«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 ապրիլի 2007 թ. ք. Երևան |
N 77-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել քրեակատարողական ծառայողի կրծքանշանի հետևյալ տեսակները՝
ա) «10 տարի անբասիր ծառայության համար» (հավելված 1.1),
բ) «15 տարի անբասիր ծառայության համար» (հավելված 1.2),
գ) «20 տարի անբասիր ծառայության համար» (հավելված 1.3),
դ) «Պատվավոր քրեակատարողական ծառայող» (հավելված 1.4)։
2. Հաստատել քրեակատարողական ծառայողի կրծքանշանների ձևերը՝ համաձայն N 1 Հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Դ. Հարությունյան |
Հավելված 1 |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
1. «10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» (հավելված 1.1) կրծքանշանն ունի ուռուցիկ վահանի տեսք: Այն պատրաստվում է արույրից: Կրծքանշանի չափերն են՝ 45 մմ x 30 մմ x 2 մմ: Վահանն ունի 1,5 մմ հաստություն, վրան արտացոլված է եզրագիծ, թուր՝ վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 3 մմ չափի հավերժության նշանով, Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ 0,5 մմ հաստությամբ, վերին կենտրոնական մասում, որից ներքև պատկերվում է Հայաստանի Հանրապետության դրոշը՝ 0,5 մմ հաստությամբ և կշեռք՝ 0,5 մմ հաստությամբ: Կշեռքի հիմքը սկսվում է կրծքանշանի վերին եզրից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական մասում և դուրս գալիս եզրագծերից 3 մմ չափով՝ յուրաքանչյուր կողմից:
Կրծքանշանի վրա պատկերված թուրը սպիտակ գույնի է, Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ ոսկեգույն, դրոշը՝ եռագույն և կշեռքը՝ սպիտակ, եզրագիծը՝ բաց դեղնագույն: Վահանն ունի կանաչ գույն վերին եզրագծերի անկյունային թեքությունների վրա սև գույնով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», և «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Թրի աջ և ձախ մասերում մեկական նիշերով գրված է «10» թիվը:
Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը:
Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
2. «15 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» (հավելված 1.2) կրծքանշանն իր ձևով նման է «10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» կրծքանշանի ձևին, բացառությամբ կրծքանշանի վրա պատկերված վահանի գույնի և թվանշանի: «15 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» կրծքանշանն ունի կարմիր գույն, իսկ թրի աջ և ձախ մասերում մեկական նիշերով գրված է «15» թիվը:
3. «20 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» (հավելված 1.3) կրծքանշանն իր ձևով նման է «10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» կրծքանշանի ձևին, բացառությամբ կրծքանշանի վրա պատկերված վահանի գույնի և թվանշանի: «20 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» կրծքանշանն ունի կարմիր գույն, իսկ թրի աջ և ձախ մասերում մեկական նիշերով գրված է «20» թիվը:
4. «ՊԱՏՎԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ» (հավելված 1.4) կրծքանշանն իր ձևով նման է «10 ՏԱՐԻ ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» կրծքանշանի ձևին, բացառությամբ վահանի և թվանշանի: Վահանը ոսկեգույն է, իսկ վահանի վրա՝ դրոշից ներքև, գրված է «ՊԱՏՎԱՎՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ» բառերը:
5. Տարիների անբասիր ծառայության համար կրծքանշանները տրվում են քրեակատարողական ծառայողներին, ինչպես նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ծառայողներին, ովքեր պաշտոն են զբաղեցնում քրեակատարողական ծառայությունում և ունեն համապատասխան տարիների անբասիր ծառայության ստաժ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.09.2015, N 470-Ն | 02.10.2015, N 77-Ն | |
24.06.2015, N 280-Ն | 25.07.2015, N 77-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|