Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հոդ.73
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.02.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 փետրվարի 2019 թվականի թիվ 15-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

19 փետրվարի 2019 թվականի թիվ 111-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 106-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 302-Ն ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների կիրառումը՝ հարկային մարմնի կողմից ներկայացված որոշման հիման վրա նշված պարտավորության չափով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հաճախորդների բանկային հաշիվներին միջոցների արգելադրման և արգելանքից հանելու գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի օրենքի 433-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն որոշում են.

1. Հաստատել «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 106-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի թիվ 302-Ն համատեղ որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2019 թ. փետրվարի 7

Երևան

 

 

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահ

Դ. Անանյան

 

2019 թ. փետրվարի 19

Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի փետրվարի 4-ի

թիվ 15-Ն

և

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 19 փետրվարի 2019 թվականի

թիվ 111-Ն համատեղ որոշման

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԱՌԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ընդունված արգելադրման որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին ուղարկելու, վերջինիս համաձայն բանկերի կողմից սպասարկվող հարկ վճարողի բանկային հաշիվներին առկա և/կամ այդ հաշիվներին մուտքագրվող միջոցների վրա արգելադրում կիրառելու, և արդյունքների մասին Հարկային մարմնի տեղեկացնելու, ինչպես նաև Հարկային մարմնի կողմից հաշվարկ իրականացնելու և արդեն կիրառված արգելանքը վերացնելու հետ կապված հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Ստորև նշված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ՝

1) Բանկ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ, ինչպես նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղ:

2) Հաճախորդ (Հաշվետեր)՝ Բանկի կողմից սպասարկվող Հարկ վճարող, որը ունի տվյալ բանկում բացված բանկային հաշիվ:

3) Հարկ վճարող՝ հարկային օրենսգրքով սահմանված, կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն:

4) Հարկային պարտավորություն՝ Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություն:

5) Բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ բանկային հաշվի պայմանագրի կամ բանկային ավանդի պայմանագրի հիման վրա Բանկում Հաճախորդի համար բացված հաշիվ:

6) Հարկային մարմին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին:

7) Արգելադրման մասին որոշում՝ չկատարված հարկային պարտավորությունների հետ կապված, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշում՝ այդ որոշման մեջ նշված գումարի չափով Հարկ վճարողի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրման մասին:

8) Արգելանքը վերացնելու մասին կարգադրություն՝ Արգելադրման մասին որոշման համաձայն կիրառված արգելանքը հանելու(վերացնելու)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերն ի հայտ գալու վերաբերյալ Հարկային մարմնի կողմից Բանկին ուղղված տեղեկացում:

9) Արգելադրված գումարի նվազեցում՝ Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով դրամական միջոցների փաստացի արգելադրումը ապահովելուց հետո, այդ գումարը ամբողջությամբ մեկ բանկում, կամ մաս-մաս՝ մի քանի Բանկերում փաստացի արգելադրման մեջ թողնելու պահանջը ապահովելու դեպքում, Բանկերում արգելադրված գումարի չափի նվազեցման կատարում:

10) Էլեկտրոնային հաղորդագրություն՝ Կենտրոնական բանկի իրավական ակտերի համաձայն ձևավորված Էլեկտրոնային հաղորդագրություն, որը ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը: Սույն կարգի 9-րդ գլխում սահմանվում են այդ հաղորդագրություններում լրացման ենթակա նվազագույն տվյալները:

11) Հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր: Սույն կարգով սահմանված գործառույթների հետ կապված փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները (որոնց բովանդակության վերաբերյալ պահանջները սահմանված են սույն կարգի 9-րդ գլխում)`

ա. Թիվ 1 հաղորդագրություն` Հարկային մարմնի կողմից փոխանցվող «Արգելադրման որոշման մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

բ. Թիվ 2 հաղորդագրություն` «Հաստատում Բանկի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշվի (հաշիվների) միջոցների վրա արգելանք դնելու մասին» հաղորդագրություն,

գ. Թիվ 3 հաղորդագրություն` «Հարկային մարմնի կարգադրության համաձայն բանկերում կիրառվող արգելանքը հանելու կամ կիրառված արգելանքը շարունակելու վերաբերյալ» հաղորդագրություն (կարգադրություն),

դ. Թիվ 4 հաղորդագրություն` «Հաստատում Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցների նկատմամբ կիրառված Արգելանքը (մասնակի կամ ամբողջությամբ) հանելու վերաբերյալ» պատասխան հաղորդագրություն,

ե. Թիվ 5 հաղորդագրություն` «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» հաղորդագրություն (կարգադրություն),

զ. Թիվ 6 հաղորդագրություն` «Հարցում հարկային մարմնին՝ Հարկ վճարողի Բանկային հաշվի (Հաշիվների) միջոցները Արգելանքից հանելու մասին» հաղորդագրություն,

է. Թիվ 7 հաղորդագրություն` «Մերժման մասին» հաղորդագրություն:

12) Աշխատանքային օր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային օր:

13) Աշխատանքային օրվա ավարտ` սույն կարգի իմաստով Բանկի Գործառնական օրվա ավարտ:

14) Գործառնական օր՝ Աշխատանքային օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում Բանկն իրականացնում է Հաճախորդների սպասարկման հետ կապված գործառնություններ:

15) Համակարգող մարմին՝ Հարկային մարմինը և Կենտրոնական բանկը, որոնք իրավասու են իրականացնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և սույն կարգով սահմանված գործառույթները:

16) Կենտրոնական բանկի միջնորդություն՝ սույն կարգի իմաստով Կենտրոնական բանկի կողմից համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման ապահովումը Բանկերի և Հարկային մարմնի միջև: Կենտրոնական բանկի միջնորդությունը չի կարող նշանակել կամ որևէ կերպ մեկնաբանվել, որ Կենտրոնական բանկի վրա կարող է դրվել սույն ենթակետով չնախատեսված որևէ այլ գործառույթ: Կենտրոնական բանկի միջնորդության հետ կապված Կենտրոնական բանկն իրականացնում է.

ա. Հարկ վճարողի դրամական միջոցների արգելադրման, Արգելադրված գումարի նվազեցման, արգելանքի վերացման գործընթացի հետ կապված սույն կարգով սահմանված համապատասխան հաղորդագրությունների փոխանցումը՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթի միջոցով,

բ. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված և շահագործվող տեխնիկածրագրային տիրույթի բնականոն աշխատանքի ապահովում։

17) Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայություն (service)՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթը, որի միջոցով իրականացվում է սույն կարգով սահմանված տեղեկատվության փոխանակումը Բանկերի և Հարկային մարմնի միջև:

18) Էլեկտրոնային համակարգ՝ կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն, որը ապահովում է՝ Հարկային մարմնի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման և կիրառված արգելանքի վերացման հետ կապված գործընթացների իրականացումը:

19) Հաշվարկների իրականացման միջավայր (ենթամոդուլ)՝ Հարկային մարմնի համակարգի միջավայրում ծրագրային միջոցներ, որոնց միջոցով կատարվում է Արգելադրված գումարի նվազեցման հետ կապված համապատասխան հաշվարկների իրականացումը՝ ավտոմատացված եղանակով, և վերջինիս արդյունքում ստացված արդյունքների փոխանցումը Բանկերին:

 

ԳԼՈՒԽ 3. ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Հարկային մարմնի կողմից ավտոմատացված եղանակով Հաճախորդի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրումը կամ կիրառված արգելանքի վերացումն իրականացվում է սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն:

4. Յուրաքանչյուր Արգելադրման մասին որոշման պահանջների հետ կապված՝ Հարկային մարմնի կողմից բոլոր Բանկերին ուղարկվում է առանձին թիվ 1 հաղորդագրություն: Վերջինս պարունակում է արգելադրման մասին որոշման հիմնական տվյալները: Հարկային արգելադրման մասին որոշումը սույն հաղորդագրությանը չի կցվում:

5. Այն դեպքում, երբ Բանկին ուղղված թիվ 1 հաղորդագրության մեջ նշված չէ արգելադրման ենթակա գումարը, Բանկը մերժում է այդ հաղորդագրության մեջ նշված պահանջների կատարումը:

6. Բանկը պետք է ապահովի արգելադրման գործընթացի իրականացման հետ կապված Բանկի կողմից ընդունվող հաղորդագրություններում նշվող տեղեկատվության համեմատում և ստուգում Բանկում առկա համապատասխան տվյալների հետ:

7. Բանկը ապահովում է ստացված թիվ 1 հաղորդագրության պահանջներին համապատասխան Հաճախորդի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրումը:

8. Յուրաքանչյուր Բանկ, թիվ 1 հաղորդագրության համաձայն, իր կողմից սպասարկվող Հարկ վճարողի բանկային հաշիվներին առկա միջոցների արգելադրումն իրականացնում է հետևյալ սկզբունքով.

1) Արգելադրման գործընթացն իրականացվում է Բանկի գործառնական օրվա ընթացքում, թիվ 1 հաղորդագրությունն ընդունելուց անմիջապես հետո,

2) Միջոցների արգելադրումը կատարվում է թիվ 1 հաղորդագրության մեջ նշված գումարի չափով,

3) Հաճախորդի բանկային հաշիվներին միջոցների արգելադրումը կիրառվում է միայն Հաճախորդի հաշիվներին առկա ազատ միջոցների վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված հաջորդականության,

4) Եթե Հաճախորդը միևնույն Բանկում ունի մի քանի բանկային հաշիվներ, այդ թվում՝ տարբեր արժույթներով, ապա.

ա. յուրաքանչյուր թիվ 1 հաղորդագրության հետ կապված, Հաճախորդի բանկային հաշիվներին արգելադրվող ընդհանուր գումարը չպետք է գերազանցի արգելադրման ենթակա գումարը, որը նշված է ընդունված թիվ 1 հաղորդագրության մեջ,

բ. առաջին հերթին արգելադրվում են Հաճախորդի՝ Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվներին առկա ազատ միջոցները՝ թիվ 1 հաղորդագրության մեջ նշված հարկային պարտավորության չափով: Այդ հաշիվների վրա դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում, մինչև արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը, ըստ հերթականության արգելադրվում են՝ արտարժույթով ընթացիկ հաշիվները, Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվները, արտարժույթով ավանդային հաշիվները,

գ. Հաճախորդի արտարժութային հաշիվներին առկա միջոցների արգելադրումը կատարվում է՝ Արգելադրման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ, Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գումարի չափով: Ընդ որում, մինչև կիրառված արգելադրման վերացումը, արտարժույթի փոխարժեքի տատանման դեպքում՝ Բանկի կողմից ամեն օր արգելադրված գումարի վերահաշվարկ և փոփոխում չի կատարվում: Հաճախորդի կողմից իր արտարժութային հաշվին(հաշիվներում) արգելադրված միջոցների հաշվին հարկային պարտավորությունների վճարման նպատակով Բանկին հանձնարարական ներկայացնելու դեպքում, Բանկի կողմից Հաճախորդի արգելադրված արտարժութային միջոցների փոխարկումն իրականացվում է հանձնարարականի կատարման օրվա դրությամբ, Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով,

դ. այն դեպքում, երբ Հաճախորդի բանկային հաշիվներին առկա ազատ դրամական միջոցները բացակայում են կամ չեն բավարարում Արգելադրման մասին որոշման մեջ նշված գումարի արգելադրման համար, ապա Բանկը պարտավոր է արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներին հետագայում մուտքագրվող միջոցների վրա՝ մինչև Արգելադրման մասին որոշման մեջ նշված գումարի ապահովումը, եթե չեն ստացվել Արգելադրված գումարի նվազեցման, արգելանքի վերացման հետ կապված համապատասխան հաղորդագրություններ,

ե. եթե միևնույն Բանկում Հաճախորդն ունի նույն տեսակի մեկից ավելի բանկային հաշիվ, ապա այդ հաշիվներին առկա ազատ դրամական միջոցների արգելադրման հերթականությունը սահմանվում է Բանկի և Հաճախորդի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով: Պայմանագրով արգելադրման հերթականություն սահմանված չլինելու դեպքում, արգելանքը` արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով դրվում է հաշիվներից մեկի կամ մի քանիսի վրա, որից հետո Հաճախորդն իրավունք ունի կարգադրել բանկին կատարել փոփոխություն, որի արդյունքում արգելանքից հանվում են Բանկի կողմից արգելադրված դրամական միջոցները (արգելադրված հաշիվը) և արգելանք կիրառել հաճախորդի` նույն տեսակի այլ հաշվի միջոցների նկատմամբ և(կամ) նույն տեսակի բոլոր հաշիվների միջոցների նկատմամբ արգելանք կիրառել Հաճախորդի կողմից սահմանված համամասնությամբ: Սույն ենթակետում նշված կարգադրությունը Բանկի կողմից ենթակա չէ կատարման, եթե դրա արդյունքում նույն տեսակի բոլոր հաշիվներում արգելադրված գումարի չափը պակաս կլինի Արգելադրման մասին որոշման մեջ նշված գումարից, որի չափով ի սկզբանե արգելանք է դրվել Բանկի կողմից: Բոլոր այլ դեպքերում սույն ենթակետում նշված կարգադրությունը Բանկի կողմից ենթակա է կատարման այդ կարգադրությունը ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն ենթակետի կիրառման նպատակով, նույն տեսակի հաշիվ է համարվում Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվը կամ Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվը կամ միևնույն արտարժույթով ընթացիկ հաշիվը կամ միևնույն արտարժույթով ավանդային հաշիվը: Սույն կետում նշված կարգադրությունը Հաճախորդը տվյալ Բանկին կարող է ներկայացնել միայն մեկ անգամ,

5) եթե Հարկ վճարողը տվյալ Բանկում չունի Բանկային հաշիվներ, ապա Հարկային մարմնին տրվում է տեղեկացում, որ նշված Հարկ վճարողը տվյալ Բանկում հաշիվներ չունի: Ընդ որում, եթե թիվ 1 հաղորդագրության ընդունման պահի դրությամբ Հարկ վճարողը տվյալ բանկում չունի բացված բանկային հաշիվներ, սակայն բանկային հաշիվ է բացում հետագայում, ապա թիվ 1 հաղորդագրության մեջ նշված արգելադրման պահանջները տարածվում են հետագայում Հարկ վճարողի կողմից տվյալ բանկում բացված բանկային հաշիվների վրա՝ «Արգելադրման մասին որոշումը» ուժի մեջ լինելու դեպքում, կամ Արգելադրված գումարի նվազեցման հետ կապված համապատասխան հաղորդագրություններ չստանալու դեպքում,

6) բանկը, Հարկային մարմնին ուղարկվող հաղորդագրության մեջ նշում է Հարկ վճարողի տարբեր արժույթներով (կամ միևնույն արժույթով) հաշիվներին արգելադրված միջոցներին համարժեք ընդհանուր գումարը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

9. Յուրաքանչյուր Բանկ, ընդունված թիվ 1 հաղորդագրության մշակման և իրականացված արգելադրման գործընթացի վերաբերյալ Հարկային մարմնին ուղարկում է համապատասխան պատասխան հաղորդագրություն: Ընդ որում, եթե`

1) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված չէ սահմանված պահանջներին համապատասխան, կամ դրա մեջ առկա են անճշտություններ, ապա Բանկի կողմից ուղարկվում է թիվ 7 հաղորդագրությունը՝ վերջինիս մերժման մասին,

2) ընդունված թիվ 1 հաղորդագրությունը ձևավորված է սահմանված պահանջներին համապատասխան, ապա Բանկը ուղարկում է թիվ 2 պատասխան հաղորդագրությունը, որով հաստատում է Բանկի կողմից թիվ 1 հաղորդագրության մեջ նշված Արգելադրման մասին որոշման կատարումը կամ տեղեկացնում է, որ Հարկ վճարողը չունի Բանկային հաշիվներ:

10. Յուրաքանչյուր Բանկի կողմից Հարկային մարմնին ուղարկվող թիվ 2 հաղորդագրության մեջ պետք է նշվի նաև տեղեկատվություն՝ ընդունված թիվ 1 հաղորդագրության մեջ նշված որոշման դիմաց փաստացի արգելադրված ընդհանուր գումարի չափի մասին:

11. Յուրաքանչյուր Բանկ, սույն կարգով սահմանված հաղորդագրությունը Գործառնական օրվա ընթացքում ընդունելու դեպքում, նույն աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այդ հաղորդագրության մեջ նշված կարգադրությունը: Յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, Բանկը ձևավորում և ուղարկում է համապատասխան պատասխան հաղորդագրություն՝ ըստ սույն կարգի 9-րդ գլխում նշված պահանջների:

Ընդ որում, յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման (ուղարկման) պահ է համարվում՝ այդ հաղորդագրության ընդունման (ուղարկման) մասին համակարգում ձևավորված էլեկտրոնային գրառումը կատարելու ամսաթիվը, ժամը (ժամը/րոպեն), որի վերաբերյալ կարող է ձևավորվել ներքին հաղորդագրություն:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՀԱՃԱԽՈՐԴԻ (ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲԱՆԿ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

12. Հարկ վճարողը ցանկության դեպքում կարող է նախաձեռնել Հարկային մարմնի որոշման հիման վրա տվյալ բանկում (բանկերում) իրեն պատկանող հաշիվներին արգելադրված միջոցները արգելանքից հանելու և պարտավորության դիմաց պահանջվող միջոցներն իր ընտրությամբ նշված բանկում արգելադրելու գործընթաց: Ընդ որում.

1) Հարկ վճարողը անմիջապես Հարկային մարմնին ներկայացնում է «Կիրառված հարկային արգելադրումը ապահովող Բանկի (բանկերի) փոխարեն Հարկ վճարողի նշված բանկում արգելադրում իրականացնելու մասին դիմումը» (այսուհետ՝ Արգելադրումը ապահովող բանկը փոփոխելու դիմում):

2) Հարկ վճարողը պետք է նախապես, մինչև «Արգելադրումը ապահովող բանկը փոփոխելու դիմումի» ներկայացումը Հարկային մարմնին, ապահովի Հարկային մարմնի համապատասխան որոշմամբ նշված պարտավորությունից ոչ պակաս գումարով փաստացի ազատ միջոցների առկայությունը իր կողմից ընտրված սպասարկող բանկում, որը կարող է արգելադրվել ըստ հարկային օրենսգրքի:

3) Հարկ վճարողը չի կարող ընտրել մեկից ավել Բանկեր և նախաձեռնել, որպեսզի որոշմամբ պահանջվող միջոցների արգելադրումը իրականացվի մաս-մաս տարբեր Բանկերում:

13. Հարկային մարմինը, ոչ ուշ, քան Հարկ վճարողի` «Արգելադրումը ապահովող բանկը փոփոխելու դիմումը» ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում այդ դիմումում նշված բանկին կրկին ուղարկում է «Արգելադրման որոշման մասին» (թիվ 1) հաղորդագրությունը: Այս դեպքում թիվ 1 հաղորդագրության մեջ պետք է առկա լինեն Հարկ վճարողի ներկայացված դիմումի հետ կապված տվյալներ (որոշման ամսաթիվը, համարը): Ընդ որում.

1) Բանկը, սույն կարգով սահմանված պահանջների համաձայն մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է «Արգելադրման որոշման մասին» թիվ 1 հաղորդագրության մշակումը և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը Հարկային մարմնին ուղարկում է պատասխան հաղորդագրությունը:

2) Թիվ 1 հաղորդագրության մշակման ընթացքում բանկը նաև ստուգում է, որպեսզի այդ բանկում Հարկ վճարողին պատկանող հաշիվներին առկա ազատ և (կամ) Հարկային մարմնի` արգելադրման մասին նույն որոշման հիման վրա արդեն իսկ արգելադրված միջոցները առնվազն պակաս չլինեն Հարկային մարմնի արգելադրման մասին որոշմամբ նշված պարտավորության գումարից: Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ.

ա. պահանջվող միջոցները առկա են և սահմանված պահանջը այդ պահին կարող է ապահովվել, ապա Բանկը իրականացնում է նշված որոշմամբ հարկային պարտավորության ամբողջ գումարի արգելադրում և հարկային մարմնին ուղարկում է այդ մասին հաստատումը՝ թիվ 2 հաղորդագրության միջոցով:

բ. պահանջվող միջոցները բացակայում են կամ անբավարար են և սահմանված պահանջը այդ պահին չի կարող ապահովվել, ըստ հարկ վճարողի նշված դիմումի, ապա Բանկը չի իրականացնում հաճախորդի դիմումով նշված արգելադրումը և հարկային մարմնին ուղարկում է մերժման մասին թիվ 7 հաղորդագրությունը:

14. Հարկային մարմինը հիմք ընդունելով Բանկից ստացված արգելադրումը կատարելու վերաբերյալ համապատասխան հաստատումը՝ թիվ 2 հաղորդագրությունը, որտեղ առկա է հարկ վճարողի դիմումի հետ կապված տվյալը, իրականացնում է հաշվարկ, որի արդյունքում

1) երբ պարզվում է, որ Հարկ վճարողի նշված բանկում փաստացի արգելադրվել է տվյալ որոշմամբ նշված պարտավորության գումարը, ապա հարկային մարմինը բավարարում է Հարկ վճարողի դիմումը և մյուս Բանկին (բանկերին) ուղարկվում է համապատասխան թիվ 3 հաղորդագրությունը՝ հանձնարարելով արգելանքից հանել համապատասխան որոշման դիմաց արգելադրված պարտավորության գումարը:

2) երբ պարզվում է, որ Հարկ վճարողի նշված բանկում փաստացի արգելադրված միջոցները պակաս են համապատասխան որոշմամբ նշված պարտավորության գումարից, ապա հարկային մարմինը մերժում է Հարկ վճարողի դիմումի կատարումը և անմիջապես Հարկ վճարողի դիմումով նշված բանկին ուղարկում է համապատասխան թիվ 3 հաղորդագրություն՝ կրկին հանձնարարելով արգելանքից հանել տվյալ որոշման դիմաց արգելադրված գումարը: Ընդ որում, մյուս Բանկերին հանձնարարություն չի ուղարկվում և վերջիններիս մոտ հարկ վճարողի միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը շարունակում է գործել:

15. Հարկային մարմինը չի իրականացնում համապատասխան հաշվարկը և չի բավարարում Հարկ վճարողի դիմումը (Արգելադրումը ապահովող բանկը փոփոխելու մասին), նաև այն դեպքում, եթե Բանկը հարկ վճարողի մեղքով չի կարողացել ապահովել միջոցների փաստացի արգելադրումը համապատասխան արգելադրման որոշմամբ նշված պարտավորության գումարի չափով, որի արդյունքում բանկից ստացել է մերժման մասին հաղորդագրությունը:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

16. Ընդունված Արգելադրման մասին որոշման հետ կապված Հաճախորդի բանկային հաշիվներին արգելադրված միջոցներից Հաճախորդն իրավունք ունի փոխանցումներ կատարել պետական բյուջե՝ պետական բյուջեի նկատմամբ ունեցած ցանկացած պարտավորության դիմաց, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն: Ընդ որում.

1) Արգելադրված միջոցները կամ դրանց մի մասը Հաճախորդի կարգադրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեցած այլ պարտավորության դիմաց պետական բյուջե փոխանցելու դեպքում այդ արգելադրված միջոցներից պետական բյուջե փոխանցված գումարի չափով Բանկը պետք է իրականացնի Հաճախորդի միջոցների արգելադրում՝ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հաջորդականությամբ, որի հետ կապված թիվ 1 հաղորդագրությունը տվյալ Բանկին կրկին չի ուղարկվում,

2) Արգելադրված միջոցները կամ դրանց մի մասը Հաճախորդի կարգադրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեցած այլ պարտավորության դիմաց պետական բյուջե փոխանցելու դեպքում Բանկը Հարկային մարմնին անմիջապես ուղարկում է թիվ 4 հաղորդագրությունը, որտեղ պետք է նշվի Արգելանքի տակ դրված միջոցները կամ դրանց մի մասը այլ պարտավորության դիմաց պետական բյուջե փոխանցելու մասին, ինչպես նաև պետական բյուջե փաստացի փոխանցված գումարի չափը և արժույթը, եթե Բանկը հաճախորդի հանձնարարությամբ այդ փոխանցումը իրականացրել է Հարկային մարմնին թիվ 2 հաղորդագրության ուղարկումից հետո:

17. Բանկը հանում է Հաճախորդի դրամական միջոցների (բանկային հաշիվների) նկատմամբ կիրառված արգելանքը կամ նվազեցնում է արգելադրված գումարը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» Հայաստանի Հանրապետության օրենքով նշված հիմքերի առկայության դեպքում, որոնց վերաբերյալ սույն կարգի համաձայն Բանկին տրվել է թիվ 3 կամ թիվ 5 հաղորդագրությունը:

18. Յուրաքանչյուր Բանկ պարտավոր է վերջինիս գործառնական օրվա ընթացքում արգելանքի վերացման կամ նվազեցման վերաբերյալ հաղորդագրությունը ստանալուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում նվազեցնել կամ արգելանքից հանել արգելադրված գումարը (բանկային հաշիվը): Ընդ որում`

1) Սույն կետում նշված գործընթացի իրականացման նպատակով Բանկին ուղարկվում է թիվ 3 կամ թիվ 5 հաղորդագրությունը,

2) Բանկը պետք է իրականացնի ընդունված հաղորդագրության մեջ նշված տվյալների, ինչպես նաև Հարկ վճարողի և նշված Արգելադրման մասին որոշման վերաբերյալ Բանկում արդեն առկա տվյալների համապատասխանության ստուգում: Ստուգման արդյունքում.

ա. նշված տվյալների համապատասխանության դեպքում Բանկը պետք է իրականացնի ընդունված հաղորդագրության մեջ նշված պահանջների կատարում,

բ. յուրաքանչյուր ընդունված հաղորդագրության կատարման արդյունքում Բանկի կողմից Հարկային մարմնին անմիջապես ուղարկվում է համապատասխան հաստատում՝ թիվ 4 հաղորդագրությունը՝ տեղեկացնելով կատարված գործողության մասին,

գ. նշված տվյալների անհամապատասխանության դեպքում Բանկը մերժում է ստացված հաղորդագրության կատարումը և հաղորդագրությունը ուղարկողին ուղարկում է թիվ 7 հաղորդագրությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

19. Հարկային մարմինը Հարկային օրենսգրքի համաձայն իրականացնում է հաշվարկ, և ապահովում, որ բանկերում հարկ վճարողի բանկային հաշիվներին փաստացի արգելադրված միջոցների հանրագումարը համապատասխանի տվյալ որոշմամբ սահմանված պարտավորության գումարին (այսուհետ՝ Հաշվարկ). Ընդ որում.

1) Հաշվարկի արդյունքում, Արգելանք դնելու մասին համապատասխան որոշմամբ նշված պարտավորության գումարի չափով արգելանքը կարող է դրվել մեկից ավելի Բանկում հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա, սակայն փաստացի արգելադրված միջոցների հանրագումարը չի կարող պակաս լինել կամ գերազանցել տվյալ որոշմամբ նշված պարտավորության չափից:

2) Հարկային մարմինը Էլեկտրոնային համակարգում կիրառվող սկզբունքով հաշվարկի իրականացման ժամանակ ընտրում է այն Բանկը (բանկերը) որտեղ պետք է շարունակվեն արգելանքի տակ գտնվել տվյալ որոշմամբ սահմանված պարտավորության չափով փաստացի արգելադրված միջոցները, որոնք առկա են բանկային հաշվում:

3) Հարկ վճարողը, Հարկային մարմնի հաշվարկի արդյունքում ընտրված Բանկի (բանկերի) հետ կապված առարկություններ ունենալու դեպքում, կարող է Հարկային մարմնին ներկայացնել Արգելադրումը ապահովող բանկերին փոփոխելու մասին դիմում՝ սույն կարգի դրույթների համաձայն:

4) Հարկային մարմինը Հաշվարկն իրականացնում է յուրաքանչյուր անգամ թիվ 2 պատասխան հաղորդագրությունը ստանալիս` ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

5) Եթե կատարված յուրաքանչյուր հաշվարկի արդյունքներով պարզվում է, որ հարկ վճարողի` բանկային հաշիվներում փաստացի արգելադրված ընդհանուր գումարը պակաս չէ արգելանք դնելու մասին տվյալ որոշմամբ նշված պարտավորության չափից, ապա հարկային մարմինը այդ հաշվարկի իրականացման օրվա ընթացքում.

ա. սույն կետում նշված սկզբունքով ընտրում է այն բանկը (բանկերը), որտեղ պետք է շարունակվեն արգելանքի տակ գտնվել տվյալ որոշմամբ սահմանված պարտավորության դիմաց փաստացի արգելադրված միջոցները, և այդ մասին տվյալ բանկին (բանկերին) ուղարկում է արգելանքը շարունակելու մասին հանձնարարություն դրա մեջ նշված գումարի չափով,

բ. ձևավորում է և չընտրված բանկին (բանկերին) ուղարկում է հանձնարարություն` արգելանքը հանելու կամ նշված չափով արգելադրման գումարը նվազեցնելու մասին: Այդ հանձնարարությունն ուղարկվում է նաև այն բանկերին, որտեղ հարկ վճարողը չունի բանկային հաշիվներ:

6) Հարկային մարմնի հանձնարարությունները կապված արգելադրված գումարի նվազեցման կամ արգելանքի վերացման հետ, ուղարկվում են կիրառելով թիվ 3 կամ թիվ 5 հաղորդագրությունները:

7) Եթե կատարված յուրաքանչյուր հաշվարկի արդյունքներով պարզվում է, որ հարկ վճարողի` բանկային հաշիվներում փաստացի արգելադրված ընդհանուր գումարը դեռ պակաս է արգելանք դնելու մասին տվյալ որոշմամբ նշված պարտավորության չափից, ապա հարկային մարմինը արգելանքը հանելու կամ նվազեցնելու հետ կապված բանկերին հանձնարարություն չի ուղարկում:

8) Հարկային մարմինը՝ Բանկերից ստացված հաղորդագրություններում սխալների առկայության դեպքում, ուղարկում է մերժման մասին հաղորդագրություն` նշելով պատճառը (ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել համապատասխան կոդեր):

20. Բանկը՝ վերջինիս գործառնական օրվա ընթացքում հարկային մարմնից նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ անմիջապես, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է հիմք ընդունելով հաղորդագրությամբ սահմանված պահանջը՝ հանել արգելանքը կամ նշված չափով նվազեցնել տվյալ որոշման դիմաց արգելադրվող պարտավորության գումարը: Բանկը, ստացված հանձնարարության կատարումից հետո, ի պատասխան, կատարման արդյունքների մասին համապատասխան տեղեկատվություն է ներկայացում հարկային մարմնին, ուղարկելով թիվ 4 հաղորդագրությունը:

21. Բանկը Հարկային մարմնից մերժման մասին հաղորդագրությունը ստանալու դեպքում պետք է իրականացնի սխալների ճշգրտում, սահմանված կարգով ձևավորի համապատասխան հաղորդագրությունը, և ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը կրկին ուղարկի Հարկային մարմնին: Այդ թվում.

1) Եթե Բանկից ստացված թիվ 2 հաղորդագրության համաձայն տվյալ բանկում հաճախորդի հաշիվներին փաստացի արգելադրված դրամական միջոցները գերազանցում են այդ բանկին ուղարկված Արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարը, ապա Հարկային մարմինը մերժում է ստացված թիվ 2 հաղորդագրությունը:

2) Արգելադրման գործընթացի հետ կապված, Հարկային մարմնի կողմից ուղարկված հաղորդագրությունները Բանկի կողմից կատարվում են առանց լրացուցիչ հաստատում պահանջելու և ստանալու: Եթե համապատասխան հաղորդագրությունը Բանկին ուղարկվել է ոչ Հարկային մարմնի կողմից, ապա այն ենթակա չէ կատարման:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՀԱՆՋԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

22. Արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորությունների գումարի փաստացի վճարումը հաստատող վճարային փաստաթղթերը Հարկ վճարողի կողմից Բանկին ներկայացվելու դեպքում՝ արգելանքը վերացնելու մասին Հաճախորդի պահանջը Բանկի կողմից մշակվում և կատարվում է սույն գլխով սահմանված ընթացակարգով, այդ մասին Հարկային մարմնից լրացուցիչ հաստատում պահանջելու միջոցով:

23. Եթե Հաճախորդի Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների վրա կիրառված արգելադրումը դեռ չի վերացվել, քանի որ սահմանված ժամկետում Հարկային մարմնի կողմից այդ մասին համապատասխան հաղորդագրություն դեռ չի ուղարկվել, ապա Հաճախորդն իրավունք ունի պահանջել իր Բանկից վերացնել կիրառված արգելանքը: Այդ նպատակով Հաճախորդը պետք է համապատասխան Բանկին ներկայացնի «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմում, որը լրացվում և ներկայացվում է սույն կարգի հավելված 1-ում նշված օրինակելի ձևին համապատասխան: Հարկ վճարողի Դիմումին կից ներկայացվում են նաև արգելանքի վերացման համար հիմք հանդիսացող՝ սույն կարգի 28-րդ կետում նշված փաստաթղթերը: Ընդ որում.

1) Հաճախորդը «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմումը բանկին ներկայացնում է

ա. թղթային եղանակով, կամ

բ. Էլեկտրոնային եղանակով` Բանկի կողմից հաճախորդների սպասարկման նպատակով կիրառվող համակարգի միջոցով, ապահովելով սույն կարգի պահանջները:

2) «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» Հաճախորդի դիմումը՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով Բանկին ներկայացվում և ընդունվում է հետևյալ պահանջների համաձայն.

ա. Հաճախորդի դիմումը ներկայացվում է մինչև վերջինիս ընդունման համար՝ Բանկի գործառնական օրվա ժամանակացույցով սահմանված ժամը:

բ. Հաճախորդը սույն կետում նշված դիմումը թղթային եղանակով իրեն սպասարկող Բանկ է ներկայացնում երկու օրինակից, որոնք պետք է ստորագրված և կնքված լինեն (կնիքի առկայության դեպքում) Հաճախորդի կողմից:

գ. Ներկայացված թղթային դիմումի բոլոր օրինակների տվյալները պետք է լինեն միևնույնը, լրացված լինեն առանց ջնջումների, պետք է բավարարեն և համապատասխանեն վերջինիս նկատմամբ սույն կետում սահմանված պահանջներին: Եթե դիմումը լրացվել և ներկայացվել է ջնջումներով կամ չի բավարարում սահմանված պահանջներին, այն մերժվում է և չի ընդունվում:

դ. Թղթային եղանակով Հաճախորդից ընդունված դիմումի բոլոր օրինակների վրա Բանկի կողմից նշվում է ստացման ամսաթիվը, ժամը (ժամ/րոպե) և վավերացվում ստացողի ստորագրությամբ: Թղթային եղանակով ներկայացված դիմումի մեկ օրինակը մնում է Բանկի մոտ, իսկ մյուսը ստորագրված և կնքված վերադարձվում է Հաճախորդին:

ե. Եթե Հաճախորդը իր դիմումը Բանկ է ներկայացնում վերջինիս ընդունման համար գործառնական օրվա Ժամանակացույցով սահմանված ժամից հետո, ապա այն համարվում է Հաճախորդից ընդունված հաջորդ աշխատանքային օրը, տվյալ Բանկի գործառնական օրվա բացման պահին:

3) «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» Հաճախորդի դիմումի ընդունման պահ է համարվում.

ա. Թղթային եղանակով ներկայացման դեպքում՝ այդ դիմումի վրա նշված ընդունման ամսաթիվը, ժամը/րոպեն,

բ. Էլեկտրոնային եղանակով ներկայացման դեպքում՝ այդ մասին Բանկի համակարգում էլեկտրոնային գրառման կամ դիմումը ընդունելու վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրության մեջ նշված ամսաթիվը, ժամը/րոպեն:

24. «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմումին կից Հաճախորդի կողմից պարտադիր պետք է ներկայացվի Կիրառված արգելանքը վերացնելու համար Հարկային օրենսգրքի 432 հոդվածի 2-րդ մասի համաձայն հիմք հանդիսացող հետևյալ փաստաթղթերի պատճենները (իսկ էլեկտրոնային դիմումին կարող է կցվել դրանց տեսաներածված (սկանավորված) տարբերակները).

1) Արգելադրման մասին որոշման մեջ նշված Հարկային պարտավորության կատարման հետ կապված փաստացի վճարում կատարելու վերաբերյալ համապատասխան անդորրագիրը, կամ

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել է պարտավորության գումարի գանձումը, և ներկայացվում է համապատասխան հավաստող փաստաթուղթը, կամ

3) Հարկային մարմնի ղեկավարի կողմից հրապարակված՝ հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ համապատասխան հանձնարարագիրը և արգելանքը հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը:

25. «Կիրառված արգելանքը վերացնելու մասին» դիմումը և վերջինիս հետ կից ներկայացվող փաստաթղթերը ընդունելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդին սպասարկող Բանկը արգելանքը վերացնելու վերաբերյալ համապատասխան թիվ 6 հաղորդագրություն է ուղարկում Հարկային մարմնին: Ընդ որում, հարկ վճարողի կողմից բանկին ներկայացված` հիմք հանդիսացող փաստաթղթերը որևէ ձևաչափով չեն կցվում բանկի կողմից Հարկային մարմնին ուղարկվող թիվ 6 հաղորդագրությանը:

26. Եթե Բանկը հաղորդագրությունը ուղարկելու պահից (եթե առկա է համակարգի կողմից տրված ուղարկման/ստացման հաստատումը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հարկային մարմնից չի ստանում մերժման վերաբերյալ թիվ 7 հաղորդագրությունը, ապա Բանկը պարտավոր է սույն կետում նշված ժամկետի գործառնական օրվա ավարտին հանել տվյալ Արգելադրման մասին որոշման հետ կապված, Հաճախորդի արգելադրված միջոցների (այդ թվում՝ արգելադրված հաշիվների) նկատմամբ կիրառված արգելանքը: Կիրառված արգելանքը վերացնելու դեպքում Բանկը Հարկային մարմին ուղարկում է թիվ 4 հաղորդագրությունը:

 

ԳԼՈՒԽ 8. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

27. Արգելադրման գործընթացի կիրառման և արգելանքի վերացման հետ կապված՝ Հարկային մարմնի և Բանկերի (այսուհետ՝ Կողմեր) միջև, ինչպես նաև Կենտրոնական բանկին տեղեկատվության փոխանցումը կատարվում է.

1) Էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնք ձևավորվում են համաձայն դրանց կիրառման համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջների:

2) Էլեկտրոնային հաղորդագրությունները փոխանցվում են Կենտրոնական բանկի միջնորդությամբ:

28. Էլեկտրոնային եղանակով Հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է.

1) Կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով:

2) Արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում այդ Էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված եղանակով:

3) Հարկային մարմնի և Բանկերի միջև յուրաքանչյուր էլեկտրոնային հաղորդագրության փոխանցման և ընդունման ժամանակ ստացող կողմը ձևավորում և տրամադրում է այդ հաղորդագրությունների ընդունումը հաստատող ներքին համակարգային հաղորդագրություն:

4) Հարկային մարմինը և Բանկերը, համապատասխանաբար իրենց աշխատանքային (գործառնական) օրվա ընթացքում՝ ոչ ուշ, քան 10 րոպե հաճախականությամբ, ինչպես նաև աշխատանքային (գործառնական) օրվա վերջում ստուգում են՝ Կենտրոնական բանկի տրամադրած տեխնիկածրագրային տիրույթի միջոցով, իրենց ուղղված (փոխանցված) հաղորդագրությունների առկայությունը և ապահովում դրանց ընդունումը, մշակումը:

29. Հարկային մարմնի կողմից փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները:

1) «Արգելադրման որոշման մասին» թիվ 1 հաղորդագրությունը (կարգադրություն),

2) «Հարկային մարմնի կարգադրության համաձայն բանկերում կիրառվող արգելանքը հանելու կամ կիրառված արգելանքը շարունակելու վերաբերյալ» թիվ 3 հաղորդագրությունը (կարգադրություն),

3) Հարկային մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել նաև հետևյալ հաղորդագրությունները.

ա. «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» թիվ 5 հաղորդագրությունը (կարգադրություն),

բ. «Մերժման մասին» թիվ 7 հաղորդագրությունը:

30. Բանկերի կողմից փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները.

1) «Հաստատում Բանկի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշվի (հաշիվների) միջոցների վրա արգելանք դնելու մասին» թիվ 2 հաղորդագրությունը,

2) «Հաստատում Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցների նկատմամբ կիրառված Արգելանքը (մասնակի կամ ամբողջությամբ) հանելու վերաբերյալ» թիվ 4 հաղորդագրությունը,

3) «Հարցում հարկային մարմնին՝ Հարկ վճարողի Բանկային հաշվի (Հաշիվների) միջոցները Արգելանքից հանելու մասին» թիվ 6 հաղորդագրությունը,

4) «Մերժման մասին» թիվ 7 հաղորդագրությունը:

31. Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը իրականացնում են իրենց կողմից փոխանցված և ստացված Հաղորդագրությունների և դրանցում առկա տեղեկատվության պահպանումը նվազագույնը 5 տարի ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 9. ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

32. «Արգելադրման որոշման մասին» թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է Բանկերին ուղղված կարգադրություն՝ Հարկ վճարողի բանկային հաշվին նշված գումարի չափով արգելադրում կիրառելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հղման համարը, որտեղ ըստ առկայության նշվում է.

ա. այն հաղորդագրության բացառիկ համարը, որին ի պատասխան ուղարկվում է սույն հաղորդագրությունը, և (կամ)

բ. տրվում է հղում՝ ուղարկող կողմի համակարգում ձևավորված այն փաստաթղթին, որը կապված է սույն ուղարկվող հաղորդագրության տվյալների հետ:

4) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա. Ուղարկողի անվանումը (ըստ առկայության),

բ. Ուղարկողի կոդը,

5) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա. Ստացող բանկի անվանումը (ըստ առկայության),

բ. Ստացող բանկի կոդը,

6) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

7) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը (և ըստ անհրաժեշտության՝ նշում է նաև հերթական եզակի համարը՝ կապված նույն որոշումը կրկին ուղարկելու հետ),

8) Արգելադրման ենթակա գումարը և արժույթը՝ ըստ նշված Արգելադրման մասին որոշման,

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անուն, ազգանունը),

10) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

11) Կատարման ենթակա գործառնության նպատակը, (ըստ անհրաժեշտության, համապատասխան կոդի կիրառում),

ա. ապահովել որոշմամբ նշված պարտավորության գումարի արգելադրումը օրենսդրությամբ սահմանված կարգով-1 կոդը.

բ. պահանջվում է որոշմամբ նշված ամբողջ պարտավորության գումարը արգելադրել ձեր բանկում, ըստ հարկ վճարողի դիմումի - 9 կոդը,

12) Արգելադրման որոշում ընդունող անձի անուն ազգանունը, պաշտոնը,

13) Արգելադրման որոշման ընդունման հիմքի մասին տեղեկատվություն (ըստ առկայության),

14) Վայրը (ըստ անհրաժեշտության, համապատասխան կոդի կիրառում),

15) Հարկ վճարողի ցանկությամբ տվյալ բանկում արգելանքը կիրառելու մասին Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված դիմումի բացառիկ համարը և վերջինիս ամսաթիվը (ըստ առկայության, երբ ներկայացվել է այդ դիմումը):

33. «Հաստատում Բանկի կողմից Հարկ վճարողի Բանկային հաշվի (հաշիվների) միջոցների վրա արգելանք դնելու մասին» թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում՝ նշված Հարկ վճարողի միջոցների նկատմամբ Բանկի կողմից արգելադրում կատարելու մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հղման համարը, որտեղ ըստ առկայության նշվում է

ա. այն հաղորդագրության բացառիկ համարը, որին ի պատասխան ուղարկվում է սույն հաղորդագրությունը, և(կամ)

բ. տրվում է հղում՝ ուղարկող կողմի համակարգում ձևավորված այն փաստաթղթին, որը կապված է սույն ուղարկվող հաղորդագրության տվյալների հետ,

4) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա. Ուղարկող բանկի անվանումը (ըստ առկայության),

բ. Ուղարկող բանկի կոդը,

5) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա. Ստացողի անվանումը (ըստ առկայության),

բ. Ստացողի կոդը,

6) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

7) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

8) Արգելադրման ենթակա գումարը և արժույթը՝ ըստ նշված Արգելադրման մասին որոշման (պահանջվող գումարի չափը),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անուն, ազգանունը),

10) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

11) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը՝ կոդի տեսքով).

ա. արգելադրումը կատարված է նշված փաստացի գումարով - 8 կոդը (նշվում է նաև այդ պահին տվյալ որոշման դիմաց բանկում փաստացի Արգելադրված միջոցների ընդհանուր գումարը),

բ. Տվյալ ՀՎՀՀ-ով հարկ վճարողը բանկում հաշիվներ չունի - 2 կոդը,

12) Փաստացի Արգելադրված ընդհանուր գումարի չափը և արժույթը (որը նշվում է բանկում հաճախորդի սպասարկման դեպքում),

13) Հարկ վճարողի ցանկությամբ տվյալ բանկում արգելանքը կիրառելու մասին Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված դիմումի բացառիկ համարը և վերջինիս ամսաթիվը (ըստ առկայության, երբ առկա է թիվ 1 հաղորդագրության մեջ):

34. «Հարկային մարմնի կարգադրության համաձայն բանկերում կիրառվող արգելանքը հանելու կամ կիրառված արգելանքը շարունակելու վերաբերյալ» թիվ 3 հաղորդագրությունը պարունակում է Բանկերին ուղղված կարգադրություն՝ կիրառված արգելանքը շարունակելու և (կամ) կիրառված արգելադրումը նշված գումարի չափով նվազեցնելու (վերացնելու) մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հղման համարը, որտեղ (ըստ առկայության) նշվում է

ա. այն հաղորդագրության բացառիկ համարը, որին ի պատասխան ուղարկվում է սույն հաղորդագրությունը, և(կամ)

բ. տրվում է հղում՝ ուղարկող կողմի համակարգում ձևավորված այն փաստաթղթին, որը կապված է սույն ուղարկվող հաղորդագրության տվյալների հետ,

4) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա. Ուղարկողի անվանումը (ըստ առկայության),

բ. Ուղարկողի կոդը,

5) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա. Ստացող բանկի անվանումը (ըստ առկայության),

բ. Ստացող բանկի կոդը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

8) Արգելադրման ենթակա գումարը և արժույթը, ըստ նշված Արգելադրման մասին որոշման (պահանջվող գումարի չափը),

9) Տվյալ բանկում Արգելանքի տակ փաստացի պահվող գումարը և արժույթը, (որի չափով արգելանքը շարունակվում է),

10) Այլ բանկերում Արգելանքի տակ փաստացի պահվող միջոցների հանրագումարը և արժույթը,

11) Արգելանքից հանվող գումարը և արժույթը (արգելադրման որոշմամբ նշված գումարի նվազեցման չափը, կապված այլ բանկերում փաստացի արգելադրված միջոցների հետ),

12) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անուն, ազգանունը),

13) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

14) Բանկերին ուղղված կարգադրություն (ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել համապատասխան կոդ).

ա. հարկ վճարողի բանկային հաշվին կիրառված արգելադրումը նշված գումարի չափով նվազեցնելու (վերացնելու) մասին և (կամ)

բ. տվյալ բանկում կիրառված արգելանքը շարունակելու մասին, որի դեպքում Արգելադրող բանկը պարտավոր է շարունակել արգելանքի տակ պահել նշված գումարը:

35. «Հաստատում՝ Հարկ վճարողի Բանկային հաշվի միջոցների նկատմամբ կիրառված Արգելանքը (մասնակի կամ ամբողջությամբ) հանելու վերաբերյալ» թիվ 4 հաղորդագրությունը կիրառվում է Բանկի կողմից Հարկային մարմնին տեղեկացում կատարելու նպատակով, նաև այն դեպքում՝ երբ հարկ վճարողի հաշիվներին արգելանքի տակ դրված միջոցները (մասնակի կամ ամբողջությամբ) փոխանցվել են պետական բյուջե հարկ վճարողի այլ պարտավորության դիմաց, ընդ որում թիվ 4 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հղման համարը, որտեղ ըստ առկայության նշվում է

ա. այն հաղորդագրության բացառիկ համարը, որին ի պատասխան ուղարկվում է սույն հաղորդագրությունը, և (կամ)

բ. տրվում է հղում՝ ուղարկող կողմի համակարգում ձևավորված այն փաստաթղթին, որը կապված է սույն ուղարկվող հաղորդագրության տվյալների հետ,

4) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա. Ուղարկող բանկի անվանումը (ըստ առկայության),

բ. Ուղարկող բանկի կոդը,

5) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա. Ստացողի անվանումը (ըստ առկայության),

բ. Ստացողի կոդը,

6) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

7) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անուն, ազգանունը),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

10) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը, ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել համապատասխան կոդը)

ա. Գործողությունը կատարված է - 4 կոդը,

բ. Տվյալ հարկ վճարողը (ՀՎՀՀ-ն) բանկում հաշիվներ չունի - 2 կոդը,

գ. Արգելանքի տակ դրված միջոցները բացակայում են - 5 կոդը,

դ. Արգելանքի տակ դրված միջոցները փոխանցվել են պետական բյուջե այլ պարտավորության դիմաց - 7 կոդը: Այս դեպքում բանկի կողմից նշվում է նաև պետական բյուջե փաստացի փոխանցված գումարի չափը և արժույթը,

11) Արգելանքի տակ դրված միջոցներից պետական բյուջե փաստացի փոխանցված գումարի չափը և արժույթը։

36. «Արգելանքը հանելու (վերացնելու) մասին» թիվ 5 հաղորդագրությունը պարունակում է կարգադրություն ուղղված Բանկերին, հարկ վճարողի հաշիվներն արգելադրված միջոցների վրա դրված արգելանքը հանելու (վերացնելու) մասին, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հղման համարը, որտեղ ըստ առկայության նշվում է

ա. այն հաղորդագրության բացառիկ համարը, որին ի պատասխան ուղարկվում է սույն հաղորդագրությունը, և/կամ

բ. տրվում է հղում՝ ուղարկող կողմի համակարգում ձևավորված այն փաստաթղթին, որը կապված է սույն ուղարկվող հաղորդագրության տվյալների հետ,

4) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա. Ուղարկողի անվանումը (ըստ առկայության),

բ. Ուղարկողի կոդը,

5) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա. Ստացող բանկի անվանումը (ըստ առկայության),

բ. Ստացող բանկի կոդը,

6) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

7) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

8) Արգելադրման որոշմամբ նշված գումարը և արժույթը (որոշմամբ պահանջվող գումարի չափը),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անուն, ազգանունը),

10) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

11) Արգելանքը հանելու (վերացնելու) հետ կապված հիմքի մասին համապատասխան նշում (ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել նաև համապատասխան կոդեր):

37. «Հարցում հարկային մարմնին Հարկ վճարողի` Բանկային հաշվի (Հաշիվների) միջոցները Արգելանքից հանելու մասին» թիվ 6 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում ուղղված Հարկային մարմնին, այն մասին, որ տվյալ Արգելադրման որոշման հետ կապված Հաճախորդի համապատասխան բանկային հաշվի (հաշիվների) վրա առկա միջոցները դեռ արգելադրված են, սակայն հաճախորդը ներկայացրել է իր պարտավորությունները օրենքով սահմանված կարգով կատարելու մասին հիմքեր և որ անհրաժեշտ է մերժել կամ հաստատել արգելանքից հանելու Հաճախորդի պահանջը: Թիվ 6 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հղման համարը, որտեղ (ըստ առկայության) նշվում է

ա. այն հաղորդագրության բացառիկ համարը, որին ի պատասխան ուղարկվում է սույն հաղորդագրությունը, և (կամ)

բ. տրվում է հղում՝ ուղարկող կողմի համակարգում ձևավորված այն փաստաթղթին, որը կապված է սույն ուղարկվող հաղորդագրության տվյալների հետ,

4) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա. Ուղարկող բանկի անվանումը (ըստ առկայության),

բ. Ուղարկող բանկի կոդը,

5) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա. Ստացողի անվանումը (ըստ առկայության),

բ. Ստացողի կոդը,

6) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

7) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անուն, ազգանունը),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

10) Արգելանքը հանելու (վերացնելու) հետ կապված հիմքի մասին համապատասխան նշում (այդ թվում՝ այդ փաստաթղթերի տվյալները),

11) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը, ըստ անհրաժեշտության կարող է կիրառվել համապատասխան կոդ).

ա. Անհրաժեշտ է մերժել կամ հաստատել արգելանքից հանելու պահանջը - 6 կոդը:

38. «Մերժման մասին» թիվ 7 հաղորդագրությունը պարունակում է տեղեկացում այն մասին, որ տվյալ Արգելադրման որոշման հետ կապված համապատասխան Հարկ վճարողի միջոցների արգելադրման գործընթացի վերաբերյալ ստացված հաղորդագրությունը մերժվել է և պահանջվում է կատարել ճշգրտում: Թիվ 7 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) Հաղորդագրության բացառիկ համարը,

2) Հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),

3) Հղման համարը, որտեղ ըստ առկայության նշվում է

ա. այն հաղորդագրության բացառիկ համարը, որին ի պատասխան ուղարկվում է սույն հաղորդագրությունը, և (կամ)

բ. տրվում է հղում՝ ուղարկող կողմի համակարգում ձևավորված այն փաստաթղթին, որը կապված է սույն ուղարկվող հաղորդագրության տվյալների հետ,

4) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմը.

ա. Ուղարկողի (այդ թվում՝ բանկ) անվանումը (ըստ առկայության),

բ. Ուղարկողի (այդ թվում՝ բանկ) կոդը,

5) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմը.

ա. Ստացողի (այդ թվում՝ բանկ) անվանումը (ըստ առկայության),

բ. Ստացողի (այդ թվում՝ բանկ) կոդը,

6) Արգելադրման մասին որոշման ամսաթիվը,

7) Արգելադրման մասին որոշման բացառիկ համարը,

8) Հարկ վճարողի (Հաճախորդի) անվանումը (անուն, ազգանունը),

9) Հարկ վճարողի (Հաճախորդի) հաշվառման համարը (ՀՎՀՀ),

10) Կատարված գործողության արդյունքը (նկարագրությունը, ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել համապատասխան կոդեր).

ա. Հրահանգի կատարումը մերժվել է (- 3 կոդ), հետևյալ պատճառներով (կամ դրանցից որևէ մեկով).

ա1. գումարը նշված չէ,

ա2. ՀՎՀՀ-ն չի համապատասխանում Կազմակերպության անվանմանը,

ա3. նշված որոշման համարով Հարկային մարմնից կարգադրություն չի ստացվել,

ա4. հարկ վճարողի դիմումով նշված որոշման դիմաց պահանջվող արգելադրումը չի կատարվել,

ա5. այլ չդասակարգված պատճառ:

39. Արգելադրումների գործընթացի ավտոմատացման հետ կապված սույն կարգի համաձայն ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը նշված է սույն կարգի Հավելված 2-ում:

40. Սույն կարգով նշված հաղորդագրություններին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների դաշտերը, դրանց տեխնիկածրագրային նկարագրությունը և լրացման կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից: Ընդ որում, սույն կարգով սահմանված նվազագույն տեղեկատվությունից բացի էլեկտրոնային հաղորդագրությունները կարող են պարունակել նաև այլ տվյալներ, եթե դրանց համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված են համապատասխան դաշտեր: Սույն կարգով նշված որոշ հաղորդագրությունների համար կարող է կիրառվել միևնույն էլեկտրոնային հաղորդագրությունը, եթե էլեկտրոնային հաղորդագրությունների կիրառման կանոններով սահմանվել են այդ դեպքերը:

41. Սույն կարգով էլեկտրոնային հաղորդագրություններին տրված համարները պայմանական են և չեն վերաբերում տեխնիկածրագրային միջավայրում այդ էլեկտրոնային հաղորդագրությունների կիրառման համար սահմանվող կոդերին:

42. Սույն կարգով սահմանված գործընթացների ապահովման նպատակով յուրաքանչյուր հաղորդագրության կիրառման ժամանակ, հաղորդագրություն ուղարկողին պետք է տրամադրվի հաստատում, ձևավորված հաղորդագրությունը ստացողին փաստացի հասանելի լինելու մասին:

 

ԳԼՈՒԽ 10. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

43. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային միջավայրով կամ սույն կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Կենտրոնական բանկի համար Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղին` Հարկային մարմնի և (կամ) Առևտրային բանկերի կողմից արգելադրման գործընթացի հետ կապված փոխանցված բոլոր Հաղորդագրությունները և դրանցում նշված ամբողջ տեղեկատվությունը կարող է գրանցվել և պահպանվել Կենտրոնական բանկի կողմից, այդ նպատակով վարվող հատուկ տվյալների պահոցում (այսուհետ` սև արկղ): Ընդ որում`

1) Էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները, ինչպես նաև Սի-Բի-Էյ-Նեթ համակարգչային ցանցի միջոցով փոխանցվող հաղորդագրությունները պահպանվում են համապատասխանաբար դրանցից յուրաքանչյուրի համար կիրառվող «սև արկղերում»:

2) «Սև արկղերում» պահպանվում են միայն Կենտրոնական բանկին տրամադրած, կամ վերջինիս ուղարկած Հաղորդագրություններում առկա տեղեկատվությունները:

3) «Սև արկղերում» գրանցված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից արխիվացվում և պահպանվում է նվազագույնը 5 տարի ժամկետով:

44. Կենտրոնական բանկի կողմից «սև արկղերում» պահպանված տեղեկատվությունը կարող է տրամադրվել Հարկային մարմնին և (կամ) Բանկերին, եթե այդ տեղեկությունն անհրաժեշտ է Հարկային մարմնի և (կամ) Բանկերի միջև առաջացած վեճերի հետ կապված որպես ապացույց ներկայացնելու համար:

45. «Սև արկղերից» տվյալների ստացման և կիրառման նպատակով, համապատասխան Բանկը կամ Հարկային մարմինը Կենտրոնական բանկ են ներկայացնում դիմում, որտեղ պետք է նշվի.

1) Դիմող կողմի (Բանկ կամ Հարկային մարմին) անվանումը, տվյալները

2) «Սև արկղերից» տվյալների ստացման պատճառը

3) Հարկային արգելադրման մասին որոշման համարը

4) Հարկ վճարողի անվանումը և ՀՎՀՀ-ը

5) Այն ժամանակահատվածը (ամսաթիվը, ժամը), որի ընթացքում փոխանցվել են տվյալ որոշման հետ կապված հաղորդագրությունները, և անհրաժեշտ է իրականացնել վերջիններիս որոնումը:

46. Յուրաքանչյուր Բանկ և Հարկային մարմինը կարող է ստանալ միայն իր կողմից ստացված և իր կողմից ուղարկված Հաղորդագրություններում պարունակվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 11. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Մինչև Էլեկտրոնային համակարգի և Հաշվարկների իրականացման միջավայրի ներդրումը, Հարկային մարմնի, Կենտրոնական բանկի և Բանկերի միջև Հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղի (հասցեի) միջոցով: Ընդ որում.

1) Հարկային մարմնի և Բանկերի կողմից միմյանց ուղարկվող Հաղորդագրությունների կրկնօրինակը պարտադիր ուղարկվում է նաև Կենտրոնական բանկին՝ վերջինիս համար Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում գրանցված հատուկ փոստային արկղին:

2) Մինչև Հաշվարկների իրականացման միջավայրի ներդրումը, սույն կարգի համաձայն արգելադրման գործընթացի հետ կապված հաշվարկների իրականացման նպատակով՝ սույն կարգով սահմանված հաղորդագրությունները Հարկային մարմնի և Բանկերի միջև չեն փոխանցվում: Կողմերը միմյանց փոխանցում են հաղորդագրությունների դաշտերին համապատասխան տվյալները, սույն կետում նշված եղանակով:

3) Սի-Բի-Էյ-Նեթ ցանցով ուղարկվող հաղորդագրություններում նշվող տեղեկատվությունը պետք է բավարարի սույն Կարգով Հաղորդագրությունների համար սահմանված պահանջներին:

4) Արգելադրման գործընթացի հետ կապված սույն Կարգով սահմանված գործառնությունների իրականացման վերաբերյալ հաղորդագրությունները թղթային եղանակով ներկայացման դեպքում, պետք է պարունակեն սույն Կարգի 9-րդ գլխով նշված՝ համապատասխան հաղորդագրության համար սահմանված նվազագույն տեղեկատվությունը:

48. Հարկային մարմինը և յուրաքանչյուր բանկ Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան դիմում՝ նշելով Սի-Բի-Էյ-Նեթ ցանցում 46-րդ կետի փոստային արկղի (հասցե) բացման հետ կապված տվյալները: Սույն կետում նշված փոստային արկղի միջոցով պետք է իրականացվի միայն սույն կարգով սահմանված հաղորդագրությունների ուղարկումը և ստացումը:

49. Հարկային մարմնի, Բանկի տարածքային ստորաբաժանումների կողմից Հաղորդագրությունների ուղարկումը և ստացումը կատարվում է համապատասխանաբար Հարկային մարմնի և յուրաքանչյուր Բանկի գլխամասային գրասենյակի համար (ըստ սույն կարգի 46-րդ կետի) բացված փոստային արկղի (հասցեի) միջոցով:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 15-Ն

և

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

19 փետրվարի 2019 թվականի թիվ 111-Ն

համատեղ որոշման Հավելվածի

 

Կիրառված արգելադրումը վերացնելու մասին հաճախորդի դիմում

 

Բանկի անվանումը -------------------------------------------------

Ներկայացման ամսաթիվը «…..»___________________20….թ

Հաճախորդի անուն, ազգանուն (անվանումը) ----------------------------------------------------------------------------------,

Հաճախորդի անձնագրային տվյալներ (ՀՎՀՀ) ----------------------------------------------------------------------------------,

 

Սույնով խնդրում եմ

1. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից ընդունված Արգելադրման որոշման համաձայն, բանկի կողմից արգելադրված միջոցների վրա կիրառված արգելադրումը վերացնել՝ հիմք ընդունելով այդ գործընթացի համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, (որոնք պարտադիր պետք է կցվեն սույն դիմումին):

1.1 Արգելադրման մասին որոշման համարը՝ թիվ--------------------------------- և ամսաթիվը --------------------------.

1.2 Նշված Արգելադրման որոշման հետ կապված Հաճախորդի բանկային հաշիվներին արգելադրված ընդհանուր գումարը կազմում է.

գումարը ____________________ (ՀՀ դրամ)

2. Թվարկել կից ներկայացվող փաստաթղթերի տեսակները.

ա. ____________________________________________________________

բ. ____________________________________________________________

գ. ____________________________________________________________

դ. ____________________________________________________________

3. Միաժամանակ տեղեկացված եմ, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ Բանկը պետք է սույն դիմումով նշված պահանջը կատարի Հարկային մարմին համապատասխան հարցում ուղարկելուց և պատասխան ստանալուց հետո: Որի հետ կապված, Հարկային մարմինը սահմանված ժամկետում կարող է մերժել սույն դիմումով նշված պահանջի կատարումը:

Հաճախորդի (իրավաբանական անձի տնօրենի, լիազոր անձի) ստորագրությունը ______________, կնիքը (դրվում է առկայության դեպքում)

Բանկի աշխատակցի ստորագրությունը և ընդունման ամսաթիվը

____________________, «___» _________ 20__թ.

դրոշմակնիքը (դրվում է առկայության դեպքում)

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 15-Ն

և

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

19 փետրվարի 2019 թվականի թիվ 111-Ն

համատեղ որոշման Հավելվածի

 

Սույն կարգով սահմանված Արգելադրումների գործընթացի ավտոմատացման հետ կապված կողմերի միջև ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը

 

Թիվ 1 հաղորդագրություն

1. Ուղարկող` Հարկային մարմին

2. Հասցեատեր` Առևտրային Բանկ

3. Ուղարկվում է.

1) հարկային մարմնի որոշումը՝ բոլոր բանկերին

2) որոշումը Կոնկրետ բանկին՝ հաճախորդից ընդունված դիմումի համաձայն որոշման արգելադրումը այդ բանկում իրականացնելու նպատակով

Թիվ 2 հաղորդագրություն

1. Ուղարկող` Առևտրային Բանկ

2. Հասցեատեր՝ Հարկային մարմին

3. Ուղարկվում է ի պատասխան թիվ 1 հաղորդագրության (տվյալ պահին փաստացի արգելադրված գումարի/հարկ վճարողի մասին)

Վերջինիս ամփոփման և հաստատման արդյունքում հարկային մարմինը բանկին ուղարկում է թիվ 3 հաղորդագրությունը:

Թիվ 3 հաղորդագրություն

1. Ուղարկող` Հարկային մարմին

2. Հասցեատեր` Առևտրային Բանկ

3. Ուղարկվում է թիվ 2 հաղորդագրությունների ամփոփման արդյունքում

Թիվ 4 հաղորդագրություն

1. Ուղարկող` Առևտրային Բանկ

2. Հասցեատեր` Հարկային մարմին

3. Ուղարկվում է.

1) ի պատասխան թիվ 3 հաղորդագրության,

2) ի պատասխան թիվ 5 հաղորդագրության,

3) ըստ կարգի՝ արգելադրված միջոցները այլ պարտավորության դիմաց փոխանցելու դեպքում

Թիվ 5 հաղորդագրություն

1. Ուղարկող` Հարկային մարմին

2. Հասցեատեր` Առևտրային Բանկ

3. Ուղարկվում է Արգելանքից հանելու դեպքերը տեղի ունենալու դեպքում՝

1) պարտավորության վճարում,

2) ժամանակացույցի կնքում,

3) Դատարանի որոշմամբ Հարկ վճարողի պահանջի բավարարում,

4) Արգելադրման որոշման կասեցում,

5) Հարկային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

4. Այս հաղորդագրությունը նաև ուղարկվում է ի պատասխան թիվ 6 հաղորդագրության:

Թիվ 6 հաղորդագրություն

1. Ուղարկող` Առևտրային Բանկ

2. Հասցեատեր` Հարկային մարմին

3. Ուղարկվում է հաճախորդի դիմումի համաձայն

Թիվ 7 հաղորդագրություն

1. Ուղարկող` Առևտրային Բանկ կամ Հարկային մարմին

2. Հասցեատեր` Հարկային մարմին (կամ Առևտրային Բանկ)

3. Ուղարկվում է`

1) ի պատասխան թիվ 2, 4 կամ 6 հաղորդագրության՝ Հարկային մարմնի կողմից, եթե ստացված հաղորդագրության մեջ առկա է սխալ:

2) ի պատասխան թիվ 1, 3 կամ 5 հաղորդագրության՝ առևտրային բանկի կողմից, եթե ստացված հաղորդագրության մեջ առկա է սխալ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան