Basic information
Number
N 601-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (03.04.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.05.15/13(253)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
02.04.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
02.04.2007
Effective date
03.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 ապրիլի 2007 թվականի N 601-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Շենավանի բժշկական ամբուլատորիա ՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել «Շենավանի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ին 2003 թվականի նոյեմբերի 12-ին տրված թիվ Կ-XX-000373 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Շենավանի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`  

Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation