310.0001.17.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
17 հուլիսի 1998 թ. |
N 01/36 |
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և նպատակ ունենալով պարզաբանել օրենքի դրույթները` կապված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
Հաստատված է` ՀՀ հարկային տեսչության 17.07.1998 թ. թիվ 01/36 հրամանով |
Համաձայնեցված է` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և նպատակ ունի պարզաբանել օրենքի դրույթները` կապված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ:
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը կարգավորվում են առանձին հրահանգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշմանը (ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող (այսուհետ` հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող) իրավաբանական անձանց (ռեզիդենտների) համար սույն հրահանգի կիրառման առանձնահատկությունները սույն հրահանգում ներկայացվում են առանձին բաժիններով կամ կետերով:
(Նախաբանը լրաց. 30.11.99 N 01/35)
1. Շահութահարկի հասկացությունը եվ հաշվարկման ընդհանուր հիմքը
1.1. Շահութահարկը սույն հրահանգի 2.1 կետում նշված հարկատուների կողմից «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
1.2. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով (մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 3, 6 կետերի դրույթներով) սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկություններ:
1.3. Սույն հրահանգի 2.1 կետում նշված հարկատուները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում (մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը) հարկային տեսչության մարմիններին գրավոր տեղեկացնում են հաշվետու տարում և հետագա տարիների համար իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին (եթե վերջիններիս օրենքով կամ այլ իրավական ակտով նման ընտրության իրավունք վերապահված է)` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից 1998թ. փետրվարի 5-ի թիվ 01/10 հրամանով հաստատված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի վերաբերյալ հրահանգչական նամակ»-ի դրույթներով:
2. Շահութահարկ վճարողները
2.1. Շահութահարկ վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետևյալ ռեզիդենտները.
2.1.1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում պետական գրանցում ստացած) իրավաբանական անձինք (այդ թվում` բանկերը և ապահովագրական կազմակերպությունները):
Դրանք են`
ա) բաժնետիրական ընկերությունները (բաց և փակ).
բ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները.
գ) կոոպերատիվները.
դ) այլ իրավաբանական անձինք:
2.1.2. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում պետական գրանցում ստացած) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Դրանք են`
ա) անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները.
բ) տնտեսական (լիակատար և կոմանդիտային) ընկերակցությունները:
Սույն հրահանգի 2.1 կետում նշված սուբյեկտները հրահանգում այսուհետ կանվանվեն հարկատուներ:
Սույն հրահանգի կիրարկման առումով հարկատու իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների նկատմամբ կիրառվում է շահութահարկին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկման միևնույն կարգը (հաշվարկման կարգ, դրույքաչափ, արտոնություններ, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության սկզբունքների և կանոնների ընտրելու հնարավորություն, հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացման կարգ, հարկի վճարման կարգ և այլն):
2.2. Հարկատուներ (շահութահարկի գծով) չեն հանդիսանում.
2.2.1. Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկները:
Բյուջետային հիմնարկի բնորոշումը տրված է 1997թ. հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նշված օրենքի դրույթների համաձայն բյուջետային հիմնարկ են հանդիսանում պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձինք, որոնց պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են համապատասխան բյուջեների միջոցների հաշվին:
Սույն հրահանգի կիրարկման տեսանկյունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի համաձայն, անձը դադարում է բյուջետային հիմնարկ լինել և գործունեության այդ մասով հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:
2.2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
3. Շահութահարկով հարկվող օբյեկտը
3.1. Սույն հրահանգի 2.1 կետում նշված հարկատուների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:
3.2. Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի (հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի` անկախ դրանց ստացման աղբյուրներից) և սույն հրահանգում նշված նվազեցումների (հաշվի առած նաև համախառն եկամտից նվազեցվող արտոնությունները) դրական տարբերությունն է:
4. Հարկատուի եկամուտները
4.1. Եկամուտ են համարվում, մասնավորապես`
4.1.1. Ապրանքների, արտադրանքի, ծառայությունների, ինչպես նաև հարկատուի հիմնական միջոցների, արժեթղթերի և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը (զուտ հասույթը` հասույթն առանց փոխհատուցվող (անուղղակի հարկերի)):
4.1.2. Փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը (այսուհետ` տոկոսներ):
4.1.3. Վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (այսուհետ` վարձավճարներ).
4.1.4. Գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի):
4.1.5. Շահաբաժինները:
4.1.6. Ապահովագրական հատուցումները, որոնք ստացել են վերաապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրող հանդիսացող հարկատուները, ինչպես նաև այն ապահովագրական հատուցումների գումարները, որոնք ստացել են ապահովադիր հանդիսացող հարկատուները:
4.1.7. Պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները:
Ֆակտորինգը տնտեսավարող սուբյեկտների միջև ապրանքների և ծառայությունների իրացման ժամանակ առևտրային վարկի պայմաններով առաջացած պարտավորությունների (վճարային փաստաթղթերի) պահանջատիրոջ իրավունքների ստանձնումն է ֆակտորի կողմից, որը զուգակցվում է նաև հաշվապահական, տեղեկատվական, ապահովագրական և այլ ծառայությունների մատուցմամբ:
Առևտրային վարկը մի տնտեսավարող սուբյեկտի կողմից մեկ այլ սուբյեկտին ապրանքների տրամադրումն է (ծառայությունների մատուցումը)` դրանց դիմաց վճարման ենթակա գումարը նրանց միջև կնքվող պայմանագրում նշված ժամկետում և տոկոսային հավելավճարով վճարելու պայմանով:
4.1.8. Ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները:
Ֆյուչերային պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը պարտավորվում է (սովորաբար որոշակի գրավի դիմաց) սահմանված քանակով, հաստատագրված գներով և ժամկետներում մյուս կողմից ձեռք բերել կամ նրան վաճառել որևէ ապրանք (այդ թվում` արժեթուղթ կամ արժույթ):
Ֆորվարդային պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը պարտավորվում է (սովորաբար որոշակի գրավի դիմաց) սահմանված ժամկետներում, մյուս կողմից գործարքի կնքման պահին շուկայում ձևավորված գնով ձեռք բերել կամ նրան վաճառել որևէ ապրանք (այդ թվում` արժեթուղթ կամ արժույթ):
Օպցիոն պայմանագիրն արժեթուղթ է, որով մի կողմը (սովորաբար որոշակի գրավի դիմաց) մյուս կողմին իրավունք է տալիս սահմանված ժամկետով և իր անունից ձեռք բերել կամ վաճառել որոշակի քանակի ապրանք, արժույթ և արժեթուղթ (այդ թվում` ֆյուչերային կամ ֆորվարդային պայմանագիր):
4.1.9. Անհատույց ստացվող (ընդունման-հանձնման փաստաթղթերով, իսկ փաստաթղթերում արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքը) ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների:
(4.1.9 ենթակետը լրաց. 19.01.99 N 01/3)
4.1.10.Հարկատուին պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները:
4.1.11. Տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները:
4.1.12. Անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները:
4.1.13. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները:
Կրեդիտորական պարտքը հարկատուի կողմից համապատասխան կրեդիտորներին վճարման ենթակա միջոցներն են:
(Մասը հանվել է 19.01.99 N 01/3)
(4.1.13 ենթակետը փոփ. 19.01.99 N 01/3)
4.1.14. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, իսկ բանկերի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների գումարը:
(4.1.14 ենթակետը լրաց. 19.01.99 N 01/3)
4.1.15. Հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված նվազեցումը:
4.1.16. Բանկային երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները:
4.1.17. Հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները:
4.1.18. Մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և ֆինանսական այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները:
4.1.19. Ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները:
(4.1.19 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
4.1.20. Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն ստացվող կոմիսիոն վարձատրությունները:
4.1.21. Գույքագրման և ստուգումների ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը: Դրանք գնահատվում են տվյալ հարկատուի մոտ առկա համանման արժեքով, իսկ դրանց բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով:
4.1.22. Այլ եկամուտներ:
(4.1.22 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
4.1.23. (4.1.23 ենթակետը հանվել է 19.01.99 N 01/3)
4.2. Շահութահարկի հաշվարկման նպատակով եկամուտ չեն համարվում`
4.2.1. Մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները:
4.2.2. Հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը:
4.2.3. Համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:
Համատեղ գործունեությունը կարող է իրականացվել այդ նպատակի համար ստեղծված սույն հրահանգի 2.1 կետում թվարկված ցանկացած տեսակի իրավաբանական անձի միջոցով կամ առանց դրա:
4.2.4. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը:
(4.2.4 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
4.2.5. 1997 թվականին թողարկված` Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացվող տոկոսները և զեղչի ձևով եկամուտները:
4.2.6. Օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարները:
(4.2.6 ենթակետը լրաց. 19.01.99 N 01/3)
5. Համախառն եկամտի նվազեցումները
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները:
Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:
5.1. Ծախսերը
Համախառն եկամտից նվազեցվում են դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.
բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:
Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռք բերման (և համապատասխան դեպքերում` այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես`
(5.1 կետը խմբ. 19.01.99 N 01/3)
5.1.1. Նյութական (արտադրական բնույթի, վարչական և ընդհանուր տնտեսական նշանակության, իրացման (կոմերցիոն) բնույթի) ծախսերը:
Այստեղ ներառվում է նյութական ռեսուրսների (ապրանք, հումք, նյութեր, վառելիք, էներգիայի բոլոր տեսակներ, սահմանված կարգով անմիջականորեն դուրս գրվող գործիքներ, հարմարանքներ, սարքեր, լաբորատոր սարքավորումներ, հատուկ հագուստներ և այլ փոքրարժեք առարկաներ, համալրող շինվածքներ, կիսապատրաստուքներ, պահեստամասեր, դետալներ, տարա և այլն) արժեքը, որոնք հարկատուի գործունեության ընթացքում անմիջականորեն սպառվում են կամ իրենց արժեքն ամբողջությամբ փոխանցում են արտադրվող արտադրանքին, մատուցվող ծառայությանը (կապիտալացվում են):
Նյութական ռեսուրսները «նյութական ծախսեր» տարրում արտացոլվում են սկզբնական արժեքով, որը ձևավորվում է փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ գույքի արժեքը, ապա այն գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման գույքի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով), իսկ կանոնադրական կապիտալին հիմնադիրների կողմից իրենց ավանդների դիմաց ներդրվածները` ըստ կողմերի պայմանավորվածության) և մինչև պահեստ տեղափոխման (փոխադրման) հետ կապված բոլոր ծախսերից (մատակարարող և վաճառահանող կազմակերպությունների վերադիրները (հավելավճարները), կոմիսիոն վարձահատուցումները, ապրանքային և ֆոնդային բորսաների ծառայությունների` ներառյալ բրոքերային ծառայությունների արժեքը, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային ծառայությունների արժեքը, եթե դրանք կատարվում են կողմնակի կազմակերպությունների կողմից, ինչպես նաև ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը, մաքսային ծառայության համար կատարված վճարները և տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարները)` առանց փոխհատուցվող հարկերի:
Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նյութական ռեսուրսները կարող են գնահատվել այլ արժեքով:
5.1.2. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, որի մեջ ներառվում են հարկատուների ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները:
Խթանող վճարներ են համարվում մասնավորապես արտադրական ցուցանիշների համար պարգևատրումները, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումը, պրոֆեսիոնալ վարպետության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):
Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերի, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունը (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), անչափահասների արտոնյալ ժամերի, կերակրող մայրերին աշխատանքի ընթացքում տրվող ընդմիջումների, ինչպես նաև պետական պարտականությունների կատարման հետ կապված ժամանակի վարձատրությունը, աշխատանքի անվտանգությունն ապահովելու նպատակով բժշկական հետազոտությունների գծով ծախսումները, աշխատավարձի մասնակի պահպանմամբ հարկադրված արձակուրդում գտնվող աշխատողներին վճարվող գումարները, աշխատող դոնորներին հետազոտվելու (զննում), արյուն հանձնելու և յուրաքանչյուր անգամ արյուն հանձնելուց հետո հատկացվող հանգստի օրերի համար կատարվող վճարումները, աշխատողներին անվճար տրամադրվող հատուկ սննդի արժեքը, աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատողներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:
5.1.3. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հարկատուների կողմից կատարվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. դեկտեմբերի 30-ի օրենքով սահմանված կարգով և չափերով` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից:
(5.1.3 ենթակետը փոփ. 19.01.99 N 01/3)
5.1.4. Ամորտիզացիոն մասհանումները` հարկատուի գործունեությանը բազմակի անգամներ մասնակցող ակտիվների ամորտիզացիայի (մաշվածության) գումարները, որոնց մեջ ներառվում են.
ա) հիմնական միջոցների վերականգնման համար ամորտիզացիոն մասհանումները:
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`
- շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն խմբին անմիջապես հաջորդող խմբում նշվածների` | 20 տարի |
- հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար` | 10 տարի |
- չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` | 3 տարի |
- հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` | 1 տարի |
- այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` | 5 տարի: |
Աղետի գոտում գտնվող` սույն ենթակետի առաջին և երկրորդ խմբերում թվարկված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտում տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հարկատուին իրավունք է վերապահված իր հայեցողությամբ ընտրելու հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ նվազագույն ժամկետ, բայց ոչ պակաս տվյալ խմբի համար վերը նշված ժամկետներից:
Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում` վերագնահատված արժեքի և տվյալ խմբի համար վերը նշված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
Ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և հիմնական միջոցի տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.
Ժն = (Ա - Մ) x Ժ/Ա
որտեղ` Ժն-ն` մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է. Ա-ն` հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ. Մ-ն` հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ. Ժ-ն` հիմնական միջոցների տվյալ խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է` վերը նշված աղյուսակի համաձայն: |
Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը (վերջիններիս սկզբնական արժեքը` հաշվի առած օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը դրանց գծով կատարված վերագնահատումները), իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար` 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը (վերջիններիս սկզբնական արժեքը` հաշվի առած օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 1997թվականի հունվարի 1-ը դրանց գծով կատարված վերագնահատումները) հաշվի առնելով հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:
1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում վերը նշված աղյուսակով սահմանված ժամկետները:
Օրինակ 1. (օրինակում ձեռնարկության անվանումը և հիմնական միջոցի ամորտիզացիոն մասհանումների նորման և ամորտիզացիոն նվազագույն ժամկետը վերցված են պայմանական).
«Ա1» ձեռնարկությունը հիմնական միջոցը ձեռք էր բերել 1994 թվականի հոկտեմբերի 18-ին` 1000,0 հազ. դրամ սկզբնական արժեքով: Տվյալ հիմնական միջոցի գծով մինչև 1998թ. հունվարի 1-ը ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմա էր սահմանված 12% :
1994թ. երկու ամիսների համար ամորտիզացիոն մասհանումների գումարը կազմում է`
1000,0 x 12% x 2/12 = 20,0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995թ. փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշման համաձայն ձեռնարկությունը կատարել է վերագնահատում 1995թ. հունվարի 1-ի դրությամբ և վերը նշված հիմնական միջոցի վերագնահատված արժեքը կազմել է 3500,0 հազ. դրամ, իսկ մինչև 1995թ. հունվարի 1-ը հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների գումարը վերագնահատված արժեքով կազմել է 70,0 հազ. դրամ:
1995-1997թթ. համար տարեկան ամորտիզացիոն մասհանումների գումարը կազմում է`
3500,0 x 12% = 420,0 հազ. դրամ:
Ընդունենք տվյալ հիմնական միջոցի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետ 1998թ. հունվարի 1-ից հետո սահմանվել է 5 տարի:
Հետևաբար, առ 01.01.98թ. դրությամբ տվյալ հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը կկազմի`
Ժն = (3500,0 - 1330,0) x 5/3500,0 = 3,1 տարի:
Տվյալ հիմնական միջոցի գծով հետագա տարիների ամորտիզացիոն մասհանումների գումարը այլ հավասար պայմաններում կկազմի համապատասխանաբար` 1998թ. տարեկան կտրվածքով` 700,0 հազ. դրամ, 1999թ.` 700,0 հազ. դրամ, 2000թ.` 700,0 հազ. դրամ և 2001թ.` 70,0 հազ. դրամ:
Տարվա ընթացքում նոր հիմնական միջոցներ մուտքագրելու դեպքում հարկատուները հաշվետու տարում վերջիններիս գծով ամորտիզացիոն մասհանումները հաշվարկում են այդ հիմնական միջոցները իրենց հաշվեկշիռ մուտքագրելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած:
Լրիվ ամորտիզացված հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումներ չեն կատարվում:
Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում (բացի մինչև 1997 թ. հուլիսի 1-ը, իսկ նախկին կարգի համաձայն շահութահարկի տարեկան հաշվարկներ ներկայացնողների համար` 1997 թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն կատարված վերագնահատումներից), բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների:
Դա մասնավորապես ենթադրում է, որ.
- վերագնահատման արդյունքում առաջացած հիմնական միջոցների արժեքի աճը գնում է հարկատուի լրացուցիչ կապիտալի ավելացմանը, հետևաբար, հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները (դրանց վերագնահատումից հետո ևս (բացի վերը նշված վերագնահատումներից)) պետք է կատարվեն վերջիններիս սկզբնական արժեքից (օրինակում` 3500,0 հազ. դրամ) ելնելով.
- հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների մեջ հիմնական միջոցների օտարման դեպքում (բացի անհատույց տրամադրումը) մտցվում է վերջիններիս մնացորդային արժեքը (սկզբնական արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):
բ) Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների համար կատարվող ամորտիզացիոն մասհանումները:
Վարձակալի կողմից երկարաժամկետ վարձակալված (ֆինանսական վարձակալություն) հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են սույն կետի «ա» ենթակետում նշված կարգով և տվյալ հիմնական միջոցների գծով վերը նշված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից ելնելով: Այս դեպքում վարձատուն ամորտիզացիոն մասհանումներ չի կատարում:
գ) Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշվում է հարկատուի կողմից` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Այդ ժամկետների որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է սահմանվում 10 տարի, բայց ոչ ավել, քան հարկատուի գործունեության ժամկետն է:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես դրանց սկզբնական արժեքի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված (որոշված) ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցումների մեջ ոչ նյութական ակտիվների օտարման դեպքում (բացառությամբ անհատույց տրամադրումը) մտցվում է վերջիններիս մնացորդային արժեք (սկզբնական արժեքի և կատարված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը):
դ) Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածությունը:
Փոքրարժեք և արագամաշ առարկաների արժեքը մարվում է.
- շահագործման հանձնման պահին 50 տոկոսի չափով և դուրսգրման պահին` մնացած 50 տոկոսի չափով, մաշվածքի հաշվարկման միջոցով,
- շահագործման հանձնման պահին 100 տոկոսի չափով, մաշվածքի հաշվարկման միջոցով:
Ընդ որում, եթե փոքրարժեք և արագամաշ առարկաների մեկ միավորի արժեքը չի գերազանցում 10,0 հազ. դրամը, կարող են դուրս գրվել ծախսերով` արտադրություն բացթողնման կամ շահագործման հանձնման պահին:
Սեզոնային և ժամանակավոր ճանապարհների, մինչև 2 տարի շահագործման ժամկետով ժամանակավոր կառույցների, հատուկ գործիքների և հարմարանքների, փոխարինվող սարքավորումների արժեքը մարվում է ըստ համապատասխան սահմանված նորմայի կամ նախահաշվային դրույթի, որը հաշվարկվում է ելնելով դրանց կառուցման, պատրաստման (ձեռքբերման) ծախսերի նախահաշվից և այդ ճանապարհների, կառույցների, գործիքների ու հարմարանքների օգնությամբ պլանավորված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) թողարկումից:
Թույլատրվում է անհատական պատվերների կատարման համար նախատեսված հատուկ գործիքների և հարմարանքների արժեքն ամբողջությամբ մարել դրանց` արտադրություն բացթողման պահին:
(5.1.4 ենթակետը խմբ. 03.09.98 N 01/44, լրաց. 19.01.99 N 01/3)
5.1.5. Ապահովագրական վճարները:
Այստեղ մասնավորապես ներառվում են որպես ապահովադիր հանդես եկող հարկատուի գույքի (հիմնական միջոցների, արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և համապատասխան այլ ակտիվների) ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները (բացի սույն հրահանգի 5.1.1 ենթակետում նշված տեղափոխման հետ կապված ապահովագրական վճարներից):
5.1.6. Չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը (բացի սույն հրահանգի 5.1.1 ենթակետում նշված մաքսատուրքերից) և այլ պարտադիր վճարները, եթե դրանք չեն ներառվել ձեռք բերված հիմնական միջոցի, հումքի, նյութի, ապրանքի և այլ ակտիվների արժեքի մեջ:
5.1.7. Վարկերի և այլ փոխառությունների տոկոսները:
Այստեղ մասնավորապես ներառվում են հարկատուների կողմից ստացված բոլոր տեսակի վարկերի (կարճաժամկետ (մեկ տարուց ոչ ավելի մարման ժամկետով), երկարաժամկետ (մեկ տարուց ավելի մարման ժամկետով), տարկետված, հետաձգված, երկարաձգված, ժամկետանց), դրամական և գույքային փոխառությունների (այդ թվում նաև արտարժույթով ստացվածներինը) և այլ ներգրավված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսները, գույքի երկարաժամկետ (ֆինանսական) վարձակալության դիմաց հաշվարկված տոկոսները:
5.1.8. Երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների համար վճարները:
5.1.9. Գովազդային ծախսերը, ներառյալ ցուցահանդեսներին, տոնավաճառներին մասնակցությունը, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման միջոցառումների հետ կապված ծախսերը, ապրանքների նմուշների արժեքը, որոնք պայմանագրերի համաձայն անվճար տրվում են անմիջականորեն գնորդներին կամ միջնորդներին և ենթակա չեն վերադարձման:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գովազդի ծախսերն` ամբողջությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:
5.1.10. Ներկայացուցչական ծախսերը:
Ներկայացուցչական ծախսերը հարկատուի կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերն են: Այդ ծախսերի մեջ մասնավորապես ներառվում են ներկայացուցիչների (մասնակիցների) պաշտոնական ընդունելության (նախաճաշ, ճաշ կամ այլ համանման միջոցառում), նրանց տրանսպորտային և հյուրանոցային ապահովման, կուլտուրական միջոցառումների կազմակերպման, բանակցությունների և կուլտուրական միջոցառումների ծրագրի ժամանակ բուֆետային սպասարկման, հուշանվերների, կազմակերպության հաստիքացուցակում չգտնվող թարգմանիչների ծառայության վճարման հետ կապված ծախսերը:
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող ներկայացուցչական ծախսերը:
5.1.11. Իրացման շուկայի ուսումնասիրման, ապրանքային շուկայում առաջխաղացման հետ կապված (մարքեթինգի) ծախսերը:
5.1.12. Գործուղման ծախսերը:
Գործուղման ծախսերն իրենից ներկայացնում է հարկատուի հաստիքային ցուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու հետ կապված տրվող վճարները:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված չափի սահմաններում:
Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործուղման ծախսերի ձևակերպման ժամանակ առանց հիմնավորող փաստաթղթերի օրապահիկի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող մասով:
5.1.13. Դատական ծախսերը:
5.1.14. Հարկատուի կողմից այլ անձանց պատճառած վնասի հատուցումը:
5.1.15. Քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ պատժամիջոցները, բացառությամբ պետական և համայնքների բյուջեներ գանձվող տույժերի, տուգանքների և այլ գույքային պատժամիջոցների:
5.1.16. Աշխատողների (աշխատուժի) հավաքագրման ծախսերը:
5.1.17. Աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը:
5.1.18. Ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը:
5.1.19. Հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող երեք տարիներում պակաս ցույց տրված ծախսերը:
5.1.20. Վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձակալական վճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսումները:
5.1.21. Կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ծախսերը` ներառյալ կրթաթոշակների վճարման հետ կապված ծախսերը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս նման բնույթի ծախսերը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված նորմաների սահմաններում:
5.1.22. Ծառայության երաշխիքային ժամկետ ունեցող արտադրատեսակների (ապրանքների) երաշխիքային նորոգման և սպասարկման ծախսերը:
5.1.23. Գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսերը:
5.1.24. Արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների վճարման հետ կապված ծախսերը:
5.1.25. Պարապուրդի ժամանակ վճարվող գումարները:
5.1.26. Աշխատունակությունը ժամանակավորապես կորցրած աշխատողներին մինչև փաստացի աշխատավարձի չափը ապահովելու համար տրվող լրավճարները:
5.1.27. Կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման հետ կապված ծախսերը:
5.1.28. Խոտանից կորուստները:
Այստեղ ներառվում են հայտնաբերված վերջնական խոտանի արժեքը, խոտանի շտկման ծախսերը, ինչպես նաև երաշխավորված նորոգման ծախսերը:
5.1.29. Տարայի հետ կապված գործառնություններից վնասները:
5.1.30. Ներարտադրական պատճառներով պարապուրդից կորուստները:
5.1.31. Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վճարված կոմիսիոն վարձատրության ծախսերը:
5.1.32. Այլ ծախսեր:
5.2. Հարկվող շահույթը որոշելիս (բացի սույն հրահանգի 5.1 կետում նշված ծախսերից) համախառն եկամուտը նվազեցվում է նաև.
5.2.1. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի մասով հետևյալ սկզբունքով.
ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով,
բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով,
գ) հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են տվյալ հիմնական միջոցի նախորդ տարվա վերջի հաշվեկշռային արժեքին (կապիտալացվում են) և ամորտիզացվում են սույն հրահանգի 5.1.4 ենթակետում նշված կարգով,
դ) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն հրահանգի 5.1.4 ենթակետում նշված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն ամբողջովին նվազեցվում է վարձակալի համախառն եկամտից:
Շահութահարկի հաշվարկման նպատակով հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:
(5.2.1 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
5.2.2. Բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների ծախսերի չափով` սույն հրահանգի 5.1.4 կետի «գ» ենթակետում նշված (ոչ նյութական ակտիվների համար սահմանված ամորտիզացիոն մասհանումների կատարման) կարգով:
5.2.3. Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով` այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին:
Շահութահարկի հաշվարկման իմաստով գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5.2.4. Տվյալ տարվա համախառն եկամտի ստացման հետ կապված, տեխնոլոգիապես անհրաժեշտ, սակայն արտադրանք չտված արտադրության ծախսերը:
5.3. Շահութահարկի հաշվարկման ժամանակ ծախս չեն համարվում`
5.3.1. հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.
5.3.2. այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները (այդ թվում` համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները).
5.3.3. հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
5.3.4. Արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացրած հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը:
(5.3.4 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
5.4. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում հետԵՎյալ ծախսերը`
5.4.1. Վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները:
5.4.2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:
5.4.3. Հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:
5.4.4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը:
5.4.5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը:
5.4.6. Առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը):
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն հրահանգի 5.4.1-5.4.6 ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվել, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված նմանատիպ ծախսերի ողջ գումարի չափով:
5.4.7. Պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (տնտեսական պայմանագրերի պայմանները խախտելու) համար գանձվողներից:
(5.4.7 ենթակետը լրաց. 19.01.99 N 01/3)
5.4.8. Անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները (հաշվեկշռային արժեքով), բացառությամբ սույն հրահանգի 5.7.5 և 5.7.6 ենթակետերում նախատեսված դեպքերի:
5.4.9. Միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները:
5.4.10. Սպասարկող արտադրությունների և տնտեսությունների պահպանման ծախսերը:
Դրանք այն արտադրություններն ու տնտեսություններն են, որոնց գործունեությունը կապված չէ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ստեղծման նպատակը հանդիսացող արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ: Մասնավորապես, այդ ծախսերի մեջ ներառվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի հաշվեկշռում գտնվող բնակարանային-կոմունալ տնտեսությունների (բնակելի տների, հանրակացարանների, լվացքատների, բաղնիքների շահագործման և այլն), կենցաղային սպասարկման արհեստանոցների, ճաշարանների և հանրային սննդի այլ օբյեկտների, մանկական նախադպրոցական հիմնարկների (մսուր-մանկապարտեզների), ակումբների, հանգստյան տների, առողջարանների, հանգստյան գոտիների, առողջապահական, մարզական և կուլտուր-լուսավորչական նշանակության այլ օբյեկտների պահպանման և շահագործման ծախսերը:
5.4.11. Հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը:
5.5. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը
5.5.1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի (Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս) ծախսերի չափով` առանց հիմնավորող փաստաթղթերի:
5.5.2. Բացի 5.5.1 կետում նշված ծախսերից, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել հաշվետու տարում հարկատուի ստացած ողջ համախառն եկամտի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 1,0 մլն. դրամ կազմող` կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի չափով:
5.6. Կորուստները
5.6.1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի մթերման, պահպանման և իրացման պրոցեսում բացահայտված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված նյութական ռեսուրսների պակասորդից և փչացումներից առաջացած փաստացի կորստի (բնական կորուստ) չափով` տվյալ տարվա ընթացքում:
Կորստի նորմաները կիրառվում են միայն փաստացի պակասորդի առկայության դեպքում: Կորստի նորմաների բացակայության դեպքում կորուստը համարվում է գերնորմատիվային պակասորդ:
Գույքի պակասորդները, ինչպես նաև բնական կորստի նորմաներից ավելի փչացումները ձևակերպվում են մեղավոր անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կորստի չափերը գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով`
ա) վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում, կամ`
բ) վնաս պատճառած անձին չպարզելու կամ վնաս պատճառած անձից անհրաժեշտ գումարները վերականգնելու անհնարինության հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` վերջինիս ընդունման տարում, կամ`
գ) անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում` վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:
5.6.2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ այն հայտնաբերվելու տարվա ընթացքում: Պատահական են համարվում այն կորուստները, որոնք բնութագրական չեն տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության համար, առաջանում են անսպասելիորեն և կախված չեն վերջիններիս ղեկավարող մարմնի կամ սեփականատերերի (բաժնետերերի, հիմնադիրների) ընդունած որոշումներից:
Շահութահարկով հարկման առումով որպես պատահական կորուստ է ընդունվում հարկատուի գույքի (շենքեր, շինություններ, այլ հիմնական միջոցներ, ապրանքանյութական պաշարներ և այլ նյութական արժեքներ) փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը (ոչնչացումը, վնասումը կամ որակական հատկանիշների անկումը), որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների, ինչպես նաև օրենսդրության փոփոխության (գործունեության տեսակի արգելում, ազգայնացում և այլն) հետևանքով (ներառյալ տարերային աղետների հետևանքների կանխման կամ վերացման հետ կապված ծախսերը):
5.7. Այլ նվազեցումները
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
5.7.1. Գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին հատուցվող (վերադարձվող) միջոցների գումարի չափով:
5.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորած մարմնի սահմանած կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հունվարի 16-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մասին» թիվ 18 որոշմամբ նման կարգ սահմանելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
Դեբիտորական պարտքը հարկատուին իր դեբիտորների կողմից նրանց հետ տնտեսական փոխհարաբերությունների արդյունքում առաջացած, վճարման ենթակա պարտքի գումարն է: Այդ պարտքը համարվում է ժամկետանց, եթե այն պայմանագրով նշված ժամկետում (եթե պայմանագրով պարտքի մարման ժամկետ չի սահմանվել, մարման ժամկետ է ընդունվում գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահին հաջորդող 60-րդ օրը) չի մարվել և կողմերի համաձայնությամբ (մինչև մարման ժամկետի լրանալը) պայմանագրով չի երկարաձգվել:
Դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 366-րդ օրը համարվում է անհուսալի:
Դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի նաև այն դեպքում (անկախ ժամկետանց օրերի թվից), երբ պարտապանը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է սնանկ կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացվել է պարտքի մարման անհնարինությունը:
Այն հարկատուները, որոնք տվյալ դեբիտորական պարտքի համար ձևավորել են պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, նվազեցումների մեջ մտցնում են պահուստին կատարվող մասհանումների գումարը և անհուսալի դեբիտորական պարտքերը դուրս են գրվում պահուստի հաշվին: Անհուսալի դեբիտորական պարտքի դուրս գրման համար պահուստի չբավարարելու դեպքում, նվազեցումների մեջ մտցվում է պահուստի հաշվին չմարված պարտքի մասը:
Այն հարկատուները, որոնք դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ չեն ձևավորում, նվազեցումների մեջ մտցնում են հաշվետու հարկային տարվա ընթացքում դուրս գրման ենթակա անհուսալի պարտքերի ողջ գումարները:
Դուրս գրման պահից սկսած անհուսալի պարտքը առնվազն հինգ տարի հաշվառվում է հարկատուի արտահաշվեկշռում, նպատակ ունենալով այն հետագայում գանձել պարտապանից: Հետագա հինգ տարիների ընթացքում դուրս գրված անհուսալի պարտքի գումարը պարտապանից չստանալու դեպքում հարկատուն այն կարող է դուրս գրել արտահաշվեկշռային հաշվառումից:
5.7.3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի, իսկ բանկերի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:
Նախկինում դուրս գրված և հարկատուի համախառն եկամտի մեջ մտցված կրեդիտորական պարտքերը առնվազն հինգ տարի հաշվառվում են վերջինիս արտահաշվեկշռում, հնարավորության դեպքում պարտատիրոջը վերադարձնելու նպատակով: Հինգ տարիների ընթացքում պարտքը պարտատիրոջը չվերադարձնելու դեպքում հարկատուն այն կարող է դուրս գրել արտահաշվեկշռային հաշվառումից:
(5.7.3 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
5.7.4.Հաշվետու տարում հայտնաբերված` նախորդ երեք տարիներում ավել ցույց տրված եկամտի և (կամ) պակաս ցույց տրված նվազեցման չափով:
5.7.5. Սույն հրահանգի 7.1.2-7.1.4 ենթակետերում նշված կազմակերպություններին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0.25 տոկոսի չափով:
(5.7.5 ենթակետը փոփ. 19.01.99 N 01/3)
5.7.6. Սույն հրահանգի 7.1.2-7.1.4 ենթակետերում նշված կազմակերպություններին ամբողջությամբ պատկանող իրավաբանական անձանց հարկվող շահույթից տվյալ կազմակերպություններին շահաբաժինների կամ այլ ձևով փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), ինչպես նաև նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով:
5.7.7. Անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող ակտիվների չափով:
5.7.8. Հարկատուի մոտ նախորդ տարիներին առաջացած վնասների չափով: Հարկատուի գործունեությունից վնասը սույն հրահանգում նշված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ:
Սույն նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկատուի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է հաջորդ տարիներ` առանց ժամկետի սահմանափակման:
Սույն նվազեցումը կիրառվում է 1997 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած վնասների մասով (1997թ. համար որպես սույն ենթակետում նշված վնաս ընդունվում է հարկատուի հաշվեկշռային վնասը):
5.7.9. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով:
Շահաբաժին է համարվում այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտը:
5.7.10. Հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով, եթե տվյալ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջի ուժով (օրենքով պարտադրված), եթե դրանք նախապես եկամուտ էին ճանաչվել:
5.7.11. Իրավաբանական անձի լուծարման դեպքում` հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:
5.7.12. Հարկատուի կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և սեփականաշնորհմանը մասնակցելու նպատակով ներդրման արժեքների, իսկ ինվեստիցիոն ֆոնդերում ներդրման դեպքերում` դրանց անվանական և ձեռքբերման (հաշվեկշռային) արժեքների տարբերության չափով:
5.7.13. Հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված սույն հրահանգի 5.1.2 ենթակետում թվարկված նվազեցման (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների) 150 տոկոսի չափով:
Սույն ենթակետում նշված նվազեցումը կատարվում է սույն հրահանգի 5.1.2 ենթակետում նշված նվազեցումից անկախ:
Սույն ենթակետում նշված նվազեցումը իրականացնելիս, որպես վարձու աշխատող հաշմանդամներ, բացի հիմնական գործունեության մեջ ներգրավված հաստիքային աշխատող հաշմանդամներից, ներառվում են նաև համատեղության կարգով այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից աշխատանքի ընդունված հաշմանդամները և քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարող հաշմանդամները:
5.8. Հարկման նպատակով բանկերի համախառն եկամտի նվազեցումները
Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն հրահանգի 5.1, 5.2, 5.6 և 5.7 կետերում նշված ծախսերի, կորուստների և այլ նվազեցումների, նվազեցվում է նաև`
5.8.1. բանկի տրամադրած վարկերի, ինվեստիցիոն արժեթղթերի, դեբիտորական պարտքերի, հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. հունվարի 16-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մասին» թիվ 18 որոշմամբ նման կարգ սահմանելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
5.8.2. հաճախորդների բանկային ավանդների վրա հաշվեգրված տոկոսների չափով.
5.8.3. բանկի պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ` սերտիֆիկատները և մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում` պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.
5.8.4. ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի վճարած միջնորդական վճարների, այդ թվում` հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.
5.8.5. կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում` կանխիկ դրամի համալրման, բանկին կամ նրա հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.
5.8.6. հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
5.8.7. բանկի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.
5.8.8. բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.
5.8.9. կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի կրած կորուստների չափով:
5.9. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները
Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն հրահանգի 5.1, 5.2, 5.6 և 5.7 կետերում նշված նվազեցումների, նվազեցվում է նաև`
5.9.1. վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրվող հանդիսացող հարկատուի կողմից ապահովագրողներին վճարված ապահովագրական հատուցումների գումարների չափով, ինչպես նաև ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրող հանդիսացող հարկատուների կողմից ապահովադիրներին վճարած ապահովագրական հատուցումների գումարների չափով.
5.9.2. վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրողներին վճարած ապահովագրավճարների չափով.
5.9.3. կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների, ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.
(5.9.3 ենթակետը փոփ. 19.01.99 N 01/3)
5.9.4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 368 որոշմամբ հաստատված «Ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման» կարգի համաձայն ստեղծվող ապահովագրական պահուստների մասհանումների չափով.
5.9.5. ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարված (հաշվարկված) կոմիսիոն վարձատրության չափով.
5.9.6. հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
5.9.7. ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդրման հետ կապված ծախսերի չափով.
5.10. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը
5.10.1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովագրության, արտադրական նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ (այդ թվում` երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների գծով), նորոգում և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացմանը համապատասխան:
5.10.2. Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացմանը համապատասխան:
5.10.3. Սույն հրահանգի 5.10.1 և 5.10.2 ենթակետերում չնշված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ակտիվների իրացմանը համապատասխան:
(5.10.3 ենթակետը փոփ. 19.01.99 N 01/3)
5.10.4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում, աշխատուժի հավաքագրման հետ կապված ծախսեր, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների հետ կապված ծախսեր), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն), ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների և այլն), գործառնական այլ ծախսերի (կոնսերվացված արտադրական հզորությունների և օբյեկտների պահպանման, կարճաժամկետ արժեթղթերի իրացման, հումքի, նյութերի իրացման հետ կապված ծախսեր և այլն) և ինվեստիցիոն ծախսերի (երկարաժամկետ ակտիվների իրացման և այլ օտարման, այլ կազմակերպություններում ներդրումների հետ կապված ծախսեր և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):
5.10.5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների հաշվարկված տոկոսներ, վարկերի, դրամական և այլ գույքային փոխառությունների ստացման հետ կապված ծախսեր, գույքի երկարաժամկետ (ֆինանսական) վարձակալության դիմաց տոկոսներ և վարձակալության հետ կապված այլ ծախսեր, արժեթղթերի թողարկման և տարածման հետ կապված ծախսեր, շահաբաժինների վճարման հետ կապված կազմակերպչական ծախսեր (բաժնետերերի ժողովների կազմակերպում, փաստաթղթերի ձևակերպում) և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են (որի ընթացքում դրանք կատարվել են):
5.10.6. Նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի (պակաս ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց հայտնաբերման տարվա ընթացքում:
6. Շահութահարկի դրույքաչափերը
6.1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է համաձայն հետևյալ աղյուսակի`
| ||
Հարկվող շահույթի գումարը | Շահութահարկը | |
| ||
7 մլն դրամից պակաս | հարկվող շահույթի 15 տոկոսը | |
| ||
7 մլն դրամ և ավելի | 1,05 մլն դրամ գումարած հարկվող շահույթի 7 մլն. դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը |
6.2. Շահումներով խաղերի և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված եկամուտների դիմաց շահութահարկը վճարվում է 70 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն հրահանգի 6.3 կետով նախատեսված դեպքերի:
6.3. Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
6.4. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուները շահութահարկը վճարում են գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափերով: Այդ նպատակով հարկատուն վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում` ըստ գործունեության առանձին տեսակների:
Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուները ըստ գործունեության առանձին տեսակների հարկվող շահույթների որոշման ժամանակ ընդհանուր արտադրական և ընդհանուր տնտեսական ծախսերը (օրինակ, կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել, բաշխում են ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ գործունեության առանձին տեսակների գծով ստացված համախառն եկամուտների տեսակարար կշիռներից:
Ըստ գործունեության առանձին տեսակների համախառն եկամուտների և նվազեցումների չվարելու դեպքում դրանց մեծությունը որոշվում է (ղեկավարվելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով)` հիմք ընդունելով հարկատուի ակտիվները, գույքագրման և չափագրման տվյալները, օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, համանման պայմաններում գործող այլ տնտեսավարող սուբյեկտների միջև կիրառվող գների մակարդակը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ նորմեր:
Եթե շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուի հաշվետու տարվա գործունեության առանձին տեսակների գծով ստացվել է վնաս, իսկ առանձին տեսակների գծով` շահույթ, ապա շահութաբեր գործունեության տեսակների գծով հարկվող շահույթը որոշելիս գործունեության շահութաբեր տեսակների գծով ստացված համախառն եկամուտը նվազեցվում է նաև գործունեության առանձին տեսակների գծով ստացված վնասի գումարի չափով:
7. Շահութահարկի արտոնությունները
7.1. Շահութահարկի վճարումից ազատվում են.
7.1.1. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները (բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների) իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի մասով, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
Գյուղատնտեսական գործունեության տարբերակումն ըստ բնույթի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:
Սույն հրահանգի իմաստով` գյուղատնտեսական արտադրանք է համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող սույն հրահանգին կից հավելված 1-ում թվարկված արտադրանքը:
Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:
Սույն ենթակետում նշված հարկատուների գործունեության այլ տեսակներից ստացված շահույթը ենթակա է շահութահարկով հարկման սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգով:
(7.1.1 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
7.1.2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառման կանգնած հասարակական և կրոնական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցությունները` օրենքով սահմանված կարգով իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացումից ստացված եկամուտների մասով:
(7.1.2 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
7.1.3. Համատիրությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպությունները, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման և քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, մարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով, եթե դրանց եկամտի որևէ մասը չի բաշխվում դրա մասնակիցներին կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար:
7.1.4. Գրադարանները, թանգարանները, հանրակրթական դպրոցները, տուն-գիշերօթիկները, ծերանոցներն ու մանկատները (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես ռեզիդենտ որևէ կազմակերպական-իրավական տեսակով գրանցված), եթե դրանց եկամտի որևէ մասը չի բաշխվում դրա մասնակիցներին կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար:
Սույն հրահանգի 7.1.3 և 7.1.4 ենթակետերում թվարկված կազմակերպությունները շահութահարկի վճարումից ազատվում են միայն օրենքով սահմանված կարգով իրենց կանոնադրությամբ նախատեսված գործունեության իրականացումից ստացված եկամուտների մասով:
(7.1.4 ենթակետը խմբ. 19.01.99 N 01/3)
7.2. Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի գծով ժամկետային արտոնությունները
7.2.1. Եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի (բացառությամբ բանկերի) կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է`
Ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրման սահմանված չափաքանակը լրանալու տարեթիվը | Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի նվազեցման չափը` ըստ տարիների | |
100 տոկոսով | 50 տոկոսով | |
1998 | 1999 և 2000թ. | 2000-2008 թ. ներառյալ |
1999 | 2000 և 2001թ. | 2002-2009 թ. ներառյալ |
2000 | 2001 և 2002թ. | 2003-2008 թ. ներառյալ |
2001 | 2002 և 2003թ. | 2004-2007 թ. ներառյալ |
2002 | 2003 և 2004թ. | 2005-2006 թ. ներառյալ |
2003 | 2004 և 2005թ. | |
2004 | 2005 և 2006թ. | |
2005 | 2006 և 2007թ. | |
2006 | 2007 և 2008թ. | |
2007 |
2008 և 2009թ. |
Սույն ենթակետում նշված արտոնության ժամկետում հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով գործունեության ողջ ժամանակաշրջանի համար:
7.2.2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով տրված արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային տեսչության մարմնին ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հրահանգի 7.2.1 ենթակետում նշված արտոնությունից:
Ընդ որում, «Շահութահարկի մասին» 1992 թվականի հունվարի 18-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածով սահմանված արտոնությունը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին վերապահվում է փաստացի ներդրման կատարումն ապահովելու նախապայմանով:
7.2.3. Նոր ստեղծված ձեռնարկությունների համար մինչև 1998 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան շահութահարկի գծով հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ հարկատուի համար սույն հրահանգի 7.2.1 կետում նշված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև 1998 թվականի հունվարի 1-ը վերապահված արտոնության ժամկետի չափով:
7.3. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը
7.3.1. Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների, ջրահեռացման ծառայությունների, երկաթուղային փոխադրումների իրացման, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական ակտերին համապատասխան ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը: Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների իրացման դիմաց մասնակի վճարումների դեպքում վճարման հաշվետու ժամանակաշրջանում շահութահարկի վճարումը կատարվում է ստացված գումարներին համամասնորեն:
7.3.2. Սույն հրահանգի 7.3.1 ենթակետում նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հարկային հաշվառումը տարվում է սույն հրահանգի 8 կետում նշված ընդհանուր կարգով:
7.4. Հարկային արտոնությունների սահմանումը
Շահութահարկից ազատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:
8. Հարկային հաշվառումը
8.1. Հաշվեգրման եղանակով հաշվառումը
8.1.1. Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
8.1.2. Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:
8.2. Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման առանձնահատկությունները
8.2.1. Եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է անվերապահ վճարման (հատուցման) հարկատուին և (կամ) վերջինս կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, որոնք ճանաչվել են գործարքի կամ պայմանագրի մյուս մասնակցի կողմից, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս:
8.2.2. Ապրանքների իրացումից հասույթի ճանաչման պահը մատակարարից (վաճառողից) գնորդին դրանց սեփականության իրավունքի փոխանցման պահն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:
8.2.3. Հարկատուի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև` ըստ փուլերի) պահից:
8.2.4. Տոկոսների տեսքով եկամուտների ստացման իրավունքի ճանաչման պահի իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի (փոխատվության) պայմանագրով նախատեսված պարտքի (փոխատվության) ժամկետը լրանալու պահից:
Եթե պարտքի (փոխատվության) պայմանագրով նախատեսված պարտքի (փոխատվության) ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա ըստ հաշվետու ժամանակաշրջանների եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:
8.2.5. Գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտների ստացման իրավունքի ճանաչման պահի իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ վարձավճարի տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վարձակալական պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը լրանալու պահից:
Եթե վարձակալական պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա ըստ հաշվետու ժամանակաշրջանների եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:
8.2.6. Շահաբաժինների տեսքով եկամուտների ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի ժողովի կողմից բաշխման մասին որոշման ընդունման օրը:
9. Շահութահարկի հաշվարկման կարգը եվ վճարման ժամկետները
9.1. Շահութահարկի գումարի որոշումը
9.1.1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են ինքնուրույնաբար, տարեկան արդյունքներով` սույն հրահանգում սահմանված կարգով հաշվարկված հարկվող շահույթի մեծությունից ելնելով և սույն հրահանգում նշված դրույքաչափերով:
9.1.2. Հարկատուի կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածում նշված խախտումները թույլ տալու դեպքում հարկային տեսչության մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ինքն է հաշվարկում հարկատուի շահութահարկի մեծությունը` հիմք ընդունելով հարկատուի ակտիվներում, իրացման շրջանառության ծավալների մեջ, արտադրության և շրջանառության ծախսերում, գույքագրման և չափագրման տվյալների մեջ կատարված տեղաշարժերը, ինչպես նաև օրենքով սահմանված երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, համանման պայմաններում գործող տնտեսավարող այլ սուբյեկտների միջև կիրառված գների մակարդակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ նորմեր:
9.1.3. Առանձին հարկատուների թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով: Նման հարկատուների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 2-ի «Շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող ձեռնարկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 126 որոշմամբ հաստատվել է 1998թ. հունվարի 1-ից շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող ձեռնարկությունների ցանկը:
9.2. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացումը հարկային տեսչության մարմիններին
9.2.1. Շահութահարկ վճարողները յուրաքանչյուր տարվա արդյունքներով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին ներկայացնում են սույն հրահանգին կից հավելված 2-ում բերված ձևով շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
Հաշվապահական հաշվառման նոր համակարգով հաշվառումը վարող շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկ ներկայացնում են սույն հրահանգին կից հավելված 3-ում բերված ձևով:
Շահութահարկի հաշվարկը չեն լրացնում (և չեն ներկայացնում).
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը,
բ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները:
(9.2.1 ենթակետը լրաց. 30.11.99 N 01/35)
9.2.2. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հրահանգի 9.2.1.կետում նշված օրը (ապրիլի 15-ը), իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
9.2.3. Նախորդ հաշվետու տարիների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
9.3. Շահութահարկի կանխավճարները
9.3.1. Հաշվետու տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ:
9.3.2. Կանխավճարային մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր անգամ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի մեկ տասնվեցերորդի չափով (կամ տարեկան հանրագումարով նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի 75 տոկոսի չափով)` տվյալ ամսվա քսանհինգից (իսկ եթե այդ օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Սահմանված ժամկետներում հարկատուի կողմից կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.3.3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը` այդ մասին նախօրոք գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմնին:
9.3.4. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ աշխատել է վնասով, կամ նախորդ տարում ազատված է եղել շահութահարկի վճարումից (օգտվել է 100 տոկոս ժամկետային արտոնությունից), կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կարող է նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:
9.3.5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից (ամսական հանրագումար) ոչ պակաս չափով:
Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո փաստացի շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում (այդ թվում նաև նախորդ տարում շահութահարկի կանխավճարներ չունեցող, սակայն այդ տարվա արդյունքներով հաշվետու տարում կանխավճարներ կատարելու ենթակա հարկատուների կողմից)` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հրահանգի 9.3.2 ենթակետում նշված չափերով:
9.3.6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն այդ մասին նախօրոք (շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ) գրավոր հայտնում է հարկային տեսչության մարմնին և ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն (իսկ ընթացիկ տարում եկամուտներ չնախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարներ կարող է չկատարել): Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հրահանգի 9.3.2. կետում նախատեսված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
(9.3.6 ենթակետը լրաց. 19.01.99 N 01/3)
9.3.7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթի մեծությունից, հաշվարկում է պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:
9.3.8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 25-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
9.3.9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, որից հետո շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է ապրիլի 25-ից` շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
9.3.10. Սեզոնային բնույթի գործունեության ոլորտներում շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ դիմելու դեպքում թույլատրվում է տարվա կանխավճարային մուծումներն իրականացնել հարկային տեսչության մարմինների հետ համաձայնեցված ամսական չափերով:
Սեզոնային բնույթի գործունեության ոլորտների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:
(9.3.10 ենթակետը լրաց. 19.01.99 N 01/3)
9.4. Շահութահարկի գումարի վճարումը
Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:
9.5. Շահութահարկի գծով հաշվապահական ձևակերպումները
9.5.1. Շահութահարկի գծով հաշվապահական հաշվառման վարումը տարվում է 68` «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվով:
9.5.2. Հաշվետու տարվա վերջին` հաշվարկված շահութահարկի գումարի չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 81 |
- «Շահույթի օգտագործում» |
Կրեդիտ 68 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ» |
Շահութահարկի վճարման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 68 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ» |
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) |
- «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ», «Արտարժութային հաշիվ» և այլն) |
9.5.3. Սույն հրահանգի 7.3.1 ենթակետում նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով` մինչև դրանց դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը հետաձգված հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի մասով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 81 |
- «Շահույթի օգտագործում» |
Կրեդիտ 66/3 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի` «Բյուջե վճարման ենթակա հետաձգված շահութահարկ» ենթահաշիվ |
Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանում (իրացման դիմաց ստացված գումարներին համամասնական մասով) տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 66/3 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի` «Բյուջե վճարման ենթակա հետաձգված շահութահարկ» ենթահաշիվ |
Կրեդիտ 68 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ» |
Նշված գործարքների, գործառնությունների և ծառայությունների գծով հաշվարկված շահութահարկի վճարման ժամանակ տրվում է հետևյալ ձևակերպումը`
Դեբետ 68 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ» |
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) |
- «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ», «Արտարժույթային հաշիվ» և այլն) |
9.5.4. Այն հարկատուները, որոնք օրենքով սահմանված կարգով հանդիսանում են շահութահարկի կանխավճար վճարողներ տարվա ընթացքում շահութահարկի կանխավճարների վճարման ժամանակ տալիս են հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 68 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ» |
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) |
- «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ», «Արտարժութային հաշիվ» և այլն) |
9.5.5. Շահութահարկի գումարների և հարկի կանխավճարների ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի, ինչպես նաև շահութահարկի գումարները թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքի գումարների չափով տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 80 |
- «Շահույթ և վնաս» |
Կրեդիտ 68 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ» |
9.5.6. Շահութահարկի գումարների և հարկի կանխավճարների ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի, ինչպես նաև շահութահարկի գումարները թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքի գումարների վճարման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դեբետ 68 |
- «Հաշվարկներ բյուջեի հետ» |
Կրեդիտ 51 (50, 52 և այլն) |
- «Հաշվարկային հաշիվ» («Դրամարկղ», «Արտարժութային հաշիվ» և այլն) |
9.6. Անվճարունակության գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները
9.6.1. Բանկերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն` բանկը լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
9.6.2. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
9.7. Լուծարման գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները
Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող հարկատուի շահութահարկի վճարումները կասեցվում են լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան` պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
9.8. Մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը շահութահարկի գանձումը
Եթե հարկային տեսչության մարմինն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկատուն վերացնում (լուծարում) է եկամուտ (շահույթ) առաջացնող իր օբյեկտները կամ թաքցնում է եկամուտը (շահույթը) , որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել շահութահարկը, ապա հարկային տեսչության մարմինը կարող է միջոցներ ձեռնարկել, մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը, շահութահարկ գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային տեսչության մարմինը կարող է պահանջել տվյալ ժամանակաշրջանի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունները և փաստացի շահութահարկի հաշվարկները, ինչպես նաև հարկատուի կողմից` այդ հաշվարկներով հաշվարկված փաստացի շահութահարկի վճարում` մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:
9.9. Ավել բյուջե վճարված շահութահարկի գումարները հարկատուին վերադարձնելը (հաշվանցելը)
Սույն հրահանգում նշված կարգով շահութահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորություններից (այդ թվում կանխավճարներ) ավել վճարված գումարները (գերավճարները) հարկային տեսչության մարմինների կողմից հաշվանցվում են հարկատուի այլ հարկային պարտավորությունների (տույժերի, տուգանքների, ապա` հարկերի գումարների) հաշվին, իսկ այդ (այլ) հարկային պարտավորություններին գերազանցող գումարները վերադարձվում են վերջինիս` ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկատուի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
Ավել վճարված շահութահարկի գումարները հարկատուին վերադարձվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
9.10. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից) վճարված շահութահարկի գումարների հաշվանցումը
Հայաստանի Հանրապետությունում հարկատուից գանձվող շահութահարկը նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում` իրենց օրենսդրությանը համապատասխան, իրենց պետության տարածքում ստացված շահույթից (եկամտից): Ընդ որում, նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից)` սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարին:
Նման նվազեցումների իրականացման համար հիմք են հանդիսանալու հարկատուի կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքները (կամայական ձևով կազմված, սակայն վճարված հարկի գումարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող), որոնք պետք է վավերացված լինեն այդ պետությունների հարկ գանձող համապատասխան մարմինների կողմից:
Օրինակ 2. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում «Ն» երկրի տարածքում, այնտեղ տեղաբաշխված մշտական ստորաբաժանման միջոցով:
Հաշվետու տարում ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 12,0 մլն դրամ համախառն եկամուտ և «Ն» երկրում գործունեության իրականացումից` 3,0 մլն դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ:
Ընդունենք, որ «Ն» երկրի օրենսդրությանը համապատասխան այդ երկրում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 32 տոկոս դրույքաչափով:
1. «Ն» երկրի օրենսդրությանը համապատասխան հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 800,0 հազ. դրամ, իսկ վճարված շահութահարկը կազմել է 256,0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները.
- բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 15,0 մլն դրամ (12,0+3,0).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 4,0 մլն դրամ.
- շահութահարկի գումարը 15 տոկոս դրույքաչափի պայմաններում (քանի որ ձեռնարկության հարկվող շահույթը չի գերազանցել 7,0 մլն դրամը) կազմում է` 600,0 հազ. դրամ (4,0 մլն դրամ x 15 տոկոս).
3. «Ն» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է հաշվանցում հետևյալ կարգով.
- որոշվում է հաշվանցման սահմանային չափը, որը կարող է թույլատրվել.
- հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են նվազեցումներ, որոնք թույլատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
- հարկվող շահույթը կազմում է 1,0 մլն դրամ.
- հաշվարկվում է շահութահարկի գումարը, ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նմանատիպ հարկատուների համար նախատեսված դրույքաչափից` 1,0 մլն x 15%= 150,0 հազ. դրամ:
Այսպիսով, հաշվանցման սահմանային չափը կազմում է 150,0 հազ, դրամ, իսկ «Ն» երկրի տարածքում փաստացի վճարվել է 256,0 հազ. դրամ:
Թույլատրվում է «Ն» երկրի տարածքում վճարված հարկի գծով կատարել հաշվանցում միայն 150,0 հազ դրամի չափով:
Ընդամենը` ենթակա է լրացուցիչ վճարման 450,0 հազ. դրամ (600,0-150,0):
Օրինակ 3. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում «Մ» երկրում` այնտեղ տեղաբաշխված մշտական ստորաբաժանման միջոցով:
Հաշվետու տարում ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացումից ստացել է 30,0 մլն դրամ համախառն եկամուտ և «Մ» երկրի տարածքում գործունեության իրականացումից` 5,0 մլն դրամին համարժեք գումարի համախառն եկամուտ:
Ընդունենք, որ «Մ» երկրի օրենսդրությանը համապատասխան այդ երկրում ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է 35 տոկոս դրույքաչափով:
1. «Մ» երկրի օրենսդրությանը համապատասխան հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 1,0 մլն դրամ, իսկ վճարված շահութահարկը կազմել է 350,0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կատարվում են հետևյալ հաշվարկները.
- բոլոր աղբյուրներից համախառն եկամուտը կազմում է 35,0 մլն դրամ (30,0+5,0).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան հաշվարկված հարկվող շահույթը կազմել է 9,0 մլն դրամ.
- շահութահարկի գումարը ներկայումս գործող դրույքաչափերից ելնելով կազմում է` 1550,0 հազ. դրամ (7000,0 x 15% + 2000,0 x 25%):
3. «Մ» երկրում վճարված շահութահարկի գումարի չափով կատարվում է հաշվանցում հետևյալ կարգով.
- որոշվում է հաշվանցման սահմանային չափը, որը կարող է թույլատրվել.
- հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվում են նվազեցումներ, որոնք թույլատրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
- հարկվող շահույթը կազմում է 2,5 մլն դրամ.
- հաշվարկվում է շահութահարկի գումարը, ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նմանատիպ հարկատուների համար նախատեսված դրույքաչափից` 2,5 մլն x 15%= 375,0 հազ. դրամ:
Այսպիսով, հաշվանցման սահմանային չափը կազմում է 375,0 հազ, դրամ, իսկ «Մ» երկրում փաստացի վճարվել է 350,0 հազ. դրամ:
Թույլատրվում է «Մ» երկրում վճարված 350,0 հազ. դրամի չափով հաշվանցում և ընդամենը` ենթակա է լրացուցիչ վճարման 1200,0 հազ. դրամ (1550,0 - 350,0):
(9.10 կետը փոփ. 19.01.99 N 01/3)
9.11. Շահութահարկի գումարների հաշվառումը հարկային տեսչության մարմինների կողմից
Հաշվարկված շահութահարկի կանխավճարները, փաստացի հարկի գումարները, շահութահարկի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, ինչպես նաև հարկատուի կողմից այդ գումարների վճարումները հարկային մարմինների կողմից հաշվառվում են հարկատուի անձնական հաշվի քարտերով:
10. Հարկատուների եվ դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
10.1. Շահութահարկի գումարները ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու, հարկային օրենսդրության մյուս պահանջները կատարելու պատասխանատվությունը կրում են հարկատուները և դրանց պաշտոնատար անձինք:
10.2. Շահութահարկի գումարները ճիշտ չհաշվարկելու, ժամանակին չվճարելու, շահութահարկի հաշվարկները հարկային տեսչության մարմիններին ժամանակին չներկայացնելու (կամ ընդհանրապես չներկայացնելու), հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները սխալ կազմելու, հարկվող շահույթը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու և հարկային օրենսդրության մյուս պահանջները խախտելու համար հարկատուները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10.3. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքները չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք` մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին:
(10.3 ենթակետը լրաց. 03.09.98 N 01/44)
11. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը հարկատուների կողմից
Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները հարկատուների կողմից գանգատարկվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
12. Անցումային դրույթներ
12.1. Սույն հրահանգի 6.2 կետում նշված շահումներով խաղերի առումով` խաղատների (կազինոների) կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և համակարգչային խաղերի կազմակերպման մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հաստատագրված վճարումների դրույքաչափերը:
12.2. Արտոնությունների կիրառումը
Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով տրված արտոնություններն ուժի մեջ են մնում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը:
12.3. Անկախ սույն հրահանգի 4.2.4 և 5.3.4 ենթակետերի դրույթներից, հարկատուի 1998 թվականի հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում ռուսական ռուբլու և ռուսական ռուբլով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումների արդյունքները:
(12.3 ենթակետը լրաց. 19.01.99 N 01/3)
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
գյուղատնտեսական արտադրանքի
- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսեր.
- տեխնիկական մշակաբույսեր.
- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսեր և փակ գրունտի արտադրանք.
- դաշտային մշակման կերային մշակաբույսեր.
- կերարտադրության այլ արտադրանք.
- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանք.
- ծառերի և թփերի սերմեր, պտուղներում եղած սերմեր.
- ծառերի և թփերի սածիլներ.
- ծառերի և թփերի տնկիներ.
- անասնաբուծության արտադրանք.
- խոզաբուծության արտադրանք.
- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանք.
- թռչնաբուծության արտադրանք.
- ձիաբուծության, էշաբուծության և ջորիաբուծության արտադրանք.
- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանք.
- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանք.
- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանք:
(Հավելվածը փոփ. 19.01.99 N 01/3)
Հավելված N 2 |
ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ («ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ |
Փաստաթղթի համարը | ||||||||||||
1. Հարկատուի անվանումը
|
2. Հարկատուի հասցեն | ||||||||||||
3. ՀՎՀՀ |
4. Հարկային տարի | ||||||||||||
5. Հեռախոսի համարը
|
6. Ներկայացման ամսաթիվը |
Ցուցանիշները |
Կոդը |
Հարկատուի |
1 |
2 |
3 |
1. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը ըստ հաշվապահական հաշվառման տվյալների |
0100 |
|
բ) վնասը | 0101 | |
2. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարին (տող 0100 կամ 0101) շահութահարկի հաշվարկման նպատակով | ||
ավելացումները` |
||
Ընդամենը` այդ թվում` | 0200 | |
ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին հատկացումների գումարը | 0201 | |
բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում) | 0202 | |
գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքների օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը | 0203 | |
դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները | 0204 | |
ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը | 0205 | |
զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը | 0206 | |
է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ հատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը | 0207 | |
ը) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ՀՀ տարածքից դուրս գործուղման և ՀՀ տարածքում օրապահիկի ծախսերը | 0208 | |
թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը | 0209 | |
ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար ՀՀ կառավարության սահմանված չափը գերազանցող ծախսերը | 0210 | |
ժա) հաշվետու տարվա համախառն եկամտի 1 %-ից ավելի և 1,0 մլն դրամից ավել կազմող կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը | 0211 | |
ժբ) հաշվետու տարում հայտնաբերված նախորդ երեք տարիներից ավել վաղեմություն ունեցող ավել ցույց տրված եկամուտը և (կամ)պակաս ցույց տված վնասը | 0212 | |
ժգ) անհատույց տրամադրված ակտիվները, ներած պարտավորությունները, բացի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նշված դեպքից | 0213 | |
ժե) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նշված դեպքում`0.25 %-ից ավել հատկացումները | 0214 | |
ժզ) հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման բացասական արդյունքը | 0215 | |
ժէ) հաշվետու տարում հարկերի գումարների և շահութահարկի կանխավճարների ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի, ինչպես նաև հարկերի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հաշվարկված տուգանքների գումարը | 0216 | |
ժը) շահութահարկի հաշվարկման նպատակով հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարին այլ ավելացումները | 0217 | |
3. Հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների հանրագումարը (տող 0100 կամ 0101)` շահութահարկի հաշվարկման նպատակով կատարված ավելացումներով (տող 0200) հանդերձ (տող 0100 կամ 0101 +տող 0200) | 0300 | |
4. Համախառն եկամտից հաշմանդամների աշխատանքն օգտագործող հարկատուների գծով նախատեսվող նվազեցումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածում նշված չափով) | 0400 | |
5. Նախորդ տարիներին հարկատուի գործունեությունից առաջացած վնասները | 0500 | |
6. Հաշվետու տարում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը | 0600 | |
7. Հարկվող շահույթը (տող 0300 -տող 0400 -տող 0500 -տող 0600) | 0700 | |
8. Շահութահարկի գումարը | 0800 | |
9. Շահութահարկի գծով արտոնություններ (շահութահարկի վճարումից ամբողջությամբ կամ մասնակի ազատում) | 0900 | |
10. Հաշվարկված է շահութահարկ (հաշվետու տարվա շահութահարկի կանխավճարները և ստուգումների արդյունքներով գանձման առաջադրված շահութահարկ) | 1000 | |
11. Հաշվետու տարվա ընթացքում վճարված շահութահարկի կանխավճարները | 1100 | |
12. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների չվճարված մնացորդը (տող 1000-տող 1100) | 1200 | |
13. Օտարերկրյա պետություններում ստացված շահույթից (եկամտից) վճարված շահութահարկի գումարը | 1300 | |
14. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է լրացուցիչ վճարման (տող 0800 -տող 0900 -տող 1000 -տող 1300)` դրական տարբերության դեպքում | 1400 | |
15. Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է պակասեցման կամ հետ վերադարձման (տող 0800 -տող 0900 -տող 1000 -տող 1300)` բացասական տարբերության դեպքում | 1500 | |
16. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված գործարքների (գործառնությունների), ծառայությունների) գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում | 1600 |
Տնօրեն (ազգանուն, անուն, հայրանուն և ստորագրություն) |
Հարկատուի |
Հարկային տեսչության պետ ----------------------------- |
Հաշվապահի (ազգանուն, անուն, հայրանուն և ստորագրություն) ------------------------------- |
Տեսուչ` ------------------------------- |
(Շահութահարկի հաշվարկ` 1999 թ. հունվարի 1-ից հետո)
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ»-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի)
Հաշվարկում լրացվում են հետևյալ վավերապայմանները.
- «Փաստաթղթի համարը» մասում լրացվում է հարկային մարմնում առկա հարկատուի անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,
- «Հարկատուի անվանումը» մասում լրացվում է հարկատուի ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը, - «Հարկատուի հասցեն» մասում լրացվում է հարկատուի իրավաբանական հասցեն,
- «ՀՎՀՀ» մասում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը,
- «Հարկային տարի» մասում լրացվում է այն տարեթիվը, որի համար լրացվում է հաշվարկը,
- «Հեռախոսի համարը» մասում լրացվում է տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը,
- «Ներկայացման ամսաթիվը» մասում լրացվում է հարկատուի կողմից հարկային մարմնին հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
|
0100 |
Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվեկշռային շահույթը: |
0101 | Լրացվում է հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվեկշռային վնասը: (0101 տողը լրացված լինելու դեպքում 0100 տողը չի լրացվում): |
0100 և 0101 տողերում չեն լրացվում. | |
ա) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1 կետում նշված շահութահարկի վճարումից ազատված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը. | |
բ) շահութահարկի հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների գծով ստացված համապատասխանաբար շահույթը և վնասը. | |
0200 |
Լրացվում է 0201- 0217 տողերի հանրագումարը, որոնք շահութահարկի հաշվարկման նպատակով ավելացվում են հաշվետու տարվա հաշվեկշռային շահույթին կամ վնասին. |
0300 | Լրացվում է` |
ա) 0100 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային շահույթ, | |
բ) 0101 և 0200 տողերի հանրագումարը, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվեկշռային վնաս: | |
0400 | Լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարի 150 %-ի չափով մեծությունը: |
0500 | Լրացվում է 1997 թ. հունվարի 1-ից հետո հարկատուի մոտ առաջացած (նախորդ տարիների շահույթների հաշվին չծածկված) տարեկան վնասների հանրագումարը: |
0600 | Լրացվում է հաշվետու տարում հարկատուի արտարժույթի և արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը, որը հաշվապահական հաշվառման մեջ ճանաչվել է որպես եկամուտ: |
0700 | Լրացվում է տող 0300-ի և 0400, 0500, 0600 տողերի հանրագումարի տարբերությունը (տարբերությունը բացասական լինելու դեպքում տող 0800-ը չի լրացվում): |
0800 | Տող 0700-ում մինչև 7,0 մլն դրամ հարկվող շահույթ լինելու դեպքում հարկի գումարը հաշվարկվում է 15 % դրույքաչափից ելնելով, իսկ 7,0 մլն դրամից ավել լինելու դեպքում` 1,05 մլն դրամ + 7,0 մլն դրամին գերազանցող գումարի 25 % դրույքաչափից ելնելով: |
0900 | Լրացվում է հարկատուի կողմից հաշվարկված հաշվետու տարվա շահութահարկի գումարից (տող 0800) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 և 41 հոդվածների դրույթներին համապատասխան բյուջե վճարումից ազատված (արտոնված) մասը: |
1000 | Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի կանխավճարների հանրագումարը, ինչպես նաև հարկային մարմինների կողմից նախորդ տարիների գործունեության ստուգումների արդյունքում արդեն իսկ գանձման առաջադրված շահութահարկի գումարը: |
1100 | Լրացվում է տող 1000-ում նշված (հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված) կանխավճարներից հաշվետու տարվա ընթացքում բյուջե վճարված գումարը: |
1200 | Լրացվում է տող 1000-ի և տող 1100-ի տարբերությունը: |
1300 | Լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած շահույթից (եկամտից) այդ երկրների օրենսդրություններին համապատասխան իրենց երկրների տարածքում վճարված շահութահարկի գումարները (լրացվում է, եթե հարկատուի կողմից ներկայացվում են օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ): |
1400 | Լրացվում է, եթե տողը 0800-ը մեծ է 0900, 1000, 1300 տողերի հանրագումարից (այդ դեպքում տող 1500-ը չի լրացվում): |
1500 | Լրացվում է, եթե տող 0800-ը փոքր է 0900, 1000, 1300 տողերի հանրագումարից (այդ դեպքում տող 1400-ը չի լրացվում): |
1600 | Լրացվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 և 41 հոդվածների դրույթների համաձայն վճարման հետաձգված ժամկետով հաշվետու տարվա շահութահարկի գումարը: |
(Հավելվածը խմբ. 19.01.99 N 01/3)
Հավելված N 3 |
Փաստացի շահութահարկի հաշվարկ Ձև N 1 ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 26-ի N 740 որոշմանը (ՀՀ կառավարության 1999 թ. հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած կազմակերպությունների համար |
Փաստաթղթի համարը ________________________________ | ||||||||||||
1. Հարկատուի անվանումը |
2. Հարկատուի հասցեն | ||||||||||||
3. ՀՎՀՀ |
4. Հարկային տարի | ||||||||||||
5. Հեռախոսի համարը |
6. Ներկայացման ամսաթիվը
|
Ցուցանիշները |
Տողի |
Գումարը |
1. Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը (վնասը) |
0100 |
|
2. Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում |
|
|
ա) միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները |
0201 |
|
բ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում) |
0202 |
|
գ) արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը |
0203 |
|
դ) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները |
0204 |
|
ե) ՀՀ տարածքից դուրս գովազդի համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը |
0205 |
|
զ) ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և վերապատրաստման համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը |
0206 |
|
է) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը |
0207 |
|
ը) ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ ՀՀ տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը |
0208 |
|
թ) ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը |
0209 |
|
ժ) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը) |
0210 |
|
ժա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց տրված ծախսը |
0211 |
|
ժբ) անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները, բացառությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի |
0212 |
|
ժգ) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքը` համախառն եկամտի 0,25 տոկոսը գերազանցող մասով |
0213 |
|
ժդ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված բացասական արդյունքը (վնասը) |
0214 |
|
ժե) պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից |
0215 |
|
ժզ) փաստաթղթերով չհիմնավորված (հարկային նպատակներով) աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև օգտագործված (սպառված) ապրանքանյութական պաշարների և այլ ակտիվների (բացառությամբ ամորտիզացվող ակտիվների) արժեքը |
0216 |
|
ժէ) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված ծախսեր |
0217 |
|
ժը) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ |
0218 |
|
ժթ) այլ ծախսեր |
0219 |
|
Ընդամենը հարկային նպատակով չնվազեցվող ծախսեր (0201-ից 0219 տողերի հանրագումարը) |
0200 |
|
3. Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում |
|
|
ա) հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը |
0301 |
( ) |
բ) կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 1 տոկոսի չափով, բայց 1 մլն. դրամից ոչ ավելի |
0302 |
( ) |
գ) այլ նվազեցումներ |
0303 |
( ) |
Ընդամենը հաշվապահական նպատակով ծախս չճանաչվող նվազեցումներ (0301-ից 0303 տողերի հանրագումարը) |
0300 |
( ) |
4. Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք հարկային նպատակով եկամուտ չեն համարվում |
|
|
ա) օրենքով զեղչված կամ ներված հարկային պարտավորությունների գումարները |
0401 |
( ) |
բ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված ծախսը |
0402 |
( ) |
գ) արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված դրական արդյունքը (շահույթը) |
0403 |
( ) |
դ) անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող ակտիվների գումարը |
0404 |
( ) |
ե) հարկատուի ստացած շահաբաժինների գումարը |
0405 |
( ) |
զ) իրավաբանական անձի լուծարման դեպքում` հարկատուի բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարը և այդ բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը |
0406 |
( ) |
է) գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված եկամուտներ |
0407 |
( ) |
ը) հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ կապված եկամուտներ |
0408 |
( ) |
թ) այլ եկամուտներ |
0409 |
( ) |
Ընդամենը հաշվապահական նպատակով ճանաչված, սակայն հարկային նպատակով չճանաչվող եկամուտներ (0401-ից 0409 տողերի հանրագումարը) |
0400 |
( ) |
5. Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում |
|
|
ա) հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով |
0501 |
|
բ) այլ եկամուտներ |
0502 |
|
Ընդամենը հարկային նպատակով ճանաչված, սակայն հաշվապահական նպատակով չճանաչվող եկամուտներ (0501 և 0502 տողերի հանրագումարը) |
0500 |
|
6. Ժամանակավոր տարբերությունների հետ կապված ճշգրտումներ |
|
|
ա) հաշվապահական նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը (գումարվում է) |
0601 |
|
բ) հարկային նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը (հանվում է) |
0602 |
( ) |
գ) փաստաթղթերով չհիմնավորված (հարկային նպատակներով) ամորտիզացվող ակտիվների ամորտիզացիայի գումարը (գումարվում է) |
0603 |
|
դ) հաշվապահական նպատակով նախկինում կապիտալացված (ակտիվ ճանաչված) փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի գումարը (գումարվում է) |
0604 |
|
ե) հաշվետու տարում կապիտալացված փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները (հանվում է) |
0605 |
( ) |
զ) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (գումարվում է) |
0606 |
|
է) վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը (հանվում է) |
0607 |
( ) |
ը) վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով չամորտիզացված մնացորդը (գումարվում է) |
0608 |
|
թ) վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով չամորտիզացված մնացորդը (հանվում է) |
0609 |
( ) |
ժ) հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը (գումարվում է) |
0610 |
|
ժա) հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարվող մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստային կատարված մասհանումները գերազանցող գումարը (հանվում է) |
0611 |
( ) |
ժբ) հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները (գումարվում է) |
0612 |
|
ժգ) հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները (հանվում է) |
0613 |
( ) |
ժդ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, եթե հաշվապահական նպատակներով դրանք դուրս չեն գրվել (եկամուտ չեն ճանաչվել) (գումարվում է) |
0614 |
|
ժե) հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք հարկային նպատակով դուրս են գրվել (ճանաչվել են եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում (հանվում է) |
0615 |
( ) |
ժզ) հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական նպատակով դրանք եկամուտ չեն ճանաչվել (հանվում է) |
0616 |
( ) |
ժէ) հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը (գումարվում է) |
0617 |
|
ժը) հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը (հանվում է) |
0618 |
( ) |
ժթ) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ գումարվող ճշգրտումներ |
0619 |
|
ի) ժամանակավոր տարբերությունների հետ կապված այլ հանվող ճշգրտումներ |
0620 |
( ) |
Ընդամենը ժամանակավոր տարբերությունների հետ կապված ճշգրտումներ (0601-0620 տողերի հանրագումարը) |
0600 |
|
7. նախորդ տարիների հարկային վնաս |
0700 |
( ) |
8. Հարկվող շահույթը (հարկային վնասը) (0100, 0200, 0300, 0400, 0500, 0600 և 0700 տողերի հանրագումարը) |
0800 |
|
9. Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը` մինչև շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների կիրառումը |
0900 |
|
10. Շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնություններ |
|
|
ա) օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումներ |
1001 |
( ) |
բ) օրենքով սահմանված շահութահարկի գումարի այլ նվազեցումներ |
1002 |
( ) |
Ընդամենը շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնություններ (1001 և 1002 տողերի հանրագումարը) |
1000 |
( ) |
11. Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ |
|
|
ա) օտարերկրյա պետություններում հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը |
1101 |
( ) |
բ) շահութահարկի գծով հաշվետու տարվա համար հաշվարկված կանխավճարները |
1102 |
( ) |
գ) ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը |
1103 |
( ) |
Ընդամենը հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ (1101, 1102 և 1103 տողերի հանրագումարը) |
1100 |
( ) |
12. Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ հանրագումարը (եթե արդյունքը դրական է)) |
1200 |
|
13. Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված գումարներ (0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը բացասական է)) |
1300 |
|
Լրացուցիչ տեղեկատվություն
14. Օտարերկրյա պետություններում հաշվետու տարվա համար վճարված (գանձված) շահութահարկի գումարը |
1400 |
|
15. Հաշվետու տարվա համար վճարված շահութահարկի կանխավճարների գումարը |
1500 |
|
16. Ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված շահութահարկի` հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում վճարված գումարը |
1600 |
|
17. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված գործարքների (գործողությունների), ծառայությունների գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում |
1700 |
|
Տնօրեն (ազգանուն, անուն, հայրանուն և ստորագրություն)_____________________________ Հաշվապահ (ազգանուն, անուն, հայրանուն և Հարկատուի Տեսուչ`
_____________________________
(ստորագրություն)
_____________________________
_____________________________
կնիքը` Հարկային տեսչության պետ`
_____________________________
_____________________________
_____________________________
_____________________________
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Փաստացի շահութահարկի հաշվարկի լրացման
Սույն ցուցումները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 740 որոշման (ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի N 7 որոշման խմբագրությամբ) համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած այն կազմակերպությունների վրա, որոնք հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են նոր համակարգով (առանց զուգահեռաբար հին համակարգով հաշվապահական հաշվառում վարելու):
Փաստացի շահութահարկի հաշվարկում (այսուհետ` հաշվարկ) լրացվում են հետևյալ վավերապայմանները.
- «Փաստաթղթի համարը» մասում լրացվում է հարկային մարմնում առկա հարկատուի անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը
- «Հարկատուի անվանումը» մասում լրացվում է հարկատուի ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը
- «Հարկատուի հասցեն» մասում լրացվում է հարկատուի իրավաբանական հասցեն
- «ՀՎՀՀ» մասում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը
- «Հարկային տարի» մասում լրացվում է այն տարեթիվը, որի համար լրացվում է հաշվարկը
- «Հեռախոսի համարը» մասում լրացվում է տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը
- «Ներկայացման ամսաթիվը» մասում լրացվում է հարկատուի կողմից հարկային մարմին հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Ներկայացվող հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի: Հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ:
Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են կազմակերպության ղեկավարի և հաշվապահի անունը, ազգանունը և հայրանունը, որոնք ստորագրում են հաշվարկը: Հաշվարկը կնքվում է կազմակերպության կնիքով:
1. Հաշվարկի 1-ին` «Հաշվետու տարվա հաշվապահական շահույթը (վնասը)» բաժնում (տող 0100) ցույց է տրվում հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացված հաշվապահական շահույթը (վնասը), որն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթը կամ վնասը` մինչև հարկերի գծով ծախսերը հանելը: Սույն բաժնի տվյալները վերցվում են «Ֆինանսական արդյունքների մասին» հաշվետվությունից (Ձև N 2): Ընդ որում, եթե հաշվետու տարում հարկատուի գործունեության արդյունքում ստացվել է հաշվապահական վնաս, որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
2. Հաշվարկի 2-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված ծախսեր, որոնք հարկային նպատակով նվազեցումներ (ծախսեր) չեն համարվում» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի կողմից կատարված այն ծախսերի (ծախսումների) գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն նվազեցում (ծախս) չեն համարվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում:
0201 տողում լրացվում է հարկատուի կողմից միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետ):
0202 տողում լրացվում է հարկատուի կողմից սպասարկող տնտեսությունների պահպանման համար կատարված ծախսերի (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում) գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետ):
0203 տողում լրացվում է հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետ):
0204 տողում լրացվում է վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող վճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետ):
0205 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս գովազդի համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):
0206 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման և վերապատրաստման համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ):
0207 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ):
0208 տողում լրացվում է հարկատուի կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված գործուղման ծախսերի, իսկ ՀՀ տարածքում` օրապահիկի ծախսերի համար ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետ):
0209 տողում լրացվում է հարկատուի կողմից կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետ):
0210 տողում լրացվում է հարկատուի կողմից առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար կատարված ՀՀ կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերի (այդ թվում` ամորտիզացիոն մասնահանումների և նորոգման ծախսերի) գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետ):
0211 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում ավել ցույց տրված եկամուտը և (կամ) պակաս ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես ծախս (եկամտի նվազեցում) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ կետի «ժը» ենթակետ):
0212 տողում լրացվում է հարկատուի կողմից անհատույց տրամադրած ակտիվների, ներած պարտավորությունների գումարը, բացառությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետ):
0213 տողում լրացվում է հարկատուի կողմից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի` համախառն եկամտի 0.25 տոկոսը գերազանցող գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» կետ):
0214 տողում լրացվում է արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված բացասական արդյունքը (վնասը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի «դ» կետ):
0215 տողում լրացվում է հարկատուի կողմից պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները (բացի քաղաքացիա-իրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետ):
0216 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների և այլ ակտիվների (բացառությամբ ամորտիզացվող ակտիվների) արժեքը, որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության կողմից սահմանված` հարկվող շահույթի հաշվարկման համար կիրառվող հիմնավորման պահանջներին:
0217 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված ծախսերը: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է տասը տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդված):
0218 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ կապված ծախսերը: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:
0219 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 2-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0201-0218 տողերում:
0200 տողում լրացվում է 0201-ից 0219 տողերի հանրագումարը:
3. Հաշվարկի 3-րդ` «Նվազեցումներ, որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն այն նվազեցումները (ծախսերը), որոնք հաշվապահական նպատակով ծախս չեն ճանաչվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
0301 տողում լրացվում է հարկատուի մոտ վարձու աշխատող հաշմանդամների գծով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարի 150 տոկոսի չափով գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 38 հոդված):
0302 տողում լրացվում է հարկատուի կողմից ձեռք բերված և համախառն եկամտի 1 տոկոսը կազմող այն ակտիվների գումարը, որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության կողմից սահմանված հիմնավորման պահանջներին: Ընդ որում, եթե փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների գումարը գերազանցում է մեկ միլիոն դրամը, ապա լրացվում է միայն մեկ միլիոն դրամը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ կետ):
0303 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0301 և 0302 տողերում:
0300 տողում լրացվում է 0301-ից 0303 տողերի հանրագումարը:
4. Հաշվարկի 4-րդ` «Հաշվապահական նպատակով ճանաչված եկամուտներ, որոնք հարկային նպատակով եկամուտ չեն համարվում» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հարկատուի ստացած այն եկամուտների գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն եկամուտ չեն համարվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում: Այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
0401 տողում լրացվում է օրենքով զեղչված կամ ներված հարկային պարտավորությունների գումարը, որը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվել է եկամուտ («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժա» ենթակետ):
0402 տողում լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարում հայտնաբերված և դրան անմիջապես նախորդող երեք տարիներից ավելի վաղ ժամանակաշրջաններում պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված ծախսը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվել են որպես եկամուտ (ծախսի նվազեցում) («Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժէ» ենթակետ):
0403 տողում լրացվում է արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից ստացված դրական արդյունքը (շահույթը) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ պարբերություն):
0404 տողում լրացվում է անհատույց ստացված` օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող ակտիվների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 24 հոդված):
0405 տողում լրացվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 26 հոդված): Այս տողում արտացոլվում է նաև ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելու հետևանքով ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված եկամուտը: Ընդ որում, ներդրումները «բաժնեմասնակցության մեթոդով» հաշվառելիս ներդրման օբյեկտից ստացվող շահաբաժինը հաշվապահական նպատակով եկամուտ չի ճանաչվում, այլ նվազեցնում է ներդրման հաշվեկշռային արժեքը: Հետևաբար, այդ մեթոդով ներդրումները հաշվառող հարկատուները ստացված շահաբաժինների գումարը այս տողում չեն լրացնում:
0406 տողը լրացվում է հարկատուի լուծարման դեպքում` նրա բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և այդ բաժնեմասի (բաժնետոմսերի, փայերի) հաշվեկշռային արժեքի դրական տարբերության գումարի չափով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 28 հոդված):
0407 տողում լրացվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնց հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է տասը տոկոսը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36 հոդված):
0408 տողում լրացվում է հաստատագրված վճարով հարկվող գործունեության հետ կապված եկամուտները: Այս տողը լրացնում են այն հարկատուները, որոնք շահութահարկով հարկվող գործունեության հետ միաժամանակ իրականացնում են նաև հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:
0409 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 4-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0401-0408 տողերում:
0400 տողում լրացվում է 0401-ից 0409 տողերի հանրագումարը:
5. Հաշվարկի 5-րդ` «Հարկվող եկամուտներ, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն այն եկամուտների գումարը, որոնք հաշվապահական նպատակով եկամուտ չեն ճանաչվում և որոնց հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում:
0501 տողում լրացվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը, եթե տվյալ բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հետգնումը պայմանավորված չէ օրենքի պահանջի ուժով («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 27 հոդված):
0502 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 5-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարները, որոնք չեն արտացոլվել 0501 տողում:
0500 տողում լրացվում է 0501 և 0502 տողերի հանրագումարը:
6. Հաշվարկի 6-րդ` «Ժամանակավոր տարբերությունների հետ կապված ճշգրտումներ» բաժնում ցույց են տրվում այն եկամուտները և ծախսերը (կորուստները), որոնց` հաշվապահական նպատակով ճանաչված գումարները տարբերվում են հարկային նպատակով հաշվի առնվող գումարներից և դրա հետևանքով ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի համաձայն հաշվապահական հաշվառման մեջ ճանաչվում է հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն (ի տարբերություն ցուցումների 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժիններում նշված դեպքերի, երբ հետաձգված հարկային ակտիվ կամ հետաձգված հարկային պարտավորություն չի առաջանում):
0601 տողում լրացվում է հաշվապահական նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը:
0602 տողում լրացվում է հարկային նպատակով հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0601 և 0602 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում է հարկային նպատակով հաշվարկված մաշվածության գումարից: Այսպիսի տարբերություններ մասնավորապես կարող են առաջանալ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 3-րդ կետի, 12 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի և ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի դրույթների գործողության հետևանքով: Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):
0603 տողում լրացվում է հարկատուի կողմից ձեռք բերված և գործունեության մեջ օգտագործվող այն ամորտիզացվող ակտիվների ամորտիզացիայի գումարը, որոնց ձեռքբերման փաստաթղթերը չեն բավարարում ՀՀ կառավարության կողմից սահմանված հիմնավորման պահանջներին: («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ կետ):
0604 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն ակտիվ ճանաչված փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների ամորտիզացիայի գումարը:
0605 տողում լրացվում է հաշվետու տարում ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն կապիտալացված փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումների գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0604 և 0605 տողերը լրացվում են, եթե ՀՀՀՀՍ 9 «Հետազոտության և զարգացման ծախսումներ» ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները կապիտալացվում են, իսկ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի համաձայն` ծախս են համարվում: Եթե նշված ստանդարտի համաձայն փորձակոնստրուկտորական (զարգացման) ծախսումները չեն կապիտալացվում, ապա հաշվապահական և հարկային նպատակներով տարբերություններ չեն առաջանում, և այս տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):
0606 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը:
0607 տողում լրացվում է վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով հաշվեգրված ամորտիզացիայի գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0608 տողում լրացվում է վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով չամորտիզացված մնացորդը:
0609 տողում լրացվում է վարձակալական պայմանագրի փաստացի դադարման դեպքում` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հարկային նպատակով չամորտիզացված մնացորդը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0606, 0607, 0608 և 0609 տողերը լրացվում են այն դեպքում, երբ վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի` հաշվապահական նպատակով հաշվարկված մաշվածության գումարը տարբերվում է հարկային նպատակով հաշվարկված մաշվածության գումարից: Այսպիսի տարբերություններ մասնավորապես կարող են առաջանալ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի և ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում» ստանդարտի դրույթների գործողության հետևանքով: Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):
0610 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը:
0611 տողում լրացվում է հարկային նպատակով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարվող մասհանումները, իսկ անհուսալի պարտքերի դուրս գրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարը: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0610 և 0611 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական նպատակով պահուստին կատարված մասհանումների և (կամ) դուրս գրված գումարը տարբերվում է ՀՀ կառավարության կամ նրա լիազորած մարմնի սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող մասհանումների և (կամ) դուրսգրման գումարից («Շահութահարկի մասին» Հհ օրենքի 18 հոդվածի առաջին կետ): Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):
0612 տողում լրացվում է հաշվապահական նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները:
0613 տողում լրացվում է հարկային նպատակով` բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0612 և 0613 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվապահական նպատակով բանկի տրամադրած վարկերի և ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների գումարը տարբերվում է ՀՀ կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով պահուստաֆոնդին կատարվող մասհանումների գումարից («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի «ա» ենթակետ): Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):
0614 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, եթե հաշվապահական նպատակներով դրանք դուրս չեն գրվել (եկամուտ չեն ճանաչվել) («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետ):
0615 տողում լրացվում է հաշվապահական նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի գումարը, որոնք «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետի համաձայն դուրս են գրվել (ճանաչվել են եկամուտ) նախորդ ժամանակաշրջաններում: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0616 տողում լրացվում է հարկային նպատակով դուրս գրված (եկամուտ ճանաչված) կրեդիտորական պարտքերի մարումը, եթե հաշվապահական նպատակով դրանք եկամուտ չեն ճանաչվել: Եթե հաշվապահական նպատակով դրանք նախկինում եկամուտ են ճանաչվել, ապա այս տողում չեն լրացվում («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 2-րդ ենթակետ):
0617 տողում լրացվում է հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը:
0618 տողում լրացվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը գերազանցող գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդված): Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0617 և 0618 տողերը լրացվում են այն դեպքում, երբ հաշվետու տարում հաշվապահական նպատակով ծախս ճանաչված գույքի կորստի գումարը տարբերվում է հարկային նպատակով նվազեցվող գույքի կորստի գումարից: Եթե տարբերություններ չկան, նշված տողերը չեն լրացվում (որևէ նշում չի կատարվում):
0619 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն գումարվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել 0601-0618 տողերում:
0620 տողում լրացվում է սույն բաժնին վերաբերող (սույն ցուցումների 6-րդ կետի առաջին պարբերությունում նշված դրույթներին համապատասխանող) այն հանվող ճշգրտումների գումարները, որոնք չեն արտացոլվել 0601-0618 տողերում: Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
0600 տողում լրացվում է 0601-0620 տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս փակագծի մեջ վերցված թվերը հանվում են: Ընդ որում, եթե ստացվում է բացասական արդյունք, որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
7. Հաշվարկի 7-րդ` «Նախորդ տարիների հարկային վնաս» բաժնում (0700 տող) ցույց է տրվում հարկատուի նախորդ տարիների գործունեությունից առաջացած (նախորդ տարիների շահույթների հաշվին չծածկված) հարկային վնասը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 25 հոդված): Այն որպես հանվող գումար ցույց է տրվում փակագծերի մեջ:
8. Հաշվարկի 8-րդ` «Հարկվող շահույթը (հարկային վնասը)» բաժնում (0800 տող) ցույց է տրվում հարկատուի հարկվող շահույթի (հարկային վնասի) գումարը (0100, 0200, 0300, 0400, 0500, 0600, 0700 տողերի հանրագումարը, որը հաշվարկելիս փակագծի մեջ վերցված թվերը հանվում են): Ընդ որում, եթե ստացվում է հարկային վնաս (բացասական արդյունք), ցույց է տրվում փակագծերի մեջ:
9. Հաշվարկի 9-րդ` «Ընթացիկ ժամանակաշրջանի շահութահարկի գումարը` մինչև շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնությունների կիրառումը» բաժնում (0900 տող) ցույց է տրվում հարկատուի շահութահարկի գումարը, որը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածով սահմանված դրույքաչափերը կիրառելով:
10. Հաշվարկի 10-րդ` «Շահութահարկի գումարի նվազեցման գծով արտոնություններ» բաժնում ցույց է տրվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով սահմանված շահութահարկի գումարի նվազեցումները: Այս բաժնում լրացվող գումարները ցույց են տրվում փակագծերի մեջ:
1001 տողում լրացվում է օտարերկրյա ներդրումների հետ կապված նվազեցումների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդված):
1002 տողում լրացվում է օրենքով սահմանված շահութահարկի այլ նվազեցումների գումարը, որոնք 1001 տողում արտացոլված չեն:
1000 տողում լրացվում է 1001-1002 տողերի հանրագումարը:
11. Հաշվարկի 11-րդ` «Հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկ» բաժնում ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված շահութահարկի գումարը:
1101 տողում լրացվում է օտարերկրյա պետություններում հարկատուի ստացած շահույթից (եկամտից) այդ երկրների օրենսդրությունների համապատասխան իրենց երկրների տարածքում վճարման (գանձման) ենթակա շահութահարկի գումարը: Ընդ որում, լրացվող գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան վճարման ենթակա շահութահարկի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդված):
1102 տողում լրացվում է շահութահարկի գծով հաշվետու տարվա համար հարկատուի կողմից հաշվարկված կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդված):
1103 տողում լրացվում է ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված շահութահարկի գումարը: 1100 տողում լրացվում է 1101-1103 տողերի հանրագումարը:
12. Հաշվարկի 12-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով լրացուցիչ հաշվարկվում է» բաժնում (1200 տող) լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների գումարը` 0900, 1000 և 1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը դրական է):
13. Հաշվարկի 13-րդ` «Հաշվետու տարվա արդյունքներով ավել հաշվարկված գումարներ» բաժնում (1300 տող) լրացվում է հաշվետու տարվա արդյունքներով շահութահարկի գծով բյուջեի նկատմամբ պարտավորությունների ավել հաշվարկված գումարը` 0900, 1000, 1100 տողերի հանրագումարը (եթե արդյունքը բացասական է):
14. Հաշվարկի 1400 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է հարկատուի կողմից օտարերկրյա պետություններում հաշվետու տարվա համար վճարված (գանձված) շահութահարկի գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 52 հոդված):
15. Հաշվարկի 1500 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է հարկատուի կողմից հաշվետու տարվա համար վճարված շահութահարկի կանխավճարների գումարը («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47 հոդված):
16. Հաշվարկի 1600 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է ստուգող մարմինների կողմից ստուգմամբ արձանագրված շահութահարկի` հարկատուի կողմից հաշվետու տարվա ընթացքում վճարված գումարը:
17. Հաշվարկի 1700 տողում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, լրացվում է շահութահարկի այն գումարները, որոնց վճարման ժամկետը հետաձգվում է (մասնավորապես` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածում նշված գործարքների (գործառնությունների), ծառայությունների գծով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում):
(Հավելվածը լրաց. 30.11.99 N 01/35)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.04.2004, N 1-05/7-Ն | 13.05.2004, N 01/36 | |
18.02.2002, N 02/244 | 07.05.2002, N 01/36 | |
25.06.2001, N 02/921 | 09.09.2001, N 01/36 | |
20.10.2000, N 02/1292 | 25.12.2000, N 01/36 | |
30.11.1999, N 01/35 | 04.01.2000, N 01/36 | |
19.01.1999, N 01/3 | 20.03.1999, N 01/36 | |
03.09.1998, N 01/44 | 21.11.1998, N 01/36 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|