Գլխավոր տեղեկություն
Համար
N 893-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.15/27(267)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.08.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 օգոստոսի 2004 թվականի N 893-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Ալեքսանդր Միրզոյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ ձեռնարկատեր Ալեքսանդր Միրզոյանի՝ 2003 թվականի հունիսի 6-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX- 000079 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Անհատ ձեռնարկատեր Ալեքսանդր Միրզոյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան