վճարը: Եթե նշված լիցենզիաների տրամադրման համար պետությունը էական աշխատանք չի կատարում կամ ընդհանրապես որևէ աշխատանք չի կատարում, օրինակ` երբ լիցենզիաներն ավտոմատ կերպով տրամադրվում են վճարների մուծման դիմաց, ապա կարելի է ասել, որ դրանք պարզապես հարկեր հավաքագրելու միջոց են, նույնիսկ եթե վճարման դիմաց պետության կողմից տրամադրվում է որևէ վկայագիր կամ հավաստագիր: Այնուամենայնիվ, եթե պետությունը լիցենզիաները տրամադրում է կանոնակարգող դերի իրականացման նպատակով, օրինակ` ստուգում է տվյալ անձի մասնագիտական համապատասխանությունը կամ որակավորումները, ստուգում է տվյալ սարքավորումների արդյունավետ և ապահով աշխատանքը, կամ իրականացնում է որևէ այլ տեսակի վերահսկողություն, որոնք պետությունը այլ կերպ պարտավոր չէ իրականացնել, ապա մուտքերը ճանաչվում են որպես ծառայությունների մատուցման դիմաց վճարներ, այլ ոչ որպես հարկային մուտքեր, եթե, իհարկե, այդ մուտքերն ակնհայտորեն չեն գերազանցում ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի սահմանված համամասնության չափը: Գործնականում միշտ չէ, որ հնարավոր է իրարից հստակորեն տարանջատել հարկերը և տուրքերը և վճարներ (742200):
Մասնավորապես, հարկեր են համարվում հետևյալ տեսակների վճարները. (ա) այն վճարները, որոնց դեպքում վճարողները չեն հանդիսանում շահառուներ, օրինակ` սպանդանոցներից գանձվող գումարները, որոնք ուղղվում են գյուղացիական տնտեսություններին մատուցվող որևէ ծառայության ֆինանսավորմանը, (բ) այն վճարները, որոնց դիմաց պետությունը որևէ հատուկ ծառայություն չի մատուցում, նույնիսկ եթե վճարողին տրամադրվում է այնպիսի լիցենզիա, օրինակ` որսորդության, ձկնորսության կամ հրաձգության համար, որը չի նախատեսում պետությանը պատկանող որոշակի տարածքի օգտագործման իրավունք, և (գ) այն վճարները, որոնց դեպքում միայն դրանց վճարողներն են շահառուները, սակայն յուրաքանչյուր անձի կողմից ստացվող օգուտն անպայմանորեն չի արտացոլում վճարի տոկոսային հարաբերությունը:
Չնայած այս դասի հարկերը գանձվում են ավելի շուտ ապրանքների օգտագործման, քան ապրանքների սեփականության կամ փոխանցման գծով, սակայն ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կարող է առաջ բերել հարկային պահանջ: Օրինակ` ավտոմեքենաների սեփականության իրավունքի գրանցումը կարող է դառնալ իրադարձություն, որն առաջացնում է այդ ապրանքների օգտագործման նկատմամբ հարկի որոշման անհրաժեշտություն: Ապրանքների օգտագործման գծով հարկերը կարող են վերաբերել նույնիսկ գործնականում չօգտագործվող ապրանքներին, օրինակ` հնաոճ ավտոմեքենաներին կամ զենքի առարկաներին:
Վիճելի հարցեր են առաջանում առևտրային գործունեության իրականացման թույլտվության գծով հարկերի դեպքում, որոնք գանձվում են ընդհանուր եկամտի, աշխատավարձի ֆոնդի կամ շրջանառության վրա: Եթե հնարավոր է հաշվարկել յուրաքանչյուր բազայի հիման վրա ստացվող մուտքերը, ապա ընդհանուր մուտքերը բաշխվում են այդ բազաների միջև: Եթե հնարավոր չէ հաշվարկել առանձին մուտքերը, սակայն հայտնի է, որ մուտքերի մեծ մասը ստացվել է միևնույն բազայից, ապա ընդհանուր մուտքերը վերագրվում են տվյալ բազային համապատասխան: Վիճելի հարցեր են առաջանում նաև գույքի սեփականության իրավունքի կամ օգտագործման գծով հարկերի դեպքում, որոնք կարող են դասակարգվել որպես ընթացիկ գույքային հարկեր անշարժ գույքից (713100) կամ գույքային այլ ընթացիկ հարկեր (713600): Ի տարբերություն այս խմբին պատկանող հարկերի, ընթացիկ գույքային հարկեր անշարժ գույքից (713600) հաշիվը սահմանափակվում է անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման գծով հարկերով, և նման հարկերը սովորաբար հիմնվում են գույքի արժեքի վրա: Գույքային այլ ընթացիկ հարկեր (713600) հաշվում ներառվող հարկերը սահմանափակվում են ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի, այլ ոչ` օգտագործման գծով հարկերով և վերաբերում են ակտիվների որոշակի խմբերին, այլ ոչ` որոշակի ապրանքներին և որոշվում են ակտիվների արժեքի հիման վրա:
Ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության այլ հարկեր (714500) հաշվին են պատկանում գործունեության իրականացման, ինչպես նաև մասնագիտական լիցենզիաները: Դրանք կարող են գանձվել ընդհանուր առմամբ գործունեության, կամ գործունեության որոշակի տեսակ իրականացնելու, կամ որոշակի մասնագիտությամբ աշխատելու թույլտվության գծով հարկերի տեսքով: Այս դասում են ներառվում նաև ընդհանուր բնույթի գործունեության գծով հարկերը կամ ըստ գործունեության տեսակի կամ այլ գործոնների (օրինակ` զբաղեցրած տարածքի, առկա ձիաուժերի, կապիտալի կամ փոխադրման տոննաժի) հաստատագրված գումարի չափով սահմանված լիցենզիաները: Հարկի այս տեսակում չեն ներառվում գործունեության գծով այն հարկերը, որոնք գանձվում են համախառն իրացման նկատմամբ: Վերջիններս պատկանում են ապրանքներից և ծառայություններից ընդհանուր հարկեր (714100) հաշվին: Գործունեության որոշակի տեսակների գծով հարկերը կամ լիցենզիաները ներառում են ապրանքներ վաճառելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվությունները: Այդ հարկերը կարող են գանձվել պարբերաբար, միանվագ կերպով կամ ամեն անգամ, երբ տեղի է ունենում ապրանքների օգտագործում: Բացի այդ, այս դասին են պատկանում օդի աղտոտման գծով հարկերը, որոնք գանձվում են շրջակա միջավայրում թունավոր գազերի, հեղուկների կամ վնասակար այլ նյութերի արտանետման համար:
Բացառությամբ գործունեության կամ մասնագիտական լիցենզիաների, այս դասին պատկանող մյուս հարկերը ներառում են որսորդության, հրաձգության, կամ ձկնորսության թույլտվության գծով հարկերը, ինչպես նաև տնային կենդանիների սեփականության գծով հարկերը այն դեպքում, երբ նման գործունեություն իրականացնելու իրավունքը չի տրվում սովորական առևտրային գործառնության շրջանակներում: Այս դասին են պատկանում նաև ռադիոյի և հեռուստատեսության լիցենզիաները, բացառությամբ այն դեպքերի, երբ ընդհանուր հեռարձակման ծառայությունները մատուցվում են պետական մարմինների կողմից, որի դեպքում առկա է ոչ թե հարկ, այլ` ծառայության համար վճարում:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Լիցենզիաների, թույլտվությունների, սերտիֆիկատների տրամադրման համար պետական բյուջե գանձվող պետական տուրքեր («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն) | |
714511 | Անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714512 | Առևտրի բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714513 | Առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714514 | Ուղեկցողի և զբոսավարի գործունեություն իրականացնելու համար |
714515 | Արժեթղթերի շրջանառության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714516 | Բանկային և ֆինանսավարկային, ինչպես նաև արժութային կարգավորման բնագավառներում գործունեություն իրականացնելու համար |
714517 | Գյուղատնտեսության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714518 | Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714519 | Կրթության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714521 | Հեռահաղորդակցության և տրանսպորտի բնագավառներում գործունեություն իրականացնելու համար |
714522 | Մաքսային բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714523 | Միջուկային էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714524 | Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714525 | Որակի, ստանդարտացման, չափագիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714526 | Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714527 | Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) արտոնագրեր (թույլտվություններ, լիցենզիաներ) տալու համար |
714528 | Քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
714529 | Գործունեության այլ բնագավառում գործունեություն իրականացնելու համար |
Լիցենզիաների, թույլտվությունների, սերտիֆիկատների տրամադրման համար համայնքի բյուջե գանձվող տեղական տուրքեր | |
714531 |
Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների, շենքերի, շինությունների (հիմնական) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվություն տալու համար |
714532 | Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների, շենքերի, շինությունների (մինչև 6 քառ. մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվություն տալու համար |
714533 | Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների, շենքերի, շինությունների ( 6 քառ. մետր և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվություն տալու համար |
714534 | Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար |
714535 | Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար |
714536 | Համայնքի տարածքում հիմնական շինությունների ներսում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար |
714537 | Համայնքի տարածքում ոչ հիմնական շինությունների ներսում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար |
714538 | Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար) |
714539 | Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (գյուղատնտեսական մթերքների համար նյութերի համար) |
714540 | Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (այլ ապրանքների նյութերի համար) |
714541 | Համայնքի տարածքում խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու համար ընթացիկ տարում թույլտվության համար |
714542 | Համայնքի տարածքում շահումով խաղերը ժամը 24.00-ից հետո կազմակերպելու համար ընթացիկ տարում թույլտվության համար |
714543 | Համայնքի տարածքում բաղնիքները (սաունաները)` ժամը 24.00-ից հետո աշխատելու համար ընթացիկ տարում թույլտվության համար |
714544 | Համայնքի տարածքում հանրային սննդի և զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու համար ընթացիկ տարում թույլտվության համար |
714545 | Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ ընթացիկ տարում պահելու թույլտվության համար |
714546 | Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար |
714547 | Համայնքի արխիվից ընթացիկ տարվա համար փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար |
714548 | Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն ընթացիկ տարում իրականացնելու թույլտվության համար |
714549 | Այլ լիցենզիաների, թույլտվությունների, սերտիֆիկատների տրամադրման համար համայնքի բյուջե գանձվող տեղական տուրքեր |
Պետական բյուջե վճարվող բնապահպանական վճարներ | |
714551 | Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար |
714552 | ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցներից վնասակար նյութեր արտանետելու համար |
714553 | Ջրային ավազան վնասակար նյութեր արտանետման համար |
714554 | Աղբյուրներում թափոնների տեղադրման համար |
714555 | Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար |
714556 | ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար |
714557 | ՀՀ-ում արտադրվող և իրացվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար |
Պետական բյուջե վճարվող բնօգտագործման համար վճարներ | |
714561 | Ջրօգտագործման համար |
714562 | Օգտակար հանածոների արդյունահանման համար |
714563 | Կենսապաշարների օգտագործման համար |
Պետական բյուջե վճարվող ճանապարհային վճարներ | |
714571 | ՀՀ-ում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար |
714572 | ՀՀ-ում գրանցված մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար |
714573 | Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար |
714574 | Այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար |
714575 | Այլ պետություններում գրանցված մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճար |
714576 | Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման համար վճար |
Պետական բյուջե վճարվող այլ պետական տուրքեր և վճարներ | |
714581 | Պետական տուրք «Հայ», «Հայաստան», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար |
714582 | Պետական տուրք Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար |
714583 | Պետական տուրք միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական և կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար |
714584 | Պետական տուրք փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար |
714585 | Պետական տուրք քաղաքացիական և ծառայողական զենքին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ և լիցենզիաներ առևտուր իրականացնելու համար |
714586 | Պետական տուրք նոտարի որակավորման և թարգմանչի ստուգման համար |
714587 | Պետական տուրք երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվություն տալու համար |
714588 | Կոնցեսիոն վճարներ հանքարդյունահանման լիցենզառուի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի կողմից վճարվող |
714589 | Հանքարդյունահանման լիցենզառուի կողմից վճարվող ռոյալթի |
714590 | Հանքարդյունահանման լիցենզառուի կողմից վճարվող բոնուս |
714591 | Կոնցեսիոն վճարներ ուսումնասիրության լիցենզառուի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզառու կողմից վճարվող |
714592 | Մաքսավճար խողովակաշարերով և էլեկտրահաղորման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար |
714593 | Պետական տուրք այլ գործողությունների և կամ գործողությունների համար |
714594 | Պետական բյուջե վճարվող այլ վճարներ |
Խումբ 715000 - ՀԱՐԿԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ
Այս հարկերի խումբը ներառում է և մաքսային վճարները ներմուծումից (715100) և մաքսային վճարները արտահանումից (715200):
Սինթետիկ հաշիվ 715100 - Մաքսային վճարներ ներմուծումից
Այս հաշվում ներառվում են ներմուծված ապրանքների կամ ոչ ռեզիդենտների կողմից ռեզիդենտներին մատուցած ծառայությունների գծով ստացված եկամուտները: Գանձումները կարող են հավաքագրվել եկամուտների ստացման կամ պաշտպանողական նպատակներով և սահմանվում են հատուկ կամ ad valorem (արժեքին համապատասխան) հիմունքով, սակայն տուրքի կիրառումը պետք է օրենքով սահմանափակվի ներմուծված ապրանքների նկատմամբ գանձումով: Նշված տուրքերի շարքին են պատկանում մաքսատուրքերի սակագների գրաֆիկի և նրա հավելվածների համաձայն գանձվող տուրքերը, ներառյալ սակագների գրաֆիկի հիման վրա որոշվող հավելյալ հարկերը, հյուպատոսական վճարները, տոննաժի հիման վրա վճարները, վիճակագրական հարկերը, ֆիսկալ տուրքերը, ինչպես նաև մաքսատուրքերի սակագների գրաֆիկի վրա չհիմնվող հավելյալ հարկերը: Այն հարկերը, որոնք դասվում են ներմուծման գծով հարկերի շարքին միայն այն պատճառով, որ ներմուծվող ապրանքները պատկանում են հարկման ենթակա ապրանքների ավելի լայն դասին, գրանցվում են ընդհանուր հարկեր ապրանքներից և ծառայություններից (714100) և ակցիզային հարկեր (714200) հաշիվներում:
Մաքսային վճարները ներմուծումից արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Մաքսատուրքեր | |
715111 | Կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք |
715112 | Բուսական ծագման արտադրանք |
715113 | Կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր |
715114 | Պատրաստի սննդի արտադրանք |
715115 | Հանքահումքային արտադրանք |
715116 | Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք |
715117 | Պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրեր |
715118 | Կաշվե հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր |
715119 | Փայտ և փայտյա իրեր |
715120 | Թուղթ և թղթից իրեր |
715121 | Մանածագործական իրեր |
715122 | Կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ |
715123 | Իրեր քարից, գիպսից, ցեմենտից |
715124 | Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր |
715125 | Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր |
715126 | Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ |
715127 | Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ |
715128 | Սարքեր և ապարատներ |
715129 | Տարբեր արդյունաբերական ապրանքներ |
715130 | Արվեստի գործեր և հնություններ |
Սինթետիկ հաշիվ 715200 - Մաքսային վճարներ արտահանումից
Այս դասին են պատկանում երկրից արտահանված ապրանքների կամ ռեզիդենտների կողմից ոչ ռեզիդենտներին մատուցած ծառայությունների գծով ստացված եկամուտները: Արտահանվող ապրանքների գծով նվազեցումները, որոնք նախկինում վճարված ընդհանուր սպառողական հարկերի, ակցիզային հարկերի կամ ներմուծման տուրքերի վերադարձումներն են, նվազեցվում են համապատասխան հարկերի գծով վճարվելիք համախառն գումարներից այլ ոչ` այս հաշվին պատկանող վճարվելիք հարկերի գումարներից:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Մաքսատուրքեր | |
715211 | Կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք |
715212 | Բուսական ծագման արտադրանք |
715213 | Կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր |
715214 | Պատրաստի սննդի արտադրանք |
715215 | Հանքահումքային արտադրանք |
715216 | Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք |
715217 | Պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրեր |
715218 | Կաշվե հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր |
715219 | Փայտ և փայտյա իրեր |
715220 | Թուղթ և թղթից իրեր |
715221 | Մանածագործական իրեր |
715222 | Կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ |
715223 | Իրեր քարից, գիպսից, ցեմենտից |
715224 | Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր |
715225 | Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր |
715226 | Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ |
715227 | Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ |
715228 | Սարքեր և ապարատներ |
715229 | Տարբեր արդյունաբերական ապրանքներ |
715230 | Արվեստի գործեր և հնություններ |
Արտահանման այլ հարկեր | |
715241 | Արտահանման այլ հարկեր |
Ներմուծման այլ հարկեր | |
715611 | Ներմուծման այլ հարկեր |
Արտահանման այլ հարկեր | |
715621 | Արտահանման այլ հարկեր |
Խումբ 716000 - ԱՅԼ ՀԱՐԿԵՐ
Այս խմբին են դասվում այն եկամուտները, որոնք գլխավորապես ստացվում են վերը նշված հարկերից տարբեր հարկման բազայով կամ բազաներով գանձվող հարկերից: Բացի այդ, այս խմբում են ներառվում այն եկամուտները, որոնք ստացվում են չբացահայտված հարկերից, տոկոսներից և հարկերի ուշացած վճարման կամ չվճարման գծով տուգանքներից, սակայն չեն ներառվում հարկերի այս կամ այն դասում: Այս խմբի եկամուտները բաժանվում են ըստ այլ հարկեր առևտրային կազմակերպություններից (716100) և այլ հարկեր այլ տնտեսվարող սուբյեկտներից (716200) հաշիվների:
Այս խմբում ներառվում են քաղաքացիներից գանձվող հարկերը, որոնք չեն հիմնվում եկամտի կամ ենթադրվող եկամտի վրա: Փաստացի կամ ենթադրյալ եկամտի վրա հիմնված անձնական հարկերը գրանցվում են որպես հարկեր եկամտից և շահույթից (711000): Այս խմբին են դասվում նաև դրոշմային հարկերը, որոնք միանշանակորեն կամ հիմնականում չեն պատկանում այլ հարկատեսակներով հարկվող գործառնությունների կամ գործունեության որոշակի տեսակին: Օրինակները ներառում են պայմանագրերի և չեկերի վրա պարտադիր ամրացվող դրոշմանիշերի իրացումից ստացվող եկամուտները: Առանձին դասերի ապրանքների, օրինակ` ալկոհոլային խմիչքների և սիգարետների, վրա ամրացվող դրոշմանիշերի իրացումից ստացվող եկամուտները գրանցվում են որպես այդ ապրանքների գծով հարկեր, մասնավորապես ակցիզային հարկեր (714200): Բացի այդ, այս խմբում են ներառվում նաև ծախսերի գծով հարկերը, որոնք գանձվում են գնումների նկատմամբ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում անհատականորեն կիրառվում են նվազեցումներ և ազատումներ: Ներառվում են նաև մի քանի հարկային բազաների հիման վրա գանձվող հարկերից ստացվող եկամուտները, երբ դրանք հնարավոր չէ միանշանակ բաշխել տվյալ հարկային բազաների միջև կամ երբ դրանք հնարավոր չէ վերագրել գերակայող որևէ բազային:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` առևտրային կազմակերպություններից | |
716111 | «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ` առևտրային կազմակերպություններից |
Պետական բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` առևտրային կազմակերպություններից | |
716121 | Պետական բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` առևտրային կազմակերպություններից |
Համայնքի բյուջե մուտքագրվող հարկային եկամուտներ` առևտրային կազմակերպություններից | |
716131 | «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ` առևտրային կազմակերպություններից |
Համայնքի բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` առևտրային կազմակերպություններից | |
716141 | Համայնքի բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` առևտրային կազմակերպություններից |
Այլ հարկային եկամուտներ տնտեսվարող այլ սուբյեկտներից | |
716211 | «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ` այլ տնտեսվարող սուբյեկտներից |
Պետական բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` այլ տնտեսվարող սուբյեկտներից | |
716221 | Պետական բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` այլ տնտեսվարող սուբյեկտներից |
Համայնքի բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` այլ տնտեսվարող սուբյեկտներից | |
716231 | Համայնքի բյուջե մուտքագրվող այլ հարկային եկամուտներ` այլ տնտեսվարող սուբյեկտներից |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 720000 - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ
Սոցիալական ապահովագրության վճարները փաստացի կամ հաշվարկված մուտքերն են, որ ստացվում են գործատուների կողմից աշխատակիցների համար, կամ աշխատակիցների, անհատ ձեռներեցների կամ գործազուրկ քաղաքացիների կողմից իրենց անունից, որոնք սոցիալական ապահովագրության վճարները վճարող քաղաքացիներին և նրանց խնամակալության տակ գտնվող անձանց իրավունք են տալիս օգտվել սոցիալական նպաստներից: Վճարները կարող են լինել պարտադիր կամ կամավոր: Սոցիալական վճարները դասակարգվում են որպես սոցիալական ապահովագրության վճարներ (721000):
Սոցիալական վճարները գանձվում են հասույթի, աշխատավարձի ֆոնդի կամ ծառայողների թվի հիման վրա: Սակայն երբ սոցիակալան վճարների հաշվարկման համար համախառն աշխատավարձի փոխարեն օգտագործվում է եկամուտը, օրինակ` անհատ ձեռներեցների դեպքում, ապա մուտքերը ներառվում են այստեղ: Այլ բազայով գնահատվող, սակայն սոցիալական ապահովագրության ծրագրերի համար նախատեսվող պարտադիր վճարները ճանաչվում են որպես հարկեր:
Հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում, որպես եկամուտ գրանցված սոցիալական վճարները պետք է արտացոլեն այն գումարը, որն իրատեսորեն հնարավոր է հավաքագրել: Այնուամենայնիվ, փաստացի հավաքագրումը կարող է տեղի ունենալ հետագա ժամանակաշրջանում` հնարավոր է շատ ավելի ուշ:
Սոցիալական ապահովագրության ծրագրերի ուղղությամբ վճարները դասակարգվում են ըստ կատարվող վճարների աղբյուրների: Վարձու աշխատողների կողմից կատարվող սոցիալական ապահովագրության վճարներ (721100) ուղղակիորեն վճարվում են ծառայողների կողմից կամ նվազեցվում են ծառայողների աշխատավարձերից կամ դրանց հավասարեցված գումարներից և ծառայողների անունից փոխանցվում են գործատուի կողմից: Գործատուների կողմից կատարվող սոցիալական ապահովագրության վճարները (721200) ուղղակիորեն վճարվում են գործատուների կողմից իրենց ծառայողների անունից: Ընդհանուր կառավարման պետական մարմին հանդիսացող գործատուների կատարած վճարումները չեն հաշվանցվում համախմբման ժամանակ այն դեպքում, երբ վճարող և ստացող միավորները պատկանում են միևնույն հատվածին կամ ենթահատվածին, քանի որ, համարվում է, որ վճարները վերաուղղվում են և այնուհետև վճարվում ծառայողների կողմից: Անհատ ձեռներեցների կամ չաշխատող քաղաքացիների վճարները (1213) վճարվում են այն անձանց կողմից, ովքեր ծառայողներ չեն: Չդասակարգվող վճարներն (1214) այն վճարներն են, որոնց աղբյուր հնարավոր չէ որոշել: Եթե առկա են կամավոր կարգով կատարված վճարներ, ապա նպատակահարմար է ֆիսկալ բեռի հաշվարկման կամ այլ նպատակներով նրանց ընդհանուր գումարը գրանցել ծանոթագրությունների բաժնի առանձին հոդվածում:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վարձու աշխատողների կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | |
721111 | Աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վարձու աշխատողների կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (գործատուն ֆինանսավորվում է պետական բյուջեից) |
721112 | Աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վարձու աշխատողների կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (գործատուն ֆինանսավորվում է համայնքի բյուջեից) |
721113 | Աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վարձու աշխատողների կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (գործատուն չի ֆինանսավորվում պետական կամ համայնքի բյուջեից) |
Վարձու աշխատողների կողմից կատարվող այլ սոցիալական ապահովագրական վճարներ | |
721121 | Կամավոր սոցիալական ապահովագրական վճարներ վարձու աշխատողների կողմից |
721122 | Այլ սոցիալական ապահովագրական վճարներ վարձու աշխատողների կողմից |
Գործատուների կողմից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | |
721211 | Պետական բյուջեից ֆինանսավորվող գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկվող և կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
721212 | Համայնքի բյուջեից ֆինանսավորվող գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկվող և կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
721213 | Պետական և համայնքի բյուջեներից չֆինանսավորվող գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկվող և կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
Գործատուների կողմից այլ սոցիալական ապահովագրական վճարներ | |
721221 | Կամավոր սոցիալական ապահովագրական վճարներ գործատուների կողմից |
721222 | Այլ սոցիալական ապահովագրական վճարներ գործատուների կողմից |
Հաստատագրված վճարների տեսքով վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | |
721221 | Պետական բյուջեից ֆինանսավորվող գործատուների կողմից հաստատագրված վճարների տեսքով վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
721222 | Համայնքային բյուջեից ֆինանսավորվող գործատուների կողմից հաստատագրված վճարների տեսքով վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
721223 | Պետական և համայնքի բյուջեներից չֆինանսավորվող գործատուների կողմից հաստատագրված վճարների տեսքով վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
Հաստատագրված վճարների տեսքով վճարվող այլ սոցիալական ապահովագրության վճարներ | |
721224 | Հաստատագրված վճարների տեսքով վճարվող այլ սոցիալական ապահովագրության վճարներ |
Անհատ ձեռնարկատերերի և այլ անձանց կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | |
721311 | Անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
721312 | Այլ անձանց կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
Անհատ ձեռնարկատերերի և այլ անձանց կողմից վճարվող այլ սոցիալական ապահովագրության վճարներ | |
721321 | Կամավոր սոցիալական ապահովագրական վճարներ անհատ ձեռնարկատերերի կողմից |
721322 | Կամավոր սոցիալական ապահովագրական վճարներ չզբաղված քաղաքացիների կողմից |
Այլ սոցիալական ապահովագրական վճարներ | |
721411 | Այլ սոցիալական ապահովագրական վճարներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 730000 - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Դրամաշնորհները ոչ պարտադիր ընթացիկ կամ կապիտալ փոխանցումներ/հատկացումներ են, որոնք պետական միավորը կարող է ստանալ պետական որևէ այլ միավորից կամ միջազգային կազմակերպությունից: Դրամաշնորհները դասակարգվում են նախ ըստ դրամաշնորհը տրամադրող միավորի տեսակի, այնուհետև` ըստ դրանց ընթացիկ կամ կապիտալ բնույթի:
Սահմանվում են դրամաշնորհների ստացման երեք աղբյուրներ. պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետություններից (731000), արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից (732000) և ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ ստացված կառավարման այլ մակարդակներից (733000):
Ընթացիկ դրամաշնորհները տրամադրվում են ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով և որևէ կերպ կապված կամ կախված չեն ստացողի կողմից որևէ ակտիվի ձեռքբերման հետ: Կապիտալ շնորհները օգտագործվում են ստացողի կողմից ակտիվների ձեռքբերման համար: Դրանք ստացվում են դրամական միջոցների փոխանցման միջոցով, որ ստացողը պետք է կամ կարող է օգտագործել որևէ ակտիվի կամ ակտիվների (բացառությամբ ապրանքանյութական պաշարների) ձեռքբերման, ակտիվի (բացառությամբ ապրանքանյութական պաշարների և դրամական միջոցների) փոխանցման կամ պարտատիրոջ և պարտապանի միջև փոխադարձ համաձայնությամբ պարտավորության դադարեցման նպատակով: Եթե հնարավոր չէ ստույգ որոշել դրամաշնորհի տեսակը, ապա այն պետք է դասակարգվի որպես ընթացիկ դրամաշնորհ:
Ապրանքների տեսքով դրամաշնորհները գնահատվում են ընթացիկ շուկայական գներով: Շուկայական գների բացակայության դեպքում արժեքը որոշվում է այդ ապրանքների տրամադրման հետ կապված ծախսերի, կամ այն գումարի չափով, որը կարող էր ստացվել այդ ապրանքների իրացումից: Դոնորի և ստացողի մոտ գնահատված արժեքը կարող է երբեմն տարբերվել: Նման դեպքում կիրառվում է դոնորի կողմից գնահատված արժեքը:
Դրամաշնորհները գրանցվում են միայն դրամաշնորհի ստացմամբ ձևավորված բոլոր պահանջների և պայմանների բավարարումից և ստացողի կողմից դրամաշնորհի նկատմամբ անվերապահ պահանջի ձեռքբերումից հետո: Գրանցման պահի որոշումը կարող է բարդ լինել, քանի որ գոյություն ունեն տարբեր իրավական ուժ ունեցող համապատասխանության բազմազան պայմաններ: Որոշ դեպքերում դրամաշնորհի ստացողը ձեռք է բերում դրամաշնորհի նկատմամբ իրավական պահանջի իրավունք միայն որոշակի պայմանների բավարարումից հետո, ինչպիսիք են որոշակի նպատակի ուղղությամբ նախապես ծախսերի կատարումը կամ օրենսդրական ակտի ընդունումը: Շատ դեպքերում ստացողը երբեք պահանջ չունի դոնորի նկատմամբ, և դրամաշնորհը գրանցվում է այն պահի դրությամբ, երբ կատարվում է դրամական միջոցների
վճարումը:
Խումբ 731000 - ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ` ՍՏԱՑՎԱԾ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Այլ պետություններից ստացված պաշտոնական դրամաշնորհները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ՀՀ կառավարությանը` ստացված այլ պետություններից | |
731111 | Պաշտոնական դրամաշնորհներ` ստացված ԱՄՆ կառավարությունից |
731112 | Պաշտոնական դրամաշնորհներ` ստացված Հոլանդիայի կառավարությունից |
731113 | Պաշտոնական դրամաշնորհներ` ստացված Չինաստանի կառավարությունից |
731114 | Պաշտոնական դրամաշնորհներ` ստացված Ճապոնիայի կառավարությունից |
731115 | Պաշտոնական դրամաշնորհներ` ստացված այլ պետությունների կառավարություններից |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքներին` ստացված այլ պետություններից | |
731121 | Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված այլ պետություններից |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված այլ պետություններից | |
731131 | Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված այլ պետություններից |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ՀՀ կառավարությանը` ստացված այլ պետություններից | |
731211 | Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ՀՀ կառավարությանը` ստացված այլ պետություններից |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված այլ պետություններից (պետական բյուջեից) | |
731221 | Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված այլ պետություններից |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված այլ պետություններից | |
731231 | Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված այլ պետություններից |
Խումբ 732000 - ԱՐՏԱՔԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ` ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Միջազգային կազմակերպություններից ստացված պաշտոնական դրամաշնորհները գրանցվում են հետևյալ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ՀՀ կառավարությանը` ստացված միջազգային կազմակերպություններից | |
732111 | Պաշտոնական դրամաշնորհներ` ստացված Եվրոհանձնաժողովից (պարենային օգնության ծրագիր) |
732112 | Պաշտոնական դրամաշնորհներ` ստացված Եվրոհանձնաժողովից (վարկի մարման համար) |
732113 | Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ՀՀ կառավարությանը` ստացված այլ միջազգային կազմակերպություններից |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված միջազգային կազմակերպություններից | |
732121 | Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված միջազգային կազմակերպություններից |
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ սոցիալական միջազգային կազմակերպություններից այլ պետություններից | |
732131 | Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված միջազգային կազմակերպություններից |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ՀՀ կառավարությանը` ստացված միջազգային կազմակերպություններից | |
732211 | Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ՀՀ կառավարությանը` ստացված միջազգային կազմակերպություններից |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված միջազգային կազմակերպություններից | |
732221 | Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված միջազգային կազմակերպություններից |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ համայնքների բյուջեներին` ստացված միջազգային կազմակերպություններից | |
732231 | Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված միջազգային կազմակերպություններից |
Խումբ 733000 - ՆԵՐՔԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ/ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ` ՍՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՑ
Կառավարման այլ մակարդակներից ստացված ներքին դրամաշնորհները/պաշտոնական տրանսֆերտները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընթացիկ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ պետական բյուջեին | |
733111 | Ընթացիկ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ համայնքի բյուջեից |
733112 | Ընթացիկ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ կառավարման այլ մակարդակներից |
Ընթացիկ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ համայնքների վարչական բյուջեներին | |
733121 | Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները |
733122 | Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաները |
733123 | Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումները |
733124 | Տեղական ինքնակառավարման մարմիններին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար ստացվող միջոցներ |
733125 | Կառավարման այլ մակարդակներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ |
Ընթացիկ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված կառավարման այլ մակարդակներից | |
733131 | Սոցիալական կենսաթոշակներ (պետական բյուջեից) |
733132 | Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում (պետական բյուջեից) |
733133 | Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում (պետական բյուջեից) |
733134 | ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակներ և դրամական օժանդակություն (պետական բյուջեից) |
733135 | Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում (պետական բյուջեից) |
733136 | Մինչև 2 տարեկան երեխա խնամող և մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստ (պետական բյուջեից) |
733137 | Վետերանների պատվովճար (պետական բյուջեից) |
733138 | Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության տրամադրում (պետական բյուջեից) |
733139 | Ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով տրամադրվող այլ դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ (պետական բյուջեից) |
733140 | Ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով համայնքի բյուջեից տրամադրվող դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ |
Կապիտալ ներքին դրամաշնորհներ/ պաշտոնական տրանսֆերտներ պետական բյուջեին` ստացված կառավարման այլ մակարդակներից | |
733211 | Կապիտալ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ` ստացված համայնքի բյուջեից |
733212 | Կապիտալ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ ստացված կառավարման այլ մակարդակներից |
Կապիտալ ներքին դրամաշնորհներ/ պաշտոնական տրանսֆերտներ համայնքների բյուջեներին` ստացված կառավարման այլ մակարդակներից | |
733221 | Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ |
733222 | Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման նպատակով ձևավորված բյուջեից |
733223 | Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար այլ հատկացումներ |
733224 | Այլ աղբյուրներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ / պաշտոնական տրանսֆերտներ |
Կապիտալ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված կառավարման այլ մակարդակներից | |
733231 | Կապիտալ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ` ստացված պետական բյուջեից |
733232 | Կապիտալ ներքին դրամաշնորհներ/պաշտոնական տրանսֆերտներ ստացված կառավարման այլ մակարդակներից |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 740000 - ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Ի լրումն հարկերի, սոցիալական վճարների և դրամաշնորհների, եկամուտները ներառում են. եկամուտներ սեփականությունից (741000), ապրանքների և ծառայությունների մատուցումից եկամուտներ (742000), տույժերից, տուգանքներից և բռնագանձված գույքից եկամուտներ (743000), ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ (744000) և այլ եկամուտներ (745000):
Խումբ 741000 - ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Սեփականությունից ստացվող եկամուտները ներառում են եկամուտների այն բազմազան տեսակները, որոնք ընդհանուր պետական միավորները վաստակում են այլ միավորներում սեփական ֆինանսական և/կամ չարտադրված ակտիվների տեղաբաշխումից: Այս խմբի եկամուտները ստացվում են տոկոսների (741100), շահաբաժինների (741200), գույքի վարձակալությունից եկամուտների (741500) տեսքով:
Սինթետիկ հաշիվ 741100 - Տոկոսներ
Տոկոսներն այն գումարներն են, որոնք ենթակա են ստացման ընդհանուր պետական միավորների կողմից` իրենց պատկանող որոշակի ֆինանսական ակտիվների, մասնավորապես, ավանդների, արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի), վարկերի և դեբիտորական պարտքերի գծով: Այդ տեսակի ֆինանսական ակտիվներն առաջանում են այն ժամանակ, երբ ընդհանուր պետական մեկ միավոր փոխատվություն է տրամադրում մեկ այլ միավորի: Տոկոսները այն եկամուտն են, որ պարտատերը ստանում է` պարտապանին թույլ տալով օգտագործել իրեն պատկանող միջոցները: Տոկոսային եկամուտները շարունակաբար հաշվեգրվում են ֆինանսական ակտիվի գործողության ժամկետի ողջ ընթացքում: Տոկոսադրույքները կարող են սահմանվել պարտքի չմարված հիմնական գումարի տոկոսային հարաբերության կամ նախապես նշանակված գումարի տեսքով, կամ` երկուսը միասին:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական բյուջե վճարվող տոկոսներ | |
741111 | Բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսներ |
741112 | Ռեզիդենտներին տրամադրված վարկերի տոկոսավճարներ |
741113 | Ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի տոկոսավճարներ |
741114 | Պետական բյուջե վճարվող այլ տոկոսներ |
Համայնքի բյուջե վճարվող տոկոսներ | |
741121 | Բանկերում համայնքի բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարներ |
741122 | Համայնքի բյուջե վճարվող այլ տոկոսներ |
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե վճարվող տոկոսներ | |
741131 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե վճարվող տոկոսներ |
Սինթետիկ հաշիվ 741200 - Շահաբաժիններ
Պետական կառավարման հատվածի միավորները, հանդես գալով որպես որևէ կազմակերպության բաժնետեր և սեփականատեր, տվյալ կազմակերպությունում սեփական կապիտալի միջոցները ներդնելու արդյունքում ձեռք են բերում շահաբաժիններ ստանալու իրավունք: Սեփական կապիտալի միջոցները բաժնետերերին իրավունք չեն տալիս ստանալ հաստատագրված կամ նախապես սահմանված եկամուտ: Փոխարենը, կազմակերպության տնօրենների խորհուրդը կամ այլ ղեկավարները իրենց հայեցողությամբ հայտարարում են շահաբաժինների վճարման մասին:
Հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում շահաբաժինները գրանցվում են հայտարարությունով նախատեսվող վճարման ամսաթվի կամ, նման հայտարարության բացակայության դեպքում, շահաբաժինների փաստացի վճարման պահի դրությամբ: Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում շահաբաժինները գրանցվում են վճարման կատարման պահին:
Պետական կառավարման հատվածի միավորները կարող են շահաբաժիններ ստանալ մասնավոր կամ պետական կազմակերպություններից: Պետական կազմակերպությունների կողմից շահույթի բաշխումը կարող է տեղի ունենալ ոչ պարբերաբար և այդ բաշխվող շահույթները կարող են ուղղակիորեն չանվանվել որպես շահաբաժիններ: Այնուամենայնիվ, բացառությամբ ստորև նկարագրված բաշխումների, շահաբաժինները ներառում են կազմակերպությունների կողմից կատարվող շահույթի բոլոր բաշխումները բաժնետերերին կամ սեփականատերերին` այդ թվում կենտրոնական բանկերից պետական միավորներին փոխանցվող շահույթները, կենտրոնական բանկից դուրս իրականացվող դրամավարկային լիազորություններից ստացվող շահույթները, ինչպես նաև պետական վիճակախաղերի արդյունքում առաջացած շահույթները:
Պետական կազմակերպություններից վճարումների ստացման ժամանակ կարող են դժվարություններ առաջանալ դրանց` շահաբաժիններ կամ սեփական կապիտալից մասհանումներ ճանաչելու կապակցությամբ: Շահաբաժինները այն վճարումներն են, որ պետական կազմակերպությունները կատարում են շարունակական արտադրական գործունեությունից ստացվող իրենց ընթացիկ եկամտից: Սակայն կազմակերպությունը կարող է տարբեր ժամանակաշրջանների համար համաչափ շահաբաժիններ վճարել, որի արդյունքում որոշ ժամանակաշրջանների համար վճարված շահաբաժինները կարող են գերազանցել տվյալ ժամանակաշրջանում արտադրական գործունեությունից ստացված շահույթը: Նման վճարումները նույնպես շահաբաժիններ են: Կազմակերպությունների կողմից մասնավորեցման կամ ակտիվների այլ իրացման, կուտակված պահուստների կամ վերագնահատման հիման վրա խոշոր և միանվագ վճարումների մուտքերից բաժնետերերին կատարվող բաշխումները համարվում են սեփական կապիտալից մասհանումներ, այլ ոչ` շահաբաժիններ:
Շահաբաժինները գրանցելու համար օգտագործվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Շահաբաժիններ բաժնետիրական ընկերություններում պետական մասնակցության դիմաց | |
741211 | Բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժիններ |
Շահաբաժիններ բաժնետիրական ընկերություններում համայնքի մասնակցության դիմաց | |
741221 | Համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ |
Շահաբաժիններ բաժնետիրական ընկերություններում սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մասնակցության դիմաց | |
741231 | Շահաբաժիններ բաժնետիրական ընկերություններում սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մասնակցության դիմաց |
Կառավարման մարմինների ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր | |
741231 | ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր |
741232 | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր |
741233 | Կառավարման այլ մարմինների ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 741500 - Գույքի վարձակալությունից եկամուտներ
Վարձակալության վճարը տարածքի, ընդերկրյա ակտիվների և այլ բնական ակտիվների վարձակալությունից ստացվող եկամուտն է:
Տոկոսների նման` վարձակալության վճարը շարունակաբար հաշվեգրվում է ակտիվի սեփականատիրոջ հաշվին պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Հետևաբար, հաշվետու որոշակի ժամանակաշրջանում գրանցված վարձակալության վճարը հավասար է վճարի մինչ այդ պահը կուտակված գումարին, որը ենթակա է վճարման հաշվետու տվյալ ժամանակաշրջանում և կարող է տարբերվել այն գումարից, որը ենթակա է վճարման կամ փաստացիորեն վճարվել է պայմանագրի գործողության ընթացքում:
Պետական կառավարման հատվածի միավորներն իրենց սեփականության ներքո կարող են ունենալ ընդերկրյա ակտիվներ, ինչպիսիք են ընդերքի օգտակար հանածոները, կարծր վառելիքը, և կարող են միանվագ կամ բազմակի վճարումների դիմաց վարձակալության իրավունքով այլ միավորներին թույլատրել որոշակի ժամկետով արդյունահանել վերահիշյալ ակտիվները: Նման վճարումները հաճախ կոչվում են «ռոյալթիներ», սակայն դրանք վարձակալական վճարներ են, որոնք գրանցվում են ակտիվների սեփականատերերի հաշվում` որոշակի ժամկետով ակտիվներն այլ միավորների տնօրինմանը հանձնելու դիմաց: Վարձակալական վճարները կարող են կատարվել հաստատագրված գումարների պարբերական վճարումների տեսքով` անկախ արդյունահանման չափերից, կամ, ավելի հաճախ, որոշվում են ըստ արդյունահանվող ակտիվի քանակի, ծավալի կամ արժեքի: Պետությանը պատկանող տարածքներում հետազոտական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունները կարող են ընդհանուր պետական միավորներին վճարումներ կատարել փորձնական հորատումների կամ ընդերքի հանածոների առկայության կամ գտնվելու վայրի հետազոտման թույլտվություն ստանալու դիմաց: Նման վճարները ևս ճանաչվում են որպես վարձակալության վճարներ նույնիսկ այն դեպքում, երբ որևէ արդյունահանում տեղի չի ունենում:
Վարձակալական վճարների մյուս տեսակների շարքին են դասվում պետական անմշակ տարածքներում անտառահատման աշխատանքեր կատարելու, հանգստի կամ առևտրային նպատակներով չկառավարվող ջրային ռեսուրսներ օգտագործման, ձկնորսության, ոռոգման աշխատանքների իրականացման համար կամ պետությանը պատկանող տարածքներն որպես արոտավայր օգտագործելու թույլտվության դիմաց կատարվող վճարումները:
Վարձակալությունից ստացված եկամուտները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական մարմինների, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ | |
741511 | Պետական ձեռնարկությունների գույքի վարձակալությունից և օգտագործման վարձավճարներ |
741512 | Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման վարձավճարներ |
Տեղական ինքնակառավարման մարմինների, վերջինիս ենթակա հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ | |
741521 | Համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ |
741522 | Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ |
741523 | Համայնքի սեփականություն հանդիսացող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ |
741524 | Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ |
741525 | Համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ |
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ | |
741531 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ |
Խումբ 742000 - ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Ապրանքների իրացումը գրանցվում է սեփականության իրավունքի փոփոխման պահին: Եթե հնարավոր չէ ստույգ որոշել այդ պահը, ապա գրանցումը կարող է կատարվել սեփականության կամ հսկողության ֆիզիկական փոփոխության պահի դրությամբ: Ծառայությունների գծով գործառնությունները սովորաբար գրանցվում են ծառայությունների մատուցման պահին: Որոշ ծառայություններ տրամադրվում կամ տեղի են ունենում շարունակաբար: Օրինակ` գործառնական լիզինգը, բնակարանային ծառայությունները շարունակական հոսքեր են, և, էականում, դրանց գրանցումը կատարվում է այնքան ժամանակ, որքան ժամանակ այդ ծառայությունները տրամադրվում են:
Այս խումբն ընդգրկում է հետևյալ սինթետիկ հաշիվները. տուրքեր և վճարներ (742200), ոչ-շուկայական միավորների կողմից իրականացվող ոչ-պարբերական, շուկայական գործարքներ (742300):
Սինթետիկ հաշիվ 742200 - Տուրքեր և վճարներ
Այս հաշվում ներառվում են պարտադիր արտոնագրերի գծով վճարները և ծառայությունների իրացում հանդիսացող վարչական այլ վճարները: Օրինակները ներառում են վարորդական իրավունքները, անձնագրերը, դատարանի որոշմամբ գանձվող վճարները, պետական մարմինների կողմից հեռարձակման ընդհանուր ծառայությունների տրամադրման դեպքում ռադիո և հեռուստատեսության արտոնագրերը: Այդ վճարները համարվում են ծառայության իրացում այն դեպքում, եթե պետական միավորները հանդես են գալիս կանոնակարգողի որոշակի դերով, օրինակ` ստուգում են համապատասխան անձանց կարողությունները և որակավորումը, ստուգում են համապատասխան սարքավորումների արդյունավետ և ապահով աշխատանքը, կամ իրականացնում են վերահսկողության այլ ձևեր, որոնք նրանք այլապես պարտավոր չեն կատարել: Եթե վճարումն ակնհայտորեն գերազանցում է ծառայության տրամադրման հետ կապված ծախսերը, ապա վճարները դիտարկվում է որպես ապրանքների օգտագործման և ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության այլ հարկեր (714500):
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական բյուջե մուտքագրվող պետական տուրքեր | |
742211 | Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար |
742212 | Հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար |
742213 | ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար |
742214 | Պետական ռեգիստրում գրանցման ենթակա տնտեսվարող սուբյեկտների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար, մամուլի և ԶԼՄ միջոցների պետական գրանցման համար, ՍՊԸ-ի մասնակիցների գրանցամատյանում յուրաքանչյուր գրանցում կատարելու համար |
742215 | Բանկերի, դրանց մասնաճյուղերի (այդ թվում` օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի), ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների պետական գրանցման համար |
742216 | Ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների, դրանց մասնաճյուղերի ընթացիկ և պետական գրանցման համար |
742217 | Արժեթղթերի պետական գրանցման համար |
742218 | Ավտոմեքենայի պետական համարանիշ տալու և կորցրածը վերականգնելու համար |
742219 | Ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) և կորցրած տեխնիկական անձնագրի (գրանցման վկայականի) կրկնօրինակ տալու համար |
742221 | Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար |
742222 | Տրանսպորտային միջոցները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար |
742223 | Դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար |
742224 | Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար |
742225 | Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համար |
742226 | Ինքնակարգավորվող մարմինների գրանցման համար |
742227 | Չափիչ սարքերի տիպի պետական գրանցման համար |
742228 | Պետական այլ գրանցման համար |
742229 | Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար |
742231 | Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողության համար |
742232 | Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար |
742233 | Վարորդական իրավունքի վկայական և կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար |
742234 | Պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար |
742235 | Այլ ծառայությունների կամ գործողությունների համար |
742236 | Իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություն տալու համար |
742237 | Չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար |
742238 | Տարանցիկ համարանիշ տալու համար |
742239 | Փորձարկում կատարելու վկայագիր տալու համար |
742241 | Համապատասխանության հավաստում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար |
742242 | Կարանտինային թույլտվություն և «Բ» տիպի սերտիֆիկատ տալու համար |
742243 | Գյուղատնտեսական մթերքների արտահանման սերտիֆիկատ տալու համար |
742244 | Անասնաբուժական հսկողության հետ կապված ծառայությունների մատուցման համար |
742245 | Իրավաբանական անձանց կողմից պայթուցիկ, թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար |
742246 | Կնիքի և դրոշմակնիքի պատրաստման թույլտվություն տալու համար |
742247 | Շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար |
742248 | Ռեգիստրում պահվող տեղեկություններ տրամադրելու համար |
742249 | ՍՊԸ մասնակիցների պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ ՍՊԸ մասնակիցների վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար |
Պետական բյուջե մուտքագրվող այլ վճարներ | |
742251 | Մաքսավճար |
742252 | Մուտքեր Համաշխարհային բանկի վարկի հաշվին աղետի գոտում կառուցված բնակելի տների մասնակի փոխհատուցումից |
742253 | Մուտքեր վաղեմության ժամկետն անցած դեպոզիտային (ավանդագրված) գումարներից |
742254 | Ինքնակամ կառուցված շինությունների գրանցման կամ օգտագործման իրավունքի վճարներ |
742255 | Մուտքեր թանկարժեք մետաղների վերագնահատումից |
742256 | Մուտքեր թանկարժեք մետաղների սերտիֆիկացման ծառայությունից |
742257 | Մուտքեր ապրանքանյութական արժեքների վերագնահատումից |
742258 | Ռադիոհեռուստահաղորդումների արտոնագրման համար վճար |
742259 | ՀՀ էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ֆինանսական երաշխիքներից մուտքեր |
742261 | Պետական հիմնարկների կողմից մրցութային փաթեթների տրամադրումից մուտքեր |
742262 | Պետական բյուջեի պայմանագրային պարտավորությունների գծով մուտքեր |
742263 | Օրենքով սահմանված դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարներ |
Համայնքի բյուջե մուտքագրվող պետական տուրքեր | |
742271 | Պետական տուրք քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար |
742272 | Պետական տուրք նոտարական գործողությունների համար |
Համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ | |
742281 | Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
742282 | Համայնքի տարածքում շինարարության ավարտը փաստագրելու համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
742283 | Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
742284 | Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հետ վերցնելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
742285 | Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
742286 | Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար` մասնակիցներից վճար |
Համայնքի բյուջե մուտքագրվող այլ վճարներ | |
742291 | Համայնքի բյուջեի պայմանագրային պարտավորությունների գծով մուտքեր |
742292 | Համայնքային հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները |
Սինթետիկ հաշիվ 742300 - Ոչ- շուկայական միավորների կողմից իրականացվող ոչ-պարբերական, շուկայական գործարքներ
Այս սինթետիկ հաշվում ներառվում են պետական կառավարման հատվածի միավորների ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ապրանքների և ծառայությունների ոչ պարբերական իրացումները, բացառությամբ վարչական վճարների: Այս դասին են պատկանում պետական մարմինների սոցիալական կամ համայնքային բնույթի գործունեությունը, ինչպիսին են մասնագիտական ուսումնարանների արտադրած ապրանքների, փորձարարական գյուղացիական տնտեսությունների սերմերի, փոստային բացիկների և թանգարանների թողարկած արվեստի գործերի վերարտադրությունները, պետական հիվանդանոցների և կլինիկաների վճարները, պետական դպրոցների վարձավճարները, պետական կորպորացիաների թվին չպատկանող պետական թանգարանների, զբոսայգիների, մշակութային և հանգստի վայրերի մուտքի վճարները: Ոչ պարբերական վաճառքը պետք է գրանցվի հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական սեփականություն հանդիսացող ապրանքների վաճառքից և ծառայությունների մատուցումից պետական բյուջե մուտքագրվող եկամուտներ | |
742311 | Մուտքեր թանկարժեք մետաղների իրացումից |
742312 | Մուտքեր արժեթղթերի բլանկների իրացումից |
742313 | Պետական սեփականություն հանդիսացող այլ ապրանքների (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) վաճառքից մուտքեր |
742314 | Այլ ծառայությունների մատուցումից մուտքեր |
Համայնքի սեփականություն հանդիսացող ապրանքների (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) վաճառքից և ծառայությունների մատուցումից մուտքեր | |
742321 | Համայնքի սեփականություն հանդիսացող ապրանքների (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) վաճառքից մուտքեր |
742322 | Այլ ծառայությունների մատուցումից մուտքեր |
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի սեփականություն հանդիսացող ապրանքների (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) վաճառքից և ծառայությունների մատուցումից մուտքեր | |
742331 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի սեփականություն հանդիսացող ապրանքների (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) վաճառքից և ծառայությունների մատուցումից մուտքեր |
Խումբ 743000 - ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՏՈՒՅԺԵՐԻՑ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ
Տույժերն ու տուգանքները պարտադիր ընթացիկ փոխանցումներ են, որոնք սահմանվում են միավորների նկատմամբ դատարանների կամ դատական մարմինների կողմից օրենսդրության կամ վարչական կանոնների խախտման համար: Գանձումներն այն գումարներն են, որոնք ի պահ են տրվում ընդհանուր պետական որևէ միավորի մոտ մինչև վարչական վարույթի ավարտը և փոխանցվում են ընդհանուր պետական միավորին նման վարույթի արդյունքում կայացված որոշման ներքո:
Այս կամ այն հարկի վերաբերյալ կանոնակարգերի խախտման գծով սահմանված տույժերն ու տուգանքները գրանցվում են տվյալ հարկի հետ միասին: Հարկային օրենսդրության խախտման գծով սահմանված այլ տույժերն ու տուգանքները դասակարգվում են որպես այլ հարկեր (716000):
Տույժերի, տուգանքների և գանձումների մեծ մասը ներկայացվում են որոշակի պահի դրությամբ: Այդ փոխանցումները գրանցվում են այն ժամանակ, երբ ընդհանուր պետական միավորն իրավական պահանջ է ձեռք բերում միջոցների նկատմամբ: Դա տեղի է ունենում դատական որոշման կայացման կամ վարչական որոշման հրապարակման արդյունքում կամ ուշացած վճարման կամ այլ խախտման արդյունքում ինքնըստինքյան տույժի կամ տուգանքի առաջացման հետևանքով:
Այս խումբը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական բյուջե մուտքագրվող տույժեր ու տուգանքներ | |
743111 | Մուտքեր վարչական իրավախախտումների համար տուգանքներից և պատժամիջոցներից |
743112 | Պետական բյուջեի պայմանագրային պարտավորությունների գծով տույժեր |
743113 | Մուտքեր այլ իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից |
743114 | Դատական ակտերի հիման վրա պետական բյուջե մուտքագրվող դրամական միջոցներ |
743115 | Դատական ակտերի հիման վրա գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) օտարումից պետական բյուջե մուտքագրվող գումարներ |
Համայնքի բյուջե մուտքագրվող տույժեր ու տուգանքներ | |
743121 | Մուտքեր վարչական իրավախախտումների համար տուգանքներից և պատժամիջոցներից |
743122 | Համայնքի բյուջեի պայմանագրային պարտավորությունների գծով տույժեր |
743123 | Մուտքեր այլ իրավախախտումների համար տուգանքներից և պատժամիջոցներից |
743124 | Դատական ակտերի հիման վրա համայնքի բյուջե մուտքագրվող դրամական միջոցներ |
743125 | Դատական ակտերի հիման վրա գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) օտարումից համայնքի բյուջե մուտքագրվող գումարներ |
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե մուտքագրվող տույժեր ու տուգանքներ | |
743131 | Մուտքեր վարչական իրավախախտումների համար տուգանքներից և պատժամիջոցներից |
743132 | Պայմանագրային պարտավորությունների գծով տույժեր |
743133 | Աշխատանքի տեղավորման կամ նոր աշխատատեղերի ստեղծման սահմանված քվոտաները չպահպանելու համար վճարվող տուգանք |
743134 | Վերակազմավորման, լուծարման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հետևանքով ազատվող յուրաքանչյուր անձի համար վճարվող գումար |
743135 | Դատական ակտերի հիման վրա սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե մուտքագրվող դրամական միջոցներ |
743136 | Դատական ակտերի հիման վրա գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) օտարումից սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե մուտքագրվող գումարներ |
Խումբ 744000 - ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ/ԿԱՄԱՎՈՐ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
Այս խմբին են պատկանում ֆիզիկական անձանցից, շահույթ չհետապնդող ոչ պետական կազմակերպություններից, պետական հիմնադրամներից, ընկերություններից և պետական միավորներից ու միջազգային կազմակերպություններից բացի այլ աղբյուրներից ստացված կամավոր նվիրատվությունները: Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտները ստացված արտաքին աղբյուրներից (744100) և ոչ պաշտոնական դրամաշնորհները/ կամավոր տրանսֆերտները ստացված ներքին աղբյուրներից (744200) ներառում են, օրինակ` մարդասիրական օգնության նպատակներով պետությանը տրամադրված սնունդը, վերմակները և բժշկական պարագաները: Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհները/կամավոր տրանսֆերտները ստացված ներքին աղբյուրներից (744300) ներառում են հիվանդանոցների, դպրոցների, թանգարանների, թատրոնների, մշակութային կենտրոնների կառուցման կամ ձեռքբերման, նվիրատվությամբ հանձնված հողատարածքների, շենքերի, կամ ոչ նյութական ակտիվների, օրինակ` արտոնագրերի և հեղինակային իրավունքների ձեռքբերման համար նախատեսված փոխանցումները: Եթե հնարավոր չէ պարզ փոխանցման ընթացիկ կամ կապիտալ բնույթը, ապա այն դասակարգվում է որպես ընթացիկ փոխանցում:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված արտաքին աղբյուրներից | |
744111 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ֆիզիկական անձանցից |
744112 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված արտաքին այլ ոչ պետական աղբյուրներից |
744113 | Նվիրատվության իրավունքով պետությանը, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744114 | Նվիրատվության իրավունքով պետությանը, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
744115 | Ժառանգության իրավունքով պետությանը, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744116 | Ժառանգության իրավունքով պետությանը, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեին` ստացված արտաքին աղբյուրներից | |
744121 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեին` ստացված ֆիզիկական անձանցից |
744122 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեին` ստացված արտաքին այլ ոչ պետական աղբյուրներից |
744123 | Ժառանգության իրավունքով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտներ |
744124 | Նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտներ |
744125 | Ժառանգության իրավունքով` համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքեր |
744126 | Նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ |
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված արտաքին աղբյուրներից | |
744131 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված ֆիզիկական անձանցից |
744132 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված արտաքին այլ ոչ պետական աղբյուրներից |
744133 | Նվիրատվության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744134 | Նվիրատվության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
744135 | Ժառանգության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744136 | Ժառանգության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
Կապիտալ արտաքին ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված արտաքին աղբյուրներից | |
744141 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ֆիզիկական անձանցից |
744142 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված արտաքին այլ աղբյուրներից |
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքների բյուջեներին` ստացված այլ աղբյուրներից | |
744151 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեին` ստացված ֆիզիկական անձանցից |
744152 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեին` ստացված արտաքին այլ աղբյուրներից |
Կապիտալ արտաքին ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված արտաքին այլ աղբյուրներից | |
744161 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված ֆիզիկական անձանցից |
744162 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված արտաքին այլ աղբյուրներից |
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ներքին աղբյուրներից | |
744211 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ֆիզիկական անձանցից |
744212 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ներքին այլ աղբյուրներից |
744213 | Նվիրատվության իրավունքով պետությանը, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744214 | Նվիրատվության իրավունքով պետությանը, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
744215 | Ժառանգության իրավունքով պետությանը, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744216 | Ժառանգության իրավունքով պետությանը, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ համայնքի բյուջեին` ստացված ներքին աղբյուրներից | |
744221 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեին` ստացված ֆիզիկական անձանցից |
744222 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեին` ստացված ներքին այլ աղբյուրներից |
744223 | Նվիրատվության իրավունքով պետությանը, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744224 | Նվիրատվության իրավունքով պետությանը, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
744225 | Ժառանգության իրավունքով պետությանը, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744226 | Ժառանգության իրավունքով պետությանը, վերջիններիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված ներքին աղբյուրներից | |
744231 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված ֆիզիկական անձանցից |
744232 | Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված ներքին այլ աղբյուրներից |
744233 | Նվիրատվության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744234 | Նվիրատվության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
744235 | Ժառանգության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից մուտքեր |
744236 | Ժառանգության իրավունքով սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրինմանն անցած դրամական միջոցներ |
744241 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ֆիզիկական աձանցից |
744242 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ներքին այլ աղբյուրներից |
Կապիտալ ներքին ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ ՀՀ կառավարությանը` ստացված ներքին աղբյուրներից | |
744251 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքների բյուջեներին` ստացված ֆիզիկական անձանցից |
744252 | Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքների բյուջեներին` ստացված ներքին այլ աղբյուրներից |
Կապիտալ ներքին ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեն` ստացված ներքին աղբյուրներից | |
744261 | Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ստացված ֆիզիկական անձանցից |
744262 | Կապիտալ ներքին ոչ պաշտոնական դրամաշնորհներ/կամավոր տրանսֆերտներ համայնքի բյուջեն` ստացված ներքին այլ աղբյուրներից |
Խումբ 745000 - ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Այս խմբին են պատկանում այն բոլոր եկամուտները, որոնք չեն պատկանում մնացած խմբերից որևէ մեկին: Այստեղ կարող են ներառվել ռազմական նշանակության օգտագործված առարկաների և որպես ակտիվ չդասակարգված այլ ապրանքների իրացումը, թափոննների իրացումը, ապահովագրական ընկերությունների նկատմամբ ապահովագրական հատուցումների պահանջը (բացառությամբ կյանքի ապահովագրությունների), պետության կողմից իրականացվող ապահովագրական ծրագրերի (բացառությամբ կյանքի ապահովագրությունների) ապահովագրավճարները, պետությանը պատկանող գույքին հասցված վնասի դիմաց փոխհատուցված վճարները (բացառությամբ դատական վարույթի արդյունքում ստացված վճարների), ինչպես նաև ցանկացած այլ եկամուտները, որոնց վերաբերյալ բացակայում է դասակարգման համար անհրաժեշտ համապատասխան տեղեկատվությունը: Այս խումբը մանրամասնված է այլ եկամուտներով` պետական բյուջեի (745100), համայնքի բյուջեի (745200), սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (745300):
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Պետական բյուջեի այլ եկամուտներ | |
745111 | Պետությանը պատճառված վնասների փոխհատուցումից մուտքեր |
745112 | Լուծարված ՊՓԲԸ-երի հաշվին դրամական միջոցների հավաքագրում |
745113 | Պետական բյուջեի այլ եկամուտներ |
745114 | Նախընտրական հիմնադրամ |
745115 | Չպարզված գումարներ |
745116 | Այլ խառը եկամուտներ |
745117 | Տիրազուրկ` պետությանը որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտներ |
745118 | Տիրազուրկ` պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքեր |
745119 | Նախընտրական հիմնադրամ |
745120 | Այլ խառը եկամուտներ |
745121 | Չպարզված գումարներ |
Համայնքի բյուջեի այլ եկամուտներ | |
745211 | Համայնքին պատճառված վնասների փոխհատուցումից մուտքեր |
745212 | Համայնքի բյուջեի այլ եկամուտներ |
745213 | Չպարզված գումարներ |
745214 | Այլ խառը եկամուտներ |
745215 | Տիրազուրկ` համայնքի որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտներ |
745216 | Տիրազուրկ` համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքեր |
Համայնքին պատճառված վնասների փոխհատուցումից մուտքեր | |
745311 | Տիրազուրկ` սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտներ |
745312 | Տիրազուրկ` սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքեր |
745313 | Համայնքի բյուջեի այլ եկամուտներ |
745314 | Չպարզված գումարներ |
745315 | Այլ խառը եկամուտներ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 9 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 800000)
Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը գրանցվում են 800000 դասում: Գոյություն ունեն ոչ ֆինանսական ակտիվների հետ կապված գործառնություններն արտացոլող և միմյանց հետ փոխկապակցված երեք դասեր.
Դաս 000000 - Ոչ ֆինանսական ակտիվներ
Դաս 500000 - Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր
Դաս 800000 - Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր
Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերն արտացոլվում են հետևյալ 4 կատեգորիաներում` արտադրված ակտիվներ` հիմնական միջոցներ (810000), պաշարներ (820000) և բարձրարժեք ակտիվներ (830000), ինչպես նաև ոչ արտադրական ակտիվներ (840000):
Այս հաշիվներում գրանցվում են միայն ոչ ֆինանսական ակտիվներ (000000) դասում գրանցված ակտիվների վաճառքից ստացվող դրամական մուտքերը: Ապրանքների վաճառքից ստացվող դրամական մուտքերը գրանցվում են ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ (742000) հաշվում:
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ (742000) հաշվում գրանցվող մուտքերի օրինակը կլինի, եթե նախարարությունը որոշի վաճառել ապրանք, օրինակ` դակիչ, որը երբևիցե չի գրանցվել որպես հիմնական միջոց, քանի որ չի համապատասխանում հիմնական միջոցի սահմանմանը:
Դրամարկղային հիմունքով բյուջետավորման և հաշվապահական հաշվառման դեպքում ոչ ֆինանսական ակտիվների վաճառքից ակնկալվող մուտքերը գրանցվում են ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր (800000) դասում:
Երբ բյուջետավորումը իրականացվում է դրամարկղային հիմունքով, իսկ հաշվապահական հաշվառումը` հաշվեգրման հիմունքով, ապա ամբողջ տարվա ընթացքում կատարված բյուջետավորման և հաշվապահական հաշվառման մուտքագրումները պետք է կատարվեն այս դասում, ինչպես նկարագրված է դրամարկղային հիմունքի դեպքում: Տարվա վերջում կատարվում են հաշվանցող մուտքագրումները հաշվանցումներ` ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր (890000) հաշվում, հանելով վաճառված ակտիվները հաշվեկշռից, ոչ ֆինանսական ակտիվներ (000000) դասից, և օգուտի դեպքում գրանցում կատարելով ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ (742000) հաշվում, իսկ կորստի` այլ ծախսեր (486000) հաշվում: Այս մոտեցումը թույլ է տալիս իրականացնել բյուջետային խիստ վերահսկում, եկամուտների ավելի կատարելագործված հաշվառում և հաշվետվությունների ներկայացում թե' դրամարկղային, թե' հաշվեգրման մեթոդներով:
ԿԱՏԵԳՈՐԻԱ 810000 - ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Հիմնական միջոցների իրացումից մուտքերը դասակարգվում են որպես անշարժ գույքի իրացումից մուտքեր (811000), շարժական գույքի իրացումից մուտքեր (812000) և այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր (813000):
Խումբ 811000 - ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Անշարժ գույքի իրացումից մուտքերը ներառում են շենքեր և շինություններ (011000) հաշվում գրանցված ակտիվների վաճառքից մուտքերը: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Անշարժ գույքի իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
811111 | Բնակելի շենքեր և բնակարաններ |
811112 | Ոչ բնակելի շենքեր |
811119 | Այլ կառույցներ |
Անշարժ գույքի իրացումից համայնքների մուտքեր | |
811121 | Բնակելի շենքեր և բնակարաններ |
811122 | Ոչ բնակելի շենքեր |
811129 | Այլ կառույցներ |
Անշարժ գույքի իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
811131 | Բնակելի շենքեր և բնակարաններ |
811132 | Ոչ բնակելի շենքեր |
811139 | Այլ կառույցներ |
Անշարժ գույքի իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
811141 | Բնակելի շենքեր և բնակարաններ |
811142 | Ոչ բնակելի շենքեր |
811149 | Այլ կառույցներ |
Խումբ 812000 - ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Շարժական գույքի իրացումից մուտքերը ներառում են մեքենաներ և սարքավորումներ (012000) հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Շարժական գույքի իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
812111 | Տրանսպորտային սարքավորումներ |
812112 | Վարչական սարքավորումներ |
811119 | Այլ շարժական գույք |
Շարժական գույքի իրացումից համայնքների մուտքեր | |
812121 | Տրանսպորտային սարքավորումներ |
812122 | Վարչական սարքավորումներ |
812129 | Այլ շարժական գույք |
Շարժական գույքի իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
812131 | Տրանսպորտային սարքավորումներ |
812132 | Վարչական սարքավորումներ |
812139 | Այլ շարժական գույք |
Շարժական գույքի իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
812141 | Տրանսպորտային սարքավորումներ |
812142 | Վարչական սարքավորումներ |
812149 | Այլ շարժական գույք |
Խումբ 813000 - ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Այլ հիմնական միջոցների իրացումից մուտքերը ներառում են այլ հիմնական միջոցներ (013000) հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ հիմնական միջոցների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
813111 | Մշակված ակտիվներ |
813112 | Ոչ նյութական ներդրումներ հիմնական միջոցներում |
Այլ հիմնական միջոցների իրացումից համայնքների մուտքեր | |
813121 | Մշակված ակտիվներ |
813122 | Ոչ նյութական ներդրումներ հիմնական միջոցներում |
Այլ հիմնական միջոցների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
813131 | Մշակված ակտիվներ |
813132 | Ոչ նյութական ներդրումներ հիմնական միջոցներում |
Այլ հիմնական միջոցների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
813141 | Մշակված ակտիվներ |
813142 | Ոչ նյութական ներդրումներ հիմնական միջոցներում |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 820000 - ՊԱՇԱՐՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Պաշարների վաճառքից առաջացած եկամուտները դասակարգվում են որպես ռազմավարական պաշարների իրացումից մուտքեր (821000) և այլ պաշարների իրացումից մուտքեր (822000):
Խումբ 821000 - ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Ռազմավարական պաշարների իրացումից մուտքերը ներառում են այլ ռազմավարական պաշարներ (012000) հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշվում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ռազմավարական պաշարների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
821111 | Ռազմավարական պաշարներ |
Ռազմավարական պաշարների իրացումից համայնքների մուտքեր | |
821121 | Ռազմավարական պաշարներ |
Ռազմավարական պաշարների իրացումից Սոցիալական ապհովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
821131 | Ռազմավարական պաշարներ |
Ռազմավարական պաշարների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
821141 | Ռազմավարական պաշարներ |
Խումբ 822000 - ԱՅԼ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Այլ պաշարների իրացումից մուտքերը ներառում են արտադրական պաշարների իրացումից մուտքերը (822100), վերավաճառքի համար ապրանքների իրացումից մուտքերը (822200) և սպառման համար նախատեսված պաշարների իրացումից մուտքերը (82230):
Սինթետիկ հաշիվ 822100 - Արտադրական պաշարների իրացումից մուտքերը
Արտադրական պաշարների իրացումից մուտքերը ներառում են արտադրական նշանակության նյութեր և պաշարներ (022100) հաշվում գրանցված ակտիվների վաճառքից մուտքերը: Գործնականում վաճառվում են միայն արտադրական գործընթացի ավարտի արդյունքում գոյացած ապրանքները` պատրաստի արտադրանք (022100): Գոյացած մուտքերը արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտադրական պաշարների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
822111 | Արտադրական պաշարներ |
Արտադրական պաշարների իրացումից համայնքների մուտքեր | |
822121 | Արտադրական պաշարներ |
Արտադրական պաշարների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
822131 | Արտադրական պաշարներ |
Արտադրական պաշարների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
822141 | Արտադրական պաշարներ |
Սինթետիկ հաշիվ 822200 - Վերավաճառքի համար ապրանքների իրացումից մուտքեր
Վերավաճառքի համար ապրանքների իրացումից մուտքերը ներառում են վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ (022200) սինթետիկ հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Վերավաճառքի համար ապրանքների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
822211 | Վերավաճառքի համար ապրանքներ |
Վերավաճառքի համար ապրանքների իրացումից համայնքների մուտքեր | |
822221 | Վերավաճառքի համար ապրանքներ |
Վերավաճառքի համար ապրանքների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
822231 | Վերավաճառքի համար ապրանքներ |
Վերավաճառքի համար ապրանքների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
822241 | Վերավաճառքի համար ապրանքներ |
Սինթետիկ հաշիվ 822300-Սպառման համար նախատեսված պաշարների իրացումից մուտքեր
Սպառման համար նախատեսված ապրանքների իրացումից մուտքերը ներառում են սպառման համար նախատեսված ապրանքներ (022300) սինթետիկ հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այս ապրանքները հիմնականում չեն վաճառվում, քանի որ դրանք պահպանվում են պետական գործառնությունների ընթացքում կիրառման համար: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Սպառման համար նախատեսված պաշարների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
822311 | Սպառման համար նախատեսված պաշարներ |
Սպառման համար նախատեսված պաշարների իրացումից համայնքների մուտքեր | |
822321 | Սպառման համար նախատեսված պաշարներ |
Սպառման համար նախատեսված պաշարների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
822331 | Սպառման համար նախատեսված պաշարներ |
Սպառման համար նախատեսված պաշարների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
822341 | Սպառման համար նախատեսված պաշարներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 830000 - ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Բարձրարժեք ակտիվների իրացումից մուտքերը ներառում են բարձրարժեք ակտիվներ (030000) սինթետիկ հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Բարձրարժեք ակտիվների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
831111 | Բարձրարժեք ակտիվներ |
Բարձրարժեք ակտիվների իրացումից համայնքների մուտքեր | |
831121 | Բարձրարժեք ակտիվներ |
Բարձրարժեք ակտիվների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
831131 | Բարձրարժեք ակտիվներ |
Բարձրարժեք ակտիվների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
831141 | Բարձրարժեք ակտիվներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 840000 - ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Ոչ արտադրական ծագում ունեցող ակտիվների իրացումից մուտքերը ստորև դասակարգված են որպես հողի իրացումից մուտքեր (841100), օգտակար հանածոների իրացումից մուտքեր (841200), այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցների իրացումից մուտքեր (841300) և ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից մուտքեր (841400):
Սինթետիկ հաշիվ 841100 - Հողի իրացումից մուտքեր
Հողի իրացումից մուտքերը ներառում են հող (041100) հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հողի իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
841111 | Հող |
Հողի իրացումից համայնքների մուտքեր | |
841121 | Հող |
Հողի իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
841131 | Հող |
Հողի իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
841141 | Հող |
Սինթետի հաշիվ 841200 - Օգտակար հանածոների իրացումից մուտքեր
Օգտակար հանածոների իրացումից մուտքերը ներառում են ընդերքային ակտիվներ (041200) հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Օգտակար հանածոների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
841211 | Օգտակար հանածոներ |
Օգտակար հանածոների իրացումից համայնքների մուտքեր | |
841221 | Օգտակար հանածոներ |
Օգտակար հանածոների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
841231 | Օգտակար հանածոներ |
Օգտակար հանածոների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
841241 | Օգտակար հանածոներ |
Սինթետիկ հաշիվ 841300 - Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցների իրացումից մուտքեր
Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցների իրացումից մուտքերը ներառում են այլ բնական ծագում ունեցող ակտիվներ (041300) հաշվում գրանցված ակտիվների իրացումից եկամուտները: Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
841311 | Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցներ |
Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցների իրացումից համայնքների մուտքեր | |
841321 | Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցներ |
Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
841331 | Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցներ |
Այլ բնական ծացում ունեցող հիմնական միջոցների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
841341 | Այլ բնական ծագում ունեցող հիմնական միջոցներ |
Սինթետիկ հաշիվ 841400 - Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից մուտքեր
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից մուտքերը ներառում են ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ (041400) հաշվում գրանցված ակտիվների իրացումից դրամական մուտքերը: Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից մուտքերը արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից պետական կառավարման հատվածի մուտքեր | |
841411 | Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ |
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից համայնքների մուտքեր | |
841421 | Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ |
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մուտքեր | |
841431 | Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ |
Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվների իրացումից ոչ առևտրային կազմակերպությունների մուտքեր | |
841441 | Ոչ նյութական ոչ արտադրական ակտիվներ |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 890000 - ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ` ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Երկակի մուտքագրման և հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում անհրաժեշտ է գրանցել ոչ ֆինանսական ակտիվի իրացումից ստացված օգուտը կամ վնասը, ինչպես նաև հաշվեկշռից հանել իրացված ոչ ֆինանսական ակտիվը: Այս գործողությունը իրականացնելու համար կատարվում է գրանցում, որով այդ ակտիվը հանվում է ոչ ֆինանսական ակտիվներ (000000) դասից, այն հանվում է ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր (800000) հաշվից և գրանցվում է իրացումից ստացված օգուտների դեպքում` ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ (742000), իսկ կորուստների դեպքում` այլ ծախսեր (486000) հաշիվներում: Ոչ ֆինանսական ակտիվների գծով հաշիվներում բացասական մուտքագրում կատարելու փոխարեն, կատարվում է մուտքագրում ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գծով հաշվանցումների հաշիվներում:
Օրինակ, ենթադրենք տարվա ընթացքում պետական միավորը օտարել է պատճենահանող սարք, վաճառելով այն
500 000 դրամով: Այդ գումարը գրանցվել է վարչական սարքավորումներ (812112) հաշվում: Ակտիվի հաշվեկշռային արժեքը (կախված նրանից, թե կապիտալացման և տարեկան դուրսգրման որ մեթոդն է կիրառվում` կամ սկզբնական արժեքից հանած ամորտիզացիան, կամ վերագնահատված շուկայական գնից հանած մինչ այժմ կատարված ծախսերը) կազմում է 550 000 դրամ և գրանցվում է գրասենյակային նշանակության սարքավորումներ (012121) հաշվում: Տարվա վերջում այս գործառնությունը, ներառյալ վաճառքից գոյացած կորուստները հաշվեգրման հիմունքով գրանցվում են հետևյալ կերպ.
Դեբետ | Կրեդիտ | |
Ոչ ֆինանսական ակտիվների վաճառքից կորուստներ (486113) |
50,000 | |
Հաշվանցումներ` ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր (899999) |
500,000 | |
Գրասենյակային նշանակության սարքավորումներ (012121) | 550,000 |
Այդ մուտքերն արտացոլվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
899999 | Հաշվանցումներ` ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր |
ՀԱՎԵԼՎԱԾ N 10 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 900000)
Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը գրանցվում են 900000 դասում: Այս հաշիվները սերտորեն փոխկապված են ֆինանսական ակտիվների և պարտավորությունների, երկարաժամկետ և կարճաժամկետ ներդրումների հաշիվների հետ: Ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն արտացոլվում են միմյանց հետ սերտորեն փոխկապված հետևյալ 4 դասերում.
Դաս 100000 - Ֆինանսական ակտիվներ
Դաս 200000 - Պարտավորություններ
Դաս 600000 - Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսեր
Դաս 900000 - Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր
900000 դասում գրանցվում են միայն դրամային արտահայտությամբ մուտքերը: Փոխառու միջոցներից մուտքեր (910000) մուտքային հաշիվները կիրառվում են միայն, երբ գործառնությունը կամ կապիտալ գնումը ֆինանսավորելու նպատակով գոյանում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ պարտավորություններ` պարտքային պարտավորության թողարկման միջոցով: Այս պարտավորությունները արտացոլվում են հաշվեկշռի երկարաժամկետ պարտավորություններ (210000) և կարճաժամկետ պարտավորություններ (220000) հաշիվներում:
Մուտքեր ֆինանսական ակտիվների իրացումից կամ մարումից (920000) մուտքային հաշիվը կիրառվում է, երբ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ակտիվները նվազում են այդ ֆինանսական գործիքները վաճառելու կամ վարկերի և փոխառությունների մարման հետևանքով: Դրամական մուտքերի հետևանքով նվազեցվող ֆինանսական ակտիվները գրանցվում են հետևյալ հաշիվներում. երկարաժամկետ ֆինանսական ակտիվներ (110000) և կարճաժամկետ ներդրումներ (134000):
Ինչպես և ֆինանսական ակտիվները (100000), փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը (900000) դասակարգվում են ըստ գործարքի մյուս կողմի մասնակցի ռեզիդենտության: Դրամական ելքերը դասակարգվում են որպես ներքին, երբ ինստիտուցիոնալ միավորը երկրի ռեզիդենտ է, և արտաքին, երբ ինստիտուցիոնալ միավորի տնտեսական շահի կենտրոնը գտնվում է տվյալ երկրի տնտեսական տարածքից դուրս:
Դրամարկղային հիմունքով բյուջետավորման դեպքում սպասվելիք դրամական մուտքերն արտացոլվում են փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր (900000) դասում: Դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից փաստացի մուտքերը նույնպես գրանցվում են այս դասում:
Երբ բյուջետավորումը իրականացվում է դրամարկղային հիմունքով, իսկ հաշվապահական հաշվառումը` հաշվեգրման հիմունքով, ապա և' բյուջետային և' հաշվապահական մուտքագրումներն ամբողջ տարվա ընթացքում կատարվում են սույն դասում, դրամարկղային հիմունքի պահանջներին համապատասխան: Տարվա վերջում կատարվում են հաշվանցող մուտքագրումներ հաշվանցումներ` փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր (990000) հաշվում` հաշվեկշռում ավելացնելով պարտավորությունները (200000) կամ պակասեցնելով ֆինանսական ակտիվները (100000):
ԿԱՏԵԳՈՐԻԱ 910000 - ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Փոխառու միջոցներից մուտքերը ներառում են պարտքային պարտավորագրերի թողարկումից ստացված մուտքերը: Թողարկված պարտավորագրերը հանդիսանում են պարտավորություններ, որոնք գրանցվում են երկարաժամկետ պարտավորություններ (210000) կամ կարճաժամկետ պարտավորություններ (220000) հաշիվներում: Փոխառու միջոցներից մուտքերը բաժանվում են հետևյալ հաշիվների. ներքին փոխառու միջոցներից մուտքեր (911000) և արտաքին փոխառու միջոցներից մուտքեր (912000):
Խումբ 911000 - ՆԵՐՔԻՆ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Ներքին փոխառու միջոցներից մուտքերը ֆինանսական գործիքների թողարկման արդյունքում առաջացած եկամուտներն են: Առաջացած պարտքը գրանցվում է որպես պարտավորություն` երկարաժամկետ ներքին պարտավորություններ (211000) կամ ներքին կարճաժամկետ պարտավորություններ (221000) հաշիվներում: Ներքին փոխառու միջոցներից մուտքերը գրանցվում են հետևյալ հաշիվներում. ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր (911100), վարկերից և փոխատվություններից մուտքեր (911200) և ներքին պետական պարտքի ճշգրտում (911900):
Սինթետիկ հաշիվ 911100 - Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր
Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից մուտքերը դրանց թողարկման արդյունքում առաջացած եկամուտներն են: Առաջացած պարտավորությունը գրանցվում է թողարկված երկարաժամկետ ներքին արժեթղթերի գծով պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (211100) և ներքին կարճաժամկետ պարտավորություններ թողարկված արժեթղթերի գծով (բացի բաժնետոմսերից) (221100) հաշիվներում: Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր | |
911111 | Ներքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր |
Ներքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր | |
911121 | Ներքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 911200 - Ներքին վարկերից և փոխատվություններից մուտքեր
Վարկերից և փոխատվություններից մուտքերը պարտքային պարտավորության գոյացման արդյունքում առաջացած դրամական եկամուտներն են: Առաջացած պարտավորությունը գրանցվում է որպես երկարաժամկետ ներքին վարկերի գծով պարտավորություններ (211200) կամ կարճաժամկետ ներքին վարկերի և փոխառությունների գծով պարտավորություններ (221200): Վարկերից և փոխատվություններից մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Կառավարման այլ մակարդակներից ստացված ներքին երկարաժամկետ վարկերից մուտքեր | |
911211 | Պետական կառավարման հատվածից ստացված ներքին երկարաժամկետ վարկերից մուտքեր |
911212 | Ոչ առևտրային կազմակերպություններից ստացված ներքին երկարաժամկետ վարկերից մուտքեր |
Կառավարման այլ մակարդակներից ստացված ներքին կարճաժամկետ վարկերից մուտքեր | |
911221 | Պետական կառավարման հատվածից ստացված ներքին կարճաժամկետ վարկերից մուտքեր |
9112222 | Ոչ առևտրային կազմակերպություններից ստացված ներքին կարճաժամկետ վարկերից մուտքեր |
Կառավարման այլ մակարդակներից ստացված ներքին կարճաժամկետ փոխատվություններից մուտքեր | |
911231 | Պետական կառավարման հատվածից ստացված ներքին կարճաժամկետ փոխատվություններից մուտքեր |
911232 | Ոչ առևտրային կազմակերպություններից ստացված ներքին կարճաժամկետ փոխատվություններից մուտքեր |
Այլ ներքին երկարաժամկետ վարկերից մուտքեր | |
911241 | Այլ ներքին երկարաժամկետ վարկերից մուտքեր |
Այլ ներքին կարճաժամկետ վարկերից մուտքեր | |
911251 | Այլ ներքին կարճաժամկետ վարկերից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 911900 - Ներքին պետական պարտքի ճշգրտում
Ներքին պետական պարտքի ճշգրտումը ներառում է երկարաժամկետ ներքին պարտավորություններ (211000) և կարճաժամկետ ներքին պարտավորություններ (221000) հաշիվներում գրանցված պարտքի գոյացման արդյունքում պահանջվող բոլոր դրամական ճշգրտումները: Ներքին պետական պարտքի ճշգրտումը գրանցվում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին պարտքի ճշգրտումից մուտքեր | |
911911 | Ներքին արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման (բացի պարտատոմսերից) ճշգրտումից մուտքեր |
911921 | Ներքին վարկերի և փոխատվությունների ճշգրտումից մուտքեր |
Խումբ 912000 - ԱՐՏԱՔԻՆ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Արտաքին փոխառու միջոցներից մուտքերը Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներին տրամադրված պարտքային պարտավորագրերի դիմաց ստացված մուտքերն են: Համապատասխան պարտավորությունը գրանցվում է երկարաժամկետ արտաքին պարտավորություններ (212000) և արտաքին կարճաժամկետ պարտավորություններ (222000) հաշիվներում: Արտաքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարումը գրանցվում է արտաքին արժեթղթերի թողարկումից և տեղաբաշխումից (բացի բաժնետոմսերից) մուտքեր (912100), մուտքեր արտաքին վարկերից (912200) և արտաքին պետական պարտքի ճշգրտում (912900) հաշիվներում:
Սինթետիկ հաշիվ 912100 - Արտաքին արժեթղթերի թողարկումից և տեղաբաշխումից (բացի բաժնետոմսերից) մուտքեր
Ոչ ռեզիդենտների կողմից թողարկված արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքերը դա թողարկված երկարաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (212100) և թողարկված կարճաժամկետ արժեթղթերի գծով արտաքին պարտավորություններ (բացի բաժնետոմսերից) (222100) հաշիվներում գրանցված պարտքային պարտավորությունների դիմաց ստացվող դրամական մուտքերն են: Արտաքին արժեթղթերի թողարկումից (բացի բաժնետոմսերից) մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր | |
912111 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր |
Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր | |
912121 | Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 912200 - Մուտքեր արտաքին վարկերից
Արտաքին վարկերից մուտքերը երկարաժամկետ արտաքին վարկերի գծով պարտավորություններ (212200) և կարճաժամկետ արտաքին վարկերի գծով պարտավորություններ (222200) հաշիվներում գրանցվող պարտքային պարտավորությունների դիմաց ստացվող դրամական մուտքերն են: Փոխառություններից մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Մուտքեր արտաքին երկարաժամկետ վարկերից | |
912211 | Օտարերկրյա կառավարություններից ստացված երկարաժամկետ վարկերից մուտքեր |
912212 | Համաշխարհային բանկից ստացված երկարաժամկետ վարկերից մուտքեր |
912213 | Միջազգային կազմակերպություններից ստացված երկարաժամկետ վարկերից մուտքեր |
912214 | Օտարերկրյա առևտրային բանկերից ստացված երկարաժամկետ վարկերից մուտքեր |
912215 | Արտաքին այլ վարկատուներից ստացված երկարաժամկետ վարկերից մուտքեր |
Մուտքեր արտաքին կարճաժամկետ վարկերից | |
912221 | Օտարերկրյա կառավարություններից ստացված կարճաժամկետ վարկերից մուտքեր |
912222 | Համաշխարհային բանկից ստացված կարճաժամկետ վարկերից մուտքեր |
912223 | Միջազգային կազմակերպություններից ստացված կարճաժամկետ վարկերից մուտքեր |
912224 | Օտարերկրյա առևտրային բանկերից ստացված կարճաժամկետ վարկերից մուտքեր |
912225 | Արտաքին այլ վարկատուներից ստացված կարճաժամկետ վարկերից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 912900 - Արտաքին պետական պարտքի ճշգրտում
Արտաքին պետական պարտքի ճշգրտումը ներառում է բոլոր դրամական ճշգրտումները, որոնց անհրաժեշտությունը առաջացել է պարտքային պարտավորությունների թողարկման արդյունքում: Արտաքին պետական պարտքի ճշգրտման հաշիվը կարող է ընդգրկել օրինակ` ընթացքում ծագած տարբերությունները, որոնք փոխարժեքի տատանումների արդյունք կարող են լինել:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին պետական պարտքի ճշգրտումից մուտքեր | |
912911 | Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) ճշգրտումից մուտքեր |
912921 | Արտաքին վարկերի ճշգրտումից մուտքեր |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 920000 - ՄՈՒՏՔԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԿԱՄ ՄԱՐՈՒՄԻՑ
Ֆինանսական ակտիվների իրացումից կամ մարումից առաջացած մուտքերը ներառում են դրամական մուտքերը, որոնք առաջացել են ֆինանսական ակտիվների հետ կանչման (մարման) արդյունքում: Այս կատեգորիան ընդգրկում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ներքին արժեթղթերի կամ պարտատոմսերի վաճառքից կամ մարումից ստացված դրամական միջոցները, կամ վարկերի և փոխառությունների մարման համար երրորդ կողմից ստացված դրամական միջոցները: Ֆինանսական ակտիվների իրացումից կամ մարումից առաջացած մուտքերը առաջացնում են նվազեցումներ ֆինանսական ակտիվների հաշիվներում, որոնց վերաբերում է իրացումը կամ մարումը` երկարաժամկետ ֆինանսական ակտիվները (110000) և կարճաժամկետ ներդրումները (134000):
Այս կատեգորիան բաժանվում է հետևյալ հաշիվների. մուտքեր ներքին ֆինանսական ակտիվների իրացումից կամ մարումից (921000) և արտաքին ֆինանսական ակտիվներից մուտքեր (922000):
Խումբ 921000 - ՄՈՒՏՔԵՐ ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԿԱՄ ՄԱՐՈՒՄԻՑ
Ներքին ֆինանսական ակտիվների իրացումից կամ մարումից մուտքերը երկարաժամկետ ֆինանսական ակտիվներ (111000), կարճաժամկետ ներքին արժեթղթեր (բացի բաժնետոմսերից) (134100), կարճաժամկետ ներքին վարկեր և փոխառություններ (134200), տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134300) հաշիվներում գրանցվող ֆինանսական ակտիվների մարումից առաջացած մուտքերն են: Ներքին ֆինանսական ակտիվների իրացումից կամ մարումից մուտքերը գրանցվում են հետևյալ հաշիվներում. ներքին արժեթղթերի իրացումից (բացի բաժնետոմսերից) մուտքեր (921100), վարկերի և փոխառությունների մարումներից մուտքեր (921200), ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր (921300):
Սինթետիկ հաշիվ 921100 - Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքեր
Ներքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքերը հաշվապահական հաշվեկշռի երկարաժամկետ ներքին պարտատոմսեր (բացի բաժնետոմսերից) (111100) և կարճաժամկետ ներքին արժեթղթեր (բացի բաժնետոմսերից) (134100) հաշիվներում գրանցված գործիքների մարումից ստացվող մուտքերն են: Ներքին արժեթղթերի իրացումից (բացի բաժնետոմսերից) մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ արժեթղթերի իրացումից (բացի բաժնետոմսերից) մուտքեր | |
921111 | Ներքին երկարաժամկետ արժեթղթերի իրացումից (բացի բաժնետոմսերից) մուտքեր |
Ներքին կարճաժամկետ արժեթղթերի իրացումից (բացի բաժնետոմսերից) մուտքեր | |
921121 | Ներքին կարճաժամկետ արժեթղթերի իրացումից (բացի բաժնետոմսերից) մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 921200 - Ներքին վարկերի և փոխառությունների մարումներից մուտքեր
Ներքին վարկերի և փոխառությունների մարումներից մուտքերը երկարաժամկետ ներքին վարկեր (111200) և կարճաժամկետ ներքին վարկեր և փոխառություններ (134200) հաշիվներում գրանցված վարկերի և փոխառությունների մարումից առաջացած մուտքերն են: Վարկերի և փոխառությունների մարումներից մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Կառավարման այլ մակարդակներին տրամադրված ներքին երկարաժամկետ վարկերի մարումներից մուտքեր | |
921211 | Պետական կառավարման հատվածին տրամադրված ներքին երկարաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
921212 | Համայնքներին տրամադրված ներքին երկարաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
921213 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրված ներքին երկարաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
921214 | Ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ներքին երկարաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
Կառավարման այլ մակարդակներին տրամադրված ներքին կարճաժամկետ վարկերի մարումներից մուտքեր | |
921221 | Պետական կառավարման հատվածին տրամադրված ներքին կարճաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
921222 | Համայնքներին տրամադրված ներքին կարճաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
921223 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրված ներքին կարճաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
921224 | Ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ներքին կարճաժամկետ վարկերի մարումներից մուտքեր |
Կառավարման այլ մակարդակներին տրամադրված կարճաժամկետ ներքին փոխառությունների մարումներից մուտքեր | |
921231 | Պետական կառավարման հատվածին տրամադրված կարճաժամկետ ներքին փոխառությունների մարումներից մուտքեր |
921232 | Համայնքներին տրամադրված կարճաժամկետ ներքին փոխառությունների մարումներից մուտքեր |
921233 | Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրված կարճաժամկետ ներքին փոխառությունների մարումներից մուտքեր |
921234 | Ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված կարճաժամկետ ներքին փոխառությունների մարումներից մուտքեր |
Այլ ներքին երկարաժամկետ վարկերի մարումից մուտքեր | |
921241 | Այլ ներքին երկարաժամկետ վարկերի մարումից մուտքեր |
Այլ ներքին կարճաժամկետ վարկերի մարումից մուտքեր | |
921251 | Այլ ներքին կարճաժամկետ վարկերի մարումից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 921300 - Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր
Ներքին արժեթղթերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքերը հաշվապահական հաշվեկշռի տեղական երկարաժամկետ բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (111300) և կարճաժամկետ տեղական բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134300) հաշիվներում գրանցված ֆինանսական գործիքների իրացումից գոյացած մուտքերն են: Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Ներքին երկարաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր | |
921311 | Ներքին երկարաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր |
Ներքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր | |
921321 | Ներքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր |
Խումբ 922000 - ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Արտաքին ֆինանսական ակտիվներից մուտքերը երկարաժամկետ արտաքին ֆինանսական ակտիվներ (112000), կարճաժամկետ արտաքին արժեթղթեր (բացի բաժնետոմսերից) (134400), կարճաժամկետ արտաքին վարկեր (134500), արտաքին կարճաժամկետ բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134600) հաշիվներում գրանցված ֆինանսական ակտիվների մարումից առաջացած մուտքերն են: Արտաքին ֆինանսական ակտիվներից մուտքերը գրանցվում են հետևյալ հաշիվներում. արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքեր (922100), արտերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված վարկերի մարումից մուտքեր (922200), արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր (922300):
Սինթետիկ հաշիվ 922100 - Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքեր
Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքերը հաշվապահական հաշվեկշռի երկարաժամկետ արտաքին արժեթղթեր, բացի բաժնետոմսերից (112100) և կարճաժամկետ արտաքին արժեթղթեր (բացի բաժնետոմսերից) (134400) հաշիվներում գրանցված գործիքների մարումից ստացված մուտքերն են: Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքեր | |
922111 | Արտաքին երկարաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքեր |
Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքեր | |
922121 | Արտաքին կարճաժամկետ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) իրացումից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 922200 - Օտարերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված վարկերի մարումից մուտքեր
Օտարերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված վարկերի մարումից մուտքերը երկարաժամկետ արտաքին վարկեր (112200) և կարճաժամկետ արտաքին վարկեր (134500) հաշիվներում գրանցված վարկերի մարումից առաջացած մուտքերն են: Արտերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված վարկերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Օտարերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված երկարաժամկետ վարկերի մարումից մուտքեր | |
922211 | Օտարերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված երկարաժամկետ վարկերի մարումից մուտքեր |
Օտարերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված կարճաժամկետ վարկերի մարումից մուտքեր | |
922221 | Օտարերկրյա պետություններին և կազմակերպություններին տրամադրված կարճաժամկետ վարկերի մարումից մուտքեր |
Սինթետիկ հաշիվ 922300 - Արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր
Արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքերը հաշվապահական հաշվեկշռի արտաքին երկարաժամկետ բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (112300) և արտաքին կարճաժամկետ բաժնետոմսեր և այլ մասնաբաժիններ (134600) հաշիվներում գրանցված ֆինանսական գործիքների իրացումից գոյացած մուտքերն են: Արտաքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքերը գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվներում.
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Արտաքին երկարաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր | |
922311 | Արտաքին երկարաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր |
Արտաքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր | |
922321 | Արտաքին կարճաժամկետ բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների իրացումից մուտքեր |
ԿԱՏԵԳՈՐԻԱ 990000 - ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐ` ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
Այս հաշիվը չի կիրառվում դրամարկղային հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում:
Երկակի մուտքագրման և հաշվեգրման հիմունքով հաշվապահական հաշվառման դեպքում տարվա վերջում անհրաժեշտ է բոլոր ֆինանսական ակտիվները և պարտավորությունները գրանցել հաշվեկշռի ֆինանսական ակտիվներ (100000) և պարտավորություններ (200000) դասերում: Այս գործողությունը իրականացնելու համար կատարվում է գրանցում, որը նվազեցնում է այն գումարները, որոնք գրանցվել են փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր (900000) դասում, և գրանցում դրանք հաշվապահական հաշվեկշռում: Ֆինանսական ակտիվների գծով հաշիվներում բացասական մուտքագրում կատարելու փոխարեն, կատարվում է մուտքագրում փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գծով հաշվանցումների հաշիվներում:
Հետևյալ ենթահաշիվը կիրառվում է հաշվանցումները գրանցելու համար:
Ենթաանալիտիկ հաշիվ | Նկարագրություն |
Հաշվանցումներ` փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր | |
999999 | Հաշվանցումներ` փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր |
Օրինակ, ենթադրենք տարվա ընթացքում համայնքը մարել է պետության կողմից վերջինիս տրամադրված 500 000 դրամի չափով վարկի 200 000 դրամը: Այս գումարը պետության կողմից տարվա ընթացքում գրանցվել է համայնքներին տրամադրված վարկերի մարումներից մուտքեր (921212) հաշվում: Տարվա վերջում պետության հաշվեկշռում այս ակտիվը պակասեցնելու համար կկատարվի հետևյալ գրանցումը.
Դեբետ | Կրեդիտ | |
Հաշվանցումներ` ֆինանսական ակտիվների գծով ծախսեր (699999) |
200,000 | |
Երկարաժամկետ ներքին վարկեր համայնքներին (111212) | 200,000 |
ՀԱՎԵԼՎԱԾ N 11 |
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
1100 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1110 ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1111 Գործադիր և օրենսդիր մարմիններ
- Գործադիր և օրենսդիր մարմինների կառավարում, աշխատանքների ղեկավարում կամ աջակցում:
Ներառում է` գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ղեկավարների աշխատակազմերը բոլոր մակարդակներում (ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ մարզպետարանների աշխատակազմեր, գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին (ղեկավարներին) կից խորհրդականները, օգնականները, վարչական քաղաքական և հայեցողական աշխատակազմը, այլ տեխնիկական և սպասարկող անձնակազմը (ծառայությունները), որոնք գլխավորապես սպասարկում են գործադիր և օրենսդիր մարմիններին (դրանց ղեկավարներին), պետական մարմիններին կից ստեղծված մշտական և ժամանակավոր հանձնաժողովները:
Չի ներառում` ՀՀ նախարարությունների աշխատակազմերը, միջգերատեսչական հանձնաժողովները և այլ պետական մարմինները, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթի հետ (դասակարգված ըստ գործառույթի):
1112 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ
- Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների և ծառայությունների կառավարում, պետական միջոցների և պետական պարտքի կառավարում, հարկային վարչարարություն,
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների, հաշվապահական հաշվառման և աուդիտորական ծառայությունների գործունեություն,
- ընդհանուր տեղեկատվության կազմում և հրապարակում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների և ծառայությունների տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում։
Ներառում է` ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունները և ծառայությունները կառավարության բոլոր մակարդակներում:
Չի ներառում` բյուջետային վարկերի ձևակերպման կամ հատկացման գծով վճարները և բյուջետային վարկերի դիմաց վճարվող տոկոսները (1171), բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունը (1411):
1113 Արտաքին հարաբերություններ
- Արտաքին հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- արտաքին գործերի նախարարության, արտասահմանյան երկրներում կամ միջազգային կազմակերպություններում գործող դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների գործառույթներ, երկրի սահմաններից դուրս տրամադրվող տեղեկատվության և մշակութային ծառայությունների իրականացում կամ աջակցություն, արտասահմանյան երկրներում տեղակայված գրադարանների, ընթերցասրահների գործունեություն և տեղեկատվական ծառայությունների իրականացում կամ աջակցություն,
- միջազգային կազմակերպությունների ընդհանուր գործառնական ծախսերի ֆինանսավորմանն ուղղված պարբերական անդամավճարներ և հատուկ վճարներ:
Չի ներառում` զարգացող երկրներին և անցումային տնտեսություն ունեցող երկրներին տրամադրվող տնտեսական օգնությունը (1121), օտարերկրյա կառավարություններում հավատարմագրված տնտեսական օգնության առաքելությունները (1121), միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող աջակցության ծրագրերին կատարվող վճարումները (1122), արտասահմանում տեղակայված զորամիավորները (1211), արտասահմանյան երկրներին տրամադրվող ռազմական օգնությունը (1231), արտաքին տնտեսական և առևտրային ընդհանուր հարաբերությունները (1411), զբոսաշրջիկությունը (1473):
1120 ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1121 Տնտեսական օգնություն զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին
- Զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների հետ համագործակցության կառավարում, օտարերկրյա երկրներում հավատարմագրված տնտեսական օժանդակության առաքելությունների գործունեություն կամ աջակցություն, ուսուցողական և կրթական ծրագրեր, կրթաթոշակների գծով նախագծեր,
- շնորհների (դրամական կամ բնաիրային) կամ վարկերի (անկախ տոկոսադրույքից) տեսքով տրամադրվող տնտեսական օգնություն:
Չի ներառում` միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող տնտեսական զարգացման հիմնադրամներին կատարվող վճարումները (1122), օտարերկրյա կառավարություններին տրամադրվող ռազմական օգնությունը (1231):
1122 Միջազգային կազմակերպությունների միջոցով տրամադրվող տնտեսական օգնություն
- Միջազգային կազմակերպությունների միջոցով տրամադրվող տնտեսական օգնության կառավարում,
- միջազգային, տարածաշրջանային կամ այլ բազմազգ կազմակերպությունների կողմից տնտեսական զարգացման հիմնադրամներին դրամական կամ բնաիրային տեսքով տրամադրվող հատկացումներ:
Չի ներառում` միջազգային խաղաղապահ մարմինների գործունեությանն ուղղված տնտեսական օգնությունը (1231):
1130 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս խմբում ներառում են այն ծառայությունները, որոնք կապված չեն որևէ կոնկրետ գործառույթի հետ և սովորաբար իրականացվում են կառավարության տարբեր մակարդակների կենտրոնական գրասենյակների կողմից: Այստեղ նաև ընդգրկվում են նշված կենտրոնական գրասենյակների կողմից իրականացվող և որևէ կոնկրետ գործառույթի հետ կապված ծառայությունները: Օրինակ` ազգային վիճակագրական ծառայության կողմից արդյունաբերության, շրջակա միջավայրի, առողջապահության և կրթության մասին վիճակագրության կազմման գործառույթը ներառվում է այս խմբում:
1131 Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ
- Աշխատակազմի գծով ընդհանուր բնույթի ծառայությունների կառավարում և իրականացում, այդ թվում` կադրային ընդհանուր քաղաքականությունների և կարգերի մշակում և իրականացում, որոնք վերաբերում են կադրերի ընտրությանը, առաջխաղացմանը, աշխատավարձի դրույքների որոշման մեթոդներին, աշխատանքային պարտականությունների նկարագրությանը, գնահատմանը և դասակարգմանը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կանոնակարգերի իրականացում և այլ համանման գործառույթներ:
Չի ներառում` աշխատակազմի կառավարումը և որևէ կոնկրետ գործառույթի հետ կապված ծառայությունները (դասակարգված ըստ գործառույթի):
1132 Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ
- Տնտեսական և սոցիալական ծրագրման, ինչպես նաև վիճակագրական ընդհանուր բնույթի ծառայությունների կառավարում և իրականացում, ներառյալ ընդհանուր տնտեսական, սոցիալական և վիճակագրական ծրագրերի կազմում, համակարգում և հսկողություն:
Չի ներառում` կոնկրետ որևէ գործառույթի հետ կապված տնտեսական և սոցիալական ծրագրման, ինչպես նաև վիճակագրական ծառայությունները (դասակարգված ըստ գործառույթի):
1133 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ
- Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների կառավարում և իրականացում, այդ թվում` մատակարարման և գնումների, պետական գրանցումների և արխիվային փաստաթղթերի վարման և պահպանման ծառայությունները, պետությանը պատկանող կամ վերջինիս կողմից օգտագործվող շենքերի շահագործումը, կենտրոնական ավտոբազաները, համակարգչային և տվյալների մշակման կենտրոնացված ծառայությունները և այլն:
Չի ներառում` կոնկրետ գործառույթի հետ կապված ընդհանուր բնույթի այլ ծառայությունները (դասակարգված ըստ գործառույթի):
1140 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Ընդհանուր հետազոտական աշխատանքը փորձարարական կամ տեսական աշխատանք է, որը հիմնականում կատարվում է երևույթի հիմքում ընկած հանգամանքների կամ հետազոտվող փաստերի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով և չի նախատեսում հետազոտման արդյունքների որևէ կոնկրետ կիրառում կամ օգտագործում:
1141 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք
- Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքներով զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ` ուղղված ոչ կառավարական մարմինների` օրինակ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից իրականացվող ընդհանուր բնույթի հետազոտությունների ֆինանսավորմանը:
Չի ներառում` կիրառական հետազոտական և փորձարարական աշխատանքները (դասակարգված ըստ գործառնությունների):
1150 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Կիրառական հետազոտական աշխատանք է համարվում այն նախնական հետազոտությունը, որը կատարվում է նոր գիտելիքների ձեռք բերման նպատակով, սակայն գլխավորապես ուղղված է որևէ կոնկրետ գործնական կիրառմանը կամ խնդրին:
Փորձարարական նախագծումը այն կանոնավոր աշխատանքն է, որը հիմնվում է հետազոտական աշխատանքների և պրակտիկ փորձի արդյունքում ձեռք բերված գիտելիքների վրա, նպատակ է հետապնդում ստանալ նոր նյութեր և ստեղծել նոր ապրանքներ ու սարքեր, ներդնել նոր գործընթացներ, համակարգեր կամ ծառայություններ կամ էապես կատարելագործել վերը նշվածները:
1151 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով կիրառական հետազոտական աշխատանքներով և փորձարարական նախագծմամբ զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ` ուղղված ոչ կառավարական մարմինների` օրինակ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից իրականացվող ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծման աշխատանքների ֆինանսավորմանը:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1141):
1160 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1161 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների, օրինակ` ընտրողների (քվեարկողների) գրանցման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման, ոչ ինքնավար և հավատարմագրային կառավարման հանձնված տարածքների և այլ ծառայությունների կառավարում, իրականացում կամ աջակցություն:
Ներառում է` ընդհանուր բնույթի հանրային այն ծառայությունները, որոնք չեն դասվում (1110), (1120), (1130), (1140) կամ (1150) խմբերին:
Չի ներառում` պետական պարտքի գծով իրականացվող գործառնությունները (1171), կառավարության տարբեր մակարդակների միջև ընդհանուր բնույթի տրանսֆերտները (1181):
1170 ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԳԾՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1171 Պետական պարտքի գծով գործառնություններ
- Տոկոսավճարները և բյուջետային վարկերի ձևակերպման և տրամադրման գծով ելքերը:
Չի ներառում` պետական պարտքի կառավարման հետ կապված վարչական ծախսումները (1112):
1180 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
1181 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ
- Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ, որոնք կապված չեն որևէ կոնկրետ գործառույթի հետ:
1200 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1210 ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1211 Ռազմական պաշտպանություն
- Ռազմական պաշտպանության գործերի և ծառայությունների կառավարում,
- ցամաքային, ծովային, օդային և տիեզերական զինված ուժերի պահպանում, ինժեներական, տրանսպորտային, կապի, հետախուզական, կադրային և այլ ոչ մարտական պաշտպանական ուժերի պահպանում, պահեստային կամ օժանդակ զորքերի պահպանում կամ աջակցում:
Ներառում է` արտասահմանում տեղակայված ռազմական կցորդների գրասենյակները, դաշտային հոսպիտալները:
Չի ներառում` ռազմական օգնության առաքելությունները (1231), հենակետային հոսպիտալները (1730), ռազմական դպրոցները և ուսումնարանները, որոնց ուսումնական ծրագիրը նման է քաղաքացիական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրին, սակայն որոնց սաների ցանկը կարող է սահմանափակվել զինծառայողներով և նրանց ընտանիքի անդամներով (1910), (1920), (1930) կամ (1940), զինծառայողների համար նախատեսված կենսաթոշակային ծրագրերը (2021):
1220 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1221 Քաղաքացիական պաշտպանություն
- Քաղաքացիական պաշտպանության հարաբերությունների և ծառայությունների կառավարում, արտակարգ ծրագրերի կազմում, քաղաքացիական հաստատությունների և բնակչության մասնակցությամբ անցկացվող վարժությունների կազմակերպում,
- քաղաքացիական պաշտպանության ուժերի վարում և աջակցում:
Չի ներառում` քաղաքացիական պաշտպանության ծառայությունները (1321), խաղաղ ժամանակ տեղի ունեցող աղետների դեպքում սննդամթերքի, սարքավորումների և այլ իրերի գնում և պահուստավորում` արտակարգ իրավիճակներում դրանք օգտագործելու նպատակով (2091):
1230 ԱՐՏԱՔԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1231 Արտաքին ռազմական օգնություն
- Ռազմական օգնության կառավարում և օտարերկրյա կառավարություններում հավատարմագրված կամ միջազգային ռազմական կազմակերպություններին կամ դաշինքներին կից գործող ռազմական օգնության առաքելությունների գործունեություն.
- շնորհների (դրամական կամ բնեղեն տեսքով), դրամական կամ ապրանքային վարկերի (անկախ տոկոսադրույքներից) ձևով տրամադրվող ռազմական օգնություն, աջակցություն միջազգային խաղաղապահ ուժերին, այդ թվում զինվորական ուժի տեսքով:
1240 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ընդհանուր բնույթի հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են 1140-րդ և 1150-րդ խմբերում:
1241 Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում
- Պաշտպանության ոլորտում կիրառական հետազոտություն և փորձարարական նախագծում իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ` ուղղված ոչ կառավարական հաստատությունների, օրինակ` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից իրականացվող պաշտպանության ոլորտի կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման աշխատանքների ֆինանսավորմանը:
Չի ներառում` ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքները (1140):
1250 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1251 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
- Այնպիսի աշխատանքների կառավարում, վարում և ֆինանսավորում, ինչպիսիք են պաշտպանության ոլորտին վերաբերող ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի, բյուջեի կազմումը, կառավարումը, համակարգումը և մոնիտորինգը, պաշտպանության վերաբերյալ օրենսդրության մշակումը և կիրարկումը, պաշտպանության բնագավառին վերաբերող ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում ու տարածում և այլն:
Ներառում է` պաշտպանության ոլորտի այն հարաբերությունները և ծառայությունները, որոնք չեն դասվում (1210), (1220), (1230) կամ (1240) խմբերում:
Չի ներառում` պատերազմի վետերանների գործերի հետ կապված կառավարումը (2021):
1300 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
1310 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1311 Ոստիկանություն
- Ոստիկանական հարաբերությունների և ծառայությունների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների գրանցման, արտագաղթողներին աշխատանքային և ճանապարհորդային փաստաթղթերի տրամադրման, ձերբակալությունների մասին գրանցումների, ինչպես նաև ոստիկանության աշխատանքների վիճակագրության վարման, ճանապարհային երթևեկության կարգավորման և վերահսկման, մաքսանենգության կանխարգելման, օֆշորային ձկնորսության նկատմամբ վերահսկողության կառավարում,
- կանոնավոր և օժանդակ ոստիկանական ուժերի, նավահանգիստներում, սահմանի վրա և ծովափնյա գոտիներում գործող ոստիկանության, ինչպես նաև պետության կողմից ֆինանսավորվող հատուկ ոստիկանական ուժերի վարում, ոստիկանական լաբորատորիաների շահագործում, ոստիկանության համար նախատեսված ուսուցողական ծրագրերի վարում կամ ֆինանսավորում:
Ներառում է` պետավտոտեսչությունը:
Չի ներառում` ոստիկանության համար նախատեսված ուսուցման հետ միասին ընդհանուր կրթական ծրագրերով գործող ոստիկանական ուսումնարանները (1910), (1920), (1930) կամ (1940):
1320 ՀՐՇԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1321 Հրշեջ ծառայություն
- Հրդեհների կանխարգելմանը և նրանց դեմ պայքարին առնչվող հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- կանոնավոր և օժանդակ հրշեջ ջոկատների և հրդեհների կանխարգելման և նրանց դեմ պայքարի` պետության կողմից ֆինանսավորվող այլ ծառայությունների իրականացում, հրշեջային ուսուցողական ծրագրերի վարում կամ ֆինանսավորում:
Ներառում է` քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, օրինակ` լեռնափրկարար ջոկատները, լողափերի փրկարար ջոկատները, ջրհեղեղներից տուժածների փրկարարական ծառայությունները և այլն:
Չի ներառում` քաղաքացիական պաշտպանությունը (1221), անտառային հրդեհների դեմ պայքարի հատուկ ջոկատները (1422):
1330 ԴԱՏԱՐԱՆՆԵՐ
1331 Դատարաններ
- քաղաքացիական և քրեական գործերի դատարանների և դատական համակարգի գծով կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում, այդ թվում` դատարանների վճռով սահմանված տույժերի և դատական որոշումների կիրարկում, ինչպես նաև կալանքից վաղաժամկետ ազատման և պայմանական կալանքի կիրառման համակարգերի իրականացում:
- կառավարության կամ այլ անձանց անունից իրավահաջորդություն և խորհրդատվություն, որը տրամադրվում է դրամական միջոցների կամ ծառայությունների տեսքով:
Ներառում է` վարչական գործերի դատարանները, մարդու իրավունքների պաշտպաններին և այլն:
Չի ներառում` կալանավայրերի կառավարումը (1341):
1340 ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ
1341 Կալանավայրեր
- Կալանավայրերի, ինչպես նաև հանցագործների կալանման կամ ուղղման այլ վայրերի, օրինակ` կալանավայրերին կից գործող գյուղացիական տնտեսությունների, արտադրամասերի, ուղղիչ գաղութների, անչափահասների գաղութների, քրեական հոգեբուժարանների և այլնի կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում:
1350 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ընդհանուր բնույթի հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (1140) և (1150)-ում:
1351 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում
- Հասարակական կարգի և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- շնորհներ, վարկեր և սուբսիդիաներ` ուղղված հասարակական կարգի և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների ֆինանսավորմանը:
Չի ներառում` ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքները (1341):
1360 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1361 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)
- Այնպիսի աշխատանքների կառավարում, վարում և ֆինանսավորում, ինչպիսիք են հասարակական կարգի և անվտանգության ոլորտին վերաբերող ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի, բյուջեի կազմումը, կառավարումը, համակարգումը և մոնիտորինգը, հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար օրենսդրության և ստանդարտների մշակումը և կիրարկումը, հասարակական կարգի և անվտանգության բնագավառին վերաբերող ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմումն ու տարածումը և այլն:
Ներառում է` հասարակական կարգին և անվտանգությանը վերաբերող այն հարաբերությունները և ծառայությունները, որոնք չեն դասվում (1310) (1320) (1330) (1340) կամ (1350) խմբերում:
1400 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1410 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1411 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ
- Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերությունների և ծառայությունների կառավարում, ներառյալ ընդհանուր բնույթի արտաքին առևտրային հարաբերությունները, ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային քաղաքականությունների մշակումը և իրականացումը, կառավարության տարբեր հատվածների, ինչպես նաև կառավարության և գործարար միջավայրի միջև փոխհարաբերությունները,
- ընդհանուր բնույթի այնպիսի տնտեսական և առևտրային գործունեության կանոնակարգում կամ ֆինանսավորում, որոնք ներառում են առևտրային արտահանումը և ներմուծումը, ապրանքային կամ արժեթղթերի շուկաները, եկամուտների ընդհանուր վերահսկողությունը, առևտրի ընդհանուր գովազդային աշխատանքները, մենաշնորհների ընդհանուր կարգավորումը և առևտրի, և շուկա մուտք գործելու այլ սահմանափակումները և այլն, բանկային համակարգի վերահսկողությունը:
- արտոնագրերի, ապրանքանշանների, հեղինակային իրավունքների, ընկերությունների գրանցման, եղանակի կանխատեսման, ստանդարտների, ջրային հետազոտությունների, երկրաբանական հետազոտությունների հետ կապված աշխատանքներ իրականացնող հաստատությունների գործունեություն կամ ֆինանսավորում:
- ընդհանուր տնտեսական և առևտրային քաղաքականությունների և ծրագրերի խթանմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` սպառողների կրթումը և նրանց շահերի պաշտպանությունը:
Չի ներառում` կոնկրետ բնագավառին վերաբերող տնտեսական և առևտրային հարաբերությունները (համապատասխանաբար դասակարգվում են (1420)-ից մինչև (1470) խմբերում):
1412 Աշխատանքի հետ կապված ընդհանուր բնույթի հարաբերություններ
- Ընդհանուր բնույթի աշխատանքի հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, աշխատանքի ընդհանուր քաղաքականությունների մշակում և իրականացում, աշխատանքային պայմանների (աշխատանքային ժամեր, աշխատավարձ, անվտանգություն և այլն) հսկողություն և կարգավորում, կառավարության տարբեր հատվածների, ինչպես նաև կառավարության, ընդհանուր արդյունաբերական, գործարար և աշխատանքի հարցերով զբաղվող կազմակերպությունների միջև փոխհարաբերություններ:
- աշխատուժի շարժունակությունը բարձրացնելու, սեռական, ռասայական, տարիքային և այլ խտրականությունների դրսևորումները կրճատելու, հետամնաց կամ աղքատ շրջաններում գործազրկությունը կրճատելու, բարձր գործազրկության մակարդակ ունեցող բնակչության խմբերի շրջանում զբաղվածության մակարդակը բարձրացնելու և այլնի ընդհանուր ծրագրերի կամ նախագծերի իրականացում կամ ֆինանսավորում, աշխատանքի բորսաների գործունեություն, արբիտրաժային կամ միջնորդական ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում:
- ընդհանուր բնույթի տեղեկատվության, աշխատանքի հետ կապված ընդհանուր բնույթի հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
- աշխատանքի վերաբերյալ ընդհանուր քաղաքականությունների և ծրագրերի խթանմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` կոնկրետ բնագավառին վերաբերող աշխատանքի հարաբերությունները (համապատասխանաբար դասակարգվում են (1420)-ից մինչև (1470) խմբերում), դրամական միջոցների կամ բնեղենի տեսքով սոցիալական նպաստների տրամադրումը գործազուրկներին (2050):
1420 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ
1421 Գյուղատնտեսություն
- Գյուղատնտեսական հարաբերությունների և ծառայությունների կառավարում, վարելահողերի պահպանում, վերականգնում և ընդլայնում, ագրարային բարեփոխումներ և տարածքների բնակեցում, գյուղատնտեսության բնագավառի վերահսկողություն և կանոնակարգում,
- ջրհեղեղների դեմ պաշտպանական ամբարտակների, ոռոգման և դրենաժային համակարգերի կառուցում և շահագործում, ներառյալ նման աշխատանքների ֆինանսավորմանն ուղղված շնորհները, վարկերը և սուբսիդիաները,
- գյուղացիական տնտեսությունների արտադրանքի գների և եկամուտների բարելավման կամ կայունացման ծրագրերի իրականացում կամ ֆինանսավորում, գյուղացիներին օժանդակ կամ անասնաբուժական ծառայությունների, վնասատուների դեմ պայքարի ծառայությունների, մշակաբույսերի ստուգման, ինչպես նաև որակի գնահատման ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,
- գյուղատնտեսական հարցերի և ծառայությունների գծով ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- գյուղատնտեսական աշխատանքների գծով գյուղացիներին փոխհատուցումների, շնորհների, վարկերի կամ սուբսիդիաների տրամադրում, այդ թվում որոշակի մշակաբույսերի աճեցումը սահմանափակելու կամ խրախուսելու կամ հողն անմշակ թողնելու նպատակով վճարների տրամադրում:
Չի ներառում` բազմանպատակային զարգացման ծրագրերը (1474):
1422 Անտառային տնտեսություն
- Անտառային տնտեսությանն առնչվող հարաբերությունների և ծառայությունների կառավարում, անտառային պաշարների պահպանում, ընդլայնում և ռացիոնալ օգտագործում, անտառային աշխատանքների վերահսկողություն և կարգավորում, ինչպես նաև ծառահատման արտոնագրերի թույլտվությունների տրամադրում,
- անտառատնկման աշխատանքների, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, անտառային հրդեհների կանխարգելման և պայքարի ծառայությունների, անտառապահների ուսուցման և նրանց հետ կապի ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,
- անտառային տնտեսությանն առնչվող հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
- առևտրային անտառային աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` անտառային կուլտուրաները և փայտանյութը:
1423 Ձկնորսություն և որսորդություն
Այս խումբը ներառում է ինչպես առևտրային, այնպես էլ սպորտային ձկնորսությունը և որսորդությունը: Ձկնորսության և որսորդության ստորև նշված հարաբերությունները և ծառայությունները վերաբերում են բնական պարկերի և արգելանոցների տարածքներից դուրս իրականացվող գործունեությանը.
- ձկնորսության և որսորդության հարաբերությունների և ծառայությունների կառավարում, ձկների և վայրի կենդանիների պաշտպանություն, բազմացում և ռացիոնալ օգտագործում, գետերում, լճերում, ծովում և ծովի ափին ձկնորսության, ձկնաբուծության, վայրի կենդանիների որսորդության վերահսկողություն և կանոնակարգում, ձկնորսության և որսորդության թույլտվությունների տրամադրում,
- ձկնորսային և որսորդային հարցերի և ծառայությունների գծով ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- ձկնաբուծական ֆերմաների, ուսուցման ծառայությունների, պաշարների ձևավորման կամ ընտրության աշխատանքների և այլնի իրականացում կամ ֆինանսավորում,
- ձկնորսությանը և որսորդությանն առնչվող հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- առևտրային ձկնորսությունը և որսորդությունը, այդ թվում` ձկնաբուծական ֆերմաների գործունեության աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` օֆշորային ձկնորսության վերահսկողությունը (1311), բնական պարկերի և արգելանոցների կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում (1541):
1430 ՎԱՌԵԼԻՔ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
1431 Քարածուխ և այլ կարծր բնական վառելիք
Այս խմբում ներառվում են բոլոր տեսակների քարածուխները, գորշ քարածուխը, տորֆը, անկախ նրանց հանքահանման կամ հարստացման ձևից, ինչպես նաև նրանց վերամշակման արդյունքում ստացվող վառելիքը, օրինակ` կոքսը կամ գազը.
- բնական կարծր վառելիքին առնչվող հարաբերությունների և ծառայությունների կառավարում, բնական կարծր վառելիքի պաշարների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, բնական կարծր վառելիքի արդյունահանման, մշակման, վաճառքի և օգտագործման վերահսկողություն և կարգավորում,
- բնական կարծր վառելիքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- բնական կարծր վառելիքի, կոքսի, տորֆի և գազի արտադրության աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` բնական կարծր վառելիքի տեղափոխման հետ կապված հարցերը (որոնք դասակարգվում են 1450 խմբի համապատասխան դասում):
1432 Նավթամթերք և բնական գազ
Այս խմբում ներառվում են բնական գազը, հեղուկ գազը և վերամշակման գազերը, հորատանցքերից կամ այլ աղբյուրներից, օրինակ` կավային կամ բիտումային ավազահորերից ստացվող նավթը, քաղաքային գազի բաշխումը` անկախ այդ գազի բաղադրությունից.
- բնական գազի և նավթամթերքի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում, բնական գազի և նավթամթերքի պաշարների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, բնական գազի և նավթամթերքի արդյունահանման, վերամշակման, վաճառքի և օգտագործման վերահսկողություն և կարգավորում,
- բնական գազի և նավթամթերքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- նավթամթերքի արդյունահանման, ինչպես նաև նավթահումքի և հարակից հեղուկ ու գազային նյութերի արտադրության աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` բնական գազի կամ նավթամթերքի տեղափոխման հետ կապված հարցերը (որոնք դասակարգվում են 1450 խմբի համապատասխան դասում):
1433 Միջուկային վառելիք
- Միջուկային վառելիքի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում, միջուկային վառելիքի պաշարների կոնսերվացիա, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, միջուկային վառելիքի արդյունահանման, վերամշակման, ինչպես նաև միջուկային վառելիքի տարրերի արտադրության, վաճառքի և օգտագործման վերահսկողություն և կարգավորում,
- միջուկային վառելիքի գծով հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- միջուկային վառելիքի նյութերի արդյունահանման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` միջուկային վառելիքի տեղափոխման հետ կապված հարցերը (որոնք դասակարգվում են 1450 խմբի համապատասխան դասում), ռադիոակտիվ թափոնների հեռացումը (1510):
1434 Վառելիքի այլ տեսակներ
Վառելիքի այլ տեսակների (սպիրտ, փայտ և փայտի թափոն, քուսպ և այլ ոչ առևտրային վառելանյութեր) հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում:
- Վառելիքի այս տեսակների առկայության, արտադրության և օգտագործման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- էներգիայի ստացման նպատակով վառելիքի այս տեսակների օգտագործման խթանմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` անտառների կառավարումը (1422), քամու և արևային էներգիան (1435) կամ (1436), երկրաջերմային պաշարները (1436):
1435 Էլեկտրաէներգիա
Այս խմբում ներառվում են էլեկտրաէներգիայի ինչպես ավանդական աղբյուրները (օրինակ` ջերմային կամ հիդրո-էլեկտրաէներգիան), այնպես էլ համեմատաբար նոր աղբյուրները (օրինակ` քամու և արևային էներգիան).
- էլեկտրաէներգիայի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում, Էլեկտրաէներգիայի պաշարների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, Էլեկտրաէներգիայի արտադրման, հաղորդման և բաշխման վերահսկողություն և կարգավորում,
- էլեկտրական էներգիայի մատակարարման ձեռնարկության կարգավիճակ չունեցող համակարգերի կառուցում և շահագործում,
- էլեկտրաէներգիայի հետ կապված հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտի աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ, ներառյալ ամբարտակների կառուցման և հիմնականում էլեկտրաէներգիայի մատակարարմանն ուղղված այլ աշխատանքների հետ կապված ելքերը:
Չի ներառում` քամու կամ արևային էներգիայի միջոցով ստացվող ոչ էլեկտրական էներգիան (1436):
1436 Ոչ էլեկտրական էներգիա
- Հիմնականում գոլորշու, տաք ջրի կամ տաք օդի տեսքով ջերմության արտադրության, բաշխման և օգտագործման հետ կապված ոչ էլեկտրական էներգիայի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- ոչ էլեկտրական էներգիա մատակարարող ձեռնարկության կարգավիճակ չունեցող համակարգերի կառուցում և շահագործում,
- ոչ էլեկտրական էներգիայի առկայության, արտադրության և օգտագործման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- ոչ էլեկտրական էներգիայի օգտագործման խթանմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` երկրաջերմային պաշարները, քամու կամ արևային էներգիայի միջոցով ստացվող ոչ էլեկտրական էներգիան:
1440 ԼԵՌՆԱԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1441 Հանքային ռեսուրսների արդյունահանում, բացառությամբ բնական վառելիքի
Այս խումբը ներառում է մետաղ պարունակող հանքաքարեր, ավազը, կավը, քարը, քիմիական և պարարտանյութային հանքանյութեր, աղ, անկիզաքարեր, կտավաքարեր, գիպս և այլն.
- լեռնաարդյունահանման և հանքային ռեսուրսների հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, հանքային ռեսուրսների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, հանքային ռեսուրսների արտադրության հետազոտական աշխատանքների, արդյունահանման, վաճառքի և այլ ուղղությունների վերահսկողություն և կարգավորում,
- լեռնաարդյունահանման և հանքային ռեսուրսների հետ կապված հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- առևտրային լեռնաարդյունահանման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` քարածուխը և բնական այլ կարծր վառելիքը (1431), նավթամթերքը և բնական գազը (1432) և միջուկային վառելիքի նյութերը (1433):
1442 Արդյունաբերություն
- Արդյունաբերության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, արդյունաբերության զարգացում, ընդլայնում կամ բարելավում, արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման և շահագործման վերահսկողություն և կարգավորում, արդյունաբերական հարաբերություններում և ծառայություններում շահագրգռված արդյունաբերողների միությունների և այլ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններ,
- արդյունաբերական գործունեության և արտադրված ապրանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- արդյունաբերական ձեռնարկությունների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` անվտանգության կանոնների հետ արդյունաբերական ձեռնարկությունների տարածքների համապատասխանության ստուգումներ, մարդու առողջության համար վտանգավոր ապրանքներից սպառողների պաշտպանություն և այլն:
Չի ներառում` քարածխի վերամշակման (1431), նավթամթերքի վերամշակման (1432) կամ միջուկային վառելիքի (1433) հետ կապված հարաբերությունները և ծառայությունները:
1443 Շինարարություն
- Շինարարության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, շինարարության բնագավառի վերահսկողություն, շինարարական ստանդարտների մշակում և կանոնակարգում.
- շինարարության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
Ներառում է` անվտանգության կանոնների համաձայն շինարարական տարածքների զբաղեցման, ստուգման և այլնի համար թույլտվությունների տրամադրումը:
Չի ներառում` բնակարանային, արդյունաբերական շենքերի, փողոցների, հանրային կոմունալ հարմարությունների, մշակույթի օբյեկտների և այլնի կառուցման (որոնք դասակարգվում են ըստ համապատասխան գործառույթի) համար նախատեսված շնորհները, վարկերը կամ սուբսիդիաները, բնակարանային շինարարության ստանդարտների մշակումը և կանոնակարգումը (1611):
1450 ՏՐԱՆՍՊՈՐՏ
1451 Ճանապարհային տրանսպորտ
- Ճանապարհային տրանսպորտային համակարգերի և շինությունների (ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, ավտոկանգառներ, ավտոբուսային կայարաններ և այլն) շահագործման, օգտագործման, կառուցման և պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- ճանապարհներից օգտվողների վերահսկողություն և կանոնակարգում (մեքենաների գրանցում և վարորդական իրավունքների տրամադրում, ավտոմեքենաների տեխնիկական զննում, ուղևորատար և բեռնատար տրանսպորտի համար չափսերի և բեռնվածության նորմատիվների սահմանում, ավտոբուսների, մարդատար և բեռնատար ավտոմեքենաների երթևեկության ժամերի կարգավորում և այլն), ճանապարհային տրանսպորտի համակարգի գործունեության (արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն), ճանապարհաշինության և ճանապարհների ընթացիկ վերանորոգման վերահսկողություն և կանոնակարգում,
- ձեռնարկության կարգավիճակ չունեցող ճանապարհային տրանսպորտի համակարգերի և շինությունների կառուցում կամ շահագործում,
- ճանապարհային տրանսպորտի համակարգերի և ճանապարհաշինության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- ճանապարհային տրանսպորտի համակարգերի և շինությունների շահագործման, կառուցման, պահպանման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` մայրուղիներ, քաղաքային ճանապարհներ, փողոցներ, հեծանիվների և հետիոտների համար նախատեսված ճանապարհամասերը:
Չի ներառում` ավտոտեսչությունը (1311), ճանապարհային տրանսպորտի միջոցներ արտադրողներին տրամադրվող շնորհները, վարկերը կամ սուբսիդիաները (1442), փողոցների մաքրումը (1511), աղմկակլանիչ միջոցների կառուցումը, այդ թվում` քաղաքային մայրուղիների հատվածները հակաաղմկային շերտով ծածկումը (1531), փողոցների լուսավորումը (1641):
1452 Ջրային տրանսպորտ
- Ցամաքային, մերձափնյա և ծովային տրանսպորտի համակարգերի և շինությունների (նավահանգիստների, նավանորոգարանների, նավագնացության հարմարությունների և սարքերի, ջրանցքների, կամուրջների, թունելների, կայանների և այլն) հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- ջրային տրանսպորտի օգտագործողների (նավերի և անձնակազմի գրանցում, արտոնագրում և ստուգում, ուղևորների և բեռնափոխադրումների անվտանգության վերաբերյալ կանոնակարգեր և այլն) ջրային համակարգի գործունեության (արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն), և ջրային տրանսպորտի միջոցների կառուցման և պահպանման վերահսկողության և կարգավորում,
- կազմակերպական կարգավիճակ չունեցող ջրային տրանսպորտի համակարգերի և շինությունների (օրինակ` լաստանավերի) կառուցում կամ շահագործում,
- ջրային տրանսպորտի համակարգի գործունեության և ջրային տրանսպորտի միջոցների կառուցման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- ջրային տրանսպորտի համակարգերի և միջոցների կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` նավագնացության մեջ օգտագործվող ռադիո և արբանյակային սարքավորումները, փրկարար և քարշային ծառայությունները:
Չի ներառում` նավաշինարարական կազմակերպություններին տրամադրվող վարկերը, շնորհները և սուբսիդիաները (1442):
1453 Երկաթուղային տրանսպորտ
- Երկաթուղային տրանսպորտի համակարգերի և միջոցների (երկաթուղային ճանապարհների, կայարանների, թունելների, կամուրջների, պատնեշների, և այլն) շահագործման, օգտագործման, կառուցման կամ պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- երկաթուղային տրանսպորտի օգտագործողների վերահսկողություն և կանոնակարգում (շարժակազմի վիճակ, երկաթուղային ճանապարհների ամրություն, ուղևորների և բեռների անվտանգություն և այլն), երկաթուղային տրանսպորտի գործունեության (արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն) և ճանապարհների կառուցման և պահպանման վերահսկողություն և կանոնակարգում,
- ձեռնարկության կարգավիճակ չունեցող երկաթուղային տրանսպորտի համակարգերի և շինությունների կառուցում կամ շահագործում,
- երկաթուղային տրանսպորտի համակարգի գործունեության և երկաթուղային շինարարության աշխատանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- երկաթուղային տրանսպորտի համակարգերի և միջոցների գործունեության, շինարարության, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` միջերկրային և միջքաղաքային երկաթուղային տրանսպորտի համակարգերը, բարձր արագության տարանցիկ փոխադրման միջքաղաքային և ներքաղաքային երկաթուղային տրանսպորտային համակարգերը, շարժակազմի ձեռքբերումը և պահպանումը:
Չի ներառում` շարժակազմ արտադրող կազմակերպություններին տրամադրվող վարկերը, շնորհները և սուբսիդիաները (1442), աղմկակլանիչ շինությունների կառուցումը, այդ թվում` երկաթուղու հատվածները աղմկակլանիչ շերտով ծածկումը (1531):
1454 Օդային տրանսպորտ
- Օդային տրանսպորտի համակարգերի և միջոցների (օդանավակայաններ, ինքնաթիռների վազքուղիների, կայանների, անգարների, օդագնացության մեջ կիրառվող սարքերի և սարքավորումների, օդային վերահսկողության միջոցների և այլնի) շահագործման, օգտագործման, կառուցման կամ պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- օդային տրանսպորտի օգտագործողների վերահսկողություն և կանոնակարգում (օդանավերի, օդաչուների, ինքնաթիռների անձնակազմերի, ցամաքային անձնակազմերի գրանցում, արտոնագրում և ստուգում, ուղևորների անվտանգության վերաբերյալ կանոնների սահմանում, օդային տրանսպորտի պատահարների հետաքննություն և այլն), օդային տրանսպորտի համակարգի գործունեության (երթուղիների որոշում, արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն), ինչպես նաև օդային տրանսպորտի միջոցների կառուցման և պահպանման վերահսկողություն և կանոնակարգում,
- կազմակերպական կարգավիճակ չունեցող օդային տրանսպորտի համակարգերի և միջոցների կառուցում կամ շահագործում,
- օդային տրանսպորտի համակարգերի գործունեության և օդային տրանսպորտի միջոցների կառուցման աշխատանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- օդային տրանսպորտի համակարգերի և միջոցների գործունեության, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` օդագնացության ռադիո և արբանյակային սարքավորումները, փրկարար ծառայությունները, չվերթային և ոչ չվերթային ուղևորատար և բեռնատար փոխադրումները, անհատների կողմից իրականացվող թռիչքների կարգավորումը և վերահսկողությունը:
Չի ներառում` ինքնաթիռաշինարարության կազմակերպություններին տրամադրվող վարկերը, շնորհները և սուբսիդիաները (1442):
1455 Խողովակաշարային և այլ տրանսպորտ
- Խողովակաշարային և այլ տրանսպորտային համակարգերի (ճոպանուղիների, էլեկտրական ավտոմեքենաների, վերելակների և այլնի) շահագործման, օգտագործման, կառուցման կամ պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- խողովակաշարային և այլ տրանսպորտային համակարգերի օգտագործողների վերահսկողություն և կանոնակարգում (գրանցում, արտոնագրում, սարքավորումների, օպերատորական հմտությունների և գիտելիքների ստուգում, անվտանգության կանոններ և այլն), խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի գործունեության (արտոնությունների շնորհում, սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի սահմանում և այլն), ինչպես նաև խողովակաշարային և տրանսպորտի այլ համակարգերի կառուցման և պահպանման վերահսկողություն և կանոնակարգում,
- կազմակերպական կարգավիճակ չունեցող խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի կառուցում կամ շահագործում,
- խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի գործունեության և կառուցման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի գործունեության, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
1460 ԿԱՊ
1461 Կապ
- Կապի (փոստային, հեռախոսային, հեռագրային, ռադիո և արբանյակային կապի) համակարգերի կառուցման, ընդլայնման, բարելավման, գործունեության և պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- կապի համակարգերի գործունեության կարգավորում (արտոնությունների շնորհում, հաճախականությունների սահմանում, սպասարկվող շուկաների և կիրառվող սակագների նորմավորում, և այլն),
- կապի հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- կապի համակարգերի կառուցման, գործունեության, պահպանման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ջրային տրանսպորտի (1452) և օդային տրանսպորտի (1454) համար նախատեսված ռադիո և արբանյակային սարքերը, ռադիո և հեռուստատեսային հեռարձակման համակարգերը (1831):
1470 ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
1471 Մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների պահպանում և պահեստավորում
- Մեծածախ և մանրածախ առևտրի, պահպանման և պահեստավորման հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- մեծածախ և մանրածախ առևտրի վերահսկողություն և կարգավորում (արտոնագրում, վաճառքի կանոններ, բնակչության սպառման համար նախատեսված փաթեթավորած սննդամթերքների և այլ ապրանքների պիտակավորում, կշեռքների և այլ կշռող սարքերի ստուգում և այլն), պահպանման և պահեստավորման աշխատանքների վերահսկողություն և կարգավորում (ներառյալ պետական պահեստների արտոնագրումը և հսկողությունը և այլն),
- մանրածախ և մեծածախ առևտրում գործող գնային հսկողության և սահմանափակման ծրագրերի իրականացում, անկախ ապրանքների տեսակից կամ սպառողների խմբերից, հանրության համար նախատեսված սննդամթերքի տեսքով և այլ համանման նպաստների կառավարում և տրամադրում,
- գների, ապրանքների առկայության կամ մեծածախ ու մանրածախ առևտրի այլ ուղղությունների, պահեստավորման և պահպանման վերաբերյալ տեղեկատվության կազմում և տարածում առևտուր իրականացնողների և հանրության շրջանում, մեծածախ ու մանրածախ առևտրի, ապրանքների պահպանման ու պահեստավորման վերաբերյալ վիճակագրության կազմում և հրատարակում,
- մեծածախ ու մանրածախ առևտրի, ապրանքների պահեստավորման և պահպանման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` արտադրողի նկատմամբ կիրառվող գնային և այլ հսկողությունների իրականացում (դասակարգված ըստ գործառույթի), բնակչության որոշակի խավերին կամ անհատներին սննդամթերքի տեսքով կամ այլ համանման տեսքով տրվող նպաստները (2000):
1472 Հյուրանոցներ և հասարակական սննդի օբյեկտներ
- Հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների կառուցման, ընդլայնման, բարելավման, շահագործման և պահպանման հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների գործունեության վերահսկողություն և կարգավորում (գները սահմանող կանոնակարգեր, մաքրության պահպանման և վաճառքի նորմեր, հյուրանոցների և ռեստորանների արտոնագրում և այլն),
- հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների կառուցման, շահագործման, ընդլայնման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
1473 Զբոսաշրջություն
- Զբոսաշրջության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, զբոսաշրջության խթանում և զարգացում, կապ տրանսպորտի բնագավառի, հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների բնագավառի և զբոսաշրջիկությունից օգուտ ստացող այլ ոլորտների հետ,
- զբոսաշրջության մարմինների շահագործում երկրում և երկրից դուրս, գովազդային ծրագրերի կազմակերպում, այդ թվում գովազդող գրականության պատրաստում և տարածում,
- զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրության կազմում և հրատարակում:
1474 Զարգացման բազմանպատակ ծրագրեր
Զարգացման բազմանպատակ ծրագրերը սովորաբար ներառում են էներգիայի արտադրության, ջրհեղեղների դեմ պայքարի, ոռոգման, նավագնացության և հանգստի ինտեգրված բաղադրիչներ,
- զարգացման բազմանպատակ ծրագրերի կառուցման, ընդլայնման, բարելավման, իրականացման և պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,
- զարգացման բազմանպատակ ծրագրերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- զարգացման բազմանպատակ ծրագրերի կառուցման, ընդլայնման, բարելավման, իրականացման և պահպանման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` մեկ հիմնական գործառույթ և մի քանի երկրորդական գործառույթ իրականացնող ծրագրերը (դասակարգված ըստ հիմնական գործառույթի):
1480 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ընդհանուր բնույթի հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (1140) և (1150) խմբերում:
1481 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներով զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- Ընդհանուր տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1482 Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1483 Վառելիքի և էներգետիկայի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Վառելիքի և էներգետիկայի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- վառելիքի և էլեկտրաէներգիայի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1484 Լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1485 Տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Տրանսպորտի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- տրանսպորտի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1486 Կապի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Կապի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- կապի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1487 Այլ բնագավառների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Այլ բնագավառների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում,
- այլ բնագավառների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` մեծածախ և մանրածախ առևտուրը, ապրանքների պահեստավորումը և պահպանումը, հյուրանոցները և ռեստորանները, զբոսաշրջությունը և զարգացման բազմանպատակ ծրագրերը:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1490 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1491 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)
- (1410)-ից մինչև (1480) դասերում չներառվող ընդհանուր բնույթի և ոլորտային տնտեսական հարաբերությունների կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում:
1500 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրի պաշտպանության դասակարգումը հիմնվում է Շրջակա միջավայրի պաշտպանության աշխատանքների դասակարգման (ՇՄՊԱԴ) վրա, որը մշակվել է Եվրոպական համայնքների վիճակագրական գրասենյակի (Եվրոստատի) Շրջակա միջավայրի պաշտպանության գծով տնտեսական տեղեկատվության հավաքագրման եվրոպական համակարգի համար (SERIEE):
1510 ԱՂԲԱՀԱՆՈՒՄ
Այս խումբը ներառում է աղբի հավաքումը, վերամշակումը և հեռացումը:
Աղբի հավաքումը ներառում է փողոցների, հրապարակների, պուրակների, զբոսայգիների, շուկաների, այգիների և այլն ավլումը, բոլոր տեսակի աղբի հավաքումը, այդ թվում ընտրողաբար ըստ առանձին ապրանքատեսակի կամ ընդհանուր կարգով հավաքվող աղբը և դրա տեղափոխումը դեպի վերամշակման կամ հեռացման վայրը:
Աղբի վերամշակում է համարվում ցանկացած մեթոդը կամ գործընթացը, որի նպատակն է փոխել աղբի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական բնույթը կամ բաղադրությունը` այն չեզոքացնելու, անվտանգ դարձնելու, փոխադրման համար անվտանգ դարձնելու, վերականգնման կամ պահպանման համար այն պիտանի դարձնելու կամ ծավալը նվազեցնելու նպատակով:
Աղբի հեռացում է համարվում հետագա օգտագործումը բացառող աղբի հեռացումը հողով ծածկելու, կամ հեռացման ցանկացած այլ մեթոդը:
1511 Աղբահանում
- Աղբի հավաքման, վերամշակման կամ հեռացման համակարգերի կառավարում, վերահսկողություն, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում,
- այդ համակարգերի կառավարման, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` միջուկային թափոնների հավաքումը, վերամշակումը և հեռացումը:
1520 ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս խումբը ներառում է կոյուղու համակարգի գործունեությունը և կեղտաջրերի վերամշակումը:
Կոյուղու համակարգի գործունեությունը ներառում է սկզբնաղբյուրներից դեպի կոյուղու ջրերի վերամշակման գործարան կամ դեպի մակերեսային ջրային հոսքեր կեղտաջրերը (անձրևի ջուր, կենցաղային և այլ կեղտաջրեր) հեռացնելու նպատակով կոլեկտորների, խողովակաշարերի, փողրակուղիների կամ պոմպերի համակարգերի կառավարումը և կառուցումը:
Կեղտաջրերի վերամշակումը ներառում է ցանկացած մեխանիկական, կենսաբանական կամ այլ կատարելագործված գործընթաց, որի միջոցով կեղտաջրերը համապատասխանեցվում են շրջակա միջավայրի ստանդարտներին կամ այլ համապատասխան որակական նորմերին:
1521 Կեղտաջրերի հեռացում
- Կոյուղու համակարգերի կամ կեղտաջրերի վերամշակման կառավարում, վերահսկողություն, ստուգում կամ ֆինանսավորում,
- այդ համակարգերի գործունեության, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
1530 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Այս խումբը ներառում է մաքուր օդի և մթնոլորտի պաշտպանության, վերգետնյա և ստորգետնյա ջրերի պաշտպանության, աղմուկի և վիբրացիայի դեմ պայքարի և ճառագայթահարման դեմ պաշտպանության հետ կապված աշխատանքները:
Այդ աշխատանքները ներառում են վերահսկողության համակարգերի և կայանների (բացառությամբ օդերևութաբանական կայանների) կառուցումը, պահպանումը և շահագործումը, աղմկակլանիչ շինությունների և միջոցների կառուցումը, այդ թվում` աղմկակլանիչ ծածկույթներով մայրուղիների հատվածների կամ երկաթուղու հատվածների ծածկումը, ջրային ավազանների մաքրման միջոցառումները, օդի որակի վրա բացասաբար ազդող ջերմատնային գազերի և աղտոտող նյութերի հսկողության կամ կանխարգելիչ միջոցառումները, աղտոտված հողի մաքրման, ինչպես նաև աղտոտող նյութերի պահպանման սարքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը:
1531 Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար
- Շրջակա միջավայրի աղտոտման հսկողության և պայքարի աշխատանքների կառավարում, վերահսկողություն, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում,
- շրջակա միջավայրի աղտոտման հսկողության և պայքարի աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
1540 ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս խումբը ներառում է ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչների պաշտպանություն (այդ թվում` վերացած տեսակների վերստեղծման և վերացող տեսակների վերականգնման), կենդանիների բնակավայրերի պաշտպանության (այդ թվում` ազգային պարկերի և արգելանոցների կառավարման) և բնության էսթետիկական արժեքների պաշտպանության (այդ թվում վնասված տարածքների էսթետիկական արժեքի բարձրացման նպատակով նրանց վերափոխման, լքված հանքավայրերի և քարհանքերի վերականգնման) աշխատանքները:
1541 Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն
- Կենսաբազմազանության և բնության պաշտպանության աշխատանքների կառավարում, վերահսկողություն, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում,
- կենսաբազմազանության և բնության պաշտպանության աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
1550 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ընդհանուր հետազոտությունների, կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները տրվում են 1140 և 1150 խմբերի դասակարգման մեջ:
1551 Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Շրջակա միջավայրի պաշտպանության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- շրջակա միջավայրի պաշտպանության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1560 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1561 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
- Շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանն ուղղված ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, վարչարարության, համակարգման աշխատանքների կառավարում, կարգավորում, վերահսկողություն, իրականացում և ֆինանսավորում, շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունների տրամադրման համար օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
Ներառում է` (1510)-ից մինչև (1550) դասերին չպատկանող շրջակա միջավայրի պաշտպանության հարաբերությունները և ծառայությունները:
1600 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1610 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1611 Բնակարանային շինարարություն
- Բնակարանային շինարարության հարաբերությունների և ծառայությունների կառավարում, բնակարանային շինարարության զարգացման աշխատանքների խթանում, հսկողություն և գնահատում, անկախ նրանից, արդյոք դրանք գտնվում են պետական մարմինների հովանու ներքո, թե` ոչ, բնակարանային շինարարության ստանդարտների մշակում և կարգավորում,
- բնակարանային նոր շենքերի կառուցման նպատակով հին շինությունների քանդում, բնակարանային շենքերի կառուցման համար հողատարածքների գնում, ընդհանուր հանրության կամ հատուկ կարիքներով մարդկանց համար բնակարանային շենքերի կառուցում, կամ գնում կամ ձևափոխում,
- բնակարանային շինարարության հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- բնակարանային ֆոնդերի ընդլայնման, բարելավման կամ պահպանման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` շինարարական ստանդարտների մշակումը և կարգավորումը (1443), դրամական կամ բնեղեն տեսքով տնային տնտեսություններին տրվող նպաստները` ուղղված բնակարանային շինարարության հետ կապված ծախսերի ծածկմանը (2061):
1620 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1621 Համայնքային զարգացում
- Համայնքային զարգացման հարաբերությունների և ծառայությունների կառավարում, գոտիների բաժանման, հողօգտագործման և կառուցման կանոնակարգերի կառավարում,
- նոր համայնքների կամ վերակառուցված համայնքների ծրագրում, համայնքների համար ծառայությունների, օրինակ` բնակարանաշինության, արդյունաբերության, կոմունալ ծառայությունների, առողջապահության, կրթության, մշակույթի, հանգստի և այլնի բարելավման և զարգացման ծրագրում, ծրագրված զարգացումների ֆինանսավորման նախագծերի կազմում,
- համայնքային զարգացման հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
Չի ներառում` ծրագրերի իրականացումը, այսինքն` բնակելի և արդյունաբերական շենքերի, փողոցների, կոմունալ հարմարությունների, մշակույթի օջախների և այլն փաստացի շինարարությունը (դասակարգված ըստ գործառույթների), ագրարային բարեփոխումները և տարածքների վերաբնակեցումը (1421), շինարարության ստանդարտների (1443) և բնակարանային շինարարության ստանդարտների (1610) կառավարումը:
1630 ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
1631 Ջրամատակարարում
- Ջրամատակարարման հարաբերությունների կառավարում, հետագա կարիքների գնահատում և վերջինիս հիման վրա ջրամատակարարման ծավալների առկայության որոշում, ջրամատակարարման բոլոր չափորոշիչների, այդ թվում` ջրի մաքրության, գնի և որակի վերահսկողություն և կարգավորում, կազմակերպական կարգավիճակ չունեցող ջրամատակարարման համակարգերի կառուցում կամ գործունեություն,
- ջրամատակարարման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,
- ջրամատակարարման համակարգերի գործունեության, շինարարության, պահպանման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ոռոգման համակարգերը (1421), բազմանպատակ ծրագրերը (1474), կեղտաջրերի հավաքումը և վերամշակումը (1521):
1640 ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
1641 Փողոցների լուսավորում
- Փողոցների լուսավորման հետ կապված հարաբերությունների կառավարում, փողոցների լուսավորման ստանդարտների մշակում և կարգավորում,
- փողոցային լույսերի տեղադրում, շահագործում, պահպանում, բարելավում և այլն:
Չի ներառում` մայրուղիների կառուցման և շահագործման հետ կապված լուսավորման հարցերը (1451):
1650 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ընդհանուր հետազոտական աշխատանքների, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (1140) և (1150) խմբերի դասակարգման մեջ:
1651 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140), շինարարական մեթոդների կամ նյութերի կիրառական հետազոտական և փորձարարական նախագծման աշխատանքները (1484):
1660 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1661 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
- Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, կառավարման, համակարգման և հսկողության աշխատանքների կառավարում, կարգավորում, վերահսկողություն, իրականացում և ֆինանսավորում, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
Ներառում է` (1610)-ից մինչև (1650) դասերին չպատկանող բնակարանային շինարարության և կոմունալ հարմարությունների հետ կապված հարաբերությունները և ծառայությունները:
1700 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության գծով պետական բյուջեի ելքերը ներառում են անհատներին, ինչպես նաև մարդկանց խմբերին մատուցվող ծառայությունների հետ կապված ծախսերը: Անհատական ծառայությունների գծով ծախսերը դասվում են (1710)-(1740) խմբերում, իսկ կոլեկտիվ ծառայությունները` (1750) և (1760) խմբերում:
Առողջապահական կոլեկտիվ ծառայությունները վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են պետական քաղաքականության մշակումը և կառավարումը, բժշկական և օժանդակ անձնակազմի, ինչպես նաև հիվանդանոցների, կլինիկաների, վիրաբուժարանների և այլ համանման հաստատությունների համար ստանդարտների սահմանումը և կիրարկումը, առողջապահական ծառայություններ իրականացնողների գործունեության լիցենզավորումը և կարգավորումը, բժշկական և առողջապահական հարցերում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքները: Ինչևէ, հիվանդանոցների, կլինիկաների, վիրաբուժարանների և այլ համանման հաստատությունների խմբերի կառավարման կամ գործունեության հետ կապված վերադիր ծախսերը համարվում են անհատական ծախսեր և համապատասխանաբար դասակարգվում են (1710)-ից (1740) խմբերում:
1710 ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՍԱՐՔԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Այս խմբում ներառվում են դեղորայքը, պրոթեզները, բժշկական սարքերը և սարքավորումները, ինչպես նաև անհատների կամ տնային տնտեսությունների կողմից դեղատոմսով կամ առանց դեղատոմսի սովորաբար դեղատներում կամ բժշկական սարքերի մատակարարներից ձեռք բերվող առողջապահական այլ ապրանքները: Նշված ապրանքները նախատեսված են առողջապահական հաստատությունից դուրս սպառման կամ օգտագործման համար: Նրանք ուղղակիորեն տրվում են ոչ ստացիոնար բուժում անցնող հիվանդներին բուժող բժշկների, ատամնաբույժների կամ միջին բժշկան ծառայություն մատուցող անձնակազմի կողմից, ինչպես նաև տրվում են ստացիոնար բուժում անցնող հիվանդներին հիվանդանոցներում, և ներառվում են ոչ ստացիոնար ծառայություններ (1720) կամ ստացիոնար ծառայություններ (1730) դասերում:
1711 Դեղագործական ապրանքներ
- Դեղագործական ապրանքների, այդ թվում` բժշկական պատրաստուկների, դեղերի, արտոնագրված դեղերի, շիճուկների և պատվաստանյութերի, վիտամինների և հանքային նյութերի, ձկան յուղի և հակաբեղմնավորիչ հաբերի մատակարարում,
- դեղագործական ապրանքների մատակարարման կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում:
1712 Այլ բժշկական ապրանքներ
- Բժշկական ապրանքների, այդ թվում` կլինիկական ջերմաչափերի, կպչուն և ոչ կպչուն վիրակապերի, ներմաշկային ներարկիչների, առաջին օգնության փաթեթների, ջեռակների և սառույցի պարկերի, բժշկական ռետինե իրերի, այդ թվում` գուլպաների, ծնկային վիրակապերի, հղիության տեստերի, պահպանակների և մեխանիկական հակաբեղմնավորիչ այլ միջոցների մատակարարում,
- նախատեսված բժշկական այլ ապրանքների մատակարարման կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում:
1713 Թերապևտիկ սարքեր և սարքավորումներ
- Թերապևտիկ սարքերի և սարքավորումների, այդ թվում` տեսողության ուղղման ակնոցների և կոնտակտային տեսապակիների, լսողական սարքերի, ապակյա աչքերի, արհեստական վերջույթների և այլ պրոթեզների, օրթոպեդիկ գոտիների և հենման սարքերի կոշիկների, վիրաբուժական ամրագոտիների, վզի ամրագոտիների, բժշկական մերսման սարքերի և բժշկական լամպերի, հաշմանդամների էլեկտրական և մեխանիկական անվավոր սայլակների, հատուկ մահճակալների, հենակների, արյան ճնշման չափման էլեկտրոնային և այլ սարքերի և այլնի մատակարարում,
- նախատեսված թերապևտիկ սարքերի և սարքավորումների մատակարարման կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում:
Ներառում է` ատամների պրոթեզների, սակայն ոչ` նրանց ամրացման ծախսերը, թերապևտիկ սարքերի և սարքավորումների վերանորոգումը:
Չի ներառում` թերապևտիկ սարքերի վարձումը (1724):
1720 ՈՉ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս խումբը ներառում է բժշկական, ատամնաբուժական, պարաբժշկական անձնակազմի և օժանդակ անձնակազմի կողմից ամբուլատոր բուժում անցնող հիվանդներին տրամադրվող բժշկական և ատամնաբուժական ծառայությունները: Ծառայությունները կարող են մատուցվել տանը, անհատական կամ խմբային կոնսուլտացիոն կետերում, բարեգործական բուժկետերում կամ համանման այլ հաստատություններում:
Ոչ ստացիոնար ծառայությունները ներառում են դեղամիջոցները, պրոթեզները, բժշկական սարքերը և սարքավորումները, առողջապահական այլ միջոցները, որոնք ուղղակիորեն տրամադրվում են ոչ ստացիոնար հիվանդներին բժշկական, ատամնաբուժական և պարաբժշկական անձնակազմի կողմից:
Հիվանդանոցներում ոչ ստացիոնար հիվանդներին բժշկական, ատամնաբուժական և բժշկական անձնակազմի կողմից տրամադրվող ծառայություններն ներառվում են բժշկական ծառայություններում (1730):
1721 Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ
Այս խումբը ներառում է ընդհանուր բժշկական կլինիկաների և թերապևտ բժշկների կողմից մատուցվող ծառայությունները:
Ընդհանուր բժշկական կլինիկաներ են համարվում այն հաստատությունները, որոնք հիմնականում ծառայություններ են մատուցում ոչ ստացիոնար հիվանդներին, ընդ որում, դրանք չեն սահմանափակվում նեղ մասնագիտացված ծառայություններով և հիմնականում մատուցվում են որակյալ բժիշկների կողմից: Թերապևտ բժիշկները չեն մասնագիտանում բժշկության որևէ կոնկրետ բնագավառում:
- Ընդհանուր բնույթի բժշկական ծառայությունների մատուցում,
- ընդհանուր բժշկական կլինիկաների և թերապևտների կողմից տրամադրվող ընդհանուր բնույթի բժշկական ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:
Չի ներառում` բժշկական անալիզի լաբորատորիաների և ռենտգենային լուսանկարման կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունները (1724):
1722 Մասնագիտացված բժշկական ծառայություններ
Այս դասում ներառվում են մասնագիտացված բժշկական կլինիկաների և նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների կողմից տրամադրվող ծառայությունները:
Մասնագիտացված բժշկական կլինիկաները և նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները տարբերվում են ընդհանուր բնույթի բժշկական կլինիկաներից և թերապևտներից այն բանով, որ նրանց ծառայությունները սահմանափակվում են որոշակի վիճակի, հիվանդության, բժշկական ընթացակարգի կամ հիվանդների դասի բուժմամբ:
- Մասնագիտացված բժշկական ծառայությունների տրամադրում,
- մասնագիտացված բժշկական կլինիկաների և նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների կողմից մասնագիտացված բժշկական ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:
Ներառում է` օրթոդոնտիկ ատամնաբույժների ծառայությունները:
Չի ներառում` ատամնաբուժարանները և ատամնաբույժներին (1723), բժշկական անալիզի լաբորատորիաների և ռենտգենային լուսանկարման կենտրոնները (1724):
1723 Ատամնաբուժական ծառայություններ
Այս խմբում ներառվում են ընդհանուր կամ մասնագիտացված ատամնաբուժարանները և ատամնաբույժները, բերանի խոռոչի հիգիենայի կամ այլ ատամնաբուժական մասնագետների կողմից մատուցվող ծառայությունները:
Ատամնաբուժարանները մատուցում են ծառայություններ ոչ ստացիոնար հիվանդներին: Միշտ չէ, որ ատամնաբուժարանների ղեկավարները կամ աշխատակիցները ատամնաբույժներ են, քանի որ նրանց աշխատանքները կարող են իրականացնել և ղեկավարել բերանի խոռոչի հիգիենայի մասնագետները կամ օժանդակ անձնակազմի աշխատակիցները:
- Ատամնաբուժական ծառայությունների մատուցում ոչ ստացիոնար հիվանդներին,
- ընդհանուր բնույթի կամ նեղ մասնագիտացված ատամնաբուժարանների և ատամնաբույժների, բերանի խոռոչի հիգիենայի կամ այլ ատամնաբուժական մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:
Ներառում է` ատամնային պրոթեզների ամրացման ծախսերը:
Չի ներառում` ատամնային պրոթեզները (1713), օրթոդոնտիկ ատամնաբույժների ծառայությունները (1722), բժշկական անալիզի լաբորատորիաների և ռենտգեն լուսանկարման կենտրոնների ծառայությունները (1724):
1724 Պարաբժշկական ծառայություններ
- Պարաբժշկական ծառայությունների մատուցում ոչ ստացիոնար հիվանդներին,
- բուժքույրերի, մանկաբարձների, ֆիզիոթերապևտների, որոշակի աշխատանքներին բնորոշ հիվանդությունների գծով թերապևտների, լոգոպեդների և պարաբժշկական անձնակազմի այլ ներկայացուցիչների կողմից ղեկավարվող կլինիկաների, ինչպես նաև բուժքույրերի, մանկաբարձների, ֆիզիոթերապևտների, որոշակի աշխատանքներին բնորոշ հիվանդությունների գծով թերապևտների, լոգոպեդների և պարաբժշկական անձնակազմի այլ ներկայացուցիչների կողմից հիվանդների տներում և այլ ոչ բժշկական հաստատություններում մատուցվող առողջապահական ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:
Ներառում է` ասեղնաբույժներին, եղունգների հիվանդությունների և կոշտուկների գծով մասնագետներին, ակնաբույժներին, ավանդական բժշկության մասնագետներին և այլն, բժշկական անալիզի լաբորատորիաները և ռենտգենային լուսանկարման կենտրոնները, թերապևտիկ սարքավորումների վարձակալությունը, բժիշկների կողմից նշանակված մարմնամարզական բուժումը, ոչ ստացիոնար հիվանդների շոգեբաղնիքներով կամ ծովային ջրով բուժումը, շտապօգնության ծառայությունները, բացառությամբ հիվանդանոցների շտապօգնության ծառայությունների:
Չի ներառում` հանրային առողջապահական ծառայությունների լաբորատորիաները (1740), հիվանդությունների պատճառների որոշման համար նախատեսված լաբորատորիաները (1750):
1730 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիվանդի հիվանդանոց տեղափոխումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա բուժման ժամանակաշրջանում տեղավորվում է հիվանդանոցում: Ներառվում են հիվանդանոցային, տնային այցելությունների վրա հիմնվող հիվանդանոցային բուժումները:
Այս խմբում ներառվում են ընդհանուր և նեղ մասնագիտացում ունեցող հիվանդանոցների, բժշկական կենտրոնների ծառայությունները, ծննդատները, մոր և մանկան կենտրոնները և հիմնականում ստացիոնար բուժում իրականացնող վերականգնողական կենտրոնները, զինվորական հոսպիտալների ծառայությունները, ծերանոցների ծառայությունները, որտեղ բժշկական հսկողությունը հանդիսանում է էական բաղադրիչը, ստացիոնար բուժում և վերականգնողական թերապիա իրականացնող վերականգնողական կենտրոնների ծառայությունները, որոնց նպատակն է երկարաժամկետ աջակցության տրամադրման փոխարեն բուժել հիվանդին:
Հիվանդանոցներ են համարվում այն հաստատությունները, որոնք առաջարկում են որակյալ բժիշկների ուղղակի հսկողության տակ իրականացվող ստացիոնար բուժում: Բժշկական, մոր և մանկան կենտրոնները, խնամքի և բուժման տները նույնպես առաջարկում են ստացիոնար բուժում, սակայն նրանց ծառայությունները վերահսկվում և հաճախ իրականացվում են ավելի ցածր որակավորում ունեցող աշխատակազմի կողմից:
Այս խմբում չեն ներառվում զինվորական դաշտային հիվանդանոցները (1210), բացառապես ամբուլատոր բուժում իրականացնող վիրաբուժարանները, կլինիկաները և դիսպանսերները (1720), հաշմանդամների համար նախատեսված հաստատությունները և հիմնականում երկարաժամկետ բուժում իրականացնող վերականգնողական կենտրոնները (2012), ծերանոցները (2020): Այստեղ չեն ներառվում նաև հոսպիտալացման պատճառով եկամուտը կորցրած հիվանդներին կատարվող վճարումները (2011):
Հիվանդանոցային ծառայությունները ներառում են հիվանդանոցային հիվանդներին տրամադրվող դեղորայքը, պրոթեզները, բժշկական սարքերն ու սարքավորումները և առողջապահական այլ ապրանքները: Այստեղ են ներառվում նաև հիվանդանոցների վարչական ծախսերը, տեխնիկական աշխատակիցների, սննդի ու ըմպելիքների, տեղավորման (ներառյալ աշխատակիցների տեղավորման) ոչ բժշկական ծախսերը:
1731 Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ
- Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայությունների տրամադրում,
- որոշակի նեղ մասնագիտացման ծառայություններով չսահմանափակվող հիվանդանոցների կառավարում, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում:
Չի ներառում. որակյալ բժիշկների ուղղակի հսկողության տակ չգործող բժշկական կենտրոնները (1733):
1732 Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ
Մասնագիտացված հիվանդանոցները տարբերվում են ընդհանուր հիվանդանոցներից այն բանով, որ նրանց ծառայությունները սահմանափակվում են որոշակի վիճակի, հիվանդության, հիվանդների դասի, օրինակ` կրծքավանդակի հիվանդությունների կամ տուբերկուլոզի, բորոտության, քաղցկեղի, օթարհինոլարինկոլոգիայի, հոգեկան հիվանդությունների, մանկաբարձական, մանկական և այլ հիվանդությունների բուժմամբ:
- Հատուկ հիվանդանոցային ծառայությունների տրամադրում,
- նեղ մասնագիտացված ծառայություններով սահմանափակվող հիվանդանոցների կառավարում, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում:
Չի ներառում. որակյալ բժիշկների ուղղակի հսկողության տակ չգործող մայրության կենտրոնները (1733):
1733 Բժշկական, մոր և մանկան կենտրոնների ծառայություններ
- Բժշկական, ինչպես նաև մոր և մանկան կենտրոնների ծառայությունների մատուցում,
- բժշկական, ինչպես նաև մոր և մանկան կենտրոնների ծառայությունների կառավարում, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում:
1734 Հիվանդի խնամքի և առողջության վերականգնման տնային ծառայություններ
Հիվանդի խնամքի և առողջության վերականգնման տնային ծառայություններ են տրամադրում այն անձանց, ովքեր վերականգնում են իրենց առողջությունը այնպիսի վիրահատությունից, թուլացնող հիվանդությունից կամ վիճակից հետո, որ գլխավորապես պահանջում են հսկողության տակ դեղամիջոցների ընդունում, ֆիզիոթերապիայի և մարզման անցկացում` հանգստի կամ շարժվելու պակասը լրացնելու նպատակով:
- Խնամքի և բուժման տների ծառայությունների տրամադրում,
- խնամքի և բուժման տների ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:
Ներառում է` ծերանոցները, որտեղ բժշկական հսկողությունը հանդիսանում է ծառայությունների էական բաղադրիչը, բուժում և վերականգնողական թերապիա իրականացնող վերականգնողական կենտրոնների ծառայությունները, որոնց նպատակն է երկարաժամկետ աջակցության տրամադրման փոխարեն բուժել հիվանդին:
1740 ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1741 Հանրային առողջապահական ծառայություններ
- Հանրային առողջապահական ծառայությունների մատուցում,
- հանրային առողջապահական ծառայությունների, օրինակ` արյան բանկի գործունեության (արյան հավաքման, մշակման, պահման, առաքման), հիվանդությունների (քաղցկեղ, տուբերկուլոզ, վեներական հիվանդություններ) բացահայտման, կանխարգելման (պատվաստում), հսկողության (մանկական սնունդ, մանկան առողջություն), համաճարակաբանական տվյալների հավաքագրման, ընտանիքի պլանավորման ծառայությունների և այլնի, կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում,
- հանրային առողջապահության հարցերին վերաբերող տեղեկատվության կազմում և տարածում:
Ներառում է` հատուկ խմբերի կողմից գլխավորապես առողջ, աշխատավայրերում, դպրոցներում և ոչ բժշկական հաստատություններում գտնվող մարդկանց խմբերին տրամադրվող հանրային առողջապահական ծառայությունները, հիվանդանոցների, կլինիկաների կամ անհատ բժիշկների հետ չկապված հանրային առողջապահական ծառայությունները, որակյալ բժիշկների կողմից չտրամադրվող հանրային առողջապահական ծառայությունները, հանրային առողջապահական ծառայությունների լաբորատորիաները:
Չի ներառում` բժշկական անալիզի լաբորատորիաները (1724), հիվանդությունների պատճառների որոշման համար նախատեսված լաբորատորիաները (1750):
1750 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հիմնական հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (1140) և (1150) դասերի դասակարգման մեջ:
1751 Առողջապահության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
Առողջապահության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- առողջապահության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների, ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` հիվանդությունների պատճառների որոշման համար նախատեսված լաբորատորիաները:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1760 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1761 Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)
- Առողջապահության ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, վարչարարության, համակարգման աշխատանքների կառավարում, կարգավորում, վերահսկողություն, իրականացում և ֆինանսավորում, առողջապահական ծառայությունների տրամադրման համար օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, ներառյալ բժշկական հաստատությունների, բժշկական և բուժքույրական աշխատակազմի արտոնագրում, առողջապահության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
Ներառում է` առողջապահության հետ կապված այն հարաբերությունները և ծառայությունները, որոնք չեն պատկանում (1710)-ից մինչև (1750) դասերին:
1800 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ
Հանգստի, մշակույթի և կրոնի գծով պետական բյուջեի ելքերը ներառում են անհատներին ու տնային տնտեսություններին, ինչպես նաև կոլեկտիվ հիմունքներով տրամադրվող ծառայությունների հետ կապված ծախսերը: Անհատներին մատուցվող ծառայությունների հետ կապված ծախսերը բաժանվում են ըստ (1810) և (1820) խմբերի: Կոլեկտիվ հիմունքով մատուցվող ծառայությունների հետ կապված ծախսերը պատկանում են (1830)-ից մինչև (1860) խմբերին:
Կոլեկտիվ հիմունքով ծառայությունները տրամադրվում են որպես մեկ ամբողջություն համարվող համայնքին: Դրանք ներառում են պետական քաղաքականության ձևավորման և իրականացման, հանգստի և մշակույթի ոլորտում ծառայությունների մատուցման վերաբերյալ օրենսդրության ու ստանդարտների մշակման և կիրարկման աշխատանքները, ինչպես նաև հանգստի, մշակույթի ու կրոնի հարցերի ու ծառայությունների գծով կիրառական հետազոտական ու փորձարարական նախագծային աշխատանքները:
1810 Հանգստի և սպորտի ծառայություններ
1811 Հանգստի և սպորտի ծառայություններ
- սպորտի և հանգստի ծառայությունների տրամադրում, սպորտի և հանգստի հարցերի կառավարում, սպորտային հիմնարկների վերահսկողություն և կանոնակարգում,
- ակտիվ սպորտի միջոցառումների կամ ծրագրերի անցկացման համար նախատեսված տարածքների (խաղադաշտերի, թենիսի դաշտերի, վազքուղիների, գոլֆի դաշտերի, բոքսի ռինգերի, սահադաշտերի, մարզադահլիճների և այլնի) գործարկում կամ ֆինանսավորում, պասիվ սպորտի միջոցառումների կամ ծրագրերի անցկացման համար նախատեսված տարածքների (հիմնականում` թղթախաղերի, սեղանի խաղերի և այլնի համար հատուկ կահավորված տարածքների) գործարկում կամ ֆինանսավորում, հանգստի վայրերի (պուրակների, լողափների, ճամբարների և ոչ առևտրային հիմունքով կահավորված հարակից հյուրանոցային հարմարությունների, լողավազանների, հանրային բաղնիքների և այլնի) գործարկում կամ ֆինանսավորում,
- սպորտային թիմերի կամ անհատ մրցողների կամ խաղացողների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
Ներառում է` հանդիսականների համար նախատեսված հարմարությունները, սպորտային միջոցառումներում ազգային, շրջանային կամ տեղական թիմերի ներկայացուցչությունը:
Չի ներառում` կենդանաբանական կամ բուսաբանական այգիները, ակվարիումները, ծառատեսակների աճեցման արբորետները և նմանօրինակ վայրերը (1820), կրթական հաստատություններին կից գործող սպորտի ու հանգստի վայրերը (պատկանում են 1900 բաժնի համապատասխան դասին):
1820 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1821 Մշակութային ծառայություններ
- մշակութային ծառայությունների մատուցում, մշակույթի հարցերի կառավարում, մշակութային հիմնարկների վերահսկողություն և կանոնակարգում,
- մշակութային հիմնարկների գործունեություն կամ ֆինանսավորում (գրադարաններ, թանգարաններ, արվեստասրահներ, թատրոններ, ցուցասրահներ, հուշարձաններ, պատմական շինություններ և վայրեր, կենդանաբանական ու բուսաբանական այգիներ, ակվարիումներ, ծառատեսակների աճեցման արբորետներ և այլն), մշակութային միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում (համերգներ, բեմադրություններ ու ֆիլմերի արտադրություն, արվեստի գործերի ցուցահանդեսներ և այլն),
- անհատ արվեստագետների, գրողների, դիզայներների, կոմպոզիտորների և արվեստի ոլորտում աշխատող այլ անձանց կամ մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր և սուբսիդիաներ:
Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:
Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված մշակութային միջոցառումները (1113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (1473), հեռարձակման միջոցով ներկայացվող մշակութային նյութի արտադրությունը (1830):
1830 ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1831 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ
- Հեռարձակման և հրատարակչության հետ կապված հարաբերությունների կառավարում, հեռարձակման և հրատարակչական ծառայությունների վերահսկողություն և կանոնակարգում,
- Հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,
- շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ` ուղղված հետևյալի աջակցմանը. ռադիո կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար նախատեսված տարածքների կառուցում կամ ձեռքբերում, թերթերի, ամսագրերի տպագրման կամ գրքերի հրատարակման համար հիմնական միջոցների կամ նյութերի ձեռքբերում, հեռարձակման նպատակով նյութերի պատրաստում և ներկայացում, նորությունների կամ այլ տեղեկատվության պատրաստում, տպագրված աշխատանքների տարածում:
Չի ներառում` պետական տպագրատները և տպարանները (1133), ռադիո և հեռուստատեսային ուսումնական հաղորդումները (1900):
1840 ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1841 Կրոնական և համայնքային այլ ծառայություններ
- Կրոնական և համայնքային այլ հարցերի կառավարում,
- կրոնական և համայնքային այլ ծառայությունների համար նախատեսված շենքային տարածքների տրամադրում, ներառյալ վերջիններիս շահագործման, պահպանման և վերանորոգման գծով աջակցությունը,
- հոգևորականների և կրոնական հաստատությունների այլ սպասավորների վճարում, կրոնական ծեսերի կատարմանն ուղղված աջակցություն, եղբայրական, քաղաքացիական, երիտասարդական, սոցիալական կազմակերպությունների կամ աշխատանքային միությունների և քաղաքական կուսակցությունների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ:
1850 ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ընդհանուր հետազոտության, կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները տրվում են (1140) և (1150) խմբերի դասակարգման մեջ:
1851 Հանգստի, մշակույթի և կրոնի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Հանգստի, մշակույթի և կրոնի գծով կիրառական հետազոտական աշխատանքներով և փորձարարական նախագծմամբ զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,
- շնորհներ, վարկեր կամ սուբսիդիաներ` ուղղված ոչ պետական հաստատությունների` օրինակ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից իրականացվող հանգստի, մշակույթի և կրոնի գծով կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծման աշխատանքների ֆինանսավորմանը:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
1860 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1861 Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)
- Այնպիսի աշխատանքների կառավարում, վարում և ֆինանսավորում, ինչպիսիք են սպորտի, հանգստի, մշակույթի և կրոնի զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի, բյուջեների կազմումը, կառավարումը, համակարգումը և մոնիտորինգը, հանգստի և մշակութային ծառայությունների տրամադրման վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակումը և կիրարկումը, հանգստի, մշակույթի և կրոնի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմումն ու տարածումը:
Ներառում է` հանգստի, մշակույթի և կրոնի հետ կապված այն հարցերը և ծառայությունները, որոնք չեն պատկանում (1810), (1830), (1840) կամ (1850) դասերին:
1900 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Կրթության գծով պետական բյուջեի ելքերը ներառում են առանձին աշակերտներին և ուսանողներին տրամադրվող ծառայությունների գծով ծախսերը և կոլեկտիվ հիմունքով մատուցվող ծառայությունների գծով ծախսերը: Անհատներին մատուցվող ծառայությունների գծով ծախսերը դասվում են (1910)-ից մինչև (1960) խմբերում, իսկ կոլեկտիվ ծառայությունների գծով ծախսերը` (1970) և (1980) խմբերում:
Կրթական կոլեկտիվ ծառայությունները վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են պետական քաղաքականության մշակումը և կառավարումը, ստանդարտների սահմանումը և կիրարկումը, կրթական հաստատությունների գործունեության լիցենզավորումը և կարգավորումը, կրթության հարցերում և ծառայություններում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքները:
Ինչևէ, դպրոցների, քոլեջների և այլնի խմբերի վարչարարության կամ գործունեության հետ կապված վերադիր ծախսերը համարվում են անհատական ծախսեր և համապատասխանաբար դասակարգվում են (1910)-ից (1960) խմբերում:
Կրթության դասակարգումը հիմնվում է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման (ISCED-97) մակարդակների վրա:
Այս դասակարգումը ներառում է այն ռազմական դպրոցները և քոլեջները, որոնց ուսումնական ծրագիրը նման է քաղաքացիական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ոստիկանական ուսուցման հետ մեկտեղ ընդհանուր կրթություն իրականացնող ոստիկանական քոլեջները, ռադիո- կամ հեռուստատեսային ուսումնական հաղորդումները: Սրանց հետ կապված ծախսերը համապատասխանաբար պատկանում են (1910)-ից մինչև (1950) դասերին:
1910 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1911 Նախադպրոցական կրթություն
- ISCED-97-ի 0 մակարդակին համապատասխանող նախադպրոցական կրթություն,
- ISCED-97-ի 0 մակարդակին համապատասխանող նախադպրոցական կրթություն տրամադրող դպրոցների ու այլ հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում:
Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960):
1912 Տարրական կրթություն
- ISCED-97-ի 1 մակարդակին համապատասխանող տարրական կրթություն,
- ISCED-97-ի 1 մակարդակին համապատասխանող տարրական կրթություն տրամադրող դպրոցների ու այլ հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում:
Ներառում է` տարրական դասարաններից շատ ավելի բարձր տարիքի անձանց համար նախատեսվող տառաճանաչության ծրագրերը:
Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960):
1920 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1921 Թերի միջնակարգ կրթություն
- ISCED-97-ի 2-րդ մակարդակին համապատասխանող թերի միջնակարգ կրթություն,
- ISCED-97-ի 2-րդ մակարդակին համապատասխանող թերի միջնակարգ կրթություն տրամադրող դպրոցների ու այլ հաստատությունների կառավարում, ստուգումներ, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,
- ISCED-97-ի 2-րդ մակարդակին համապատասխանող թերի միջնակարգ կրթություն ստացող աշակերտների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, վարկեր և նպաստներ:
Ներառում է` մեծահասակների և երիտասարդների համար հեռակա թերի միջնակարգ կրթությունը:
Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960):
1922 Լրիվ միջնակարգ կրթություն
- ISCED-97 3-րդ մակարդակին համապատասխանող լրիվ միջնակարգ կրթություն,
- ISCED-97 3-րդ մակարդակին համապատասխանող լրիվ միջնակարգ կրթություն տրամադրող դպրոցների և այլ հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,
- ISCED-97-ի 3-րդ մակարդակին համապատասխանող լրիվ միջնակարգ կրթություն ստացող աշակերտների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, վարկեր և նպաստներ:
Ներառում է` մեծահասակների և երիտասարդների համար հեռակա լրիվ միջնակարգ կրթությունը:
Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960):
1930 ՀԵՏ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՈՉ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1931 Հետ միջնակարգ ոչ բարձրագույն կրթություն
- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հետ միջնակարգ ոչ բարձրագույն կրթություն,
- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հետ միջնակարգ ոչ բարձրագույն կրթություն տրամադրող դպրոցների և այլ հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,
- ISCED-97-ի 4-րդ մակարդակին համապատասխանող հետ միջնակարգ ոչ բարձրագույն կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, վարկեր և նպաստներ:
Ներառում է` մեծահասակների և երիտասարդների համար ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հեռակա հետ միջնակարգ ոչ բարձրագույն կրթությունը:
Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960):
1940 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1941 Առաջին աստիճանի բարձրագույն կրթություն
- ISCED-97 5-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն կրթություն,
- ISCED-97 5-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն կրթություն ապահովող համալսարանների և այլ ԲՈՒՀ-երի կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորւմ,
- ISCED-97-ի 5-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, վարկեր և նպաստներ:
Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960):
1942 Երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն
- ISCED-97 6-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն կրթություն,
- ISCED-97 6-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն կրթություն ապահովող համալսարանների և այլ ԲՈՒՀ-երի կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորւմ,
- ISCED-97-ի 6-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, վարկեր և նպաստներ:
Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (1960):
1950 ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՉԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1951 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն
- Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն (այսինքն` սովորաբար մեծահասակների համար նախատեսված կրթական ծրագրեր, որոնք չեն պահանջում որևէ հատուկ նախնական ուսուցում, մասնավորապես, մասնագիտական ուսուցում և մշակութային զարգացում),
- ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն ապահովող հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,
- ըստ մակարդակների չդասակարգվող կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, վարկեր և նպաստներ:
1960 ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1961 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
- Կրթությանը օժանդակ ծառայությունների տրամադրում,
- անկախ կրթական մակարդակների, հիմնականում ուսանողների համար նախատեսված տրանսպորտի, սննդի, կացարանի, բժշկական, ատամնաբուժական և նման օժանդակ ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:
Չի ներառում` դպրոցներում գործող առողջապահական հսկողության և հիվանդությունների կանխարգելման ծառայությունները (1740), օժանդակ ծառայությունների ծախսերի կրճատմանն ուղղված դրամական տեսքով կրթաթոշակները, շնորհները, վարկերը և նպաստները (1910)-ից մինչև (1950):
1970 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ընդհանուր հետազոտական աշխատանքների, կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները տրվում են (1140) և (1150)-ում
1971 Կրթության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ
- Կրթության հետ կապված կիրառական հետազոտություններ և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական հաստատությունների կառավարում և գործունեություն,
- շնորհներ, վարկեր և սուբսիդիաներ` ուղղված ոչ պետական հաստատությունների (օրինակ` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների) կողմից կրթության բնագավառում կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների աջակցմանը:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1141):
1980 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
1981 Կրթություն (այլ դասերին չպատկանող)
- Կրթության բնագավառի ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, վարչարարության, համակարգման և հսկողության աշխատանքների կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում, կրթության վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում` ներառյալ կրթական հաստատությունների լիցենզավորումը, կրթության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
Ներառում է` կրթության հետ կապված այն հարցերը և ծառայությունները, որոնք չեն պատկանում (1910)-ից մինչև (1970) դասերին:
2000 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական պաշտպանության գծով պետական բյուջեի ելքերը ներառում են անհատներին և տնային տնտեսություններին տրամադրվող ծառայությունների և տրանսֆերների հետ կապված ծախսերը, ինչպես նաև կոլեկտիվ հիմունքներով տրամադրվող ծառայությունների հետ կապված ծախսերը: Անհատական ծառայությունների և տրանսֆերների հետ կապված ծախսերը դասակարգվում են (2010)-ից մինչև (2070) խմբերում, իսկ կոլեկտիվ ծառայությունների հետ կապված ծախսերը դասակարգվում են (2080)-ից մինչև (2090) խմբերում:
Սոցիալական պաշտպանության կոլեկտիվ ծառայությունները վերաբերում են այնպիսի աշխատանքներին, ինչպիսիք են պետական քաղաքականության ձևավորումը և կառավարումը, սոցիալական պաշտպանության ապահովման վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակումը և կիրարկումը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հարաբերությունների և ծառայությունների գծով կատարվող կիրառական հետազոտությունները և փորձարարական նախագծային աշխատանքները:
Սոցիալական պաշտպանության գործառույթները և դրանց սահմանումները հիմնվում են Եվրոպական Համայնքների Վիճակագրական Գրասենյակի (Եվրոստատի) 1996թ-ի Ինտեգրացված սոցիալական ապահովության վիճակագրության Եվրոպական համակարգի (ԻՍԱՎԵՀ) վրա:
(ԻՍԱՎԵՀ)-ում սոցիալական պաշտպանությունը ներառում է առողջապահությունը, սակայն սույն դասակարգման մեջ վերջինս ընդգրկված չէ: Առողջապահությունը ներառված է 1700-րդ բաժնում: Այսպիսով, բժշկական ապրանքները և ծառայությունները, որոնք տրամադրվում են դրամական և բնեղեն նպաստներ ստացող (2010)-ից (2070) խմբերին դասված անձանց, համապատասխանաբար դասակարգվում են (1710), (1720) և (1730) խմբերում:
2010 ՎԱՏԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
2011 Վատառողջություն
- Դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության տրամադրում, որը ամբողջովին կամ մասնակիորեն հատուցում է հիվանդության կամ վնասվածքի պատճառով ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված եկամուտների կորուստը,
- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- դրամական նպաստներ, օրինակ` հաստատագրված կամ եկամտից կախված անաշխատունակության վճարներ, հիվանդության կամ վնասվածքի պատճառով ժամանակավոր անաշխատունակ անձանց տրվող այլ տեսակների վճարներ,
- բնեղենի տեսքով վճարվող նպաստներ, օրինակ` օգնություն հիվանդության կամ վնասվածքի պատճառով ժամանակավոր անաշխատունակ անձանց ամենօրյա աշխատանքների կատարման գծով (տնային օգնություն, տրանսպորտային միջոցներ և այլն):
2012 Անաշխատունակություն
- Դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության տրամադրում այն անձանց, ովքեր տևական կամ, ամենայն հավանականության, նախատեսված նվազագույն ժամկետից ավելի երկար ընթացող ֆիզիկական կամ հոգեկան խանգարման պատճառով ունակ չեն լիովին կամ մասնակիորեն ներգրավվելու տնտեսական գործունեության մեջ կամ ապրել նորմալ կյանքով,
- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- դրամական նպաստներ, օրինակ` կենսաթոշակային տարիքից ցածր անձանց աշխատունակության վրա ազդող հաշմանդամությամբ պայմանավորված հաշմանդամության թոշակներ, վաղ կենսաթոշակային նպաստներ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը աշխատունակության նվազման պատճառով թոշակի անցած տարեց աշխատակիցներին, խնամքի նպաստներ, իրենց վիճակին հարմարեցված պայմաններում աշխատանք ձեռնարկող կամ մասնագիտական ուսուցում անցնող հաշմանդամներին վճարվող նպաստներ, հաշմանդամներին վճարվող սոցիալական պաշտպանության այլ պարբերական կամ միանվագ վճարներ,
- բնեղեն նպաստներ, օրինակ` համապատասխան հաստատություններում հաշմանդամներին տրամադրվող կացարաններ և օթևաններ, աջակցություն հաշմանդամներին առօրյա հարցերում (տնային օգնություն, տրանսպորտային միջոցներ և այլն), հաշմանդամներին խնամող անձանց տրվող վճարներ, հաշմանդամների մասնագիտական և սոցիալական վերականգնումը խթանող մասնագիտական և այլ տեսակի ուսուցման անցկացում, տրամադրվող այլ ծառայություններ և ապրանքներ, որոնք թույլ են տալիս հաշմանդամներին մասնակցել հանգստի և մշակութային միջոցառումներին, ճանապարհորդել կամ ներգրավվել հասարակական կյանքում:
Չի ներառում` կենսաթոշակային տարիքին հասնող հաշմանդամներին վճարվող դրամական և բնեղեն նպաստները (2020):
2020 ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
2021 Ծերություն
- Դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանություն ծերության հետ կապված ռիսկերից (եկամտի կորուստ, ոչ համարժեք եկամուտ, առօրյա աշխատանքների կատարման ինքնուրույնության պակաս, նվազող մասնակցություն սոցիալական և հասարակական կյանքում և այլն),
- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- դրամական նպաստներ, օրինակ` կենսաթոշակային տարիքին հասած անձանց վճարվող կենսաթոշակներ, արտոնյալ պայմաններում թոշակի անցած առավել տարեց անձանց վճարվող նախատեսվող կենսաթոշակներ, կենսաթոշակային տարիքից շուտ, կամ ավելի ուշ թոշակի անցած անձանց վճարվող մասնակի կենսաթոշակներ, ովքեր շարունակում են աշխատել, սակայն կրճատված աշխատաժամերով, խնամքի վճարներ, թոշակի անցնելու կամ ծերության հետ կապված այլ պարբերական կամ միանվագ վճարներ,
- բնեղեն նպաստներ, օրինակ` մասնագիտացված հաստատություններում կամ ընտանիքների հետ միասին համապատասխան հաստատություններում ապրող ծերերին տրամադրվող կացարաններ և օթևաններ, աջակցություն ծերերին առօրյա հարցերում (տնային օգնություն, տրանսպորտային միջոցներ), ծերերին խնամող անձանց տրվող վճարներ, մշակութային միջոցառումներին մասնակցության, ճանապարհորդելու կամ հասարակական կյանքում ներգրավման ապահովման համար ծերերին տրամադրվող տարբեր տեսակի ծառայություններ և ապրանքներ:
Ներառում է` զինվորականների և պետական հիմնարկությունների աշխատակիցների համար ` նախատեսվող կենսաթոշակային ծրագրերը:
Չի ներառում` հաշմանդամության (2012) կամ գործազրկության (2050) պատճառով կենսաթոշակային տարիքից շուտ թոշակի անցած տարեց աշխատակիցներին վճարվող թոշակները:
2030 ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՆՁԻՆՔ
2031 Հարազատին կորցրած անձինք
- Դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով տրամադրվող սոցիալական պաշտպանություն հարազատին կորցրած անձանց (օրինակ` այրուն, բաժանված այրուն, զավակներին, թոռներին, ծնողներին կամ այլ հարազատներին),
- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- դրամական նպաստներ, օրինակ` հարազատին կորցրած անձանց թոշակներ, մահվան դեպքում տրամադրվող վճարներ, պարբերական կամ միանվագ այլ վճարներ հարազատին կորցրած անձանց,
- բնեղեն նպաստներ, օրինակ` հուղարկավորության արարողության ծախսեր, հարազատին կորցրած անձանց տրամադրվող տարբեր տեսակի ծառայություններ և ապրանքներ` նրանց մասնակցությունը հասարակական կյանքում հնարավոր դարձնելու համար:
2040 ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ
2041 Ընտանիքի անդամներ և զավակներ
- Դրամական և բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության տրամադրում խնամքի տակ գտնվող զավակներ ունեցող ընտանիքներին,
- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- դրամական նպաստներ, օրինակ` հղիության արձակուրդային վճարներ, զավակի ծնվելուց վճարվող պարգևավճարներ, զավակի խնամքի համար ծնողին վճարվող արձակուրդային վճարներ, ընտանեկան կամ զավակների նպաստներ, այլ պարբերական կամ միանվագ վճարներ` ուղղված ընտանիքների աջակցմանը և որոշակի կարիքների հոգման համար անհրաժեշտ ծախսերի հարցով օգնությանը (օրինակ` միայնակ ծնողով ընտանիքների, կամ հաշմանդամ զավակ ունեցող ընտանիքների),
- բնեղեն նպաստներ, օրինակ` նախադպրոցական տարիքի երեխաներին մեկօրյա կամ մի քանի ժամով տրամադրվող կացարան և սնունդ, օրվա ընթացքում երեխաներին խնամող դայակի վճարման նպատակով ֆինանսական աջակցություն, երեխաներին և ընտանիքներին տրամադրվող մշտական կացարան և սնունդ (մանկատներ, աջակցող ընտանիքներ և այլն), տներում երեխաներին կամ նրանց խնամողներին տրամադրվող ապրանքներ կամ ծառայություններ, ընտանիքներին, երիտասարդներին կամ երեխաներին տրամադրվող տարբեր տեսակի ապրանքներ և ծառայություններ (արձակուրդի և հանգստյան կենտրոններ):
Չի ներառում` ընտանիքի պլանավորման ծառայությունները (1740):
2050 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
2051 Գործազրկություն
- Դրամական և բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության ապահովում այն անձանց համար, ովքեր ցանկանում և ի վիճակի են աշխատել, սակայն չեն կարող համապատասխան աշխատանք գտնել,
- սոցիալական պաշտպանության նմանօրինակ ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- դրամական նպաստներ, այդ թվում` գործազրկության ամբողջական և մասնակի նպաստներ, վաղ տարիքում թոշակի անցնելու կապակցությամբ այն անձանց վճարվող նպաստներ, ովքեր տնտեսական միջոցառումների արդյունքում առաջացած գործազրկության կամ աշխատատեղերի կրճատման հետևանքով թոշակի են անցնում նախքան թոշակի սահմանված տարիքին հասնելը, աշխատուժի այնպիսի խմբերին տրվող նպատակային հատկացումներ, որոնք մասնակցում են իրենց զբաղվածության ներուժի կատարելագործմանն ուղղված ուսումնական ծրագրերի, աշխատանքից ազատման կապակցությամբ վճարվող նպաստներ, գործազուրկներին, հատկապես երկար ժամանակ գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց տրվող այլ պարբերական կամ միանվագ վճարներ,
- բնեղեն նպաստներ, օրինակ` տեղափոխման և վերաբնակեցման գծով հատկացվող վճարներ, աշխատանք չունեցող անձանց համար կազմակերպվող մասնագիտական ուսուցում, աշխատանքը կորցնելու վտանգի առջև հայտնված անձանց տրամադրվող աշխատանք կամ վերաորակավորում, գործազուրկ անձանց և նրանց ընտանիքներին տրամադրվող օթևան, սնունդ կամ հագուստ:
Չի ներառում` աշխատանք գտնելու համար տեղափոխվելու ունակության բարձրացման, գործազրկության մակարդակի կրճատման, գործազրկության բարձր մակարդակ ունեցող խոցելի կամ այլ խմբերի զբաղվածության բարելավմանն ուղղված ընդհանուր ծրագրերը կամ համակարգերը (1412), թոշակի անցնելու սահմանված տարիքին հասնելու դեպքում գործազուրկ անձանց վճարվող դրամական և բնեղեն նպաստները (2020):
2060 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
2061 Բնակարանային ապահովում
- Բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության ապահովում` ուղղված բնակարանային ապահովման ծախսերը հոգալու հարցում տնային տնտեսությունների աջակցմանը (այս նպաստների շահառուները անցնում են եկամուտների ստուգումներ),
- Սոցիալական պաշտպանության նմանօրինակ ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- Բնեղեն նպաստներ, օրինակ` ժամանակավոր կամ երկարաժամկետ վճարներ` վարձավճարի ծախսերը հոգալու հարցում վարձակալներին աջակցելու, սեփականության իրավունքով բնակարանը զբաղեցնողների ընթացիկ կոմունալ ծախսերը հոգալու հարցում աջակցելու (այսինքն` հիպոթեքային վճարների կամ տոկոսավճարների կատարման հարցում օգնելու) նպատակով, ինչպես նաև ցածրարժեք կամ սոցիալական հիմունքներով բնակարանների տրամադրում:
2070 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
2071 Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)
- Դրամական և բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության ապահովում այն անձանց համար, ովքեր սոցիալապես մեկուսացված են կամ կանգնած են նման մեկուսացման սպառնալիքի առջև (օրինակ` ընչազուրկներ, ցածր եկամուտներ վաստակողներ, ներգաղթածներ, բնիկներ, փախստականներ, ալկոհոլ և թմրանյութեր չարաշահողներ, հանցավոր բռնությունից տուժածներ և այլն),
- սոցիալական պաշտպանության նմանօրինակ ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,
- դրամական նպաստներ, այդ թվում` եկամուտների գծով օժանդակություն և դրամական այլ վճարներ ընչազուրկ և խոցելի անձանց` աղքատության կրճատման կամ դժվար իրավիճակներում աջակցելու նպատակով,
- բնեղեն նպաստներ, օրինակ` ժամանակավոր կամ մշտական կացարաններ և օթևաններ` ընչազուրկ և խոցելի անձանց համար, ալկոհոլ և թմրանյութեր չարաշահողների վերականգնում, խոցելի անձանց օգնելու նպատակով տրամադրվող ծառայություններ և ապրանքներ, այդ թվում` խորհրդատվություն, ցերեկային կացարան, ամենօրյա խնդիրները հոգալու հարցում ցուցաբերվող օգնություն, սնունդ, հագուստ, վառելիք և այլն:
2080 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ընդհանուր հետազոտական աշխատանքների, կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները ներկայացվում են (1140) և (1150) խմբերի դասակարգման մեջ:
2081 Սոցիալական պաշտպանության ոլորտում հետազոտական աշխատանքներ
- Սոցիալական պաշտպանությանն առնչվող կիրառական հետազոտություններով և փորձարարական նախագծային աշխատանքներով զբաղվող պետական հաստատությունների կառավարում և գործունեություն,
- ոչ պետական հաստատությունների, օրինակ` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների, կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության ոլորտի կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, վարկեր և սուբսիդիաներ:
Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (1140):
2090 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)
2091 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
- Այնպիսի աշխատանքների վարչարարություն, իրականացում կամ ֆինանսավորում, որոնք ներառում են սոցիալական պաշտպանությանն ուղղված ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորումը, կառավարումը, համակարգումը և հսկողությունը, սոցիալական պաշտպանության ապահովման համար օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, սոցիալական պաշտպանության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:
Ներառում է` դրամական և բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության տրամադրումը հրդեհներից, երկրաշարժերից և խաղաղ ժամանակներում տեղի ունեցող այլ աղետներից տուժած անձանց, խաղաղ ժամանակներում տեղի ունեցող աղետների դեպքում արտակարգ իրավիճակներում սննդամթերքի, սարքավորումների և այլ պաշարների գնում և պահեստավորում, սոցիալական պաշտպանության այլ խնդիրներ և ծառայություններ, որոնք չեն դասվում (2010)-ից (2080) խմբերում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|