Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ ՔՀ 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2007-25.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.68
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205097

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 փետրվարի 2005 թ. 
 ք. Երևան

 

թիվ ՔՀ 15-Ն



 
Հ Ր Ա Մ Ա Ն

ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 85-րդ, 86-րդ, 87-րդ և 110-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկ) գործունեությունն առավել լիարժեք ապահովելու նպատակով.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


1. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց քրեակատարողական հիմնարկներում տեխնիկատնտեսական սպասարկման և այլ աշխատանքների կատարմանը ներգրավել պայմանագրային հիմունքներով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին՝

10-օրյա ժամկետում հաստատել որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց քրեակատարողական հիմնարկներում տեխնիկատնտեսական սպասարկման և այլ աշխատանքներ կատարելուն ներգրավելու մասին պայմանագրի օրինակելի ձևը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թ. հուլիսի 28-ի թիվ ՔՀ-194-Ա հրամանը:

4. Քրեակատարողական հիմնարկի կողմից տեխնիկատնտեսական սպասարկման կամ այլ աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավվող որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց առավելագույն թիվը սահմանել՝

ա) «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ՝ 24 մարդ,

բ) «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 24 մարդ,

գ) «Կոշ» քրեակատարողական հիմնարկ՝ 24 մարդ,

դ) «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ 24 մարդ,

ե) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ 13 մարդ,

զ) «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ 30 մարդ,

է) «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ 62 մարդ,

ը) «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ 13 մարդ,

թ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ՝ 13 մարդ,

ժ) «Գյումրի» քրեակատարողական հիմնարկ՝ 13 մարդ,

ժա) «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ 13 մարդ:

(4-րդ կետը փոփ. 16.10.06 թիվ ՔՀ-58-Ն, 17.05.07 N 100-Ն)

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2012, N 33-Ն 12.04.2012, թիվ ՔՀ 15-Ն
29.05.2007, N 108-Ն 25.06.2007, թիվ ՔՀ 15-Ն
17.05.2007, N 100-Ն 11.06.2007, թիվ ՔՀ 15-Ն
16.10.2006, թիվ ՔՀ-58-Ն 11.11.2006, թիվ ՔՀ 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան