«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105460
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբերի 2005 թ. |
N 556-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 433-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի 2005 թ. սեպտեմբերի 2-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման վկայականի ձևը և շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 433-Ն հրամանի գ) ենթակետով հաստատված հավելված N 3-րդը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Նախարար` |
Հ. Հովեյան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Հովեյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Գյուրջյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Վ. Գասպարյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ |
Ա. Խաչատրյան | ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) |
Շ. Ասոյան | «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան | «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Հարությունյան | «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գիտական գծով տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Աղասյան | Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Ստեփանյան | արվեստաբան (համաձայնությամբ) |
Ս. Սարուխանյան | «Ժող. արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Սոլախյան | «Փայտարվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |