Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.01.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունվարի 2004 թվականի N 64-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Կարապ» ՍՊԸ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Կարապ» ՍՊԸ-ին 1999 թվականի հունիսի 30-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատուն) թիվ Հ-XX-001015 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը՝ համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով:

2.2. «Կարապ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան