Գլխավոր տեղեկություն
Համար
N 106-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.15/17(257) Հոդ.250
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.05.2007
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10607225

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 106-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 158-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշման դրույթներին համապատասխան.

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.2, 112.5 և 112.6 հոդվածներով նախատեսված խախտումների համար տեղում գանձում կատարելու նպատակով անդորրագրի հատուկ համարակալված ձևը հաստատելու մասին» N 158-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

հրամանով հաստատված հավելվածում՝ «անասնաբուժական» բառից առաջ լրացնել «Սննդամթերքի անվտանգության և» բառերը, իսկ «ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N» և «ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ N» բառերից հետո՝ «000000» թվերը:

Նախարար

Դ. Լոքյան