Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 40-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.05.23/15(618) Հոդ.125
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.03.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մայիսի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 05018115

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 մարտի 2018 թվական թիվ 40-Ն

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ

ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 մարտի 2018 թվական թիվ 1-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում են.

1. Հաստատել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկատվական համակարգերի համադրելի տվյալների ցանկը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2018 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց

էթիկայի հանձնաժողովի նախագահ

Ս. Սահակյան

 

2018 թ. ապրիլի 11

Երևան

 

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 40-Ն որոշմամբ

 

Հաստատված է
Բարձրաստիճան պաշտոնատար
անձանց էթիկայի հանձնաժողովի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 1-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց պատկանող արժեթղթերի (որոնց ռեեստրը վարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից) վերաբերյալ տեղեկությունների փոխանցման կարգը:

2. Տեղեկությունների փոխանցման նպատակով ապահովում է Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ էլեկտրոնային ծառայության (Web Service) միջոցով: Տեղեկությունների Էլեկտրոնային հարցումն իրականացվում է հանրային ծառայությունների համարանիշի մուտքագրմամբ` «Տարեկան հայտարարագիր», «Ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագիր», «Պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագիր», «Ուղղում-հայտարարագիր», «Արխիվացված հայտարարագիր» նպատակներով:

3. Տեղեկությունների փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով, ինչպես նաև դրանց հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիայի և Հանձնաժողովի միջև կնքված տեղեկությունների փոխանցման ծառայությունների մատուցման պայմանագրով:

4. Տեղեկությունների փոխանցման նպատակով Հանձնաժողովն ապահովում է այդ նպատակով իր կողմից օգտագործվող միջոցների համակցությունը Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ՝ պահպանելով տեխնիկական և տեղեկատվական անվտանգության պահանջները:

5. Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում է անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:

6. Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվից ավելի հարցումներ Կենտրոնական դեպոզիտարիային ներկայացվելու դեպքում լրացուցիչ հարցման համար գանձվում է վճար՝ ՀՀ կենտրոնական բանկում գրանցված Կենտրոնական դեպոզիտարիայի սակագների կանոններով սահմանված չափով և կարգով:

 

Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 40-Ն որոշմամբ

 

Հաստատված է
Բարձրաստիճան պաշտոնատար
անձանց էթիկայի հանձնաժողովի
2018 թվականի մարտի 30-ի
թիվ 1-Ն որոշմամբ

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկատվական համակարգերի համադրելի տվյալների ցանկ

 

Հ

Տեղեկության անվանումը

Տեղեկության նկարագրությունը

1.

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը

Թողարկողի կողմից թողարկված որևէ դասի արժեթուղթը նույնականացնելու համար կիրառվող տարբերակիչ ծածկագիրը

2.

Արժեթղթի տեսակը

Բաժնետոմս

Դեպոզիտար ստացական

Ներդրումային ֆոնդերի փայեր

Պարտատոմսեր

Պարտքային այլ արժեթղթեր

Այլ արժեթուղթ

3.

Թողարկողի անվանումը

Իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, հասցեն, ՀՎՀՀ

Ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանունը, հասցեն, ՀԾՀ-ն:

4.

Արժեթղթի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի տեսակ

Սեփականություն
ընդհանուր բաժնային սեփականություն
ընդհանուր համատեղ սեփականություն,

5.

Արժեթղթի ձեռքբերման/օտարման եղանակը և հիմքը

Առուվաճառք
Նվիրատվություն
Ժառանգություն
Օտարման այլ տեսակներ /Իրավաբանական անձի լուծարումից հետո գույքը հիմնադիրներին անցնելը, գրավի առարկայի արտադատական բռնագանձում/
Դատարանի վճռի հիման վրա գույքի օտարում
Այլ

6.

Արժեթղթի անվանական արժույթը

 

7.

Արժեթղթի ձեռքբերման/օտարման արժույթը և արժեքը (գինը)՝ առկայության դեպքում

 

8.

Արժեթղթի քանակը (ծավալային արժեթղթերի դեպքում՝ անվանական ծավալը)

 

9.

Գործարքից ծագող իրավունքների գրանցման ամսաթիվը

 

10.

Արժեթղթերի ձեռքբերման գործարքի կնքման ամսաթիվը/տարեթիվը (առկայության դեպքում)

 

 

Եթե հարցումը կատարվել է հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի Տարեկան հայտարարագրի վերաբերյալ, ապա տրամադրվում է հաշվետու ժամանակաշրջանի համար իրականացված գործարքների վերաբերյալ տվյալները:

Եթե հարցումը կատարվել է պաշտոնի ստանձնման կամ դադարեցնելու պահին, ապա տրամադրվում է միայն մինչև այդ պահի դրությամբ իրականացված գործարքների վերաբերյալ տվյալները: